ArtsakhStrong @artsaxstrong Channel on Telegram

ArtsakhStrong

@artsaxstrong


Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

ArtsakhStrong (Armenian)

«ArtsakhStrong» անվանված չեննալները հայերի պատմության և համաշխարհային տեղեկատվականությունների շրջադարձը վերածելիս, առնվազագուն ներկայացուցիչ բջջային կայք է, որը պատմությունն իր բովանդակությունը՝ հյուրերի և ազգերի գերագույն տրված փոքր հասարակական կենսագահությունները բացառելու մեծ ֆուռում է: Այն կայքն անուն է ընդունում «ArtsakhStrong» և աշխատում է հայերի և ոչ մի ազգի ձեռքերում տվել առավոտ ակնազան պատմության աշխարհի գերմանաքաղաք: Խրիմյան Հայրիկ» առաքանէ՛ը ապահովում է է՚ բնակութային տեղերում անշարժ կյանքը վերակրկիչ անկյոն լինելու մեջ: Եթե դուք պատրաստ եք կյանքը բացառելու, ապա արդյոք «ArtsakhStrong»ի անվանումը է՚ փակի ցավելու ձեռքերը Խրիմյան Հայրիկի էներգիային և մշակութային ակադեմիայում: Սուրբ Դուստուրի եւ վա֊ստուրի կամ գարունի եւ գա֊ղաւնի միջյան խրած Խրիմյան Հայրիկը ուրիշ եզրա՝ նեպիս և եվրափությունությունը պետք է բերել ընկաւ ամբաթի գերասվում: Խրիմյան Հայրիկ» ներկեղերը ընկաւ են «ArtsakhStrong»-ում ու նրանում ապահանուցված պատմության լուսաւոր էկան տեսաւիլների հիմեցու վրա սկսի աշխարհի մարտավարությունը: Նվիրվեց՝ անընդհատի կանխալի և հիշատակի սահմանային վրա սկսի աշխարհը, տեսաւիրը, սե֊րափւունը: Ցալ անոնգնած շաւի եւ յակենեաղ հունիսամենտացոք առաքանքն աւարտեալ կրանութիւն է այս բանավիրության մէջ շաւարելու: Այսպէս, մասնակցէ՛ք հյուրերի գրութաններին մեզ ում ընկարկեալ ու ուժից աղաւաղեցեւ ազգավոր պատմությունը, որը մեզ առաջինք է տրվել:»

ArtsakhStrong

04 Sep, 21:07


Արամ Մանուկյանի դառնացած խոսքերը.

ArtsakhStrong

15 Aug, 22:53


Ես ճանաչել եմ շատ ազգեր, երբ ուսանող եմ եղել Անգլիայում: 9600 աշակերտների մեջ երեք հայ էինք միայն: Հաճախ հարց եմ տվել ինձ. ինչո՞ւ նրանք ավելի զարգացած լինեն, և մենք այնքան զարգացած չլինենք: Որտե՞ղ է պատճառը: Կարդացել եմ նրանց գրականությունը, ճանաչել եմ նրանց պատմությունը, հաղորդակից եմ եղել նրանց ապրող ղեկավարների հետ՝ և՛ հոգևորական, և՛ քաղաքական, և՛ պետական: Ես եկել եմ հետևյալ եզրակացության. նրանք կարգավորյալ ձևով են դասավորում իրենց կյանքը, և մեկ փիլիսոփայություն ունեն: Դա հետևյալն է. ընդհանուրին շահին մեջն է անհատին շահը, ոչ թե անհատականին մեջն է ընդհանուրին շահը: Եթե ընդհանուր մարմինս առողջ չլինի, իմ թևը չի կարող երկար առողջ մնալ: Մարմին է ազգը: Այդ մարմինն իր ամբողջության մեջ եթե առողջ չլինի, ես՝ մի մասնիկս, չեմ կարող այդ վատառողջ մարմնի մեջ առողջ լինել:
Հետևաբար՝ ընդհանրական շահը՝ քաղաքի փողոցը, հրապարակը, այն բոլոր հասարակական շենքերը, հաստատությունները, որոնք կան, իմ տնից վեր պետք է դասվեն, որովհետև դրանք կպատկանեն ամբողջին, ոչ թե ինձ: Եթե իմը նախընտրեմ, մի օր ընդհանուրի հիվանդությունը իմ տանը կհասնի: Սա շատ պարզ, Լապալիսյան ճշմարտություն է…

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա

ArtsakhStrong

28 Jul, 14:09


Մշտապես ստելու նպատակն այն չէ, որ մարդիկ հավատան ստին, այլ այն, որ վստահանան, որ այլևս ոչ ոք ոչնչի չի հավատում:

Այն ժողովուրդը, որն այլևս չի կարողանում սուտը ճշտից զանազանել, չի կարող նաև զանազանել ճիշտն ու սխալը:

Եվ այդպիսի ժողովուրդը, զրկված լինելով մտածելու ու դատելու կարողությունից, առանց գիտենալու և կամենալու, ամբողջովին ենթարկվում է ստերի իշխանությանը: Նման ժողովրդի հետ կարող ես անել ինչ ուզես:

Գերմանացի փիլիսոփա և պատմաբան Հաննա Արենդտ

ArtsakhStrong

25 Jul, 21:08


https://youtu.be/T1qtodVD2N8

ArtsakhStrong

24 Jul, 11:25


Ադրբեջանի պարտադրանքին հլու՝ հայկական կողմը սահմանազատումն սկսեց Տավուշից, կարծելով, թե սա Ադրբեջանին նույն ոգով գործընթացը շարունակել կստիպի։ Ադրբեջանին, բայց, ոչ թե գործընթացն էր հետաքրքրում, այլ տարածքները, որ ստացավ։ Սահմանազատումը Ադրբեջանին հետաքրքրում է այնքանով, որքանով այն իրենց ընթացիկ խնդիրները լուծելու եւ, ամենագլխավորը, իրենց ներկայությունը Հայաստանի տարածքում օրինականացնելու հնարավորություն է տալու։ Նրանք հետ քաշվելու նպատակ չունեն։ Հնարավոր գտնեն՝ ավելի կխորանան։

Սահմանի յուրաքանչյուր հատվածի համար նրանք նոր քարտեզներ են բերելու ու նոր պայմաններ են թելադրելու։ Հետ կքաշվեն, երբ ստիպված կլինեն։ Իսկ ստիպված կլինեն, եթե հայկական կողմը կկարողանա (վաղուց պետք է կարողացած լիներ) ճիշտ օգտագործել ներգրավված դերակատարների գործոնն ու կմշակի գործուն քայլեր, որպիսիք չեն եղել ու հույս, որ կլինեն՝ չկա։

Ադրբեջանի ծրագիրը հստակ է՝ որքան կարելի է ուժեղ ճնշել Հայաստանին, կորզել հնարավոր ու անհնարին բոլոր զիջումները, թույլ չտալ, որ ոտքի կանգնի, հարկ եղած դեպքում՝ սրել հակամարտությունը, սպառնալ պատերազմով, գնալ սադրանքների։

Նրանց ոգեւորում է Հայաստանի իշխանության անկարողությունը։ Տեսնում են՝ վախերով են առաջնորդվում, մոլորված են, չեն կողմնորոշվում։ Այդ դեպքում՝ ինչո՞ւ չճնշել ու չստանալ ավելին։

Ստվարաթղթե քարտեզը ձեռքին Փաշինյանը, կասկածից դուրս է, ինչպես նախկինում եղած նահանջների, այնպես էլ նոր նահանջի բացատրությունը կտա։ Նախկիններին մեղավոր հայտարարելու տարբերակը միշտ էլ կա։ Ծայրահեղ դեպքում կհայտարարի, թե նահանջ չի էլ եղել, թե հազար ինը հարյուր չգիտսթեոր թվի քարտեզով հենց այսպես էլ պետք է լիներ։

Եթե շարունակի գործել այս տրամաբանությունը, ապա նման պատկեր ենք ունենալու նաեւ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի դեպքում։ Այդպիսի ճանապարհ, իհարկե, պետք է լինի։ Դա բոլորովին էլ վատ չէ։ Հակառակը՝ Հայաստանի համար շահեկան է, բայց մեկ կարեւոր պայմանով, եթե ճանապարհը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ եւ գտնվում է հայկական կողմի վերահսկողության ներքո։ Եթե երթեւեկն այդ ճանապարհով Հայաստանի սահմանապահներն ու մաքսավորներն են վերահսկում։

Իր հաջողություններով ոգեւորված Ադրբեջանը, բայց, անելու է ամեն ինչ, որ նախ՝ ճանապարհը կոչվի միջանցք, ապա՝ չլինի Հայաստանի իրավասության ներքո։ Հուսանք՝ հանգամանքները, գլխավորապես՝ Իրանի, Արեւմուտքի ու ԱՄՆ-ի ներգրավմամբ պայմանավորված, կբեկեն ընթացքը եւ չորս տարի շարունակ Ադրբեջանի օգտին աշխատող տրամաբանությունն այս դեպքում չի գործի։

Բայց, այնուամենայնիվ, եթե Ադրբեջանը կրկին հաջողի, ապա մեր սահմանապահների ու մաքսավորների մոլորված ու ամոթով լի հայացքի ներքո անցնելու է անխոչընդոտ ադրբեջանական ավտոմեքենաների ու գնացքների շարանը, իսկ հայկական կողմը բացատրություն գտնելու պարտավորությունից դրդված, իրենց բնորոշ մանիպուլյատիվ ոճով հայտարարելու է, թե Սյունիքով անցնողը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ եւ այն, իհարկե, գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո, որովհետեւ մեր սահմանապահները եւ մեր մաքսավորները լայն բացած աչքերով նայում են, թե ինչպես են մարդիկ ու բեռներն անցնում Հայաստանի տարածքով։ Եթե նայում են, այն էլ լայն բացած աչքերով, ուրեմն, մեր վերահսկողության ներքո է։

Մոտավորապես այս կարգի է լինելու բացատրությունը։
Բայց, հուսանք, որ միջանցք չի լինի։

Հուսանք՝ նոր պարտությունները մեզ կշրջանցեն

Իրավապաշտպան Վարդան Հարությունյ

ArtsakhStrong

24 Jul, 08:51


Խաղաղության հաստատումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արեւմտյան հարթակում չի կայանում, որովհետեւ Ադրբեջանը ցանկանում է շարունակել թուլացնել Հայաստանը եւ հասնել «Զանգեզուրյան» միջանցքի պրոյեկտի իրականացմանը, իսկ Արեւմուտքը թուլացած է խորքային գլոբալ զարգացումերի արդյունքում, ինչպես նաեւ այն աննախադեպ ընտրական գործընթացով, որը մոտ կես տարի կաթվածահար է պահելու ԱՄՆ նախագահական վարչակազմին:

Տապալելով սահմանադրական փոփոխությունների արդեն երրորդ նախաձեռնությունը եւ աղբարկղ շպրտելով մշակված վերջին հայեցակարգը, Փաշինյանի կառավարությունը այս անգամ ձեռնարկել է «նոր սահմանադրության» ընդունումը, որի միակ նպատակն է Ալիեւի շանտաժների եւ պահանջների կատարումը: Փետրվարիին Փաշինյանը հրապարակայնորեն ընդունեց դա, բայց տեսնելով մեր հանրության ընդվզումը, փորձում է հիմա մեր ժողովրդին խաբել, թե իբր փորձում է լուծել Սահմանադրությալ լեգիտիմության հարցը: Ոչ ներառական այս նեղ խմբակային գործընթացին լծվել են միայն  ՔՊ եւ «Հանրապետություն» կոուսակցությունները եւ նրանց սպասարկող «սութի» արեւմտամետ մի քանի ակտիվիստ, որոնք չունենալով որեւէ բովանդակայի առաջարկ, սկսել են ակտիվ քարոզչություն տանել 1995 թվականին իբր Սահմանադրության հանրաքվեի կեղծման վերաբերյալ:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան

ArtsakhStrong

24 Jul, 08:35


⚡️Հակամարտության լուծումը Հայաստանը տեսել է ազգերի ինքնորոշման իրավունքը հարգելու միջոցով։ Այսինքն, Հայաստանը ոչ թե ընդդիմացել է տարածքային ամբողջականության սկզբունքին ընդհանրապես (դա մարտահրավեր կլիներ աշխարհակարգին), այլ՝ հակամարտության կարգավորման հիմքում այդ սկզբունքը դնելուն։ Եվ սա հասկացողություն է գտել աշխարհում։ Դրա վկայությունն է այն, որ ոչ թե պատժամիջոցներ են սահմանվել, այլ ստեղծվել է հատուկ միջազգային մարմին, որը կոչված էր լուծումներ գտնել։ Ահա, սա թաքցնելու նպատակով են իշխանությունն ու «ընդդիմությունը» միմյանց մեղադրում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար։ Սա երկուստեք ձեռնտու մեղադրանք է, որովհետև աղավաղում է եղելությունն ու թույլ տալիս սեփական շահի ելակետից երկրին հասված լրջագույն վնասները թաղել դատարկ աղմուկի մեջ։

Ինչո՞ւ գրեթե երեսուն տարի Ադրբեջանը չէր «նկատում», որ ՀՀ Սահմանադրությունը, իբր, տարածքային պահանջ է պարունակում։ Շատ պարզ պատճառով. որովհետև այն նման պահանջ չի պարունակում։

Հարաբերությունների կարգավորումը Սահմանադրությունը փոխելու նվաստատուցիչ պահանջին բերելը հնարավոր է դարձել Նիկոլ Փաշինյանի անխոհեմ, չմտածված, անպատասխանատու և եսակենտրոն «քաղաքականության» շնորհիվ։ Հայաստանն այսօր ղեկավարում է մարդ, որը սեփական անմտությունը որպես սխալն արդարացնելու հիմնավորում է ներկայացնում։ Մեր երկիրը ոտքի կանգնելու, մեջքն ուղղելու որևէ հեռանկար չունի, քանի դեռ այս անկայուն, գիտելիքների խիստ պակասով, իրենից բացի ոչինչ չկարևորող անձն է որոշումներ կայացնողը։ Սա է պետության ամենամեծ մարտահրավերն այսօր։

Ռաֆայել Թեյմուրազյան

ArtsakhStrong

23 Jul, 14:25


որով Մակրոնը առանց այլեւայլության մեղադրեց Ռուսաստանին՝ Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումը խրախուսելու համար՝ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստան ադրբեջանական ներխուժումից անմիջապես հետո: Այդ հայտարարությունը խիստ քննադատության արժանացավ Ռուսաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից: Բոլորովին վերջերս ֆրանսիացիները որոշել են Հայաստանին տրամադրել ժամանակակից սպառազինություն, այդ թվում՝ բաղձալի «Կեսար» հրետանային համակարգերը՝ տագնապ առաջացնելով Ադրբեջանում եւ զարմանք՝ Մոսկվայում: Եթե Արեւմուտքի մտադրությունների վերաբերյալ դեռեւս անհստակություն կար, այն ցրեց ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը, որը վերջերս այցելեց Հայաստան։ Իր այցի ընթացքում նա հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոկայանին, եւ, ի թիվս այլ բաների, պնդեց, որ Ռուսաստանը պետք է մեկուսացվի Ադրբեջանը Նախիջեւանին կապող հաղորդակցության ուղիների բացման նախագծից: Այդ ուղիներն, ի դեպ, իրենց հերթին կապելու են նաեւ Կենտրոնական Ասիան՝ տարածաշրջանի մյուս երկրների հետ։ Նա նաեւ պնդեց, որ Ռուսաստանը պետք է դուրս մնա հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից, ինչը, ըստ էության, նշանակում է Ռուսաստանի դուրսմղում տարածաշրջանից։ Օ’Բրայենը ողջունեց Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը եւ Ռուսաստանին դիմակայելու երկրի վճռականությունը եւ հայտարարեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացվում են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Որո՞նք են վեկտորի այսպիսի փոփոխության հետեւանքները: Հայաստանի իշխանությունը եւ զանազան արեւմտամետները, որոնք երկրի կտրուկ ռազմավարական վերակողմնորոշումը դարձրել են իրենց քաղաքական օրակարգի առանցքը, դա համարում են իրենց ջանքերի արդարացում եւ իրենց կեցվածքի ճշմարտացիության ապացույց։ Դա ամրացրել է նրանց վճռականությունը՝ շարունակելու իրենց անխոհեմ ընթացքը: Հայաստանն ակնհայտորեն գտնվում է Ռուսաստանի հետ բախման ուղու վրա, հետեւաբար նաեւ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ լիովին անպաշտպան դառնալու ճանապարհին, այն դեպքում, երբ նրանք հայկական յուրաքանչյուր զիջման պատասխանում են նոր պահանջով։ Դա նաեւ ծանր տնտեսական հետեւանքներ կունենա Հայաստանի համար՝ հաշվի առնելով Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից եւ Ռուսաստանից էժան էներգակիրների ներկրումից։ Հարցն այն է, թե ինչ է անելու Արեւմուտքը, երբ այդ բախումը տեղի ունենա։ Այդ հարցի պատասխանի տարբերակներից մեկը Վրաստանի եւ Ուկրաինայի ակնհայտորեն տխուր փորձառությունները վկայակոչելն է: Իսկ պատասխանը լավագույն դեպքում «բավարարից քիչ»-ն է: Բայց կարիք չունենք անգամ այդ փորձառությունից արված էքստրապոլացիային ապավինելու: Մի քանի շաբաթ առաջ «Ազատություն» ռադիոկայանը հարցազրույց վերցրեց Հայաստանում ԱՄՆ դեսպանից, որին տրվեց այդ հարցը, թեկուզ մի փոքր ավելի ընդհանուր եւ մեղմ ձեւակերպմամբ։ Նա խոսեց հայկական բանակին շտապօգնության զրահապատ մեքենաներ տրամադրելու եւ Ղարաբաղից եկած փախստականներին անգլերեն սովորեցնելու դասընթացներ կազմակերպելու ծրագրերի մասին։ Ինչ վերաբերում է ֆրանսիացիների կողմից Հայաստանին ժամանակակից սպառազինություն վաճառելուն, ապա դա իրերի վատթարագույն դրությունն է։ Դա անհանգստության աղբյուր է դառնալու Ադրբեջանի համար ստեղծելով կանխարգելիչ հարվածի շարժառիթ` առանց Հայաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրելու որեւէ պատրաստակամության կամ կարողության, եթե այդ շարժառիթը գործողության վերածվի։ Ընդ որում՝ դա տեղի է ունենում մի իրադրության պայմաններում, երբ Ռուսաստանին շարժառիթներ են տրվում Ադրբեջանի նման վարքագիծը քաջալերելու համար։ Նույն տրամաբանությունն է գործում Հայաստանի կարգավիճակը ռազմավարական գործընկերության բարձրացնելու պարագայում։ Դա ազդանշան է երկարաժամկետ հեռանկարում Արեւմուտքին Հայաստանի վերջնական ինտեգրման մասին, որը ռուսներն անընդունելի են համարում, մինչդեռ Արեւմուտքն ի վիճակի չէ կարճաժամկետ հեռանկարում պաշտպանել Հայաստանը Ռուսաստանի զայրույթից: Մի խոսքով, այն, ինչ անում է Արեւմուտքը, դա Հայաստանին «պատրանքների ճանապարհի» (primrose path) վրա դնելն է, եթե փոխառենք արդեն բավականին հայտնի արտահայտությունը, որը Ջոն Միրշայմերը սիրում է օգտագործել՝ նկարագրելով, թե Արեւմուտքն ինչ է արել Ուկրաինայի հետ:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Լիհայի համալսարան

Հոդվածը հրապարակվել է ամերիկյան National Interest պարբերականում։

ArtsakhStrong

23 Jul, 14:25


Հայաստանին ուղարկում են «պատրանքների ճանապարհով» (Primrose Path) ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները Հայաստանին ավանդաբար վերաբերվել են որպես բարեկամ երկրի՝ նրա անկախության ողջ ընթացքում, նույնիսկ եթե հետխորհրդային երկրների մեջ Հայաստանը Բալթյան հանրապետություններից, Ուկրաինայից եւ Վրաստանից տարբերվող կատեգորիայում է գտնվել։ Վաշինգտոնում եւ եվրոպական մայրաքաղաքներում միշտ առկա է եղել այն տարրական ըմբռնումը, որ Հայաստանն ուներ որոշակի սահմանափակումներ այն առումով, թե որքան սերտ կարող են լինել իր հարաբերությունները Արեւմուտքի հետ՝ անկախ իր նախապատվություններից: Մյուս կողմից բոլորի համար պարզ է եղել, որ Արեւմուտքը սահմանափակումներ ունի՝ որպես Հայաստանի անվտանգության այլընտրանքային երաշխավոր՝ հաշվի առնելով Հայաստանի կարիքներն ու խնդիրները, ինչպես նաեւ Արեւմուտքի համար երկրի ոչ բարձր ռազմավարական արժեքը: Ըստ այդմ, Հայաստանին Ռուսաստանի ռազմավարական ուղեծրից դուրս բերելու եւ Արեւմուտքի համար ավելի բարձր կատեգորիա տեղափոխելու համար ակտիվ եւ վճռական ջանքեր չեն գործադրվել։ Իրականում, Արեւմուտքն ու Ռուսաստանը նույնիսկ կարողանում էին համագործակցել եւ հանդես գալ ընդհանուր օրակարգով եւ ընդհանուր ճակատով որպես միջնորդներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում։ Արեւմուտքը ողջունեց 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը եւ գովաբանեց Փաշինյանին՝ այն խաղաղ ճանապարհով իրականացնելու եւ երկիրը ժողովրդավարական զարգացման ուղու վրա դնելու համար։ Բայց նույնիսկ այդ ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ակտիվ ու բացահայտ խրախուսում չկար։ Չեղավ նաեւ դիրքորոշումների փոփոխություն՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտության կամ ավելի վաղ հաստատված կարգավորման պայմանների վերաբերյալ։ Արեւմուտքը հավատարիմ մնաց իր զգուշավոր դիրքորոշմանը նաեւ 2020 թվականի պատերազմից հետո, երբ Հայաստանում հակառուսական տրամադրությունները սկսեցին հասնել աննախադեպ մակարդակի։ Մի առիթով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Ռուսաստանին քննադատող հարցազրուցավարին հիշեցրեց, որ 2020թ. աշնանը Ռուսաստանը փրկեց Ղարաբաղն ու Հայաստանը: Դրանից կարճ ժամանակ անց ամերիկացի մի դիվանագետ, որը մի ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչն էր ղարաբաղյան բանակցություններում, ստիպված էր նույն կերպ սառեցնել մեկ այլ հարցազրուցավարի հակառուսական եռանդը: Ընդհանուր առմամբ, ոչինչ չէր խոսում հաստատված պրակտիկայի մեջ լուրջ փոփոխության մասին, եւ, իհարկե, բացահայտորեն չէր ողջունվում Ռուսաստանի հետ Հայաստանի գնալով տեսանելի դարձող հակամարտությունը: Վերաբերմունքը սկսեց փոխվել այն բանից հետո, երբ ուկրաինական հակամարտությունը պատերազմի վերածվեց եւ երբ Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ մրցակցության գինը մեծացավ՝ միաժամանակ ընդունելով զրոյական արդյունքով խաղի տեսք: Որոշ բաներ, որոնք նախկինում շատ երկար ժամանակ համարվում էին ոչ անհրաժեշտ եւ ողջամտության սահմանները հատող, սկսեցին թվալ ողջամիտ տարբերակներ: Դրանց թվում էր անցումը զգուշավորությունից եւ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի անխոհեմ պահվածքը չողջունելուց՝ դեպի այդ վարքագիծը բացահայտորեն խրախուսելուն: Այդ փոփոխության թերեւս առաջին ազդակը ԿՀՎ-ի տնօրենի աննախադեպ այցն էր Հայաստան 2022 թվականի ամռանը: Սա Պետդեպարտամենտի պաշտոնյայի կամ Կոնգրեսի որեւէ անդամի այց չէր, որը փորձում է երախտապարտ լինել իր էթնիկ հայ ընտրողներին: Թեեւ նրա այցի նպատակի եւ հայ պաշտոնյաների հետ նրա քննարկումների թեմաների մասին մամուլի հրապարակումներն այնքան էլ շատ տեղեկատվություն չէին պարունակում, կարելի է առանց վարանելու ենթադրել, որ այդ այցը նշանակում է ամերիկյան ռազմավարական առաջնահերթություններում Հայաստանի դերի վերագնահատում։ Դրան հաջորդեց Կոնգրեսի պատվիրակության այցը՝ Նենսի Փելոսիի գլխավորությամբ՝ աջակցություն հայտնելու Հայաստանին 2022 թվականի սեպտեմբերին Հայաստան ադրբեջանական ներխուժումից եւ ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնության հասնելու պայմանագրային պարտավորությունները չկատարելուց հետո։ Նույն տարում՝ ավելի ուշ, Մեծ Բրիտանիայի MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրը այցելեց Հայաստան, որը նույնպես աննախադեպ էր, եւ որը նույնպես չէր կարող ունենալ այլ բացատրություն, քան Հայաստանի հետ հարաբերությունների էական վերագնահատումը։ Փաշինյանը եւս մեկ հանդիպում ունեցավ Մուրի հետ 2024 թվականի փետրվարին Մյունխենում միջազգային համաժողովի շրջանակում։ Այս տեղաշարժերին համահունչ էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արտառոց հայտարարությունը,

ArtsakhStrong

23 Jul, 14:25


Փաշինյանն ու իր թիմը ռուսներին կասկածում էին իրենց տապալելու եւ «նախկիններին» աջակցելու մտադրությունների մեջ: Այդուհանդերձ, լարվածությունը կառավարվում էր, քանի դեռ Փաշինյանը հարմարվում էր իր նոր կարգավիճակին, իսկ ռուսները հակված էին նրան հնարավորություն տալ։ Հեղափոխական իշխանությունը նաեւ խուսափում էր ռուսների հետ առճակատումից, քանի որ Ադրբեջանի հետ լարվածությունը մոտենում էր գագաթնակետին: Դրամատիկ շրջադարձ տեղի ունեցավ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմից հետո, իսկ այնուհետեւ՝ Ուկրաինայում հակամարտության էսկալացիայի արդյունքում։ Փաշինյանի կառավարությունը որոշեց ձգձգել հրադադարի համաձայնագրի որոշ պայմանների կատարումը, որոնք միջնորդել եւ երաշխավորել էր Ռուսաստանը, ապա մեղադրեց Ռուսաստանին՝ դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ, երբ Ադրբեջանը սկսեց ճնշում գործադրել՝ փորձելով ստիպել Հայաստանին տեղից շարժվել։ Կառավարության անսքող հավանությամբ՝ մի քանի իշխանամետ լրատվամիջոցներ, փորձագետների հսկայական բանակ եւ մի քանի արբանյակային քաղաքական ուժեր սկսեցին անողոք PR արշավ՝ քարոզելու այն առասպելը, որ պատերազմն անխուսափելի էր, քանի որ այն ռուս-թուրք-ադրբեջանական դավադրություն էր՝ ընդդեմ Հայաստանի: Քարոզչությանը լծվեցին անգամ իշխանության բարձրաստիճան անդամներ։ Այս PR արշավը ծառայեց միաժամանակ երկու նպատակի. նախ՝ այն օգնեց Փաշինյանին խուսափելու իր ապշեցուցիչ անխոհեմ դիվանագիտության արդյունքում անխուսափելի դարձած պատերազմի պատասխանատվությունից։ Երկրորդ՝ հանրությանը հաջողվեց համոզել, որ Ռուսաստանը ոչ միայն չապահովեց Հայաստանի անվտանգությունը՝ ընդդեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի, այլ ավելին՝ բոլոր առումներով նրանց դաշնակիցն է։ Այս պնդումը ձեւակերպվել էր՝ հերքելու համար այն փաստարկը, որ եթե Հայաստանը հրաժարվի Ռուսաստանի հետ դաշինքից, խոցելի կդառնա թուրքական եւ ադրբեջանական ոտնձգությունների նկատմամբ։ Ակնհայտորեն, եթե մարդկանց կարողանային համոզել, որ Ռուսաստանը Հայաստանի հակառակորդների բարեկամն է, ապա բոլոր փաստարկները՝ Ռուսաստանի հետ դաշինքից դուրս գալու եւ դեպի Արեւմուտք շրջվելու վտանգների մասին, կդառնային անհեթեթ. չէ՞ որ Ռուսաստանն արդեն իսկ թշնամի էր, ուստի ցանկացած մերձեցում Արեւմուտքի հետ կարող է միայն ուժեղացնել Հայաստանի անվտանգությունը, անկախ այն բանից, թե ինչ սահմանափակություններ կարող էին ունենալ Հայաստանի հանդեպ Արեւմուտքի ստանձնելիք պարտավորությունները: Ուկրաինական պատերազմը հզոր խթան եղավ այս փաստարկների համար: Այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտնվեց արյունալի եւ երկարատեւ պատերազմի մեջ, «շրջադարձ դեպի Արեւմուտք»-ը սկսեց ավելի լավ գաղափար թվալ: Առաջին հերթին, Ռուսաստանը Ուկրաինայում մինչեւ կոկորդը խրվել էր խնդիրների մեջ, ուստի չէր պատրաստվում մրցագորգ դուրս գալ Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ՝ Հայաստանին պաշտպանելու համար: Միեւնույն ժամանակ, չէր պատրաստվում նաեւ նոր ճգնաժամի առջեւ հայտնվելու ռիսկի գնալ՝ ընկնելով Հայաստանի հետեւից՝ կասեցնելու վերջինիս դրեյֆը: Երրորդ հարուցիչը.

ArtsakhStrong

23 Jul, 14:25


որը պարտավորեցնում էր Հայաստանին՝ ապահովել Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող ցամաքային ուղի եւ որը պետք է վերահսկվեր ռուսական ԱԴԾ զորքերի կողմից։ Այս մերժումը խաթարեց Ռուսաստանի դիրքը՝ որպես հրադադարի երաշխավոր եւ բանակցություններում միջնորդ։ Դա նաեւ խանգարեց, որ Ռուսաստանն Ադրբեջանի վրա ճնշում գործադրի՝ Հայաստանը Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքը բաց պահելու հարցում, քանի դեռ Հայաստանը հրաժարվում էր իրականացնել վերոհիշյալ դրույթը։ Բացի այդ, ռուսները պնդում են, որ այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի ամբողջական եւ անվիճելի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ, ինչը, ըստ նրանց պնդումների, Հայաստանն արել է առանց իրենց հետ խորհրդակցելու կամ նույնիսկ ծանուցելու, Ռուսաստանը չէր կարող որեւէ ձեւով խանգարել Ադրբեջանին լիակատար վերահսկողություն հաստատել Ղարաբաղի վրա: Վերջապես, ռուսները զայրացած են այնպիսի գործողություններից, ինչպիսիք էին Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի կողմից, որը ենթադրում էր Վլադիմիր Պուտինի ձերբակալություն վերջինիս՝ Հայաստան այցելելու պարագայում, քանի որ դրանից մի քանի ամիս առաջ Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահին մեղադրանք էր ներկայացրել ռազմական հանցագործությունների համար, ինչպես նաեւ՝ հայկական պատվիրակության այցը Բուչա, Շվեյցարիայում Ուկրաինայի վերակառուցման վերաբերյալ վերջին համաժողովին Հայաստանի մասնակցությունը եւ այլն: Ախտանիշներից դեպի հիվանդություն Գայթակղիչ է կենտրոնանալ վերը թվարկված փոխադարձ մեղադրանքների վրա եւ փորձել պարզել, թե դրանցից որն է արդարացված, եւ ով է մեղավոր երկու երկրների հարաբերությունների վատթարացման համար։ Բայց դա ժամանակի եւ էներգիայի անիմաստ վատնում կլիներ, քանի որ կոնկրետ հարցերի շուրջ վեճերը հիվանդությունը չեն: Դրանք հիվանդության ախտանիշներ են, որն ունի երեք փոխազդող հարուցիչներ՝ Փաշինյանի կառավարության ֆունդամենտալ արեւմտամետ ուղղվածությունը, այն ենթադրությունը, որ Ռուսաստանի կենտրոնացվածությունը Ուկրաինայի վրա հնարավորությունների պատուհան է բացել երկրի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար, եւ նման վարքագծի ուժգնացող քաջալերումն Արեւմուտքի կողմից: Ինչո՞ւ եմ ես պաթոլոգիկ անվանում Փաշինյանի եւ նրա թիմի արեւմտամետ կեցվածքը: Անշուշտ, արեւմտամետ լինելու մեջ ինքնին ոչ մի վատ բան չկա՝ իհարկե կախված նրանից, թե ինչպես է սահմանվում այդ եզրույթը: Իրականում, իր անկախության օրվանից Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է եղել արտաքին քաղաքականության այն փիլիսոփայությանը, որը հաճախ անվանում են «կոմպլեմենտարություն» եւ որը նախատեսում էր լավ հարաբերություններ ինչպես Մոսկվայի, այնպես էլ Արեւմուտքի հետ: Այդ հարաբերությունների բովանդակությունը, իհարկե, նույնական չէր։ Հայաստանն ու Ռուսաստանն ունեին ռազմական դաշինք, որը իր երկու հարեւանների հետ չլուծված հակամարտություններ ունեցող Հայաստանի համար անվտանգության անփոխարինելի հենասյուն էր, քանի որ Արեւմուտքը չէր կարող լինել անվտանգության այլընտրանքային երաշխավորը։ Հայաստանը, համապատասխանաբար, ձգտում էր ձեւավորել եւ պահպանել Արեւմուտքի հետ հնարավորինս սերտ եւ բարեկամական հարաբերություններ, իհարկե՝ ոչ Ռուսաստանի հետ իր դաշինքի հաշվին: Փոքր շեղումներով այս ստատուս քվոն պահպանվեց մինչեւ 2018-ի հեղափոխությունը Հայաստանում, որի արդյունքում իշխանության եկան Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը։ Նրանք «կոմպլեմենտարիզմի» երկրպագուներ չէին։ Նրանք ավելի շատ հակված էին տեսնելու այդ հարաբերությունները որպես անհամատեղելի եւ միմյանց բացառող, եւ հենց այստեղ է պաթոլոգիան: Նրանք իշխանության եկան արդեն արեւմտամետի եւ հակառուսականի համբավով՝ քննադատելով նախորդ վարչակազմին՝ Ռուսաստանի հետ Մաքսային միություն մտնելու եւ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրից հրաժարվելու համար։ Նրանք չէին թաքցնում, որ Ռուսաստանը համարում են Հայաստանի դեմոկրատական եւ տնտեսական զարգացման խոչընդոտ եւ այն կոռումպացված ռեժիմի պաշտպան, որը հեղափոխությունը տապալեց։ Հեղափոխությունից հետո երկու երկրների հարաբերություններում փոխադարձ կասկածի մթնոլորտ էր տիրում։ Ռուսները Հայաստանի նոր իշխանությանը դիտարկում էին որպես հերթական «գունավոր հեղափոխականների», որոնց նրանք դիտարկում են որպես քաղաքական հետխորհրդային երկրներում` պատրաստ հարելու Արեւմուտքի ռազմավարությանը եւ թշնամաբար դիրքավորվելու Ռուսաստանի հանդեպ, իհարկե այդ նպատակը քողարկելով ազատականության եւ ժողովրդավարության հռետորաբանությամբ։ Չի կարելի ասել, որ նրանք դրա համար չունեին հիմնավոր պատճառներ: Միեւնույն ժամանակ,

ArtsakhStrong

23 Jul, 14:25


⚡️Հայաստանի ձախորդ «շրջադարձը» դեպի Արեւմուտք⚡️

Եվ այդ քաղաքականության անպատասխանատու քաջալերումն Արեւմուտքի կողմից Չափազանց մտահոգիչ մի բան է տեղի ունենում Հայաստանում եւ նրա շուրջ։ Երկիրն ավելի ու ավելի է մոտենում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ կործանարար, վտանգավոր եւ անհարկի դիմակայության հաջորդ թատերաբեմը դառնալուն: Հայաստանի հեղափոխական իշխանությունը Ռուսաստանից «շրջվում է» դեպի Արեւմուտք՝ ըստ ամենայնի ընտրելով մի ճանապարհ, որն ավելի վաղ հարթել էին Վրաստանի եւ Ուկրաինայի գունավոր հեղափոխությունները։ Եթե հաշվի առնենք Վրաստանի եւ Ուկրաինայի փորձը, ապա Մոսկվան դժվար թե իրադարձությունների այս զարգացմանը զուսպ հանդուրժողականությամբ վերաբերվի։ Իրավիճակն ավելի է վատթարացնում Արեւմուտքի ակնհայտ խրախուսանքը՝ Հայաստանի կուրսի փոփոխությանը, թեեւ ոչ ոք լրջորեն չի հավատում, որ Արեւմուտքը կկամենա կամ կկարողանա անել ավելին Հայաստանի համար, քան արեց Վրաստանի եւ Ուկրաինայի համար, եթե Ռուսաստանը որոշի հանել ձեռնոցները: Անջրպետ Մինչեւ վերջերս Ռուսաստանի հետ Հայաստանի սերտ դաշինքի շարունակականությունը թվում էր կասկածից վեր: Հաշվի առնելով որոշ հարեւանների հետ երկրի խնդիրները, նրա խոցելիությունը եւ համարժեք այլընտրանքների բացակայությունը, թվում էր, թե այդ դաշինքը պինդ է պողպատի պես: Բայց մի քանի տարի առաջ այն սկսեց ճաքեր տալ, իսկ հիմա այն կոտրվելու եզրին է: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս, փաստորեն, հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է դուրս գալ ՌԴ-ի գերակայությամբ գործող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմից։ Թեեւ երկրի արտաքին գործերի նախարարը կիսատ-պռատ փորձեր արեց հերքել նման մտադրությունների առկայությունը, Հայաստանում արդեն երկար ժամանակ է՝ խիստ տարածված են կազմակերպությունից դուրս գալու մասին խոսակցությունները։ Որոշ իշխանամետ քաղաքական խմբեր քարոզարշավ են սկսել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով: Ընդ որում՝ երկրի վարչապետը նույնպես վերջերս անսքող խանդավառությամբ է խոսել այդ հեռանկարի մասին։ Հաշվի առնելով ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների ներկայիս վիճակը, դա պարզապես ժեստ չէր դեպի ԵՄ: Դա դեմարշ էր Ռուսաստանի դեմ։

Որո՞նք են իրականում այն վիճելի հարցերը, որոնք Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները հասցրել են այդքան ցածր կետի։ Հայերը մեղադրում են Ռուսաստանին՝ անվստահելի դաշնակից, իսկ ՀԱՊԿ-ին՝ անպետք կառույց լինելու մեջ։ Նրանք պնդում են, որ Ռուսաստանը 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Հայաստանին միայնակ է թողել՝ հանձնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի ողորմածությանը, եւ, ըստ էության, դավաճանել է Հայաստանին։ Հայկական կողմը վրդովված է, որ ՀԱՊԿ-ը հրաժարվեց միջամտել, երբ Ադրբեջանը 2022 թվականի աշնանը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք՝ դա համարելով պայմանագրային պարտավորությունների ակնհայտ խախտում։ Հայերը նաեւ մեղադրում են Ռուսաստանին՝ խաղաղապահ առաքելությունը ձախողելու մեջ, քանի որ Ադրբեջանը կարողացավ 2023 թվականին շրջափակել Ղարաբաղը եւ ի վերջո ամբողջ հայ բնակչությանը դուրս մղել տարածաշրջանից սեպտեմբերին՝ իննամսյա ծանր շրջափակումից հետո։ Ռուսներն արձագանքել են այս մեղադրանքներին՝ նշելով, որ Ռուսաստանը կամ ՀԱՊԿ-ը պաշտոնական պարտավորություններ չունեին միջամտելու, երբ պատերազմը սկսվեց Ղարաբաղում 2020 թվականին: Նրանք նաեւ հիշեցնում են, որ Ռուսաստանն առաջարկել էր փոխզիջումային կարգավորման` ինչպես իրենք են կարծում ողջամիտ նախագիծ, որը սովորաբար հիշատակվում է որպես «Լավրովի պլան» եւ որը կերաշխավորեր Ղարաբաղի նկատմամբ «դե ֆակտո» հայկական վերահսկողությունը՝ նախկին ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս, սակայն 1994 թվականից ի վեր հայկական վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքների վերադարձի դիմաց։ 2022 թվականի աշնանը անգործության մեղադրանքներին ի պատասխան՝ ռուսները փաստարկում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը սահմանազատված չէր, ինչը կասկածելի էր դարձնում միջամտության օգտին իրավական փաստարկը։ Նրանք դժգոհում են նաեւ այն բանից, որ հայկական կողմը հրաժարվել է ընդունել ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը եւ հրավիրել է ԵՄ նմանատիպ առաքելություն՝ վերահսկելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Ռուսներն այնուհետեւ մեղադրում են Հայաստանին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարած հրադադարի համաձայնագրի առանցքային դրույթներից մեկը չկատարելու մեջ,

ArtsakhStrong

12 Jul, 10:11


Խաղաղության հաստատումը Վաշինգտոնում Բլինքեն֊Միրզոյան֊Բայրամով հանդիպման արդյունքում անհնար է, ինչպես եւ կանխատեսեցի, կից հարցազրույցում պատասխանելով Ռոբերտ Անանյանի առաջին իսկ հարցին։ Այդ կանխատեսումն այդքան էլ դժվար բան չէր։ Ադրբեջանը ոչ մի շահագրգռություն չունի խաղաղություն ստորագրելու, որովհետեւ նրա նկատմամբ ոչ մի ճնշման միջոց չի կարող կիրառվել, իսկ Բայդենի վարչակազմը հունիսի 27֊ի Թրամփ֊Բայդեն բանավեճից հետո կաթվածահար վիճակում է, ինչպես եւ ամբողջ Դեմոկրատական կուսակցությունը։

Փաշինյանի կառավարությունը, ուշացումով հասկանալով, որ իր միակողմանի խաղադրույքը Արեւմուտքի վրա վտանգի տակ է դրել Հայաստանի ապագան, փորձում է ինչ֊որ շտկումներ մտցնել իր կուրսի մեջ, բայց դրանք արդյունք չեն տալու, եթե չհաղթահարվի մեր քաղաքականության միակողմանիությունը եւ Հայաստանը շարունակի անտեսել պայմանականորեն ասած «ԲՌԻԿՍ» համաշխարհային նոր միավորումը։

Շանհայի համագործակցության կազմակերպությունում ունենալով Ադրբեջանին հավասար՝ Երկխոսության Գործընկերոջ կարգավիճակ, Փաշինյանն ընդհանրապես չմասնակցեց Ղազախստանում կայացած այդ ֆորումին, որտեղ հավաքվել էին Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի, Պակիստանի, Թուրքիայի եւ միջինասիական հանրապետությունների ղեկավարները, որոնց հետ Հայաստանը իրականում քննարկելու բազմաթիվ հարցեր պետք է ունենար։

Տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանի արտաքին քաղաքականության քարտեզում գոյություն ունեն միայն Ամերիկան եւ Եվրոպական Միությունը՝ Խորվաթիայից մինչեւ Լյուքսեմբուրգ, որոնց վրա է ծախսվում մեր դիվանագիտական ջանքերի առյուծի բաժինը։ Այս ամենը այլ կերպ անվանել, քան աշխարհի կեսից ինքնամեկուսանալու անմեղսունակ մի քաղաքականություն (այն էլ այնպիսի կեսից, որը մեր ամենակարեւոր տնտեսական գործընկերներ լինելու ներուժն ունի), հնարավոր չէ։

Հայաստանը դարձել է մեկ հարցի երկիր. արդյո՞ք եւ արդյոք ե՞րբ Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա։ Այս վիճակի հաղթահարման որեւէ ռազմավարություն կամ կարողություն Նիկոլ Փաշինյանը չունի։

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան

ArtsakhStrong

08 Jul, 09:16


⚡️ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ...⚡️

«1988-ի շարժման արդյունքում ՀԱԷԿ-ը փակելուց հետո Հայաստանը հայտնվեց «սեւ ու մութ» ժամանակաշրջանում` հովհարային անջատումներով, հիմա կարող են վերադառնալ այդ օրերը» («Հրապարակ», 06.07.2024)։

Ոչ մի կերպ չեմ պատկերացնում, որ գեթ լրագրողական մակարդակում որեւէ մեկը չիմանա, որ Հայկական ատոմակայանը փակելու որոշումը կայացրել է Մոսկվան, ԽՍՀՄ կառավարությունը. այդ մասին բազմիցս ասվել ու գրվել է՝ ի պատասխան Ղարաբաղյան շարժմանը ի սկզբանե ուղղված ու տասնամյակներ ծամվող ցածրորակ, քիչ տեղեկացված լսարանի համար նախատեսված հերյուրանքի։

Հայկական ատոմակայանի փակումը տեղի է ունեցել երեք հիմքով. 1) Տեխնիկական վատթար վիճակ, 2) 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժ, 3) Մինչ այդ 1986-ին Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունի փորձը։

Եւ այսպես՝

1989թ. հունվարի 17 ին ԽՍՀՄ կառավարության նախագահ Նիկոլայ Ռիժկովը Հայկական ատոմակայանը շուտափույթ փակելու՝ կենտրոնական իշխանության մտադրության մասին արեց հետեւյալ հայտարարությունը. «ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը քննության է առել Հայաստանի ատոմակայանի հետագա ճակատագրի վերաբերյալ Հայաստանի կոմկուսի կենտկոմի եւ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի, ՍՍՀՄ Գիտությունների ակադեմիայի եւ առաջատար մասնագետների առաջարկությունները։ Հաշվի առնելով երկրաշարժի կապակցությամբ ստեղծված ընդհանուր սեյսմիկ իրադրությունը, ինչպես նաեւ հանրապետությունում տիրող հասարակական կարծիքը, կառավարությունը շատ բարդ որոշում ընդունեց Հայաստանի ատոմակայանը կանգնեցնելու ավելի շուտ, քան նախատեսված էր» («Սովետական Հայաստան» օրաթերթ,, 18.01.1988թ.)։

Երկրաշարժը եւ միջազգային ճնշումը պարզապես արագացրին այդ որոշման կատարումը: Մարտի 16 ին ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը հայտարարեց, որ ատոմակայանի առաջին բլոկը «միութենական մարմինների ընդունած որոշումների համաձայն» արդեն փակվել է փետրվարի 25 ին («Սովետական Հայաստան» օրաթերթ, 16.03.1989թ.) ։ Իսկ մի քանի օր անց պաշտոնապես հայտարարվեց «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշման համաձայն» ատոմակայանի ամբողջական փակման մասին(«Սովետական Հայաստան» օրաթերթ, 19.03.1989թ. ։ Այսինքն՝ Հայկական ատոմակայանը փակվեց մասնագիտական եզրակացությունների հիման վրա, զուտ տեխնիկական հիմնավորմամբ, այն ժամանակ, երբ «Ղարաբաղ» կոմիտեն բանտում էր, իսկ Շարժման օրակարգում բոլորովին այլ, շատ ավելի հրատապ խնդիրներ էին։

Պատմաբան Աշոտ Սարգսյան

ArtsakhStrong

07 Jul, 10:10


⚡️Տեր-Պետրոսյանը հաճախ ժպտալով ասում է, որ ինքը մարգարե չէ, բայց իրականում, գուցե իր կամքին հակառակ, նա իսկական մի մարգարե է, որին ոչ ոք չի ուզում լսել, քանի որ դառը ճշմարտությունները դժվար թե որեւէ մեկին դուր գան: ⚡️

Այսպիսով, պատմաբանը, որը կանխազգացողությամբ նայում է ապագային, դիտավորյալ անտեսվում է, շատ հաճախ չարախոսվում զրպարտանքով եւ անհիմն խոսակցություններով: Այնուամենայնիվ, ինչպես հայտնի է առնվազն երկու հազարամյակների ընթացքում. «Մարգարեն ընդունելի չէ իր քաղաքում» (Ղուկաս 4.24):

Հայաստանի նախագահը զգուշացնում էր փոխզիջումների հնարավոր թեթեւամիտ այլընտրանքներից՝ «Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է», իսկ հաջորդ մարգարեական պարբերությունում հավելում. «Փոխզիջման մերժումը եւ մաքսիմալիզմը (առավելագույնը եւ ոչ թե հնարավորը ձեռքբերելու ձգտումը) Ղարաբաղի իսպառ կործանման եւ Հայաստանի վիճակի վատթարացման ամենակարճ ճանապարհն է»։

Քննադատները չհասկացան, որ Հայաստանի նման երկրի համար միջազգային հանրության կողմից չճանաչված տարածքներ «օկուպացնելը» եւ պահելն արտառոց սխրանք էր։

Նմանօրինակ օկուպացիայի երկու դեպքի հետ համեմատելով՝ կարող ենք ասել, որ Հյուսիսային Կիպրոսում Թուրքիան եւ Պաղեստինի տարածքներում Իսրայելը ինքնուրույն են պահպանել օկուպացիոն ռեժիմները, միաժամանակ, սակայն, գտնվելով Ամերիկայի հովանավորության տակ, քանի որ երկու օկուպացիաներն էլ թույլատրված էին Միացյալ Նահանգների կողմից։ Բացի ռուսական պայմանական աջակցությունից, Հայաստանն այս առումով որբ էր։

Այն, որ Հայաստանը կարողացավ երկար ժամանակ պահել այդ տարածքը, խոսում է նաեւ Հայաստանի կառավարությունների եւ դիվանագիտության ունակության մասին, սակայն, ինչպես նախազգուշացնում էր Տեր-Պետրոսյանը, այդքան երկար կարող էր գործել միայն թուլացնող մարտավարությունը։ Եվ դա ավարտվեց, ինչպես մենք հիմա բոլորս գիտենք:

«Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածում Տեր-Պետրոսյանը, առանց հստակ ասելու, ակնարկել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այլընտրանքային եւս մեկ բանաձեւ։ Հարցը, ըստ նրա, «Ղարաբաղը տալ-չտալու» մասին չէր, այլ՝ Ղարաբաղը հայ պահելու։

Տեր-Պետրոսյանը կրկին ու կրկին պնդում էր, որ այն ժամանակ, երբ Հայաստանը գերիշխում էր, Ադրբեջանի հետ ուժի դիրքերից բանակցելու լավագույն պահն էր։

Տեր-Պետրոսյանին հայերը միշտ չէ, որ ջերմությամբ են հիշում շրջափակման եւ պատերազմի մութ տարիների պատճառով... սակայն հանուն արդարության, այս սյունակի հեղինակը, ով 1991 թվականի սեպտեմբերին անկախության առաջին օրերից ի վեր բազմիցս հանդիպել է Երրորդ Հանրապետության առաջին նախագահի հետ, հիշում է 1993 կամ 1994 թվականի ձմռանը գործընկերոջ պատմածը։ Տեր-Պետրոսյանի հետ հարցազրույցից վերադառնալով՝ նա պատմում էր, որ նախագահը իրենն ընդունել է իր չջեռուցվող աշխատասենյակում՝ վերարկուով։ Նա չէր խուսափել շրջափակման վատթարագույն հետեւանքներից։

Նրա ամենամեծ թերությունները կարող են լինել «ազնվության արատները»։ Տեր-Պետրոսյանը պոպուլիստի հակառակն է, եւ նրա գիտական ​​հայացքը կարող է ոչ բոլորին գրավել: Նա միշտ ձեռնպահ է մնացել այն դեմագոգիայից եւ հռետորական մեծախոսությունից, որ քարոզվում է՝ «ուրիշների արյան» գնով։

Մեր ազգի ներկա անհանգիստ ժամանակներում անգամ կասկած չկա, որ պատմությունը Լեւոն Տեր-Պետրոսյանին կներառի Հայաստանը գլխավորած լավագույն եւ ողբերգականորեն մարգարեական պետական գործիչների շարքում:

Արգենտինահայ լրագրող Ավիտես Հաջյան

ArtsakhStrong

28 Jun, 12:22


⚡️2018 թվականին գալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Գրիգորյանը, ցավոք, ընտրեցին հակամարտության կարգավորման հենց ամենաանթույլատրելի տարբերակը։ Նրանք Հայաստանին տարան ջախջախման՝ Երեւանին դուրս մղելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից։ Այսինքն, հենց Փաշինյանն ու ՔՊ-ն են իրենց չհաշվարկված գործողություններով Ղարաբաղը նվիրել ռուսների եւ ադրբեջանցիների միահեծան տնօրինությանը։

Պատերազմից ահաբեկված Ղարաբաղը հանձնելով Ռուսաստանին՝ հետագայում նրանք ներքաշվել են աշխարհաքաղաքական արկածախնդրությունների մեջ։ Բնականաբար դրան էլ հաջորդել է ՀՀ-ի դեմ ագրեսիան, ինչի հետեւանքով Փաշինյանն արդեն սկսել է փրկություն աղերսել Արեւմուտքից։ Վերջինս էլ առաջարկել է իր լուծումը․ ՀՀ տարածքային ամբողջականության դիմաց Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

Բնականաբար այս տարբերակն ուներ նաեւ ռուսներին տարածաշրջանից հեռացնելու հեռահար ծրագիր, քանի որ Մոսկվային Հարավային Կովկասում պահող ամենաազդեցիկ գործոնը հայ-ադրբեջանական հակամարտությունն էր։ Իհարկե Մոսկվան կարող էր պաշտպանել կարգավորման իր տարբերակը, որը ձեւակերպված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Բայց այդ երկիրը ներքաշված է Նապոլեոնյան պատերազմներից ու Երկրորդ աշխարհամարտից հետո իր պատմության ամենաարյունալի եւ կործանարար հակամարտության մեջ։ Դա է նրա առաջնահերությունը, հանուն որի կարելի էր նույնիսկ հրաժարվել ինչպես Լեռնային Ղարաբաղից, այնպես էլ Հայաստանից, գոնե ժամանակավորապես։

Ռուսաստանը կայսրություն է, չընդհատվող պետականություն, որն ունի իր շահերն ու հետաքրքրությունները, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսից մինչեւ Մերձավոր Արեւելք ու Արեւելյան Եվրոպա։ Այս փուլում նրան ձեռնտու էր հեռանալը, միգուցե վերադարձի հեռանկարով։

Աշխարհաքաղաքական այս բարդ ու բազմաշերտ խճանկարում Հայաստանը կարող էր շատ ավելի շահեկան դիրքերում հայտնվել։ Նրան մնում էր ընդամենը չմտնել պատերազմի մեջ։ Հիշողությունից զուրկ հայ քաղաքական միտքը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, որ ծանրագույն այս իրավիճակը ռուսների երեկվա ու այսօրվա դավաճանության հետեւանքով չի ձեւավորվել։ Մենք մինչ օրս կրում ենք 2000-ականների եւ 2010-ականների իռացիոնալ միֆերի հետեւանքները, քանի որ հենց այդ մշակութային միջավայրը սաղմնավորեց եւ մարմնավորեց մեր ռազմաքաղաքական ջախջախումը։

«Ոչմիթիզականությունն» է առաջին հերթին հանձնել Արցախը, այլ ոչ թե Ռուսաստանը, ոչմիթիզական ռազմահայրենասիրությունն է Արցախի բախտի տնօրինումը նվիրել ռուսներին, իսկ վերջիններս տնօրինել են այն՝ ելնելով իրենց շահերից ու հետաքրքրություններից։

Ի դեպ հոդվածում «ոչմիթիզականության» այսքան շեշտադրված հիշատակումը ամենեւին էլ պատահականություն չէ, քանի որ հենց Արմեն Գրիգորյանն էլ 2010-ականներին այդ քայքայիչ հոսանքի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն էր։

Հրապարակախոս Կարպիս Փաշոյան

Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ` https://www.aliqmedia.am/2024/06/27/163693/?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR1louvdRc-GSM6HJXxk7aAE8jibLE4trEZJ2bjt-fz_ymJfyXq0H0bWB4k_aem_cUcXVLeu0JxFNR9UVyWkIA

ArtsakhStrong

24 Jun, 12:44


⚡️Ամբողջ ազգը մեկ գաղափարախոսություն ընդունում է միայն տոտալիտար համակարգերում, միայն իդեոլոգիական պետություններում։

Եթե ազգին պարտադրվում է ազգային գաղափարախոսություն, դրանով խաչ եք քաշում ժողովրդավարության վրա։ Կա՛մ մեկը, կա՛մ մյուսը։⚡️

Լևոն Տեր-պետրոսյան, 1997 թ.

ArtsakhStrong

21 Jun, 14:53


⚡️Հայաստանը պետք է մշակի 360 աստիճան ունեցող արտաքին քաղաքականություն: Այլ կերպ ասած, այն պետք է հարաբերություններ զարգացնի տարածաշրջանի երկրների եւ դրա հարեւանների հետ:

Հայաստանը չպետք է հայտնվի թակարդում՝ արտաքին քաղաքականության մեջ կախված լինել որեւէ երկրից կամ դաշինքից՝ ուղղված մյուսի դեմ: Հայաստանը չի կարող դա իրեն թույլ տալ:

Հայաստանը չի կարող անտեսել Ռուսաստանի հետ ֆունկցիոնալ աշխատանքային հարաբերությունների պահպանումը։

Ես իսկապես չեմ կարծում, որ սա պետք է լինի զրոյական արդյունքով խաղ, որտեղ Հայաստանը ավելի շատ կապված է մեկ երկրին: Բայց կրկնեմ, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հարաբերություններ չունենալ իր բոլոր անմիջական հարեւանների ու կարեւոր արտաքին ուժերի հետ:

Հայաստանը պետք է զարգացնի իր պաշտպանական ունակությունները: Այն չպետք է դառնա երկիր, որը փնտրում է արտաքին թշնամիներ կամ նվաճումներ, բայց պետք է այնքան ուժեղանա, որ ցանկացած ոք, ով ցանկանում է ռազմական գործողություններ ձեռնարկել Հայաստանի դեմ, առնվազն երկու անգամ մտածի: Պատկերավոր ասած, Հայաստանը պետք է «մացառախոզ» դառնա: Մացառախոզն այն կենդանին է, որ շատ սուր եւ երկար ասեղներ ունի: Հայաստանը պետք է այդպիսին դառնա, որպեսզի կարողանա զսպել արտաքին ուժերի ռազմական հավակնությունները։

Արեւմուտքի աջակցությունը կարող է հիմնական գործոն լինել՝ օգնելու Հայաստանին զարգացնել «մացառախոզի» հայեցակարգը: Սակայն չեմ կարծում, որ Հայաստանը պետք է ռազմական զսպման ռազմավարություն կառուցի, որը չափից շատ կախված լինի որեւէ երկրից կամ դաշինքից, լինի դա ԱՄՆ-ն, Եվրոպան, Ռուսաստանը կամ Իրանը, որպեսզի նրանք գան ու պաշտպանեն Հայաստանը ռազմական հակամարտության դեպքում:

«Աստված օգնում է նրանց, ովքեր օգնում են իրենք իրենց», եւ Հայաստանը պետք է կարողանա օգնել ինքն իրեն։ ⚡️

ԱՄՆ պաշտոնաթող դիվանագետ, դեսպան Էդվարդ Ջերեջյան. (աշխատել է ԱՄՆ 8 նախագահների վարչակազմերի հետ, եղել է Ռոնալդ Ռեյգանի արտաքին հարցերով հատուկ օգնականը)

ArtsakhStrong

15 Jun, 20:47


Նույնքան ստահոդ են նաեւ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի դրույթներից հրաժարվելու մասին պնդումները։ Ինչքան էլ Փաշինյանը փորձի պնդել, թե այդ հոդվածում Տեր-Պետրոսյանն իբր պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը անհնար է, նման բան այդ հոդվածում ասված չէ։ Ավելին, 2016 թվականին հրապարակված «Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ» հոդվածում Տեր-Պետրոսյանը գրել է, որ Մինսկի խմբի վարած բանակցությունների մեջ պատշաճորեն ընդգրկվելու դեպքում, «կասկածից վեր է, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը»։ Նիկոլ Փաշինյանն է այն մարդը, որը «Արցախը Հայաստա՛ն է եւ վերջ» կարգախոսի ներքո տապալեց Մինսկի խմբի բանակցությունները՝ Արցախի եւ Հայաստանի համար բոլոր աղետալի հետեւանքներով։ Նույնքան ծիծաղելի են Փաշինյանի պնդումներն այն մասին, թե իբր «Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ-ն ասում են, թե իրենք չեն ասել ու նկատի չեն ունեցել, թե տարածքները պետք է վերադարձնել»։ Իրականությունն այն է, որ Հայ Ազգային Կոնգրեսը միակն է, որ կողմ է եղել Մինսկի խմբի կողմից ներկայացված փոխզիջումային առաջարկների իրականացմանը, ներառյալ Լեռնային Ղարաբաղից դուրս գտնվող եւ Հայաստանի հետ կապ չհանդիսացող տարածքների վերադարձին։ Հակառակն ապացուցող որեւէ փաստ չի ներկայացվել եւ չի էլ կարող ներկայացվել։
«Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի դրույթներին դավաճանելու եւ Ղարաբաղի հարցում ստատուս քվոն պահելու գործում Քոչարյանի եւ Սարգսյանի հետ համագործակցելու մասին խոսում է այն Փաշինյանը, որը 2007 թվականին հայտարարել էր, որ թիմակից է Տեր-Պետրոսյանին իր հոդվածի դրույթները ընդունելու պատճառով, իսկ 2015 թվականին հրապարակայնորեն մեղադրել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Սերժ Սարգսյանին հայ ժողովրդի դեմ գաղտնի դավադրություն կազմակերպելու եւ «Լավրովյան պլանով» Ղարաբաղից դուրս հինգ շրջանների վերադարձի հիման վրա Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու «հանցավոր» մտադրության մեջ։
Այս արձանագրումները շատ կարեւոր հարցեր են առաջացնում։ Դրանցից ամենակարեւորն այն է, թե արդյո՞ք մեր նորանկախ պատմության եւ միջազգային բանակցությունների մասին ճշմարտությունը նենգափոխող եւ աղավաղող, պաթոլոգիկ ստախոս ղեկավարը իրավունք ունի շարունակել կառավարել Հայաստանում։  Ինչո՞ւ է Փաշինյանը դիմել հեշտությամբ հերքվող այս ստերին եւ մանիպուլյացիաներին։ Փաշինյանի ավելի քան վեց տարվա կառավարումը Հայաստանի եւ Արցախի անվտանգությանն ավերից եւ աղետներից բացի այլ բան չի բերել։ Երկիրը գնալով խորանում է արտաքին եւ ներքին հակամարտությունների մեջ։ Փաշինյանին, ամենայն հավանականությամբ, այլ բան չի մնում, քան փորձել կոծկել այս իրողությունները, աղավաղելով եւ ջնջելով մեր բոլոր պատմական նվաճումների մասին հիշողությունը, ինչպես ռազմական, այնպես էլ՝ դիվանագիտության դաշտում։ Նրա գործողությունները, սակայն, միայն ավելի են խորացնում հակամարտությունը մեր հասարակության ներսում։
Սրա մասին վկայում են նաեւ հունիսի 12-ին նրա կողմից հրահանգված դատապարտելի, անհամաչափ ոստիկանական գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսն առաջիկայում հանդես կգա հատուկ հայտարարությամբ։ #ՀԱԿ