Ապազգային Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաները Հայաստան էր բերել Սերժ ՍարգսյանըՆերկայիս ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը օգտագործելով Գարեգին Նժդեհի կերպարը ներկայանում են, որպես ազգային գաղափարների կրողներ, պահպանողականներ, բայց իրականության մեջ նրանք ոչ մի կապ չունեն ազգայինի և պահպանողականության հետ։
Երկու օրինակը բավարար է, որպեսզի հասկանաք, թե Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ն որքան հեռու է ազգայինից։ 2018 թվականից հետո Հայաստանում ակտիվ պայքար սկսվեց Ստամբուլի կոնվենցիայի, (պաշտոնական անվանումը՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա») և Լանզարոտեի կոնվենցիան։ Կոնվենցիաներից առաջինի նպատակը ավանդական ընտանիքի մոդելի քայքայումն է՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի անվան տակ, իսկ երկրորդի դեպքում սեռական շահագործման դեմ պայքարի անվան տակ դպրոցահասակ երեխաների շրջանում սեռական կյանքի մանրամասների քարոզ իրականացնելն է։ Այս երկու կոնվենցիաների նպատակն էլ ավանդական մոդելների քայքայումն է, որը ի վերջո բերելու է հանրության շրջանում ապազգային, ապամարդակյին բարքերի արմատացման։
Եվ ահա, երկու այս ապազգային, ապաքրիստոնեկան կոնվենցիաներն էլ Հայաստան են բերվել հենց Սերժ Սարգսյանի իշխանության միջոցով։ Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրումը 2017 թվականի դեկտեմբերի 28-ի նիստում։ Իսկ ահա Լանզարոտեի կոնվենցիան առաջին անգամ ստորագրել է 2010թ․-ի սեպտեմբերի 29-ին ու ինչպես տեսնում եք էլի Սերժ Սարգսյանի շնորհիվ։
Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ մեծամասնությունը բացի ապազգային լինելուց նաև փայլուն երեսպաշտներ են։ Նրան մի կողմից իրենց իշխանության ժամանակ Հայաստան են բերում այս կոնվենցիաները, իսկ մյուս կողմից 2018-ին իրենց աջակցությունն են հայտնում դրանց վավերացման դեմ հացադուլ սկսած բռնցքամարտիկ Հակոբկոխյանին։ Նման երեսպաշտության անգամ Նիկոլի նման սրիկան ընդունակ չէ։ Սա է այսպես կոչված ազգային Սերժ Սարգսյանի իրական դեմքը։
Հ․Գ․ ՀՀԿ-ն ինչ որ ժամանակ եղել է ազգային կուսակցություն, բայց Սերժ Սարգսյանին իր շարքերը ընդունելով ազգայինի վերջը դրվել է։