Ազգային ճակատ @armnationalfront Channel on Telegram

Ազգային ճակատ

@armnationalfront


Ազգային ճակատի տեղեկատվական հարթակ 🇦🇲

Ազգային ճակատ (Armenian)

Ազգային ճակատ կարող է գալ ավելի մանրամասն արագանական նվազեցնել տեղեկատվությունը եւ ազգային առաջարկել լուրեր, միտուցումներ, հարթակականորեւը ու հասարակական խորհրդակիրների գնահատականները։ Ազգային ճակատում՝ @armnationalfront, դուրս բերու հարթակականորեւ եւ կարողանագնահաՏես մասնակիցներից խմբիս։ Առաջացման մեծ մասով, ազգային ճակատը անհրաժ տարբեր գործողություններ ներառում է, այն պատրաստ է պատրաստելիս միացումներ, սուրբ եւ բազեվ տեղեկատվյան ստացման միջոցում։ Եւ այստեղ, բալձոտգակ, Առաքել հասարակական ու ազգային որակային խմբիս համապատասխան, սա ձեր հաջողությունը մասն ելնելու հզոր խնդիր ա։

Ազգային ճակատ

05 Feb, 09:18


⚡️Ովքեր են այսօր Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածները

🔷
ArmLur.am-ի տեղեկություններով այսօր Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածների թվում են Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ՝ Արամ Այվազյանը։

🔷Ըստ տեղեկությունների այս պահին ընդհանուր կա 7 ձերբակալված։

🔷Հակակոռուպցիոն կոմիտեն քննության շահերից ելնելով այս պահին այլ մանրամասներ հայտնել չեն կարող։

@armnationalfront

Ազգային ճակատ

05 Feb, 08:42


⚡️Կառավարության առջև շարունակվում է տնտեսվարողների բողոքի ակցիան

🔷
Ակցիա կանցկացվի նաև հունվարի 10-ին ժամը 11-ին

@armnationalfront

Ազգային ճակատ

05 Feb, 07:52


⚡️Տնտեսվարողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության առջև

@armnationalfront

Ազգային ճակատ

05 Feb, 06:44


⚡️Քաղաքացիները շարունակում են տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը

🔷
Նրանցից մեկն ահազանգեց, որ զանգում են վարորդին ու հրահանգում, որ ժողովրդին ավտոբուսից իջեցնեն։

@armnationalfront

Ազգային ճակատ

04 Feb, 19:52


⚡️Ամերիկահայությունը Նիկոլի հետ համայնքի հանդիպմանը ներկա գտնված մասնակիցներից գրեթե ոչ ոքի չեն ճանաչում.

🔷Վաշինգտոնի հայ համայնքը բավականին զարմացած է, քանի որ Նիկոլի հետ ՀՀ դեսպանատանը տեղի ունեցած հանդիպմանը ներկա գտնված մասնակիցներից գրեթե ոչ ոքի չեն ճանաչում:

🔷Հանդիպմանը ներկա է եղել շուրջ 55 անձ, նկարներից պարզ երևում է, որ ԱԳՆ-ն ջանք չի խնայել դիվանագիտական կորպուսի լիարժեք մոբիլիզացիա կազմակերպելու համար՝ Վաշինգտոն են կանչվել հնարավոր բոլոր դիվանագիտական ծառայողները, անգամ Ամերիկայի խոշոր քաղաքներում ՀՀ հյուպատոսներ, մի շարք քաղաքներում ՀՀ պատվո հյուպատոսներ, ներկա են եղել նաև Վաշինգտոնում գտնվող մի շարք հայաստանցիներ, որոնք, իհարկե, տեղի հայ համայնքի հետ որևէ աղերս չունեն:

🔷ԱՄՆ հայ համայնքի համար չափազանց անակնկալ կերպով Փաշինյանին գրկաբաց Վաշինգտոնում ընդունել է «Ամերիկայի հայկական համագումար» կազմակերպությունը:

@armnationalfront

Ազգային ճակատ

04 Feb, 18:37


⚡️Սոնա Մնացականյանի գործով անցյալ ամբողջ տարվա ընթացքում նշանակվել է ընդամենը 5 նիստ

🔷5 նիստից միայն 3-ն են կայացել. 2 նիստ չի կայացել մեղադրյալի պաշտպանների չներկայանալու պատճառով։ Վստահ եմ, որ եթե տուժողը նիկոլական լիներ, ապա դատական նիստերն ամեն շաբաթ կնշանակեին։

Մեդիափորձագետ
Կարեն Վրթանեսյան

@armnationalfront

Ազգային ճակատ

04 Feb, 13:00


⚡️ԶՊՄԿ-ում 5-րդ օրն է գործադուլ է

🔷Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները պահանջում են աշխատավարձերի բարձրացում և տարրական աշխատանքային պայմանների ապահովվում։

🔷Ի պատասխան գործադուլ անողների պահանջներին, պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը պնդում էր, որ գործադուլի դուրս եկած քաղաքացիները աշխատավարձի անիրատեսական բարձրացում են պահանջում, և կազմում են աշխատողների ընդհանուր թվի 7-8%-ը։

🔷Երեկ, գործադուլ անողները քվեատուփ են դրել Քաջարանի կենտորնում և կոմբինատի տարածքում և փակ, գաղտնի քվեարկություն են անցկացրել։

🔷Աշխատակիցները լրացրել և քվեատուփն են գցել «Աջակցո՞ւմ եք աշխատավարձի բարձրացման և աշխատանքային պայմանների բարելավման պահանջով կազմակերպված գործադուլին» քվեաթերթիկը։

🔷Ըստ նախնակն տվյալների, կոմբինատի աշխատակիցների ընդհանուր թվի կեսից ավելին՝ 2448 աշխատակից, «այո» է ասել աշխատավարձերի բարձրացման և աշխատանքային պայմանները բարելավելու պահանջին:

@armnationalfront

Ազգային ճակատ

04 Feb, 12:07


⚡️2 զավակս էս հողի համար են զոհվել, բայց էսօր կտոր-կտոր տալիս են, սիրտս մղկտում է

@armnationalfront

Ազգային ճակատ

04 Feb, 09:34


⚡️56 համարի ավտոբուսի վարորդը հրաժարվում է վարել, սպասում է «շեֆությանը»

@armnationalfront

Ազգային ճակատ

04 Feb, 09:04


⚡️Փեզեշքիանը Հաջիևի հետ հանդիպմանը վերահաստատել է տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության մասին Թեհրանի դիրքորոշումը

🔷«Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն ամենևին ընդունելի չէ»,-

ԻԻՀ Նախագահի
Մասուդ Փեզեշքիան


@armnationalfront

Ազգային ճակատ

03 Feb, 20:11


⚡️Հենրիխ Մխիթարյանը չի ժամանել Հայաստան և չի ուղարկել ներկայացուցիչ՝ Նիկոլ Փաշինյանից ստանալու տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

@armnationalfront

Ազգային ճակատ

03 Feb, 19:25


⚡️Փաստաբանները փետրվարի 10-ին բողոքի ակցիա կիրականացնեն

🔷Բողոքի ակցիաի նպատակն է պահանջելով ՀՀ կառավարությունից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ ազգային ժողով ուղարկելու միջոցով՝ փաստաբանական գործունեություն համարվող ծառայությունների մատուցումը, անվճար (անհատույց) և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը ազատել ավելացված արժեքի հարկից:

@armnationalfront

Ազգային ճակատ

03 Feb, 17:35


⚡️Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան առջև Փաշինյանին դիմավորել են երիտասարդները, նրա քաղաքականությունը քննադատող պաստառներով

@armnationalfront

Ազգային ճակատ

03 Feb, 16:02


⚡️Ի նշան բոյկոտի երիտասարդները իրազեկման ակցիա են իրականացրել և «չենք վճարելու» գրությամբ պիտակներ փակցրել ավտոբուսներում

@armnationalfront

Ազգային ճակատ

03 Feb, 14:58


🔴Քաղաքացիները ահազանգում են, որ խափանվել են մետրոպոլիտենի կայարանների վալիդատորները

@armnationalfront

Ազգային ճակատ

27 Jan, 20:18


⚡️Կվերականգնենք Հայոց բանակի ավանդույթներն ու հաղթական շքերթը

Բագրատ Սրբազանի ուղերձը Հայոց բանակի տոնին

@armnationalfront

Ազգային ճակատ

27 Jan, 18:08


⚡️Մայր աթոռն անդրադարձել է Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը՝ կապված Հայոց ցեղասպանության հետ

🔷
Դեռ 1921 թվականին Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կողմից ապրիլի 24-ը սահմանվել է Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի օր։

🔷«Հայոց Ցեղասպանության 50-րդ տարելիցին պետական հատուկ որոշմամբ և հոգածությամբ Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցված Հայոց Ցեղասպանության հուշահամալիրը, ինչպես նաև աշխարհի տարբեր կողմերում վեր խոյացած հուշակոթողները Եղեռնի դատապարտման հարցում ազգային, պետական և եկեղեցական միահամուռ կամքի և վճականության համընդհանուր դրսևորում են։

🔷Նվիրական այս օրը հուշակոթողների առջև ամենուր իր աղոթքն ու խոնարհումն է բերում մեր ժողովուրդը։

🔷Իսկ 2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության ընթացքում «վասն հաւատոյ և վասն հայրենեաց» նահատակված հայորդիների սրբադասման արարողությունը, որն ինքնին խոսուն վկայություն է Հայոց Եկեղեցու դիրքորոշման։

🔷Հայոց Ցեղասպանությունը ոճրագործություն է ոչ միայն մեր ժողովրդի, այլև համայն մարդկության դեմ։

🔷Հրամայական է Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը կանխելու համար աշխարհում նմանօրինակ եղեռնագործությունները»։

Մայր աթոռ Սուրբ Էջմիածին

@armnationalfront

Ազգային ճակատ

27 Jan, 14:59


⚡️«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությունը անընդունելի է համարում Հայաստանի գործող իշխանությունների կողմից ՀՀ պետական օրհներգը փոփոխությունների ենթարկելու նախաձեռնությունը

@armnationalfront

Ազգային ճակատ

27 Jan, 12:18


⚡️Ի հակազդումն տգիտության Հայ դատի կենտրոնական գրասենյակի հայտարարությունը

🔷Հայոց ցեղասպանության էության նենգափոխումը, կատարված ոճրագործության մասշտաբների մեղմացումը, Հայոց ցեղասպանության խնդրի միջազգայնացման դեմ արշավը և տարատեսակ այլ շահարկումները նախ և առաջ անարգանք են անմեղ զոհերի հիշատակին։

🔷Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը իրականացնում է արդեն ոչ թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու, այլ Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականություն։

🔷Հայաստանի իշխանությունների կողմից նման հայտարարությունների պայմաններում Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների միջազգային ցանցը պարբերաբար առերեսվում է հավելյալ խնդիրների, որոնց պայմաններում հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ աշխատանքներն էապես դժվարանում են։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

@armnationalfront

Ազգային ճակատ

27 Jan, 10:21


⚡️ Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը 96 կողմ, 80 դեմ և 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է բանաձև, որը կոչ է անում 2025 թ. հրավիրել միջազգային խաղաղության համաժողով՝ որտեղ պետք է քննարկվեր «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և հավաքական վերադարձի իրավունքին» վերաբերող հարցեր

🔷Այդ ժամանակ Շվեյցարիայի ԱԳ նախարար Ինյացիո Կասիսը բառացի հայտարարեց. «Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն ցանականում այս համաժողովի անցկացումը»։

🔷Հայկական մամուլում լուրը տարածվեց, իբրև Շվեյցարիայի կառավարություն ցանկության բացակայության պայմաններում է մերժվել նախաձեռնությունը։

🔷Մինչդեռ նախարարը համաժողովի չանցկացումը հիմնավորեց ոչ թե Շվեյցարիայի դիրքորոշմամբ, այլ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյանների կողմից նման համաժողով անցկացնելու ցանկության բացակայությամբ։

🔷Փաստորեն, հրաժարվելով Ադրբեջանի հետ բանակցություններում քննարկել արցախահայերի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, գործող իշխանությունները հետևողականորեն խոչընդոտում են դա անել նաև միջազգային գործընկերներին։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Քրիստինե Վարդանյան

@armnationalfront

Ազգային ճակատ

27 Jan, 09:41


⚡️Ղալաթ արեցինք, որ դրան ընտրեցինք, էշի պես մեզ բանում են

🔷«Ո՞նց կարելի է այսպես ապրել, մարդու իրավուքներ են խախտում։ Մեզ ուղղարկում է Ամերիկա, բայց ես իմ հայրենիքը սիրում եմ, ուզում է թող ինքն էլ գնա»։

@armnationalfront

Ազգային ճակատ

27 Jan, 08:18


⚡️Այս պահին տնտեսվարողները թանկացումների դեմ ակցիա են իրականացնում Կարավարության շենքի առջև

@armnationalfront

Ազգային ճակատ

26 Jan, 19:37


⚡️Աբխազիայի հայ համայնքը վտանգի տակ է

🔷Ինչպես պնդում են աբխազահայերը, տեղի քաղաքական ընդդիմությունը սերտ կապի մեջ է թուրք ազգայնականների ու Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ:

🔷Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Աբխազացի ընդդիմադիրները, տեղի հայերին խոչընդոտ համարելով իշխանությունը զավթելու համար, Թուրքիայի աջակցությամբ «սև ցուցակներ» են կազմում և սադրանքներ նախապատրաստում հայերի դեմ, չեն բացառվում հայերի նկատմամբ ջարդերն ու բռնությունները:

🔷Ըստ որոշ լրատվամիջոցների՝ Աբխազիայի հայ համայնքն արդեն նույնիսկ դիմել է Հայաստանին, որպեսզի նրանք պաշտոնապես դիմեն Աբխազիայի իշխանություններին՝ հայ համայնքի անվտանգությունն ապահովելու համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով:

🔷Աբխազիայում հայերի թիվը, ըստ տարբեր տվյալների՝ կազմում է 41 900-ից 67 000 մարդ կամ երկրի բնակչության 17,4-ից 31 տոկոսը համապատասխանաբար։

@armnationalfront

Ազգային ճակատ

26 Jan, 15:49


⚡️Ապազգային, ապապետական և հակագիտական մտավարժանքներից ծնված վարչախմբի պարագլխի վերջին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան մեր համազգային հավաքական իրավունքների և ինքնութենական հիմքերի կազմաքանդում և նսեմացում, տարատեսակ քողածածկույթներով թուրք-ադրբեջանական պահանջների բավարարում

🔷
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը վերահաստատում է՝

1️⃣Հայոց ցեղասպանության ճանաչումը, մեր ժողովրդի իրավունքների վերատիրացումն անժամանցելի է, այն հիմնված է միջազգային իրավունքի, պատմական արդարության վերականգման կենսական պահանջի վրա, բխում է Հայ ժողովրդի և Հայոց պետականության ռազմավարական շահերից,

2️⃣Ցեղասպանության դատապարտումը, հետեւանքների վերացումը լրջագույն հիմք են՝ բացառելու և կանխելու մարդկության դեմ նման հանցագործությունները,

3️⃣Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման` ՀՀ Անկախության հռչակագրով արձանագրված պահանջից հրաժարումը չի չեզոքացնելու Հայաստանի Հանրապետության դեմ թշնամական, ծավալապաշտպական նկրտումները, անվտանգության սպառնալիքները։

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմին

@armnationalfront

Ազգային ճակատ

26 Jan, 11:21


⚡️Նիկոլի ռեժիմի՝ «Իրական Հայաստանի և խաղաղության» մասին ռազմավարությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի դենացիոնալիզացիայի՝ մեր էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր, որը մշակվել և իրականացվում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ համատեղ

🔷Խաղաղությունը խոստում չէ, այլ ուժեղ լինելու կարողություն: Իսկ ուժեղ լինելու համար անհրաժեշտ է հզոր բանակ, զարգացած տնտեսություն և արդյունավետ արտաքին քաղաքականություն։ Այս բոլոր ուղղություններով գործող վարչախումբը լիակատար ձախողվել է՝ վերածվելով սպառնալիքի հայ ժողովրդի և պետականության համար։

🔷Հետևաբար, մենք պետք է կենտրոնանանք երկու հիմնական անելիքների վրա՝

1️⃣բոլոր հնարավոր միջոցներով հանրությանը ներկայացնել իրականությունը և թույլ չտալ կեղծել այն,

2️⃣համախմբել ուժերը և հստակ քայլեր ձեռնարկել սպասվող սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ:

Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ
Իշխան Սաղաթելյան


@armnationalfront

Ազգային ճակատ

26 Jan, 10:41


⚡️ Ցեղասպանագիտությունը վաղուց է տվել Փաշինյանի բարձրացրած հարցերի պատասխանը. ցեղասպանագետ
Սուրեն Մանուկյան


1️⃣«Անքննելի իրողություն է գոնե այն ոլորտի մասնագետների համար, ովքեր զբաղվում են ցեղասպանությամբ... Դա նույնն է, եթե այսօր փորձենք ասել, որ պետք է վերարժևորել Նյուտոնի օրենքները և հասկանալ՝ արդյոք մեխանիկան այդպես է աշխատում, թե չէ:

2️⃣Թե ինչո՞ւ1939-ին չէին խոսում Հայոց ցեղասպանության մասին, Փաշինյանի այդ հարցի պատասխանն էլ, ըստ ցեղասպանագետի, շատ ակնհայտ է՝ 1939-ին ցեղասպանություն տերմինը պարզապես դեռ ի հայտ չէր եկել. - «Ցեղասպանություն՝ Genocide տերմինն առաջին անգամ ի հայտ է եկել 1943-ին,

3️⃣Փաշինյանը Շվեյցարիայում արած իր հայտարարությամբ փորձում է ակնարկել, թե Խորհրդային Միությունն է ստեղծել և օրակարգ բերել Հայոց ցեղասպանության հարցը, այն դեպքում, երբ ԽՍՀՄ-ը միշտ արգելել է այդ թեման։

🔷50-ականներից հետո Ցեղասպանության հարցը մի փոքր ավելի շատ է սկսել արծարծվել այն պարզ պատճառով, որ բռնապետ Ստալինի մահից հետո որոշ թեմաներ սկսեցին բացվել, ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև բռնաճնշումների ու գուլագների մասին սկսեցին գրել"։

@armnationalfront

Ազգային ճակատ

26 Jan, 10:14


⚡️Ես ուխտել եմ, որ տավուշյան այս ամբողջ արհավիրքը դառնալու է չարիքի իշխանության գերեզմանափորը

Բագրատ Սրբազան

@armnationalfront

Ազգային ճակատ

25 Jan, 13:20


⚡️Եզակի դեպք ՀՀ պատմության մեջ․ ՄԻՊ-ը սպառնալիք է հնչեցնում ԱԺ պատգամավորի հասցեին

🔷 Երեկ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել է Քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի և խնդիրների մասին:

🔷Հրապարակումից հետո ՀՀ ՄԻՊ-ը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ սպառնացել է Գառնիկ Դանիելյանին ՀՀ Քրեական Օրենսգրքի հոդվածներով:

🔷«Սա պարզապես խայտառակություն է, ոչ այլ ինչ, քան ինձ լռեցնելու փորձ․ եզակի դեպք ՀՀ պատմության մեջ, երբ Մարդու իրավունքների պաշտպանը սպառնալիք է հնչեցնում ԱԺ պատգամավորի հասցեին՝ բարձրացված խիստ մտահոգիչ հարցերի համար»,-նշում է Գառնիկ Գաբրիելյանը

@armnationalfront

Ազգային ճակատ

25 Jan, 11:32


⚡️Թուրք-ադրբեջանական ռազմական նոր պայմանավորվածությունը՝ Փաշինյանի սուտ խոստումների ֆոնին

🔷Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Հիքմաթ Միրզաևը Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Սելջուկ Բայրաքթարօղլուի հետ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկում, ինչպես նաև  «տարածաշրջանային անվտանգության գործում թուրք-ադրբեջանական ներդրնան» շուրջ պայմանավորվածություն ձեռք բերում։  

🔷 Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 1-12-ը, Կարսում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու, որի ընթացքում զինծառայողները կկատարեն տարբեր մարտական պատրաստության առաջադրանքներ բնակեցված վայրերում, ձնառատ և ցրտաշունչ եղանակային պայմաններում դժվարանցանելի տեղանքում։

@armnationalfront

Ազգային ճակատ

25 Jan, 08:33


⚡️«Եվրոպա են գնում» ու ԵՄ-ի կրթական ծրագրի՝ «Էրազմուս+»-ի գրասենյակը փակում

🔷Հունվարի 1-ից Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը՝ պայմանավորված ՀՀ ԿԳՄՍ նախարարության որոշմամբ։

🔷Գրասենյակը տեղեկացնում է, որ ծրագրի բոլոր գործողություններին վերաբերող հարցերն այսուհետ անմիջականորեն համակարգելու է ԿԳՄՍ նախարարությունը:

Ազգային ճակատ

25 Jan, 07:09


⚡️Մինչև 2050-ի ՀՀ զարգացման տապալված ռազմավարության կետերը

🔷«Մինչև 2050 թվականը Հայաստանի զարգացման ռազմավարությունը մնացել է թղթի վրա, իսկ իշխանությունները զբաղված են անիրականանալի՝ Խաղաղության խաչմերուկի ծրագրերով։

1️⃣Հայաստանի բնակչության աճ՝ մինչև 5 մլն մարդ

🔷Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը 2024-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2,99 մլն մարդ, որը ռուսների, հնդիկների և այլ ազգերի ներկայացուցիչների ներգաղթի հաշվին 2023-ի հունվարի 1-ի դրությամբ արձանագրված ցուցանիշից ավելի է 53 հազարով։

2️⃣Կրթության վերածումն ազգային կենսակերպի

🔷Իշխանությունը ամեն բան փորձում է անել՝ վերացնելով կրթական նախկին հաստատված նորմերը։ Կառավարությունը 2 տրիլիոն դրամ պատրաստվում է ներդնել Ակադեմիական քաղաքի կառուցման համար, որը բարձրագույն կրթության կործանումն է։

3️⃣Հայաստանի վերածումը բարձր տեխնոլոգիաների երկրի

🔷Այս նպատակին հասնելու ճանապարհը «Հայասաթ 1-ն» էր, որը թռիչքից հետո՝ տիեզերք հայտնվելուն պես, ոչ միայն խափանվեց և չկատարեց իր առաքելությունը, այլև խնդիրներ առաջացրեց օտարերկրյա պետությունների արբանյակների համար։

@armnationalfront

Ազգային ճակատ

24 Jan, 12:58


⚡️Ինչպես Սերգեյ Լավրովի հետ տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարել էր Արարատ Միրզոյանը, այսօր ԱԺ Եվրոպական ինտեգրման մշտական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում իշխող ուժի պատգամավորները կողմ են քվեարկել ԵՄ ինտեգրման գործրթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին

🔷Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը անհամատեղելի է ԵԱՏՄ Հայաստանի անդամակցության հետ։

@armnationalfront

Ազգային ճակատ

24 Jan, 11:28


⚡️2023 թվականին ուժային կառույցների՝ (Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, ՆԳՆ-ի, Հակակոռուպցիոն կոմիտեի և ԱԱԾ-ի) 85 աշխատակից ստացել են 343 մլն դրամի 105 նվիրատվություն

🔷Նվիրատուներից 96-ը հայտարարատու չեն եղել, և նրանց նվիրաբերած գումարների ծագումը հանրության համար տեսանելի, հետևաբար հետագծելի չէ։

🔷Նույնիսկ հայտարարատու նվիրատուների դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միշտ չէ, որ ուսումնասիրում է հայտարարագրերը, այն դեպքում, երբ որոշ պաշտոնյաներ պարբերաբար ստանում են նվիրատվություններ, որոնց միջին գումարը մոտ է Հայաստանում 1 տարվա միջին աշխատավարձին։

@armnationalfront

Ազգային ճակատ

24 Jan, 09:54


⚡️Ահազանգ.
Վերջին թողարկման ID քարտերը չեն պարունակում չիպ

🔷Այս տարվա վերջին Հայաստանի բնակչության 1/3-ից ավելին, մոտ մեկ միլիոն մարդ, պարտավորված են առաջին անգամ առցանց հայտարարագրել իրենց եկամուտները։

🔷Չիպը հարկավոր է էլեկտրոնային ստորագրության համար, որն օգտագործելու համար անհրաժեշտ է քարտի հետ տրվող PIN կոդերը։

🔷Փաստացի՝ նոր ID քարտեր ստացած մարդիկ չեն կարողանա հայտարարագրում կատարել իրենց քարտերով և ստիպված կլինեն, բացի Ekeng ընկերությանը տարեկան 3500 դրամ տալուց էլեկտրոնային ստորագրության համար, նաև ունենալ հատուկ քարտ և տալ բջջային ցանցերին հավելյալ ամսական վճար։

@armnationalfront

Ազգային ճակատ

24 Jan, 09:36


⚡️Տարածաշրջանի ամենափոքր մայրաքաղաքը ամենաթանկ տրանսպորտով

🔷Քաղաքի չափն ու ճանապարհների երկարությունը ուղիղ ազդեցություն ունեն հասարակական տրանսպորտի տոմսերի գների վրա։

🔷Ավելի մեծ քաղաքներում՝ ավելի լայն ճանապարհային համակարգով, սովորաբար պահանջվում են ավելի շատ ռեսուրսներ ենթակառուցվածքների, պահպանման և շահագործման համար, ինչը բերում է ավելի բարձր ծախսերի։

🔷Այս ծախսերը հաճախ արտացոլվում են տոմսերի գներում՝ համակարգի կայուն ֆինանսավորումն ապահովելու համար։

🔷Փոխարենը, ավելի փոքր քաղաքներում, որտեղ ճանապարհներն ավելի կարճ են, շահագործման ծախսերը կարող են ավելի ցածր լինել, ինչն էլ հանգեցնում է ավելի մատչելի գների։

Երևանի Ավագանու անդամ
Սամվել Հակոբյան


@armnationalfront

Ազգային ճակատ

24 Jan, 08:24


⚡️ԵԱՀԿ-ն հրապարակել է Վրաստանի ընտրությունների վերլուծության վերջնական զեկույցը

🔷Ռուսաստանի կողմից միջամտության նշաններ չեն հայտնաբերվել։

🔷Չնայած զեկույցին, Եվրամիությունը շարունակում է հերքել վրացական ընտրությունների արդյունքները։

@armnationalfront

Ազգային ճակատ

24 Jan, 07:56


⚡️Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի

🔷Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:

🔷Պեկինն իր դիվանագիտական զինանոցում հարյուրավոր պրոֆեսիոնալներ ունի, որ կարող են հենց այսօր գործուղվել Երևան:

Իսկ որո՞նք են նման մոտեցման պատճառները:

1️⃣Նախ, Հայաստանը, չնայած բարձր մակարդակով տրված հավաստիացումներին, բացարձակ հետաքրքրվածություն չի ցուցաբերում «Ճանապարհ և գոտի» մեգանախագծով և ոչինչ չի անում դրա մաս կազմելու համար:

2️⃣Հայաստանը դեռևս շարունակում է մնալ փաստացի գոյություն չունեցող հակաչինական կրոնական ազատության ալիանսի կազմում (չխառնել կրոնական ազատության գագաթնաժողովի հետ), չնայած դրա հիմնադիր՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Պոմպեոն ինքն էր ներկայացնում դրա հակաչինական բնույթը: Փաստացի, ալիանսն ավելի քան 4 տարի է չի գործում, սակայն Հայաստանը շարունակում է ֆորմալ առումով դրա մաս կազմել:

3️⃣Կարևոր է նաև հիշել, որ Հայաստանն այն պետությունն է, որ ընդունել էր Թայվանի էկոնոմիկայի նախարարին, հանձնառություն ունենալով զերծ մնալ Թայվանի պաշտոնյաների հետ որևէ ուղիղ շփումներից: Թայվանի խնդիրը Չինաստանի համար ամենից զգայուն թեման է և այստեղ նա այլ կարծիք չի հանդուրժում, քան մեկ Չինաստան սկբունքը:

🔷Այսքանից հետո, չինացի մեր գործընկերների նման մոտեցումը բավականին տրամաբանական է և հիմնավոր: Գերտերություններին չի կարելի այսպես վերաբերվել:

Միջազգայնագետ
Սուրեն Սարգսյան

@armnationalfront

Ազգային ճակատ

23 Jan, 13:15


⚡️Այսօր էլ որոշեցի «հերոսանալ»՝ աղբահանության 2025թ․ վճարը մուծելով

🔷Պարզվեց այստեղ էլ անցած տարվա համեմատ այն աճել է մոտ 3 անգամ․ 2024թ․ համար վճարել եմ 4800 ՀՀ դրամ, իսկ այս տարվա համար՝ 13000 ՀՀ դրամ։

🔷Մեկ բառով ասած՝ պետական ռեկետ:

Բրյուսովի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյան

@armnationalfront

Ազգային ճակատ

23 Jan, 09:58


⚡️Ժողովրդին սարքել են գազար, ոնց կարում ծյոռկում են․ ակցիայի մասնակից

🔷«Ի՞նչ ա ուզում մեզանից այս կառավարությունը, չեն էլ ամաչում, բոլորիս խաբում են»։

@armnationalfront

Ազգային ճակատ

23 Jan, 09:19


⚡️Նիկոլ Փաշինյանի ոչ մի բառը չի համընկնում իրականության հետ

🔷«Մեզ մեր մանր հացի փողն էլ չեն թողում աշխատենք, այսպես որ շարունակվի մանր ու միջին բիզնեսները կփակվեն»:

@armnationalfront

Ազգային ճակատ

23 Jan, 09:04


⚡️Մենք սխալվել ենք, ընտրել ենք Փաշինյանին, հիմա խոսք եմ տալիս մեր սխալը կուղղենք

🔷 «Չի կարելի էսպես վարվել սեփական ժողովրդի հետ, եթե ինքը մտածում է, որ միշտ էդ պաշտոնում է լինելու, ուրեմն սխալվում է։

🔷Մենք սխալվել ենք ընտրել ենք Փաշինյանին, հիմա խոսք եմ տալիս մեր սխալը կուղղենք, էլ ինքը երբեք չի ընտրվելու, ոչ ինքը, ոչ էլ իր թիմակիցները»։

@armnationalfront

Ազգային ճակատ

23 Jan, 07:18


⚡️Այս պահին տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի առջև

@armnationalfront

Ազգային ճակատ

22 Jan, 18:02


⚡️Վաղը՝ հունվարի 23-ին ժամը 14:00-ին

🔷Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու են «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները 16 մեղադրյալների նկատմամբ։

🔷Մեղադրող դատախազները սկսելու են հրապարակել գրավոր ապացույցները։

Իրավապաշտպան
Ռուբեն Մելիքյան


@armnationalfront

Ազգային ճակատ

22 Jan, 16:26


⚡️Մինչ ԱԺ-ում Փաշինյանը գովերգում է հայտարարագրման համակարգը, ներկայացնենք մի քանի կարևոր փաստ հայտարարագրման դժվարությունների մասին՝

🔷Հայաստանում կա մոտ 750.000 գրանցված աշխատող

🔷
Գրանցված աշխատողներից վստահաբար բազմաթիվ քաղաքացիներ չունեն համակարգիչ, իսկ հեռախոսով լրացնելը շատ բարդ կլինի, եթե ոչ անհնարին:

🔷Էլեկտրոնային ստորագրություն ակտիվացնելու համար պետք է վճարել հեռախոսային կապի օպերատորին 3000 ՀՀ դրամ։

🔷Նույնականացման (ID) քարտ չունեցող քաղաքացիները պարտավոր են այն ստանալու համար վճարել 3000 ՀՀ դրամ։

🔷Հատկանշական են նաև անձնագրային և վիզաների վարչությունում գոյացող անմարդկային հերթերը։

🔷75000 դրամ մինիմալ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար դա աշխատավարձի 4%-ն է։

🔷Բազմաթիվ տարեցների համար ավելորդ դժվարություն է առաջացնում նաև համակարգչի և հայտարարագրման համակարգի իմացությունը։

Ազգային Ճակատ

@armnationalfront

Ազգային ճակատ

22 Jan, 15:38


⚡️Դատարանը փոխեց Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով

🔷Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված էր։

🔷Հայտնենք նաև, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։

🔷Փաստաբանները բազմիցս հայտնել են, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Սուրեն Մանուկյանի մեղավորության մասին։

@armnationalfront

Ազգային ճակատ

22 Jan, 14:47


⚡️Ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է ՍԴ՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականությունը

🔷Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած կարգավորումներով փաստաբանական ծառայություններ մատուցող՝ շրջանառության հարկ վճարողներին պարտադրվում է անցնել հարկման ընդհանուր համակարգ (վճարել ԱԱՀ և շահութահարկ)

🔷Ինչպես նաև փաստաբանական գրասենյակների կողմից անվճար հիմունքներով մատուցվող ծառայությունները ենթարկվում են հարկման ավելացված արժեքի հարկով:

Փաստաբանների պալատի նախագահ
Սիմոն Բաբայան


@armnationalfront

Ազգային ճակատ

20 Nov, 16:47


⚡️ Փաշինյանը պահանջել է մինչև 2025 թ-ի գարունն ազատել Բրյուսովի շենքը

🔷
Ըստ 24News-ի աղբյուրների, միջոցառման ավարտից հետո Փաշինյանն իր մոտ է հրավիրել Մանկավարժականի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորներին, հանդիպմանը մասնակցել են նաև Գիտության պետական կոմիտեի ղեկավար Սարգիս Հայոցյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

🔷Փաշինյանը  տեղեկացրել է, որ այս երեք բուհերի միավորման գործընթացը պետք է հնարավորինս շուտ ավարտել, իսկ Բրյուսովի շենքը պետք է ազատված լինի մինչև 2025 թ-ի գարնանը։

@armnationalfront

Ազգային ճակատ

20 Nov, 10:35


⚡️«Խաղաղության» ճանապարհին. Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան

🔷Հայաստանը մեղադրվում է «էներգառեսուրսների նկատմամբ Ադրբեջանի իրավունքները խախտելու համար»։

🔷Բաքուն շարունակում է փոխհատուցում պահանջել Հայաստանից իբր էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները խախտելու, «Ադրբեջանի տարածքներում» (նկատի ունեն իրենց կողմից օկուպացված Արցախը) վերականգնվող էներգիայի աղբյուրներն ապօրինի շահագործելու և վնաս պատճառելու համար։

@armnationalfront

Ազգային ճակատ

20 Nov, 08:45


⚡️Հիքմեթ Հաջիևը նշել է օկուպացված Արցախ հայերի վերադարձի պայմանները

🔷Ալիևի օգնականը մեկնաբանել է ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնի և Էդ Մարկիի այցը, ինչպես նաև բարձրաձայնել օկուպացված Արցախ վերադառնալու պայմանների մասին.

🔷«Էթնիկ հայերը Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել միայն անհատական ​​հիմունքներով, և նրանց վերադարձը կքննարկվի մեր երկրի օրենքներին համապատասխան, եթե քաղաքացիություն շնորհվի:

🔷Սակայն դա կարող է տեղի ունենալ միայն փոխադարձ հիմունքներով և Հայաստանից վտարված բնիկ ադրբեջանական բնակչության վերադարձի իրավունքի ճանաչմանը զուգահեռ»։

@armnationalfront

Ազգային ճակատ

20 Nov, 08:36


⚡️Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ

🔷Պատճառը COP29-ի շրջանակներում Ադրբեջանի իշխանությունների կողմից Ֆրանսիայի և եվրոպացիների հասցեին արված անընդունելի արտահայտություններին։

@armnationalfront

Ազգային ճակատ

20 Nov, 06:49


⚡️Միջազգային ակտիվիստները ակցիաներ են իրականացնում COP 29-ի և Ադրբեջանի կողմից Հայկական տարածքների (Արցախի) օկուպացիայի դեմ` Բրյուսելի ջրածնի եվրոպական շաբաթվա ընթացքում

🔷Միջազգային կլիմայական ակտիվիստները բողոքի ակցիա են կազմակերպել նոյեմբերի 18-22-ը Բրյուսելում անցկացվող European Hydrogen Week 2024֊ի ընթացքում՝ դատապարտելով Եվրամիության (ԵՄ) աջակցությամբ իրականացվող կանաչ ջրածնի նախագծերը, որոնք նպաստել են Ադրբեջանի օկուպացիոն քաղաքականությանն ու Արցախում հայերի նկատմամբ մարդու իրավունքների խախտումներին:

@armnationalfront

Ազգային ճակատ

19 Nov, 17:53


⚡️Կանխատեսելի

ՀՀ նախագահի հրամանագրերով՝ Գնել Սանոսյանն ու Վահե Ղազարյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

@armnationalfront

Ազգային ճակատ

19 Nov, 16:19


⚡️Վահագն Չախալյանն արդարացվեց

«Ամիսներ շարունակ տևող նախաքննությունն ի վերջո եկավ հավաստելու այն, ինչը որ ի սկզբանե պարզ էր, որ Վահագն Չախալյանը հանցագործություն չի կատարել և քննիչի կողմից մնում էր միակ որոշումը կայացնել արդարացման հիմքով քննությունը դադարեցնելու վերաբերյալ և, ըստ էության, Վահագն Չախալյանն արդարացվեց, և հիմա ունի արդարացվածի դատավիճակ»։

Իրավապաշտպան
Վահան Հովհաննիսյան


@armnationalfront

Ազգային ճակատ

19 Nov, 13:56


⚡️Լուրերը հաստատվեցին

🔷Նարեկ Զեյնալյանը հայտնում է պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին։

@armnationalfront

Ազգային ճակատ

19 Nov, 13:27


⚡️Խցկվելով` քաղաքացիները մեծ դժվարությամբ են օգտվում «բարեփոխված» երթուղային տրանսպորտից

@armnationalfront

Ազգային ճակատ

19 Nov, 11:46


⚡️ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով սեփական դիմումի համաձայն դադարեցրել են անդամակցությունն «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին։

@armnationalfront

Ազգային ճակատ

19 Nov, 11:30


⚡️ԱՄՆ կոնգրեսականները Բաքվում խոսել են հայ գերիների ազատ արձակման ու արցախահայության վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտության մասին

🔷Բաքվում անցկացվող COP 29 կլիմայական կոնֆերանսի ժամանակ Ալիևի կառավարության կողմից ճնշումների և ահաբեկումների պայմաններում, սենատորներ Էդ Մարքին  և Շելդոն Ուայթհաուսը, ինչպես նաև Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենք Փալոնը բարձրաձայնել են Արցախի էթնիկ զտումների ենթարկված հայ բնակչության վերադարձի իրավունքի իրացման հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտությունը։

@armnationalfront

Ազգային ճակատ

19 Nov, 07:13


⚡️«Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար

🔷Միջոցառման հիմնական նպատակն է աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը ՀՀ-ում՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խնդիրների լուծմանը։

@armnationalfront

Ազգային ճակատ

18 Nov, 17:04


⚡️Եվրախորհրդի կոմիտեն Ադրբեջանին կոչ է անում քաղաքական ու իրավական պայմաններ ստեղծել Արցախի հայերի անվտանգ վերադարձի համար

🔷Խորհրդատվական կոմիտեն Ադրբեջանի ղեկավարությանը հորդորում է ստեղծել «քաղաքական, իրավական և գործնական պայմաններ, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանված հայերի ապահով, անարգել և կայուն վերադարձի համար»։

🔷Կոմիտեն ընդգծում են նաև սեփականության հետ կապված հարցերին լուծում տալու համար մեխանիզմի ստեղծման կարևորությունը։

🔷Արցախահայերի վերադարձի համատեքստում Կոմիտեն շեշտում է նաև, որ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա հակահայկական նարատիվներից և «հաստատակամորեն պայքարի» դրանց դեմ՝ «հաշտեցման գործընթացի համար հիմք դնելու նպատակով»։

@armnationalfront

Ազգային ճակատ

18 Nov, 14:45


⚡️Աղմկահարույց սպանությունից հետո Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել

🔷Մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է:

🔷Սպանության վայրում է եղել և այս թեմային մասնակից է նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը:

@armnationalfront

Ազգային ճակատ

18 Nov, 11:49


⚡️Ես աջակցում եմ Հայաստանին

Այս օրերին Բաքվում ընթացող COP29-ի մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ Սենատոր
Էդ Մարկին
ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան հակադարձել է նրան և ներկայացրել Արցախի էթնիկ զտումները։

@armnationalfront

Ազգային ճակատ

18 Nov, 09:43


⚡️Այս պահին հաստատված ազատման դիմում են գրել

🔷ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը

🔷ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը,

🔷Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը,

🔷ՆԳ նախարար Վահե Ղազարյանը,

🔷Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը,

🔷Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:

🔷Հետաքրքիր է նաև այն փաստը, որ ՔՊ-ականները խնդիր չեն տեսնում, որ Փաշինյանի հայտարարությունից հետո իշխանության անկախ ճյուղ համարվող ԲԴԽ նախագահը ևս հրաժարական է տվել

@armnationalfront

Ազգային ճակատ

18 Nov, 09:06


⚡️Լարված իրավիճակ՝ Երևանի Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ

🔷Այսօր առավոտյան Արշակունյաց պողոտայի և Լազոյի 6-րդ շենքի բակում, որը դեռ սովետական տարիներից բնակիչներն օգտագործել են՝ որպես թենիսի կորտեր, իսկ հետո արդեն՝ ֆուտբոլի դաշտ, ինչ-որ շինարարական կազմակերպություն առավոտ շուտ հատուկ տեխնիկաներ է բերել, որպեսզի ֆուտբոլի դաշտում սկսի 18 հարկանի շենքի համար հիմք փորել:

🔷Այս պահին մեծ թվով բնակիչներ հավաքվել են ֆուտբոլի դաշտում և պահանջում են, որպեսզի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ում ձեռքով շինթույլտվության որոշում է կայացվել, չեղյալ հայտարարի, քանի որ այդ որոշումը չի բխում բնակչի շահերից:

@armnationalfront

Ազգային ճակատ

18 Nov, 08:59


⚡️ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ևս հայտնեց պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու մասին

@armnationalfront

Ազգային ճակատ

18 Nov, 08:54


⚡️ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ևս աշխատանքից ազատման դիմում է գրել

@armnationalfront

Ազգային ճակատ

16 Nov, 10:24


⚡️Նոյեմբերի 16-ի փողային հարցերի հետ կապված ռազբորկա և սպանություն է տեղի ունեցել Երևանի 17-րդ թաղամասում

🔷
«Հրապարակ»-ի տեղեկություններով սպանության վայրում է եղել և այս թեմային մասնակից է նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը:

🔷Վերջինս ոտքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել և սպանության կասկածանքով որոնում է։

🔷 Մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվելուց հետո է մահացել։

@armnationalfront

Ազգային ճակատ

16 Nov, 05:50


⚡️Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի սպանության գործով դատական նիստը պիտի կայանա երկուշաբթի՝ նոյեմբերի 18-ին, ժամը 16։30-ին

🔷Նիստը պիտի տեղի ունենար օգոստոսի 29-ին, բայց մեղադրյալի պաշտպանների բացակայության պատճառով չկայացավ։

🔷Պաշտպանները արդարացել էին, որ շփոթել էին օրը, հավելելով, որ վերաքննիչում այլ գործով ամբաստանյալը «պահանջել» էր երկու պաշտպանների ներկայությունը, սակայն այդպիսի պրակտիկա չկա, որ ամբաստնյալը պարտավորեցնի 2 պաշտպանների պարտադիր ներկայությունը։

🔷Այսպիսով ստացվում է, որ նիստը տեղի է ունենալու նախորդ նիստից ուղիղ 5 ամիս հետո (նախորդը եղել էր հունիսի 18-ին), ինչն էլ ցույց է տալիս դատական պրոցեսը ձգձգելու միտումը։

@armnationalfront

Ազգային ճակատ

15 Nov, 13:02


⚡️ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է

🔷«Stop Greenwashing Genocide!» խորագրով ակցիային մասնակցում է նաև էկոակտիվիստ Գրետա Թունբերգը։

@armnationalfront

Ազգային ճակատ

15 Nov, 11:16


🔴Հակակոռուպցիոն դատարանը որոշեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով

🔷Այսօր Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը չեն ներկայացել հակակոռուպցիոն քրեական դատարան:

🔷Պաշտպանների խոսքով` պատճառն այն է, որ նրանք պարզաբանում չեն ստացել, թե ինչ հոդվածով են մեղադրվում։

🔷Փաստաբան Արամ Վարդևանյանը նշել է, որ ստացել է ծանուցագիր, որտեղ որևէ տեղ հիշատակված չի եղել «մեղադրյալ Ռոբերտ Քոչարյան» բառակապակցությունը։

@armnationalfront

Ազգային ճակատ

15 Nov, 11:09


⚡️Freedom House-ը նոր զեկույց է հրապարակել միջազգային փաստահավաք առաքելության վերաբերյալ

🔷Զեկույցը կապված է 2020 թվականի պատերազմից հետո՝ 2023 թվականին Արցախում հայերի նկատմամբ էթնիկ զտումների, Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումների և միջազգային մարդասիրական և քրեական իրավունքի խախտումների հետ:

@armnationalfront

Ազգային ճակատ

15 Nov, 10:29


⚡️Միայն ձեր օրոք են թուրքերը բույն դրել Հայաստանում, չի եղել ուրիշ ժամանակ

🔷Այնքան ինքնիշխան եք, որ չեք կարողանում սեփական տարածքում գործարան կառուցել։ Հիմա էլ պարզվում է, որ բոլոր դժբախտությունների պատճառը մեր անկախության հռչակագիրն է եղել, լավ դուք ոչ մի բանում մեղավո՞ր չեք։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Արթուր Խաչատրյան


@armnationalfront

Ազգային ճակատ

15 Nov, 09:20


⚡️Բաքվում ԱՄՆ դեսպանը կարևոր բացահայտում է արել

🔷«Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ մշակում է սահմանները հատող գետերի ջրի ինտեգրված կառավարման սխեմա»-ասել է դեսպանը։

🔷Այսպիսի հանձնաժողովի գոյության մասին ՀՀ դե-ֆակտո իշխանությունների որևէ հայտարարություն չեմ տեսել։

🔷Փաստորեն, ամերիկյան դեսպանը բացահայտել է, որ իրենց քավորությամբ ինչ-որ հանձնաժողով է գաղտնի աշխատում։

🔷Կարող ենք ենթադրել, որ խոսքը նախևառաջ Հայաստանի տարածքով անցնող գետերից ջրառը սահմանափակելու և Ադրբեջանի տարածք ավելի շատ ջուր բաց թողնելու մասին է։

🔷Բնականաբար, Հայաստանի գյուղատնտեսության և ընդհանրապես տնտեսության հաշվին...

Հայ-ադրբեջանական հակամարտության քարոզչական հարցերի մասնագետ
Կարեն Վրթանեսյան


@armnationalfront

Ազգային ճակատ

15 Nov, 09:05


⚡️911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի, քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով

🔷ՆԳ նախարար Վահե Ղազարյանի խոսքով՝ ռազմավարության նոր մոտեցում է առաջարկում հանրության ահազանգերի օպերատիվ և արդյունավետ սպասարկման համար։

🔷Թե ի՞նչ ավելորդ դժվարություններ կառաջացնի քաղաքացիմերի համար նախկինում անգիր հիշվող հեռախոսահամարների բացակայությունը առայժ անհայտ է։

🔷Հարկ է նլել, որ քաղաքացիների մեծամասնությունն արտակարգ իրավիճակների դեպքում խուճապահար փորձելու են զանգահարել իրենց կողմից անգիր հիշվող 911, 1-02 և 1-03 հեռախոսահամարներին:

Ազգային Ճակատ

@armnationalfront

Ազգային ճակատ

15 Nov, 08:44


⚡️Նախկին կոնգրեսական Թուլսի Գաբբարդը կնշանակվի Ազգային հետախուզության տնօրեն Թրամփի վարչակազմում

🔷Թուլսի Գաբբարդը հայտնի է իր հայանպաստ դիրքորոշումներով։ Կոնգրեսական լինելու տարիներին նա այցելել է Հայաստան և անկախ Արցախ։

🔷Նա եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով և դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան։

@armnationalfront

Ազգային ճակատ

15 Nov, 07:32


⚡️Իլոն Մասկը հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանին։

🔷
Քննարկվել է, թե ինչպես մեղմել Իրանի ու ԱՄՆ-ի միջև լարվածությունը։

@armnationalfront

Ազգային ճակատ

14 Nov, 17:16


⚡️ՀՅԴ Վայոց ձորի կառույցի ներկայացուցիչ Սուրիկ Հովհաննիսյանն արդարացվեց, պարտավոր են հրապարակային ներողություն հայցել նրանից

🔷ՀՅԴ Վայոց ձորի մարզի կառույցի ներկայացուցիչ Սուրիկ Հովհաննիսյանը, ով մեղադրվում էր ընդդիմադիր հավաքներին անձանց մասնակցության համար նյութապես շահագրգռելու մեջ՝ արդարացվեց հենց նախաքննության փուլում։

🔷Սուրիկ Հովհաննիսյանը ուղիղ հինգ ամիս ակնհայտ ապօրինությամբ ենթարկվել է քրեա–քաղաքական հետապնդման։ Ուղիղ մեկ ամիս գտնվել է բանտային կալանքում, երեք ամիս տնային կալանքում։

Իրավապաշտպան
Արսեն Բաբայան


@armnationalfront

Ազգային ճակատ

14 Nov, 16:50


⚡️Նոր անակնկալ բուժաշխատողների հանար` Առողջապահության նախարարության կողմից. ահազանգ

🔷Եթե մինչ այդ կրեդիտավորված միջոցառումներին մասնակցությունը կամավոր էր, և բուժաշխատողն ինքն էր որոշում, թե իր մասնագիտությանը վերաբերող որ միջոցառմանը, կամ հարակից համարվող որ միջոցառմանը մասնակցի, ներկայումս, հաշվի առնելով «արտաքին մարտահրավերները, ինչպես նաև նոր ձևավորվող մշակույթները» (ըստ ՀՀ առողջապահության նախարարության հիմնավորման) որոշ դասընթացներ պարտադիր են դարնալու բուժաշխատողների համար՝ ապահովելով տարբեր իրավիճակներում վերջիններիս պատրաստվածությունը։

@armnationalfront

Ազգային ճակատ

14 Nov, 16:04


⚡️Եվրոպայի Հայ դատի գրասենյակը բաց նամակ է ուղարկում ԵԽ Նախագահ Շառլ Միշելին

🔷Ի պատասխան Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից Իլհամ Ալիևին COP29-ի ղեկավարման ժամանակ հրապարակված շնորհավորական հայտարարություններին, Եվրոպայի Հայ դատի գրասենյակը իր հիասթափությունն է հայտնում և հիշեցնում Եվրոպական խորհրդի նախագահին հոկտեմբերի 24-ին լիագումար նիստի կողմից ընդունված բանաձևը։

🔷Եվրախորհրդարանը դատապարտում է Ադրբեջանին մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման համար։

🔷Բանաձևի «Q» կետում ընդգծվում է, որ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա * ներկայացնում է մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ խախտում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարության ակնհայտ խախտում և ԵՄ միջնորդությամբ ստանձնած բանակցությունների ընթացքում ստանձնած պարտավորությունների չկատարումը։

🔷Փաստորեն, նախագահ Միշելը հրապարակավ
մի քանի անգամ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հիմնարար իրավունքները ԵՄ-ի համար սկզբունքային հարց են։ Ի պատասխան՝ Ադրբեջանն իրականացրեց էթնիկ զտումների դասագրքային օրինակ։

🔷Ցավոք, մենք պետք է դիտարկենք
որ ոչ միայն ձեր միջնորդությունը ձախողվեց, այլ նաև դրա հետևանքով ձեր գործունեությունը շարունակում է վնասել ԵՄ հեղինակությանը։

Եվրոպայի Հայ դատի գրասենյակ (EAFJD)

@armnationalfront

Ազգային ճակատ

14 Nov, 12:35


⚡️Արտակարգ դեպք՝ «Երևանի ՋԷԿ»-ում․ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը

🔷Առավոտյան վիճաբանություն է ծագել Երևանի ՋԷԿ-ի նորանշանակ փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանի և ՋԷԿ-ի անվտանգության պետ Արթուր Պահլավունու միջև, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։

🔷MediaHub-ին ասացին՝ Հովհաննիսյանն այնպես է հարվածել Պահլավունուն, որ վերջինիս շտապօգնությամբ, բառի բուն իմաստով արյունլվա վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Ժամանել է նաև ոստիկանությունը։

🔷Ընդ որում, թե՛ ոստիկանություն, թե՛ շտապօգնություն ահազանգողը եղել է հենց ինքը՝ Սարգիս Հովհաննիսյանը։

@armnationalfront

Ազգային ճակատ

14 Nov, 12:29


⚡️ԱՅՍՕՐ ԱԺ-ԱՄԲԻՈՆԻՑ ԼՍԵԼ ԵՄ ԱՅՍ ՄՏՔԵՐՆ ՈՒ ՉԵՄ ՄԵՌԵԼ

🔷Անկախության Հռչակագրի բովանդակությունը Հայաստանի Հանրապետության չգոյության մասին է:
󠄀
🔷Փողը դարձրեք ձեզ բարեկամ:

🔷Վերջին 600 տարում միայն 35 տարի ենք անկախ պետականության փորձ ունեցել:

🔷Բանակը սրբագործման առարկա չէ, դա մեր մեծագույն սխալն է, ապապետականության դրսևորում:

󠄀🔷Ընդդիմությունը դժգոհ է ՊՊԾ-ից, որովհետև չի հաջողել ներկաներից որևէ մեկին սպանել:

󠄀🔷Կամավորը պետության չգոյության սիմվոլն է: Այսօրվա Կամավորը պետությունից վարձատրություն է ստանում:
󠄀
🔷ՊԵԿ-ի՝ 1.5 մլն ստացող աշխատակցին ծնկաչոք խնդրում ենք, որ չազատվի աշխատանքից:

🔷Նախկինները պետական ինստիտուտները դարձրել էին իրենց ջեբի շներ:

Հ.Գ. Ձեր քաղաքական գոյությունը մեր մեղքն է և Հայաստանի ողբերգությունը, գուցե՝ վերջը…

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Լիլիթ Գալստյան

@armnationalfront

Ազգային ճակատ

14 Nov, 08:24


⚡️COP29-ին մասնակցող գործընկերներից ակնկալում ենք Արցախում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների դատապարտում և գերիների ազատ արձակման պահանջի բարձրաձայնում

🔹Այն պետությունները և միջազգային կազմակերպությունները, որոնք բարձր մակարդակով մասնակցում են Բռնապետական Ադրբեջանում տեղի ունեցող COP29 համաժողովին՝ առանց բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների և հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցը, անուղղակիորեն արդարացնում են Բաքվի պատերազմական հանցագործությունները` խրախուսելով նոր ագրեսիա Հայաստանի նկատմամբ։

🔹Առանձնահատուկ ուշադրության է արժանի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի լուռ մասնակցությունը Բաքվում ընթացող COP29 համաժողովին, ինչը երեսպաշտության, երկակի ստանդարտների, Եվրոպական միության հիմնարար արժեքները դավաճանելու խոսուն օրինակ է։

🔷Միաժամանակ, գնահատանքի է արժանի այն փաստը, որ շուրջ 6 ամիս իրականացրած տարաբնույթ աշխատանքների արդյունքում COP29-ին բարձր մակարդակով չեն մասնակցում բազմաթիվ, այդ թվում՝ նաև ԵՄ անդամ պետություններ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ
Իշխան Սաղաթելյան


@armnationalfront

Ազգային ճակատ

13 Nov, 16:31


⚡️Նիսի քաղաքապետը պահանջել է Եվրոպական խորհրդի նախագահի հրաժարականը COP29-ին մասնակցելուց հետո

🔷Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հանդես է եկել Ադրբեջանի նախագահին կոշտ քննադատությամբ ՝ նրան անվանելով «բռնապետ ՝ հայկական արյունը ձեռքներին»:

🔷Էստրոզին քննադատել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ վերջերս COP29-ը կոնֆերանսի ժամանակ Բաքու կատարած այցի ժամանակ տեղի ունեցած ձեռքսեղմումը ՝ այն անվանելով «խայտառակ» և վիրավորանք հայ ժողովրդի և նրանց հիշատակին, ովքեր դիմակայել են Արցախում էթնիկ զտումներին:

🔷Էստրոզին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից պահանջել է բարձրացնել Միշելի հրաժարականի հարցը՝ հայտարարելով, որ Շառլ Միշելն այլևս չի կարող զբաղեցնել Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը:

🔷Քաղաքապետը նաև իր անսասան աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին տարածաշրջանում շարունակվող լարվածության ֆոնին:

@armnationalfront

Ազգային ճակատ

13 Nov, 14:49


⚡️Ուրուգվայն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին և պատանդներին

🔷Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին՝ ամրապնդելով կողմերի միջև վստահությունը հաշտեցման այս պատմական պահին:

@armnationalfront

Ազգային ճակատ

09 Nov, 12:15


⚡️Պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ծեծող ոստիկանը վերադարձել է աշխատանքի․ գործը փակել են

🔷ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ՀԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանին շուրջ 60 հոգով ծեծի ենթարկած կարմիրբերետավորների պարագլուխներից Գեւորգ Մկրտչյանի լիազորությունները վերականգնվել են։

🔷Մոտ մեկ ամիս քննություն իրականացնելուց, Աշոտ Սիմոնյանին ծեծի ենթարկելու տեսանյութերն ուսումնասիրելուց հետո ՆԳՆ-ում «հասկացել են», որ Գեւորգ Մկրտչյանն անմեղ է` ճիշտ է արել, որ անձեռնմխելիություն ունեցող անձին` պատգամավորին, ծեծի է ենթարկել, եւ համարել են, որ արժանի է համակարգում ծառայելուն։ 

@armnationalfront

Ազգային ճակատ

08 Nov, 18:04


⚡️38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել

🔷Իտալիայի կառավարությանը կոչ է արվում Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ պարտավորվություն ստանձնել՝ հասնել տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:

@armnationalfront

Ազգային ճակատ

08 Nov, 15:45


⚡️COP29-ից առաջ սկանդալ Ադրբեջանում. կազմակերպիչները փորձել են ներդրումներ ներգրավել պետական նավթագազային ընկերությունում

🔷 Համաժողովի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սուլթանովը իր դիրքը օգտագործել է՝ փորձելով ներդրումներ ներգրավել իր հետ կապված պետական նավթագազային ընկերությունում։

🔷Գաղտնի տեսագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է նա քննարկում հնարավոր գործարքը իրեն որպես ներդրող ներկայացրած մարդու հետ։

🔷«Մեզ մոտ շատ գազի հանքավայրեր կան, որոնք պետք է մշակվեն», — ասում է նա տեսագրության մեջ։

🔷ՄԱԿ-ի կլիմայական ստորաբաժանման նախկին ղեկավարը BBC-ին ասել է, որ Սուլթանովի գործողությունները «բացարձակապես անընդունելի են» և «COP-ի նպատակների դավաճանություն» են։

🔷Սուլթանովը ոչ միայն COP29-ի ղեկավարն է, այլև Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարը և SOCAR պետական նավթագազային ընկերության կառավարման խորհրդի անդամ։ Ադրբեջանի COP29 թիմը չի պատասխանել մեկնաբանության հարցումներին։

🔷Նավթային և գազային ոլորտները կազմում են Ադրբեջանի տնտեսության կեսը և ավելի քան 90% արտահանումը։

@armnationalfront

Ազգային ճակատ

08 Nov, 10:19


⚡️Ներքաղաքական լարված վիճակը չպե՛տք է ռազմական կամ արտակարգ դրություն մտցնելու պատճառ դառնա

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար
Արծվիկ Մինասյան

@armnationalfront

Ազգային ճակատ

08 Nov, 07:59


🔴Աշխարհի մի շարք երկրներում գործող Հայ իրավաբանների  ասոցիացիաները հրապարակային նամակ են հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին` կոչ անելով ճնշում գործադրել Բաքվի վրա

🔷Նամակի հրապարակումից հետո Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ չի մասնակցի ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին։

Գերմանահայ իրավաբանների ասոցիացիա

Ֆրանսիական հայ իրավաբանների և փաստաբանների ասոցիացիա

Հոլանդահայ իրավաբանների ասոցիացիա

Իրավաբանների հայկական ասոցիացիա

Արգենտինահայ իրավաբանների ասոցիացիա

@armnationalfront

Ազգային ճակատ

08 Nov, 07:25


⚡️ «Գոյ» թատրոնի աշխատակիցները նստացույց են իրականացնում

🔷«ԿԳՄՍ Նախարարությունից պահանջում ենք՝ միջանկյալ հրատապ լուծում. «Գոյ» թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը»։

«Գոյ» թատրոն

@armnationalfront

Ազգային ճակատ

08 Nov, 07:21


⚡️ԱԺ-ում ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ լսումներ են

🔷Հիմնական փոփոխությունը վերաբերում է արտակարգ կամ ռազմական դրության դեպքերին։

🔷Ըստ նախագծի` եթե քվեարկության ընթացքում` մինչև ձայների հաշվարկի ավարտը կամ վերջնական արդյունքների գրանցումը, արտակարգ կամ ռազմական դրություն է հայտարարվում, ապա ընտրական գործընթացը կասեցվում է, իսկ արտակարգ կամ ռազմական դրության չեղարկումից հետո կազմակերպվում է նոր քվեարկություն։

@armnationalfront

Ազգային ճակատ

07 Nov, 18:02


⚡️Եվրոպական խորհրդարանում անցկացվել է «COP 29-ը Բաքվում. Քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը

🔷Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համատեղ աշխատանքի արդյունքում՝ նոյեմբերի 5-ին, Եվրոպական խորհրդարանում, անցկացվել է «COP 29-ը Բաքվում․ Քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը, որին մասնակցում էին Եվրոպական խորհրդարանի տարբեր քաղաքական խմբեր ներկայացնող պատգամավորներ, բելգիացի քաղաքական գործիչներ, դիվանագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ և բելգիահայ համայնքի ներկայացուցիչներ։

🔷Որպես խորհրդաժողովի բանախոսներ հրավիրված էին  «Հանուն մարդու իրավունքների միջազգային համագործակցություն կազմակերպության» Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Սիմոն Պապուաշվիլին, Միջազգային իրավունքի մասնագետ Կատալինա Դե Լա Սոտան, արցախցի լրագրող Սիրանույշ Սարգսյանը և Դավիթ Վարդանյանը՝ Ռուբեն Վարդանյանի որդին:

@armnationalfront

Ազգային ճակատ

07 Nov, 15:06


⚡️ԱՄՆ-ն Հայաստանին մղում է դեպի «ազգային ինքնասպանություն»՝ Երևանին դրդելով հրաժարվել արժեքներից, ավանդույթներից և շահավետ տնտեսական կապերից, պնդել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը

🔷
«Պետդեպն արագացրել է ՀՀ-ում քաղհասարակության արևմտամետ կառույցների խթանման ուղղությամբ աշխատանքը:

🔷ԱՄՆ-ն ցանկանում է վերջնականապես Հայաստանը վերակողմնորոշել դեպի զարգացման արևմտամետ ուղղություն՝ առաջնորդվելով Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաներով», - ասվում է հաղորդագրությունում։

🔷ԱՄՆ-ի գլխավորած այսպես կոչված քաղաքակիրթ համայնքին միանալու «բարձր նպատակին» հասնելու համար հայ ժողովուրդը, ինչպես կարծում է Վաշինգտոնը, ստիպված կլինի վճարել՝ հրաժարվելով սեփական ավանդույթներից, ազգային սոցիալական հիմքերից և կայուն առևտրատնտեսական կապերից, որոնք ապահովում են Հայաստանի շահերը ԵԱՏՄ-ի ամենամոտ գործընկերների հետ, որոնք և ապահովել են նրա տնտեսության դինամիկ աճը վերջին տարիներին։

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրո

@armnationalfront

Ազգային ճակատ

07 Nov, 15:04


⚡️Գերագույն հոգևոր խորհրդի
անդամներն իրենց մտահոգությունն են արտահայտել Հայաստանի անվտանգային և ներքաղաքական հիմնախնդիրների կապակցությամբ

🔷
Ժողովականները հաստատեցին, որ մինչ օրս Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, արցախահայերի իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի ցեղասպան գործողությունների դատապարտման հիմնախնդիրները պետք է բաց պահել միջազգային օրակարգում՝ զուգահեռ աշխատանքներ տանելով համազգային միաբանության, ազգային ներուժի կենտրոնացման, Հայաստան և սփյուռք գործակցության պատշաճ կազմակերպման ուղղությամբ։

🔷Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատեց իր հանձնառությունն աջակցելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, ազգային ինքնության պահպանմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

@armnationalfront

Ազգային ճակատ

07 Nov, 13:59


⚡️Թեհրանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, բայց հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը

🔷«Իրանի և Հայաստանի հարաբերությունները հստակ հիմք ունեն, մենք հարևաններ ենք, դարեր շարունակ ապրել են կողք կողքի և ունենք շատ լավ հարաբերություններ։ Եվ ես չեմ կարծում, որ որևէ մեկը քայլ կանի երկու երկրների ժողովուրդների շահերի դեմ»

Իրանի դեսպան
Մեհդի Սոբհանին


@armnationalfront

Ազգային ճակատ

07 Nov, 13:29


⚡️Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկարներով պաստառներ՝ Երևանում

🔷COP29-ին ընդառաջ՝
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն ուշադրություն է հրավիրում Բաքվի բանտերում պահվող հայ գերիների խնդրին։

🔷«Համաժողովին ընդառաջ պահանջում ենք մասնակից երկրների բոլոր պատվիրակներից՝ ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի վերջինս շուտափույթ ազատ արձակի Բաքվի բանտերում ապօրինի պահվող անձանց» ,-նշված է միության հայտարարության մեջ։

@armnationalfront

Ազգային ճակատ

04 Nov, 08:01


⚡️Ըստ Ավինյանի՝ մետրոյում կուտակումները կապ չունեն միասնական տոմսային համակարգի հետ

🔷Փոխքաղաքապետ Գրիգորյանը Երևանի Ավագանու նիստի ընթացքում հայտնեց, որ չկա որևէ նկար կամ տեսանյութ, որտեղ քաղաքացիների կուտակումներ կլինեն անցարգելների մոտ։

🔷Ազգային Ճակատը փարատելով քաղաքապետի և փոխքաղաքապետի թեզը՝ ներկայացնում է QR-կոդերով վճարային համակարգի ներդրման օրվանից առ այսօր առաջացած հերթերի պատկերը։

Ազգային Ճակատ

@armnationalfront

Ազգային ճակատ

03 Nov, 19:33


⚡️«ՔՊ-ի նախընտրական պաստառները` առանց ստի».

🔷Քաղաքացիների ակցիան Երևանի փողոցներում

@armnationalfront

Ազգային ճակատ

03 Nov, 15:16


⚡️100 դրամանոցների իսպառ բացակայությունը

🔷Երևանաբնակ բազմաթիվ քաղաքացիներ խանութներում, բանկերում, դեղատներում, բացմաթիվ այլ վաճառակետերում շարունակ փնտրում են 100 դրամանոցներ, սակայն դրամարկղերում դրանք իսպառ բացակայում են։

🔷Բանն այն է, որ քաղաքացիները դրանք պահում են իրենց իսկ օգտագործման համար հասարակական տրանսպորտից օգտվելու համար։

🔷Դրամարկղերում նոյեմբերի 1-ից դեռ շաբաթներ առաջ 100 դրամանոց մետաղադրամների դեֆիցիտ էր նկատվում։

🔷Հիմա արդեն, քաղաքացիները ոչ միայն 100 դրամանոցներով չեն վճարում, այլ նույնիսկ չեն ստանում մանրադրամ 100 դրամանոցներից։

🔷Բանկերը, որտեղ 100 դրամանոցները առկա են, հրաժարվում են մանրել գումարը 100 դրամանոցների վերածելով։

🔴Խնդրի հետ հանդիպած քաղաքացիներին կխնդրենք կապվել մեզ հետ՝ օգտագործելով @armnationalfront_bot 🤖բոթը 🔴

Ազգային Ճակատ

@armnationalfront

Ազգային ճակատ

03 Nov, 08:17


⚡️100 դրամանոց ունենալու հակասահմանադրական պարտադրանքի մասին

🔷Սահմանադրության 39-րդ հոդվածի երկրորդ նախադասության համաձայն`«Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:»

🔷Առնվազն այս պահին ՀՀ-ում չկա որևէ օրենք, որը պարտադրում է ուղևորին ունենալ համապատասխան ձևի (նկատի ունեմ 100 դրամ արժեքով) մետաղադրամը. ուղևորի պարտականությունները այս մասով վերաբերելի երկու օրենքներում ավարտվում են զուտ վճարման կատարմամբ, այլ ոչ թե վճարման եղանակի կոնկրետացված միջոցով:

🔷Բացի դա, նման պարտականություն սահմանող և օրենք չհանդիսացող ցանկացած այլ նորմատիվ-իրավական ակտ ինքնին կհակասի Սահմանադրությանը, քանի որ անհրաժեշտ ու պիտանի չի. առնվազն այս պահին այս մոտեցումը պատշաճ հիմնավորված չէ որևէ նորմատիվ-իրավական ակտում:

🔷Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն էլ` «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:»

Իրավապաշտպան
Վահե Գրիգորյան


@armnationalfront

Ազգային ճակատ

02 Nov, 14:59


⚡️Հանրապետության հրապարակում արդեն սկսել են Ամանորյա գլխավոր տոնածառի հավաքման աշխատանքները

Հիշեցնենք՝ այսօր նոյեմբերի 2-ն է:

@armnationalfront

Ազգային ճակատ

02 Nov, 12:57


Հովհաննես Ավետիսյանի ուղերձը՝ ԱՄՆ դեսպանին, ՀՀ ոստիկանությանը և Հայաստանի երիտասարդությանը

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=AC1lIhRT5K8

Ազգային ճակատ

02 Nov, 09:36


⚡️Արամ Ա-ն և Օկամպոն քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր

🔷Խոսակցության առանցքը հանդիսացավ նոյեմբեր 11-22 Ադրբեջանում տեղի ունենալիք COP29 միջազգային համագումարի լույսին ներքո արցախահայերի իրավուքնների հարցի բարձրաձայնելը:

@armnationalfront

Ազգային ճակատ

01 Nov, 18:17


⚡️Ոստիկանապետի նկարները՝ հայրենի Արտաշատում

🔷Քաղաքացիներն իրենց դիրքորոշումն են հայտնում ոստիկանական ամենաթողության վերաբերյալ։

@armnationalfront

Ազգային ճակատ

29 Oct, 17:46


⚡️Բայղուշ Անդոն

🔷Քաղաքացիներն իրենց դիրքորոշումն են արտահայտել ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նկատմամբ։

🔷Նրանց նկարները հայտնվել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում, մասնավորապես սյուների ու աղբամանների վրա։

@armnationalfront

Ազգային ճակատ

29 Oct, 12:24


⚡️Ագրարայինի գրավչության բարձրացման արդյունքն՝ ըստ ժաննա Անդրեասյանի

🔷Այսօր Ազգային Ժողովում պատգամավոր Արթուր Խաչատրյանի ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանին ուղղված այն հարցին, թե ի՞նչ եք մտածում Ագրարային համալսարանի գրավչությունը բարձրացնելու համար, նախարարը պատասխանել է, որ ագրարային ոլորտում ուսանողներին խրախուսելու համար 70 հազար դրամ կրթաթոշակ է սահմանել։

@armnationalfront

Ազգային ճակատ

29 Oct, 07:42


⚡️Կլիմայական արդարություն չի կարող լինել առանց մարդկային արդարության և մարդու իրավունքների պաշտպանության

🔷Նոյեմբերի 1-ին, 14։00-ին տեղի կունենա բողոքի ակցիա, որը կմեկնարկի ՄԱԿ֊ի գրասենյակի առջև, որից հետո մասնակիցների երթը կշարժվի դեպի ՀՀ ԱԳՆ և ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին

@armnationalfront

Ազգային ճակատ

28 Oct, 18:26


⚡️ՀՀ Գլխավոր դատախազի նկարները Երևանի փողոցներում

@armnationalfront

Ազգային ճակատ

28 Oct, 16:49


⚡️Աղազարյանի և Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել. դատախազություն

🔷Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 486–րդ հոդվածի առաջին մասով (երկու դրվագ):

@armnationalfront

Ազգային ճակատ

28 Oct, 14:43


⚡️Առանց վերադարձի իրավունքի՝ չի կարող լինել ինքնորոշում. դա միայն Արցախի տարածքում պիտի լինի

🔷Արցախի ինքնորոշումը բացառապես կարող է կայանալ հենց Արցախի տարածքի վրա, և որևէ այլ վայրում հնարավոր չէ այդ իրավունքի իրացումը։ Դրա համար այս պահին վերադարձի իրավունքն այն նախապայմանն է, առանց որի՝ մենք չենք կարող հասնել ազգերի ինքնորոշման իրավունքի կայացման։

Իրավապաշտպան
Սիրանուշ Սահակյան

@armnationalfront