Ադրբեջան Պոստֆակտում @azpostfactum21 Channel on Telegram

Ադրբեջան Պոստֆակտում

@azpostfactum21


Առաջին ՀԱՅԿԱԿԱՆ բլոգը:
Միայն ամենակարևորը Ադրբեջանի մասին…

Կապ՝ @Az21Factum_Bot

*Ձեր նվիրաբերումները մեծ ներդրում ունեն հակաադրբեջանական տեղեկատվության պայքարի գործում 4083060010909634 (Քարտի թվեր) Ամերիաբանկ:

Email: [email protected]

Ադրբեջան Պոստֆակտում (Armenian)

Ադրբեջան Պոստֆակտում կանոններում առաջին ՀԱՅԿԱԿԱՆ բլոգն է, որը սկսել է գործել այստեղ։ Եթե Ձեզ անհրաժեՃ են Ադբրբեջանի համար կարող եք հանդիպել ու տեսնել ամենաթեվը՝ դա Ձեզ համար է։ Կապեք @Az21Factum_Bot եւ ստացեք ավելի շատ տեղեկություններ ադրբեջանական պայմանների մասին: Եթե նաեւ ուղարկել եք մեզ համար նվիրաբերումներ, դրանք կարող են մեզ հավատել ու աջակցել այդ հակադրբեջանական ճարտարապետությունը մեր գործում: Մեր ֆինանսական պայմանները առայժմ տալու են համաձայնում աշխատէլ հասցէից 4083060010909634 (քարտի համար) Ամերիաբանկ: Եթե ունեք հարցեր, կարող եք կապ հաստատել մեզ այս էլ․ փոստէն՝ [email protected]

Ադրբեջան Պոստֆակտում

27 Jan, 16:48


Շատ ենք խոսում #Հայաստանում ու #Ադրբեջանում զարգացումների նմանության մասին, ասեցի մի փաստով կիսվեմ։

Օրերս ադրբեջանցի «ընդդիմադիր» Ալի Քերիմլին այցելել էր «Շահիդների ծառուղի»(մեր Եռաբլուրի համահավասար վայր է), որտեղ էլ ոստիկանները փորձել են ձախողել այցի նպատակը։

Եթե կարճ, շատ նման է Եռաբլուրում #նիկոլի հրահանգով զոհված զինծառայողների ծնողներին գետնով քարշ տալուն, ու սրբավայրը անարգելուն։

Մի խոսքով՝ տեսանյութը դիտեք մինչև վերջ։

@garnikdavtyan

Ադրբեջան Պոստֆակտում

08 Jan, 06:40


Ալիևի #հայտարարությունները պարզապես զառանցանքեր չեն՝ դրանք իրենց հետևում ունեն հստակ ծրագիր, այդ ծրագիրը իրականցնող(ներ) ու դե բնականաբար deadline(վերջնաժամկետ):

Զարմանալու ոչինչ չկա՝ Ալիևը հստակ ցույց է տալիս իր հայատյաց և հայերին մոլորակի վրա ավելնորդ համարող հակումները(ինչը ժամանակին ֆաշիստներն էին անում հրեաների նկատմամբ):

Այո՛, հայրենասեր, իրենց ինքնությունը պահպանող, իրենց լեզուն, մշակույթը, կրոնը սիրող, հայրենքի համար կյանքը տված/ողը, հայրենիքի ունենալու ձգտում ունեցողը, թշնամու ատամները հաշվողը՝ հայը, միշտ էլ լինելու է սպառնալիք Ադրբեջանի համար:

ԲԱՅՑ վերոգրյալս որևէ նշանակություն չունի, երբ դու ու ես ունենք այնպիսի նշանակված «#ղեկավար», ով բացի խոզ խանձելուց, Տիկ Տոկ մտնելուց, comment գրելուց անում է նաև մեկ բան՝ անվերապահ կատարում է #Ալիևի պահանջները:

Այստեղ հարցը մեր դաշտում է. ու ի՞նչ. դեռ շարունակելո՞ւ եք հանդուրժել ձեր նվաստցումը...մինչև ե՞րբ...նոր ցեղասպանությո՞ւն:

@garnikdavtyan

Ադրբեջան Պոստֆակտում

15 Dec, 13:30


Սրբազան պայքար / Srbazan paykar-ին իմ մասնակցությունը երբեք չի եղել ու չի կարող լինել որևէ անձնական ակնկալիքով: Այս պայքարին իմ մասնակցությունը ունի մի քանի նպատակ, որոնք բոլորն էլ առաջնային են.

-Ազատվել թերագույնի ազգային կտտանքներից ու հենց իրենից՝ թերագույնից,
-Տաժանակիր աշխատանքով վերականգնել ու շտկել 2018-ից Հայաստանին հասցրած վնասները,
-Թույլ չտալ, որ #Հայաստանը դառնա «Էրմենիսթան»,
-Հակազդել հակահայկականին ու ամեն տեսակի թշնամական գործողությաններին,
-Անել այնպես, որ մեր սերունդները կրեն ՀՀ անձնագիր ու չամաչեն թե՛ իրենց երկրից, թե՛ հայ լինելու զգացողությունից,
-❗️Տեսնել բոլոր դավաճաններին, հողատուներին, հայանման թուրքերին ճաղերի հետևում,
-……

#Հայ
#Հայաստան
#Հայրենիք
#Աստված

@garnikdavtyan

Ադրբեջան Պոստֆակտում

29 Nov, 17:04


Էդալեթ Վերդիևի ձեռբակալելու ու դրա հետևանքների մասին…


Ամբողջ վերլուծականը՝ https://youtu.be/diXjKNfN4XE?si=JNgp8KzbOed3Icq8

@garnikdavtyan

Ադրբեջան Պոստֆակտում

16 Nov, 09:20


COP 29-ը ու Հայաստանի կորցրած հնարավորությունները:

Ամբողջական վերլուծությունը. https://youtu.be/oHluYkwnuGs?si=Vkz-ltrh8H36ll57

@garnikdavtyan

Ադրբեջան Պոստֆակտում

09 Nov, 19:12


Երբ կացինը Ադրբեջանին «փրկում է» յուրաքանչյուր իրավիճակում…

Ամբողջական վերլուծականը՝ https://youtu.be/4oY6AJa4w8E?si=4z5eHPTfmMgQyUHp

@garnikdavtyan

Ադրբեջան Պոստֆակտում

06 Oct, 08:38


Ես անպայման այսօր մասնակցելու եմ այօրվա հանրահավաքին՝

- Չեմ ցանկանում Հայաստանը՝ Էրմենիսթան դառնա,
- Չեմ ցանկանում Հայաստանում մենք՝ հայերս, փոքրամասնություն դառնանք,
- Չեմ ցանկանում Հայաստանը դառնա ռեգիոնի պոլիգոն,
- Չեմ ցանկանում՝ կարող եք ավելացնել ձեր տարբերակը…

Այսօր՝ 18:30-ին Հանրապետության Հրապարակում:

@garnikdavtyan

Ադրբեջան Պոստֆակտում

02 Oct, 20:49


Սրբազան պայքար / Srbazan paykar-ի թերևս ամենահաջողված, ամենամշակված առաջին քայլն էր՝ հենց ԱՌԱՋԻՆ օրով:

Ինչպես Սրբազան նշեց՝ հանդիպում ենք այս կիրակի 18:00-ին Հանրապետության Հրապարակում:💜💜

@garnikdavtyan

Ադրբեջան Պոստֆակտում

02 Oct, 15:06


Դե ի՛նչ, հույսով, սպասումով ու վճառականությամբ💜

#հայ
#հայաստան
#հայրենիք
#Աստված

@garnikdavtyan

Ադրբեջան Պոստֆակտում

01 Oct, 13:01


Ինձ մոտ արդեն ապրելակերպ է դարձել օր առաջ նիկոլից ու իրա ուսապարկերից ազատվելը...

Ինձ մոտ արդեն ապրելակերպ է դարձել պահել այն ինչ մնացել է Հայաստանից…

Ինձ մոտ արդեն ապրելակերպ է դարձել վերկանգնել իմ և մեր արժանապատվությունը, պատիվը ու միասնությունը:

Վաղը՝ 18:30-ին՝ Հանրապետության հրապարակում:

@garnikdavtyan

Ադրբեջան Պոստֆակտում

22 Sep, 11:26


Այս տեսակ հային հնարավոր չէ հաղթել💜:

@garnikdavtyan

Ադրբեջան Պոստֆակտում

21 Sep, 15:27


❗️❗️❗️Aleksander Lapshin-ը ձերբակալվել է Զվարթնոցում կապիտուլյանտների հրահանգով։

Լապշինի հիմնավոր կասկածով՝ նպատակը վերջինիս Ադրբեջանին կամ Բելառուսին արտահանձնելն է՝ Արցախ այցելելու համար։

Հիշեցնեմ, որ 2017թ. Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով Լապշինը ձերբակալվել է և արտահանձնվել Ադրբեջանին, որտեղ էլ նրա նկատմամբ մահափորձ է տեղի ունեցել։

@garnikdavtyan

Ադրբեջան Պոստֆակտում

19 Sep, 12:57


Սեպտեմբերի 19-ը հավերժ կմնա նորանկախ Հայաստանի ամենախայտառակ էջերից մեկը: Հայաստանի «կառավարությունը» Արցախին մեն-մենակ թողեց իրենց մի քանի անգամ գերազանցող թշնամու ուժերի դեմ, որը հանգեցրեց մեր հայրենակից արցախցիների հայաթափմանը:

ԲԱՅՑ, չնայած այն հանգամանքի, որ վերջին 4 տարում մի քանի անգամ կոտրվել ենք, ընկճվել ու չենք հաջողել՝ ես չեմ դադարում հավատալ ու պայքարել հանուն ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ:

@garnikdavtyan

Ադրբեջան Պոստֆակտում

17 Sep, 19:00


Մասնակցեք՝ լսեք՝ հաղթենք💜

Մուտքը ազատ է:

@garnikdavtyan

Ադրբեջան Պոստֆակտում

16 Sep, 09:39


«Ադրբեջանն Իրականում» վերլուծականում բացահայտել ենք Հայաստանի օկուպացիոն վարչակարգի՝ «Արցախցիք չեն կռվել 2023թ-ի Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ» ամենամեծ ստերից մեկը։

Մշտապես տեղեկացված լինելը բխում է մեր շահերից՝ այն մեզ զերծ է պահում ապատեղեկատվույթյունից և ապահովում մեր տեղեկատվական անխոցելիությունը։

Հաղորդման ամբողջական տարբերակը՝ https://www.youtube.com/watch?v=34VoUeGgTDI

@garnikdavtyan

Ադրբեջան Պոստֆակտում

09 Sep, 09:27


Լավ ինչքան կարե՞լի է.

Մենք նորից մտնում ենք նույն շրջափուլի մեջ ու նույն հարցերը տալիս ադրբեջանական հարճ իշխանությանը:
-Բա ո՞նց էիք շնորհավորում Արցախի անկախությունը:
-Բա ո՞նց էիք ասում Աղդամը իմ հայրենիքն է:
- Ու էսպես մի 1000 անգամ «Բա ո՞նց էիք ասում»:

Իրանք կրոնափոխ չեն լինելու, իրանք եղել են ու մնալու են ադրբեջանական հարճ իշխանություն:

Իսկ դուք էլ Կամա, թե ակամա դառնում եք նիկոլի հակահայ, հարենադավ ու պիղծ թեզերի տարածողը:

@garnikdavtyan

Ադրբեջան Պոստֆակտում

02 Sep, 05:00


Հայը կյանքովի դադարում է կոչվել հայ, երբ մոռանում է իր հայրենի հողի, պատմության, վերադարձի ու ազատագրման մասին:

Շնորհավո՛ր, Հանրապետությանդ օրը իմ Արցախ:

@garnikdavtyan

Ադրբեջան Պոստֆակտում

01 Sep, 16:36


Կան նենց մարդիկ, որ ամեն անգամ հարցնում կամ ասում են. «Ինչի համար ե՞ս պայքարում», «Հավատում ե՞ս»…պատասխանս միշտ նույն է լինում՝

❗️- Պայքարում եմ, որ իմ ու քո երեխաները հայ մնան:

❗️- Հավատում եմ, որ մինչև մեռնելս Արցախը կրկին տեսնելու եմ ու Ղազանչեցոցում մոմ վառեմ:

Հ.Գ. Անհավատ մարդուց վախենալու բան՝ մեկ էլ անհավատ մարդն է:

@garnikdavtyan

Ադրբեջան Պոստֆակտում

19 Aug, 13:36


Սրբազան պայքար / Srbazan paykar-ի շրջանակում օգոստոսի 5-ին խոսել էի հակահայկական կառույցի՝ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ կառույցի Հայաստանը կլանելու ծրագրի մասին։

Ամբողջ ելույթից առանձնացրել եմ մի հատված, իսկ եթե ցանկանում եք ամբողջ ելույթը տեսնել՝ հղումը կթողեմ այստեղ՝ ելույթս՝ 35:00-53:10> https://youtube.com/watch?v=LqGdoJKvE88

@garnikdavtyan

Ադրբեջան Պոստֆակտում

18 Aug, 17:13


Թե ինչո՞ւ նիկոլը լեգիտի չէ և ինչպիսի համատեղ կեղտոտ քարոզչություն է տարվում Բագրատ Սրբազանի նկատմամբ՝ այս և այլ կարևոր հարցերը կարող եք դիտել «Ադրբեջանն իրականում» վերլուծականի հերթական հաղորդման ընթացքում:

Հղումը՝ https://youtu.be/tSnHWe8KZ6k?si=DfRWZZ0s5EVrKDdA

Ադրբեջան Պոստֆակտում

09 Aug, 17:58


Ունենք այն ինչ ունենք, բայց համակերպվելը իր հերթին մի մեծ մեղք է: Կարևոր է տարբերակել սուտն ու կեղծիքը ու թույլ չտալ մեզ, ոնց ժողովուրդն է ասում «էշի տեղ դնել»:

«Ադրբեջանն իրականում» վերլուծականը. https://youtu.be/VR2k2F9zCtw?si=IzrBQMiGzP3rcxfL

@garnikdavtyan

Ադրբեջան Պոստֆակտում

05 Aug, 18:55


«Արևմտյան Ադրբեջան»-ը բավականին լուրջ աշխատանք է տանում միջազգային կառույցներում, հանդիպում է տարբեր պաշտոնյաների հետ, ներկայացնում է իրենց «մշակույթը», որը մեր բազմադարյա մշակույթի պատճեն է։

Գառնիկ Դավթյան
ադրբեջանագետ

Ադրբեջան Պոստֆակտում

04 Aug, 11:06


Խոստանում եմ ձեր համար հետաքրքիր բացահայտումներ անել:

Ադրբեջան Պոստֆակտում

04 Aug, 11:06


Սիրելի հայրենակիցներ, Սուրբ Աննա եկեղեցու բակում վաղը` օգոստոսի 5-ին, շարունակելու ենք քննարկել Հայաստանի ու հայ ժողովրդի ամենակարևոր օրակարգերը։

Հանդիպում ենք ժամը 19։30-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում։

Օրվա գլխավոր բանախոսն ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն է։

Թեմա՝ Արևմտյան Ադրբեջան. տանկերով կամ առանց տանկերի Երևանը գրավելու հատուկ ծրագիրը:

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր հերթին կամփոփի վերջին օրերին Գեղարքունիքի և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևանի բակերում տեղի ունեցած հանդիպումները։ Սրբազան Հայրը կներկայացնի նաև Շարժման ընթացքն ու այս պահին լուծվող խնդիրները։

Սիրելի հայրենակիցներ, բոլորիդ սպասում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում։ Կարևոր գործ ունենք անելու։ Միասին մենք պետք է կերտենք Հոգևոր Հայաստանի հաղթանակը։