💬«Հայոց բանակի կազմավորման տարեդարձն ավելի քան երեք տասնամյակ շարունակվող դժվարին, փորձություններով լի ճանապարհը, հաղթանակներն ու կորուստները հետահայաց գնահատելու և արժեվորելու օր է։ Նոր թափ ստացած բանակաշինության և Հայաստանի Հանրապետության անվտանգ, անկախ ու ինքնիշխան ապագային միտված միջոցառումները հանրագումարի բերելու, դրանք նոր եռանդով կյանքի կոչելու պատրաստակամությունն արձանագրելու օր։
▫️Հավերժ վառ է նրանց հիշատակը, ովքեր անմահացել են իրենց առաքելության ճանապարհին՝ հայրենասիրության օրինակ դառնալով սերունդների համար:
▫️Հայոց բանակի սպանե՛ր, շարքային կազմի ծառայողնե՛ր, զինված ուժերի ներկայացուցիչնե՛ր, շնորհավոր ձեր տոնը, խաղաղ ծառայություն։
▫️Փա՛ռք նահատակներին, կեցցե Հայոց բանակը»,-նշել է Արմեն Խաչատրյանը: