Nazeni Hovhannisyan @nazenhovhannisyan Channel on Telegram

Nazeni Hovhannisyan

@nazenhovhannisyan


Find Your WORLD

Nazeni Hovhannisyan (English)

Are you looking to expand your horizons and discover new cultures from around the world? Look no further than the Nazeni Hovhannisyan Telegram channel! This channel is dedicated to helping you find your WORLD, one fascinating story at a time. Whether you're a travel enthusiast, a language lover, or simply curious about different customs and traditions, Nazeni Hovhannisyan has something for everyone. From mouth-watering recipes to breathtaking travel photos, from language lessons to cultural insights, this channel is your one-stop destination for all things global. Join us on this exciting journey as we explore the diverse and colorful tapestry of our world. Who is Nazeni Hovhannisyan? She is your guide to the hidden gems and untold stories that make our planet so unique. What is Nazeni Hovhannisyan? It is a community of like-minded individuals who share a passion for learning, growing, and connecting with people from all walks of life. So, come on board and let's embark on this adventure together. Find your WORLD with Nazeni Hovhannisyan today!

Nazeni Hovhannisyan

11 Jan, 07:51


Երևանն ունի շատ կնճիռներ ու ջղաձգված սերեր,
Սրտերը փակած մարդիկ ու շատ անկատար երազանքներ, խճողված լարերով երկինքներ ու թթվածինն ուտող, ամեն պահի նորովի վեր խոյացող շենքեր՝ հաճախ անաչք ու անլույս... անմարդ:
Երևանը՝ հավերժ չքնող ու չլռող. իր սրտի ձայնից անգամ վեր թռչող ու չքնող քաղաք,
Երևանն իր դիմապատկերում բոլորիս պատկերը պահող ու իր չքնաղ երգի մեջ գոռոցի կրկներգով քաղաք:
Մարդիկ... մոլոր ու հաճախ գլխիկոր, փոքր քաղաքի գրկում տեղ չհասնող ու չորս անիվով անգամ մի կերպ շարժվող, Երևանը՝ ջղաձգված նյարդով ու հաճախ անպատկեր, կնճիռներում հազար պատմություն ու կորցրած սեր, անհարմար հարցեր ու անհամար ցավեր, Երևանը՝ հայի մայր-քաղաքն ու անհայ մնացած տան պես, դուռը՝ ներսից ու դրսից փակ, Երևանը՝ դուռուլուսամուտը հողմերին ի բաց տված,
ես... քամու պես Երևանով սուրացող, ինչպես իմ կյանքը՝ Երևանով ու նրան հասկանալու անպարագիծ սիրով...
նույնքան ջղաձիգ կամ կնճռոտ, դրսից կանչող՝ ներսից կրկներգի գոռոցով, ղողանջի՜ կարոտ ու կապույտ երկինքների՜,
մարդկանցով հարուստ ու աղքատ էդ նույն մարդկանցով... ես...կրկնվող, կրկնող, ու անկրկնելի քաղաքի ձմռան մառախուղի պես հալչող, լուծվող ու ծխի պես օդի մեջ տարրալուծվող..
Օդի պես աղտոտված ու թթվածնի կարոտ, հույսի կաթիլը սրտիս մեջ քամող ու անհատնում սիրով սպասող... հա սպասող ... միշտ սպասող...
Երևանը
աշխարհի խաչմերուկում կամ աշխարհի խաչմերուկը՝ ինքը հենց.
խառը, խառնիճաղանջ կամ խառնաշփոթ, իր քամիների պես մազերը խռիվ տվող...
Ինձ մոխրացնող ու նորից վեր հանող Քաղաքը... իմ Կյանքն ափի մեջ պահող , բայց և ինձ անկյանք թողած իմ քաղաքը...
կյանքի ու մահվան Խաչմերուկում՝ մեզ միշտ լուռ սպասող մեր քաղաքը...
Կյանքի՛ կռիվ տվող ու հայի համար հոգի տվող... Երևանը...
Քաղաք- մարդ Երևանը... ինքն իրեն հավերժ փնտրող:
Մի քիչ մոլոր, մի քիչ ուրախ, մի քիչ թախծոտ ու միշտ Ընկեր իմ քաղաքը...
Չէ, բոլոր ճանապարհները չեն տանում դեպի Հռոմ, այլ իմ ու քո , Մեր քաղաք...
հա
իմ
Ե ր ե Վ Ա Ն
Հ.Գ. Մի նկարի պատմություն( Ն.Հ)
ՏԱՂԱՆԴԱՎՈՐԱԳՈւՅՆ հայ լուսանկարիչներից Արտյոմը ՝ աշխարհից աշխարհ եկավ Երևան, ու տեսեք՝ մի նկարում բռնել է քամին, Երևանի բույրն ու իմ ներսի փոթորիկը!
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ վիրտուոզ աշխատանքի ու հիանալի պրոցեսի համար🖤⭐️ @tyom_akop
#actress #nazenihovhannisyan

Nazeni Hovhannisyan

10 Jan, 16:13


https://www.youtube.com/live/eNO9ULV6rcA?si=XS5aQoogvT2QSOCn

Nazeni Hovhannisyan

06 Jan, 23:20


🔹Մենք՝ որպես ազգ, լինի հայրենիքում, թե սփյուռքում, կհաջողենք, եթե միշտ հավատարիմ մնանք Քրիստոսին, նրա վարդապետությանը, ընթանանք Աստծո Խոսքի և աստվածային կամքի համաձայն, ձերբազատվենք մոլորեցնող ու բաժանարար մարդկային նենգամտությունից, ասել է Գարեգին Բ-ն

📌«Այսօր մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով՝ կեղծիք, անօրինականություն, չարակամություն, քինախնդրություն, արատավոր երևույթներ, որոնք հասարակության մեջ պատճառ են դառնում անվստահության, անտարբերության, թշնամանքի ու պառակտումի և հանգեցնում ազգի տկարացման։ Սուրբ Ծննդյան խորհրդով մեզ վերստին երկնային հրավերն է ուղղվում՝ ընթանալու սիրո, հաշտության, արդարության տերունավանդ ճանապարհով։ Այս կոչը իրագործելի է միայն քրիստոնեական կենսակերպով»,- ասել է Վեհափառը։

Nazeni Hovhannisyan

01 Jan, 01:34


🔷Մարտահրավերների ու պարտադրվող պահանջների հանգուցալուծումը չփնտրե՛լ հայրենավնաս զիջումների, մեր սրբություններից ու ավանդական արժեքներից հրաժարման միջոցով, շնորհավորական ուղերձում ասել է Վեհափառը

Nazeni Hovhannisyan

20 Dec, 18:06


Ես առաջին անգամ ուղիղ, անպաճույճ մազերը սիրեցի, երբ ծնվեցի... Մայրս շքեղ վարսեր ուներ.նրա վարսերն եմ հիշում, էդ բույրով ապրածս մանկությունը...օրը մի բան հորինում էր, մի թեթև ալիքով տրամադրություն ստեղծում:
Ծաղիկներից պսակ հյուսել ու դաշտերում բնության հետ մեկ դառնալ սովորեցի էլի նրանից... Մայրս յուրահատուկ եթերային էր...
Խառն ու անհասկանալի կտորներից նոր զգեստ կարել մի գիշերվա մեջ ու ընտանեկան բազում հոգսերի անքնությունը թաքցնել փեշերի մեջ՝ Մայրս էր կարողանում, դժվարություններն օրվա ժամերի պես էր ընկալում... ապրում ու անցնում էր: Սկսվող ու չավարտվող ճակատով մայրս էր... խելքի ու վշտի դրոշմն էր: Վշտում էր որովհետև անտարբեր չէր, լուռ ու մաքառող տեսակն էր, ներսից իրեն ուտող, դրսից ուրիշին ՄԻԱՅՆ օգնող... վատություն չանել, չնեղացնել, չվշտացնել. այս խոսքերը երևի աղոթքի պես էր կրկնում ու էդպես էլ ապրում էր, ու էդպես էլ ննջեց՝ մի վայրկյանում, աշխատավայրում, առանց որևէ մեկին նեղություն տալու: Ուղիղ 9 տարի առաջ՝ 2011- ի դեկտեմբերի այս ցուրտ օրը ննջեց: Հոգնեց հավանաբար: Կամ ժամն էր:
Էնքան առեղծվածային և միևնույն ժամանակ պարզ մի կին էր, բոլոր հայ մայրերին բնորոշ պարզությամբ ու մաքրությամբ... իմ ճանաչած Մայրերն այդպիսին են:
Անեծք չուներ շուրթին, վատ բառ չուներ, անչար ու մեծ Սրտով: Անսուտ Մայրս:
Չգիտեմ հիմա՝ 9 տարի անց ինչպե՞ս կտաներ այն իրականությունը որում հայտնվել ենք... երևի էլի չդիմանար... կգնար((
Ամեն այս օրը սուգ է ինձ համար: Կարոտները պարանախեղդ են անում ինձ վաղուց, ու միշտ թվում էր՝ չկա ավելի ցավոտ բան՝ Ծնողի կորստից:
Բայց Հայրենիքի կորուստն անդիմանալի մի ցավ է, չսպիացող, չդարմանվող: Հիմա եռակի որբ եմ:
Իշխանազուն Մայրս կաթիլ առ կաթիլ սեր էր ներարկել մեր մեջ.մեզ բամբասող մարդուց մինչև անշուք թվացող քար ու թփի նկատմամբ:Որովհետև էդ Սերը նրա՛մեջ էր: Ու Հայրենիքի կորստով ամեն անգամ նորից ենք կորցնում Ծնողին ու նրա սերը, նրա գիրկը, նրա Սիրտը: Այս ողբերգական տարում լիարժեք հասկացա ինչ ասել է Մայրը՝ Հայաստան ու Հայաստանը՝ Մայր: Նրանք անքակտելի են:
Մեր տան ամենաակտիվ բնակիչները էն անթիվ-անհամար գրքերն էին, որոնք միշտ պատվավոր տեղ ունեին, որոնցից մի թերթ անգամ չպակասեց 90-ի անլույս տարիներին, -5-10 աստիճան էր մեր տան սենյակներում, գրքերը մեզ հետ միասին սառչում էին, ցրտից նռռում, բայց ոչ մի էջ չպակասեց(, ինչպես, որ Հայրս Նորք-Մարաշի անտառից մի ճյուղ անգամ էդպես էլ չկտրեց, չտրտնջաց ու չհուսալքվեց: Մի ուրիշ ուժ ունեին:
Մեր գետերի ու անվերջ թվացող մեր ոլորապտույտ ճանապարհների մեջ, լեռների արձագանքի ու խառնիխուռն աճող ծառերի մեջ՝ ամենուր Մայրս է... Մեզ ծնած, մեզ սնած, ու վերջում իր պաշտելի հողում ննջած:
Ներեք մեզ մայրեր, որ էդպես էլ չենք կարողանում մինչև վերջ արժանի լինել ձեր տված սիրուն, պահած Հայրենիքին ու անպարագիծ նվիրումին:
Հ.Գ. Երանի նրանց, որոնք արդարորեն հանգան իրենց Հողում ու գերեզման ունեցան: Հազար երանի:
✝️🙏🏻
2020

Nazeni Hovhannisyan

19 Dec, 06:52


Ադրբեջանի ու Թուրքիայի վերջին օրերի «խաղաղության օրակարգից»

1․ Առնվազն 5 զենք տեղափոխող ինքնաթիռ դեպի Բաքու Իսրայելից, Սերբիայից ու Բուլղարիայից։

2․ Թուրքական ԱԹՍ-ները շրջում են ՀՀ սահմանի (ու Իրանի) երկայնքով։

3․ Էս ֆոնին Ադրբեջանի ՊՆ-ն Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարին ներկայացնում ա «հայ-ադրբեջանական պայմանական սահմանին տիրող իրավիճակը»։

4․ Թուրքական Իզմիր քաղաքում բացվում ա, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» գրասենյակը։

5․ (Ի դեպ) Ադրբեջանի ՊՆ-ն սահմանափակել ա զինծառայողների (նշվում ա՝ նորակոչիկների) այցելությունները զորամասերում։

6. Նորանոր մեղադրանքներ Բաքվից «զինվելու, ռևանշի, միլիտարիզացիայի․․․» մեջ։ (հները չասած):

.Davit Galstyan

Nazeni Hovhannisyan

08 Dec, 17:29


երեկ չքնաղ մայրամուտ էր...
այսօր բացեցի ֆեյսբ- ը,
աշխարհը ԳՈՌԱՑ ինձ վրա...
Դամասկոսն ընկավ...
պատերազմը եռում է մեր շուրջ
ես, անգամ մի շաբաթ բացակայելով ՝ վախենում եմ, որ իմ Հենման կետ- մի կտոր հողն էլ կտանեն...
երբ իմ Երկրում եմ, թվում է՝ ամուր բռնել եմ, ու կպահեմ ...
թվում է...
աշխարհը եռում է,
հայերը՝ ցրված աշխարհով մեկ՝
խաղաղ հանգրվանի փնտրտուքով... ուրիշ հողում ու ուրիշի հողին.
ես բռնվում եմ հատուկենտ ծիծաղներից, ընկերներից ու մայրամուտներից, որ գոնե երբեմն չլսեմ գոռոցը:
չէ, չեմ խաբում ինձ կամ ուրիշին,
բոլորս էլ գիտենք, որ աշխարհը եռում է,
մեկը գրում է դրա մասին, մյուսը գոռում,
երրորդը լռում, որ գոռոցին չավելացնի սարսափ,
ԲՈԼՈՐՆ էլ գիտեն, որ ԵՌՈւՄ Է,
ու, որ հողը՝ հոսում մատների արանքով, եթե բռունցք չես,
իսկ ՉԵՆՔ.
Աշխարհը կամ աշխարհի
քարտեզը վերաձևում են, ու չեմ «հասկանում»՝ մեր բարակիրան Չքնաղ Երկիրը կունենա՞ մի կտոր «հագուստ» գոնե...
Երեկ հագուստ էի փորձում,
Երեք հագուստ...
բարի մի միջոցառման համար՝ բարակիրան երեք հագուստ...
Մայրմուտներից կառչած ուզում եմ ոտքս ամուր լինի Հողին, որ ձգվե՜մ...
...այս նկարն ուրիշ բանի մասին էր...
Որ Աստված Սեր է ու Սեր էր տարուբերվում օդում,
ու տղան ասում էր կանգ առ, նայիր Մեջբոլորդ,
ու Աղջիկն ասում էր կանգ առ, նայիր ՇՈւՐՋԲՈԼՈՐԴ,
ու կանգ առնելու ժամանակ չկար,
ու հարկավոր էր առաջ, էլի առաջ,
բայց ամեն ինչ մնում էր հետո... էլի հետո...
Լայն բացած աչքերով նայում եմ Մայրամուտին,
որ չգոռա վրաս... Սերը կորցրած աշխարհը: #2024 #nazenihovhannisyan@nazenhovhannisyan

Nazeni Hovhannisyan

30 Nov, 11:15


Nazeni Hovhannisyan pinned «Իմ կյանքն ամբողջապես արտասովոր է ու հյուսված հնարավորություններից,...լավ մարդկանցից ու յուրահատուկ նախագծերից. և ես Երախտագիտությամբ եմ ընդունում Աստծո այդ ՊԱՐԳևԸ, որքան էլ որ դժվարություններով գան այդ հնարավորությունները))) 💖ԲԱՐԵԲԱԽՏՈՐԵՆ ունեմ Պատիվ ու…»

Nazeni Hovhannisyan

30 Nov, 11:12


Իմ կյանքն ամբողջապես արտասովոր է ու հյուսված հնարավորություններից,...լավ մարդկանցից ու յուրահատուկ նախագծերից. և ես Երախտագիտությամբ եմ ընդունում Աստծո այդ ՊԱՐԳևԸ, որքան էլ որ դժվարություններով գան այդ հնարավորությունները)))

💖ԲԱՐԵԲԱԽՏՈՐԵՆ ունեմ Պատիվ ու հնարավորություն՝ Դեկտեմբերի 3- ին լինելու Կամերային երաժշտության տան բեմում՝ Հայաստանի Պետ. Կամերային նվագախմբի սքանչելի երաժիշտների հետ միասին, ու ձեզ պատմելու ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ այն Տիեզերքի մասին, որն ունենք. ժամանակակիցներից մինչև դասականներ:

Կարոտներից սեր է քամվում կամ ցավ...
Այդ օրը ՍԻՐՈ օր է լինելու:
Ցավը սիրով չբուժեցի՛ր՝ կքանդի միայն:
Խոսքի արվեստն Արարչական ուժ ունի...❤️
եկեք, որ պարուրվենք Սիրով՜՜՜

Տոմսերի հղումը՝ իմ ու @nccm.am bio -ում:
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ բոլորին, ովքեր նվիրումով օգնում են, որպեսզի երեկոն ամբողջ ու ամփոփ լինի, և ԼԻՆԻ՜՜՜:

ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3- ին, Ժ. 19.30 - ին՝ բանաստեղծական ՏԻԵԶԵՐՔՈւ՜Մ:

ՄՆԱՑ 2 Օր 💖🌟🤗
Տոմսարկղ (+37410) 58-60-46 📱
Ա. Իսահակյան փող. 1, 0025, Երևան
https://nccm.am/hy/events?id=1888

Իմ Մեծագույն շնորհակալությունը՝
@nccm.am
@ncoarmenia 🌟♥️🌹 #poesia #actress #nazenihovhannisyan #classic

Ռիլի հեղինակ Դավթին շնորհակալ եմ ճաշակով ու նրբազգաց աշխատանքի համար. @i_see_official ☺️💜

Nazeni Hovhannisyan

29 Nov, 08:39


https://youtu.be/Hlh_WoZz7cQ?si=__e8RwqFhX-BQR4k

Nazeni Hovhannisyan

29 Nov, 08:39


Քիչ են հանդիպում մարդիկ, որոնց հետ կարող ես խոսել ժամերով, ԼՍԵԼ ժամերով ու նորոգվել՝ սրտով, գիտելիքով ու նրա տված դրականությամբ: ՀՀ. Վսատակավոր արտիստ ԼԻՊԱՐԻՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ՝ համաշխարհային բեմերը ցնցած, միշտ վերադառնում է իր ԵՐԿԻՐ, որտեղ ԱՄԵՆԱԿԱՐևՈՐՆ է. իր ՏՈւՆԸ: @liparit.avetisyan
Անհավանական ջերմ ու տարածական այս արտիստի «ԿԱՄՈւՐՋՆԵՐԸ» դիտեք ստորև:
💙Նրա առաջին բեմելը Եվրոպայում՝ Գերմանիայի Քյոլնի օպերային թատրոնում էր :
Լիպարիտը հանդես եկավ Ֆենտոնի դերերգով Վերդիի «Ֆալստաֆ» օպերայում՝ արժանալով բարձր գնահատանքին ու չմարող ծափահարություններին... Որից հետո անմիջապես հրավիրվեց կատարելու Ռուդոլֆի դերերգը (Պուչչինի «Բոհեմ») Ֆրանկֆուրտի օպերային թատրոնում...

իսկ Ալֆրեդի դերերգը (Վերդի «Տրավիատա») Լոնդոնի Քովենտ Գարդեն Թագավորական օպերային թատրոնի բեմում Սիդնեյի Օպերային թ-ում՝ կմնա պատմության մեջ՝ որպես ԼԱՎԱԳՈւՅՆՆԵՐԻՑ !! 🌹

Նոյեմբերի 30- ին @liparit.avetisyan -մեր հիանալի արտիստն ու ընկերը կնշի իր 34 - ամյակը))) Ծննդյանն ընդառաջ՝ թող մեր «Կամուրջները» դառնան յուրատեսակ մի հիշեցում ու փոքրիկ նվեր՝ իր անցած ահռելի ուղու, կերտած կերպարների ու բացառիկ մարդկային որակների մասին:)
ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր Լիպարիտ ջան, փայլիր աշխարհով մեկ, ու շարունակիր Փայլուն ներկայացնել Հայաստանն ամենուր՝միշտ վերդառանալով ԵՐԿԻՐ՝ մեր Օպերային շքեղաշուք բեմ ♥️🇦🇲🌟

Nazeni Hovhannisyan

25 Nov, 18:36


Ճարտարապետությունը քարացած երաժշտություն է:
Նա ԽՈՍՈւՄ Է այն ժամանակ, երբ լռում են բոլորը:
📌 https://www.facebook.com/share/14UaLSJiyE/?mibextid=LQQJ4d
📌 www.kamertoon.am
📌 https://youtube.com/@kamertoonmfc?si=Ejbx5bt4QrTXtK72
📌 https://www.instagram.com/kamertoon.am?igsh=M2llbjdjMnVodzd0
📌 https://www.linkedin.com/company/kamertoon/

Nazeni Hovhannisyan

25 Nov, 06:01


Օրս լոճում եմ, որ հերիքի... ապրենք,
ապրենք բոլոր ցավերին ու վախերին ի հեճուկս,
ապրենք ավերակված հոգիներին ուժ տալու,
ապրենք՝ էն նեղ միջանցքով անցնելով, որը «զինադադար է» կոչվում... կամ գուցե «խաղաղություն»...
Հայ լինելը չվերջացող ծառայություն է, որի զորացրումը էն աշխարհում միայն կունենանք...
օրս լոճում եմ, լայնացնում մինչև գիշեր,
որ հասցնեմ անել անհնարինը՝ ուժ գտնելու համար,
որ ուղղակի մի օր վերջապես ապրենք...
Օրվա հետ ամեն օր լոճվում է և ուղեղս,
որ մեջը կարողանա տեղավորել անարդար
աշխարհն ու անդադար կռիվը՝ ինքս ինձ հետ արդեն...(, թե մի կյանք հանունի համար ապրելով՝ ինչի՞ դարձա վերջում ոչինչ... հանուն ինչի՞)....(
առավոտից մինչև կեսգիշեր լոճված ուղեղս էլ ոչ մի կերպ
չի թելվում աշխարհի նեղ ասեղի անցքով.
չի թելվում էդ անտերը... էդ նեղի մեջ՝ պոռթված ուղեղը չի տեղավորվում:
Էնքան անիմաստ դարակներ եմ բացել ուղեղումս ու լցրել ասելիքով, որ ինքն իրեն զբաղվի, ու չտա էն հարցերը, որոնք անպատասխան են մնալու:
Անպատասխան հարցերը լոճում են ուղեղս՝ մինչև ատոմի տրոհում... մեր չունեցած միջուկային զենքի պես ինքնաոչնչացնում են մեզ. հավերժ անպատասխան հարցերը:
Հավերժի համար ստեղծված ժողովուրդը դարձավ հավերժական մի հարց ՝ աշխարհի կոկորդում: Հայկական հարց:
Թե մենք չլուծենք. մե՜զ կլուծեն... տարր առ տարր
տարրական մասնիկ
մաս
նատ
ված
լոճված ուղեղս մի քիչ հավաքեմ լուսադեմին, քանի գիշերը հազիվ անցավ,
նոր օրվա անելիքով հավաքեմ..., որ չծորա ցավից ու կարոտից, անպատասխան հարցերից ու ոչնչացող իմաստներից..
հետ հավաքվիր
ոչինչ որ երգ էլ չի ծնվում
դու՛ էլ հավերժ չես
ու փառք Աստծո!
) #nazenihovhannisyan #հեղինակ
2023. նոյեմբերի 24, 04:04

Nazeni Hovhannisyan

19 Nov, 12:16


‼️ «Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում բոլոր քաղաքական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, մասնագիտական հանրույթներին և հայ ժողովրդին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում աներկբայորեն դատապարտել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից ու արցախահայության ինքնորոշման իրավունքից հրաժարված, Հայաստանի լիակատար կապիտուլյացիան նախապատրաստող ապազգային վարչախմբին և նրա կողմից տարվող քաղաքականությունը, բոլոր հնարավոր միջոցներով ընդդիմանալ ազգային ինքնության ոչնչացմանը և համախմբվել հանուն Հայաստանը հային վերադարձնելու, հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների պաշտպանության ու Հայոց արդար դատի հետապնդման: Ուրացողն ու ժխտողը չի կարող իրական խաղաղության և արդար դատի ջահակիրը լինել»:

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը https://para.tv/news/view/5998.html

Nazeni Hovhannisyan

18 Nov, 13:48


🔹Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ոչ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում, այս մասին գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին

📌«2023 թ. նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանն ամրագրեց Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։ 1 տարի անց Ադրբեջանին ուղղված այս հրամանը մնում է անկատար»,- գրել է նա։

Nazeni Hovhannisyan

15 Nov, 08:47


Ազգային ամբողջ աշխարհում նոր թափ է ստանում, մեզ մոտ նոր ուժով՝ ոչնչացվում !

Nazeni Hovhannisyan

15 Nov, 08:47


🔹Ընդվզման ակցիա՝ Նոր Զելանդիայի խորհրդարանում

📌Խորհրդարանը ստիպված է եղել ընդհատել նիստը «Մաորի կուսակցություն» շարժման պատգամավորների ծիսական պարի պատճառով։ Վերջիններիս դուր չի եկել նոր օրինագիծը, որը վերաբերում է բնիկ մաորիների իրավունքների վերանայմանը:

Nazeni Hovhannisyan

15 Nov, 08:22



Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին
 
Եթե ուզում ենք հասկանալ, թե ինչ կատարվեց երեկ ԱԺ-ում, ապա պետք է մեզ  նայել կողքից։ Այլ երկրների համար՝ հարևան, բարեկամ, թշնամի, սա անելիքը չիմացող պետության էպիզոդ էր։ Պետություն, որ չի կարողանում գտնել պատերազմից հետո իր վերականգնման բովանդակությունը, չունի վերականգնման կոնցեպտ։ Պետություն, որը նույնիսկ չի պատկերացնում, թե իր գլխին ինչ է գալու առաջիկայում։
Սա ՄԵԿ հոգու ողբերգությունը չէ, սա մեր բոլորի ողբերգությունն է։ Նաև այն իմաստով, որ թույլ ենք տվել իշխանության 6-րդ տարում նման տեքստեր լսել։
ՄԵԿ հոգու հետ ամեն ինչ պարզ է, պարզ է նաև նրա խմբի հետ, և եթե երեկ ՄԵԿ հոգին ասեր՝ «Հայաստանը Թուրքիայի մաս է, և վերջ», նրանք կրկնելու էին։
Բայց մյուս հարցն ավելի մտահոգիչ է. ո՞վ ենք մենք, ո՞րն է մյուս Հայաստանը։ Ողբերգությանը դատարկությամբ հնարավոր չէ հաղթել։ Հա լավ, ծիծաղեցինք, սրամտեցինք, կատաղեցինք, պատասխանեցինք... հետո՞ ինչ։ Այս ընթացքը կարող է վերջանալ ուղղակի նոր ողբերգությամբ։
Հայաստանն ունի շատ կոնկրետ ու շատ սուր հարցեր, որոնք շատ կոնկրետ ու գուցե կտրուկ լուծումներ են պահանջում։ Սրամտելով ու հայհոյելով ոչ մի հարց չի լուծվելու, մենք այդպես ամբողջ հանրային դաշտը դնում ենք նույն տիկտոկյան բովանդակության մեջ, որով այսօր կառավարվում է Հայաստանը։ Դրա դեմ պետք է դրվեն մեր առջև ծառացած ծանրագույն հարցերի լուծման առաջարկները՝ ծանրակշիռ, հաշվարկված, խելամիտ։ Մի տիկտոկյան ֆարսին մյուսը հակադրելով ո՞ւր ենք հասնելու։
Լուրջ քաղաքական-հանրային միավորների ստեղծումն ամենակարևոր ու հրատապ գործն է։ Նոր, հասուն միավորներ, որոնք այսօրվա Հայաստանին և հայ ժողովրդին՝ իր այսօրվա խնդիրներով, առաջարկելու բան կունենան, առաջնորդելու հասունություն կունենան։ Ներքին հաշտություն և հավաքական սոլիդություն կբերեն։
Մնացածը դիտորդական ֆունկցիա է և գուցե անգամ մասնակցություն՝ գալիք աղետին։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Nazeni Hovhannisyan

10 Nov, 16:48


Նվիրվում է իմ երկնաբնակ Ընկերներին. Հայկոյին ու Արա Մարտիրոսյանին
Արտիստը հավերժի ճամփորդ է:

Նոյեմբերի 9- ի գիտակցումը ծանր է...
ճակատագրի մեր անբուժելի կնճիռն է...
Երանի տեսնեմ այն օրը, երբ ջնջենք ամոթի այդ խարանը:

Մեր հերոսները- ՀԵՌԱՆՈւՄ ԵՆ, ՄՈՏԵՆՈւՄ... ՎԵՐև 🌟

Բանաստեղծությունը՝ @avetbarseghyan -ի
հատվածը ՝ @aramartirosyan - ի հիշատակի համերգից
նվիրվում է .....
հեռացողներին
#nazenihovhannisyan #poem #2024 #november9 #armenia

Nazeni Hovhannisyan

07 Nov, 17:20


https://www.youtube.com/live/v66cMYwYc2Y?si=svjpC9e8WTHj5NiV

Nazeni Hovhannisyan

05 Nov, 07:20


Աշխարհում ամեն բան ունի սկիզբ և վերջ, թե դժվարություններն են անցողիկ, թե երջանիկ պահերը,և ինչ լավ է, որ ոչինչ հավերժ չէ. մանավանդ մարդը)....թե չէ իսպառ կհոգնեինք...
Մարդը կառչում է իր «ունեցածից»՝ էմոցիոնալ, հոգեկան, սովորության տարբեր թելերերով, անցյալի հուշերով կապկպված՝ չի կարողանում առաջ գնալ ու ծանրանում է, ծանրանում, ծանրանում...
Իսկ, եթե ուզում ես թռչել...
Ուրեմն ինչ-որ մի պահի քեզ ներքև քաշողին Մարդուն պիտի բաց թողնես, եթե քոնը չի, ուրեմն քոնը չի: Հո չե՞ս ստիպի: Եթե իր տված խոսքի արժեքն ու գինը չգիտի, ուրեմն՝ ՉԻ՛:
Եթե չի պայքարում քեզ հետ կողք-կողքի՝ ուրեմն երիցս քոնը չի:
Տոկսիկ հարաբերությունները նույնիսկ սովորական ընկերության մեջ են թունավորում: Իմա՞ստը էդպիսի ընկերության)))
Թվում է՝ մարդը թևեր չունի. ՈՒՆԻ, և նրա թևերն ավելի տարածական են, ցանկության դեպքում առավել բարձր իրեն տանող ու շատ ավելի յուրօրինակ թռիչքների կարողությամբ:
Ուղղակի պետք է բաց թողնել. ներքև քաշող մարդկանց, հնացած ու կարծրացած, սրտին ծանրացած էմոցիաները, ձեր նկատմամբ ուրիշների արած վատերը... պետք է բաց թողնել:
Ու նոր կյանք չբերել պղտորող անհատին ու կիսատ հարաբերությունը:
Ու որոշել. լիարժեք լինել, լիաժեք՝ կրելով պատասխանատվությունը քո սեփական կյանքի ու նրա որակի համար:
Լավ օր ու թռիչքային օր )🤍⭐️
#befree #choice #2022
#nazenihovhannisyan #reality #flight
#dubai

Nazeni Hovhannisyan

04 Nov, 07:58


Ամենածնր պահերին ԼՈւԾՈւՄ ՏՎՈՂ .
Աղոթք Սուրբ Աստվածամորը, ով արձակում է «քարկապերը»

Ամենասրբուհի Կույս Մարիամ Հրաշափառ Սիրո Մայր,
Տիրամայր, ով երբեք չի թողել իրեն օգնության կանչող երեխային, Ամենամայր, որի ձեռքերն անհոգնել գործում են հանուն իր սիրելի զավակների,
Քանզի նրանց շարժիչն Աստվածային սերն է և անսահման ողորմածությունը, որոնցով լի է քո Սիրտը ծայրեիծայր։
Դարձրու ինձ քո հայացքը՝ լի ողորմածությամբ,
նայիր այս քարկապերին, որոնք խեղդում են իմ կյանքը։
Դու գիտես իմ հուսահատությունն ու ցավը, Դու Տեսնում ես, որքան են այս քարկապերն ինձ կաշկանդում։ Սուրբ Մարիամ, Աստվածամայր,
Տերը Քեզ է պատգամել քանդել զավակներիդ կյանքի քարկապերը, ուստի Քո ձեռքն եմ հանձնում կյանքիս թելը, քանզի չկա մի կապ, որ չարձակվի քո ձեռքերում։ Ամենասուրբ Մայր ,
Քո բարեհոգության ու Որդուդ՝ Հիսուս Քրիստոսի, իմ Փրկչի առջև քո բարեխոսության ուժով ընդունիր այսօր իմ «քարկապն» այս։
Հանուն Տիրոջ փառքի աղաչում եմ քանդել այն, արձակել այս կապն առհավետ։
Դու ես իմ Հույսը, Ամենասրբուհի։
Իմ ամոքողն ես, սփոփողը, իմ նվազ ուժերի ամրացնողն ես, Հարստությունն ես իմ՝ աղքատության մեջ,
Ազատագրումն ես ամենից, ինչ խանգարում է լինել Քրիստոսի հետ։
Լսիր իմ պաղատանքը։ Պահպանիր ինձ, Ուղղորդիր ինձ, Պաշտպանիր ինձ ։
Դու իմ հուսալի Ապաստանն ես։
Մարիամ, իմ Տիրամա՜յր,
որ արձակում ես քարկապերը, աղոթիր ինձ համար։
Ամեն

Nazeni Hovhannisyan

25 Oct, 18:00


Սոս Սարգսյանի մասին

«Մոսկովսկի Կոմսոմոլեց» պարբերականը հրապարակել է Ալեքսանդր Մինկինի հոդվածը հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանի թաղման արարողության, մեծ վարպետին հայ ժողովրդի հրաժեշտի մասին:

Նախաբանում Մինկինն ափսոսանք է հայտնում, որ ռուսական հեռուստաընկերություններն այդպես էլ չանդրադարձան, թե ինչպես էր Հայաստանը հրաժեշտ տալիս մեծանուն դերասանին, իսկ հետո նշում, թե դա նույնիսկ լավ էր, քանի որ ռուս հեռուստադիտողի մոտ կարող էին շատ «անտեղի» մտքեր ծնվել: Մինկինը նկարագրում է, թե ինչպես դերասանի դագաղը դուրս են բերել Օպերայի դահլիճից և մեծաքանակ բազմության ծափահարությունների ներքո ուղեկցել Երևանի կենտրոնական փողոցներով:

«Մոտ մեկ և կես ժամ մարդիկ Սոս Սարգսյանի դին ուսերին տարել են Օպերայից մինչև Պանթեոն, և այդ ընթացքում ամբոխն անդադար ծափահարել է: Ողջ ընթացքում սգո թափորի հետ քայլել է Հայաստանի նախագահը, կառավարության անդամներ: Արևի տակ` սև կոստյումներով: Վեց կիլոմետր»:

Մինկինը գրում է, թե սգո թափորի մասնակիցները մեկ առաջ են անցել նախագահից և կառավարության անդամներից, մեկ հետ ընկել, սակայն երբեք հետևում չեն թողել դերասանի դագաղը: Լրագրողը պատմում է, թե ինչպես կենտրոնական փողոցներում շարքով կանգնել են տրանսպորտային միջոցները, իսկ մարդիկ տրոլեյբուսներից և շենքերի պատուհաններից ծափերով ու լուռ հայացքներով ուղեկցել վարպետին: «Եվ այդ մեկ ու կես ժամում և ոչ մի ճիչ, ոչ մի հատուկ ազդանշան»:

«Ո՞վ պետք է վախճանվեր Ռուսաստանում, որպեսզի նրան մեկ ու կես ժամ տանեն ձեռքերի վրա: 33 տարի առաջ այդպիսինը կար: Վիսոցկուն ձեքերի վրա կտանեին մինչև Մագադան: Ո՞վ պետք է վախճանվեր Ռուսաստանում, որպեսզի մեր նախագահը մեկ ժամից ավելի քայլեր դագաղի հետևից: Սակայն նույնիսկ եթե քայլեր, ապա պատուհանները կկողպվեին, անձրևատարները կնորոգվեին, մարդկանց հատուկ ջոկատայինների կողմից շրջանակների մեջ կվերցնեին ու քաղաքը կմաքրեին: Պանթեոնում նույնպես խոսքեր չեն հնչել: Դագաղն իջեցրել են հողի մեջ և քար լռության մեջ մարդիկ, խցկվելով խիտ բազմության մեջ, առաջացել են, դերասանի վրա մի բուռ հող լցնելու համար: Նույնիսկ բահերի անհրաժեշտություն չեղավ», - գրում է ռուս լրագրողը:

Նա պատմում է, թե ինչպիսի մեծ դժվարությամբ է կարողացել Երևան թռչող օդանավի տոմս գտնել, քանի որ դրանք բոլորը նախապես գնվել էին, ինչպես ինքն էր կարծում, Մշակույթի նախարարության, Թատերական գործիչների և կինոգետների միությունների կողմից: Նա հրաշքով է կարողացել մեկ տեղ գտնել գիշերային չվերթի համար:

«Բայց հուղարկավորության ժամանակ Օպերայում պազվեց, որ տոմսերի բացակայությունն այլ պատճառ ունի: ԽՍՀՄ ժողովրդական արտիստի թաղման արարողությանը չէր մասնակցել Ռուսաստանից և ոչ մեկ: Ո՛չ պաշտոնյաներ, ո՛չ ստեղծագործական միությունների անդամներ: Անհնար է հավատալ, սակայն եթե չլիներ «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի լրագրողը, ապա Սոս Սարգսյանի հուղարկավորությանն ընդհանրապես չէր հնչելու ռուսերեն խոսք», - գրում է Մինկինը:

Նա վերհիշում է, թե ինչպես 1980-ական թվականներին զանգ էր ստացել Սոս Սարգսյանից, ով ասել է, թե Մոսֆիլմի կողմից հրավերով Մոսկվայում է «Պյոտր Մեծի ժամանակները» ֆիլմում Ռուս պատրիարքի դերը մարմնավորելու համար:

-Դո՞ւ , Ռուսո պատրիա՞րք: Այդ ինչպե՞ս են որոշել քեզ տալ դերը:
-Նրանք ասացին, «մեզ պետք են քո աչքերը», - Սոսի խոսքերն է հիշում Մինկինը:

«Այդպիսի աչքեր Սովետական Միությունում չկային: Նույնիսկ և ողջ աշխարհում, կարծում եմ, դրաք միակն էին` արդարության և բարու համար տառապյալի աչքեր: Իսկ այժմ դրանք չկան», - գրում է Մինկինն ու հավելում. «Ռուսական ականջի համար Սոսը ծիծաղելի անուն է: «SOS» -փրկեք մեր հոգիները` դա փրկության ազդանշան է, որը ընդունված է ողջ մարդկության կողմից»:

«Ռուսաստանում երկրորդ ինքնահողը անցկացնում են մահից հետո իներորդ օրը: Քահանաները բացատրոմ են, թե այդ օրը մահացածի հոգին բարձրանում է Աստծո մոտ և հարկ է աղոթել, այդ ճանապարհը խաղաղ անցնելու համար: Հայաստանում երկրորդ ինքնահողը նշում են մահվան յոթերորդ օրը: Մի՞թե այնտեղ` լեռներում Ճանապարհը դեպի երկինք կարճ է երկու օրով», - բազմանշանակորեն հարցնում է Մինկինը:

Ալեքսանդր Մինկին

Nazeni Hovhannisyan

24 Oct, 17:15


https://youtu.be/QStTX1A1Of0?si=8_AjPIGSGuZO-5b8

Nazeni Hovhannisyan

17 Oct, 16:13


https://youtu.be/0k8jajOPLvo?si=3QAnwnp_kham0JaA

Nazeni Hovhannisyan

17 Oct, 13:47


Մի մարդու ուղին կարող է դառնալ ամբողջական ժողովրդի զարթոնքի պատճառ և ուժ, մեկ հոգին շատ բան կարող է փոխել ու հաստատ պետք է սկսի իրենից.
Նազիկ Ավդալյանի չարչարանքների ուղին փառքի ու հաղթանակի պսակով փառավորվեց , ու դարձավ մեզ համար օդի պես անհրաժեշտ՝ էն հաղթանակի պատումը, էն թարմ օդի, որ լցվում է թոքերդ ու ՆՈՐ շունչ տալիս:
Լեգենդար ու չքնաղ ,Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի #Կամուրջները դիտեք այսօր՝ 20:00-ին ,իմ #youtube -յան ալիքում: #NazikAvdalyan #NazeniHovhannisyan #kamurjner

Nazeni Hovhannisyan

10 Oct, 20:04


https://youtu.be/ZN75T2YICow?si=IvQq1v0DBlfUREhK

Nazeni Hovhannisyan

10 Oct, 10:48


Օրեր առաջ Աբովյան քաղաքի 61- ամյա հոբելյանն էր: Միայն մի բառ եմ ուզում ասել Աբովյանցիների ջերմագին ընդունելությունից հետո՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւՆ:
Դուք ամենաիսկական ՍԵՐՆ եք, որով Ավետին ու ինձ պարուրեցիք, վեր հանեցիք բոլոր հոգսերից ու կիսատ մտքերից, ու ամուր, սիրո ամուր հիմքով նորից արարելու մեծ կամք և ուժ տվեցիք: ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԷԻՔ 💜
Շնորհակալ ենք Համայնքին, կազմակերպող ու իրենց քաղաքի համար սրտացավ մարդկանց՝ մեզ էլ Տոնի մի մասնիկը դառնալու հնարավորության համար🙏🏻🇦🇲
Հ.Գ. Մեծապես կուզեի յուրաքանչյուրիդ գրկել ու նկարվել, շատ եմ ափսոսում, որ ֆիզիկապես անհնարին եղավ դա, բայց սրտում ՊԻՆԴ գրկած եմ մինչև հիմա .... ♥️

#abovyan #city #cityoflove #october5 #armenia #2024 #nazenihovhannisyan #avetbarseghyan

Nazeni Hovhannisyan

07 Oct, 10:43



Այս ընթացքը տարածաշրջանային խոշոր պատերազմ է հրահրում. ինչպես կանխել
 
Իրավիճակը լավ չպատկերացնելու և ազգային անհոգության հիմքում սեփական պատմության չիմացությունն է։
Մենք գիտենք Գնթունիկի «պեռոժնու» գինը, բաղադրությունը, լավն ու վատը, բայց երբեք չենք մտածի, որ Բաշ-Ապարանի կռիվը այդ կողմերում է տեղի ունեցել՝ Երևանից ընդամենը մեկ ժամ հեռավորության վրա։ Անգամ երբ լուսանկարվում ենք հուշահամալիրի մոտ, միևնույն է չգիտենք իրականում, թե դա ի´նչ կռիվ էր, ի´նչ էր այդ ժամանակ կատարվում տարածաշրջանում, ի´նչ էր Թուրքիան, ո´ւր էր գնում նրա բանակը Ապարանով, ի´նչ էր Ռուսաստանը, ի´նչ էինք մենք։
 
Այս իշխանությունը, հասկանալով կամ չհասկանալով, տարածաշրջանը տանում է խոշոր պատերազմի, որը տեղի է ունենալու մեր տարածքում՝ մեր քաղաքների ու գյուղերի ռմբակոծմամբ։
Եթե ուժ չենք գտնում փոխելու այս իշխանությունը, չենք ուզում փոխել կամ ավելին՝ խոնարհվում ու սպասարկում ենք նրան, ապա պետք է գոնե խնդրել՝ ուժեղացնել քաղպաշտպանության համակարգը՝ ռմբապաստարաններ, իրազեկման համակարգեր և այլն։ Որովհետև այս ընթացքը այլ ելք չի ենթադրում։
 
Չորս կողմից մեզ զգուշացնում են՝ ռուսերեն, պարսկերեն, թուրքերեն, անգլերեն, որ վտանգավոր բան եք անում։ Իսկ մենք ոչ մի ռացիոնալ բան չենք անում, ոչ մի նպատակ չենք դնում, ոչ մի բանակցային իդեա չունենք։ Տհաս անչափահասի նման բոլոր առաջարկները մերժում ենք ու բոլորի համար ստեղծում լուրջ պրոբլեմներ։ Պարզ չէ՞, վերջը ոնց է լինելու։ Երևանը չի ձևակերպում իր գրագետ հաշվարկված շահը, բայց բոլորի շահերի հետ հակադրվում է։ Իսկ պարտված հասարակությունը ոչինչ չի ուզում՝ ո´չ ներկա, ո´չ նախկին, ոչ էլ՝ ապագա։ Ուզում է միայն կենցաղ ու անվտանգություն, որն էլ հենց չի լինելու։
 
Հետևություն
 
1.     Լայն հասարակությանը պետք է ճիշտ ներկայացնել վիճակը, և պայքարի հստակ նարատիվը. ընդվզիր, որ լինի խաղաղություն։ Այս ընթացքը տանում է աղետի։
2.     Հարթակը պետք է դառնա առավելագույնս ռացիոնալ և հստակ ձևակերպի իր նպատակը. Դեէսկալացիա երկրի ներսում, Դեէսկալացիա՝ երկրի սահմաններին։
Դեէսկալացիա երկրի ներսում՝ նշանակում է ներքին հաշտության ու բազմավեկտոր երկխոսության մթնոլորտ, դեէսկալացիա երկրի սահմաններին՝ նշանակում է ակտիվ գրագետ արտաքին քաղաքականությամբ ու դաշնակիցներով լուծումներ, որոնք բացառում են պատերազմը։
 
Այս երկու կետերը ենթադրում են բազմաթիվ ենթակետեր ու տեխնիկական աշխատանք։ Հենց նման հարթակն է դառնալու հետպատերազմյան նոր լիդերություն, որը համախմբելու է բոլոր առողջ ուժերին, բոլոր ունակներին։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 

Nazeni Hovhannisyan

03 Oct, 16:11


https://www.youtube.com/live/GUfOaxSi9fo?si=-GMVqSOBFEA8fLx0

Nazeni Hovhannisyan

01 Oct, 16:16


https://youtu.be/Za7kF8DdWMQ?si=6M7-doH53wd_cfMX

Nazeni Hovhannisyan

01 Oct, 10:19


Վերջին տարիների ընկճախտիս համար ամաչեցի՝ ֆիլմը նայելուց հետո: Ասելիքս էնքան շատ է, կփորձեմ կարճել. այս մեծ ու շքեղ կտավը մեր սպորտային հերոս Նազիկ Ավդալյանի բացառիկ ուժի ու ոգու մասին չէ միայն, այլ նաև յուրաքանչյուրիս կորստի ու հաղթանակի, ինչ կարող ենք լինել, բայց ինչ ենք դառնում՝ հուսալքվելու պատճառով: Նազիկի օրինակը լավագույն սպեղանին է...
Այս ֆիլմը բացառիկ Դերասանուհի՝ Աննա Հարությունյանի մասին է նաև.նրա ապրածն ու հաղթանակածը, նրա «հանունի» ուժն ու գերմարդկային հավատը՝ իր հերոսուհու նկատմամբ,իր որոշման ամրության ու երազանքին հասնելու կամքի մասին: Իր՝ Հայրենանվիրությանը: @anna_maxsim Աննա ջան, Մազմանյանը հաստատ շատ կհուզվեր, շատ կփառավորվեր քո հաղթական ընթացքով ու շատ կհպարտանար: Շնորհակալ եմ ԱՆՆԿՈւՆ ոգուդ ու ստացածդ որակի համար:
«Կամուրջներ»-ն այսօր ռեժիսոր, սցենարիստ, դերասանուհի և պրոդյուսեր, «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի հեղինակ՝ Աննա Հարությունյանի մասին է:
Գյումրին, Սերը, Երազանքն ու Սպորտային դրաման՝ փխրուն ուսերին:
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1- ին, 20.00- ին իմ յութուբյան ալիքում: Բաց չթողնեք:
ՆԱՅԵՔ ԱՆՊԱՅՄԱՆ այս իրապատում ֆիլմը: Այն մեզ վերադարձրեց հաղթանակի հիշողությունն ու Կյանքի համը.... Իմաստ և ուժ տվեց նորից....
#ԲՐԱՎՈ
#annamaxim #annaharutyunyan #nazenihovhannisyan #nazikavdalyan
Հ.գ. Սպասեք հաջորդիվ չքնաղ Նազիկ Ավդալյանի չեմպիոնական «Կամուրջներին»:
Շնորհակալություն:

Nazeni Hovhannisyan

01 Oct, 08:57


📍Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա, կան տուժածներ.

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին ֆրանս-թուրքական FC Turquoise ակումբի և ֆրանս-հայկական Հոմենեթմեն թիմերի հանդիպման ժամանակ, հայտնում է Nouvelles d'Arménie-ն։ Հայկական ակումբը հաղթել է 2։0 հաշվով, ինչին թուրք երկրպագուները չդիմանալով վազել են խաղադաշտ՝ սկսելով դանակահարություն։

Ոստիկանները միջամտել են, խաղը դադարեցվել է։ Մի քանի վիրավոր խաղացողներ տեղափոխվել են հիվանդանոց։

«Թուրքիան այսօր» լրատվական
ալիք |
@turkey2day

Nazeni Hovhannisyan

01 Oct, 08:56


‼️Մի շարք ԶԼՄ-ներ հայտնում են, որ Իսրայելը Լիբանանում ֆոսֆորային զինամթերք է կիրառում։

ABCmedia-ն է փոխանցում

Nazeni Hovhannisyan

30 Sep, 19:11


Թշնամական պետության ղեկավար Ի․ Ալիևն այսօր խոստացել է, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ադրբեջանական մշակութային միջոցառում է կազմակերպելու, «երբ օրը գա»։

2018 թ․, առավելապես՝ 2020 թ․-ից հետո թշնամական երկրներ Թուրքիայից և Ադրբեջանից հնչող այսօրինակ հայտարարություններն անտեսվում են ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից։ Անշուշտ, ԱԳՆ-ի ոչինչ չասող հայտարարություններից որոշներում ձևական դատապարտման խոսքեր միգուցե և գտնեք, բայց ասելիքիս իմաստը դա չէ։

Իմաստն այն է, որ իրական ազգային իշխանությունների դեպքում ամբողջ հանրային ուշադրությունն ու պետական համակարգը կմոբիլիզացվեր թշնամական նման հայտարարությունների դեմ՝ ժողովրդին ցույց տալով, որ մենք ունենք արտաքին թշնամի, որի դեմ պիտի պայքարենք։

Փոխարենը, ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից թշնամի և պատերազմի հրձիգ են ներկայացվում Հայաստանի և Սփյուռքի այն ուժերը, որոնք ցանկանում են երկիրն անվտանգ տեսնել արտաքին թշնամու ոտնձգություններից և օրեցօր մեծացող ախորժակից։

Այստեղից ևս մեկ անգամ պարզ հետևություն կարելի է անել, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները փաստացի ծառայում են արտաքին թշնամու շահերին։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Nazeni Hovhannisyan

22 Sep, 05:28


Երկրագնդի ամենամեծաքանակ ազգերը, որոնք չունեն պետություն։

Nazeni Hovhannisyan

19 Sep, 16:08


https://www.youtube.com/live/QOGmdRjaKSA?si=uaWWdX_Fpqnih-D4

Nazeni Hovhannisyan

13 Sep, 13:32


https://youtu.be/4gGHQI9fHb0?si=-4bcVe49X7t1UAov

Nazeni Hovhannisyan

12 Sep, 12:57


@reincarnationorchestra @gaya____3____ Ռոլանդն իր առաջին բեմական քայլից բոլորիս գրավեց իր անկեղծությամբ, իսկական ու շատ պարզ էությամբ, ու հա, չհաշվարկած գործունեությամբ, ստեղծագործելու հատկանիշով, ոչ թե անպայման դուր գալու մոլուցքով : Ստեղծագործ հոգին միշտ գտնում է բանալիներ՝ ինչպիսին էլ որ լինի, որտեղ էլ որ արարի:)
Գայանեի՝ նրա չքնաղ կնոջ ու ընկերոջ հետ՝ Ռոլանդի սիրո, նրանց ստեղծագործական և իրական կյանքի պատմությունները դիտեք այսօր՝ սեպտեմբերի 12- ին, ժ.20.00- ին, իմ յութուբյան ալիքում՝ նրանց ՍԻՐՈ «ԿԱՄՈւՐՋՆԵՐՈւՄ»:՜
Ռոլանդին այսպիսին հաստատ չեք պատկերացնում ))
Շնորհակալ եմ իմ բոլոր հյուրերին՝ վստահության համար:
Ու ԲՈԼՈՐ հարթակների հետևորդներին՝ հավատարիմ և կոնկրետ ուշադրության համար)) 🥹♥️
Յութուբում ու այստեղ անպայման կնշեք, որ երկրից կամ քաղաքից եք դիտում, և չմոռանաք ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ☺️♥️🌹#nazenihovhannisyan #reincarnation #rolandgasparyan #love #family #music #kamurjner #2024 #armenia #yerevan #actress

Nazeni Hovhannisyan

12 Sep, 12:57


Շատ յուրահատուկ, սիրուն բալլադ էր... ԱՆԱՍԵԼԻ՜՜՜...
Էս աշնանահոտ եղանակին շատ վայել !
Սոֆ ջան, սիրուն մարդ,
սրտանց շնորհավոր նոր երգիդ պրեմիերան ⭐️ ու շնորհակալություն, որ մնում ես ոճիդ ու փոփ մտածողությանդ հավատարիմ....
Հ.Գ. Լսեք ու գրեք ձեր կարծիքը)... ինձ համար շատ Աշնան երգ էր... մի ակնթարթ կյանք ու Սեր⭐️
Sofi Mkheyan

https://youtu.be/JOhFqdEgENw?si=fB2kiFKHd_irQKS1

Nazeni Hovhannisyan

12 Sep, 10:25


Օրվա խորհուրդ
Սեպտեմբերի 12

Մենք ապրում ենք Աստծո ներկայության մեջ։ Ներկան մենք ունակ չենք գիտակցելու, անցյալը ունակ չենք փոխելու, ապագան ունակ չենք կանխատեսելու։ Միակ տրամաբանական քայլը, որ պետք է անենք, Աստծո հավիտենականության մեջ ապրելն է։

Nazeni Hovhannisyan

05 Sep, 14:23


Այսօր՝ 20:00 -ից միացեք #NazeniLiveTalks-ի ուղիղ եթերին ❤️Հյուրերս՝շքեղ կանայք են ❤️ Անի Ավդալյանն ու Հրանուշ Եղոյանը

https://www.youtube.com/live/FtbN32GyoQs?si=rFPM9VxShEvRe0j6

Nazeni Hovhannisyan

31 Aug, 07:55


Nazeni Hovhannisyan pinned «0գոստոսի 31. 2023թ. #հետահայաց գրում ու ջնջում եմ, ջնջում ու գրում, երկար ու ձիգ օրեր,ամիսներ, տարիներ: ...ձեր խոսքերն էլ ե՞ն գերության մեջ... Ասելիքս շատությունից խեղդում է, խոսքերս ատ*ոմային ռում*բի նման պայթում են՝ ներս: Մեզ Տրոհում են: Ատոմում էլեկտրոնները…»