հարթակ22 @hartak22 Channel on Telegram

հարթակ22

@hartak22


✊🏻Միասնության ինֆորմացիոն հարթակ.

#համախմբում
#մոբիլիզացիա
#ձայնսԱրցախին

հարթակ22 (Armenian)

Բարև բոլորին! Որպես հարթակ22 կայքի անդամ, դուք կստանաք ամենաթարմ նյութերը իրազեկման մեջ: Կայքը ներկայացնում է միասնության ինֆորմացիոն նյութեր, որոնք կհասնեն Ձեր ապսպեսիկ պահին: Դա կայցելեք ակալ նյութերի, մոբիլիզացիայի և Արցախի վերականգնող նյութերի բարեփոխական ստամուլիրեք այստեղ: Գրանցվեք հիմա և ներկայաց՝ ակալ առաջիններիս համար: Կայքում ներկայացված բոլոր նյութերը կհամարուի Ձեր կանանց առաջին գնումները: Միացվեք մեզ հիմա, որ ազատությունը և ինֆորմացիան միասին լինեն ձեր գնումների հիմանալու դեպքում:

հարթակ22

06 May, 09:45


ԴԵՄ ԵՍ ԽԱՎԱՐԻՆ՝ ԼՈՒՅՍ ՎԱՌԻՐ 🏮

Հարգելի հայրենակից,
Ստի, կեղծիքի և խավարի դեմ պայքարում մտել ենք ակտիվ փուլ, երբ բոլորս պարտավոր ենք մեր ջանքերը միատեղել հանուն հայկական պետության և հայ ժողովրդի:
Խավարի դեմ պայքարը խորհրդանշող երթը Բագրատ սրբազանի առաջնորդությամբ ժամանելու է Երևան մայիսի 9-ին՝ բոլորիս լույսի, հավատի և պայքարի շուրջ համախմբելու նպատակով:

❗️Առաջարկում ենք
բոլոր համախոհներին, որոնք միանում են լույսի պայքարին, որպես իրենց աջակցության դրսևորում.

👉🏻 Օրվա լուսավոր ժամերին իրենց մեքենաները վարեն միացված լույսերով՝ մայիսի 6-ի կեսօրից սկսած՝ պայքարի ամբողջ ընթացքում:

👉🏻 Երեկոյան՝ 21:00 - 22:00, պատուհանների մոտ կամ բակում մոմ կամ լապտեր վառեն:

Լույսը, մարդկանց սրտերում բոցավառված ազատության խորհուրդն ունի և լույսն է, որ հաղթելու է խավարին:
Սա կխորհրդանշի մեր սպասումը լույսի գալստյան, մեր միատեղման և հանունի պայքարի:

✊🏻 Տարածեք և միացեք պայքարին ձեր լույսի շողով:
#լույսով

հարթակ22

25 Apr, 10:18


Հարգելի՛ հետևորդներ,

🟣Հասկանալով հանդերձ լարված իրավիճակը, չպետք է մոռացության մատնենք, որ վաղը 2 տարին է լրանում, ինչ Նիկոլ Փաշինյանի շարասյունը սպանեց Սոնա Մնացականյանին և իր չծնված երեխային։ 2 տարի անց դեռ ոչ ոք չի պատժվել, ու մենք արդարություն ենք պահանջում Սոնայի համար։

🕯Վաղը՝ ուրբաթ երեկոյան, ժամը 19:00-ին Պարոնյան-Լեո խաչմերուկում կարող եք միանալ մոմավառությանն ու յասամաններ խոնարհել Սոնայի զոհվելու վայրում։

Իշխանություններին թվում է, թե թեման բարեհաջող փակել են, իրենց մարդկանց անպատժելիության ուղերձը փոխանցել, բայց այդպես չէ։ Մենք հիշում ենք ու հիշեցնելու ենք այս մասին։

🔗Մանրամասները՝
https://www.facebook.com/anna.m.kostanyan/posts/pfbid0kmVrKcsb4XUw2e8y5xzgZrBuk8ekzdWU7afgdojHzKaxbS85xPQ6Xd1V1heuGQ2fl

հարթակ22

22 Sep, 07:07


Պիկնիկ, Մելիք Ադամյան

հարթակ22

22 Sep, 06:18


Հիմա հրապարակում

հարթակ22

22 Sep, 05:49


Մյասնիկյան փողոցում ոստիկանը հարվածել է Շուշեցի Նարեին։

հարթակ22

22 Sep, 05:42


Առավոտյան փակվել էին Երևանի փողոցները, իսկ այժմ բոլորը գալիս են Հանրապետության Հրապարակ, կասեցնելու կառավարության նիստը։

հարթակ22

22 Sep, 05:42


Այսօր Երևանում տեղի են ունենում անհնազանդության գործողություններ։

հարթակ22

22 Sep, 05:42


Հարգելի հետևորդներ, երկար ընդմիջումից հետո վերսկսում ենք հարթակ22-ի աշխատանքը։

հարթակ22

27 Dec, 12:56


Վաղը՝ չորեքշաբթի օրը` դեկ. 28-ին Մատենադարանից դեպի ՀՀ կառավարության շենք:

Կազմակերպիչ՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն

Մանրամասները՝
https://www.facebook.com/events/1073911064005142

@hartak22

հարթակ22

15 Dec, 12:21


Երևանի պետական համալսարանի ուսանողները փակել են ՌԴ դեսպանատան մուտքը։

«Կանգնելու ենք այստեղ այնքան, մինչև գան և վերցնեն իրենց նամակը։ Ուղղակի որևէ արկղի մեջ գցելը ճիշտ չէ»,– ասաց ուսանողներից մեկը։

Ուսանողները դիմում–բողոքում ներկայացրել են Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար ճգնաժամը և այն, որ Ադրբեջանը ցեղասպան քաղաքականություն է վարում արցախահայության դեմ։
https://fb.watch/hqLJCSQG5N/

հարթակ22

15 Dec, 08:20


Գեղամ Ստեփանյանի գրառումը ամբողջությամբ։

Սիրելի՛ հայրենակիցներ,
Հաշվի առնելով Արցախի քառօրյա ամբողջական շրջափակումը և գազամատակարարման անջատումը Ադրբեջանի կողմից և դրանով պայմանավորված հումանիտար աղետը Արցախում, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր վարքագծի նկատմամբ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքը՝

այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի կունենան ակցիաներ Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամների դեսպանատների և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների դիմաց, հետևյալ ժամանակացույցով՝

14:00 ԱՄՆ դեսպանատուն
14:30 Չինաստանի դեսպանատուն
15:30 ԵՄ պատվիրակություն
16:30 Ֆրանսիայի դեսպանատուն
17:00 ՌԴ դեսպանատուն

Այնուհետև միանալու ենք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իրենց բողոքն արտահայտող մեր հայրենակիցներին։

Ես լինելու եմ բոլոր ակցիաների վայրերում՝ ներկայացնելու իրավիճակը Արցախում և պահանջելու տեր կանգնել մարդու իրավունքների համընդհանրության կարևորագույն սկզբունքին։

Կոչ եմ անում Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանի կարևորագույն առաքելությունն իրականացրած իմ բոլոր գործընկերներին միանալ և առաջնորդել ակցիաները։

Կոչ եմ անում նաև Արցախի ճակատագրով սրտացավ իմ բոլոր հայրենակիցներին միանալ նշված ակցիաներին և մեր պահանջները ներկայացնենք միջազգային հանրությանը:

հարթակ22

15 Dec, 07:41


Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի կունենան ակցիաներ՝

14:00 ԱՄՆ դեսպանատուն
14:30 Չինաստանի դեսպանատուն
15:30 ԵՄ պատվիրակություն
16:30 Ֆրանսիայի դեսպանատուն
17:00 ՌԴ դեսպանատուն

Այնուհետև միանալու ենք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իրենց բողոքն արտահայտող մեր հայրենակիցներին։

Գեղամ Ստեփանյան, Արցախի Մարդու Իրավունքների Պաշտպան

հարթակ22

14 Dec, 15:12


Ոստիկանության ուժերը, այդ թվում կարմիր բերետավորներ շրջապատել էին տոնածառը։

հարթակ22

14 Dec, 13:05


Հանրապետության հրապարակն այս պահին

հարթակ22

04 Nov, 12:20


‼️Նոյեմբերի 5-ին
Ժամը 15։00-ին

Միասնության հանրահավաք
Ֆրանսիայի հրապարակում

@hartak22

հարթակ22

31 Oct, 10:34


հարթակ22 pinned «​​🔴«Դիմադրություն» շարժումը նոյեմբերի 5-ին, ժամը 15։00-ին համազգային հանրահավաք է հրավիրում Ֆրանսիայի հրապարակում։  🔴«Դիմադրություն» շարժումը դիմում  է Եկեղեցուն՝ աջակցել հանրահավաքին, հայ մտավորականությանը՝ կոչ անել մասնակցել հանրահավաքին, երիտասարդությանը՝…»

հարթակ22

31 Oct, 10:34


​​🔴«Դիմադրություն» շարժումը նոյեմբերի 5-ին, ժամը 15։00-ին համազգային հանրահավաք է հրավիրում Ֆրանսիայի հրապարակում։ 

🔴«Դիմադրություն» շարժումը դիմում  է Եկեղեցուն՝ աջակցել հանրահավաքին, հայ մտավորականությանը՝ կոչ անել մասնակցել հանրահավաքին, երիտասարդությանը՝ ոտքի կանգնել և ստանձնել պատասխանատվությունը երկրի ճակատագրի համար։

🔴 Այս պայքարը որևէ պարագայում կանգ չի առնելու․ այս պայքարի պարտությունը կլինի հայ ժողովրդի պարտությունը։  

🔴Ամբողջ աշխարհը պետք է ֆիքսի, որ օրվա իշխանությունը չի արտահայտում հայ ժողովրդի հավաքական կամքը։

🔴Դեռ ակնկալիքներ ունենք նախկին նախագահների և Վեհափառի հանդիպումների ֆորմատից։ 

🔴Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ, Արցախը զիջելով, չենք կարող հասնել խաղաղության։

🔴Վերակազմակերպվելու ենք, շտկենք թերությունները, համախմբվենք և մեր պայքարը կհասցնենք հաղթական ավարտին։

🔴Չեմ կարծում, որ Սոչիում այսօր որևէ վերջնական փաստաթուղթ կստորագրվի։

🔴Արցախի հարցով որևէ փաստաթուղթ, որը ժխտի կամ սահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, հակասահմանադրական է, այն հակասելու է ՀՀ Անկախության Հռչակագրին և սպասարկելու է միայն թշնամու շահերը։

🔴Նոյեմբերի 5-ին պետք է փաստենք, որ հայ մարդն այս իշխանությանը մանդատ չի տվել երկիրը նոր զիջումների տանելու։


@hartak22

հարթակ22

30 Oct, 17:03


հարթակ22 pinned «✊🏻Արցախը ոտքի է կանգնել։ Արցախում 1988-ի ոգին է։ Մենք երկար ենք սպասել այս օրվան։ Արցախը միասնական է։ Արցախը տեր է իր պետականությանը։ Արցախից այսօր հստակ ուղերձներ հնչեցին. 🔺Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։ 🔺Արցախի Հանրապետության, Արցախի…»