Արման Թաթոյան/ Arman Tatoyan @armantatoyan Channel on Telegram

Արման Թաթոյան/ Arman Tatoyan

@armantatoyan


Հետևեք ինձ նաև՝
❗️Ֆեյսբուքում: https://www.facebook.com/TatoyanArman
❗️Թվիթերում: https://twitter.com/atatoyan?s=21
❗️Ինստագրամում: https://www.instagram.com/arman_tatoyan/

Արման Թաթոյան/ Arman Tatoyan (Armenian)

Արման Թաթոյան/ Arman Tatoyan կանանց հետ համասենելի է հաշիվը armantatoyan Telegram-ում: Այս հաշիվը ներառում է Արման Թաթոյանի բոլոր նորությունները և մեկնաբանությունները: Այս հաշիվը ճանաչված է Արման Թաթոյանի կողմից:
❗️ Հետևեք ինձ նաև Ֆեյսբուքում: TatoyanArman
❗️ Թվիթերում: atatoyan
❗️ Ինստագրամում: arman_tatoyan

Արման Թաթոյան/ Arman Tatoyan

21 Nov, 17:08


🇦🇲, 🇺🇸
Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ՛՛Wine & Talk՛՛ միջոցառումը, որի ընթացքում համալսարանի շրջանավարտների հետ քննարկեցինք Հայաստանի իրավական և սահմանային անվտանգության մարտահրավերները, Ադրբեջանի ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը։

Քննարկեցինք Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանման ու դրա համար պատասխանատվության, արցախահայության վերադարձի իրավունքի միջազգային մեխանիզմների հարցեր:

🇺🇸
The American University of Armenia organized a “Wine & Talk” event, during which we, together with the university’s graduates, discussed Armenia’s legal and border security challenges as well as Azerbaijan’s disinformation policies.

We also addressed the mass exodus of Armenians from Artsakh, the accountability for it, and the international mechanisms ensuring the right of return for Artsakh Armenians.

Արման Թաթոյան/ Arman Tatoyan

21 Nov, 07:04


🇦🇲, 🇷🇺, 🇺🇸
Մոսկվա այցիս շրջանակներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում նոյեմբերի 18-ին հանդիպում եմ ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը քննարկել ենք Հայաստանի իրավական և սահմանային անվտանգության մարտահրավերները (Սահմանադրական դատարանի 2024թ. սեպտեմերի 26-ի վտանգավոր որոշումը, «սահմանազատման» գործընթացը և այլն), ինչպես նաև այն, թե ինչ միջազգային մեխանիզմներ կարող են օգտատործվել հայ ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանության համար:

Ամբողջական տեքստ

Արման Թաթոյան/ Arman Tatoyan

08 Nov, 18:20


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/, Գերագույն հոգևոր խորհրդի նոյեմբերի 6-ի ժողով` մասնակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով:

At the invitation of Catholicos of All Armenians Karekin II, I participated at the November 6 meeting of the Supreme Spiritual Council at the Holy Etchmiadzin Mother See.

Արման Թաթոյան/ Arman Tatoyan

08 Nov, 07:19


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել եմ Գերագույն հոգևոր խորհրդի նոյեմբերի 6-ի ժողովին։

Ժողովին ներկայացրել եմ զեկույց Հայաստանում իրավական անվտանգության խնդիրների վերաբերյալ:

Մասնավորապես, անդրադարձել եմ, այսպես կոչված, Սահմանազատման կանոնակարգին, ՀՀ սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշման խիստ մտահոգիչ դիրքորոշումներին` կապված Հայաստանի անկախության հռչակագրի նշանակության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանի իրավական պարտավորությունների վտանգավոր ստորաբերման, ՀՀ պետական սահմանների անվտանգության հետ և այլն:

Արման Թաթոյան/ Arman Tatoyan

30 Oct, 16:06


Նյու Յորքի Սիթի Յունիվերսիթի (City University of New York) համալսարան Ջոն Ջեյ քրեական արդարադատության քոլեջում դասախոսության ընթացքում (նաև դասախոսների մասնակցությամբ) անցյալ շաբաթ քննարկեցի Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերը, ռասիստական ու հայատյաց շարունակվող քաղաքականությունը և դրանց համար պատասխանատվության հարցերը` հաշվի առնելով նաև քոլեջի մասնագիտական ուղղվածությունը:

Արման Թաթոյան/ Arman Tatoyan

27 Oct, 19:29


Մարդու իրավունքների միջազգային առաքելություն Ֆրանսիայում (Փարիզ, Ստրասբուրգ, Լիոն, Մարսել) և Միացյալ Թագավորությունում (Լոնդոն) ուղղված է Արցախի և Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերի բացահայտմանը և դրանց մասին իրազեկության բարձրացմանը։

Այս առաքելությունը նպատակ ուներ նպաստել արդարադատությանը, խաղաղությանն ու անվտանգությանը:
Հայկական սփյուռքի կազմակերպությունների և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ միասին մենք ուժեղ և անսասան ենք Հայաստանի պաշտպանության, հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության ու արդարության հետապնդման հարցում:

🇺🇸Անգլերեն տեքստ

Արման Թաթոյան/ Arman Tatoyan

23 Oct, 16:29


Հարվարդի համալսարանի Իրավունքի դպրոցում դասախոսության ընթացքում Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերը, ռասիստական ու հայատյաց քաղաքականությունը քննարկել ենք այն տեսանկյունից, որ դրանք լիարժեք վկայում են հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության [առկա] շարունակվող ցեղասպան մտադրության (genocidal intent) ու պատասխանատվության պարտադիր անհրաժեշտության մասին:

Վերջում տեղի ունեցավ նաև հանդիպում տարբեր մասնագիտությունների հայ ուսանողների հետ:

Արման Թաթոյան

Արման Թաթոյան/ Arman Tatoyan

17 Oct, 16:12


Հոկտեմբերի 15-ին քննարկումներ են տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, մասնավորապես`

- փաստերով ներկայացվել են հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի եւ թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականությունը:

- Փաստեր ՀՀ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստան սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների եւ շրջակա միջավայրի ոչնչացման վերաբերյալ:

- Բարձրացվել է Արցախից հայերի բռնի տեղահանման փաստերը, նրանց անվտանգ ու ապահով վերադարձի հարցը:

- Ներկայացվել է մշակութային և կրոնական ժառանգությունը մտադրված ոչնչացման ադրբեջանական քաղաքականությունը։

- Ադրբեջանում ապօրինի գերության մեջ գտնվող եւ պատանդ պահվող մեր հայրենակիցների հայրենիք վերադարձի բացարձակ անհրաժեշտությունը:

- Հանդիպմանը կարեւորվել է ադրբեջանական բոլոր հանցանքների համար ադրբեջանական իշխանությունների նկատմամբ պատասխանատվության արդյունավետ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը։

ՄԱՆՐԱՄԱՍՆ