Գլխավոր դատախազություն @genprocarm Channel on Telegram

Գլխավոր դատախազություն

@genprocarm


ℹ️Դատախազության բոլոր նորություններն՝ այս ալիքում:

Գլխավոր դատախազություն (Armenian)

Գլխավոր դատախազություն այդ հարկավոր ալիք է, որը առաջարկում է մեծ կառավարման անհնարան ունեցող մարզչատեսական էջեր ունեցող անձերին: Ալիքը աշխատում է որպես հիմնադրամ հարկավոր իրեն եւ ներկա կառավարման հարթակ է: Ալիքում հրապարակվում են դատախազի ու աքսեսորի որակավորությունը բնօրինակայն նվազեցնելու նպատակով նորություններ, ուսումնասիրություններ եւ հարկավոր տեղեկություններ:

Գլխավոր դատախազություն

30 Dec, 18:07


https://youtu.be/PJVNBVXdvVo?si=Dge22OtE6zr3iHjc

Գլխավոր դատախազություն

30 Dec, 12:54


🇦🇲🇦🇲🇦🇲 Օրենքի խախտմամբ օտարված 4 հողամասերը կվերադարձվեն Եղեգնաձոր համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցը:

Գլխավոր դատախազություն

30 Dec, 12:01


🇦🇲🇦🇲🇦🇲 2024 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի թիվ 22 հասցեում գտնվող՝ 86 միլիոն 625 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 30,000 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Գլխավոր դատախազություն

30 Dec, 10:28


🇦🇲🇦🇲🇦🇲 Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար վնասը:

Գլխավոր դատախազություն

28 Dec, 09:58


🇦🇲🇦🇲🇦🇲 Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հերթական հողամասերը վերադարձվեցին պետությանը. 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցվեց երկու հողամասի նկատմամբ:

☑️ Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը:

Գլխավոր դատախազություն

27 Dec, 10:44


🇦🇲🇦🇲🇦🇲 Դատախազությունն իր երկու բացառիկ լիազորությունների շրջանակում 2023-2024 թվականներին պետությանն է վերադարձրել 30 միլիոն ԱՄՆ դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ. Աննա Վարդապետյան

Գլխավոր դատախազություն

27 Dec, 07:07


ℹ️Գլխավոր դատախազության վարչական շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիան. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Աննա Վարդապետյանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին:

Գլխավոր դատախազություն

27 Dec, 06:02


🇦🇲🇦🇲🇦🇲 Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որի հիման վրա՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 2/5 հասցեում գտնվող «հատուկ պահպանվող տարածքներ» նպատակային նշանակությամբ 730 միլիոն 462 հազար դրամ կադաստրային արժեքով 12,400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Գլխավոր դատախազություն

26 Dec, 05:24


🇦🇲🇦🇲🇦🇲 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը:

Գլխավոր դատախազություն

25 Dec, 12:52


ℹ️ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման. դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Գլխավոր դատախազություն

24 Dec, 06:10


📌Վիգեն Սարգսյանի ԱՄՆ առանձնատան, Աբովյանի ու Հյուսիսային պողոտայի 4 գույքի վրա կալանք է դրվել:
✔️Դատախազը քրեական գործն ուղարկել է դատարան:

https://youtu.be/B-i0OzYTrQ8?si=qpN1uimK1SyNdFp7

Գլխավոր դատախազություն

21 Dec, 06:48


ℹ️Դատախազն այս գործն ուղարկել է դատարան:

✔️Ռուբեն Հայրապետյանն անցնում է նաև մեկ այլ քրեական գործով: Նրան մեղադրանք է առաջադրված պաշտոնավարելու ընթացքում Երևան քաղաքի Աճառյան փողոցի 35/84, 35/85 և 35/86 հողամասերն իր հետ փոխկապակցված անձանց օտարելու, հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի արժողությամբ անշարժ գույքերն օրինականացնելու (փողերի լվացման) համար:

https://youtu.be/hpeI1LoNc_s?si=Yrf0c6Z5Bvb8sN4q

Գլխավոր դատախազություն

19 Dec, 09:50


ℹ️ Խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան:

Գլխավոր դատախազություն

19 Dec, 06:12


✔️Ավելի քան 628 միլիոն դրամի գույքի ու 1,5 միլիարդ դրամի պահանջ՝ Լևոն Յոլյանից. դրանց վրա կալանք է դրվել

▶️«Լուրեր»-ի անդրադարձը՝ Գլխավոր դատախազության հայցապահանջին:

https://youtu.be/K9rnowj9SLk?si=qjfI9RtLmq2L-OBI

Գլխավոր դատախազություն

19 Dec, 05:53


📌Արագածոտնի մարզի բնակիչը, ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու օրինական հիմքերի բացակայության պայմաններում, այլ անձի մոտ առկա հիվանդության ախտորոշումն օգտագործելու եղանակով, խուսափել է 2021 թվականի ձմեռային զորակոչից, ճանաչվել է ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում:

☑️Դատախազը գործն ուղարկել է դատարան:

Գլխավոր դատախազություն

18 Dec, 05:48


ℹ️Գլխավոր դատախազությունը պահանջում է Հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Լևոն Յոլյանից բռնագանձել 6 անշարժ գույք, 1 միլիարդ 723 միլիոն դրամ:

Գլխավոր դատախազություն

17 Dec, 12:20


🇦🇲 10 տարի ժամկետով ազատազրկում և շուրջ 326 միլիոն դրամի բռնագանձում. դատարանը բավարարել է դատախազի՝ պատժի նշանակման և գույքի բռնագանձման մասին միջնորդությունները:

Գլխավոր դատախազություն

17 Dec, 08:31


ℹ️Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել`

☑️6 անշարժ գույք, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան 545 մլն 682 հազար դրամ.
☑️97 մլն 371 հազար դրամ:

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 6-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազություն

16 Dec, 13:45


ℹ️Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի իրավական նոր գործիքակազմերին, մարտահրավերներին և ձեռքբերումներին:

Գլխավոր դատախազություն

16 Dec, 08:40


📌Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրենի նախկին պաշտոնակատարի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան:

Գլխավոր դատախազություն

16 Dec, 04:57


📌Գլխավոր դատախազությունը «Լուրեր»-ի հետ զրույցում անդրադարձել է վերջին երեք տարվա ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներին (կոռուպցիոն հանցագործություններին), որոնցով պետությանը պատճառված վնասը կազմում է 37.5 մլն դոլար, որից դեռևս վերականգնվել է 1.3 մլն-ը:

☑️Այն դեպքերում, երբ պետությանը պատճառված վնասը դեռևս վերականգնված չէ, արգելադրվել է 13.4 միլիարդ դրամի գույք և դրամական միջոց:

☑️Միայն այս տարի դատապարտվել է 132 պաշտոնատար անձ, իսկ վերջին մեկ տարում մինչև 25 հազար դոլար կաշառքի դիմաց զորակոչից ազատելու գործով մեղադրյալ է 40 անձ:

https://youtu.be/8OIYAfSV-pY?si=qOWZ3iSvzNlYZcv1

Գլխավոր դատախազություն

14 Dec, 10:41


📌Ցմահ ազատազրկում՝ ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետի նկատմամբ. դատարանը բավարարել է դատախազի` պատժի նշանակման մասին միջնորդությունը:

Գլխավոր դատախազություն

14 Dec, 06:38


ℹ️Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան:

Գլխավոր դատախազություն

11 Dec, 13:01


ℹ️ Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակած՝ Պաշտպանության նախարարության կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ հանդիսացած Ս.Հ.-ի և այլոց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Գլխավոր դատախազություն

11 Dec, 08:25


🇦🇲🇦🇲🇦🇲Հօգուտ պետության կբռնագանձվի 25 միլիոն դրամ. Դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը:

Գլխավոր դատախազություն

10 Dec, 10:38


🇦🇲 6 միլիոն դրամ կբռնագանձվի՝ հօգուտ Երևան համայնքի. դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը:

Գլխավոր դատախազություն

10 Dec, 06:48


ℹ️Պետական շահերի պաշտպանության ոլորտում 2023 թվականին նկատվում է արդյունավետության էական աճ. ներկայացվել են հետազոտական զեկույցի արդյունքները:

Գլխավոր դատախազություն

09 Dec, 14:37


Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթներով Դատախազությունը որդեգրել է պատժողական խիստ քաղաքականություն. ամփոփվել է «Համախմբենք ուժերը, կանխենք կոռուպցիան» խորագիրը կրող մեկամսյա արշավը:

Գլխավոր դատախազություն

09 Dec, 05:37


ℹ️7 տարի ժամկետով ազատազրկում` պաշտոնատար անձի կողմից կատարված խոշտանգման համար. դատարանը բավարարել է դատախազի՝ պատժի նշանակման վերաբերյալ միջնորդությունը:

Գլխավոր դատախազություն

30 Nov, 06:04


📌Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի նկատմամբ կիրականացվի հեռակա դատաքննություն. Դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը:

Գլխավոր դատախազություն

28 Nov, 12:29


Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը այս գործով նիստի ընթացքում փոխեց նրանց վերագրվող արարքի իրավական գնահատականը:

https://www.1lurer.am/hy/2024/11/28/1/1228100

Գլխավոր դատախազություն

27 Nov, 07:24


🏆 Գլխավոր դատախազի շնորհակալագիր՝ «Քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին» նվիրված միջբուհական մրցույթ-դատախաղի մասնակից Էդվարդ Մովսիսյանին՝ դատախաղի ընթացքում ներկայացրած լավագույն մեղադրական դիրքորոշման համար:

Գլխավոր դատախազություն

26 Nov, 08:05


🇦🇲🇦🇲🇦🇲 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին:

Գլխավոր դատախազություն

25 Nov, 13:21


🇦🇲🇦🇲🇦🇲 Հայաստանի Հանրապետությանը վերադարձված շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ, կայացված դատական ակտեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով

☑️Մասնավորապես՝ Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում առ այսօր կնքել է հաշտության 8 համաձայնություն, որոնցով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 միլիարդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 937 միլիոն դրամ:

☑️2024 թվականին Հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված 4 վճիռների համաձայն՝ վճիռներն օրինական ուժի մեջ մտնելու հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվելու է 5 անշարժ և 2 շարժական գույք, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն՝ ընդհանուր շուրջ 1 միլիարդ 123 միլիոն դրամ շուկայական արժեքով, ինչպես նաև շուրջ 1 միլիարդ 880 միլիոն դրամ:

Գլխավոր դատախազություն

25 Nov, 04:22


📌Վերջին 4 տարում պետական դավաճանության հոդվածով 6 դատավճիռ է կայացվել:

https://youtu.be/gKc5k4BvIw0?si=9VymaP0YT1nUNW3Q

Գլխավոր դատախազություն

23 Nov, 07:16


ℹ️Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը:

☑️Գլխավոր դատախազությունը, կարևորելով շարունակական կրթության միջոցով դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացումը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ մեկնարկել է «Հաղորդակցություն դատարանի դահլիճում. կոնֆլիկտների և սթրեսի կառավարում» թեմայով դասընթացների շարքը:

Գլխավոր դատախազություն

22 Nov, 17:59


📌Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 13-ին հաստատել էր մի խումբ անձանց կողմից 2024 թվականի հունիսի 12-ին Երևան քաղաքում կատարված սպանությունը կազմակերպած և ղեկավարած անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:

▶️ «Լուրեր»-ն անդրադարձել է դատարան ուղարկված գործի մանրամասներին:

https://youtu.be/78eNVOcgEFM?si=ZvuTXMLJt0xdIkT8

Գլխավոր դատախազություն

22 Nov, 10:40


🇦🇲🤝🇨🇳 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները:

Գլխավոր դատախազություն

20 Nov, 12:06


🇦🇲🇦🇲🇦🇲 Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կայացվել է հերթական վճիռը:

ℹ️Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ի վճռով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության եկամուտների և ծախսերի ծրագրավորման և մոնիթորինգի բաժնի նախկին գլխավոր մասնագետ Նաիրա Տեր-Ստեփանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 79 մլն դրամ։

Գլխավոր դատախազություն

19 Nov, 14:08


📌Դատախազությունը Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալից պահանջում է բռնագանձել 900 միլիոն դրամ:

✔️Դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումը:

https://youtu.be/hjdZ_Vhc5E0?si=gksHtgi-dH_Pgape

Գլխավոր դատախազություն

19 Nov, 11:32


ℹ️ Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման և դրա արդյունքում ստացված՝ շուրջ 7 մլն դրամի չափով փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան:

Գլխավոր դատախազություն

17 Nov, 06:41


🇦🇲🤝🇪🇺Գլխավոր դատախազություն-Եվրոպական միություն-Եվրոպայի խորհուրդ հերթական համագործակցության արդյունքը:

Գլխավոր դատախազություն

15 Nov, 17:14


▶️«Լուրեր»-ի անդրադարձը՝ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուի շնորհանդեսին:

https://youtu.be/aa1eeaSdSB8?si=FGqf3shPamNZvacm

Գլխավոր դատախազություն

15 Nov, 13:10


🇦🇲🤝 🇪🇺 Գլխավոր դատախազության, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ջանքերով 2024 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում կայացել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուի շնորհանդեսը:

ℹ️Միջոցառման նպատակն էր ազդարարել Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն թարգմանության հասանելիության մասին, ներկայացնել դրանց կարևորությունը, ինչպես նաև քննարկել Կարծիքների գործնական կիրառության հետ կապված առանձնահատկությունները:

Գլխավոր դատախազություն

04 Nov, 10:25


🇦🇲🤝🇬🇧 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի գլխավորած պատվիրակությանը:

Գլխավոր դատախազություն

04 Nov, 06:03


📌Հետիոտնին վրաերթի ենթարկած և դեպքի վայրից հեռացած անձի վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան:

Գլխավոր դատախազություն

03 Nov, 19:54


🇦🇲🇦🇲🇦🇲 ԱՕԿՍ-ից մինչև Ծաղկաձորի հողեր. 1 տարում Դատախազությունն իր երկու բացառիկ լիազորությունների շրջանակում պետությանն է վերադարձրել 30 մլն դոլարից ավելի գույք, գումար:

https://youtu.be/4VKRECzSH84?si=WWvIrTQy5F98VXnT

Գլխավոր դատախազություն

01 Nov, 12:27


Արագածոտնի մարզում սպանության փորձ կատարած անձի վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան:

📌Մեղադրյալ Բ.Ե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը:

Գլխավոր դատախազություն

01 Nov, 12:18


https://m.youtube.com/watch?v=J09VkjwVHnY&t=8s

Գլխավոր դատախազություն

29 Oct, 05:47


📌Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

📍 15 անշարժ գույք.
📍 2 տրանսպորտային միջոց.
📍 1 իրավաբանական անձում մասնակցություն.
📍 Շուրջ 315 միլիոն դրամ:

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 24-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը:

Գլխավոր դատախազություն

27 Oct, 09:23


‼️‼️‼️Հոկտեմբերի 27-ի գործով՝ 2019-2024 թվականների ընթացքում կատարված վարութային գործողությունների մասին:

Գլխավոր դատախազություն

23 Oct, 11:53


ℹ️ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

✔️Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

✔️5 անշարժ գույք.
✔️4 տրանսպորտային միջոց.
✔️1 իրավաբանական անձում մասնակցություն.
✔️62 միլիոն 811 հազար դրամ.
✔️1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար:

Գլխավոր դատախազություն

23 Oct, 07:22


Ոսկու հանքանյութի ապօրինի արդյունահանում կատարած Վ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 327.5 միլիոն դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս, ինչպես նաև 16.3 միլիոն դրամ պետական տուրք:
☑️Դատախազության հայցադիմումը 2024 թվականի հոկտեմբերի 2-ին ամբողջությամբ բավարարվել է Հակակոռուպցիոն դատարանի վճռով:

Գլխավոր դատախազություն

23 Oct, 05:32


ℹ️ Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով:

Գլխավոր դատախազություն

22 Oct, 19:52


https://youtu.be/jcaB3T6aAsU?si=1tTMPbC7BC6NC50e

Գլխավոր դատախազություն

22 Oct, 13:55


ℹ️ Աշտարակ քաղաքում սպանության փորձ կատարողի վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան:

✔️Դատախազի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը 2024 թվականի հոկտեմբերի 10-ին բավարարվել է: Ա.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը:

Գլխավոր դատախազություն

22 Oct, 12:19


Արարատի մարզում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պատճառված 15 միլիոն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Գլխավոր դատախազություն

22 Oct, 08:49


📌Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենի և այլոց վերաբերյալ քրեական գործը դատախազը հանձնել է Հակակոռուպցիոն դատարան:

☑️Փ.Յ.-ն, 2008 թվականից մինչև 2019 թվականը զբաղեցնելով «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Մետրոպոլիտեն) տնօրենի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ:

Գլխավոր դատախազություն

22 Oct, 07:42


✔️Կինը փայտով հարվածել է ամուսնուն՝ պատճառելով միջին ծանրության վնաս. դատախազը գործն ուղարկել է դատարան:

Գլխավոր դատախազություն

21 Oct, 08:43


📌«Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ նախկին և ներկա նախագահները հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար. դատախազը գործն ուղարկել է դատարան:

Գլխավոր դատախազություն

19 Oct, 06:59


2024 թվականի սեպտեմբերին իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքներով՝ Դատախազության աշխատանքից լիովին գոհ անձանց ցուցանիշը, 2023 թվականի մարտին անցկացված հարցման ցուցանիշի համեմատ, աճել է 5 տոկոսային կետով, ավելի շուտ գոհ անձանց ցուցանիշը՝ 1 տոկոսային կետով, ավելի շուտ գոհ չլինող անձանց ցուցանիշը պակասել է 7 տոկոսային կետով, ընդհանրապես գոհ չլինող անձանց ցուցանիշն աճել է 2 տոկոսային կետով:

☑️Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ՝ 2024 թվականի սեպտեմբերի 13-25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ուսումնասիրությանը մասնակցել է 18 տարին լրացած 1,503 անձ:

Գլխավոր դատախազություն

18 Oct, 05:36


Կիրառել դատախազական ներգործության միջոցներ՝ պետությանը և համայնքին պատճառված վնասները վերականգնելու նպատակով. Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի դատախազությունում:

Գլխավոր դատախազություն

18 Oct, 04:46


‼️‼️‼️ Ինչպե՞ս և ի՞նչ նպատակով են փոխվել Մարտի 1-ի գործով պարկուճները:

▶️ «Լուրեր»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը:

https://youtu.be/5QIkKqIockw?si=OkXT8QMO3-dB5Vta

Գլխավոր դատախազություն

17 Oct, 11:50


Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի և դասակի հրամանատարները պարեկի նկատմամբ առերևույթ կատարված հանցագործության վերաբերյալ հաղորդում չեն ներկայացրել. դատախազը գործն ուղարկել է դատարան:

Գլխավոր դատախազություն

15 Oct, 16:57


https://m.youtube.com/watch?v=kXuWXdf1o3E

Գլխավոր դատախազություն

15 Oct, 11:26


ℹ️ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է ՀՀ Ազգային ժողովում ընթացող՝ «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով խորհրդարանական լսումներին:

💬 Աննա Վարդապետյանն իր ելույթում անդրադարձել է 2019-2024 թվականների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թվային ցուցանիշներին, հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններին, թմրամիջոցների մաքսանենգությանն ու ապօրինի շրջանառությանը, հետաքննություն, նախաքննություն իրականացնող անձանց նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություններին, դատախազների նկատմամբ կարգապահական վարույթներին, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հաղորդումներին և այլն:

Գլխավոր դատախազություն

14 Oct, 12:36


🇦🇲🤝🇳🇱 Գլխավոր դատախազությունն ու Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը ազդարարում են նոր համատեղ ծրագրի մասին:

✔️Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին: