Samvel Hayrapetyan [Sami] @hayrapetyansami Channel on Telegram

Samvel Hayrapetyan [Sami]

@hayrapetyansami


Այստեղ կիսվում եմ ՏՏ ոլորտի և իմ գործունեության նորություններով։ Բաժանորդագրվեք և մշտապես եղեք տեղեկացված 🇦🇲

091145414 իմ հեռախոսահամարն է

Samvel Hayrapetyan [Sami] (Armenian)

Առաջարկում ենք մի բան, կամ առաջարկում է Սամվել Հայրապետյանի մասնագետական կանայքի մեծ աղջկաշունչը, կամ թե վայրերը, որոնք նա ընձեռում է իր առողջական մթնոլորտում։ Ես հարցե՞լ եմ, թե Ով է Սամվել Հայրապետյանը։ Սամվել Հայրապետյանը ներկայացնում է իր անձնական կանայ֫ն ուղերգաշնոր հանդերձ, որը նպաստում է տիեզել, նվիրվել և դարձնել Չամասե՞ր Զոհրաբեթի երգաբանական աշխատանքի համառօտ տեսքի թեմաներին։ Իսկ Ի՞նչ է այդ բաժինը։ Այս բաժինը մշտապես պետք է լրացված լինի այն մեկն մրցակիր գործարկե-կատարեաք, որ կարելի է ուղղակի և հաջորդ երգում ցանկանում է գործունեության անհամաշխարհ կարգը։ Այս համակարգը մշտապես լրացված է նշված Նկարներով։ Բաժանորդագրեք և մշտապես լիքը 🇦🇲, 091145414 սեփական հեռախոսի հետ։

Samvel Hayrapetyan [Sami]

26 Jan, 19:11


Իզուր էլ սովորեցի GO ծրագրավորման լեզուն, իրոք շատ թույն ու արագ լեզու ա ու ապագան իրենն ա, բայց մի տեսակ առանց ՕՕՊ սիրտս չի կպնում, հիմա էն պահն ա, որ էն ինչ անում եմ JAVA-ով կամ CPP-ով ավելի կարճ անում եմ GO-ով քան ավելի կարճ Python-ը, բայց ավելի արագ ա GO-ն մի քանի հազար անգամ քան Python-ը բայց մեկ ա, սիրտս չի կպնում GO-ին․․․ Շատ հեշտ ու կարճ լեզու ա 5 - 7 օրում կարող եք սովորել, եթե չեք նեղվի էն փաստից որ չունի OOP ապա սովորեք, մանավանդ հիմա շատ պահանջված լեզու ա ու աշխատավարձերը բավականին բարձր են

Samvel Hayrapetyan [Sami]

25 Jan, 16:27


Շուտով YouTube-ում նորություններ կլինեն + կավարտենք մեր Django պրոյեկտը

Samvel Hayrapetyan [Sami]

24 Jan, 14:06


Ըստ Tiobe-ի TOP 10 ծրագրավորման լեզուները ամբողջ 2024-ի ու 2025ի հունվարի դրությամբ

Samvel Hayrapetyan [Sami]

23 Jan, 20:35


0ից խաղ սարքելու դաս BLUEPRINT / CPP / UE
https://www.youtube.com/watch?v=WGUzYGt6P88

Samvel Hayrapetyan [Sami]

23 Jan, 09:59


🔥 Նոր օնլայն կուրս ենք սկսելու շուտով

JavaScript, Typescript, React, Next + state management և աշխատանք Figma-ի, Docker-ի, PM2-ի ու այլ թույն ֆիչերի հետ

Սկիզբը Փետրվար ամսից, մանրամասները շուտով

Samvel Hayrapetyan [Sami]

23 Jan, 09:05


Reddit-ը փրկություն ա 🥳 երբ ոչ մի տեղ չես գտնում հարցիդ պատասխանը՝ ոչ Stackoverflow, ոչ GitHub, ոչ էլ այլ ֆորումներ, պարզապես հարցդ գրին Reddit-ի համապատասխան թեմատիկայում (անգլերենով) և ստացիր պատասխան 🔥

Samvel Hayrapetyan [Sami]

22 Jan, 11:33


Ցանկանու՞մ եք բախտին դարձնել գործընկեր։

Ապացուցեք նրան, որ աշխատասեր եք և գործին նվիրված։

Samvel Hayrapetyan [Sami]

21 Jan, 18:55


🔥 Ահավոր թույն կուրս էր, 12 ժամ, կեսից ավելին նայել եմ, վճարովի կուրսի շորթ տարբերակն ա, բայց հավատացեք էս շորթում էլ կկարողանաք 0ից 100 օգտագործել GPT, LLM-ները․․․ էն որ անկախ մասնագիտությունից ԲՈԼՈՐԴ պետք ա էս կուրսը անցնեք, ընդամենը 12 ժամ ու դուք կարող եք լրիվ ինտեգրվել GPT կյանքի մեջ

🔗 https://youtu.be/jaIGvR3jtxI?si=UWF48_-23rJCU44B

Հ․Գ․ Անպայման դադարներով կնայեք, ավելի լավ ա 4 - 5 օրում նայեք բայց հասկանալով նայեք !

Samvel Hayrapetyan [Sami]

21 Jan, 12:38


C#-ի ու Python-ի արագությունը

C#-ը 0ից մինչև 1000000000 հաշվում է 533 ՄԻԼԻՎԱՅՐԿՅԱՆՈՒՄ այսինքն 0,5 ՎԱՅՐԿՅԱՆՈՒՄ

իսկ Python-ը 17 ՎԱՅՐԿՅԱՆՈՒՄ

այսինքն տվյալ քեյսում Python-ը C#ից 17 անգամ դանդաղ ա աշխատում

Samvel Hayrapetyan [Sami]

19 Jan, 15:00


Փաստորեն C# շատ էլ հեշտ լեզու ա երբ իմանում ես JAVA, JS, TS

Բազան վերջացրեցի 2 ժամ 17 րոպեում հասա OOP-ին

Samvel Hayrapetyan [Sami]

19 Jan, 14:16


Էսօրվանից որոշել եմ նոր ծրագրավորման լեզու սովորել :) Տեսնենք ինչ կստացվի․․․ որոշել եմ օրական 2 - 3 ժամ տրամադրել նոր ծրագրավորման լեզվի սովորելուն տեսնեմ ե՞րբ կվերջացնեմ... կարող եք գուշակել լեզուն

Samvel Hayrapetyan [Sami]

18 Jan, 10:27


1990 թվականին ստեղծվեց HTML լեզուն

1994 թվականին ստեղծվեց CSS լեզուն, որպեսզի սիրունացնեն HTML լեզուն

1995 թվականին ստեղծվեց JavaScript ծրագրավորման լեզուն, որպեսզի դարձնեն դինամիկ HTML և CSS լեզուները

2006 թվականին ստեղծվեց JQuery գրադարանը որպեսզի Ֆիքսի JavaScript-ի բագերը, ներդնի նոր ֆիչեր ու հեշտացնի DOM-ի հետ աշխատանքը

2010 թվականին ստեղծվեց Angular ֆրեյմվորքը որպեսի իր քայլը անի նոր իրականության՝ SPA-ի աշխարհում ու ստեղծի PWA հավելվածներ

2013 թվականին ստեղծվեց React գրադարանը որը դարձավ Angular-ի հիմնական կոնկուրենտ գործիքը, այս փաստը ստիպեց, որ երկուսն էլ պայքարեն ու զարգանան ու մեզ՝ ծրագրավորողներիս նոր ֆիչեր տրամադրեն

2014 թվականին ստեղծվեց Vue ֆրեյմվորքը որպես Angular-ի և React-ի ալտերնատիվ փոխարինող, Vue-ն դա կարողացավ անել ու լինելով փոքր ընկերության ծնունդ կարողացավ իր դիրքերը ամրապնդել ու մինչև 2025 թվական գալ

2016 թվականին ստեղծվեց Angular 2-ը որպեսզի ֆիքսի Angular-ին

2017 թվականին ստեղծվեց Web Assembly որպեսզի ֆիքսեն վերոնշյալ գժություններն ու նորամուծությունները

2019 թվականին ստեղծվեց Svelte-ը որպեսզ ախտերնատիվ ու նորարարություն՝ Angular-ին, React-ին ու Vue-ն

2019 թվականին ստեղծվեց նաև React Hooks-ը որպեսզի ֆիքսեն React-ը

2020 թվականին ստեղծվեց Vue Composition որ React Hooks-ից հետ չմնան

2020 թվականին նաև ստեղծվեց Solid-ը որպեսզ ախտերնատիվ ու նորարարություն՝ Angular-ին, React-ին, Vue-ին ու Svelte-ին

2020 թվականին նաև ստեղծվեց HTMX-ը որպես նոր ալտերնատիվ վերոնշյալ ամեն ինչին ու ինչ-որ տեղ լեգասի սթայլերով աշխատող նոր գործիք

2021 թվականին ստեղծվեց React Suspense որպեսզի ֆիքսեն React-ը

2023 թվականին ստեղծվեց Svelte Runes որպեսզի ֆիքսեն Svelte-ը

Ու այս ամենը նրա համար էր որպեսզի JQuery գրադարանին փոխարինող ինչ-որ բան ստեղծվի, սակայն 2025 թվականին կայքերի 65%ը շարունակում են օգտագործել JQuery, իսկ JQuery-ն թողարկեց իր 4րդ վերսիան 🔥😂 ու ստացվում էր այնպես որ այս 20 տարիների ընթացքում JQuery-ն իրա համար զարգանում ու բոլորից շատ էր օգտագործվում ❤️

Samvel Hayrapetyan [Sami]

15 Jan, 18:49


Օգնության կարիք ունեմ, հարազատիս երեխան՝ 17 ամյա Նելլին ունի առողջական խնդիրներ այդ իսկ պատճառով էլ դրամահավաք ա բացվել ReArmenia հարթակում։

Խնդրում եմ հնարավորության դեպքում ով ինչքան կարող է թող գումար փոխանցի։ Ամբողջ փաստաթղթերը և ինֆորմացիան կարող եք գտնել անցնելով հղումով

Խնդրում եմ հնարավորինս տարածեք

https://rearmenia.com/ru/fundraisers/e11499c0-42c2-474c-98e2-fcffca53be06

Samvel Hayrapetyan [Sami]

15 Jan, 13:35


Հիմա որ ասեմ օգնության կարիք ունեմ քանի՞սդ ինձ կօգնեք :)

Samvel Hayrapetyan [Sami]

14 Jan, 16:38


Էն պահը երբ PyQT5-ով Desktop app ես հավաքում ու միակ ծանոթ բանը որ քեզ սկզբում լինում ա դա CSS-ն ա :D ու ես միշտ զարմացել եմ երբ ասում ենք, որ CSS-ը կապ չունի ծրագրավորման հետ, քանի որ CSS-ը էլ Desktop, էլ Mobile էլ տարբեր տեղերում օգտագործում ենք անկախ ծրագրավորման լեզվից

Samvel Hayrapetyan [Sami]

13 Jan, 09:41


Ո՞ր ծրագրավորման լեզուն ա որ ձեզ կհետաքրքրի որ դասընթացներ սկսեմ այդ լեզվով

Samvel Hayrapetyan [Sami]

13 Jan, 09:34


‼️ Շուտով ընդամենը 1 խումբ կվերցնեմ մաքսիմում 10 հոգուց բաղկացած ու կսովորեցնեմ Professional TypeScript 4/5, բազայից սկսած մինչև խորացրած, Generic, Type Manipulation, OOP, Declaration ու լիքը թույն ֆիչեր

🛍 Ամսական վճարը լինելու ա ընդամենը 30.000 դրամ, տևողությունը ուղիղ 3 ամիս, նախնական գիտելիք JavaScript

⬇️ Եթե կհետաքրքրի ապա քոմենթ թողեք ու խումբը կստեղծեմ

Samvel Hayrapetyan [Sami]

12 Jan, 13:55


Օր 1. Թեթև հազ, թեթև կոկորդս էր ցավում ու գլուխս մեկ էլ ծնկներիցս ներքև, տաքություն չունեի

Օր 2. Հազս ուժեղացավ, կոկորդ սկսեց ուժեղ քերել, գլուխս դմփդմփում էր, տաքությունս 37-38, թեթև քրտնել էի, ջանս տրաքում ա

Օր 3. Հազս շատ ա ուժեղացել որ կոկորդս չեմ զգուշ, գլուխս նենց ա ցավում, որ օրվա մեծ մասը աչքերս փակ ա չեմ կարողանում նորմալ բացել, տաքությունս 37-40, էսօր սկսել եմ նաև հետ տալ, անընդհատ քրտնում եմ ու աղիքներս վարի են, ջանս չեմ զգում

Տեսնենք օր 4րդ-ում ինչ կլինի, ստանում եմ դեղեր ու բուժում, ախորժակ վաբշէ չունեմ, էն ամենասիրածս բանը դնում են դեմս քիչ ա մնում հետ տամ վրեն: Զգույշ եղեք չվարակվեք, եթե վարակվել եք մեկուսացել գոնե 7 օրով: Դե երևի ԱՆ-ը սպասում ա որ համաճարակը հասնի բոլորիս տները նոր կարանտին հայտարարի։

Շնորհակալ իմ մշտական բուժող Dr. Nune Azizyan/ Թոքաբան Նունե Ազիզյանին, մամայիս ու իմ անձնական բուժքույրին՝ կնոջս 😆

‼️ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ԻՆՔՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՄԲ ՉԶԲԱՂՎԵՔ ‼️

Samvel Hayrapetyan [Sami]

10 Jan, 14:25


Ըստ State Of JavaScript-ի React-ը ընկնում ա, իսկ Vue-ն բարձրանում, Angular-ն ու Vue-ն գրեթե նույն գծի վրա են

HTMX-ը կպած բարձրանում ա 😱

Samvel Hayrapetyan [Sami]

10 Jan, 08:32


Էսօր հոբելյանական օր ա 🙂 2017 թվականի Հունվարի 10ին ես ստեղծեցի «Անվճար Ծրագրավորում» նախագիծը

Ընդհանուր առմամբ այս 8 տարիների ընթացքում ունեցել ենք 7 լիարժեք ուսումնական տարի, և 1 ոչ լիարժեք ուսումնական տարի, վերջինս 2020 թվականի մասին էր որ աշնանային խմբերի դասերը չեղարկեցինք

2017ից մինչև 2020 թվական նախագիծը գործել է Հայաստանում և Արցախում, իսկ 2021ից սկսած հասկանալի պատճառներով միայն Հայաստանում։ 2021ից 2023 թվական փորձել ենք Արցախում գոնե մի խումբ հավաքել, բայց հասկանալի պատճառներով խմբերը կիսատ էին մնում հիմնականում տեխնիկա չունենալու, հոսանքի խնդրի և այլ խնդիրների պատճառով:

Ընդհանուր առմամբ այս տարիների ընթացքում 1400ից ավել ուսանող ենք ունեցել, տարեկան մոտ 150-200 ուսանող, իսկ դասերի դիտումների ընդհանուր քանակը 1+ միլիոն դիտում

2017 թվականից առ այսօր ունենք ամսական ~23$ հանգանակություն

Եթե 2024 թվականին չունենայի ֆինանսական կորուստներ, ապա պլանավորել էի 2025 թվականին, այսինքն այս տարի բացել մարզային առաջին լաբորատորիան, չնայած ես չեմ հանձնվել ու էդ մտքի համար ամեն ինչ անում եմ, առաջին լաբորատորիան էլ որոշել եմ բացել Տավուշի մարզում

Հիմա որ հետ եմ նայում իրոք հսկայական աշխատանք ենք արել, չնայած նրան, որ նախագիծը իր ճանաչելիության պիկին հասավ 2023 թվականին, իսկ ամենաշատ գրանցումները եղան 2024 թվականին

Ի սկբանե դասավանդվում էր միայն WEB ծրագրավորում ու մասնավորապես Front End, իսկ հիմա համ Front End, համ Back End, համ SMM, համ գրաֆիկ դիզայն, համ Project Management, համ QA, համ Անգլերեն (+ մասնագիտական) համ էլ ապագայում ավելացնելու եմ 3D մոդելավորում, ու այս ամենը բացառապես ԱՆՎՃԱՐ ու միայն ՀՀ մարզերի համար, նպատակը՝ զարգացնել ՀՀ մարզերը և պատանիներին տալ այն գիտելիքները որոնք թույլ կտան իրենց մարզում մնալով աշխատել ու վաստակել գումար

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր դեռ 2017 թվականից ինձ հավատում, աջակցում ու քաջալերում էին, չէին թողնում կոտրվեի քիչ գրանցումներից, քիչ դիտումներից ու մասնագիտական ֆեյլերից, նաև շնորհակալություն չհավատացողներին, ինչ-որ տեղ ձեր շնորհքն էլ կա որ էսօր նախագիծը զարգացած ու պահանջարկ ունեցող նախագիծ ա դեռահասների ու երեխաների շրջանում

Նախագիծը եղել ա, կա ու կլինի 😎

Շնորհավոր 🥳🥳🥳

Samvel Hayrapetyan [Sami]

07 Jan, 18:50


NPM, Bun, Yarn, PNPM ո՞րը ընտրել
https://www.patreon.com/posts/119511764?utm_campaign=postshare_creator

Samvel Hayrapetyan [Sami]

07 Jan, 17:52


Փետրվար ամսից պլանավորում եմ 2 նոր խումբ հավաքել մեկը խորացված TypeScript, մյուսը խորացված Java / Kotlin... սրանք դեռ մտքեր են, առաջիկայում մանրամասն կգրեմ․․․ կարծում եմ որ Java Kotlin-ի պահանջարկը գնալով միայն ու միայն մեծանալու ա

Samvel Hayrapetyan [Sami]

06 Jan, 20:43


Patreon-ում նոր նյութ․․․ մոտ ապագայում կլինեն նաև ձայնագրված վիդեոդասեր հատուկ YouTube—ի և Անվճար Ծրագրավորում նախագծի ամսական բաժանորդագրությամբ աջակիցների համար

https://www.patreon.com/posts/full-stack-live-119445905?utm_medium=clipboard_copy&utm_source=copyLink&utm_campaign=postshare_creator&utm_content=join_link

Samvel Hayrapetyan [Sami]

06 Jan, 20:24


Ամսական ընդամենը 2$ ~ 6$ շատ շատ ա՞ Յութուբի զարգացման ու Անվճար Ծրագրավորում նախագծին նվիրաբերելու համար․․․ խնդրում եմ պատասխանել անկեղծ

Եթե ինչ՝ Patreon-ի հղումը
https://www.patreon.com/hayrapetyansami

Samvel Hayrapetyan [Sami]

06 Jan, 16:08


📱 ▶️ 20:30 Կսպասեմ

#3 Full Stack - Python, VENV, Django 4, SQLite Studio || Sami Hayrapetyan
https://youtube.com/live/EnRvTZm3OBk?feature=share

Samvel Hayrapetyan [Sami]

06 Jan, 15:13


Փնտրում եմ Remote աշխատանք Front կամ Back կամ Full Stack, full կամ part թայմ, WEB, Mobile, Desktop, Game

Եթե մի տեղ տեսել եք ռեֆեռ արեք 😙

Samvel Hayrapetyan [Sami]

06 Jan, 13:08


Rust-ը կամաց կամաց մտնում ա Front End աշխարհ ու շատ թույն ա որ տեսանելի ապագայում JavaScript-ը էլ մոնոպոլիստ չի լինի

Samvel Hayrapetyan [Sami]

05 Jan, 19:25


✔️ Վերջ, Front End հատվածը ավարտեցինք, մնաց մի քանի էջ որոնք դուք ըստ ցանկության կարող եք հավաքել հաջորդ դասից կսկսենք ստեղծել մեր վիրտուալ միջավայրը ու կսկսենք աշխատել Django 4 framework-ի հետ, հաջորդ դասը հասկանալու համար դուք պետք ա բազային գիտելիքներ ունենաք Python-ից ր Django-ից, որպես տվյալների բազա օգտագործելու ենք SQLite

📱 Ուղիղ եթերի ձայնագրութունը
https://www.youtube.com/watch?v=O1yPWMp4Q3U

Բոլոր փոփոխությունները կգտնեք GitHub-ում
📱 https://github.com/hayrapetyansami/finsweet

Samvel Hayrapetyan [Sami]

05 Jan, 13:49


Ժող նոր commit արեցի GitHub-ում որտեղ responsive-ի հետ կապված լիքը բաներ եմ փոխել + մի քանի բաներ եմ հանել/դրել, history-ի մեջ ամբողջը կգտնեք․․․ կհանդիպենք 20։30

սա էլ հղումը, մտեք լայքեր դրեք ու զանգակը որպեսզի չմոռանաք միանալ
https://youtube.com/live/O1yPWMp4Q3U?feature=share

Samvel Hayrapetyan [Sami]

03 Jan, 12:51


Algol 68 ծրագրավորման լեզուն ոնց որ թե էն աշխարհից վերադարձել ա, ռսի ասած востал из мёртвых 😱

Ռելիզը https://lwn.net/ml/all/[email protected]/

Samvel Hayrapetyan [Sami]

03 Jan, 12:02


ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։

2024 թվականի ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության դասակում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու համար մրցույթին հետևյալ մասնագիտացումներից մեկով.

✅️ռոբոտատեխնիկա,

մեքենայական ուսուցում,

տվյալների ճարտարագիտություն,

տվյալների վերլուծություն և վիճակագրություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են ծանոթանալ մրցույթի պայմաններին և գրանցվել 1991.mil.am կայքում մինչև 2025 թվականի հունվարի 6-ը ներառյալ:

📩 📞Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ 1-28:

Samvel Hayrapetyan [Sami]

02 Jan, 19:00


Դե ինչ, մեր արձակուրդն էլ ավարտվեց ու վաղվանից նորից աշխատում ենք նույն գրաֆիկով՝ ամեն օր ժամը 10:00ից 22:00, եթե ձեզ պետք ա WEB կայք, SMM, գրաֆիկ դիզայն, կամ մեր ծառայություններից մեկ այլ ծառայություն ապա զանգահարեք 095515045 և պատվիրեք 😎 Հիշեցնեմ, որ եթե մեր ծառայություններից մեկը վաճառեք մեկ այլ մարդուն ապա կստանաք ծառայության գումարի մինչև 20%ը որպես միջնորդության գումար 😱 պատվերների համար կարող եք գրել նաև HS Rocket ֆեյսբուքյան էջին

Samvel Hayrapetyan [Sami]

01 Jan, 13:18


Հունվարի 4, 5, 6 ժամը 20:30 Յութուբի ուղիղ եթերի ընթացքում կհավաքենք Full Stack WEB կայք, ձայնագրությունները մնալու են, տևողությունը օրական 3-3.5 ժամ ընդհանուր 10 ժամ, օգտագործելու ենք նեյթիվ լեզուներ ու ֆրեյմվորքներ + տվյալների բազա, ORM, եթե ժամանակ մնա մի գուցե նաև Deploy

Samvel Hayrapetyan [Sami]

31 Dec, 15:18


Շնորհավորում ենք բոլորիդ Ամանորն ու Սուրբ ծնունդը մաղթելով նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ, վերելքներ ու ներդաշնակություն։

Խաղաղ տարի լինի՝ մնացածը մենք կստեղծենք։ Առողջ լինենք։ Շրջապատված լինենք անկեղծ ժպիտներով ու մեզ սիրող, գնահատող ու կանչող մարդկանցով։ Աստված առաջ։ 2025 լավ տարի լինես։

Շնորհավոր 😘

Samvel Hayrapetyan [Sami]

31 Dec, 10:04


🔥 Հունվարի 4,5,6 այս երեք օրերին կլինի յութուբյան ուղիղ եթեր որի ընթացքում զրոյից WEB կայք կհավաքենք օգտագործելով HTML, CSS, JAVASCRIPT, PYTHON, DJANGO, SQL և այլն

➡️ Ամսի 3ին ժամերը կգրեմ

Samvel Hayrapetyan [Sami]

30 Dec, 19:20


Բարի երեկո բոլորին, որոշել եմ քանի արձակուրդի մեջ եմ Յութուբի մի քանի ուղիղ եթերի ընթացքում միասին դժվար ՎԵԲ կայք հավաքենք համ ֆռոնտ ենդ համ բեք ենդ, կամ մենակ ֆռոնտ ենդ, ի՞նչ կասեք

Samvel Hayrapetyan [Sami]

28 Dec, 12:14


Full landing page որը ես աշակերտիս հետ հավաքեցինք ընդամենը 2 ժամ 43 րոպեում + full responsive, մաքուր HTML, CSS առանց որևէ ֆրեյմվորքի, քոմենթում կդնեմ responsive տարբերակը։ Դիզայնում Responsive Չկար նկարած

Դիզայնի հղումը՝ https://www.figma.com/design/tWjxiEJLfYrVZMV5FtoJlg/Artificial-Intelligence-%2B?node-id=2-6&t=sHv8v1aKEjy0JoEU-0

Samvel Hayrapetyan [Sami]

26 Dec, 16:19


Ուսուցողական կոնտենտ TypeScript-ի դասերից | Type Guard with NEVER Case

Samvel Hayrapetyan [Sami]

25 Dec, 16:42


Ուսուցողական կոնտենտ | Հատված Django-ի դասերից
Ահա թե ինչի համար են HTML Form-ի մեջ նշվում name ատրիբյուտները

Samvel Hayrapetyan [Sami]

24 Dec, 13:18


1,5 տարի կլինի որ HS Rocket-ի վեբ կայքը հավաքում հավաքում եմ ու դեռ մենյույին եմ հասել :D էս անգամ որոշել եմ, որ կայքը լինելու է միայն անգլերեն լեզվով , լեզուներ գրելու հավես չկա + մինիմալիստական ոճի մեջ․․․ եթե ձեր մեջ գրաֆիկ դիզայներ կա որ կուզենա օգնի վեբ կայքը հավաքելուց ու հետո էլ եկած պատվերները տամ ինքը անի ապա կապվեք հետս․․․ ինչպես ժամանակին էի ասել թիմը ցրել եմ մնացել եմ մենակ բայց դե դա չի նշանակում որ նոր թիմ չպետք ա հավաքեմ

Samvel Hayrapetyan [Sami]

24 Dec, 07:34


Էս փսեվդո հովեռ էֆֆեկտը ու՞մ ա ծանոթ, React/Next ա ենթադրում եմ GSAP են օգտագործել կամ Native Three.js բայց ամեն դեպքում source չեմ կարողանում գտնել

Samvel Hayrapetyan [Sami]

23 Dec, 09:44


🔥 Հեշտ ու արագ գումար աշխատելու տարբերակ

➡️ Գտեք մեր ծառայություններին համապատասխան պատվերներ, փոխանցեք մեզ ու ստացեք պատվերի բյուջեի 10-30 տոկոսը որպես պարգեւավճար, եթե ծառայությունը լինի ամսական (շարունակական) ապա ամեն ամիս ստանալու եք ձեր պարգեւավճարը։ Մեկ անգամյա պատվերի համար՝ մեկ անգամ, շարունակականի համար՝ շարունակական

Մեր բոլոր ծառայությունները

🔘 Ցանկացած WEB կայքերի նախագծում և պատրաստում

🔘 Տարատեսակ API-ների ինտեգրացիա և մշակում

🔘 SMM և SEO ծառայություններ

🔘 Բրենդինգ կամ Ռեբրենդինգ

🔘 Գրաֆիկ դիզայն (UI/UX)

🔘 Կոնտենտի մշակում, տեղադրում և թարգմանություններ

🔘 Կայքի կառավարում

🔘 Պատրաստի WEB կայքերի սպասարկում

🔘 Բջջային հավելվածների նախագծում և պատրաստում

🔘 Խորհրդատվություն

🔘 WEB կայքի և տեսախցիկների անվտանգության ապահովում

🔘 Պրոֆեսիոնալ Ֆոտո և Վիդեո նկարահանում

🔘 Գովազդի նախագծում և պատրաստում

✔️ Պատվիրատուները կարող են զանգահարել 095515045 (նաև WhatsApp) հեռախոսահամարին և զրուցել «Էյչ Էս Ռոքեթ» ՍՊԸ-ի մենեջերի հետ

Samvel Hayrapetyan [Sami]

22 Dec, 20:13


🤔🤔🤔🤔

Samvel Hayrapetyan [Sami]

22 Dec, 16:09


Երբ full stack app ես հավաքում, ոնց որ համ դու վիրահատող բժիշկը լինես համ էլ վիրահատվող հիվանդը 😂

էս մի web app-ն էլ native front + Python Flask

Samvel Hayrapetyan [Sami]

21 Dec, 08:44


Vue-ով առաջարկները կամաց կամաց շատանում են իսկ React-ով առաջարկները քչանում տեղը շատանում Next-ով առաջարկներն ու Solid-ով, Solid-ը բավականին մեծ թափ ա հավաքում, Svelte + SvelteKit զույգը մոտ 15%ով աճ ա գրանցել download-ների ստատիստիկայով․․․ Ինչ GO-ն սկսել ա Front-ում բզբզալ, իսկ Rust-ը իրա Tauri-ով շախ ու մատ ա արել React Native + Electron զույգին էս տեմպերը գնալով փոփոխվում են․․․ թերևս սպասենք նոր իրողություններին 👨‍💻 ամեն դեպքում ես ուրախ չեմ React/Next-ի համար, որովհետև հազիվ սկսել էի դրանց սիրել 😂բայց դե Rust + Go ենք խոսում ստեղ էլ ու՞մ շունն ա JS-ը

Samvel Hayrapetyan [Sami]

18 Dec, 16:06


Tauri + Solid... Ապագան սրա մեջ ա :)

Samvel Hayrapetyan [Sami]

13 Dec, 12:35


Երևանի Պետական Համալսարանում ուսանողների հետ զրուցում էինք Front End և Back End տեխնոլոգիաներից և դրանց տարբերություններից, հին ու նոր ժամանակներից, Single Page և Multi Page հնարավորություններից և ուսանողներին հետաքրքրող այլ թեմաներից: Բախտ չհաջողվեց ԵՊՀ-ում սովորել, բայց վիճակվեց թրեյնինգ անել :))))

#ԵՊՀ #Ծրագրավորում

Samvel Hayrapetyan [Sami]

10 Dec, 19:06


📱 Շատերի կողմից սիրված Python ծրագրավորման լեզվի ՕՆԼԱՅՆ դասընթացները սկսելու ենք Հունվարի 20ից

🔄 Սովորելու ենք Python ծրագրավորման լեզուն ամբողջությամբ զրոյից, OOP , որից հետո արդեն կսովորենք GIT, GitHub, SQL, Sqlite3, MySQL, PostgreSQL, ORM, Django-ORM, Django 4, TastyPie, PyGame, PyDantic, REST API, Docker, Docker Image, Docker Container,

🔥 կսովորենք նաև ստեղծած պրոյեկտը Deploy անել, կխոսենք Docker-ի ու FastAPI-ի մասին։

ℹ️ Դասըթնացներին մասնակցելու համար հարկավոր է ունենալ ժամանակակից Համակարգիչ կամ Նոթբուք, ինտերնետ և պատրաստակամություն։ Կուրսը ավարտելուց հետո կարող եք ստեղծել տարատեսակ WEB կայքեր, 2D խաղեր, գրել API-ներ, զբաղվել տվյալների բազայի ստեղծմամբ և կառավարմամբ, մուտք գործել QA կամ դառնալ տվյալագետ

➡️ Տևողություն 8 ամիս
➡️ Լրացվող 14 օրյա արձակուրդ (2x7օր)
➡️ Ամսավճար 50.000 Դրամ
➡️ Ժամերը 18։30 - 20։00
➡️ Օրերը՝ Երկուշաբթի, Չորեքշաբթի և Ուրբաթ
➡️ Սկիզբը Հունվարի 20ին
➡️ Դասերը ձայնագրվելու են և մշտապես հասանելի լինեն
➡️ Կուրսի վերջում ունենալու եք 2 ՎԵԲ կայք, 3 Խաղ, սեփական API-ներ

Նախնական գիտելիքներ անհրաժեշտ չեն բայց ցանկալի է իմանալ HTML և CSS

Գրանցվելու համար գրեք @samilessons տելեգրամյան պրոֆիլին ուղարկելով ձեր անուն ազգանունը, հեռախոսահամարը և տարիքը

Samvel Hayrapetyan [Sami]

10 Dec, 15:31


Իմ խմբերին բացի ինչ-որ կոնկրետ ծրագրավորման լեզու բացատրելուց նաև զուգահեռներ եմ անցկացնում այլ ծրագրավորման լեզուների հետ որպեսզի ավելի լավ հասկանան թե ինչքան նման են այլ ծրագրավորման լեզուները իրար ու թե տվյալ խնդիրը ինչպես կարող ենք լուծել մեկ այլ լեզվով։ Հիմնականում զուգահեռներ եմ անցկանում GO, Python, Java ու C# լեզուներով

Samvel Hayrapetyan [Sami]

09 Dec, 15:41


Նոր կուրսեր եմ մտածում YouTube-ի համար, Node-ը աչքիս չի հետաքրքրում :D Շուտով կլինի թույն վիդեո Միկրոսերվիզային արխիտեկտուրայի մասին, հաջորդիվ կամ Kafka կամ էլ RabbitMQ, հիմա գրաֆիկիս մեջ օր եմ ազատում որպեսզի սկսեմ Միկրոսերվիզը․․․ ուղղակի ամեն վիդեոյի վրա մոտ 2 օր ժամանակ ենք ծախսում, էդքան էլ հեշտ գործ չի՝ նկարել, կտրտել, ձայնը դզել, որակը բարձրացնել, մոնտաժ անել և այլն․․․ ու գնահատողների քանակը չլինիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիի 😭

Samvel Hayrapetyan [Sami]

09 Dec, 14:38


Python լեզվի ամենաթույն Cheat Sheet-ը

Samvel Hayrapetyan [Sami]

08 Dec, 13:26


Թույն դասընթացներ հատուկ պատանիների համար 🔥 դասավանդողը իմ սիրելի աշակերտուհի, ով վաղուց ավարտել ու վաղուց դասավանդում է մեր սիրելի Անվճար Ծրագրավորում նախագծում ❤️

Samvel Hayrapetyan [Sami]

07 Dec, 13:37


Մի տոննա անվճար ու որակյալ դասեր
https://www.youtube.com/@multodey/videos

Samvel Hayrapetyan [Sami]

06 Dec, 11:50


Ուշադրություն հին խաբեություններից մեկը նորովի ա վերադարձել

Եթե դուք վարձով տուն, մեքենա, գրասենյակ կամ այլ անշարժ/շարժական գույք եք տալիս ու ձեզ զանգում են ու ասում, որ վարձը իբր թե MoneyGram-ով արդեն փոխանցել են ու ստանալու համար պետք ա ձեր ID Bank-ի մուտքանունն (login) ու գաղտնաբառը (password) գրեք, ապա ՀԱՆԿԱՐԾ նմանատիպ բան չանեք, դա ֆիշինգի սխեմա է։ Եթե դուք ձեր տվյալները գրեք, ապա խաբեբաները ձեր անունով կարող են վարկ վերցնել փոխանցել ինչ-որ բիրժա, կամ P2P անել, կամ էլ այլ եղանակով գումարը հափշտակել։

Հաշվի առնելով այն, որ սա ID Bank-ի հետ առաջին դեպքը չի ու վստահաբար վերջինն էլ չի, ու կարծես թե էդ բանկը չի պատրաստվում քայլեր ձեռնարկել ու Online վարկերը ավելի պաշտպանված կերպով դարձնել, ապա իմ խորհուրդը ձեզ՝ աշխատեք չօգտվել այդ բանկից։ Այսօր հերթական դեպքը իմ ընկերոջ հետ եղավ, իր անունով վերցրել են 1.5 միլիոն դրամի վարկ և անհետացել։

Եղեք տեղեկացված ու սովորեք ձեր անձնական տվյալները ճիշտ կառավարել ու ամեն պատահածի չվստահել։ Առհասարակ MoneyGram-ով փոխանցման ժամանակ ձեզ մի քանի նիշից բաղկացած կոդ են տալիս որով գնում եք բանկ և ստանում, այսինքն ՈՉ ՄԻ ՏԵՂ ԿԱՐԻՔ ՉԿԱ ՄՈՒՏՔ ԼԻՆԵԼՈՒ, ԿԱՄ ԱՅԼ ՄԱՐԴՈՒ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ... Օնլայն իհարկե կարող եք ստանալ սակայն եթե ինքներդ մուգք գործեք ձեր օնլայն բանկինգ հավելված (օրինակ Inecobank-ը ունի) և ստանաք ձեր հաշվին։

Samvel Hayrapetyan [Sami]

05 Dec, 16:53


🔔 44 օրյա պատերազմի ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած մեր 3 եղբայրները այսօր ավարտեցին իմ հերթական Անվճար Full Stack ծրագրավորման կուրսը և հիմա իրենց համար փնտրում ենք աշխատանք, մեր եղբայրները Երևանից չեն և ունեն հենաշարժողական խնդիրներ, այդ իսկ պատճառով էլ փնտրում ենք միայն REMOTE աշխատանք, տղաները պատրաստ են աշխատել օրական 8 ժամ

⬇️ Ի՞նչ գիտեն տղերքը՝

Front End: HTML, CSS, JavaScript, React, Redux
Back end: Node.js, Express.js, Python, Django
DB: Sqlite3, MySQL, Mongo
MB: RabbitMQ, Kafka
DL: Docker
OS: Wind 10/11, Linux

Առաջարկները կարող եք ուղարկել [email protected] էլ հասցեին, TNX

Samvel Hayrapetyan [Sami]

05 Dec, 13:28


Սա էլ հավելում թե որ լեզուն ինչ արագություն ունի nested 1 միլիարդ loop-ում ու fib-ով

Samvel Hayrapetyan [Sami]

30 Nov, 12:25


🔔 ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԳՐԱՖԻԿԸ
Բոլոր դասընթացները սկսելու ենք Դեկտեմբերի 10ից, բոլոր մասնրամասները ըստ հերթականությամբ գրված է, բոլոր հարցերի համար կարող եք գրել @samilessons պրոֆիլին | Մեծամասնության որոշմամբ հնարավոր է ժամերի փոփոխություն

🔴 JavaScript ES5+, TypeScript 4/5 | Սկիզբը Դեկտեմբերի 10
➡️ Դասերը ամեն Երկուշաբթի, Չորեքշաբթի և Ուրբաթ օրերին ժամը 16:00
➡️ Տևողությունը 6 ամիս, 1,5 ժամ, 15 րոպե ընդմիջումով
💰 Ամսավճարը 40,000 Դրամ
💼 Կուրսի վերջում 2 վեբ կայք որպես պորտֆոլիո + տարբեր ֆիչեր
🚨 Նախնական պարտադիր գիտելիքներ՝ HTML, CSS
Գրանցվելու համար գրեք @samilessons պրոֆիլին

__________________________________________________________


🔴 React 17, 18, 19 + Redux + Next 14, 15 | Սկիզբը Դեկտեմբերի 10
➡️ Դասերը ամեն երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին ժամը 20:00
➡️ Տևողությունը 4 ամիս, 1,5 ժամ, 15 րոպե ընդմիջումով
💰 Ամսավճարը 35,000 Դրամ
💼 Կուրսի վերջում 3 վեբ կայք որպես պորտֆոլիո + տարբեր ֆիչեր
🚨 Նախնական պարտադիր գիտելիքներ՝ HTML, CSS, Git, GitHub, JavaScript
🚨 Նախնական ցանկալի գիտելիքներ՝ TypeScript 4/5, Webpack, Babel, Vite
Գրանցվելու համար գրեք @samilessons պրոֆիլին

__________________________________________________________


🔴 JavaScript ES5+, TypeScript 4/5, React 17, 18, 19, Redux, Next 14/15 | Սկիզբը Դեկտեմբերի 10
➡️ Դասերը ամեն Երկուշաբթի, Չորեքշաբթի և Ուրբաթ օրերին ժամը 18:00
➡️ Տևողությունը 8 ամիս, 1,5 ժամ, 15 րոպե ընդմիջումով
💰 Ամսավճարը 45,000 Դրամ
💼 Կուրսի վերջում 4 վեբ կայք որպես պորտֆոլիո + տարբեր ֆիչեր
🚨 Նախնական պարտադիր գիտելիքներ՝ HTML, CSS
Գրանցվելու համար գրեք @samilessons պրոֆիլին
__________________________________________________________


🔴 Python + Django + PyGame + DB | Սկիզբը Դեկտեմբերի 10
➡️ Դասերը ամեն երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին ժամը 16:00
➡️ Տևողությունը 8 ամիս, 1,5 ժամ, 15 րոպե ընդմիջումով
💰 Ամսավճարը 45,000 Դրամ
💼 Կուրսի վերջում 4 վեբ կայք որպես պորտֆոլիո + տարբեր ֆիչեր
🚨 Նախնական պարտադիր գիտելիքներ՝ HTML, CSS
Գրանցվելու համար գրեք @samilessons պրոֆիլին

Samvel Hayrapetyan [Sami]

30 Nov, 11:45


Իմ կողմից դասավանդվող Python ծրագրավորման լեզվի ONLINE դասընթացներին զեղչված տարբերակով կարող եք մասնակցել Դեկտեմբերի 9ից, մանրամասները կարող եք կարդալ այս հղումով

թե ինչու ընտրել հենց Python կարող եք կարդալ այս հղումով

#Python #online #course

Այսօր կլինի նաև JavaScript & TypeScript + React, Redux, Next խմբի և առանձին React, Redux, Next խմբի մանրամասները

Samvel Hayrapetyan [Sami]

30 Nov, 09:17


Այսօր Կարեն Վարդանյանի ծննդյան օրն է։ Մի մարդու՝ ով շատ բան փոխեց հայկական ՏՏ ոլորտում ու առհասարակ ՏՏ ոլորտի իրականության մեջ։ Կարեն Վարդանյանը դեռ շա՜տ բաներ կարող էր փոխել, բայց ավաղ երկարատև հիվանդության պատճառով անժամանակ հեռացավ կյանքից։

Հեռացավ, բայց իր հետևից բավականին մեծ գիտական Ժառանգություն թողեց ինչպես նաև բոլորիս քաջ հայտնի Արմաթ լաբորատորիաները ու ապագայի տեսլականները։ Ամենակարևորը թողեց մեծ բանակ որի մի մասնիկն եմ ինձ համարում։

Շնորհավո՛ր երկնային ծնունդդ պարոն Վարդանյան։

Samvel Hayrapetyan [Sami]

29 Nov, 08:09


Ընդամենը 2 օր ժամանակ մնաց ամենապահանջված ծրագրավորման լեզվի՝ Python-ի դասընթացին, ամսական ընդամենը 40.000 դրամ, տեղերը սահմանափակ են

Մանրամասները ստեղ՝
https://t.me/hayrapetyansami/1354

Samvel Hayrapetyan [Sami]

28 Nov, 13:33


Մոտ օրերս կջնջվեմ Instagram և Facebook հարթակներից, կմնամ միայն LinkedIn և Telegram հարթակներում

Samvel Hayrapetyan [Sami]

26 Nov, 17:05


👀 Python-ի դասընթացների գինը իջեցրել եմ ամսական 40.000 դրամ նախկին 50.000 դրամի փոխարեն

Հասցրե՛ք գրանցվել քանի որ ձեզ շատ թույն դասընթացներ են սպասվում լիքը պրակտիկաներով ու ռեալ խնդիրների լուծումներով

___

Ինչպես նաև շուտով սկսում ենք JavaScript, Typescript (ամսական 35.000 դրամ)

Եվ React, Redux, Next կուրսերը (ամսական 40.000 դրամ)

Samvel Hayrapetyan [Sami]

26 Nov, 12:28


JS-ի մոտ խառը ժամանակներ են... https://youtu.be/BfYcYsUAcdk?si=zH5QyWid8awkyzm-

Samvel Hayrapetyan [Sami]

26 Nov, 10:11


Ընտրե՞լ CMS (Content Management System) թե՞ նախապատվությունը տալ 0ից գրված WEB կայքին

Իրականում հստակ պատասխան չկա, քանի որ կախված է պատվիրատուի բյուջեից և դեդլայնից։ Բնականաբար CMS-ով ստեղծված WEB կայքերը 3 - 4 անգամ ավելի արագ են պատրաստ լինում քան 0ից, քանի որ CMS-ով WEB կայքերը ստեղծվում են պատրաստի Template (HTML, CSS, JS) և Plugin-ներով, որտեղ CMS մասնագետը Plugin-ները install է անում Template-ի վրա և ահա WEB կայքը պատրաստ է, իսկ 0ից ծրագրավորող WEB կայքերը սովորաբար պատրաստ են լինում ավելի ուշ և գինը լինում է ավելի թանկ, քանի որ 0ից ստեղծվող WEB կայքի վրա աշխատում են մի քանի մասնագետներ՝ Designer, Front End, Back End, Dev Ops և QA մասնագետները։

Տարբերությունները նաև ակնհայտն են լինում արագության և անվտանգության հարցերում։ 0ից ստեղծված WEB կայքերը ավելի արագ են աշխատում ու ավելի պաշտպանված են տարատեսակ հաքերային հարձակումներից քան CMS-ները։ CMS-ները դանդաղ են աշխատում Plugin-ների քանակից, քանի որ WEB կայքը բացվելու համար պետք է նախապես Plugin-ները download լինեն server-ից, իսկ անվտանգությունը բավականին բարդ է ապահովել CMS-ներում, քանի որ որպես կանոն այդ Plugin-ների 99,99%ը ստեղծվում է տարբեր ծրագրավորողների կողմից, մանավանդ անվճար Plugin-ների մեծ մասը չեն անցնում հիմնական ստանդարտիզացիաներով։

Եթե CMS ապա գոնե մեծ մասը վճարովի Plugin-ններ, որպեսզի support-ը մշտապես տեղի ունենա և CMS-ի version-ի հետ սինխրոն աշխատեն։ Սակայն եթե համեմատում ենք 0ից WEB կայքի գինը և CMS-ի գինը (+ ամսական սպասարկում, Plugin-ների ամսական վճարում և այլն), ապա CMS-ի գինը գալիս անցնում է 0ից գրված WEB կայքին։ 0ից գրված WEB կայքերում չեն լինում Plugin-ներ և ամսական որևէ կողմնակի վճարումներ (որոնք կապված են ծրագրավորման հետ)։

Այսպիսով ընտրե՞լ CMS թե՞ 0ից պատրաստած WEB կայք, հաշվի առնելով, որ 0ից WEB-ի դեպքում վճարում եք մեկ անգամ, աշխատում է ավելի արագ, լինում է ավելի պաշտպանված ու կախվածություն չի ունենում որևէ Plugin-ներից ու CMS Engine-ի version-ներից

Հ․Գ․ CMS-ների ու CMS-ով WEB ստեղցծողների դեմ ոչինչ չունեմ 😃

Samvel Hayrapetyan [Sami]

24 Nov, 16:45


🔔 Նոր ստեղծվող ստարտափի համար որոնում եմ հետևյալ մասնագետներին
SMM, SEO, QA, Content Writer, AI Developer

👨‍💻 Ցանկցաողները կարող են գրել իմ LinkedIn-ին

✔️ հ․գ․ դիզայներներին արդեն գտել եմ, աշխատում են Logo-ի և WEB-ի դիզայնի վրա,

Samvel Hayrapetyan [Sami]

24 Nov, 11:32


📱 Ի՞նչ թեմաներով վիդեոդասեր կցանկանայիք որ լիներ իմ YouTube-ի ալիքում... Գրեք մեկնաբանության դաշտում ⬇️

Samvel Hayrapetyan [Sami]

23 Nov, 09:04


Ծրագրավորողների համար հավես խումբ, կարող եք միանալ և մասնակցել քննարկումներին ու միթինգներին 😎

https://t.me/ArmenianYoungDevelopers

Samvel Hayrapetyan [Sami]

22 Nov, 15:26


5️⃣ - 6️⃣ դասերը պատրաստ են վըըը , չե՜մ տեսնում ձեր ակտիվությունը, ես արդեն 7️⃣-րդ դասն եմ ձայնագրում

Samvel Hayrapetyan [Sami]

21 Nov, 19:19


100 Like & 1000 View և գալիս է 5րդ դասը

Samvel Hayrapetyan [Sami]

21 Nov, 16:59


Կարծիքներ ?
https://youtu.be/dWuUhOpXeDw?si=x2aFwFcLm1pQ9et1

Samvel Hayrapetyan [Sami]

21 Nov, 16:40


‼️ Ժող ջան, WhatsApp-ով ձեզ նմանատիպ նամակ ա գալիս (տես նկարում) ու մեջը հղում կա

Սա հերթական խաբեություն է և հղումով անցնելուց հետո դուք կարող եք ենթարկվել Phishing տեսակի հաքերային հարձակման, ընկնեք թակարդը և կորցնեք Ձեր պրոֆիլը / էջը / խումբը կամ մեկ այլ կարևոր ինֆորմացիա․․․ Միշտ հիշեք, որ META ընկերությունը իր ԲՈԼՈՐ պաշտոնական հաղորդագրությունները ուղարկում է Ձեր նշած էլ․ հասցեին (բացառությունների դեպքում ծանուցում է հավելվածով)

Samvel Hayrapetyan [Sami]

19 Nov, 20:49


Նոր դասը եկավ․․․ Node #4... ձեզանից դիտումներ, լայքեր, քոմենթներ ու տարածել իսկ ինձանից շարունակել 🤝
https://youtu.be/dWuUhOpXeDw?si=E9SzHlmXRxXApxf6

Samvel Hayrapetyan [Sami]

19 Nov, 19:22


Ասում են նոր դաս ա գալիս հա՞ 😎 այ մոտակա օրերին կտեսնեմ ձեր ակտիվությունը՝ լայքերի քանակ, դիտումների քանակ ու քոմենթների քանակ․․․ ասեմ, որ մինչև էս մոնտաժ են անում մեր ընկերները ես արդեն հաջորդ դասն եմ ձայնագրում :)))

Samvel Hayrapetyan [Sami]

19 Nov, 16:19


📌 Յութուբի համար նոր դաս եմ ձայնագրում հենց հիմա

Samvel Hayrapetyan [Sami]

19 Nov, 15:53


Մտածում եմ կարողա՞ իրար հետ մի նոր framework գրենք

Samvel Hayrapetyan [Sami]

17 Nov, 07:26


Ինչու՞ ընտրել Python 📱

Պատճառները չափից շատ են, բայց ես թվեմ ամենակարևորները իսկ դու շտապիր գրանցվել նոր դասընթացներին որը սկսվելու է Դեկտեմբերի 2ից՝ սա էլ հղումը

Իդեալական տարբերակ է որպես առաջին ծրագրավորման լեզու, հեշտ է սովորելը, հասկանալը ու դրանով կոդ գրելը։ Ունի շատ պարզ գրելաձև (syntax) և ինտուիտիվ պարզ է կիրառման մեջ

Ցանկացած ֆունկցիայի և այլ կոդի համար ունի help պատրաստի մեթոդը, կարճ ասած ամեն քայլափոխի ինքը ձեզ օգնում է

Կիրառվում է հազար ու մի ոլորտներում և ենթաոլորտներում՝ Մաթեմատիկա, Ավտոմատացում, Արհեստական Բանականություն, ՎԵԲ, Հեռախոսային և Համակարգչային խաղեր և ծրագրեր, Թեստավորում, Բժշկություն և այլն

Աշխատանք գտնելը ավելի հեշտ է քան այլ լեզուներով (չհաշված JavaScript լեզուն)

Ուսումնասիրելու և սովորելու համար ոչ մի գիտելիքներ պետք չեն քանի որ Python-ը աշխատելու համար կարիք չունի ոչ մի այլ ծրագրի

Ունի ահռելի մեծ քանակի Package-ների բազա. Package-ները դրանք կոդի տեսքով պատրաստի լուծումներ են, ինչպես նաև շատ թույն Framework-ներ ունի կյանքի տարբեր իրավիճակների համար

Python կարող եք գրել նույնիսկ թույլ համակարգչի վրա քանի որ լեզուն բավականին թեթև է ու աշխատելու համար մեծ ռեսուրսներ չի պահանջում

Քրոսպլատֆորմային է՝ աշխատում է ցանկացած օպերացիոն համակարգի հետ անկախ նրանից կլինի Windows, Linux թե օրինակ Mac

🟢 Այսքանից հետո էլ ո՞նց չսովորել Python, դուք մտածեք, ու քանի դեռ տեղ կա գրանցվեք

🔗 https://t.me/hayrapetyansami/1354

Samvel Hayrapetyan [Sami]

16 Nov, 19:10


Docker | Թույն կուրս զրոյից
https://www.youtube.com/watch?v=O8N1lvkIjig

Samvel Hayrapetyan [Sami]

16 Nov, 18:10


React Native 0ից

https://youtu.be/pIjkkwF4jc0?si=bkLAqs9YQPqh4lyB

Samvel Hayrapetyan [Sami]

15 Nov, 18:23


Վայրկյանական Front End հավաքելու համար նոր JS Framework https://alpinejs.dev/

Հիմա թեստ եմ անում ու ասեմ որ բավականին հետաքրքիր են նախագծել, եթե զարգանա մի գուցե շատ մեծ տարածում գտնի

Samvel Hayrapetyan [Sami]

15 Nov, 06:26


Թե ոնց ա ChatGPT-ն բառացի ոչնչացնում StackOverflow հարթակը 😒

Samvel Hayrapetyan [Sami]

14 Nov, 12:25


Ծանոթությունների կայքի ատվեր եմ ստացել 😂😂 որն ամենախնդալունն ա իսլամական երկրից ու պետք ա հնարավորություն տամ որ տղամարդը կարողանա ընտրի միաժամանակ քանի կին ա ման գալիս՝ 1, 2, 3 թե 4․․․ արա դե աբրԸմ են էլի դրանք

Samvel Hayrapetyan [Sami]

13 Nov, 11:51


📱 Ովքեր Facebook ունեն և իրենց համար դժվար չի, ապա միացեք AGISA-ի էջին

🙏 https://www.facebook.com/AgisaTech

👨‍💻 Իմ կյանքում նոր էջ եմ բացում

Samvel Hayrapetyan [Sami]

12 Nov, 18:33


‼️ Ուշադրություն

Telegram հարթակում նմանատիպ մի VIRUS է տարածվում որը վտանգավոր է միայն ու միայն Android OS-ների համար, այսինքն iOS, MacOS, Windows և այլնին վնաս չի

ներկա պահին էս ֆայլն եմ հերձում որ հասկանամ մեջը ինչ կա ու ինչ տիպի վնաս կարող է ձեզ հասցնել, սակայն ենթադրում եմ, որ ձեր հեռախոսի մեջի եղածը կլոնավորում ու ուղարկում է ինչ-որ տեղ հետագայում շանտաժի համար կամ էլ VIRUS-ը փորձումէ ստանալ ձեր բանկային տվյալները, կցված քարտերը, Google Pay, Cookie-ները և տարատեսած մուտքային ու ելքային տվյալներ, չի բացառվում նաև թաքնված մայնինգ

Ներկա պահին սրանք բոլորը ենթադրություններ են այդ իսկ պատճառով խնդրում եմ ՄԱՔՍԻՄԱԼ տարածել որպեսզի բոլորը տեղյակ լինեն ու չբացեն ֆայլը մինչև կհասկանամ թե ներսում ինչ կա, իսկ եթե արդեն բացել եք ու ձեր հեռախոսի մեջ չունեք արժեքավոր ինֆորմացիա ապա ամենաարագ տարբերակը VIRUS-ից ձերբազատվելու դա հեռախոսի RESET անելն է

Մնացածը կգտնեք ապագա գրառման մեջ !

Samvel Hayrapetyan [Sami]

11 Nov, 11:48


📱 Դեկտեմբերի 2ից սկսում ենք

ℹ️ Սովորելու ենք Python ծրագրավորման լեզուն 0ից մինչև ուժեղ մակարդակ (OOP-ն ներառված), որից հետո արդեն կսովորենք GIT, GitHub, Django, TastyPie, PyGame և այլն, կսովորենք նաև ստեղծած պրոյեկտը Deploy անել, կխոսենք Docker-ի ու FastAPI-ի մասին։ Դասըթնացներին մասնակցելու համար հարկավոր է ունենալ ժամանակակից Համակարգիչ կամ Նոթբուք, ինտերնետ և պատրաստակամություն

➡️ Տևողություն 6 ամիս
➡️ Ամսավճար 50․000 Դրամ
➡️ Ժամերը 18։30 - 20։00
➡️ Օրերը՝ Երկուշաբթի, Չորեքշաբթի և Ուրբաթ
➡️ Սկիզբը Դեկտեմբերի 2ին
➡️ Դասերը ձայնագրվելու են և մշտապես հասանելի լինեն
➡️ Կուրսի վերջում ունենալու եք 2 ՎԵԲ կայք, 3 Խաղ

Նախնական գիտելիքներ անհրաժեշտ չեն բայց ցանկալի է իմանալ HTML և CSS

Գրանցվելու համար գրեք @samilessons տելեգրամյան պրոֆիլին ուղարկելով ձեր անուն ազգանունը, հեռախոսահամարը և տարիքը

Samvel Hayrapetyan [Sami]

10 Nov, 17:40


📱 Որոշել եմ Python ծրագրավորման լեզվի ևս մեկ խումբ ստեղծել որտև կլինի ընդամենը 7 աշակերտի տեղ, դասերը օնլայն՝ ձայնագրվելու են, տևողությունը 6 ամիս, Մանրամասների համար գրեք @samilessons -ին

Samvel Hayrapetyan [Sami]

08 Nov, 19:10


Պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած եղբայրներ ջան, եթե դուք ունեք հաշմանդամության կարգ և ցանկանում եք դառնալ ծրագրավորող, ապա կապվեք ինձ հետ, խնդրում եմ կապվել մինչև Դեկտեմբերի 1ը, ձեզ ընդամենը անհրաժեշտ ա համակարգիչ / նոթբուք, ինտերնետ և ցանկություն

Գրառումս կիսվեք թող տղերքին տեղ հասնի

Հ. Գ. Սա կլինի 5րդ խումբս պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած տղերքի հետ պարապելու ու գիտե՞ք, դա ինձ ուժ ա տալիս, մասնավորպես իմ խնդիրները սկսում են փոքր թվալ ու ինչ որ տեղ նաև խնդալու, մեկս մեկով 🇦🇲

Samvel Hayrapetyan [Sami]

07 Nov, 11:25


Փնտրում եմ UI/UX դիզայների ով մասնագիտացված կլինի WEB, Responsive WEB, Mobile գրագետ ու ժամանակակից լուծումներ տալու մեջ

Ինչպես նաև Graphic Designer ով կարողանում ա գրագետ ու ժամանակակից լոգոներ, բաներներ ու նմանատիպ այլ բաներ նկարել

👨‍💻 Միանալու եք իմ կողմից ստեղծված նոր ստարտափին։ Քանի որ ստարտափը դեռ չկա՝ բյուջեն չեղածի հաշիվ ա ❤️

🤔 Սկզբի համար պետք ա ստարտափի, WEB հավելվածի, լոգոյի ու սոցիալական կայքերի դիզայնը պատրաստել, որից հետո նոր կկարողանանք ստեղծել հավելվածը ու մտնել շուկա որպեսզի կարողանանք սկսել մեր նոր վիրտուալ ճանապարհորդությունը աշխարհով մեկ

📱 Մանրամասների համար գրեք ինձ

Հ. Գ. Ովքեր ինձ ճանաչում են գիտեն, որ ես իմ բոլոր ստարտափները բարեհաջող հասցրել եմ իր տրամաբանական կետին

Samvel Hayrapetyan [Sami]

07 Nov, 10:18


Կարոտել եմ YouTube-ին, գրաֆիկս թեթևանում ա, իսկ դա նշանակում ա որ շարունակելու ենք մեր ուսումնասիրություններն ու նոր գիտելիքներ ձեռք բերելը

Samvel Hayrapetyan [Sami]

06 Nov, 12:44


Ինչ կա ? 😎

Samvel Hayrapetyan [Sami]

05 Nov, 17:49


Էն պահը երբ 1449 տող կոդ ես գրել ու դեռ մի էդքան էլ ունես գրելու 😂 ու սա ընդամենը մեկ մոդուլ ա մնացած հազարավոր մոդուլներից

Samvel Hayrapetyan [Sami]

05 Nov, 10:49


📱 Եթե ինչ կարդացեք

Samvel Hayrapetyan [Sami]

05 Nov, 10:31


Բուլղարիայում HTML/CSS գրողի գործ կա, ռելոկացիան իրենց վրա

Посмотрите эту вакансию в компании Sofia Stars: https://www.linkedin.com/jobs/view/4067401383

Samvel Hayrapetyan [Sami]

05 Nov, 08:08


Ռուսական շուկայում վիճակը էնքան անտանելի ա դարձել, որ էսօր պրոյեկտի առաջարկ եմ ստանում նոր տարվա թեմատիկայով ու բյուջեն ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ընդամենը 50$ 😂

50$ ուզում են, որ Node + Express անեմ OpenAI-ի ու ElevenLabs-ի ինտեգրացիաներով, վալիդացիաներով ու Cloud Monitoring-ով 😀

Ի դեպ պրոյեկտի միտքը վատը չի, օգտատերը պետք ա լրացնի իր երեխայի տվյալները, դա փոխանցենք prompt-ով OpenAI որ միտք դարձնի ու վիզուալիզացիա անի հետո արդյունքը փոխանցենք ElevenLabs որպեսզի ձայն ավելացնի ու դա վաճառենք օգտատիրոջ վրա։ Կարճ ասած վիրտուալ ձմեռ պապի ա լինում սիրուն վիդեոյով, սիրուն ձայնով ու անհատական շնորհավորանքով

Ասում եմ չբռնե՞նք մենք մերոնցով էս պրոյեկտի միտքը «գողանանք» 😂

Samvel Hayrapetyan [Sami]

04 Nov, 16:15


❗️ Ամեն մարդ, լինի ծնող, թե պատասխանատու գործատու, առանց վարանելու կարող է փաստել, որ անվանգության և ապահովության զգացումը ամենակարևոր գործոններից է։

TrackSafe համակարգը, որը աշխատում է NFC և GPS տեխնոլոգիաներով, թույլ է տալիս իրական ժամանակում իմանալ տրասնպորտային միջոցում գտնվող ուղևորի ճշգրիտ տեղադիրքը և քարտեզի վրա տեսնել փոխադրամիջոցի երթուղին։ TrackSafe-ը աշխատում է անհպում՝ բջջային հեռախոսի, քարտերի և անգամ մատանիների միջոցով։

Ներդնելով այս համակարգը ձեր կազմակերպությունում, դուք ունենում եք տեղեկատվություն ուղևորների ներկայության և քանակի, նախատեսված կանգառների և ժամանման գնահատված ժամանակի մասին, իսկ անսպասելի իրավիճակների դեպքում (օրինակ՝ շեղում նախատեսված երթուղուց) համակարգը անմիջապես զգուշացնում է շահագրգիռ կողմերին: Կկարողանաք գնահատել աշակերտների/աշխատակիցների ուշացումները և բացակայությունները։ Ինչպես նաև, դուք կկարողանաք օպտիմալացնել երթուղիները և բարելավել սպասարկման արդյունավետությունը:

Համակարգի ներդրման և այլ մանրամասների համար կարող եք հարցում ուղարկել [email protected] հասցեին կամ զանգահարել +374 41 900 917 հեռախոսահամարով։

#TrackSafe #GPS #անվտանգություն #փոխադրամիջոց #երթուղի

Samvel Hayrapetyan [Sami]

02 Nov, 15:51


5️⃣ Մասից բաղկացած Front End կուրս, որտեղ աշխատում ենք Gulp-ով, Babel-ով, Figma-ով և այլնով

🔗 https://www.youtube.com/watch?v=ZvPi-zdTppA&list=PLQLz3vJxwofgWxV0DmbXN4Sl1nUFke4Fb

Samvel Hayrapetyan [Sami]

31 Oct, 17:37


Արժի՞ React 19-ով կոդ գրել թե՞ հլը որ React 18-ի վրա մնանք, մեկ էլ նույնը Next 14 / Next 15

Samvel Hayrapetyan [Sami]

31 Oct, 10:02


Ամեն դեպքում Ամերիկացիների հետ աշխատելը ինչ որ տեղ նաև հաճելի ա, ինձ դուր ա գալիս որ աշխատողին գնահատել գիտեն, հատուկ շփվելու ձև ունեն թե աշխատանքի մեջ թե աշխատանքից դուրս: Հետաքրքիր մենթալիտետ ունեն ու շատ կուզեմ որ մի օր դա մեր երկիր էլ հասնի 😎 նաև վերջերս շատ են հարցնում ինչ եմ արել իմ ընկերությունը որ հիմա ուրիշի մոտ եմ աշխատում, իմ ընկերությունը իր տեղում ա, բան էլ չեմ արել, ուղղակի թիմով որոշել ենք ամեն մեկս մեր ճանապարհով գնալ, 6 տարին քիչ չէր միասին աշխատելու համար :)) ու եկավ էդ պահը որ ամենքս գնանք մեր երազանքների ու նոր նպատակների հետևից 😎

Samvel Hayrapetyan [Sami]

30 Oct, 07:48


Habr-ում middle-ների լիքը գործ կա

Samvel Hayrapetyan [Sami]

29 Oct, 21:19


Vue-ն բավականին մեծ թափ ա հավաքում աշխատաշուկայում։ Էսօր ինչքան աշխատանքի առաջարկ որ նայել եմ Vue-ն գրեթե React-ին հավասար գնում էր։ Աշխատավարձերը ամսական 2000-3500 դոլար: Հետաքրքիրն էն ա, որ Svelte-ի դիրքերը թուլացել ա իսկ Solid-ի դիրքերը հակառակը։ Աչքիս 2025 թվականին լրիվ նոր իրականություն ենք ունենալու

Բարի գիշեր

Samvel Hayrapetyan [Sami]

28 Oct, 19:53


Նմանատիպ քոմենթները իրապես ապրեցնում են...

Samvel Hayrapetyan [Sami]

27 Oct, 08:25


Մոտավորապես 3 շաբաթ առաջ Deno 2.0-ը պաշտոնական րիլիզ եղավ ու շատ էին կարծիքները որ ցխելու ա Node-ին... Բայց ժողովուրդը լավ խոսք ունի՝ առուն չթռած հոպ մի ասեք 🤪

Samvel Hayrapetyan [Sami]

26 Oct, 21:00


🇪🇸

Samvel Hayrapetyan [Sami]

26 Oct, 16:31


Էն պահը երբ ես ֆռոնտն եմ անում իսկ բեքենդը պակիստանից եսիմ ով, ու իրա անգլերենով եմ քոմմիթ անում 😂 հուսով եմ որ անգլիս դասատուն չի տեսնի էս փոստս

Samvel Hayrapetyan [Sami]

26 Oct, 09:52


Էսօր մարդու վրա շառ անելը դարձել ա սովորական մի բան, ու եթե էդ սովորական բանի հետևից ընկնես ապա ուղղակի կկորցնես թե ներկադ ու թե ապագադ

Samvel Hayrapetyan [Sami]

24 Oct, 17:57


👨‍💻 Վերջերս հասկացել եմ, որ ծրագրավորողի համար աշխատանք որոնելու և գտնելու ամենալավ կայքը դա հին ու բարի Habr կայքն ա
https://career.habr.com/

Samvel Hayrapetyan [Sami]

24 Oct, 09:43


👀 Հարմար գներով ՎԵԲ դիզայներ ա պետք ՄՇՏԱԿԱՆ համագործակցության համար, գրել LinkedIn պրոֆիլիս և ուղարկել պորտֆոլիո

Samvel Hayrapetyan [Sami]

24 Oct, 06:48


‼️ Վերջերս տարբեր ուսումնական կենտրոնների կողմից լայն տարածություն են գտել React Native դասընթացները ու առաջարկի մեջ հիմնականում նշում են, որ նախնական գիտելիքներ պետք չեն, դե իսկ դասընթացն էլ 4 ամիս են անցկացնում

💡 React Native-ի համար նախնական գիտելիքները որ հարկավոր են՝ HTML, CSS, Flex, Grid, Tailwind, JavaScript (ES6, ES7, ES8, ES9, ES10), TypeScript (4,5), Node, NPM

Առանց այս գիտելիքների սկսել React Native սովորել դա նույնն ա, ոնց որ ասենք առանց համապատասխան գիտելիքներ ու փորձ ունենալու նստեց Բոյինգ վարես 🤣

Samvel Hayrapetyan [Sami]

22 Oct, 19:47


React 19 վերսիան ոնց որ թե սկսել ա ինձ դուր գալ 😂

Samvel Hayrapetyan [Sami]

22 Oct, 12:18


🔄 Հարգելի ուսանողներ, հոկտեմբերի 25ի դասերը մի փոքր հետաձգվում են, ավելի մանրամասն մոտ ժամանակներս կգրեմ թե երբ ենք տեղափոխվում ու ինչ գրաֆիկով, հիմա ուսումնական պլանն եմ ափդեյթ անում ու նոր, ավելի թարմ ու ավելի բոմբ թեմաներ եմ մեջը ներառում

Samvel Hayrapetyan [Sami]

21 Oct, 21:30


Հատված TypeScript դասից, իրականում TS-ում էնքան էլ իմաստ չունի սպասվող response-ը նկարագրել interface-ի միջոցով, սակայն Any-ից խուսափելու ու հուշումներ ստանալու լավ միջոց է

#ԱնձայնՀաղորդագրություն

Samvel Hayrapetyan [Sami]

19 Oct, 19:58


Առաջարկում եմ միասին ինչ-որ PET Project սկսենք, կա՞ն մտքեր

Samvel Hayrapetyan [Sami]

19 Oct, 10:01


6️⃣ Օրից սկսկում ենք նոր դասերը իսկ դուք հասցրե՞լ եք գրանցվել React / Next ու Python Django ու լիքը թույն բաների խմբերին

Samvel Hayrapetyan [Sami]

18 Oct, 20:47


🆕 Node-ի 23րդ վերսիան րելիզ եղավ լիքը քուլլլ նորություններով

Samvel Hayrapetyan [Sami]

18 Oct, 09:12


Կյանքում գալիս են պահեր, երբ հասկանում ես որ առանց ՕՕՊ ուղղակի չի ստացվի էդ անտերը էլի հո զոռով ֆունկցիայի վրա բրդելո՞վ չի վըըը 🥺

Samvel Hayrapetyan [Sami]

17 Oct, 09:37


Մեր երկրում լիքը թույն ծրագրավորողներ կան բայց նորմալ լեզու չիմանալու պատճառով չեն կարողանում դրսի բարձր աշխատավարձով աշխատանքները ստանալ

Հենց հիմա Python ծրագրավորողի հաստիք կա ամսական 5200 $ աշխատավարձով, պահանջները 6 տարի աշխ փորձ ու անգլերենի C1 լեվլ

Խնդրում եմ օգնեք գտնեմ

Samvel Hayrapetyan [Sami]

17 Oct, 07:10


Կարճ ասած Java One Love ❤️

Samvel Hayrapetyan [Sami]

14 Oct, 14:06


Մի ուսումնական կենտրոն կա 2 գովազդ ա միացրել մեկով հրավիրում ա պրոֆեսիոնալ մասնագետի մոտ Python սովորելու էն մյուսով էլ պրոֆեսիոնալ դասավանդող են փնտրում 😂😂 Առաջինը հավն ա՞ եղել թե՞ ձուն 😂😂😂

Samvel Hayrapetyan [Sami]

13 Oct, 20:20


Tauri-ն ստեղծվել է Rust-ի կողմից, JavaScript-ի նոր Framework, որը շատ կարճ ժամանակում գրավեց իմ ուշադրությունը... Սրանից հետո JS գրելուց TAURI եմ օգտագործելու 🫶
https://v2.tauri.app/

#JavaScript #Rust #Tauri #Framework

Samvel Hayrapetyan [Sami]

10 Oct, 18:43


Դեղատանը ասում եմ
- Բարև ձեզ ինձ մի լիստ Լինուքս տվեք
- կներեք ի՞նչ,
- Լինուքս, աղիքների համար
- հաա, երևի լինե՞քս

🤦🏻‍♂️🤦🏻‍♂️😂

Samvel Hayrapetyan [Sami]

08 Oct, 18:02


📱 Հատված JS-ի դասերից

Samvel Hayrapetyan [Sami]

08 Oct, 15:17


Discord-ը բլոքավորվեց ՌԴ տարածքում

Samvel Hayrapetyan [Sami]

08 Oct, 15:17


Samvel Hayrapetyan [Sami] pinned «🔴 Նոր դասընթացների վերաբերյալ ➡️ Դասընթացները սկսում ենք Հոկտեմբերի 25ից 🔤🔤🔤🔤 🔤🔤🔤 ℹ️ Python, Django, FastAPI, SQL, PostgreSQL, SQLite3, PyGame, Git, GitHub, JSON, Deployment 💡 Նախնական գիտելիքներ հարկավոր չեն 🗓 Դասերը ամեն Երկուշաբթի, Չորեքշաբթի և Ուրբաթ…»

Samvel Hayrapetyan [Sami]

08 Oct, 13:36


🔴 Նոր դասընթացների վերաբերյալ

➡️ Դասընթացները սկսում ենք Հոկտեմբերի 25ից

🔤🔤🔤🔤 🔤🔤🔤

ℹ️ Python, Django, FastAPI, SQL, PostgreSQL, SQLite3, PyGame, Git, GitHub, JSON, Deployment

💡 Նախնական գիտելիքներ հարկավոր չեն

🗓 Դասերը ամեն Երկուշաբթի, Չորեքշաբթի և Ուրբաթ օրերին ժամը 13:00 - 14:30 և 21։00 - 22։30

👀 Ամսավճարը 50.000 Դրամ, կուրսի Տևողությունը 6 ամիս

✔️ Դասերը ձայնագրվելու են և մշտապես հասանելի են լինելու


🔤🔤🔤🔤🔤 🔤🔤🔤

ℹ️ React, Redux, Next, Git, GitHub, PM2, Vercel, Deployment

💡 Նախնական գիտելիքներ HTML, CSS, JavaScript, TypeScript (ցանկալի է)

🗓 Դասերը ամեն երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին ժամը 13:00 - 14:30, 19։00 - 20։30

👀 Ամսավճարը 45.000 Դրամ, կուրսի Տևողությունը 4 ամիս

✔️ Դասերը ձայնագրվելու են և մշտապես հասանելի են լինելու

____________________

✉️ Գրանցվելու համար անհրաժեշտ է ձեր անուն ազգանունը, տարիքը, հեռախոսահամարը և ընտրված խումբը ուղարկել @samilessons պրոֆիլին, հարցերի դեպքում նույնպես կարող եք գրել

‼️ Հ. Գ. Խնդրում եմ գրանցվեն միայն պատասխանատու և պունկտուալ անձինք, ովքեր որ գրանցվելուց հետո առաջին դասին չեն ասի, որ չեն կարող մասնակցել ու էդ կերպ կզբաղեցնեն ուրիշի տեղը ով ստիպված պետք է սպասի հաջորդ խմբերին

Samvel Hayrapetyan [Sami]

27 Sep, 10:35


Հավերժ փա՛ռք Հայրենիքի պաշտպանության և մեր բոլորի ապրելու իրավունքի համար անմահացած մեր զինվորներին, փա՛ռք ձեզ․․․ ու․․․ թե՛ կարողանաք․․․ ներեք․․․ մեզ․․․

Samvel Hayrapetyan [Sami]

25 Sep, 14:17


‼️ Հոկտեմբերին սպասվող դասընթացների համար քանի որ ահավոր շատ եք գրում որոշեցի մի փոքր անդրադառնալ

😧 Հիմա մի փոքր խնդիրներ կան, Աստված առաջ էդ խնդիրները լուծվեն ու կանենք, ամեն դեպքում դեռ քենլս չեմ արել, մի 80%ով դասերը անելու ենք

👨‍💻 Սովորելու ենք Back End (Python իրա կարևորներով) և Front End (React իրա կարևորներով), մանրամասները կարող եք ստեղ կարդալ

ℹ️ Գրանցվելու և հարցերի համար գրեք @samilessons

Samvel Hayrapetyan [Sami]

24 Sep, 17:30


🔥 Ես ու իմ նոր թիմը արդեն ընդունում ենք Telegram խաղերի պատվերներ (Օրինակ ոնց Hamster Combat-ը Blum-ը կամ մնացածը) խաղի արժեքը սկսած 1000$ից, մանրամասների համար գրեք

Samvel Hayrapetyan [Sami]

23 Sep, 18:28


Դուրովը ասեց , որ ով իրան խելոք չպահի IP-ներն ու հեռախոսի համարը կտա իրավապահներին 😂 դզեց, տելեգրամը կդառնա նորմալ տեղ առանց 18+ի ու նարկոտիկի թեմաների ու առք վաճառքի

Կոդրին տղուն