AriPari | Արի Պարի @ariparenq Channel on Telegram

AriPari | Արի Պարի

@ariparenq


Հարցերի, առաջարկությունների համար՝ https://t.me/Hamazasp_Aslanyan

Էստեղ կգտնեք Հայ Ազգային, Էթնիկ պարի բոլոր-բոլոր բաց դասերը, դասընթացները, համերգները, միջոցառումները

Ալիքը վարում են
Էլեն Հակոբյան, Համազասպ Ասլանյան

AriPari (Armenian)

ԱրիՊարի առաջարկության ալիքը համարում է հարցերի, առաջարկությունների ազգայության մշակումը: Այն հայաստանային էթնիկ պարի համարտեղի կարեւոր հատվածն է, որը ապահովում է հայ ժողովրդի հետ միասեռ հետագա համարում, դասընթացներ, համերգներ, միջոցառումներ: Արիքը առաքում են Էլեն Հակոբյան և Համազասպ Ասլանյան: Երբեմն աորանցում ունենք ընթրեռ արտահայտ հարցեր և առաջարկներ, որը թույլ է տալիս միանալ հայ ժողովրդին իր հապավու հառաչանանկանա-համարումներին: Այս ալիքը կարող է լինել հետագա պատերազմի լուրերի թեմայով անգամ կամ կամուրայա ժողովրդական մասում: ԱրիՊարին միանալու համար այցելել https://t.me/Hamazasp_Aslanyan URL-ը: Բայց վստահելու համար ո՞ւր կարեւորությունները ունի ԱրիՊարին։ Մեր ալիքը ապահովվում է ամբողջ շարք դպրոցական և համայնքային գիտելիքներ՝ սկսած ալգեբրա-գրադարա չորագրերից մինչև սկսած հյուրանոցային ռազմական և ազգային պոեզի տեսություններ: ԱրիՊարին հետևեք @ariparenq հասցեին և ձեր ամբողջականը ու հավելվածները առցանց հնարավոր է ուսումել դասերին: ԱրիՊարին միանալու այլ նման հաղորդարված պատասխանները ու դասերը ստանաք առցանց նամակով: Միանալ դասընթացների համար Ձեր բոզիսը և տվեք համակարգչում ճյուղերը մասնակցող հռչակագրողին:

AriPari | Արի Պարի

11 Jan, 09:10


«Ամեն տարի հասնինք բարով, Ավետի՜ս»
Միջոցառում

🗓12 Հունվար (Կիրակի)
🕖14։00
📍Արագածոտնի մարզ, գյուղ Դավթաշեն
🌞Կազմակերպիչ՝ «Մասունք» երգ ու պարի խումբ

Մուտքն ազատ է 😍

Մեկնարկը տրվելու է քայլերթով, որի ընթացքում իրականացնելու ենք շրջայց գյուղի գողտրիկ անկյուններով, միաժամանակ զարդարելով քայլերթը ավետիսներով և ավանդական երգերի տարբեր նմուշներով😊

👉 Ծրագրում սպասվում է՝
Կենաց ծառի զարդարում 🎄
Տարեհացի ծիսակարգ 🥧
Ավանդական երգ ու պարի ուսուցում 🥁
Ավանդական խաղեր 🦊

Հայտարարությունը

AriPari | Արի Պարի

11 Jan, 09:05


«ՀԱՅՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆԸ»
Համերգ

🗓12 Հունվար (Կիրակի)
🕖19:00
📍Աբովյան 2, «Առնո Բաբաջանյան» համերգասրահ
🌞Կազմակերպիչ՝ «Ակունք» ազգագրական համույթ
Մուտքը՝ 2000 - 6000 դրամ

🎶 Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթի կատարմամբ համերգի ընթացքում կհնչեն Կոմիտաս Վարդապետի և այլ հայ կոմպոզիտորների կողմից գրառված Սուրբ Ծննդյան երգերը, որոնք կուղեկցվեն հին հայկական ավանդական երգերով ու պարերով:

📞 Տոմսերի համար
+37455526477
Պատվիրել տոմս

AriPari | Արի Պարի

11 Jan, 09:02


«Ավանդական երգ ու պար»
Միջոցառում

🗓 11 Հունվար (Շաբաթ)
🕖 17:00-18։30
📍Երևան, Մաշտոցի պողոտա 7, Սիզնս այգի
🌞Կազմակերպիչ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Մուտքն ազատ է 😍

Եվս մեկ հնարավորություն ավանդական երգ ու պար վայելելու, միասին պարելու

Հայտարարությունը

AriPari | Արի Պարի

05 Jan, 16:18


Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ

🌞🌞🌞

Պարի մասին ամեն ինչ մեկ վայրում՝
@AriPariBot

AriPari | Արի Պարի

03 Jan, 16:19


«Սուրբ ծնունդը ԱրաՏՏաի և Վարը Վարենկի հետ»
Միջոցառում

🗓 5 Հունվար (Կիրակի)
🕖 14:00
📍Երևան, Զաքյան 15, Մանկական այգի (Քաղաքապետարանի դիմաց նախկին կոմայգի)
🌞Կազմակերպիչ՝ Վարը Վարենկ

Մուտքն ազատ է 😍

Եվս մեկ հնարավորություն՝ գեղեցիկ, ավանդական և իրական տոն ունենալու

Ծրագրում՝
🎵 Ազգային երգեր ու պարեր
🎮 Հայկական ավանդական խաղեր մեծերի և փոքրերի համար
🎁 Տարեհացի համտեսում և տարվա հաջողակի բացահայտում
🫖 Թեյի հյուրասիրություն

Հայտարարությունը

AriPari | Արի Պարի

31 Dec, 14:03


ՀԱՅԵՐ ՋԱՆ 🇦🇲 շնորհավոր ամանոր

🎉 Թող 2025-ը միավորի մեր հոգիները ու լուսավորի մեր ճանապարհները

Մեր մշակույթը, մեր պարերը, մեր հոգին՝ թող լինեն այն կրակը, որով կվառվեն նորանոր հոգիներ ու լույսով կցրեն խավարը ❤️🔥

☀️

Դե էլ ի՞նչ նոր տարի առանց նվերների🫣🥳

Բարով վայելեք ձեր նոր օգնականին 😍
Արի Պարի Ռոբոտ ⬇️
ամեն ինչ մեկ տեղում

Բոլոր ձայնագրությունները
Ուսուցողական հոլովակները
Տեսահոլովակները
Հին (Աղբյուր) հոլովակները
Հայաստանի ու սփյուռքի պարի խմբերը

և ոչ միայն

Նվերը տեսնելու համար Սեղմեք 👉🏼 @AriPariBot

AriPari | Արի Պարի

31 Dec, 09:26


«Մի ժողովուրդ՝ մի ընտանիք | Գարեգին Նժդեհ 139»
Միջոցառում

🗓 1 Հունվար (Չորեքշաբթի)
🕖 13:00
📍Երևան, Գարեգին Նժդեհի հուշարձան (Վերնիսաժի կողքին)
🌞Կազմակերպիչ՝ «Խարույկ» ՀԿ

Մուտքն ազատ է 😍

Հունվարի 1-ին՝ Սպարապետի ծննդյան օրը հանդիպում ենք Խաչքարերի պուրակում, հուշարձանի հարևանությամբ, միասին պարելու, ռազմապարերի ոգով ամրանալու և Սպարապետի մասին զրուցելու։

🇦🇲 Ազգովին խորհինք, ապրինք և գործինք այն, որ բարի է Հայաստանի համար
Հայտարարությունը

AriPari | Արի Պարի

30 Dec, 19:09


«ԱՐԱՐԱՏՅԱՆ ՄԱՐԴԸ»
գրքի հրատարակում

Ընկերներ ջան

պատրաստվում ենք հրատարակել Արարատյան մարդը. գիրք՝ նվիրված մտավորական, ազգի նվիրյալ պարուսույց Գագիկ Գինոսյանին։

Այն նախատեսված է նոր սերնդի համար՝ երիտասարդների ու պատանիների, ովքեր փնտրում են իրենց արմատները։ Գիրքը ամփոփում է պատառիկներ Գագիկ Գինոսյանի հոգևոր ժառանգությունից:

«Արարատյան մարդը» գրքում կգտնեք՝
✍️ Նժդեհի, Սևակի, Կոմիտասի և հայ մեծերի անտիպ նյութեր,
🎭 12 հայկական պարերի նշանակություններ և ստեղծման պատմություններ,
💫 Գագիկ Գինոսյանի խոհերն ու մտքերը՝ հավաքված տարիների ընթացքում։

Գիրքը վաճառքի ենթակա չէ։ Այն անվճար կտրամադրվի երիտասարդներին։ Առաջին 500 օրինակի տպագրությունը արդեն ապահովված է։ Այժմ ձեր աջակցությունն է հարկավոր՝ տպաքանակը 1000-ի հասցնելու համար։

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի երկրորդ կեսին։

Նվիրաբերելու համար անցիր հղումով և ընտրիր «ԳրքԱրար» նախագիծը 👇

https://donate.bardzunk.am/

կամ

👉 Շահառու՝ Բարձունք ՀԿ
👉 Հաշվեհամար՝ 2053122055081003
👉 Նպատակ՝ ԳրքԱրար նախագիծ

AriPari | Արի Պարի

27 Dec, 09:26


«Մեր պարերը և մենք»
Բաց դաս

🗓 27 Դեկտեմբեր (ՈՒրբաթ)
🕖 19:00-22:00
📍«Նարեկացի արվեստի միություն » Վարդանանց փողոց 16/1
🌞Կազմակերպիչ՝ «Կարին» ավանդական երգ-պարի խումբ
📞 +374 10 580105

Մուտքն ազատ է 😍

Հիշում եք չէ՞, այսօր հանդիպում ենք տարվա վերջին պարուսուցմանը😊

Հայտարարությունը

AriPari | Արի Պարի

14 Dec, 18:52


«Սուրբ Ծննդյան Տոնախմբություն»
Բաց դաս

🗓 6 Հունվար (Երկուշաբթի)
🕖 13:30-16։00
📍Երևան, Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակ (Աբովյան / Սայաթ Նովա խաչմերուկ)
🌞Կազմակերպիչ՝ Արի Պարի

Մուտքն ազատ է 😍

Հայեր ջան 🇦🇲

Ուրախությամբ բոլորին հրավիրում ենք գալիք 2025 թվականի առաջին միջոցառմանը 🥳

Կսպասենք բոլորիդ 🥰
Հայտարարությունը

AriPari | Արի Պարի

08 Dec, 18:15


«Տարեմուտի Վարը Վարենկ»
Բաց դաս, միջոցառում

🗓 21 Դեկտեմբեր (Շաբաթ)
🕖 14:00-17։30
📍Կոտայքի մարզ, գյուղ Մեղրաձոր
🌞Կազմակերպիչ՝ Վարը Վարենկ

Մուտքն ազատ է 😍

Ուրախությամբ հրավիրում ենք ձեզ մասնակցելու հայկական ավանդական Նոր Տարվա տոնակատարությանը, որտեղ կլինեն

Ավետիսներ
Կաղանդ պապի հետ շրջայց
😍 Ազգային երգ ու պար
Կաղանդի ծառի զարդարմում
Ավանդական տարեհացի համտես

Եթե ունեք տրանսպորտի խնդիր՝ անցեք հղումով

Այլ մանրամասները

AriPari | Արի Պարի

04 Dec, 11:34


Հայեր ջան դեկտեմբերի 8-ին ժամը 13:30-17:00 Բրյուսելում տեղի կունենա ավանդական պարի ընտիր բաց դաս - միջոցառում

Մանրամասների համար

Նաև տեղադրում ենք սփյուռքում գործող ավանդական պարի բոլոր խմբերը🌞

ԱՄՆ, Լոս Անջելես - Լեռնազանգ
ԱՄՆ, Գլենդել - Արարատ
ԱՄՆ, Նյու Յորք - Պարախումբ
Բերգիա, Միշլեն - Նեմրութ
Բելգիա, Բրյուսել - Գանձակ
Բրազիլիա, Սան Պաուլո - Կիլիկիա
Կիպրոս - Սիփան
Հունգարիա, Բուդապեշտ - Հավք
Հունաստան, Կումունիտի - Ուրարտու
Նիդեռլանդներ, Ուտրեչտ - Դպրոց
Շվեցարիա, Ժնև - UAS
Շվեցարիա, Լաուսան - Մարգարիտ
Ռուսաստան, Պետերբուրգ - Արալեզ
Ռուսաստան, Պետերբուրգ - Զարթոնք
Ռուսաստան, Պետերբուրգ - Նաիրի
Ռուսաստան, Մոսկվա - Արև
Ռուսաստան, Մոսկվա - Այգ
Ռուսաստան, Մոսկվա - Կայծ
Ռուսաստան, Մոսկվա - Նժդեհ
Ռուսաստան, Մոսկվա - Ադանա
Ռուսաստան, Նորգինսկ - Ամրոց
Ռուսաստան, Ռոստով - Զարկ
Ռուսաստան, Ռոստով - Վահագն
Ռուսաստան, Բելգորոդ - Արմատ
Վրաստան, Թբիլիսի - Տարոն
Ֆրանսիա, Փարիզ - Ավանդ

Շատ կարևոր է, որ այս նամակը կիսվենք սփյուռքի ընկերների, բարեկամների հետ, որ մասը կազմեն հայկական մեծ ընտանիքի😊

Հիրուր Խե՜դ 🇦🇲

AriPari

27 Nov, 16:31


«ԿԱՅԹ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ»
Համերգ

🗓 16 Դեկտեմբեր (Երկուշաբթի)
🕖 19:00
📍Երևան, Աբովյան 2, «Առնո Բաբաջանյան » համերգասրահ
🌞Կազմակերպիչ՝ «Կայթ» բենդ
📞 +37498881717

Տոմսերը 2000-5000 ՀՀ դրամ

Հայեր ջան

Դեկտեմբերի 16-ին, 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում
🎼կհնչեն սիրված երգերը
🎁 կլինի նոր տեսահոլովակի պրեմիերա 🎬

Կայթ նվագախումբը նաև մի շարք ընտիր ձայնագրությունների հեղինակ է, որը շատ ենք օգտագործում բոլոր միջոցառումներին

Մանրամասների և տոմսերի համար՝ հղում

ԿԱՅԹ-ին կարող եք հետևել
YouTube
Facebook
Intsagram

Իսկ դուք գիտե՞ք, որ ԿԱՅԹ բառը նաև նշանակում է ուրախությունից, ոգևորությունից թռչկոտելով, ցատկելով պարել

AriPari

27 Nov, 16:30


Կից ներկայացնում ենք «ԿԱՅԹ» բենդի ՆՈՒԱԳ ալբոմի ձայնագրությունները

ԿԱՅԹ-ին կարող եք հետևել
YouTube
Facebook
Intsagram

AriPari

27 Nov, 13:57


«Թամզարան՝ ըստ տարածաշրջանների»
Բաց դաս, Քննարկում

🗓 28 Նոյեմբեր (Հինգշաբթի)
🕖 15:30
📍Երևան, Անդրանիկի 92/1, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ
🌞Կազմակերպիչ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մուտքն ազատ է 😍

Կունենանք Թամզարի պարի, ծագման և անվան շուրջ քննարկում/զրույց
Ինչպես նաև կներկայացվեն Սասունի, Տարոնի, Կարինի, Համշենի կամ պոնտական տարբերակը, որից հետո միասին կպարենք

Մանրամասները

AriPari

25 Nov, 17:01


«Մեր պարերը և մենք»
Բաց դաս

🗓 29 Նոյեմբեր (ՈՒրբաթ)
🕖 19:00-22:00
📍«Նարեկացի արվեստի միություն » Վարդանանց փողոց 16/1
🌞Կազմակերպիչ՝ «Կարին» ավանդական երգ-պարի խումբ
📞 +374 10 580105

Մուտքն ազատ է 😍

Նոյեմբերի 29-ին, ժամը՝ 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Մեր պարերը և մենք» հայկական պարի բաց դասը՝ շարունակելով «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ավանդույթները:

Հայտարարությունը

AriPari

22 Nov, 05:59


«Հայել - Պարել »

🗓 22 Նոյեմբեր (Ուրբաթ)
🕢 15:00
📍 Կոմիտասի թանգարան - ինստիտուտ , Արշակունյաց 28
🌞Կազմակերպիչ՝«Մենք» ազգային պարի խումբ

մուտքը 1000 դրամ (Թանգարանի մուտքավճար)

«Մենք» ավանդական պարի խումբը հրավիրում է պարուսուցման :

AriPari

15 Nov, 16:45


«Արի ԵՊՀ պարի»
Բաց դաս

🗓 16 Նոյեմբեր (Շաբաթ)
🕖 16։00
📍 Երևան, Ալեք Մանուկյան 1, Երևանի Պետական Համալսարանի բակ
🌞Պարուսույց՝ Համազասպ Ասլանյան

մուտքն ազատ է 🤩🤩

Հայեր ջան 🇦🇲

Ժամը 16։00-ից համեցեք ԵՊՀ-ի բակ այս տարվա վերջին բացօթյա պարուսուցմանը
Եկեք միասին սովորենք ու սովորեցնենք պարել🌞

Միջոցառումը facebook-ում

Տարածեք ընկերներն էլ իմանան

AriPari

10 Nov, 10:18


«ԱԿՈւՆՔ» ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈւՅԹ | 50-ԱՄՅԱԿ. ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ
Համերգ

🗓13 Նոյեմբեր (Չորեքշաբթի)
🕖19:00
📍Օպերա, «Արամ Խաչատրյան» համերգասրահ
🌞Կազմակերպիչ՝ «Ակունք» ազգագրական համույթ
Մուտքը՝ 2000 - 8000 դրամ

Հոբելյանական համերգային ծրագրի ընթացքում Ակունքցիները հանդես կգան համույթի այցեքարտը դարձած, տարիների ընթացքում սիրված և պահանջված ստեղծագործությունների կատարումներով:

📞 Տոմսերի համար
+37455526477
Պատվիրել տոմս

AriPari

21 Oct, 17:16


«Մեր պարերը և մենք»
Բաց դաս

🗓 25 Հոկտեմբեր (ՈՒրբաթ)
🕖 19:00-22:00
📍«Նարեկացի արվեստի միություն » Վարդանանց փողոց 16/1
🌞Կազմակերպիչ՝ «Կարին» ավանդական երգ-պարի խումբ
📞 +374 10 580105

Մուտքն ազատ է 😍

Հոկտեմբերի 25-ին, ժամը՝ 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Մեր պարերը և մենք» պարերի բաց դասը՝ ազդարարելով, որ Գագիկ Գինոսյանի հիմնած «Կարին» ավանդական երգ-պարի խմբի և «Նարեկացի» արվեստի միության կողմից դեռևս 2005 թվականին ստեղծված ավանդույթը շարունակական է լինելու։

Հայտարարությունը

AriPari

21 Oct, 17:14


«ՊԱՐԱՏՈՆ»
Բաց դաս

🗓 25 Հոկտեմբեր (ՈՒրբաթ)
🕖 17:00

📍 Վանաձոր, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակ
📍 Գյումրի, Աբովյան 133/3

Մուտքն ազատ է 😍

ՊԱՐԱՏՈՆԻ նպատակն է Երևանում ամեն ամսվա վերջին ուրբաթ օրն անցկացվող ազգային պարերին միանալ նաև մարզերում և սփյուռքում։

Հայտարարությունը

AriPari

21 Oct, 17:11


«Հունձք մշակաց»
Համերգ

🗓 4 Նոյեմբերի (Երկուշաբթի)
🕖 19։00
📍 Երևան, Համազգային թատրոն
🌞Կազմակերպիչ «Մենք ավանդական պարի խումբ»

մուտքը վճարովի

Մենք ազգային պարի խումբը հրավիրում է ամփոփիչ «Հունձք մշակաց» խորագրով համերգին

Տոմսերի համար գրել էջին

AriPari

16 Oct, 15:21


«Քոչարի»
Բաց դաս

🗓 17 Հոկտեմբեր (Հինգշաբթի)
🕖 17։00-18։00
📍 Գյումրի, Հաղթանակի 47
Կազմակերպիչ՝ Հրայրք ավանդական պարի խումբ

մուտքն ազատ է 🤩🤩

Հոկտեմբերի 17-ին՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա շրջանակներում, սիրով հրավիրում ենք «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան»՝ «Քոչարի» պարի ուսուցմանը Հրայրք ավանդական պարի խմբի հետ միասին:

Հայտարարության հղում

AriPari

16 Oct, 15:19


«Հայ ժողովրդական պար»
Բանախոսություն և բաց դաս

🗓 17 Հոկտեմբեր (Հինգշաբթի)
🕖 13։00
📍 Երևան, Պերճ Զեյթունցյան 4
🌞Բանախոս՝ Նարինե Շամամյան

մուտքը՝ թանգարանի տոմսով (1000 դրամ)

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում կնշվի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը, որի ընթացքում Նարինե Շամամյանը կունենա բանախոսություն
1. Հայկական պարի տեսակները, ժանրերը:
2. Հայկական պարերի աշխարհագրական ընդգրկումը:
3. Պարի ուսուցում (Ծաղկաձոր, Քոչարի, Փափուռի):

Հայտարարության հղում

AriPari

11 Oct, 21:19


«ԱրԱրի»
Բաց դաս

🗓 13 Հոկտեմբեր (Կիրակի)
🕖 17։00-20:00
📍 Երևան, Թումոյի այգի
🌞Կազմակերպիչ՝ Արարի նախաձեռնություն

մուտքն ազատ է 🤩🤩

Հոկտեմբերի 13-ին՝ Թումոյի այգում Գեղաձոր գյուղի երիտասարդները բոլորին հրավիրում են ավանդական պարերի միջոցառման, պարուսուցումը կվարի Լուկաշին Հայրապետյանը

Միասին պարելու ընտիր առիթ😊

Հայտարարության հղում

AriPari

11 Oct, 05:32


«Արի մեր պարը պարենք»
Բաց դաս

🗓 12 Հոկտեմբեր (Շաբաթ)
🕖 19։00
📍 Էջմիածին, Համայնքապետարանին կից այգի
🌞Կազմակերպիչ՝ Վաղարշապատի Երիտասարդական Միություն

մուտքն ազատ է 🤩🤩

Հոկտեմբերի 12-ին՝ Էջմիածնի համայնքապետարանին կից այգում համեցեք ավանդական պարի միջոցառման, պարուսուցումը կվարի «Վահագն ավանդական պարի խումբ»

Հայտարարության հղում

AriPari

26 Sep, 13:02


«Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը»
Գիտաժողով

🗓 27 - 29 Սեպտեմբեր
📍 Երևան, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա
🌞Կազմակերպիչ՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

մուտքն ազատ է 🤩🤩

Սեպտեմբերի 27-ից 29-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» եռօրյա գիտաժողովը՝ նվիրված Գագիկ Գինոսյանի հիշատակին։

Օրակարգը՝ նկարներում

AriPari

26 Sep, 12:55


«Վարը Վարենկ | Քաղցր հրավեր»
Բաց դաս

🗓 29 Սեպտեմբեր (Կիրակի)
🕖 18։30
📍 Երևան, Երազ այգի
🌞Կազմակերպիչ՝ «Վարը վարենկ»

մուտքն ազատ է 🤩🤩

Սեպտեմբերի 29-ին՝ Երևանի Երազ այգում անցկացվող Մեղրատոնի շրջանակներում Վարը Վարենկ նախաձեռնությունը ժամը 18:30-ից սկսած կանցկացնի ավանդական երգ ու պարի բաց դաս

Համեցեք օրը քաղցրացնելու

AriPari

24 Sep, 15:26


«Ընդունելություն «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» երգ ու պարի խմբում»
ընդունելություն

🔸Հասցեն՝ Ագաթանգեղոսի 3
🔸Երկուշաբթի և չորեքշաբթի 18։00 - ԵՐԳ
🔸Ուրբաթ 18։00 և կիրակի 12։00 - ՊԱՐ
🔸Տարիքային շեմը՝ 11+
🔸Ամսեկան անդամավճար՝ 5.000 դրամ
🔸Հեռախոսահամար՝
+37493518130
+37496518130

Փորձերը անց են կացվում Ջիվանու անվան աշուղական դպրոցում (Ռոսիա կինոթատրոնից դեպի Կրկես հատվածում է դպրոցը)
Մանրամասների համար կարող եք գրել էջին կամ զանգահարել

AriPari

19 Sep, 21:50


« Մեր պարերը և մենք »
բաց դաս

🗓 21 Սեպտեմբեր (Շաբաթ)
🕖 19։00 - 22։00
📍 Անգլիական այգի (Սունդուկյան թատրոնի հարևանությամբ)
🌞Կազմակերպիչ՝ «Կարին» ավանդական երգի-պարի խումբ

մուտքն ազատ է 🤩🤩

Սեպտեմբերի 21-ին՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ կունենանք ավանդական պարի բաց դաս

Եկեք պարով միավորվելու🇦🇲✊🏼

Կիսվեք ընկերներն էլ իմանան

Հայտարարություն

AriPari

16 Sep, 18:46


« Ավանդական պարերը Ջրվեժում »

🗓 17 Սեպտեմբեր (Երեքշաբթի)
🕖 19։00
📍 Ջրվեժ համայնք, գյուղ Զովք
🌞Կազմակերպիչ՝ «Անանենց արվեստանոց»

Մուտքն ազատ է 🤩🤩

Համեցեք պարի բաց դասին։
Այս ամիս գնում ենք Ջրվեժ համայնքի Զովք գյուղ` այնտեղ սերմեր գցելու, ծիլեր արձակելու նպատակով։
Միասին տարածենք, պահպանենք ազգային երգն ու պարը։

🎶 Օրվա հյուրը` Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթ

AriPari

12 Sep, 16:30


«ԱՐԻ ՊԱՐԻ ԴԱՍԵՐԻ»

Հե՜յ 💥

Սկսում ենք պարի դասընթացներ սկսնակների համար, որոնք կուղեկցվեն պարերի ծագման ու իմաստի մասին զրույցներով, հայագիտական ու ինքնաճանաչման թեմաներով քննարկումներով

🔸Հասցեն՝ ԵՊՀ (Ալեք Մանուկյան 1)
🔸Մեկնարկը՝ Հոկտեմբերի 1-ից
🔸Օրերը՝ երեքշաբթի և հինգշաբթի
🔸Ժամը՝ 19:30-21։30
🔸Տարիքը՝ 17+
🔸Դասընթացի արժեքն է՝ ամսական 10,000 դրամ (8 դաս)

🇦🇲✊🏼Պատերազմի մասնակիցների համար դասընթացն անվճար է

Պարուսույց՝ ձեր սրտի խմբի ադմին 😊
Համազասպ Ասլանյան

Հայտարարությունը facebook-ում

Ընդունելությունն ավարտվեց

AriPari

11 Sep, 17:49


ԱՐԻ ՊԱՐԻ Հարավ Արևմտյան Թաղամասում (ԲԱՆԳԼԱԴԵՇ)

🗓 15 Սեպտեմբեր (Կիրակի)
🕖 18:00-21։00 (գուցե ավելի երկար 😊)
📍Երևան, Հարավ Արևմտյան Թաղամաս, Զորավար Անդրանիկի արձանի դիմացի մայթին՝ Երիտասարդության այգի
🌞 Կազմակերպիչ` Արի Պարի

Մուտքն ազատ է 😍

Երևանի համայնքներում ևս կլինեն պարի միջոցառումներ, ինչքան շատ՝ այնքան լավ

Ուրեմն՝ սեպտեմբերի 15-ին, ԹՆԴՈՒՄ ենք ՀԱԹ-ում,
Միասին պարենք, պարել սովորեցնենք

տեղեկացրեք ընկերներին, համայնքի բարեկամներին

AriPari

11 Sep, 16:55


«Ավանդական պարի բաց դաս»

🗓 17 Սեպտեմբեր (Երեքշաբթի)
🕖 20։00-21։30
📍Արամի փ. 42/2 ( Արամ - Տերյան խաչմերուկին անմիջապես կից )
☎️ +37495809353
🌞Կազմակերպիչ՝ Տիգրան Մկրտչյան

Մուտքն ազատ է 🤩🤩

Եթե ուզում ես հարստացնել պարային պաշարդ Մասունք խմբի յուրահատուկ պարանմուշներով, ապա այս ԲԱՑ ԴԱՍԸ քեզ համար է։

Հայտարարություն

AriPari

11 Sep, 16:48


«Ընդունելություն Մենք պարի խմբում»

🔸 փոքրերի խումբ (6-15տ.)
📍 Ծարավ Աղբյուր 134/1
🕦 շաբաթ-կիրակի, 11:30-13:00

🔹 փոքրերի խումբ (6-15տ.)
📍 Արաբկիրի Սբ. Խաչ եկեղեցի (Կոմիտաս 64)
🕦 երեքշաբթի եւ հինգշաբթի, 15:30-17:00

🔸 Պատանի երիտասարդ խումբ
📍 Արաբկիրի Սբ. Խաչ եկեղեցի (Կոմիտաս 64)
🕦 երեքշաբթի եւ հինգշաբթի, 17:15-19:00

🔹 Սիրողական
📍 Արաբկիրի Սբ. Խաչ եկեղեցի (Կոմիտաս 64)
🕦 երեքշաբթի եւ հինգշաբթի, 19:30-21:00

🔸 Սիրողական
📍 Նալբանդյան 128-130
🕦 երեքշաբթի եւ հինգշաբթի, 15:30-17:00

💰Ամսավճար՝ 10.000 դրամ
📞 Ընդունելութեան համար կարող էք գրել կամ զանգահարել +374 94383785

AriPari

08 Sep, 20:46


«Ավանդական պարերի եռամսյա դասընթաց »

🔸Հասցեն՝ Ագաթանգեղոսի 3
🔸Մեկնարկը՝ Սեպտեմբերի 28-ից
🔸Օրերը՝ Շաբաթ և կիրակի
🔸Ժամը՝ 16:30-18։00
🔸Տարիքը՝ 16+
🔸Դասընթացի արժեքն է՝ 10,000 դրամ (ամսական)

Պարուսույց՝
Մխիթար Դարմոնց

Գրանցման համար՝ հղում

Մանրամասները՝ facebook հայտարարություն

AriPari

05 Sep, 20:41


« Ավանդական պարերը ջրվեժում »

🗓 6 Սեպտեմբեր (ուրբաթ)
🕖 19։00
📍 Ջրվեժ համայնք, գյուղ Զովք
🌞Կազմակերպիչ՝ «Անանենց արվեստանոց»

Մուտքն ազատ է 🤩🤩

Համեցեք պարի բաց դասին։
Այս ամիս գնում ենք Ջրվեժ համայնքի Զովք գյուղ` այնտեղ սերմեր գցելու, ծիլեր արձակելու նպատակով։
Միասին տարածենք, պահպանենք ազգային երգն ու պարը։

🎶 Օրվա հյուրը` Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթ

Հայտարարություն

AriPari

31 Aug, 11:23


National music Armenia

Էջ ինստագրամում, որտեղ կտեսնեք հայ ավանդական մշակույթի նմուշներ հին ու նոր բոլոր բոլոր խմբերի կողմից

Էջը 5 տարուց ավել անանուն վարում է Վարազդատ Նազարյանը ✊🏼🇦🇲

Այսօր՝ Գութան փառատոնի ազգային միասնության ժամանակ Վարազդատը նույնպես լինելու է բեմում՝ «Սասնա Ծռեր» երգի պարի խմբի կազմում 😍😍

Դե ինչ՝ հոգիների միասնությանը մնացին հաշված ժամեր
Կհանդիպենք ժամը 19։00 Կասկադում

Իրա՜ր հե՛տ

AriPari

26 Aug, 10:49


Ջա՜ն🥳

Էջի հետևորդների թիվը անցավ 2000-ը😍

Այս առթիվ ունենք պրեմիերա🥳

Հրապարակում ենք «Բեկոր» ավանդական երգի-պարի խմբի
«Մածուն եմ դրել վըր դարուն» Վասպուրական աշխարհում տարածված կանանց պարի 👩🏼‍🦰👩🏼‍🦳 նոր ու ընտիր ձայնագրություն

Պարի մասին ավելի մանրամասն՝ այստեղ

Իսկ մենք այս ընթացքում աշխատում ենք նոր բացառիկ նախագծերի վրա, որի մասին շուտով🌌

Անկեղծ շաաատ ենք ուրախացել էս լուրով ու շնորհակալ ենք վստահության համար😍

Իրա՜ր հե՛տ ✊🏼🇦🇲