RegionsNews @regions_tv_info Channel on Telegram

RegionsNews

@regions_tv_info


Օպերատիվ լուրեր՝ Հայաստանից

RegionsNews (Armenian)

RegionsNews արեւի պարմալ արշավներում ստեղծվել է Հայաստանի տերորիական լրահասակների հավաքածու, որը առաջին հերթում ներկայացնում է տարածության խնդիրները, լուրերը, բարձրավորությունները և բարձր համարները: Ապահովելով հարաբերչական լուրեր իր հերթին, այս արշավի խմբագրությունը արդյունքովային ուղարկումներ է ստիպում նպատակական լուրերի առևտուցումը: Այս արշավում կարող եք գտնել արգիլա վարպետների, ճանաչագրերի բացառնությունները, անցկացվող անդամների նախաձեռնությունները և այլն:

RegionsNews

18 Feb, 08:40


Գյումրիում սկսվել են նախընտրական խոստումները, քաղաքապետի պաշտոնի համար պայքարողները քարոզարաշավ են անում

RegionsNews

17 Feb, 15:06


Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ

RegionsNews

14 Feb, 13:40


12 մարդու կյանք խլած ավտովթարի գործով պաշտպաններն ասում են՝ եթե «Վոլկսվագենը» պատշաճ կահավորված լիներ, ապա հնարավոր կլիներ խուսափել այսքան մահերից

RegionsNews

13 Feb, 14:21


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Այդ մասին հայտնել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Այսօր, փետրվարի 13-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։

Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-իրանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը և դրանց խորացման հեռանկարները։

Նախագահն իր հիացմունքն է արտահայտել պարոն դեսպանի՝ օրերս հրավիրած չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում։

RegionsNews

12 Feb, 18:11


Սպանդանոցային մորթի պահանջը՝ Շիրակի մարզում անասնագլխաքանակի նվազման պատճառ

RegionsNews

10 Feb, 17:50


Հրդեհվել է այն մարզադահլիճը, որտեղ մարզվում էր Վարազդատ Լալայանը․90 տարվա այս շենքը, որտեղ չեմպիոններն էի պարապում, երբևէ չի վերանորոգվել

RegionsNews

09 Feb, 07:06


Պապիկը չտեսավ հետագա հաջողությունները․ Ալեքսն իր բոլոր հաղթանակները նվիրում է նրա հիշատակին․ մարզումային անշուք պայմաններն ու չեմպիոնի շքեղ հաղթանակները

RegionsNews

07 Feb, 13:40


Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի տնային կալանքը դատարանը մեկ ամսով երկարացրեց

RegionsNews

06 Feb, 15:48


«Ցուլիկի միս չեն կռնա ուտե, գյուղացիների ու ղասաբների միսը գուզեն ուտե՞ն»․ բողոքի ակցիա Գյումրիում

RegionsNews

06 Feb, 15:05


Գյումրու կենտրոնական աղբավայրը հասել է բնակելիներին, կուտակված աղբն անընդհատ այրում են․ վերամշակե՞լ, թե՝ վերացնել աղբը՝ 3 ծրագիր է ներկայացվել համայնքապետարան

RegionsNews

06 Feb, 15:04


Գորիսում թեև առաջին ձյունը սպասված էր, սակայն անակնկալի է բերել շատերին

RegionsNews

04 Feb, 13:31


Ջանֆիդա և Փշատավան․ ինչ խնդիրներով են մտահոգ սահմանամերձ հարևան գյուղերում

RegionsNews

04 Feb, 11:05


#Գործկա
Regions TV-ն Գյումրիի գրասենյակում աշխատանքի է հրավիրում փորձառու գովազդային գործակալի։ Հասցե՝ ք․ Գյումրի, Տիգրան Մեծի պող․, բն․ 1։ Հեռ․՝ 098-03-18-89։

RegionsNews

03 Feb, 11:21


«Շիրակում սպանդանոց չկա։ Ես 40 կիլանոց խոզը, կամ կես տոննանոց ցուլը ինչպե՞ս ավտոյին բառնամ, որ 100 կմ հեռու տանեմ Արմավիրի սպանդանոց,»․ մսավաճառները բողոքի ցույց են անում

RegionsNews

03 Feb, 10:29


Խոզնավարի և Վաղատուրի դպրոցները կփակվեն․ այդ գյուղերի երեխաները ստիպված կլինեն հասնել Խնածախ

RegionsNews

02 Feb, 16:08


Կարկուտ, բարձր տոկոսադրույքներ, անտարբերություն․ ո՞րն է գյուղացու ամենամեծ թշնամին․ հարցումներ Արմավիրի մարզում

RegionsNews

02 Feb, 16:07


38-րդ ձմեռը տնակներում. Գյումրիում պետական բնակարանաշինություն չկա, մարդիկ մի տնակից մյուսն են տեղափոխվում

RegionsNews

02 Feb, 16:06


Ֆիզիկական ու հոգեբանական դժվարություններ.տիկին Մանիկի համար անգամ մի հատ հաց գնելը փորձություն է

RegionsNews

01 Feb, 08:08


«Գյուղացիք մեղք են, թող տիրություն անեն, ուրիշ ոչ մի բան․ թե չէ ես ոչ փաշա կլինեմ, ոչ վարչապետ»․ Ազիզ Նադոյան

RegionsNews

31 Jan, 10:43


«Երբեք չի եղել, որ մենք գործարանային արտադրության զենք նվեր ստանանք»․Փաշինյան

RegionsNews

31 Jan, 10:42


«Հայտարարագիրը հարկային դաշտ կբերի նրանց, ովքեր 5-10 տարի առաջվանից գոյություն ունեցող օրենքով պարտավոր էին հարկ վճարել, բայց չեն վճարել»․Փաշինյան

RegionsNews

31 Jan, 08:25


Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում. կան բերման ենթարկվածներ

RegionsNews

30 Jan, 19:50


Համայնքների խոշորացմամբ փոքր բնակավայրերի մեծ խնդիրը չլուծվեց․ հարյուրավոր գյուղեր տրանսպորտ չունեն

RegionsNews

30 Jan, 19:43


Գրավիչ այցեքարտով գյուղը, որտեղ հաշտ են հողի, նույնքան էլ անհաշտ անտարբերության հետ

RegionsNews

30 Jan, 18:38


Ծնողներն անհանգստանում են՝ երեխաները տնային առաջադրանքները, խնդիրները ChatGPT-ի միջոցով են լուծում, բթանում է նրանց ինքնուրույն մտածելու ունակությունը

RegionsNews

28 Jan, 11:59


ՀՀ զինված ուժերը կարող են և պարտավոր են վերականգնել երբեմնի փառքը․ Սերժ Սարգսյանի ուղերձը

RegionsNews

28 Jan, 11:57


Պաշտպանության նախկին նախարարն ասում է՝ այսօր կեղծ թեզեր են դաշտ նետում, թե մեր փոխարեն ռուսներն են կռվել։ Ասաց, որ նման բան չկա, մեզ աջակցել են մեր ռազմավարական գործընկերները, բայց մարտի դաշտում եղել է հայ մարտիկը

RegionsNews

21 Jan, 10:57


Զսպող մեխանիզմ, թե՞ ժամանակավրեպ փաստաթուղթ. ի՞նչ կտա Վաշինգտոնի ռազմավարական գործընկերությունը

RegionsNews

21 Jan, 09:07


Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարների առանձնազրույցը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նշենք, որ հանդիպումից հետո նախատեսված է մամուլի ասուլիս։

RegionsNews

21 Jan, 07:15


Հարցեր հայտարարագրման վերաբերյալ
Ավելին 👇👇👇

RegionsNews

20 Jan, 11:00


«Ես շատ կուզենայի, որ ԼՂ մեր գործընկերները ժամանակին լսեին մեզ ու գնային Սոֆիա բանակցելու, ոչ թե լսեին ընդդիմադիրին»․ՔՊ-ական պատգամավորը Բաքվում հայ գերիների դատավարության մասին

RegionsNews

18 Jan, 17:04


https://youtu.be/czr6L1u7MZE?si=WRW1jCy7DdUMG6Dx

RegionsNews

18 Jan, 17:03


Ապամոնտաժվել է Գյումրիում կառուցվող Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի մասնաշենքերից մեկի ծածկը
Ավելին 👇👇👇

RegionsNews

18 Jan, 11:11


Հայաստանում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակը․ հիվանդության բռնկումները հաճախ հանդիպում են մանկապարտեզներում, դպրոցներում, աշխատավայրում Ավելին 👇👇

RegionsNews

18 Jan, 10:14


Մինչև դատավարության սկսվելն արդեն իսկ արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի շահերի պաշտպան

RegionsNews

18 Jan, 08:55


Գլոբալ տաքացումները հասել են Գորիս. բնապահպաններն անհանգստացած են

RegionsNews

17 Jan, 11:39


Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ահազանգում է՝ բանակում երբեք չի պահպանվել սահմանափակումներով բանակ զորակոչվածների կարգը
Ավելին 👇👇

RegionsNews

17 Jan, 10:59


«ԱԲ-ն ոչ միայն օգնում է, այլ նաև վախեցնում․մարդն, ամեն դեպքում, ուզում է իր ստեղծած գործիքների տերը լինել, այլ ոչ թե ստրուկը»․ Արամ Փախչանյան Ավելին 👇👇

RegionsNews

17 Jan, 10:02


Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

RegionsNews

17 Jan, 08:04


Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան

RegionsNews

15 Jan, 13:49


ՔՊ-ն շարունակում է վերադասավորումները Գյումրու լուծարված ավագանիում՝ նորից մանդատներ են վայր դնում ու նոր մանդատներ ստանում
Ավելին 👇👇

RegionsNews

15 Jan, 13:12


Ես բժիշկ չեմ և չեմ կարող գնահատել, թե ով, ինչ հիվանդության պատճառով է խուսափել ծառայությունից։ Բայց ես կարող եմ գնահատել, թե ով է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու բերումով ծառայությունից խուսափել։ Կան չափելի և անչափելի գնահատականներ։ Իմ գնահատականը հստակ է՝ անկախ անձերից ու դերակատարներից. Սուրեն Պապիկյան

RegionsNews

15 Jan, 13:07


Ամեն օր ապացուցվում է` մենք չպետք է լինենք ՀԱՊԿ-ի հովանու ներքո, նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը. Սուրեն Պապիկյան

RegionsNews

15 Jan, 13:01


Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան

RegionsNews

15 Jan, 12:45


«Ջալալ Հարությունյանը չի պնդել, որ մերոնք են»․ դատական նիստին փաստաբանները՝ զինվորների շրջափակման մասին
Ավելին 👇👇

RegionsNews

15 Jan, 11:20


Զերծ մնացե՛ք սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» առաջարկներից
Ավելին 👇👇

RegionsNews

15 Jan, 09:39


Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
Ավելին 👇👇

RegionsNews

15 Jan, 08:17


Ալիևը, ըստ էության, պատվեր է կատարում: Իրանի շուրջ լուրջ իրադարձություններ կարող են ծավալվել, և Ադրբեջանն այստեղ շատ ուղղակի դեր է ունենալու: Հայաստանը պետք է ամեն օր աշխատի Իրան-Ադրբեջան հարաբերությունները վատացնելու ուղղությամբ. միջազգայնագետ
Ավելին 👇👇

RegionsNews

14 Jan, 19:05


Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ ստեղծվում է ռազմավարական գործընկերության հանձնաժողով ՀՀ-ԱՄՆ փոխգործկցության շրջանակն ընդլայնելու համար

RegionsNews

14 Jan, 14:55


✔️✔️Ռուսաստան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այց նախատեսվում է։ Այն պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ:

ԱԳՆ խոսնակ

RegionsNews

14 Jan, 06:05


Հունվարի 14-15-ը Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։
Ավելին 👇👇

RegionsNews

04 Jan, 11:38


Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին

RegionsNews

03 Jan, 11:49


Կադրեր՝ Բագրատաշենի անցակետում գտնվող հրդեհից
Ավելին 👇👇

RegionsNews

02 Jan, 15:19


Գյումրեցիները 2025 թ.-ից առանձնապես մեծ սպասելիքներ չունեն
Ավելին 👇👇

RegionsNews

02 Jan, 09:46


Բերդաշեն․ անասնապահությունը՝ միակ զբաղմունք, աթարը՝ միակ վառելիք
Ավելին 👇👇

RegionsNews

02 Jan, 08:55


Արցախցի Լուսինեի ընտանիքի ամանորյա սեղանը շատ համեստ է՝ միայն թխվածք, մրգեր ու տոլմա․ գումար ու սիրտ չկար
Ավելին 👇👇

RegionsNews

30 Dec, 09:35


«Դաժե իրենց կանանց հետ են գալիս»․գյումրեցիների ռեստորանային նախընտրությունները․Ամանորը տա՞նը, թե՞ ռեստորանում նշել
Ավելին 👇👇

RegionsNews

29 Dec, 09:28


Գյումրու լուծարված ավագանին ՔՊ-ական նոր անդամներով է համալրվում, որոնցից մեկը պատգամավորի ամուսինն է
Ավելին 👇👇

RegionsNews

28 Dec, 15:02


«Դու չոռնի չես, քեզի միշտ ապառիկ կուդանք». գյումրեցի մրգավաճառների հումորային ակցիան ողողել է համացանցը. Ավելին 👇👇

RegionsNews

27 Dec, 18:01


Վտանգավոր եւ վնասակար աշխատանքային պայմաններ․գյուղոլորտում ներգրավված տասնյակ հազարավոր մարդկանց իրավունքներն ամեն օր խախտվում են

RegionsNews

27 Dec, 17:27


Արցախից բռնի տեղահանված 25․000 ընտանիքներից միայն 2-ն է պետական ծրագրով ՀՀ-ում անշարժ գույք ձեռք բերել

RegionsNews

27 Dec, 16:20


Արտերկրում աշխատանք գտնելու համար Հայաստանից մեկնած տղամարդկանց 86.4%-ը չի վերադարձել․ՎԿ-ն ժողովրդագրական ցուցանիշներ է հրապարակել

RegionsNews

15 Dec, 16:25


🏆🏆🥇ՀՀ-ն ներկայացնող ծանրամարտիկ Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բահրեյնում աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում՝ արժանանալով աշխարհի չեմպիոնի կոչմանը:

RegionsNews

15 Dec, 15:35


Գերծանր քաշային ծանրորդ Վարազդատ Լալայանը փոքր ոսկե մեդալ նվաճեց աշխարհի առաջնության պոկում վարժությունում:

RegionsNews

13 Dec, 09:36


✔️✔️Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա: Այս մասին տեղեկանում ենք Փաշինյանի թելեգրամյան էջից: Նրան դիմավորել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:



Այսօր Մոսկվայում Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

RegionsNews

13 Dec, 05:47


🖊🖊Մեր բոլոր թեկնածուների ներկայությամբ Սարիկ Մինասյանին նշանակեցի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

Դավիթ Առուշանյանի թեկնածությունը կառաջադրեմ Շիրակի մարզպետի պաշտոնում

Նիկոլ Փաշինյան

RegionsNews

10 Dec, 20:07


🔴🔴Ըստ նախնական արդյունքների Սարիկ Մինասյանը՝ Գյումրու քաղաքապետի ԺՊ

Գյումրու նախնական ընտրությունների նախնական արդյունքները՝ բոլոր 5 քվեատուփերի քվեաթերթիկների հաշվարկով
Լևոն Անանյան - 91 ձայն
Դավիթ Առուշանյան -220 ձայն
Շավարշ Արամյան - 88 ձայն
Էմմա Բարսեղյան - 113 ձայն
Սարիկ Մինասյան- 253ձայն
Վահագն Մկրտչյան - 138 ձայն
Կարեն Սարուխանյան - 143 ձայն

Ավելին 👇👇👇

RegionsNews

10 Dec, 19:55


🔴🔴🔴Գյումրու նախնական ընտրությունների նախնական արդյունքները՝ բոլոր 5 քվեատուփերի քվեաթերթիկների հաշվարկով
Լևոն Անանյան - 94 ձայն
Դավիթ Առուշանյան -220 ձայն
Շավարշ Արամյան - 89 ձայն
Էմմա Բարսեղյան - 112 ձայն
Սարիկ Մինասյան- 248 ձայն
Վահագն Մկրտչյան - 138 ձայն
Կարեն Սարուխանյան - 144 ձայն

RegionsNews

28 Nov, 07:12


«Սրանով ճաշ, ձուկ, քուֆթա ենք եփում, համից չես կշտանա». լճափեցի մանկավարժ-գյուտարարը
Ավելին 👇👇

RegionsNews

28 Nov, 07:10


Այսօրվա Կառավարության նիստին Արթուր Պողոսյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, Էդուարդ Հակոբյանը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ:

RegionsNews

28 Nov, 07:06


Արցախից բռնի տեղահանված 85 բնակիչ դեռ ապրում է Շիրակի մարզի պետական և համայնքային կառույցներում
Ավելին 👇👇

RegionsNews

23 Nov, 08:57


🔴🔴🔴Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին Ադրբեջանի տարածքում գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ 4․3 մագնիտուդով երկրաշարժ: էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

RegionsNews

20 Nov, 05:02


🖊🖊Սիրելի հայրենակիցներ, Արփինե Սարգսյանը, ով այս պահին զբաղեցնում է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, կնշանակվի Ներքին գործերի նախարար։

Նիկոլ Փաշինյան

RegionsNews

18 Nov, 09:13


🔴🔴 Այսօր՝ ժամը 12:41-ին,Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտի՝ Ահար քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք, գրանցվել է երկրաշարժ՝ օջախի 10 կմ խորությամբ 3,8 մագնիտուդով:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում, ինչպես նաև Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր և Ներքին Հանդ գյուղերում 3 բալ ուժգնությամբ։

[ՆԳՆ ՓԾ]

RegionsNews

18 Nov, 06:37


🖊🖊Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։
Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։
Միեւնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում եւ շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման եւ իմ խնդրանքի ըմբռնման համար։

Նիկոլ Փաշինյան

RegionsNews

16 Nov, 14:42


🇦🇲🇺🇸 Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր:

ՀՀ կառավարություն

RegionsNews

14 Nov, 15:36


Փաշինյանը սափրել է մորուքը

RegionsNews

09 Nov, 07:09


🔴🔴Երկրաշարժ` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք

✔️✔️Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Սիզավետ, Թավշուտ, Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

RegionsNews

08 Nov, 06:09


ՔՊ-ն Գյումրու ավագանու առաջիկա նիստում թեկնածու չի առաջադրի

RegionsNews

05 Nov, 12:39


Բնության ստեղծած հրաշքը. Գեղամա ծովն ու շրջակա համայնքները

RegionsNews

30 Oct, 12:24


🔴🔴Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր:

RegionsNews

28 Oct, 15:38


Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, տեղակալ Լուսինե Սանոյանը ավագանու մանդատները վայր դրեցին․Բալասանյան դաշինքը հրաժարվեց քաղաքային իշխանությունից

RegionsNews

28 Oct, 11:12


Եթե հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր ամսիներին Գյումրու ավագանին նիստ չգումարի, ավագանին կլուծարվի եւ ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն․Լևոն Բարսեղյան

RegionsNews

28 Oct, 11:03


Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարականի դիմումն արդեն ներկայացրել է

RegionsNews

24 Oct, 14:51


Նոր աղետի գոտի. ջրհեղեղի հետևանքներն ու դրանց վերացման գործընթացը. բանավեճ-քննարկում Ալավերդիում

RegionsNews

13 Oct, 10:15


🔴🔴🔴🔴Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

✔️✔️ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:

ՀՀ ՊՆ

RegionsNews

12 Oct, 15:16


🔴🔴Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք

Հոկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 18:17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․89⁰ և արևելյան երկայնության 45.44⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, Արտաբույնք, Հերմոն և Արատես գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

RegionsNews

09 Oct, 14:46


Շիրակի մարզպետարանը՝ Մուշեղ Մուրադյանի հնարավոր պաշտոնաթողության մասին․«Մարզպետի աշխատակազմում աշխատանքային սովորական ընթացք է»

RegionsNews

06 Oct, 13:28


Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

ՀՀ ՊՆ

RegionsNews

20 Sep, 07:17


Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

RegionsNews

19 Sep, 18:36


Ռմբակոծում, բռնի տեղահանում, լքված հայրենիք․ ապրիլի 19-ին Գյումրիում հաստատված արցախցիները պանթեոնում խնկարկեցին զոհերի հիշատակը

RegionsNews

19 Sep, 12:14


Նիկոլ Փաշինյանի միակողմանի խաղը նման է խաղաղություն մուրալու. Սուրենյանց

RegionsNews

19 Sep, 07:15


Ճանապարհորդություն հյուսիսից հարավ․ Բրիտանացի երիտասարդի տպավորությունները Գյումրի-Գորիս ճամփորդությունից

RegionsNews

18 Sep, 17:15


Բնական աղետի հետևանքով առաջացած խնդիրներն ու մարտահրավերները. բանավեճ-քննարկում Ալավերդիում

RegionsNews

18 Sep, 15:58


Մովսես Քեշիշյան. Մինչ 2022-ը, Արցախի հայաթափումը, Իրանը ստորադասում էր հայկական կողմի հետ շահերը, այսօր Թեհրանն այլ կերպ է նայում հայ-իրանական հարաբերություններին

RegionsNews

18 Sep, 12:56


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն էլ այսօր հայտարարել է՝ ՀԱՊԿ-ը շարունակում է դիտարկել Հայաստանին որպես իրավահավասար գործընկեր եւ պատրաստ է երկխոսության հրատապ բոլոր հարցերի շուրջ։
Այս մասին տեղեկացնում է ռուսական Tacc-ը։

Տասմագամբետովն ասել է՝ չնայած Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ-ի հովանու ներքո վերջերս անցկացված զորավարժություններին, մենք պատրաստ ենք Երևանի մեր գործընկերների հետ երկխոսել։
Ավելին 👇👇

RegionsNews

18 Sep, 11:33


Փաշինյանի խոսքով՝ սոցցանցերի հայկական տիրույթում քննարկումներ կան, թե՝ այ եթե այդ ճանապարհը բացվի, դա կլինի հերթական դավաճանությունը․ «Ժողովուրդ, այսինքն մենք պետք է ասենք՝ մենք թույլ չենք տալիս մեր տարածքով Ադրբեջանի արեւելյան կամ հիմնական մասից գնալ Նախիջևա՞ն, եւ Նախիջևանից թույլ չենք տալիս գնան Ադրբեջա՞ն:

Սա ի՞նչ տրամաբանություն է, ինչի՞ պիտի դա ասենք, ի՞նչ խնդիր լուծելու համար: Ընդհակառակը, կարծում եմ, որ մենք պետք է ասենք, եւ մեր ասածի մեջ կեղծավորություն չկա, թափանցիկ ասում ենք, որ մենք պատրաստ ենք այդ ճանապարհը տրամադրել: Մենք իհարկե, դեմ չենք, որ Իրանով գնան, դա Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունների խնդիրն է, բայց վերահաստատում ենք, որ նույն պայմաններով նաեւ մենք ենք պատրաստ տրամադրել։ Ավելին, երկկողմանի տրամաբանության մեջ մենք պատրաստ ենք նաեւ գնալ որոշակի պարզեցումների»։

RegionsNews

18 Sep, 10:36


«Tочка невозврата» արտահայտություն կա, եւ եթե մենք արդեն իսկ չենք անցել այդ «точка невозврата»-ն, մեծ է հավանակությունը, որ այս իրավիճակի շարունակության դեպքում մենք կանցնենք այդ անդառնալիության կետը

Նիկոլ Փաշինյան
Մանրամասներ
Ավելին 👇👇

RegionsNews

18 Sep, 07:18


Այո՛, մենք ունենք օկուպացված տարածքներ՝ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր, բայց ես ուզում եմ ասել նաև, որ Հայաստանի Կառավարությունը ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում: Ինչո՞ւ, որովհետև կարծում ենք, մասնավորապես, վերջերս Ադրբեջանի հետ ստորագրված կանոնակարգը՝ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի վերաբերյալ, հնարավորություն է տալիս և հավանական է դարձնում, որ մենք բանակցային եղանակով սահմանազատման գործընթացում կկարողանանք մեր այդ խնդիրը լուծել

Նիկոլ Փաշինյան

RegionsNews

18 Sep, 06:21


Բացահայտվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք․ 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 3-ը կալանավորվել են
Ավելին 👇👇

RegionsNews

17 Sep, 15:10


Գյուղ` առանց հողագործության. վարելահողեր չունեցող Քարագլուխը
Ավելին 👇👇

RegionsNews

17 Sep, 11:50


Temu-ից օգտվողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը
Ավելին 👇👇

RegionsNews

17 Sep, 10:46


Մենք ցանկանում ենք ապահովել մեր տեխնիկական և գիտական ​​կարիքները և միջուկային զենք ստեղծելու ուղիներ չենք փնտրում. Իրանի նախագահ

RegionsNews

17 Sep, 09:44


Արմենուհի Սաղդասարյանի կտավներում միահյուսված են հոգևորը, հավերժությունը, կենաց ծառն ու լեգենդները Ավելին 👇👇