MyInvest | Investment Blog @myinvest_blog Channel on Telegram

MyInvest | Investment Blog

@myinvest_blog


Ներդրումները քո ափում
Բացահայտիˊր ներդրումների աշխարհը Ամերիաբանկի ներդրումային պաշտոնական բլոգում ու մեզ հետ սկսիˊր դեպի ներդրումների շուկա տանող քո ճանապարհը:

📱 ameria.me/myinvest
📞 010 513169
✉️ [email protected]
🔗 ameriabank.am
🤝 fininfo.am

MyInvest | Investment Blog (Armenian)

Կարող եք գտնել ձեր գանձը ավելի պատշգամաբկան տնտեսությունների վերաբերյալ Ամերիաբանկի ներդրումային բլոգում, որտեղ կարող եք մեզ հետ սկսել ձեր ներդրումների շուկայի ճանապարհը: Ամրակաբանկը այցելեք այնտեղ, ում հետ միացեք եւ մասնակցեք ավելի բարդ ներդրումների շահագույն մեջ: Դրանով կստեղծեք ձեր գանձը ավելի ապահով և հաճախ ավելի սուր հիմա դեպի ձեր ափի: Ամերիաբանկը մեզ կհասնի միայն մեթական տեղական տնտեսություն այլ ներդրումների մասին: Բացահայտիր ձեր գանձը Ամերիա բանկի հետ: Ամերիա բանկ.Ամ

MyInvest | Investment Blog

14 Feb, 13:23


📊#բաժնետոմսեր #նորություններ

🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇

🇺🇸#GME = +8.74% GameStop-ը մտադիր է ներդրումներ կատարել #BTC-ում և այլ կրիպտոարժույթներում։

🇺🇸#ABNB = +14.17% Ըստ Airbnb-ի հաշվետվության՝ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է 0.73$, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 0․57$, իսկ հասույթը՝ 2․48$ մլրդ մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 2.42$ մլրդ:

🇺🇸#ROKU = 15% Roku-ն hրապարակել է չորրորդ եռամսյակի արդյունքները և ներկայացրել կանխատեսումներ, որոնք գերազանցել են Ուոլ Սթրիթի ակնկալիքները։ Ընկերությունը նաև հայտարարել է, որ նպատակ ունի 2026-ին դառնալ շահութաբեր։ Վերջինիս ֆոնին ընկերության բաժնետոմսերը նախաբորսայական նստաշրջանում աճել են 15%-ով։

Roku-ն կանխատեսում է, որ 2025 թվականի հասույթը կհասնի 4.61 միլիարդ դոլարի՝ գերազանցելով Bloomberg-ի վերլուծաբանների կանխատեսած 4.6 միլիարդ դոլարը։ Բացի այդ, ընկերությունը նախատեսում է, որ ճշգրտված EBITDA-ն կկազմի 350 միլիոն դոլար՝ զգալիորեն գերազանցելով վերլուծաբանների 290.4 միլիոն դոլար կանխատեսումը։

«Առաջ նայելով՝ մենք տեսնում ենք հստակ ուղիներ՝ մեր հիմնական ցուցանիշների աճի համար, ներառյալ հոսքային դիտումների ժամերը, հարթակի եկամուտները, ճշգրտված EBITDA-ն և ազատ դրամական հոսքը։ Բացի այդ, մենք ակնկալում ենք, որ 2026 թվականի համար կունենանք դրական գործառնական շահույթ», – ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Roku-ն հայտնել է, որ չորրորդ եռամսյակում օգտատերերն ընդհանուր առմամբ դիտել են 34.1 միլիարդ ժամ, ինչը 18%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բացի այդ, մեկ ակտիվ օգտատիրոջից ձևավորվող միջին եկամուտը (ARPU) 12-ամսյա կտրվածքով աճել է 4%-ով՝ հասնելով 41.49 դոլարի։ Դեկտեմբերի 31-ին ավարտված եռամսյակում ընկերության զուտ կորուստը կազմել է 39.1 միլիոն դոլար, ինչը զգալիորեն նվազել է նախորդ տարվա նույն եռամսյակի 104.2 միլիոն դոլար կորուստի համեմատ։ Մեկ բաժնետոմսի հաշվարկով (EPS) ընկերությունը արձանագրել է 0.24 դոլարի կորուստ՝ գերազանցելով վերլուծաբանների կանխատեսած 0.40 դոլարի կորուստը։

Ընկերության եկամուտը տարեկան կտրվածքով աճել է 22%-ով՝ հասնելով 1.2 միլիարդ դոլարի, ինչը 50 միլիոն դոլարով գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները։

MyInvest | Investment Blog

14 Feb, 09:34


🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500

🟢 Հինգշաբթի ամերիկյան առևտրային նստաշրջանի փակմանը S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները արձանագրեցին հետևյալ դինամիկան՝ +1․04%, +1.50% և +0.77% համապատասխանաբար: Ֆոնդային շուկան աճել է պարտատոմսերի եկամտաբերության անկման ֆոնին հունվարի արտադրական հատվածի գների ինդեքսի (PPI) հրապարակման ֆոնին: PPI-ի զեկույցը բարելավեց գնաճի հիմնական ցուցանիշի՝ անձնական սպառման ծախսերի (PCE) գների ինդեքսի հեռանկարը, որը ԴՊՀ-ը օգտագործում է դրամավարկային քաղաքականության որոշումներ կայացնելու համար:

🤔 Չնայած արտադրական հատվածի գների ինդեքսի հունվարին տարեկան կտրվածքով աճել է 3․5%-ով՝ գերազանցելով 3․3%-ի կանխատեսումը և ցույց տալով ամենամեծ աճը վերջին գրեթե երկու տարվա ընթացքում, PPI-ի մի քանի բաղադրիչների անկումը, ներառյալ առողջապահական ծախսերը և ավիատոմսերը, թուլացրեց գնաճի ճնշումների վերաբերյալ մտահոգությունները և հանգեցրեց պարտատոմսերի եկամտաբերության նվազմանը: Սրանից զատ գործազրկության նպաստի առաջնային հայցերը շաբաթական կտրվածքով նվազել են 7000-ով՝ հասնելով 213 000-ի, ինչը վկայում է սպասվածից ավելի ուժեղ աշխատաշուկայի մասին (216 000):

📊 Այսօր ուշադրության կենտրոնում մանրածախ վաճառքի տվյալներն են լինելու: Ակնկալվում է, որ ցուցանիշը կնվազի 0․2%-ով, ինչը կարող է վկայել սպառողների ակտիվության դանդաղման մասին: Միաժամանակ կանխատեսվում է, որ արդյունաբերական արտադրանքը ամսական կտրվածքով կաճի 0․1%-ով։

🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝
🇺🇦 Մյունխենի անվտանգության համաժողով- օր 1
🇪🇺 Եվրագոտի - ՀՆԱ (4եռ․ 2024թ) - 14:00
🇺🇸 ԱՄՆ - մանրածախ վաճառք (հունվ․) - 17:30
🇺🇸 ԱՄՆ - արդյունաբերական արտադրություն (հունվ․) - 18:15
🛢 Baker Hughes - 22:00

MyInvest | Investment Blog

13 Feb, 14:06


📊#բաժնետոմսեր #նորություններ

🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇

🇺🇸#CSCO = +6% Ըստ Cisco-ի հաշվետվության՝ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է 0.94$, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 0․91$, իսկ հասույթը՝ 13․99$ մլրդ մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 13.87$ մլրդ:

🇺🇸#SONY = +4.51% Ըստ Sony-ի հաշվետվության՝ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է 0.40$, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 0․30$, իսկ հասույթը՝ 28․55$ մլրդ մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 24.24$ մլրդ:

🇺🇸#DDOG = -9% Datadog-ի բաժնետոմսերը նախաբորսայական նստաշրջանում նվազել են մոտ 9%-ով, չնայած որ չորրորդ եռամսյակի արդյունքները գերազանցել են կանխատեսումները։ Նվազման գործոն են հանդիսացել ընկերության սպասումները հաջորդ եռամսյակի համար, որոնք մի փոքր ավելի ցածր էին վերլուծաբանների ակնկալիքներից:

Datadog-ը կանխատեսում է, որ առաջին եռամսյակի հասույթը լինելու է $737-$741 միլիոնի միջակայքում (միջին՝ $739 միլիոն)։ Միջինը ցածր էր շուկայի մասնակիցների սպասումներից՝ $739.90 միլիոն: Ընկերությունը կանխատեսում է, որ NON GAAP EPS-ը կլինի $0.41-ից $0.43 (միջին՝ $0.42), ինչը ցածր էր ակնկալվող՝ $0.45-ից: Ամբողջ տարվա համար ընկերությունը կանխատեսում է, որ եկամուտը լինելու է $3.175 միլիարդից $3.195 միլիարդի միջակայքում (միջին՝ $3.185 միլիարդ), ինչը ցածր էր կանխատեսումներից՝ $3.24 միլիարդ: Datadog-ը նաև կանխատեսում է NON GAAP EPS-ը $1.65-ից $1.70 միջակայքում (միջին՝ $1.675), ինչը ցածր էր ակնկալվող՝ $1.98-ից:

"Մտածելով 2025 թվականի մասին, ուզում եմ ասել, որ մեր ծրագրերը ուղղված են նորարարություն մատուցելուն և օգնելու մեր հաճախորդներին՝ իրենց բարդ խնդիրների լուծման մեջ ժամանակակից տեսանելիության, ամպային անվտանգության, ծրագրերի մատակարարման, ամպային ծառայությունների կառավարման և արտադրանքի վերլուծության ոլորտում," ասաց Datadog-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Օլիվյե Պոմելը:

Q4 ցուցանիշներ: Դեկտեմբերի 31-ին ավարտված չորրորդ եռամսյակի NON GAAP EPS-ը աճել է մոտ 11.3%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հասնելով $0.49-ի, իսկ եկամուտը աճել է շուրջ 25%-ով՝ հասնելով $738 միլիոնի:

MyInvest | Investment Blog

13 Feb, 09:35


🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500

🟢 Չորեքշաբթի ամերիկյան առևտրային նստաշրջանի փակմանը S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները արձանագրեցին հետևյալ դինամիկան՝ -0․27%, +0.03% և -0.50% համապատասխանաբար: Ֆոնդային շուկաները ճնշման տակ էին պարտատոմսերի եկամտաբերության կտրուկ աճի ֆոնին։ Վերջինս պայմանավորված էր ԱՄՆ-ի սպառողական գների ինդեքսի (CPI) անսպասելի աճով։ Հունվարի գնաճի տվյալները ամրապնդեցին մտավախությունները, որ ԴՊՀ-ը կպահպանի ընթացիկ սահմանափակող դրամավարկային քաղաքականությունը ավելի երկար ժամանակով: Շուկաներն այժմ ակնկալում են, որ ԴՊՀ-ի կողմից տոկոսադրույքի հաջորդ իջեցումը տեղի կունենա 2025 թվականի երկրորդ կեսին:

📊 Սպառողական գների ինդեքսը (CPI) հունվարին տարեկան կտրվածքով աճել է 3.0%-ով (դեկտեմբեր՝ 2.9%)՝ գերազանցելով կանխատեսվող 2.9%-ը։ Սա աճի ամենաարագ տեմպն է վերջին 7 ամիսների ընթացքում։ Գնաճը առանց պարենի և էներգակիրների (Core CPI) տարեկան կտրվածքով արագացել է մինչև 3.3% դեկտեմբերի 3․2%-ի դիմաց, թեև սպասվում էր անկում մինչև 3․1%: Նախորդ ամսվա համեմատ գների ամսական աճը կազմել է 0.5% (ակնկալվում էր 0․3%), ինչը ամենամեծ աճն է 2023 թվականի ապրիլից ի վեր։

🧐 Այսօր ուշադրության կենտրոնում կլինի արտադրական ոլորտի գների ինդեքսը (PPI)։ Ակնկալվում է, որ այն տարեկան կտրվածքով կնվազի մինչև 3.3% դեկտեմբերի՝ 3.5%-ից։ Փաուելն ասել էր, որ CPI-ի զեկույցից հետո ուշադրության կենտրոնում է պահելու PPI-ի, այնուհետև PCE-ի զեկույցները:

🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝
🇪🇺 Եվրագոտի - PPI (դեկ․) - 14:00
🇺🇸 ԱՄՆ - PPI (հունվ․) - 17:30
🇺🇸 ԱՄՆ - Initial Jobless Claims - 17:30
🛢 Բնական գազ ԱՄՆ - EIA պաշարներ - 19:30

MyInvest | Investment Blog

12 Feb, 14:00


📊#բաժնետոմսեր #նորություններ

🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇

🇺🇸#GOLD = +1.11% Ըստ Barrick Gold-ի հաշվետվության՝ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է 0.45$, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 0․41$, իսկ հասույթը՝ 3․63$ մլրդ մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 3.93$ մլրդ:

🇨🇳#BIDU = +2.53% Չինական Baidu-ն պատրաստվում է այս տարի նոր սերնդի AI մոդել թողարկել:

🇺🇸#SMCI = +10.54% Super Micro Computer-ի գործադիր տնօրեն Չարլզ Լիանգը ներկայացրեց ընկերության նախնական ֆինանսական տվյալները՝ նշելով, որ ֆինանսական տարվա (FY2025) երկրորդ եռամսյակում հասույթը $5.6 - $5.7 միլիարդի միջակայքում է, ինչը 54% աճ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Հիմնական աճի գործոնները․
📌 AI-ի զարգացմամբ պայմանավորված բարձր պահանջարկ։
📌 Hopper-ից Blackwell GPU-ների անցման գործընթաց։
📌 NVIDIA Blackwell-ի մատակարարման մեկնարկ։

Ֆինանսական միջոցառումներ և ընդլայնում
Super Micro-ն թողարկել է $700 միլիոն արժողությամբ փոխարկելի պարտատոմսեր՝ բիզնեսի աճը խթանելու համար։ Ընկերությունը ակտիվորեն ընդլայնում է իր գործունեությունը Մալայզիայում, Թայվանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում, նպատակ ունենալով բավարարել ապրանքների պահանջարկի աճը։

Երկրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքներ․
📌 Ընկերության AI-ին առնչվող եկամուտները կազմել են 70% ընդհանուր վաճառքից։
📌 NON-GAAP համախառն մարժան (gross margin)՝ 11.9%։
Գործառնական շահութաբերությունը (operating margin)՝ 7.9%։
📌 Զուտ շահույթ՝ $375-$392 մլն։
📌 Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ (EPS)՝ $0.58-$0.60:

Տեսլականը և կանխատեսումները
Գործադիր տնօրեն՝ Չարլզ Լիանգը վերանայել է 2025 ֆինանսական տարվա եկամտի կանխատեսումը՝ իջեցնելով այն $26-30 միլիարդից մինչև $23.5-25 միլիարդ՝ պատճառաբանելով Blackwell GPU-ների շուկա մուտք գործելու ուշացումը և Հաճախորդների վարքագծի փոփոխությունը։ Ընկերության ղեկավարությունը կանխատեսում է 2025 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի հասույթը՝ $5-6 միլիարդ միջակայքում, իսկ համախառն մարժան (gross margin)՝ մոտ 12%։ Ամբողջ 2025 ֆինանսական տարվա եկամտի կանխատեսումը նվազեցվել է՝ $26-30 միլիարդից մինչև $23.5-25 միլիարդ։ Չնայած կարճաժամկետ մարտահրավերներին, Լիանգը վստահ է, որ FY2026-ին ընկերության եկամուտը կհասնի $40 միլիարդի, շնորհիվ արտադրական հզորությունների ընդլայնման և նոր GPU հարթակների նկատմամբ ուժեղ պահանջարկի։

Ֆինանսական ցուցանիշների դինամիկան․
📌 Պաշարների ծավալը նվազել է՝ $4.9 միլիարդից $3.6 միլիարդ։
📌 Կանխիկ միջոցները Q2-ի ավարտին կազմել են $1.4 միլիարդ (Q1-ին՝ $2.1 միլիարդ)։
📌 Գործառնական դրամական հոսքը՝ $240 միլիոն (նախորդ եռամսյակում՝ $409 միլիոն)։

Վերլուծաբանների հարցուպատասխանը․
🔹 Goldman Sachs (Michael Ng) – Հարցրել է FY2026-ի $40 միլիարդ եկամուտի իրատեսական լինելու մասին։ Լիանգը նշել է, որ արտադրական հզորությունները դեռևս ամբողջությամբ չեն օգտագործվում, և աճի հնարավորություն կա ԱՄՆ-ում, Թայվանում և Մալայզիայում։

🔹 Loop Capital (Ananda Baruah) – Հետաքրքրվել է Blackwell-ի ազդեցությամբ համախառն շահույթի վրա։ Լիանգը նշել է, որ նոր պրոդուկտները սովորաբար ապահովում են ավելի բարձր շահույթ, իսկ հեղուկով սառեցվող համակարգերը մրցակցային առավելություններ ունեն։

Հիմնական ռիսկերը և մտահոգությունները
📉 Վերլուծաբանները ցուցաբերել են զգուշավոր լավատեսություն, բայց մտահոգություն հայտնել Blackwell-ի թողարկման ժամանակացույցի և ֆինանսական հաշվետվությունների ուշացումների վերաբերյալ։
Ֆինանսական հաշվետվությունները – 10-K (տարեկան հաշվետվություն) և 10-Q (եռամսյակային հաշվետվություն) նախատեսվում են հրապարակել մինչև 2025 թ․ փետրվարի 25-ը։

MyInvest | Investment Blog

12 Feb, 09:38


🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500

🟢 Երեքշաբթի ամերիկյան առևտրային նստաշրջանի փակմանը S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները արձանագրեցին հետևյալ դինամիկան՝ +0․03%, -0.36% և +0.28% համապատասխանաբար: Ֆոնդային շուկաները ճնշման տակ ընկան պարտատոմսերի եկամտաբերության աճի և Դաշնային պահուստային համակարգի պաշտոնյաների մեկնաբանությունների ֆոնին:

🧐 Fed-ը չի շտապում մեղմել քաղաքականությունը
Փաուելը նշել է. «Հաշվի առնելով, որ մեր քաղաքականությունն այժմ զգալիորեն ավելի քիչ սահմանափակող է, և տնտեսությունը մնում է ուժեղ, պետք չէ շտապել նվազեցնել դրանք»:

📌 ԴՊՀ-ը կշարունակի կրճատել իր հաշվեկշիռը այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են ավելցուկային պահուստները, բայց պարզ չէ, թե որտեղ է այդ սահմանը:

📌 QE քանակական մեղմացումը կկիրառվի միայն զրոյական տոկոսադրույքի պարագայում, թեև 2019-ի իրադարձությունները կասկածի տակ են դնում այս մոտեցումը:

📌 Պետական պարտքի մասին. Փաուելն ընդգծել է, որ ներկայիս ուղին անկայուն է, և որքան շուտ սկսվեն այն շտկելու միջոցառումները, այնքան լավ:

🏦 Մաքսատուրքերի ազդեցությունը տնտեսության վրա
Նախագահ Թրամփի կողմից ստորագրված պողպատի և ալյումինի նոր մաքսատուրքերը անորոշություն են ավելացրել շուկայում։ Դրանք ուժի մեջ կմտնեն մարտի 12-ից և կարող են խթանել գնաճը՝ ԴՊՀ-ին դնելով դժվար դրության մեջ։ Փաուելը հրաժարվել է ուղղակիորեն մեկնաբանել միջոցառումները, սակայն ընդգծել է ազատ առևտրի կարևորությունը և տնտեսական մարտահրավերներին չափված մոտեցման անհրաժեշտությունը: Այս իրադարձությունների ֆոնին 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը աճեց՝ ճնշում գործադրելով ինչպես բաժնետոմսերի, այնպես էլ պարտքային գործիքների վրա:

🤔 Գնաճի ակնկալիքները
Այսօր ուշադրության կենտրոնում կլինի հունվարի սպառողական գների ինդեքսի (CPI) ցուցանիշների հրապարակումը։ Շուկայի ակնկալիքները.

📌 CPI-ն տարեկան կտրվասծքով կմնա 2.9% մակարդակում՝ անփոփոխ դեկտեմբերի համեմատ:

📌 CPI-ն առանց էներգակիրների և պարենի կնվազի մինչև 3․1% դեկտեմբերի 3․2%-ից:

📈 Այս կանխատեսումներից ցանկացած շեղում կարող է փոխել շուկայական սպասումները: Բարձր գնաճը կուժեղացնի բացասական տրամադրությունները, մինչդեռ ավելի թույլ տվյալները կարող են վերականգնել տոկոսադրույքների կրճատման հույսերը:

S&P 500 ինդեքսում ներառված ընկերություններից 326-ը արդեն հրապարակել են հաշվետվությունները, 77․6%-ը գերազանցել են սպասումները՝ եռամյա միջինից մի փոքր ցածր՝ 78,4%:

🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝
🛢 ՕՊԵԿ հաշվետվություն - 16:00
🇺🇸 ԱՄՆ - գնաճ CPI (հունվ․) - 17:30
🇺🇸 ԴՊՀ Ջ․ Փաուել - 19:00
🛢 Նավթ ԱՄՆ - EIA պաշարներ - 19:30
🇺🇸 ԱՄՆ - դաշնային բյուջե (հունվ․) - 23:00

MyInvest | Investment Blog

12 Feb, 06:30


📣 Մեկնարկում է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար ընկերության` Viva-ի պարտատոմսերի տեղաբաշխումը, և դրանք արդեն հասանելի են MyInvest-ում

Ի՞նչ  է սա նշանակում: Դուք կարող եք ձեռք բերել Viva-ի պարտատոմս մեկ հպումով և ստանալ լրացուցիչ եկամուտ Ձեր ներդրումից: 1 պարտատոմսի անվանական արժեքը $100 է, իսկ տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքը` 7.65%: Ներդրում կատարելու համար անհրաժեշտ է գնել առնվազն 10 պարտատոմս:

Տեղաբաշխման ավարտը 23.06.25-ն է, սակայն պարտատոմսերը կարող են սպառվել ավելի վաղ:

1 պարտատոմսի անվանական արժեքը` $100
Նվազագույն քանակ` 10 հատ
Տարեկան արժեկտրոնային տոկոսադրույք` 7.65 %
Վճարման պարբերականություն` 6 ամիս
Շրջանառության ժամկետ` 36 ամիս

Ինչպե՞ս ձեռք բերել Viva-ի պարտատոմս 👇

📌 Մուտք գործեք MyAmeria հավելված
📌 Ներքևի աջ անկյունում սեղմեք MyInvest
📌 «Ինչ գնել» բաժնում գտեք «Ընթացիկ տեղաբաշխումներ»
📌 Ընտրեք Viva-ի պարտատոմսերը, լրացրեք տվյալներն ու տեղադրեք պատվերը

👉 Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

MyInvest | Investment Blog

11 Feb, 14:02


📊#բաժնետոմսեր #նորություններ

🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇

🇺🇸#KO= +3.49% Ըստ Coca-Cola-ի հաշվետվության՝ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է 0.55$, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 0․51$, իսկ հասույթը՝ 11․7$ մլրդ մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 10.68$ մլրդ:

🇺🇸#HUM = +1.50% Ըստ Humana-ի հաշվետվության՝ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է -2.16$, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին -2․21$, իսկ հասույթը՝ 29․21$ մլրդ մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 28.81$ մլրդ:

🇺🇸#ALAB = -5.04% Astera Labs-ը հաստատել է իր տեղը արհեստական բանականության (AI) ծախսերի աճի հիմնական շահառուների ցանկում, ինչը վկայում են նրա վերջին ֆինանսական արդյունքները։ Wall Street-ի վերլուծաբանների կարծիքով, ընկերության աճի տեմպերը դեռ հեռանկարային են։

Այնուամենայնիվ, չնայած դրական հաշվետվությանը, ընկերության բաժնետոմսերի գինը նախաբորսայական նստաշրջանում նվազել է 4.9%-ով։

Astera Labs-ի ղեկավարությունը ներկայացրեց իր պատմության մեջ վեցերորդ անընդմեջ ռեկորդային եռամսյակը․ եկամուտը կազմել է 141 միլիոն դոլար, ինչը 25%-ով ավել է նախորդ եռամսյակի համեմատ և 179%-ով ավել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Աճի հիմնական խթանները եղել են Aries PCIe Retimer և Taurus Ethernet Smart Cable Module արտադրանքները։

Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջիթենդրա Մոհանը ընդգծել է, որ AI-ով պայմանավորված պահանջարկի աճը նպաստել է վաճառքների ընդլայնմանը։ Նա նաև հայտարարեց, որ Scorpio Smart Fabric Switches լուծումները, որոնք թողարկվել են 2024-ի սկզբին, կդառնան Astera Labs-ի առաջատար արտադրանքներից մեկը, ապահովելով AI ցանցային ենթակառուցվածքների զարգացման նոր հնարավորություն։

Բացի այդ, 2024-ին ընկերությունը 80%-ով մեծացրել է իր աշխատակիցների թիվը, այժմ ունենալով 440 աշխատակից, ինչպես նաև իրականացրել է ռազմավարական ձեռքբերում, որն ուղղված է ընդլայնմանը։

Ֆինանսական արդյունքներ
NON-GAAP համախառն շահույթը (gross margin)՝ 74.1% (մի փոքր նվազել է՝ կապված արտադրանքի կազմի փոփոխության հետ):

NON-GAAP գործառնական ծախսերը (operating expense)՝ 56.2 միլիոն դոլար (R&D-ում ներդրումների պատճառով աճել է)։

NON-GAAP diluted EPS-ը կազմել է $0.37։

Astera Labs-ը կանխատեսում է շարունակական եկամուտների աճ՝ առաջին եռամսյակում հասնելով 151-155 միլիոն դոլար հասույթի, ինչը 7-10% աճ է նախորդ եռամսյակի համեմատ։ NON-GAAP EPS-ը կանխատեսվում է $0.28-$0.29 միջակայքում։ NON-GAAP գործառնական ծախսերը՝ $66-67 միլիոն։ Scorpio Smart Fabric Switches-ը մուտք կգործի զանգվածային արտադրության փուլ։
Leo CXL նախաարտադրական ապրանքների մատակարարումները կմեկնարկեն։ 2025-ը բեկումնային տարի կլինի, քանի որ ընկերությունը կանխատեսում է եկամուտների աճ բոլոր չորս արտադրանքիների ուղղություններով։

Հիմնական ռիսկերը և մտահոգությունները
Չնայած դրական հեռանկարներին, որոշ ռիսկեր մնում են՝

Աճող R&D և գործառնական ծախսերը կարող են ճնշել շահույթը։
Մեծ կախվածություն խոշոր cloud hyperscaler հաճախորդներից, ինչը բերում է կենտրոնացվածության ռիսկեր։ Խիստ մրցակցություն Scorpio-ի շուկայում, որտեղ գործում են արդեն կայացած մրցակիցներ։

Astera Labs-ը 2024-ը փակեց պատմական առավելագույն եկամուտներով, ինչն ամրապնդեց նրա դիրքը AI և ամպային ենթակառուցվածքների շուկայում։ 2025-ի համար կանխատեսում են ուժեղ աճ, և ընկերությունը նպատակ ունի 2028-ին թիրախավորել $12 միլիարդ շուկա։

MyInvest | Investment Blog

23 Jan, 16:40


Ձեզ համար ներդրումային պորտֆելներ ենք պատրաստել 📈

👉 Միայն MyInvest-ում արդեն կարող եք գտնել պատրաստի ներդրումային պորտֆելներ և գնել Ձերը մեկ հպումով:

Ի՞նչ կտա Ձեզ պատրաստի ներդրումային պորտֆելը

Այլևս պետք չէ երկար ժամանակ ծախսել, ուսումնասիրել շուկաները, համեմատել արժեթղթերը, որ կարողանաք Ձեր նպատակներին համապատասխան պորտֆել ստեղծել:

MyInvest-ում ներդրումային պորտֆել գնելու համար բավարար է միայն իմանալ, թե ինչ եք ուզում. որքան շահույթ եք ակնկալում և որքան է Ձեր ռիսկի «ախորժակը»: Մնացածի մասին մասնագետներն արդեն հոգացել են, իսկ պորտֆելները պատրաստ են:

Օրինակ` եթե պատրաստվում եք ներդնել մեծ գումար և ուզում եք, որ այն դանդաղ, բայց կայուն աճի, Դուք կընտրեք ցածր ռիսկային պորտֆել: Այստեղ կգերակշռեն պարտատոմսերը:

Եթե պատրաստ եք ռիսկի դիմել, որ ունենաք մեծ շահույթ, կընտրեք բարձր ռիսկային պորտֆել, որտեղ կգերակշռեն բաժնետոմսերը: Կան նաև միջանկյալ պորտֆելներ. ընտրությունը Ձերն է:

MyInvest-ում կգտնեք 6 ներդրումային պորտֆել`

Ցածր ռիսկային պորտֆել
Հավասարակշռված պորտֆել
Բարձր աճի պորտֆել
Հարրի Բրաունի «Հավերժական պորտֆել»
Ռեյ Դալիոյի «Բոլոր եղանակների պորտֆել»
Դրամային պորտֆել

Պորտֆելների մանրամասն նկարագրություններին կարող եք ծանոթանալ MyInvest-ում:


Ինչպե՞ս գնել պատրաստի ներդրումային պորտֆել

📎 Թարմացրեք MyAmeria-ն և մուտք գործեք հավելված
📎 Ներքևի աջ անկյունում սեղմեք MyInvest
📎 Մուտք գործեք «Ինչ գնել» բաժին >> Պատրաստի պորտֆելներ >> Բոլորը
📎 Ծանոթացեք պորտֆելներին և գնեք Ձերը մի քանի րոպեում

Դոլարային պորտֆելների ներդրման նվազագույն ծավալը մոտ $1000 է, իսկ դրամային պորտֆելներինը՝ մոտ 400 000 ֏

💼 Ուրեմն, գնեք մասնագետների կողմից կազմված, լավ դիվերսիֆիկացված, պատրաստի ներդրումային պորտֆել և ստացեք լրացուցիչ եկամուտ Ձեր ներդրումից:

👌 Չմոռանաք թարմացնել MyAmeria հավելվածը` պորտֆելները տեսնելու համար` https://ameria.me/3whKBAL

MyInvest | Investment Blog

23 Jan, 13:57


📊#բաժնետոմսեր #նորություններ

🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇

🇺🇸#AAL = -9.43% American Airlines-ի առաջին եռամսյակի ուղեցույցը ավելի բացասական էր քան ակնկալում էին վերլուծաբանները: LSEG-ն ասում է, որ ընկերությունը կանխատեսում է 20-40 ցենտ կորուստ մեկ բաժնետոմսի մասով 2025 թվականի առաջին երեք ամիսների համար՝ հիմնվելով ներկայիս պահանջարկի միտումների և վառելիքի գնի հեռանկարի վրա: Շուկայի մասնակիցները ակնկալում էին 4 ցենտի կորուստ մեկ բաժնետոմսի մասով։

🇺🇸#MRNA = +1% Moderna-ի բաժնետոմսերը վերականգնվում են այն բանից հետո, երբ Oracle-ի գործադիր տնօրեն Լարի Էլիսոնը խոսեց առողջապահության ոլորտում արհեստական ինտելեկտի փոխակերպման ներուժի մասին, մասնավորապես՝ քաղցկեղի վաղ հայտնաբերման և անհատականացված պատվաստանյութերի մասին:

🇺🇸#UNP = +3.90% Ըստ Union Pacific Corporation-ի հաշվետվության՝ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է 2.91$, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 2․78$, իսկ հասույթը՝ 6․12$ մլրդ մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 6.15$ մլրդ:

🇺🇸#CCJ = +0.69% Ատոմային էներգետիկայի հետ կապված բաժնետոմսերը ուշադրության կենտրոնում են այն բանից հետո, երբ Հարավային Կարոլինայի էլեկտրաէներգիայի մատակարար Santee Cooper-ն ասաց, որ ներդրումներ է փնտրում իր VC Summer ատոմակայանում ռեակտորների շինարարությունը վերսկսելու համար:

Պետական ընկերությունն մեծ պահանջարկ է ակնկալում, քանի որ տեխնոլոգիական հսկաները, ինչպիսիք են Amazon-ը և Microsoft-ը, մաքուր էներգիա են փնտրում տվյալների կենտրոնների համար, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Ատոմային էներգետիկայի հետ կապակցված արժեթղթեր՝ #URA, #NLR, #CEG, #VST, #NRG, #LTBR, #NNE, #OKLO, #URG, #UROY, #UEC, #CCJ, #UUUU, #DNN, #NXE, #LEU, #SMR:

MyInvest | Investment Blog

23 Jan, 08:58


🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500

🟢 Չորեքշաբթի ամերիկյան առևտրային նստաշրջանի փակմանը S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները արձանագրեցին հետևյալ դինամիկան՝ +0․61%, +1.28% և +0.30% համապատասխանաբար: S&P 500 ինդեքսը նոր պատմական առավելագույն է արձանագրել, մինչդեռ Dow Jones-ը և Nasdaq 100-ը բարձրացել են մինչև հինգ շաբաթվա առավելագույն մակարդակը: Աճի հիմնական շարժիչ ուժը եղել են ՏՏ ոլորտի բաժնետոմսերը՝ Netflix-ի, Oracle-ի և Nvidia-ի գլխավորությամբ: Միևնույն ժամանակ, Չինաստանի շուրջ ձևավորվող աշխարհաքաղաքական իրադարձությունները անկայունություն են ավելացրել համաշխարհային շուկաներում: Լուրերը, որ ԱՄՆ-ն կարող է փետրվարի 1-ից նոր մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների վրա, ճնշում են գործադրել չինական ֆոնդային շուկայի վրա։ Այնուամենայնիվ, Չինաստանի իշխանությունները ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում ֆոնդային շուկային աջակցելու համար.

📌 Պարզեցվել են բաժնետոմսերի հետգնման ծրագրերի պայմանները։
📌 Կենսաթոշակային հիմնադրամներից և սոցիալական ապահովության ազգային հիմնադրամից բաժնետոմսերում ներդրումների ծավալն աճել է։
📌 Պետական ապահովագրական ընկերություններին խորհուրդ է տրվել ավելացնել ֆոնդային շուկաներում ներդրումների իրենց մասնաբաժինը:
📌 Այս քայլերն ուղղված են երկարաժամկետ կապիտալի ներգրավմանը և չինական շուկայի կայունության բարձրացմանը։

🇯🇵 Վաղը Ճապոնիայի Բանկը (BoJ) որոշում է կայացնելու տոկոսադրույքների մասով։ Ակնկալվում է, որ այն կբարձրացվի 0․25%-ով։ Նախորդ անգամ, երբ Ճապոնիայում բարձրացվեցին տոկոսադրույքները, ֆինանսական շուկաներում խուճապ սկսվեց։ Շուկայի մասնակիցները սկսեցին ակտիվորեն կրճատել քերի թրեյդը։ Սակայն, ի տարբերություն նախորդ անգամվա, այս անգամ շուկան ակնկալում է բարձրացումը և շուկայի մասնակիցները բավական ժամանակ են ունեցել այս դինամիկային պատրաստվելու համար։ Թե ինչպես կարձագանքի շուկան, կիմանանք վաղը։

🧐 BlackRock-ի գործադիր տնօրենը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում խոսել է Բիթքոյնի (BTC) մասին՝ որպես գնաճի և անկայունության դեմ համաշխարհային հեջ: Նա նշել է, որ այս շաբաթ հանդիպում է ունեցել երկրներից մեկի «սուվերեն հիմնադրամի» հետ, և քննարկվել է, թե որքան պետք է լինի BTC-ի կշիռը պորտֆելում։

🤔 Ակամայից հարց է առաջանում, ինչու է գինը մեկ ամսից ավել գտնվում հարթեցման մեջ։ Ո՞վ է վաճառում երբ շուրջ բոլորը խոսում են ֆոնդերում, ռեզեռվներում և այլուր BTC-ի ներառման մասին։

🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝
🇺🇸 ԱՄՆ - Initial Jobless Claims - 17:30
🇪🇺 Եվրագոտի - Consumer Confidence (հունվ․) - 19:00
🛢 Բնական գազ ԱՄՆ - EIA պաշարներ - 19:30
🇺🇸 ԱՄՆ - KC Fed Manufacturing Index (հունվ․) - 20:00
🇺🇸 Թրամփը առցանց ելույթ կունենա Դավոսի ֆորումում - 20:00
🛢 Նավթ ԱՄՆ - EIA պաշարներ - 21:00

MyInvest | Investment Blog

22 Jan, 14:28


📊#բաժնետոմսեր #նորություններ

🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇

🇺🇸#NFLX = +15.04% Ըստ Netflix-ի հաշվետվության՝ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է 4.27$, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 4․20$, իսկ հասույթը՝ 10․25$ մլրդ մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 10.11$ մլրդ:

🇺🇸#PG = +3.25% Ըստ Procter & Gamble-ի հաշվետվության՝ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է 1.88$, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 1․86$, իսկ հասույթը՝ 21․88$ մլրդ մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 21.55$ մլրդ:

🇺🇸#ORCL = +10.45% Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է արհեստական բանականության (AI) ոլորտում ներդրումների նոր դարաշրջանի մեկնարկը՝ ներկայացնելով «Stargate» նախագիծը, որը նպատակ ունի ամրապնդել ԱՄՆ-ի առաջնորդությունը այս ոլորտում։ Այս $500 միլիարդ արժողությամբ նախագիծը, որը ղեկավարում են ոլորտի հսկաներ, ինչպիսիք են Oracle (#ORCL), SoftBank և OpenAI, համարվում է ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքների ամենախոշոր մասնավոր ներդրումներից մեկը։

Իր պաշտոնավարման առաջին գործողություններից մեկում Թրամփը չեղարկեց Բայդենի վարչակազմի կողմից հաստատված «Արհեստական ինտելեկտի անվտանգ և վստահելի զարգացում» գործադիր հրամանը։ Թրամփի թիմի կարծիքով՝ կարգավորումների մեղմացումը կխթանի նորարարությունը, կարագացնի տնտեսության աճը և կապահովի ազգային անվտանգությունը։ «Stargate» նախագիծը այս ռազմավարության առանցքում է։ Նախագիծը ներառում է՝

Ամերիկայի արդյունաբերացում՝ 100 000 նոր աշխատատեղերի ստեղծմամբ։
Ազգային անվտանգության ամրապնդում՝ արհեստական ինտելեկտի կիրառմամբ։
Առողջապահության ոլորտում նորարարություններ։

Stargate» նախագծի հայտարարությունը խթանել է արհեստական ինտելեկտի ոլորտի բաժնետոմսերի վերելքը։ Առավել նշանավոր դինամիկա արձանագրել են՝

Nvidia-ն (#NVDA)՝ կրկին դառնալով ԱՄՆ-ի շուկայական կապիտալիզացիայով ամենամեծ ընկերությունը։
Oracle-ը (#ORCL)՝ աճելով 10%-ով շնորհիվ իր առանցքային դերի Stargate-ում։ Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնը հայտնել է, որ Տեխասի Աբիլենում կկառուցվի 10 հատ մեծ տվյալների կենտրոն՝ հետագայում դրանք ընդլայնելով մինչև 20-ը։

Տվյալների կենտրոնների նկատմամբ մեծ պահանջարկից օգուտ են քաղում նաև Էներգետիկայի ոլորտի ընկերությունները։ Vistra (#VST) (+8%), NuScale Power (#SMR) (+17%) և NRG Energy (#NRG) (+7%)։

AI նորարարներ․ SoundHound AI (#SOUN) (+21%) և BigBear ai (#BBAI) (+12%)։

Չնայած լավատեսությանը, փորձագետները նշում են, որ «Stargate» նախագծի լայն ազդեցությունները դեռ հայտնի չեն։ Bank of America-ի վերլուծաբան Ջասթին Փոսթը ընդգծում է, որ նախագիծը կարող է փոխել AI աշխատանքի ոլորտի ուժերի բալանսը՝ ստեղծելով մրցակցություն Amazon Web Services-ի (AWS) և Google Cloud-ի (GOOGL) հետ։

Նախագիծը ընդգծում է էներգետիկայի և ենթակառուցվածքների կարևորությունը: Vistra-ն կարող է օգտվել Stargate-ի հսկայական տվյալների կենտրոնների էներգիայի պահանջարկից, մինչդեռ բաղադրիչների մատակարարները, ինչպիսիք են Vertiv-ը (#VRT) և Credo Technology (#CRDO) կարող են երկարաժամկետ աճ գրանցել:

Wedbush Securities-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ «Stargate» նախագիծը կխթանի նաև այլ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ներդրումները՝ ստեղծելով մինչև $1 տրիլիոն արժողությամբ AI ենթակառուցվածք առաջիկա տասնամյակում։

Թեև նախագծի ազդեցությունն ամբողջությամբ դեռ չի բացահայտվել, «Stargate»-ը ընդգծում է Ամերիկայի վճռականությունը՝ պահպանելու իր գերակայությունը արհեստական ինտելեկտի ոլորտում և ապահովելու իր տեխնոլոգիական առավելությունը գլոբալ մրցակցության պայմաններում։

MyInvest | Investment Blog

22 Jan, 10:01


🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500

🟢 Երեքշաբթի ամերիկյան առևտրային նստաշրջանի փակմանը S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները արձանագրեցին հետևյալ դինամիկան՝ +0․88%, +0.64% և +1.24% համապատասխանաբար: ԱՄՆ-ի ֆոնդային ինդեքսները աճել են։ Աճի պատճառը նախագահ Դոնալդ Թրամփի պրոտեկցիոնիստական քաղաքականության վերաբերյալ մտահոգությունների ժամանակավոր նվազումն էր։ Չնայած սպառնալիքներին՝ Թրամփն իր պաշտոնավարման առաջին օրը ձեռնպահ մնաց Չինաստանի և Եվրոպայի վրա նոր մաքսատուրքեր սահմանելուց։ Այնուամենայնիվ, նախագահը հայտարարեց համաշխարհային մասշտաբով անարդար առեւտրային պրակտիկայի դեմ պայքարի մեկնարկի մասին։ Նա հայտարարեց փետրվարի 1-ից Կանադայից և Մեքսիկայից ապրանքների վրա 25% մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին։

🏛️ Բաժնետոմսերը լրացուցիչ աջակցություն ստացան ԱՄՆ-ի 10-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերության անկումից: Պարտատոմսերի շուկայի վրա ազդել է նավթի գների անկմամբ պայմանավորված գնաճային սպասումների անկումը։ Երկուշաբթի Թրամփը հայտարարեց էներգետիկ ոլորտում հնարավոր արտակարգ դրության մասին և խոստացավ ավելացնել ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը։ Դա հանգեցրեց WTI նավթի գների ավելի քան 2%-ով անկման՝ ճնշում գործադրելով էներգետիկ ոլորտի վրա։

📊 Կորպորատիվ հաշվետվությունների սեզոնը սկսում է թափ հավաքել։ Այս շաբաթ S&P 500 ինդեքսի ընկերությունների 11%-ը հրապարակելու է չորրորդ եռամսյակի արդյունքները, ևս 37%-ը պետք է զեկուցի հաջորդ շաբաթ: Վերլուծաբաններն ակնկալում են, որ այս ընկերությունները կունենան 7․5% շահույթի աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինչը երկրորդ ամենաբարձր դինամիկան է վերջին երեք տարվա ընթացքում:

Սենատոր Սինթիա Լամմիսը Կապիտոլիումում Էրիկ Թրամփի հետ քննարկել է Bitcoin ռազմավարական պահուստ ստեղծելու հնարավորությունը: Ներկայումս նմանատիպ նախաձեռնություններ կան ԱՄՆ-ի 11 նահանգներում։ Միևնույն ժամանակ, Coinbase-ի գործադիր տնօրենը նշել է, որ stablecoin-ների հետագա կարգավորումը, հավանաբար, կպահանջի այդ ակտիվների ամբողջական ապահովվածությունը ԱՄՆ-ի պարտատոմսերով: Wall Street Journal-ի ավելի վաղ հոդվածում նշվում էր, որ stablecoin-ների շուկայի աճը խթանում է ԱՄՆ-ի պարտքի նկատմամբ պահանջարկը, ինչը կարող է օգնել լուծել աճող պարտքի խնդիրը:

🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝
🌎 Համաշխարհային տնտեսական ֆորում Դավոսում - օր 2
🇨🇦 Կանադա - PPI (դեկ․) - 17:30
🇺🇸 ԱՄՆ - LEI (դեկ․) - 19:00
🛢 Նավթ ԱՄՆ - API պաշարներ - 01:30

MyInvest | Investment Blog

21 Jan, 13:44


📊#բաժնետոմսեր #նորություններ

🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇

🇺🇸#TEM = +17% Tempus AI-ի բաժնետոմսերը աճել են այն բանից հետո, երբ Նենսի Փելոսին, ըստ տեղեկությունների, գնել է բաժնետոմսերի քոլ օպցիոններ։

🇺🇸#AAPL = -2% iPhone-ի վաճառքները Չինաստանում 2024 թվականի 4-րդ եռամսյակում նվազել են 18.2%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Apple-ը սկսել է նվազեցնել iPhone-ի գները Չինաստանում։

🇨🇳#1810 = +3.46% Xiaomi-ի գործադիր տնօրենն ասում է, որ դեկտեմբերին SU7 սեդանը ավելի շատ է վաճառվել Չինաստանում քան Tesla Model 3-ը։

🇺🇸#TSLA = +1.94% ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իր պաշտոնակալման խոսքում հայտարարեց էլեկտրամոբիլների մանդատը դադարեցնելու մտադրության մասին։ Թեև փաստացի նման մանդատ գոյություն չունի, Թրամփի այս հայտարարությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ԱՄՆ-ի ավտոարդյունաբերության վրա։

«Մենք ավարտելու ենք Կանաչ նոր գործարքը և վերացնելու ենք էլեկտրամոբիլների մանդատը՝ փրկելով մեր ավտոարդյունաբերությունը և կյանքի կոչելով մեր սրբազան խոստումը ամերիկացի աշխատողներին»,- ասել է Թրամփը։ «Դուք կկարողանաք գնել ձեր նախընտրած ավտոմեքենան»։

Թրամփի կողմից նշված «մանդատը» վերաբերում է Շրջակա միջավայրի պահպանության գործակալության (EPA) կանոններին, որոնք պահանջում են ավտոարտադրողներից արտադրել էլեկտրամոբիլներ՝ խուսափելու արտանետումների համար նշանակված մեծ տուգանքներից։ Թրամփի վարչակազմը կարող է թեթևացնել EPA-ի ստանդարտները, սակայն դա ամբողջությամբ չի վերացնի «մանդատը»։ Կալիֆորնիայի օդային ռեսուրսների խորհուրդը (CARB) շարունակում է վերահսկել Կալիֆորնիայի արտանետումների կարգավորումները, և մի շարք նահանգներ հետևում են նրա ստանդարտներին։ Թրամփը կարող է փորձել վերացնել Կալիրոռնիայի արտոնագիրը, որը թույլ է տալիս այդ նահանգին կարգավորել այդ դաշտը, սակայն դա կպահանջի երկարատև իրավական գործընթաց։

CARB-ի ստանդարտները կարևոր դեր են խաղում Tesla-ի համար, քանի որ դրանք ապահովում են զրո-արտանետման վարկերի զգալի մասը։ Վերջիններս Tesla-ի համար ապահովեցին մոտ $10 միլիարդ եկամուտ 2018 թվականից ի վեր։ Մանդատի ավարտը կարող է ազդել նաև էլեկտրամոբիլների գնման հարկային արտոնության վրա, որը հասնում էր մինչև $7 500։ Սակայն դրա ամբողջական վերացումը կպահանջի օրենսդրական փոփոխություններ։

2024 թվականին ամերիկացիները գնել են մոտ 1.3 միլիոն էլեկտրամոբիլ, որը կազմում է նոր ավտոմեքենաների 8%-ը։ Սակայն EPA-ի ներկայիս կանոնները ենթադրում են, որ 2032 թվականին այդ ցուցանիշը պետք է հասնի 50%-ի։ Թրամփի վարչակազմը կարող է էապես փոխել շուկայում կարծրացած կանոնները ի վնաս էլեկտրոմոբիլներ արտադրողների։ Չնայած նման սպառնալիքի, Tesla-ի բաժնետոմսերը շարունակում են աճել։ Վերլուծաբանները Tesla-ն տեսնում են որպես արհեստական բանականության ոլորտում հաղթող, ինչը պայմանավորված է ինքնավար վարորդական տեխնոլոգիաների և ռոբոտների զարգացման աշխատանքներով։

Իլոն Մասկի Թրամփի վարչակազմում ընդգրկված լինելը ներդրողների մոտ որոշակի վստահություն է առաջացնում։ Tesla-ի բաժնետոմսերը 70% աճել են ԱՄՆ-ի ընտրություններից հետո։ Վերլուծաբանները շարունակում են բարելավել իրենց կանխատեսումները Tesla-ի ապագայի վերաբերյալ, չնայած շուկայի որոշակի անորոշությանը։

MyInvest | Investment Blog

20 Jan, 07:23


🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500

🟢 Ուրբաթ ամերիկյան առևտրային նստաշրջանի փակմանը S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները արձանագրեցին հետևյալ դինամիկան՝ +1․00%, +1.51% և +0.78% համապատասխանաբար: ԱՄՆ-ի ֆոնդային ինդեքսները շաբաթն ավարտեցին կանաչ գոտում, ինչին նպաստեցին պարտատոմսերի եկամտաբերության անկումը և Դաշնային պահուստային համակարգի պաշտոնյա Քրիստոֆեր Ուոլերի մեկնաբանությունները: Ուոլլերը նշել է, որ դեզինֆլյացիայի շարունակության պարագայում, ԴՊՀ-ը կարող է նվազեցնել տոկոսադրույքները ավելի արագ, քան սպասվում է: Բացի այդ, Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2025 թվականի համար համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը 3․2%-ից բարձրացրել է 3․3%-ի։

📊 Նոյեմբերին կապիտալի զգալի ներհոսք է գրանցվել ԱՄՆ-ի արժեթղթերի շուկա: Օտարերկրյա ներդրողները մոտ 115 միլիարդ դոլար են ներդրել ԱՄՆ բաժնետոմսերի մեջ, ինչը համընկնում է ներքին ներդրողների կողմից ուժեղ գնումների հետ: Այնուամենայնիվ, ԱՄՆ պետական պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, օտարերկրյա ներդրողների զուտ վաճառքը կազմել է 16 միլիարդ դոլար, իսկ ընդհանուր արտահոսքը դեպի այլ շուկաներ կազմել է 37 միլիարդ դոլար: Զուտ կապիտալի ներհոսքը դեպի ԱՄՆ նոյեմբերին կազմել է 79 մլրդ դոլար։ Տարվա ընթացքում ընդհանուր ներհոսքը կազմել է 0․9 տրիլիոն դոլար, ինչը նշանակալի ցուցանիշ է։

🇨🇳 Չինաստանն աստիճանաբար կրճատում է ԱՄՆ-ի պետական պարտատոմսերի կշիռը իր պահուստներում՝ նոյեմբերին պորտֆելը նվազել է 4 մլրդ դոլարով, իսկ տարվա ընթացքում՝ 94 մլրդ դոլարով: Ճապոնիան նույնպես կրճատել է իր ներդրումները 9 միլիարդ դոլարով, իսկ մեկ տարում՝ 74 միլիարդ դոլարով։ Միևնույն ժամանակ, նոյեմբերին ամերիկյան ակտիվների ամենախոշոր գնորդները եղել են Կանադան (56 միլիարդ դոլար) և Իռլանդիան (32 միլիարդ դոլար), որտեղ գործարքների զգալի մասը, հավանաբար, հետգնում է:

🤔Այսօր Դոնալդ Թրամփը պաշտոնապես կստանձնի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը, ինչը շուկայի համար կարևոր իրադարձություն կլինի՝ հաշվի առնելով երկրի տնտեսական և ֆինանսական քաղաքականության հնարավոր փոփոխությունները։ Այս սպասումների ֆոնին BTC-ն քիչ առաջ գրանցեց իր նոր պատմական առավելագույնը` 109 350$։


🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝
🇺🇸 ԱՄՆ - շուկաները փակ են լինելու - Martin Luther King, Jr. Day
🇺🇸 ԱՄՆ - Դ․Թրամփը կստանձնի նախագահի պաշտոնը - 21:00
🇺🇸 ԱՄՆ-ում փոխվում են SEC-ի և CFTC-ի ղեկավարները
🇩🇪 Գերմանիա - PPI (դեկ․) - 11:00
🇨🇭 Շվեյցարիա - PPI (դեկ․) - 11:30

MyInvest | Investment Blog

07 Jan, 14:01


📊#բաժնետոմսեր #նորություններ

🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇

🇺🇸#MRNA = +4% Moderna-ի բաժնետոմսերը աճում են գրիպի դեպքերի սեզոնային աճի և ԱՄՆ-ում թռչնագրիպից առաջին մահվան ֆոնին:

🇨🇳#700 = -7% ԱՄՆ-ն Tencent-ը չինական ռազմական ընկերություն է որակել։ Նույն ճակատագրի է արժանացել էլեկտրական մեքենաների համար մարտկոցներ արտադրող (աշխարհում ամենամեծը) չինական CATL-ը։

🇺🇸#LAC = +3.52% Lithium Americas-ի բաժնետոմսերը աճում են, այն բանից հետո, երբ գնահատման արդյունքում ընկերությունը հայտարարեց Նևադայում գտնվող Thacker Pass լիթիումի նախագծի հանքային ռեսուրսների և պաշարների ավելացման մասին։

🇺🇸#NVDA = +2% Nvidia-ն ամրապնդում է իր դիրքերը միանգամից մի քանի առանցքային ոլորտներում։

Toyota-ն պատրաստվում է օգտագործել Nvidia-ի մեքենաների համար նախատեսված չիպերն ու օպերացիոն համակարգը։ Ակնկալվում է, որ Nvidia-ի ավտոմոբիլային չիպերի բիզնեսը 2026 ֆինանսական տարում կաճի մինչև 5 միլիարդ դոլար։

Nvidia-ն Consumer Electronics Show (CES) 2025-ին ներկայացրել է հաջորդ սերնդի առաջին վիդեո քարտերը RTX 50 Blackwell շարքից: Ընկերությունը ներկայացրել է նոր DLSS 4 տեխնոլոգիան և ցուցադրել դրա հիմնական առանձնահատկությունները։ Nvidia-ն ներկայումս աշխարհի ամենաթանկ ընկերությունն է։

Nvidia-ի գործադիր տնօրեն. «Հորիզոնում մարդանման ռոբոտների դարաշրջանն է».

WSJ-ն ավելի վաղ գրել էր, որ Nvidia-ն մտադիր է շուկա հանել մարդանման ռոբոտներին կառավարելու իր նոր տեխնոլոգիան 2025 թվականի առաջին կիսամյակում՝ ձգտելով տեղ գրավել արագ զարգացող ռոբոտաշինության ոլորտում։

MyInvest | Investment Blog

07 Jan, 08:11


🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500

🟢 Երկուշաբթի ամերիկյան առևտրային նստաշրջանի փակմանը S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները արձանագրեցին հետևյալ դինամիկան՝ +0․55%, +1.24% և -0.06% համապատասխանաբար: Ֆոնդային շուկային աջակցում էին կիսահաղորդիչներ արտադրողների կորպորատիվ նորությունները: Nvidia-ն 3%-ից ավել աճ է գրանցել՝ շնորհիվ իր թայվանական գործընկեր Hon Hai Precision Industry Co.-ի, որը սպասվածից ավելի լավ հաշվետվություն է հրապարակել: Սա ազդանշան է, որ Nvidia-ի դիրքը շուկայում շարունակում է ամուր մնալ: Microsoft-ը նույնպես առևտրային նստաշրջանն ավարտեց աճով։ Ընկերությունը հայտարարեց, որ պլանավորում է 80 միլիարդ դոլար ներդնել տվյալների կենտրոնի զարգացման և 2025 թվականին կապիտալ ծախսերի ավելացման համար՝ ամրապնդելով իր առաջատար դիրքերը ամպային տեխնոլոգիաների և արհեստական ինտելեկտի ոլորտում:

Բաժնետոմսերը լրացուցիչ աջակցություն ստացան Washington Post-ի հրապարակումից, ըստ որի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը քննարկում է համապարփակ մաքսատուրքերը, որոնք ուղղված են միայն կարևորագույն ներմուծմանը: Այս մոտեցումը կարող է նվազեցնել գնաճային ճնշումները և նվազագույնի հասցնել վնասը համաշխարհային առևտրին, ինչը դրական է ընկալվում ներդրողների կողմից:

📊 ԱՄՆ-ի մակրո վիճակագրությունը հակասական էր: S&P Global US Services PMI-ն 2024 թվականի դեկտեմբերին վերանայվել է դեպի ներքև՝ մինչև 56․8՝ նախնական 58․5-ից, սակայն բարձր է նոյեմբերի 56․1-ից և մատնանշում է ծառայությունների ոլորտում 2022 թվականի մարտից ի վեր ամենաուժեղ աճը: Արտադրական ապրանքների նոր պատվերներն ԱՄՆ-ում 2024թ. նոյեմբերին նվազել են 0․4%-ով նախորդ ամսվա համեմատ՝ մինչև 586․1 մլրդ դոլար՝ գերազանցելով շուկայի 0․3%-ով անկման սպասումները: Նվազում է գրանցվել երկարաժամկետ ապրանքներ արտադրող արդյունաբերության ճյուղերում (-1․2%), գլխավորում են տրանսպորտային սարքավորումները (-3%), մետաղագործական արտադրանքները (-1․7%) և համակարգիչներն ու էլեկտրոնային արտադրանքները (-0․5%): Մյուս կողմից, պատվերներն աճել են ոչ երկարաժամկետ օգտագործման ապրանքներ արտադրողների մոտ (+0․4%)։ Առանց տրանսպորտի, գործարանային պատվերներն աճել են 0․2%-ով։

🏦 ԴՊՀ-ի պաշտոնյաների մեկնաբանությունները զսպեցին աճը: Սան Ֆրանցիսկոյի ԴՊՀ-ի նախագահ Մերի Դեյլին նշել է, որ գնաճը մնում է «տհաճ բարձր»՝ չնայած դրա նվազեցման առաջընթացին: ԴՊՀ-ի մեկ այլ պաշտոնյա՝ Քուգլերը հավելել է, որ ԱՄՆ-ում գնաճը դեռ չի հասել 2% նպատակային մակարդակին: Այս հայտարարությունները հուշում են տոկոսադրույքների հետագա կրճատման նկատմամբ զգուշավոր մոտեցման մասին: 0.25%-ով տոկոսադրույքի նվազեցման հավանականությունը FOMC-ի հունվարի 28-29-ի հանդիպման ժամանակ շուկաները ներկայումս գնահատում են 8%:

🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝
🇪🇺 Եվրագոտի - գնաճ CPI (դեկ․) - 14:00
🇺🇸 ԱՄՆ - առևտրային հաշվեկշիռ (նոյ․) - 17:30
🇨🇦 Կանադա - Ivey PMI (դեկ․) - 19:00
🇺🇸 ԱՄՆ - ISM Services PMI (դեկ․) - 19:00
🇺🇸 ԱՄՆ - թափուր աշխատատեղեր JOLTS (նոյ․) - 19:00
🛢 Նավթ ԱՄՆ - API պաշարներ - 01:30

MyInvest | Investment Blog

03 Jan, 13:28


📊#բաժնետոմսեր #նորություններ

🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇

🇺🇸#CVNA = -2.77% Ընկերությունների ահ ու սարսափը՝ Hindenburg Research-ը հայտարարել է, որ կարճ դիրք (short) է բացել Carvana-ի բաժնետոմսերի վրա: Ընկերությունը կասկածվում է ֆինանսական հաշվետվությունների զեղծարարությունների մեջ։

🇯🇵🇺🇸#X = -7.7% Բայդենը որոշել է արգելափակել U.S. Steel-ի վաճառքը ճապոնական Nippon Steel-ին։

🇨🇳#1810 = +6.62% Xiaomi-ի բաժնետոմսերը նոր պատմական առավելագույն են արձանագրել։ 2024 թվականին Xiaomi-ն վաճառել է ավելի քան 135 000 էլեկտրական մեքենաներ, ինչը զգալիորեն գերազանցում է թիրախային 100 000 միավորը։ Ընկերությունը մտադիր է 300 000 մեքենա մատակարարել 2025 թվականին։

🇨🇳#LI = +3% LI Auto-ն դեկտեմբերին մատակարարել է 58 513 մեքենա (նոյեմբերի 48 740 մեքենայի դիմաց)։

🇨🇳#1211 = -0.08% BYD-ին դեկտեմբերին մատակարարել է 514 809 մեքենա (նոյեմբերի 506 804 մեքենայի դիմաց)։

🇺🇸#TSLA = +0.43% Tesla-ն 2024 թվականի 4-րդ եռամսյակում մատակարարել է 495 570 մեքենա (+7% նախորդ եռամսյակի համեմատ և +2․3% նախորդ տարվա համեմատ), ինչը ցածր էր վերլուծաբանների կողմից ակնկալվող 512 277 մեքենայից:

🤔 2022 թվականից BYD-ն առաջ է անցել Tesla-ից (Տե՛ս նկարը👇)

MyInvest | Investment Blog

03 Jan, 09:41


🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500

🟢 Հինգշաբթի ամերիկյան առևտրային նստաշրջանի փակմանը S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները արձանագրեցին հետևյալ դինամիկան՝ -0․22%, -0.16% և -0.36% համապատասխանաբար: Ամերիկյան ֆոնդային շուկայի վրա ճնշում է գործադրել Tesla-ի և Apple-ի բաժնետոմսերի անկումը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի տնտեսության շիկացման նշանները շարունակում են բարձր պահել պարտատոմսերի եկամտաբերությունը` մարտահրավերներ ստեղծելով ֆոնդային շուկայի համար:

🔔Tesla-ի բաժնետոմսերն ընկել են ավելի քան 6%-ով՝ չորրորդ եռամսյակի մատակարարման տվյալները հաղորդելուց հետո․ վերջինս ցածր էր սպասելիքներից: Իր հերթին, Apple-ը նվազեց ավելի քան 2% այն բանից հետո, երբ Reuters-ը հրապարակեց, որ ընկերությունը Չինաստանում զգալի զեղչեր է առաջարկում iPhone-ների համար: Դա պայմանավորված է տեղական արտադրողների կողմից մրցակցության աճով:

📊 Շուկայի վրա լրացուցիչ ճնշում գործադրեցին տնտեսական տվյալները։ Գործազրկության նպաստի առաջնային հայցերը նվազել են մինչև 211 000, ինչը վերջին 8 ամիսների ընթացքում ամենացածր մակարդակն է։ Սա վկայում է ուժեղ աշխատաշուկայի մասին։ S&P PMI-ը դեկտեմբեր ամսվա համար վերանայվել է մինչև 49․4 մակարդակը, որն ավելի բարձր է, քան նախկինում հաղորդված 48․3-ը: Այս տվյալները հաստատում են ԴՊՀ-ի տոկոսադրույքների նվազեցման հարցում դադար վերցնելու թեզը։

🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝
🇺🇸 ԱՄՆ - ISM Manufacturing PMI - 19:00
🛢 Բնական գազ ԱՄՆ - EIA պաշարներ - 19:30
🛢 Baker Hughes - 22:00

MyInvest | Investment Blog

31 Dec, 19:59


🎅 Թող 2025-ը անսահման սիրով, ջերմությամբ ու ժպիտներով լցնի մեր տունը, նվիրի մեր ընտանիքներին բազմաթիվ ջերմ ակնթարթներ 🥹

💚 Շնորհակալ ենք, որ 2024 թվականին մեզ հետ եք կայացրել ձեր ընտանիքի ու ապագայի հետ կապված կարևոր որոշումները։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ 🎉

MyInvest | Investment Blog

30 Dec, 15:09


🟢 Տարին մոտենում է ավարտին, և ժամանակն է գնահատելու մեր ձեռքբերումները բաժնետոմսերի շուկայում։ 2024 թվականը խոստումնալից տարի էր ներդրողների համար, քանի որ և՛ ամերիկյան, և՛ միջազգային շուկաները աճ են արձանագրել:

🚀 Տարվա ընթացքում մենք հայտնաբերել և հրապարակել ենք տարբեր ներդրումային գաղափարներ: Առաջարկված գաղափարներից 73%-ը հասել է սահմանված թիրախային մակարդակին՝ ընդգծելով մեր հետևողական վերաբերմունքը ներդրումային գաղափարներ ստեղծելու գործընթացի նկատմամբ:

🟢 Լավագույն կատարողական ունեցող ներդրումները՝

Xiaomi +86.5%
NEM +48.7%
Inda ETF +31.7%
Ring ETF +30.4%
AVUV ETF +20.6%
ESGV ETF +19.6%
Carnival Corp. +19.0%
VOT ETF +17.1%

🌎 Դիվերսիֆիկացումը ըստ տարածաշրջանների, ինչպիսիք են Inda-ն և Xiaomi-ն, կապիտալացրել են զարգացող շուկաների տնտեսական աճը՝ արտացոլելով աշխարհագրական դիվերսիֆիկացիայի առավելությունները:

💫 Ընդհանուր առմամբ, արդյունքը գոհացնող է, և հաջորդ տարի մենք վճռական ենք այն էլ ավելի լավը դարձնելու հարցում: Շարունակեք հետևել մեզ, որպեսզի բաց չթողնեք մեր նոր ներդրումային գաղափարները:

📆 Իսկ մեզ մնում է հիշեցնել, որ այս տարի ամերիկյան շուկան կաշխատի նաև վաղը՝ դեկտեմբերի 31-ին, իսկ 2025 թվականի առաջին առևտրային օրը կլինի հունվարի 2-ը։

💚 Դե իսկ մենք կհանդիպենք հունվարի 3-ին։ Մինչ նոր հանդիպում և նոր ներդրումային գաղափարներ։

MyInvest | Investment Blog

30 Dec, 06:35


🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500

🟢 Ուրբաթ ամերիկյան առևտրային նստաշրջանի փակմանը S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները արձանագրեցին հետևյալ դինամիկան՝ -1․11%, -1.49% և -0.77% համապատասխանաբար: ԱՄՆ-ի ֆոնդային շուկան ճնշման տակ ընկավ, ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի այն զգուշացումների ֆոնին, որ պետական պարտքի շեմը դեռևս բավարար չի բարձրացվել և կրկին բարձրացման անհրաժեշտություն կառաջանա։ Պատմությունը ցույց է տալիս, որ հետևանքները կարող են ծանր լինել. 2011-ին շեմի բարձրացման հետաձգումը S&P 500-ի 17%-ով ճշգրտման պատճառ դարձավ:

🏦 2024 թվականը դրամավարկային քաղաքականության առումով հագեցած տարի ստացվեց։ Դաշնային պահուստային համակարգը տարին ավարտեց 887 միլիարդ դոլար ծավալով ակտիվների կրճատմամբ, որից 482 միլիարդ դոլարը պետական պարտատոմսերն էին, 186 միլիարդ դոլարը՝ հիփոթեքով ապահովված արժեթղթերը (MBS), իսկ 132 միլիարդ դոլարը՝ հակաճգնաժամային վարկերի մարումները: Առաջին հայացքից թվերը տպավորիչ են թվում, սակայն այս կրճատման գրեթե 68%-ը (599 մլրդ դոլար) ֆինանսավորվել է հակադարձ ռեպո ծավալների նվազմամբ։ Բացի այդ, ԴՊՀ-ը տպել է 86 միլիարդ դոլար՝ սեփական ծախսերը ծածկելու համար։ Արդյունքում բանկային իրացվելիությունը մեկ տարվա ընթացքում նվազել է ընդամենը 216 մլրդ դոլարով՝ հասնելով 3․22 տրլն դոլարի։ Այնուամենայնիվ, տարեվերջին բանկերի հաշվետվությունները ավանդաբար խեղաթյուրված են լինում. հակադարձ ռեպոյի ծավալները կտրուկ աճել են՝ դեկտեմբերի 27-ի դրությամբ կազմելով $269 մլրդ։ Հավանաբար այս ցուցանիշը տարեվերջին կհասնի $400-500 մլրդ-ի, ինչն արդեն հանգեցրել է SOFR-ի տոկոսադրույքների աճին մինչև 4․53%, իսկ շուկայական ռեպոն մինչև 4․5%: Այս տվյալները ցույց են տալիս, որ բանկային համակարգում ավելցուկային իրացվելիությունը նվազել է։ ԱՄՆ-ի պետական պարտատոմսերի եկամտաբերությունը շարունակել է աճել իրացվելիության նվազման պայմաններում: 10 տարի մարման ժամկետ ունեցող պարտատոմսերի եկամտաբերությունը գերազանցել է 4․6%-ը, իսկ 30 տարվանը՝ 4․8%-ը։ Միաժամանակ գնաճի արագացման սպասումներն ամրապնդվել են, իսկ եկամտաբերության կորի թեքությունն ավելի դրական է դարձել։

🤔 Կորպորատիվ սպրեդները մնում են չափազանց ցածր՝ չներկայացնելով էական ռիսկեր: Այնուամենայնիվ, Թրամփի գալով ԴՊՀ-ը կբախվի նոր մարտահրավերների։ Ցածր իրացվելիությունը պետական պարտքի շուկայում և բանկերի ավելցուկային իրացվելիության կրճատումը կպահանջի QT ռազմավարության վերանայում:

🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝
🇺🇸 ԱՄՆ - Chicago PMI (դեկ․) - 18:45
🇺🇸 ԱՄՆ - Pending Home Sales (նոյ․) - 19:00
🇺🇸 ԱՄՆ - Dallas Fed Mfg Business Index (դեկ․) - 19:30

MyInvest | Investment Blog

27 Dec, 13:53


📊#բաժնետոմսեր #նորություններ

🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇

#GME -2%
🎮 GameStop-ի բաժնետոմսերը փոխել են շարժման ուղղությունը՝ նախաառևտրային նստաշրջանում անկում ապրելով։ Վիդեոխաղերի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության բաժնետոմսերը վերջին հինգ առևտրային օրերին շարունակական աճ են գրանցել՝ տարեսկզբից աճելով ավելի քան 88%-ով։

#SMCI -1.42%
🔋 Super Micro Computers ընկերությունը հետաձգել է ֆինանսական տարվա հաշվետվությունների հրապարակումը ՝ բորսայից ստանալով երկարաձգում մինչև փետրվարի 25-ը՝ դրանով խուսափելով ապացուցակման սպառնալիքից։ Ընկերության ներքին հետաքննությունը չի հայտնաբերել ղեկավարության կողմից ոչ պատշաճ վարքագծի ապացույցներ, սակայն հաշվետվությունների չհրապարակման պայմաններում դժվար է պատկերացնել, թե ինչը կարող է դառնալ բաժնետոմսերի նոր վերելքի շարժիչը։

#TM +2%
🚘 Toyota Motor-ի բաժնետոմսերը բարձրացել են ավելի քան 2%-ով՝ շարունակելով երեկ գրանցված գրեթե 9%-անոց աճը։ Ավելի վաղ Nikkei-ն, հղում անելով ընկերության՝ անանուն մնալ ցանկացող ղեկավարներից մեկին, հաղորդել է, որ Toyota-ն նպատակ ունի կրկնապատկել սեփական կապիտալի շահութաբերությունը (ROE)` հասցնելով այն 20%։

#HMC +3%
🚙 Honda-ի՝ ԱՄՆ-ում ցուցակված բաժնետոմսերը շարունակում են աճել այն բանից հետո, երբ ընկերությունը պաշտոնապես սկսեց միավորման բանակցություններ Nissan-ի հետ։ Ուրբաթ նախաբորսայական առևտրի ընթացքում բաժնետոմսերի գինը բարձրացել է մոտ 3%-ով, իսկ շաբաթվա ընթացքում ընդհանուր աճը կազմել է 19%։

MyInvest | Investment Blog

24 Dec, 05:38


🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500

🟢 Երկուշաբթի ամերիկյան առևտրային նստաշրջանի փակմանը S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները արձանագրեցին հետևյալ դինամիկան՝ +0․73%, +0.93% և +0.16% համապատասխանաբար: ԱՄՆ-ի ֆոնդային ինդեքսները վերականգնվում են նախորդ նստաշրջաններին արձանագրված անկումից։ Վերջինիս օգնեց տեխնոլոգիական ոլորտի արժեթղթերի աճը և Կոնգրեսի կողմից կառավարության ֆինանսավորման ժամանակավոր օրինագծի ընդունումը: Այս գործոնները աջակցեցին վերականգնմանը՝ չնայած նստաշրջանի մեկնարկին նկատվող նվազող դինամիկային, որն առաջացել էր պետական պարտատոմսերի եկամտաբերության աճի ֆոնին և տնտեսական հիասթափեցնող տվյալների պատճառով:

📊 ԱՄՆ-ում երկարաժամկետ օգտագործման ապրանքների նոյեմբեր ամսվա հաշվետվությունը ցույց տվեց անկում, սակայն որոշ հոդվածներ սպասվածից ավելի ուժեղ էին: Երկարաժամկետ ապրանքների ընդհանուր պատվերները նվազել էին -1․1%-ով նախորդ ամսվա համեմատ, ինչը զգալիորեն ցածր էր ակնկալվող -0․3%-ից: Այնուամենայնիվ, հոկտեմբերի տվյալները վերանայվել են դեպի վեր՝ +0․3%-ից մինչև +0․8%, ինչը մասամբ մեղմացրել է բացասական ազդեցությունը։ Առանց տրանսպորտի պատվերները նվազել են -0․1%-ով, մինչդեռ վերլուծաբաններն ակնկալում էին աճ 0․3%-ով։ Կապիտալ ապրանքների (բացառությամբ պաշտպանության և ավիացիայի) պատվերները, որոնք կորպորատիվ ներդրումների ցուցանիշն են, աճել են 0․7%-ով՝ գերազանցելով +0․1%-ի կանխատեսումը։ Conference Board-ի սպառողական տրամադրությունների ինդեքսը ցույց է տվել անկում: Դեկտեմբերին ցուցանիշը կազմել է 104․7, ինչը 8․1 կետով ցածր է նոյեմբերի մակարդակից և զգալիորեն ցածր է կանխատեսվող 113․2-ից։ Չնայած ոչ միանշանակ տնտեսական տվյալներին՝ շուկաները կարողացան հաղթահարել սկզբնական բացասական դինամիկան։ Տեխնոլոգիական ոլորտի բաժնետոմսերի աճը եղել է աճի հիմնական շարժիչ ուժը:

🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝
🎄ԱՄՆ, Հոնկոնգ, Բրիտանիա, Նոր Զելանդիա, Ավստրալիա - Սուրբ Ծնունդի տոնով պայմանավորված շուկաները սովորականից ավելի վաղ են փակվելու՝ շարունակելով փակ մնալ դեկտեմբերի 25-ին նույնպես
🇺🇸 ԱՄՆ - Richmond Manufacturing Index (դեկ․) - 19:00
🛢 Նավթ ԱՄՆ - API պաշարներ - 01:30

MyInvest | Investment Blog

23 Dec, 13:32


📊#բաժնետոմսեր #նորություններ

🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇

🇺🇸#QUIK = +8.67% QuickLogic-ը 6.6 մլն դոլարի պատվեր է ստացել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունից: 2023-ին ընկերության եկամուտը կազմել է 21 մլն դոլար։

🇺🇸#AAPL = +0.39% Apple-ի iPhone 16-ի նկատմամբ պահանջարկը մի փոքր գերազանցել է սպասումները:

🇺🇸#RUM = +42.70% Rumble-ը հայտարարել է 775 միլիոն դոլարի ներդրման մասին Tether-ի կողմից:

MyInvest | Investment Blog

23 Dec, 09:26


🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500

🟢 Ուրբաթ ամերիկյան առևտրային նստաշրջանի փակմանը S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները արձանագրեցին հետևյալ դինամիկան՝ +1․09%, 1.03% և +1.18% համապատասխանաբար: Ներդրողների տրամադրությունները նկատելիորեն բարելավվել են ԱՄՆ-ում նոյեմբերի սպառողական գների ինդեքսի (PCE) վերաբերյալ տվյալների հրապարակումից հետո, ինչը ցույց է տվել, որ գնաճի դանդաղումը գերազանցել է սպասելիքները: Համակցված ավելի ցածր գնաճի ակնկալիքների հետ՝ դա թուլացրել է մտավախությունը, որ ԴՊՀ-ը կարող է դադարեցնել տոկոսադրույքների իջեցումը` գնաճի հերթական աճի սպառնալիքի պատճառով: Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին, որը նշվում է դեկտեմբերի 25-ին, ԱՄՆ-ի և Եվրոպայի շուկաները փակ կլինեն։

📊 Տնտեսական հաշվետվությունները ցույց են տվել գնաճի դանդաղման նշաններ։ 1 տարի հորիզոնով գնաճի սպասումները նոյեմբերին կազմել են +2․8% (նախորդ արժեք՝ +2․6%)։ 5 տարի հորիզոնով գնաճի սպասումները նոյեմբերին կազմել են +3% (նախորդ արժեքը՝ +3․2%)։ PCE գների ինդեքսը նոյեմբերին աճել է +0․1%-ով (ակնկալվում էր +0․2%, նախորդ արժեքը՝ +0․2%)։
Տարեկան կտրվածքով գնաճը կազմել է +2․4% (ակնկալվում էր +2.5%, նախորդ արժեքը՝ +2.3%)։ PCE գների ինդեքսը առանց պարենի և էներգակիրների տարեկան կտրվածքով կազմել է +2․8% (ակնկալվում էր +2․9%, նախորդ արժեքը՝ +2․8%): Գնաճի դանդաղումը մեղմել է գնաճի ռիսկերի նկատմամբ մտահոգությունները:

🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝
🇺🇸 ԱՄՆ - Chicago Fed National Activity (նոյ․) - 17:30
🇨🇦 Կանադա - ՀՆԱ (հոկ․) - 17:30
🇨🇦 Կանադա - PPI (նոյ․) - 17:30
🇺🇸 ԱՄՆ - CB Consumer Confidence (դեկ․) - 19:00

MyInvest | Investment Blog

20 Dec, 17:51


#Պարտատոմսեր #Հայաստան

🚦Երեկ` դեկտեմբերի 19-ին կայացած Կառավարության նիստի ժամանակ հավանություն է տրվել ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկին, համաձայն որի Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերի դիմաց վճարվող տոկոսադրույքները և բաժնետոմսերի դիմաց վճարվող շահաբաժինները եկամտային հարկով հարկումից ազատելու որոշումը երկարաձգվելու է մինչև 2027 դեկտեմբերի 31-ը:

💡Ինչպես գիտեք, 2020 թվականին Հայաստանում կապիտալի շուկայի զարգացումը խթանելու և շուկայի մասնակիցների գործունեությունը ակտիվացնելու նպատակով որոշում էր կայացվել ՀՀ ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերից և բաժնետոմսերից ստացվող եկամուտները ազատել հարկումից 4 տարի ժամկետով, այսինքն` մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

Գործառության 4 տարիների ընթացքում օրենքը զգալիորեն նպաստել է կապիտալի շուկայի ակտիվացմանը, մասնավորապես մեծացել է թե ներդողների հետաքրքրվածությունը շուկայի նկատմամբ, և թե թողարկողների ներգրավվածությունը։ Հարկային արտոնության առաջին տարում թողարկվել են 251.8 միլիարդ ՀՀ դրամ ռեկորդային ծավալով պարտատոմսեր՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 2.3 անգամ: Հաջորդող երկու տարիների ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայում պարտատոմսերով գործարքների ծավալը ավելի քան եռապատկվել է` 2022 թվականին հասնելով ռեկորդային 86.5 միլիարդ ՀՀ դրամի: Վերջին երկու տարիների ընթացքում շուկայի ակտիվությունը շարունակել է պահպանվել:

🏦 Հարկային արտոնությունը հասավ իր նպատակին նաև կազմակերպությունների կողմից պարտատոմսերի միջոցով ֆինանսական միջոցների ներգրավումը խթանելու տեսանկյունից: Բացի նրանից, որ բանկերը սկսեցին ավելի ակտիվորեն թողարկել արժեթղթեր` զբաղեցնելով պարտատոմսերի շուկայի մոտ 90.3 տոկոսը, պարտատոմսեր թողարկեցին նաև ոչ ֆինանսական տարբեր կազմակերպություններ, ինչպիսիք էին Լույսեր, Ասկե գրուպ, Հայաստանի էլեկտրական ցանցեր և Տելեկոմ Արմենիա ընկերությունները: Այս պահին ոչ ֆինանսական կազմակերպություններին է պատկանում շուկայի 5.8%-ը:

📊 Հարկային արտոնությունը իր ազդեցությունն է ունեցել նաև բաժնետոմսերի շուկայի աշխուժացման վրա: 2020 թվականից ի վեր բաժնետոմսերի IPO են իրականացրել 3 նոր ընկերություն` ԱԿԲԱ բանկը, Ասկե Գրուպը և Տելեկոմ Արմենիան, իսկ Յունիբանկը թողարկել է նաև արտոնյալ բաժնետոմսեր:

💚 Հաշվի առնելով օրենքի գործառության ընթացքում պարտատոմսերի շուկայում արձանագրված մեծ առաջխաղացումը՝ նախատեսվում է արժեթղթերից ստացվող եկամուտների՝ հարկերից ազատումը երկարաձգել ևս 3 տարով՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը: Այսինքն, թե՛ արդեն թողարկված, թե՛ նոր թողարկվելիք պարտատոմսերից ստացված եկամուտը 2025, 2026 և 2027 թվականներին չի հարկվի, իսկ 2028 թվականի հունվարի 1-ից կհարկվեն բոլորը, թե՛ մինչ այդ թողարկված, թե նոր թողարկվելիք պարտատոմսերից եկամուտները:

📆 Նախագիծը ներկայացվելու է Ազգային ժողովի քվեարկությանը 2025 թվականի հունվարին:

MyInvest | Investment Blog

25 Nov, 13:47


📊#բաժնետոմսեր #նորություններ

🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇

🇺🇸#RKLB = +10.06% Rocket Lab-ը հաջողությամբ ավարտեց իր 56-րդ Electron առաքելությունը և հաստատեց ԱՄՆ-ի Առևտրի նախարարության կողմից 23․9 միլիոն դոլար դրամաշնորհը:

🇺🇸#MSTR = +4.75% Անցյալ շաբաթ MicroStrategy-ն գնել է 55 000 BTC 5․4 մլրդ դոլարով։ MicroStrategy-ն մտադիր է մինչև 2033 թվականի վերջ ձեռք բերել BTC-ի ողջ ծավալի 4%-ը։

🇺🇸#BBWI = +12.99% Ըստ Bath & Body Works-ի հաշվետվության՝ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է 0.49$, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 0.468$, իսկ հասույթը՝ 1․61$ մլրդ մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 1․58$ մլրդ։

MyInvest | Investment Blog

25 Nov, 10:03


🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500

🟢 Ուրբաթ ամերիկյան առևտրային նստաշրջանի փակմանը S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները արձանագրեցին հետևյալ դինամիկան՝ +0․35%, +0.16% և +0.97% համապատասխանաբար: ԱՄՆ-ի ֆոնդային ինդեքսներն ավարտեցին նստաշրջանը աճ արձանագրելով։ Ուշադրության կենտրոնում Tesla-ի բաժնետոմսերն էին՝ շաբաթվա ընթացքում աճելով գրեթե 10%-ով, և Nvidia-ն։ Չնայած երրորդ եռամսյակի դրական հաշվետվության, Nvidia-ի բաժնետոմսերը շաբաթն ավարտեցին անփոփոխ:

🏦 Դոնալդ Թրամփը որպես ապագա ֆինանսների նախարար ընտրել է մակրո ներդրող Սքոթ Բեսենթին, որը սկսելու է իր աշխատանքը խրթին իրավիճակում․

📊 Պետական պարտք և դեֆիցիտ։ ԱՄՆ-ի պարտքը գերազանցում է 36 տրիլիոն դոլարը (ՀՆԱ-ի 124%-ը), բյուջեի դեֆիցիտը կազմում է 2 տրիլիոն դոլար (ՀՆԱ-ի 6-7%), որը կարող է աճել ՀՆԱ-ի 1-1․5%-ով Թրամփի ծրագրերի պատճառով:

🧐 Գնաճ. Գնաճը առանց էներգակիրների և պարենի մնում է 3%-ից բարձր, սահմանափակելով տոկոսադրույքների կրճատման հնարավորությունը:

🧮 Արտաքին պարտավորություններ. առևտրի դեֆիցիտը կազմում է 0․85 տրլն դոլար, իսկ զուտ արտաքին պարտավորությունները հասնում են 22․5 տրիլիոն դոլարի: Պարտքի սպասարկումն արդեն կազմում է տարեկան 1․1 տրիլիոն դոլար:

🤔 Սքոթ Բեսենթը հմուտ է մակրոտնտեսական անհավասարակշռությունները օգտագործելու գործում: Նա հայտնի է իր ագրեսիվ ռազմավարություններով, այդ թվում՝ հաջող հարձակումներով Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի ֆինանսական համակարգերի վրա: Համաշխարհային խոցելիության մասին նրա իմացությունը նրան դարձնում է ստրատեգ՝ պատրաստ գործել կոշտ և առանց վարանելու։ Բեսենթն արդեն առաջարկել է Ջերոմ Փաուելի իրավահաջորդին նախօրոք նշանակել ԴՊՀ-ի նախագահի պաշտոնին՝ ներկայիս նախագահի ազդեցությունը թուլացնելու համար։ Սա ներդրողների ակնկալիքները կառավարելու նրա կարողության վառ օրինակն է: Շատ հավանական է, որ Բեսենթի քաղաքականությունն ավելի ագրեսիվ կլինի, քան Ջանեթ Յելենի քաղաքականությունը: Թեև Յելենը հիմնականում կառավարել է ճգնաժամերը և կիրառել պատժամիջոցներ, Բեսենթը, ամենայն հավանականությամբ, կկենտրոնանա անկայունության ստեղծման վրա այնպիսի մրցակիցների համար, ինչպիսին Չինաստանն է:

🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝
🇺🇸 ԱՄՆ - Chicago Fed National Activity (հոկ․) - 17:30
🇺🇸 ԱՄՆ - Dallas Fed Mfg Business Index (նոյ․) - 19:30

MyInvest | Investment Blog

22 Nov, 15:26


🎉Այսօր տոնվում է ՀՀ դրամի 31-ամյակը:

🇦🇲1991 թվականին ՀՀ անկախության հռչակմամբ անհրաժեշտություն էր առաջացել ունենալ ազգային արժույթ։

💴 Ազգային արժույթի անվան տարբեր առաջարկներ կային՝ «դրամ», «ստակ», «իբար», «դահեկան», «թագվորին», արտադրյալ միավորինը՝ «մանրադրամ», «ար», «մանր», «իմի», «զուզա», «պլիկ», «լումա»։ 1992 թվականի մարտի 27-ին հատուկ հանձնաժողովի կողմից որոշվեց ՀՀ ազգային արժույթի անվանումը՝ «դրամ», արտադրյալ միավորինը՝ «լումա»:

💵Դրամի արտաքին տեսքի համար ընտրվեցին նկարիչներ Հրաչյա Ասլանյանի և Աշոտ Մանուկյանի առաջարկած էսքիզները։ Առաջին թղթադրամների վրա դիմապատկերներ չկային։ Որոշվել էր ազգային դրամի վրա պատկերել հայկական ճարտարապետական կոթողներ։

🖨️ Հայկական դրամի առաջին խմբաքանակի տպագրությունն իրականացվեց Գերմանիայում։ Դրամը Հայաստան տեղափոխվեց ռազմական օդանավերով 1993 թվականի հոկտեմբերին։

🇦🇲1993 թվականի նոյեմբերի 22-ին՝ ուղիղ կեսգիշերին ներդրվեց ՀՀ ազգային արժույթը՝ ՀՀ դրամը և Հայաստանի տարածքում դադարեցվեց խորհրդային և ռուսական դրամանիշերի շրջանառությունը: Շրջանառության մեջ դրվեցին ՀՀ կենտրոնական բանկի 1993 թվականի նմուշի 10, 25,50,100, 200 և 500 դրամանոց թղթադրամները։

📬 Փոխանակումն իրականացվեց ծանր պայմաններում։ Խնայբանկի և փոստային մասնաճյուղերը մոմի լույսի տակ փոխանակում էին կատարում։ Գործընթացի արագ կազմակերպման նպատակով ամենուր, անգամ նկուղներում բացվել էին բազմաթիվ փոխանակման կետեր։

Փոխանակման համար ընդունվել էր «1 դրամ = 200 խորհրդային ռուբլի» հարաբերակցությունը: Ինչի արդյունքում, օրինակ՝ 5000 ռուբլի խնայողությունը դարձավ 25 դրամ։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող էր փոխանակել առավելագույնը 50,000 ռուբլի, որը համարժեք էր 250 դրամին։ Իսկ մնացած խնայողությունները անհրաժեշտ էր նույն հարաբերակցությամբ ավանդ դնել Խնայողական բանկում։ Ընդհանուր առմամբ փոխանակվեց 117 մլրդ դրամի նախկին սովետական ռուբլի։

🔴 Հասարակության արձագանքը դրամափոխանակությանը միանշանակ չէր․ դժգոհություն էին առաջացրել սահմանափակումը և կարճ ժամանակահատվածը, քանի որ գործընթացի համար սահմանվել էր ընդամենը մեկ շաբաթ։ Մարդիկ սկսեցին գումար փոխանակել միմյանց համար․ քիչ գումար ունեցողները փոխանակում էին շատ գումար ունեցողների միջոցները, ինչի արդյունքում շատ քիչ գումար ներդրվեց Խնայողական բանկում։

📉Դրամի ծնունդից անմիջապես հետո կարելի էր 10 դրամի մեկ կիլոգրամ միս գնել, իսկ հացը լումաներ արժեր։ Սակայն դրամը սկսեց շատ արագ արժեզրկվել, և ընդամենը մեկ տարի անց մեկ ամբողջ աշխատավարձը բավականացնում էր միայն մեկուկես կիլոգրամ կարագ կամ 2-3 լիտր բուսական յուղ գնելու համար։ 1994 թվականին ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը կազմում էր 375 ՀՀ դրամ, երբ մեկ հացի գինը 100-120 դրամ էր։ Այդ տարիներին աշխատավարձերը մի քանի ամիս պարբերականությամբ բարձրացնում էին, բայց արժեզրկումն այնքան արագ էր, որ բարձրացումները իրավիճակը չէին փոխում։

‼️ Դրամի նշանը հայոց այբուբենի մեծատառ Դ տառն է՝ երկու հորիզոնական գծերով, որը առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը՝ 1995 թվականի սեպտեմբերին՝ նախքան եվրոյի և նրա խորհրդանշանի առաջանալը։

Ի դեպ, նոյեմբերի 22-ը Հայաստանում նշվում է նաև որպես բանկային աշխատակցի օր:🏦👩🏻‍💻

MyInvest | Investment Blog

22 Nov, 13:51


📊#բաժնետոմսեր #նորություններ

🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇

🇺🇸#ESTC = +24.15% Ըստ Elastic-ի հաշվետվության՝ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է 0.59$, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 0.38$, իսկ հասույթը՝ 365․36$ մլն մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 354․29$ մլն։

🇺🇸#GAP = +19.78% Ըստ GAP-ի հաշվետվության՝ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է 0.72$, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 0.57$, իսկ հասույթը՝ 3.83$ մլրդ մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 3․81$ մլրդ։

🇺🇸#MSTR = +3.12% MicroStrategy-ի բաժնետոմսերի առևտրի ծավալը գերազանցել է ԱՄՆ-ի բոլոր բիթքոյն ETF-ների առևտրի ծավալը միասին: Երեկվա նստաշրջանի արդյունքում բաժնետոմսերը նվազել են -16%։

🇺🇸#RDDT = -7.10% Reddit-ի հիմնական բաժնետերերից մեկը՝ Advance Magazine Publishers-ը, ցանկանում է վաճառել RDDT-ի 7.8 միլիոն բաժնետոմս 145.3 - 148.6 դոլար գնով։

MyInvest | Investment Blog

22 Nov, 10:45


🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500

🟢 Հինգշաբթի ամերիկյան առևտրային նստաշրջանի փակմանը S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները արձանագրեցին հետևյալ դինամիկան՝ +0․53%, +0.03% և +1.06% համապատասխանաբար: ԱՄՆ-ի ֆոնդային ինդեքսներն ավարտեցին նստաշրջանը աճ արձանագրելով՝ ԴՊՀ-ի մեղմ մեկնաբանությունների, հարկային քաղաքականության մասին նորությունների և դրական կորպորատիվ հաշվետվությունների լույսի ներքո:

📊 Nvidia-ի բաժնետոմսերը ճշգրտվելուց հետո օրն ավարտեցին մի փոքր ավելի բարձր՝ չնայած երրորդ եռամսյակի դրական հաշվետվությանը: Ներդրողները արձագանքում էին գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի մեկնաբանություններին, ով նախազգուշացրել էր Blackwell-ի նոր AI չիպերի արտադրության ծախսերի աճի մասին, ինչը կարող է ազդել շահութաբերության վրա: Միևնույն ժամանակ, Snowflake-ի բաժնետոմսերն աճել են ավելի քան 32%-ով՝ սպասվածից ավելի լավ եկամուտներ հրապարակելուց և ամբողջ տարվա եկամուտների կանխատեսումը բարձրացնելուց հետո: Սա ամրապնդեց ծրագրային ապահովման ոլորտի դիրքերը:

🏦 ԴՊՀ-ի պաշտոնյաների մեկնաբանությունները նույնպես դրական ազդեցություն ունեցան շուկաների վրա։ Նյու Յորքի ԴՊՀ-ի նախագահ Ջոն Ուիլյամսը նշել է, որ ընթացիկ դրամավարկային քաղաքականությունն արդեն սահմանափակող է, և դեզինֆլյացիայի գործընթացը շարունակվում է։ Չիկագոյի ԴՊՀ-ի նախագահ Օսթին Գուլսբին ասել է, որ գնաճը դանդաղում է, և հաջորդ տարի կարելի է ակնկալել տոկոսադրույքների իջեցում:
Անցյալ շաբաթ ԴՊՀ-ը կրճատեց ակտիվները 43 միլիարդ դոլարով, ներառյալ արժեթղթերի մարումները և BTFP ծրագրի մնացորդները: Այնուամենայնիվ, դոլարային իրացվելիությունը համակարգում մնաց կայուն՝ հակադարձ ռեպոյի ծավալի 28 մլրդ դոլարով կրճատման և ԱՄՆ-ի Ֆին․ նախարարության ակտիվ ծախսերի շնորհիվ։ Վերջինս նվազեցրել է մնացորդները 71 միլիարդ դոլարով:

🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝
🇺🇸 ԱՄՆ - Manufacturing/Services/Composite PMI (նոյ․) - 18:45
🇺🇸 ԱՄՆ - Michigan Consumer Sentiment (նոյ․) - 19:00
🇺🇸 ԱՄՆ - գնաճի սպասումներ (նոյ․) - 19:00
🛢 Baker Hughes - 22:00

MyInvest | Investment Blog

21 Nov, 14:00


📊#բաժնետոմսեր #նորություններ

🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇

🇺🇸#MSTR = +13% MicroStrategy-ի չիրացված շահույթը BTC-ում գերազանցում է $16 միլիարդը։

🇺🇸#NVDA = -0.75% Nvidia-ի AI չիպերի նկատմամբ պահանջարկը դեռ աճում է, բայց վաճառքի աճի դանդաղումը անհանգստացնում է ներդրողներին։

🇺🇸#BIDU = -2.35% Ըստ Baidu-ի հաշվետվության՝ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է 2.36$, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 2.48$, իսկ հասույթը՝ 4.781$ մլրդ մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 4․780$ մլրդ։

🇺🇸#PDD = -9.12% Ըստ PDD Holdings-ի հաշվետվության՝ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է 2.65$, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 2.78$, իսկ հասույթը՝ 14.17$ մլրդ մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 14․65$ մլրդ։

MyInvest | Investment Blog

21 Nov, 08:44


🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500

🟢 Չորեքշաբթի ամերիկյան առևտրային նստաշրջանի փակմանը S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները արձանագրեցին հետևյալ դինամիկան՝ 0․00%, -0.11% և +0.32% համապատասխանաբար: ԱՄՆ-ի ֆոնդային շուկան ավարտեց առևտրային նստաշրջանը ցույց չտալով ուղղորդված դինամիկա։ Տեխնոլոգիական ոլորտը, հատկապես չիպերի բաժնետոմսերը ճնշման տակ ընկան Nvidia-ի եռամսյակային հաշվետվության հրապարակման ընդառաջ: Ըստ Nvidia-ի հաշվետվության ընկերությունը գերազանցել է շուկայի մասնակիցների սպասումները, ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է 0.81$, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 0.74$, իսկ հասույթը՝ 35$ մլրդ մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 33$ մլրդ։:

🏦 Դաշնային պահուստային համակարգի պաշտոնյաների հայտարարությունները ավելացրին անորոշությունը: Կառավարման խորհրդի անդամ Լիզա Կուկը շեշտեց դրամավարկային քաղաքականության աստիճանական մեղմացումը. «Հավանաբար խելամիտ կլինի ժամանակի ընթացքում տոկոսադրույքը տեղափոխել ավելի չեզոք դիրքի»: Կուկը ընդգծեց որոշումների կախվածությունը տնտեսական տվյալներից, որոնք ներդրողները ընկալեցին որպես չափավոր բացասական ազդանշան։ Այնուամենայնիվ, Միշել Բոումենը ավելի կոշտ դիրքորոշում հայտնեց՝ ասելով. «Ես կնախընտրեի զգույշ գործել... մենք դեռ չենք հասել գնաճի մեր թիրախին»։ Նրա մեկնաբանությունները վերահաստատեցին, որ գնաճը վերահսկողության տակ պահելը մնում է ԴՊՀ-ի հիմնական առաջնահերթությունը, նույնիսկ այն դեպքում, երբ աշխատաշուկան սառեցման նշաններ է ցույց տալիս:

🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝
🇺🇸 ԱՄՆ - Initial Jobless Claims - 17:30
🇺🇸 ԱՄՆ - Philadelphia Fed Manufacturing Index (նոյ․) - 17:30
🇨🇦 Կանադա - PPI (հոկ․) - 17:30
🇺🇸 ԱՄՆ - Existing Home Sales (հոկ․) - 19:00
🇺🇸 ԱՄՆ - LEI (հոկ․) - 19:00
🇪🇺 ԵՄ - Consumer Confidence (նոյ․) - 19:00
🛢 Բնական գազ ԱՄՆ - EIA պաշարներ - 19:30
🇺🇸 ԱՄՆ - KC Fed Manufacturing Index (նոյ․) - 20:00

MyInvest | Investment Blog

20 Nov, 15:40


#Ռազմավարություն

120-Age Rule` 120-Տարիք կանոն

Ներդրումային պորտֆել կառուցելիս հիմնական որոշումը, որը կայացնում է ներդրողը, ակտիվների բաշխման համամասնությունն է, մասնավորապես՝ միջոցների որ մասը հատկացնել բաժնետոմսերում, պարտատոմսերում, կամ ակտիվների այլ տեսակներում ներդրումներին։

🔎 Գոյություն ունեն պորտֆելի կառուցման բազմաթիվ ռազմավարություններ, որոնցից յուրաքանչյուրը առաջարկում է ակտիվների բաշխման որևէ համամասնություն։ Այսօր կծանոթանանք այդպիսի ռազմավարություններից մեկին, որը ստացել է 120-տարիք անվանումը։

💡Ինչպես ռազմավարության անվանումն է հուշում, առաջին քայլով անհրաժեշտ է 120-ից հանել ներդրողի տարիքը։ Ստացված թիվը մատնանաշում է պորտֆելում բաժնետոմսերի կշիռը, իսկ միջոցների մնացած մասը արդեն ներդրվում է պարտատոմսերում կամ կայուն եկամուտ ապահովող այլ ակտիվներում։

🧮 Ենթադրենք ներդրողի տարիքը պորտֆելի կառուցման պահին 30 է։ Այս դեպքում միջոցների 90%-ը (120-30) պետք է ներդրվի բաժնետոմսերում, իսկ մնացած 10%-ը՝ պարտատոմսերում։ Նույն սկզբունքով, եթե ներդրողը 50 տարեկան է, ապա պորտֆելի 70%-ն է ներդրվում բաժնետոմսերում։

📌 Ինչպես տեսնում ենք, որքան մեծանում է ներդրողի տարիքը, այնքան փոքրանում է պորտֆելում բաժնետոմսերի տեսակարար կշիռը։ Սա հիմնված է այն համոզման վրա, որ երիտասարդ ներդրողները կարող են ավելի մեծ ներդրումներ կատարել առավել ռիսկային գործիքներում՝ այս դեպքում բաժնետոմսերում։ Տարիքի մեծացմանը զուգահեռ անհրաժեշտ է պորտֆելում մեծացնել ռիսկի ցածր մակարդակ ունեցող գործիքների, օրինակ՝ պարտատոմսերի կշիռը։

🟢 Կախված ռիսկի հանդեպ հակման մակարդակից ներդրողները կարող են ձևափոխել կանոնը։ Օրինակ՝ առավել ապահով ներդրումների կողմնակիցները կարող են օգտվել 100-տարիք կամ 110-տարիք կանոնից, իսկ ռիսկի հանդեպ առավել մեծ հակում ունեցողները՝ 130-տարիք կանոնից։ 100-տարիք կանոնի դեպքում ռիսկից խուսափող 40-ամյա նեդրողը բաժնետոմսերում ներդրումներին կհատկացնի միջոցների 60%-ը, իսկ 130-տարիք կանոնի դեպքում առավել ռիսկային 40-ամյա ներդրողը միջոցների 90%-ով կգնի բաժնետոմսեր։

💚 Կանոնը իրականում բավականին պարզ է, սակայն արդյունավետությամբ չի զիջում բազմաթիվ այլ ռազմավարությունների։ Իսկ Դուք, անկախ նրանից, թե ներդրումային որ ռազմավարությունը կընտրեք, կարող եք հեշտությամբ կառուցել Ձեր պորտֆելը և հետևել դրա եկամտաբերությանը MyInvest-ի միջոցով։ Իսկ եթե դեռ չունեք բրոքերային հաշիվ MyInvet-ում, ուրեմն ճիշտ ժամանակն է՝ myinvest.ameriabank.am

MyInvest | Investment Blog

20 Nov, 13:48


📊#բաժնետոմսեր #նորություններ

🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇

🛒 #TGT -17.81%
Մանրածախ վաճառքի ոլորտի Target ընկերությանը չհաջողվեց կրկնել իր գլխավոր մրցակցի՝ Walmart-ի հաջողությունը․ ընկերության երրորդ եռամսյակի արդյունքները չարդարացրին Wall Street-ի ակնկալիքները՝ ներկայացնելով մեկ բաժնետոմսի համար 1.85 դոլար շահույթ՝ կանխատեսված 2.30-ի փոխարեն, և 25.67 միլիարդ դոլար հասույթ՝ կանխատեսված 25.90-ի փոխարեն: Ընկերությունը նվազեցրել է նաև տարեկան շահույթի կանխատեսումները՝ պայմանավորված սպառողների պահանջարկի նվազմամբ, մատակարարման բարձր ծախսերով և որոշ ապրանքատեսակների գների նվազեցմամբ: Ընկերության վաճառքները աճել են ընդամենը 0.3%-ով, որը խոշոր հաշվով օնլայն վաճառքների հաշվին է, իսկ խանութների վաճառքները նվազել են:

🇨🇳 #NIO -5%
Nio Inc-ի եռամսյակային հաշվետվությունը չի արդարացրել շուկայի սպասումները։ Ընկերության հասույթը անկում է ապրել՝ նախորդ եռամսյակի 19.07 միլիարդ յուանից դառնալով 18.67 միլիարդ յուան, իսկ շուկան կանխատեսում էր 19.17 միլիարդ յուան հասույթ։ Ընկերութան մատակարարումների ծավալը 3-րդ եռամսյակի ընթացքում հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ 61,855 ավտոմեքենա, ինչը, սակայն, չի փրկել իրավիճակը, և ընկերության բաժնետոմսերը անկում են ապրել։

🌕 #IBIT +1.2%
Սենատոր Սինիթիա Լամիսի խոսքերով իրենք Թրամփի հետ միասին կարող են ստեղծել 1 միլիոն հատ բիթքոինի պահուստ։ ԱՄՆ-ը նախատեսում է գնել տարեկան 200,000 հատ բիթքոին հաջորդող 5 տարիների ընթացքում։ Բիթքոինը իր բոլոր ժամանակների առավելագույն մակարդակում է։

💾 #MSTR +3%
MicroStrategy ընկերությունը հայտնվել է շուկայական կապիտալիզացիայի մակարդակով խոշորագույն 100 ընկերությունների ցանկում։

🏦 #HOOD +3.18%
Robinhood Markets Inc.-ը, նախատեսում է ձեռք բերել Ֆլորիդայում հիմնված TradePMR ընկերությունը, որը պահառության և ներդրումային պորտֆելի կառավարման հարթակ է՝ նախատեսված ներդրումային խորհրդատուների (RIA) համար։
Այս քայլը նախատեսված է ավելի մեծ կարողություն ունեցող հաճախորդների ներգրավելու համար։ Գործարքի արժեքը գնահատվում է մոտավորապես 300 միլիոն ԱՄՆ դոլար։

MyInvest | Investment Blog

15 Nov, 15:30


ՀԷՑ-ի պարտատոմսերի նոր տեղաբաշխում ❗️

Նոյեմբերի 18-ից MyInvest հարթակում հասանելի կլինեն «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի կողմից թողարկված պարտատոմսերը:

🇺🇸Դոլարային պարտատոմսեր

Ընդհանուր ծավալը՝ 20 մլն $
Անվանական արժեք՝ 100$
Շրջանառության ժամկետ՝ 72 ամիս
Մարում՝ 18.11.2030թ.
Արժեկտրոն՝ 7.45%
Արժեկտրոնի վճարում՝ եռամսյակային
Մանրամասներին ծանոթացիր այստեղ

🇦🇲Դրամային պարտատոմսեր

Ընդհանուր ծավալը՝ 7,7 մլրդ ֏
Անվանական արժեք՝ 100 000 ֏
Շրջանառության ժամկետ՝ 72 ամիս
Մարում՝ 18.11.2030թ.
Արժեկտրոն՝ 10.75%
Արժեկտրոնի վճարում՝ եռամսյակային
Մանրամասներին ծանոթացիր այստեղ

Ինչո՞վ են գրավիչ այս պարտատոմսերը

ՀԷՑ-ն ունի մենաշնորհային դիրք և առանցքային դերակատարում ՀՀ տնտեսությունում և էներգետիկ շուկայում:

💡Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է իրեն պատկանող բաշխման ենթակառուցվածքներով և սպասարկում է ավելի քան 1 միլիոն սպառողի։ 2023թ. հասույթը կազմել է 209 մլրդ դրամ, իսկ EBITDA-ն՝ 32,9 մլրդ դրամ: Նույն թվականի տվյալներով ընկերությունը թիվ մեկ գործատուն է ՀՀ-ում (2023-ի դրությամբ՝ 6708 աշխատակից):

🔠 ՀԷՑ-ը ՀՀ-ում միակ ընկերությունն է, որն ունի Ba2 բարձր վարկանիշ Moody’s վարկանիշային գործակալությունից: ՀՀ սուվերեն վարկանիշից բարձր վարկանիշ շնորհելիս Moody-ն հաշվի է առել հետևյալ գործոնները՝ ընկերության կայուն կարգավիճակը ՀՀ էլեկտրաէներգետիկայի շուկայում, անկախությունը կարգավորող մարմիններից և կառավարությունից, բիզնեսի կայունությունը և թափանցիկ սակագնային կարգավորումը:

💵Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագները սահմանվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից: Սակագների ձևավորման հիմքում դրվում է անհրաժեշտ հասույթի ապահովման և ողջամիտ շահույթի ստացման սկզբունքը, ինչը երաշխավորում է եկամտաբերության ցուցանիշների կայունությունը երկարաժամկետ հատվածում:

🤔 Ինչպե՞ս ձեռք բերել ՀԷՑ-ի պարտատոմս MyInvest-ով

• Մուտք գործեք MyAmeria հավելված
• Ներքևի աջ անկյունում սեղմեք MyInvest
• «Ինչ գնել» բաժնում գտեք «Ընթացիկ տեղաբախշումներ»
• Ընտրեք պարտատոմսը, լրացրեք տվյալներն ու տեղադրեք պատվերը

📌 Իսկ եթե դեռ չունեք բրոքերային հաշիվ MyInvet-ում, ուրեմն ճիշտ ժամանակն է՝ myinvest.ameriabank.am

MyInvest | Investment Blog

15 Nov, 14:09


📊#բաժնետոմսեր #նորություններ

🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇

🇨🇳#13F Սկսվում է 13F հաշվետվությունների հրապարակման ժամանակաշրջանը (ինչ են գնել շուկայի մասնակիցները վերջին եռամսյակում)։ Միլիարդատեր և Appaloosa Management գլոբալ հեջ ֆոնդի հիմնադիր Դեյվիդ Թեփերը նվազեցրել է իր երկար դիրքերը չինական բաժնետոմսերում, Scion Capital հեջ ֆոնդի հիմնադիր Մայքլ Բյուրրին ավելացրել է երկար դիրքերը, բայց միաժամանակ՝ հեջը անկումից, օպցիոնների միջոցով: Միևնույն ժամանակ Ուորեն Բաֆեթի Berkshire-ը կրկին նվազեցրել է իր մասնաբաժինը #AAPL-ում և #BAC-ում 2024 թվականի երրորդ եռամսյակում և գնել #DPZ-ի բաժնետոմսերը:

🇺🇸#APLD = +3% Nvidia-ն գնել է Applied Digital-ի բաժնետոմսերը 2024 թվականի 3-րդ եռամսյակում։

🇺🇸#RIVN = -1.26% Էլեկտրական մեքենաների բաժնետոմսերը ճնշման տակ են այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Թրամփի թիմը նախատեսում է չեղարկել Բայդենի կողմից էլեկտրական մեքենաների 7500 դոլարի հարկային արտոնությունը: Մասկն ասում է, որ էլեկտրական մեքենաների համար առկա բոլոր արտոնությունները պետք է վերացվեն։

🇺🇸#AMAT = -9% Ըստ Applied Materials-ի հաշվետվության հասույթը ու շահույթը աճել են, սակայն բաժնետոմսերը նվազել են -9%-ով՝ գալիք եռամսյակի համար նախատեսվածից ավելի թույլ վաճառքի կանխատեսման պատճառով՝ պայմանավորված Չինաստանում պահանջարկի դանդաղեցմամբ: Ընկերությունը կանխատեսում է, հաջորդ եռամսյակի հասույթը $7․15 մլրդ (± $400 մլն) միջակայքում, որը փոքր-ինչ ցածր է Ուոլ Սթրիթի կանխատեսումներից՝ $7․24 մլրդ: Ակնկալվում է, որ Չինաստանում ձևավորվող եկամուտը կպահպանվի ընդհանուր եկամտի 30%-ի մակարդակում:

MyInvest | Investment Blog

15 Nov, 09:06


🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500

🟢 Հինգշաբթի ամերիկյան առևտրային նստաշրջանի փակմանը S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները արձանագրեցին հետևյալ դինամիկան՝ -0․60%, -0.64% և -0.47% համապատասխանաբար: Ֆոնդային շուկան անկում արձանագրեց՝ արձագանքելով ԴՊՀ-ի նախագահ Ջ․ Փաուելի մեկնաբանություններին:

📊 Շուկայի անհանգստության պատճառներից մեկը 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերության աճն էր, որը հասել է 4․5 ամսվա առավելագույնին։ Եկամտաբերության աճն ուղեկցվել է մակրովիճակագրական տվյալների հրապարակմամբ։ Արտադրական կողմում գների ինդեքսը (PPI) գերազանցել է կանխատեսումները՝ տարեկան կտրվածքով աճելով 2․4%-ով՝ 2․3% ակնկալիքների և նախկին ամսվա 1․8%-ի դիմաց։ PPI-ը առանց պարենի և էներգակիրների, տարեկան կտրվածքով աճել է 3․1%-ով՝ գերազանցելով սպասելիքները: Սրանից զատ գործազրկության նպաստի համար առաջին դիմումների թիվը նվազել է մինչև 217 հազար, ինչը նվազագույնն է վերջին 5 ամիսների ընթացքում։ Մտավախությունները ահագնանում են, որ ԴՊՀ-ը կդադարացնի տոկոսադրույքների նվազեցման գործընթացը:

🏦 Իր ելույթում Ջերոմ Փաուելը նշել է, որ տնտեսության ներկայիս ցուցանիշները «զարմանալիորեն լավ են» և չեն վկայում տոկոսադրույքների իջեցման հարցում շտապելու անհրաժեշտության մասին։ Միաժամանակ նա ընդգծեց, որ աշխատաշուկան արդեն սառել է և գնաճի ճնշումը նվազել է։ Հռետորաբանությունը մինշանակ չէ ԴՊՀ-ի ազդակները երկիմաստ են ընկալվում շուկայի մասնակիցների կողմից, ինչը տատանողականության աճի է հանգեցնում: Այնպիսի զգացողություն է ստեղծվում, որ ԴՊՀ-ը ուշանում է շուկայի սպասումների և մակրոտնտեսական միջավայրի փոփոխություններին արձագանքելու հարցում:

🤔Այսօր ուշադրության կենտրոնում է լինելու մանրածախ վաճառքի հաշվետվությունը, որը ցույց կտա, թե արդյոք սպառողական ծախսերը մնում են բարձր: Կանխատեսումները ենթադրում են 0․3% աճ ամսական կտրվածքով:

🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝
🇭🇰 Հոնկոնգ - ՀՆԱ 3-րդ եռ․ - 12:30
🇺🇸 ԱՄՆ - NY Empire State Manufacturing Index (նոյ․) - 17:30
🔥 ԱՄՆ - մանրածախ վաճառք (հոկ․) - 17:30
🛢 Baker Hughes - 21:00

MyInvest | Investment Blog

14 Nov, 14:02


📊#բաժնետոմսեր #նորություններ

🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇

🇺🇸#ZK = -8% Ըստ Zeekr-ի հաշվետվության՝ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է -0.68$, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին -0.76$, իսկ հասույթը՝ 2.6$ մլրդ մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 2․8$ մլրդ։

🇺🇸#BILI = -4% Ըստ Bilibili-ի հաշվետվության՝ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է -0.3$, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 0.07$, իսկ հասույթը՝ 826$ մլն մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 1․01$ մլրդ։

🇺🇸#NTES = +4.7% Ըստ NetEase-ի հաշվետվության՝ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է 1.65$, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 1.73$, իսկ հասույթը՝ 3.73$ մլրդ մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 3․79$ մլրդ։

MyInvest | Investment Blog

14 Nov, 08:25


🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500

🟢 Չորեքշաբթի ամերիկյան առևտրային նստաշրջանի փակմանը S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները արձանագրեցին հետևյալ դինամիկան՝ +0․02%, -0.26% և +0.11% համապատասխանաբար: Սպառողական գների ինդեքսի հաշվետվությունը դրական արձագանք է ստացել շուկայի մասնակիցների կողմից։ Վերջինս համահունչ է եղել սպասումներին և հաստատել գնաճի տեմպերի դանդաղումը։ ԱՄՆ-ի սպառողական գների ինդեքսը (CPI) հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել է 0․3%-ով, իսկ տարեկան կտրվածքով` 2․6%-ով՝ համահունչ կանխատեսումների։ Գնաճը առանց պարենի և էներգակիրների տարեկան կտրվածքով պահպանվել է 3․3% մակարդակում: Այս ցուցանիշները ամրապնդեցին ներդրողների վստահությունը, որ ԴՊՀ-ը կարող է դեկտեմբերին նվազեցնել տոկոսադրույքները 25 բազիսային կետով. նման որոշման հավանականությունը զեկույցից հետո աճել է 62%-ից մինչև 82%:

🏛️ ԴՊՀ-ի անդամների մեկնաբանությունները նույնպես ազդեցություն ունեցան շուկայի վրա: Մինեապոլիսի ԴՊՀ-ի նախագահ Նիլ Կաշկարին նշել է, որ գնաճը շարժվում է «ճիշտ ուղղությամբ», ինչը նպաստում է տոկոսադրույքների իջեցմանը: Դալլասի ԴՊՀ-ի նախագահ Լորի Լոգանը կարծիք է հայտնել, որ ԴՊՀ-ը պետք է շարունակի իջեցնել տոկոսադրույքները, սակայն նախազգուշացրել է զգուշության անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով ներկայիս անորոշությունը: Սենթ Լուիսի ԴՊՀ-ի նախագահ Մուսալեմը հավելել է, որ ընթացիկ դրամավարկային քաղաքականության նպատակն է հասնել 2% գնաճի կայուն մակարդակի և առավելագույն զբաղվածության։

🏦 Այսօր շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում ԴՊՀ-ի նախագահ Ջերոմ Փաուելի ելույթն է լինելու, որտեղ նա կներկայացնի իր տեսակետները տնտեսական հեռանկարների վերաբերյալ։ Նրա հայտարարությունը կարող է պարզաբանել ԴՊՀ-ի մտադրությունները տոկոսադրույքների վերաբերյալ՝ հաշվի առնելով գնաճի դանդաղումը:

🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝
🇪🇺 Եվրագոտի - ՀՆԱ 3 եռ․ - 14:00
🇺🇸 ԱՄՆ - Initial Jobless Claims - 17:30
🇺🇸 ԱՄՆ - PPI (հոկ․) - 17:30
🛢 Բնական գազ ԱՄՆ - EIA պաշարներ - 19:30
🛢 Նավթ ԱՄՆ - EIA պաշարներ - 20:00
🇪🇺 Լագարդ (ԵԿԲ) - 23:00
🇺🇸 Փաուել (ԴՊՀ) - 00:00

MyInvest | Investment Blog

13 Nov, 14:03


📊#բաժնետոմսեր #նորություններ

🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇

🇺🇸#RKLB = +26% Ըստ Rocket Lab-ի հաշվետվության՝ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է -0․10$, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին -0.09$, իսկ հասույթը՝ 103$ մլն․ մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 105$ մլն։ Աճի գործոն է հանդիսացել ընկերության վաճառքների սպասումները հաջորդ եռամսյակում։ Ընկերությունը ակնկալում է, որ հասույթը կտատանվի 125$-135$ մլն միջակայքում մինչ շուկայի մասնակիցները ակնկալում էին 122$ մլն:

🇺🇸#XPEV = +3% Xpeng Aeroht-ն արդեն ստացել է ավելի քան 2000 նախնական պատվեր իր մոդուլային թռչող մեքենայի համար:

🇨🇳#1810 = +1.58% Xiaomi-ն արդեն արտադրել է 100000 SU7 և ակնկալում է, որ այս ամիս վաճառքները կհասնեն 100 000 միավորի:

🇺🇸#OXY = +0.62% Ըստ Occidental Petroleum-ի հաշվետվության՝ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է 1$, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 0.74$, իսկ հասույթը՝ 7.17$ մլրդ մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 7․12$ մլրդ։

MyInvest | Investment Blog

13 Nov, 09:18


🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500

🟢 Երեքշաբթի ամերիկյան առևտրային նստաշրջանի փակմանը S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները արձանագրեցին հետևյալ դինամիկան՝ -0․29%, -0.09% և -0.86% համապատասխանաբար: Ֆոնդային շուկան հինգ օր անընդմեջ աճելուց հետո ճշգրտվեց։ Վերջինս պայմանավորված էր պարտատոմսերի եկամտաբերության աճով և գնաճի ցուցանիշի հրապարակման ընդառաջ երկար դիրքերի կրճատմամբ:

🏦 Շուկայի մասնակիցները լրացուցիչ ազդանշաններ ստացան ԴՊՀ-ից։ Ռիչմոնդի ԴՊՀ-ի նախագահ Թոմաս Բարկինը նշել է, որ ԱՄՆ-ի տնտեսությունը «բավականին լավ տեսք ունի», և որ ԴՊՀ-ն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները արձագանքելու համար, եթե իրավիճակը փոխվի: Մինեապոլիսի ԴՊՀ-ի նախագահ Նիլ Կաշկարին ավելացրել է, որ միակ գործոնը, որը կարող է կանգնեցնել ԴՊՀ-ին դեկտեմբերին տոկոսադրույքները նվազեցնելուց, գնաճի հնարավոր աճն է։

📊 Այսօր ուշադրության կենտրոնում հոկտեմբեր ամսվա ԱՄՆ-ի գնաճի տվյալների հրապարակումն է լինելու: Սպասվում է, որ սպառողական գների ինդեքսը տարեկան կտրվածքով կաճի մինչև 2․6%, սեպտեմբերի 2․4%-ի դիմաց: Միևնույն ժամանակ, գնաճը առանց էներգակիրների և պարենի, ամենայն հավանականությամբ, կմնա անփոփոխ՝ 3․3% մակարդակում:

🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝
🇪🇺 ԵԿԲ նախորդ նիստի տեղեկագիր - 12:00
🇺🇸 ԱՄՆ - գնաճ CPI (հոկ․) - 17:30
🛢 Նավթ ԱՄՆ - API պաշարներ - 01:30

MyInvest | Investment Blog

12 Nov, 15:01


🇦🇲 #Հայաստան #Արժեթղթերիշուկա

ՀՀ արժեթղթերի շուկան 2024 թվականի հոկտեմբերին


Բաժնետոմսերի շուկա
Հոկտեմբերին Հայաստանի ֆոնդային բորսայում բաժնետոմսերով գործարքների ծավալը նախորդ ամսվա համեմատ աճել է 61%-ով՝ կազմելով 84.1 միլիոն ՀՀ դրամ։ Նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա համեմատ գործարքների ծավալը աճել է 20%-ով։ Սակայն, ինչպես բազմիցս նշել ենք, Հայաստանի ֆոնդային բորսայում գործարքների հստակ դինամիկա չի նշմարվում․ գործարքների ծավալի աճերը հաջորդում են անկումներին, անկումները՝ աճերին առանց հստակ օրինաչափության👇։

📊 Հոկտեմբեր ամսվա ընթացքում բաժնետոմսերով գործարքների կեսից ավելին՝ մոտ 53 միլիոն ՀՀ դրամը, (62.8%) կատարվել է ԱԿԲԱ բանկի բաժնետոմսերով: Տելեկոմ Արմենիայի բաժնետոմսերով գործարքների ծավալը հոկտեմբերին շարունակել է եռամսյա անընդմեջ աճը՝ գրեթե կրկնապատկվելով սեպտեմբեր ամսվա համեմատ (26.6 միլիոն ՀՀ դրամ)։ Աճող այս գործարքները, սակայն, հիմնականում ենթադրում են ներդրողների կողմից բաժնետոմսերի վաճառք շուկա ստեղծողներին, ինչի մասին փաստում է բաժնետոմսերի գնի անկումային դինամիկան👇։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկա
Հոկտեմբեր ամսվա ընթացքում կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ծավալը Հայաստանի ֆոնդային բորսայում կազմել է 6.6 միլիարդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 13%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 84%-ով։ Գործարքների մեծամասնությունը՝ 69%-ը, կատարվել է դոլարային պարտատոմսերով, 29%-ը՝ դրամային պարտատոմսերով, և միայն 2%-ը՝ եվրոյով պարտատոմսերով։

🇦🇲 Դրամային պարտատոմսերի եկամտաբերություններում հոկտեմբեր ամսվա արդյունքներով փոփոխություններ չեն արձանագրվել։ Կարճաժամկետ (մինչև մեկ տարի) պարտատոմսերի միջին եկամտաբերությունը կազմել է 9.47%, իսկ մեկ տարուց ավել մարման ժամկետով պարտատոմսերի միջին եկամտաբերությունը՝ 9.58%

🇺🇸 Չնայած ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքի իջեցման շղթայի մեկնարկին՝ հայկական դոլարային պարտատոմսերի եկամտաբերությունը հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ աճել է։ Սա կարող է պայմանավորված լինել ներքին գործորններով, մասնավորապես արտարժութային գործիքների նկատմամբ պահանջարկի նվազում և պարտատոմսերի վաճառքի ծավալների մեծացում։ Մեկ տարուց ավել ժամկետայնությամբ դոլարային պարտատոմսերի միջին եկամտաբերությունը կազմել է մինչև 5.77% սեպտեմբեր ամսվա 5.57%-ի փոխարեն։ Մինչև մեկ տարի ժամկետայնությամբ պարտատոմսերի եկամտաբերությունը հոկտեմբերին աճել է մինչև 5.02% սեպտեմբեր ամսվա 4.88%:

Պետական պարտատոմսերի շուկա

Սեպտեմբեր ամսվա անկումից հետո Հայաստանի ֆոնդային բորսայում պետական պարտատոմսերով գործարքների ծավալը հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ աճել է 127%-ով՝ կազմելով 7.5 միլիարդ ՀՀ դրամ։ Եթե տարվա առաջին կեսին պետական պարտատոմսերով գործարքները մի քանի անգամ գերազանցում էին նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարված գործարքներին, ապա վերջին 4 ամիսների ընթացքում գործարքների ծավալը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ անկում է ապրել։

💡Հոկտեմբերը աճուրդաշատ ամիս էր։ Ամսվա ընթացքում տեղի է ունեցել պետական պարտատոմսերի 11 աճուրդ, որոնցից 4-ը՝ լրացուցիչ։ Երկարաժամկետ պարտատոմսերի կտրման միջին եկամտաբերությունը կազմել է 9.89%, իսկ մինչև մեկ տարի ժամկետայնությամբ պարտատոմսերինը՝ 8.7%: Միջնաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման միակ աճուրդի կտրման եկամտաբերությունը կազմել է 9.7%: Ընդհանուր առմամբ տեղաբաշխման աճուրդների ընթացքում, բացառությամբ 2052 թվականին մարվող պարտատոմսի աճուրդի, ներկայացվող առաջարկությունները գերազանցել են տեղաբաշխվող ծավալին, իսկ լրացուցիչ աճուրդների դեպքում ընդհակառակը՝ թերտեղաբաշխում է արձանագրվել։

📌 Ամսվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը ևս մեկ անգամ իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 7.25%: Պետական պարտատոմսերի եկամտաբերության կորը նորմալ՝ վերև բարձրացող կորի տեսք ունի։ Սեպտեմբեր ամսվա համեմատ նկատվում է 2 տարուց ավել ժամկետայնությամբ պարտատոմսերի եկամտաբերության աճ👇։

MyInvest | Investment Blog

12 Nov, 13:49


📊#բաժնետոմսեր #նորություններ

🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇

🇺🇸#SHOP = +16% Ըստ Shopify Inc-ի հաշվետվության՝ ընկերության հասույթը կազմել է 2.16$ մլրդ մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 2․12$ մլրդ։

🇺🇸#HON = +8% Ըստ Honeywell-ի հաշվետվության՝ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է 2.58$, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 2.52$, իսկ հասույթը՝ 9.72$ մլրդ մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 9․88$ մլրդ։

🇺🇸#HD = +1.4% Ըստ Home Depot-ի հաշվետվության՝ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է 3.78$, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 3.65$, իսկ հասույթը՝ 40.21$ մլրդ մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 39․30$ մլրդ։

MyInvest | Investment Blog

12 Nov, 08:23


🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500

🟢 Երկուշաբթի ամերիկյան առևտրային նստաշրջանի փակմանը S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները արձանագրեցին հետևյալ դինամիկան՝ 0․10%, 0.06% և 0.69% համապատասխանաբար: S&P 500 և Dow Jones ինդեքսները նոր պատմական առավելագույններ են արձանագրել՝ շարունակելով ընտրություններից հետո անցած շաբաթ սկսված աճի միտումը: Շուկան արձագանքում է այն սպասումներին, որ Դոնալդ Թրամփի նախագահությունը կարող է հանգեցնել կորպորատիվ շահույթի զգալի աճի, որը պայմանավորված է հարկերը նվազեցնելու նրա խոստումներով: Այս ակնկալիքները խթանում են շուկայի վստահությունը և դրական տրամադրություններ են ստեղծում ԱՄՆ բաժնետոմսերի համար: Սրանից զատ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին վիճակագրորեն ավելի ուժեղ դինամիկա է արձանագրվում քան տարվա մնացած ամիսներին (Տե՛ս նկարը 👇

Կրիպտոարժույթների հետ կապված ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ աճել են` Թրամփի վարչակազմի կողմից կրիպտոակտիվների նկատմամբ ակնկալվող աջակցության ֆոնին։ Արդյունքում, բիթքոյնը (BTCUSD) աճել է ավելի քան 14%-ով՝ հասնելով նոր պատմական առավելագույնի՝ 89 000$:

🏦 Մինեապոլիսի Դաշնային պահուստային բանկի նախագահ Նիլ Կաշկարին երեկ նշել է, որ ուժեղ տնտեսությունը և արտադրողականության աճը կարող են սահմանափակել առաջիկա ամիսներին տոկոսադրույքների նվազեցման անհրաժեշտությունը: Հայտարարությունն ազդարարում է տոկոսադրույքի նվազեցման հնարավոր թուլացումը՝ խթանելով հետաքրքրությունը ավելի բարձր ռիսկային ակտիվների նկատմամբ, ներառյալ բաժնետոմսերը և կրիպտոարժույթները:

🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝
🇩🇪 Գերմանիա - ZEW Economic Sentiment (հոկ․) - 14:00
🇪🇺 Եվրագոտի - ZEW Economic Sentiment (հոկ․) - 14:00
🛢 ՕՊԵԿ ամսեկան հաշվետվություն - 16:00
🇺🇸 ԱՄՆ - մեկ ամյա գնաճի սպասումներ (NY Fed) (հոկ) - 20:00

MyInvest | Investment Blog

11 Nov, 14:24


📊#բաժնետոմսեր #նորություններ

🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇

🇹🇼#TSM = -1․5% ԱՄՆ-ի Առևտրի նախարարությունը պահանջել է TSMC-ից (#TSM) դադարեցնել Չինաստանին AI-ի համար օգատգործվող չիպերի մատակարարումը։

🇺🇸#TSLA = +7% Tesla-ի բաժնետոմսերով շարունակվում է աճող միտումը, որը մեկնարկել է նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո:

🇺🇸#BMY = +12% Ըստ Bristol-Myers-ի հաշվետվության՝ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է 1.80$, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 1.49$, իսկ հասույթը՝ 11.89$ մլրդ մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 11․26$ մլրդ։

MyInvest | Investment Blog

11 Nov, 08:51


🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500

🟢 Ուրբաթ ամերիկյան առևտրային նստաշրջանի փակմանը S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները արձանագրեցին հետևյալ դինամիկան՝ 0․38%, 0.09% և 0.59% համապատասխանաբար: ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները ավանդաբար զգալի ազդեցություն են ունենում ֆոնդային շուկաների վրա, և 2024 թվականը բացառություն չդարձավ։ Ըստ FactSet-ի տվյալների՝ նոյեմբերը պատմականորեն ամենաուժեղ ամիսն է ԱՄՆ-ի բաժնետոմսերի համար ընտրությունների տարիներին (տե՛ս նկարը👇): Դոնալդ Թրամփի հայտնվելը քաղաքական ասպարեզում կրկին մեծացրել է ներդրողների հետաքրքրությունը ամերիկյան շուկայում, քանի որ նոր նախագահի՝ հարկաբյուջետային խթանման և հարկային արտոնությունների մասին խոստումները հիմք են տալիս ակնկալելու կորպորատիվ շահույթի աճ (Տե՛ս նկարը 👇): Ֆոնդային շուկայից զատ Թրամփի հաղթանակին դրական են արձագանքում նաև կրիպտոակտիվները։ Անցյալ շաբաթ, ներհոսքերը դեպի spot BTC ETF-ներ զգալիորեն գերազանցեցին CME-ի ֆյուչերսներում open interest-ը, ինչը ազդարարում է BTC-ի նկատմամբ բարձր պահանջարկի մասին սփոթ շուկայում, որի շնորհիվ այն հասել է նոր պատմական առավելագույնի՝ 81 000$։

🤔 Կարդարանան այս սպասելիքները թե ոչ ցույց կտա ժամանակը, սակայն կարևորը այն է, որ շուկան սկսել է արտացոլել այս սպասումները իր դինամիկայում։ Եթե սև կարապի չհանդիպենք կարող ենք ակնկալել այս դինամիկայի շարունակությունը մինչև գարուն։

🏦 Ընտրություններից ի վեր ներդրողները ակտիվորեն վերաբաշխում են իրենց ակտիվները՝ ակնկալելով Թրամփի վարչակազմի կողմից խոստացված խթանիչ միջոցառումները: Զուտ ներդրումները դրամական շուկայի հիմնադրամներում անցած շաբաթ կազմել են ավելի քան 117 միլիարդ դոլար, ինչը 12 անգամ գերազանցում է նախորդ շաբաթվա մակարդակը և երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է տարվա սկզբից: Քաղաքական իրադարձությունների ֆոնին ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը նույնպես շարունակում է թուլացնել դրամավարկային քաղաքականությունը։ Անցյալ շաբաթ ԴՊՀ-ը միաձայն որոշեց նվազեցնել տոկոսադրույքը 0․25%-ով, ինչը համապատասխանում էր շուկայի սպասումներին։ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը նշել է, որ կախված տնտեսության վիճակից՝ ԴՊՀ-ը պատրաստ է կա՛մ դանդաղեցնել, կա՛մ արագացնել թուլացման տեմպերը։

MyInvest | Investment Blog

08 Nov, 15:02


🔥 #Թոփբաժնետոմսեր

🟢 Հոկտեմբեր ամսվա ընթացքում MyInvest-ով ամենաշատ գնված բաժնետոմսերի տասնյակը շարունակում է գլխավորել Nvidia-ն։ Ամսվա ընթացքում տասնյակում են վերադարձել Tesla-ի և Microsoft-ի բաժնետոմսերը, ընդ որում, #TSLA-ը երկրորդ ամենագնված բաժնետոմսն է։ Ամենագնված բաժնետոմսերի եռյակը հոկտեմբերին եզրափակում է Super Micro Computer Inc-ը՝ չնայած ամսվա վերջում արձանագրված մոտ 50% գնանկմանը, իսկ նախորդ ամսվա առաջատարներից Intel Corp-ը զգալիորեն զիջել է դիրքերը։

🔴 Ամենավաճառված բաժնետոմսերի եռյակը հոկտեմբերին ևս ձևավորել են նույն ընկերությունները՝ Nvidia, Tesla և Team Telecom Armenia։ Super Micro Computer Inc-ը հայտնվել է նաև ամենավաճառվածների տասնյակում։ Հոկտեմբերին ցանկում ավելացել է նաև արհեստական բանականության ոլորտի C3.AI Inc ընկերությունը։

MyInvest-ով ամենագնված բաժնետոմսերը հոկտեմբերին👇

🥇 #NVDA Nvidia
🥈 #TSLA Tesla
🥉 #SMCI Super Micro Computer Inc
📈 #VOO Vanguard S&P 500 ETF
⚙️#AMD Advanced Micro Devices
🔋 #INTC Intel Corp
💻#MSFT Microsoft Corp
⚙️ #AI C3.AI Inc
📱 #AAPL Apple
🟢#GOOGL Alphabet Inc Class A

MyInvest-ով ամենավաճառված բաժնետոմսերը հոկտեմբերին
👇

🥇 #NVDA Nvidia
🥈 #TSLA Tesla
🥉 #AMTL Team Telecom Armenia
⚙️#SMCI Super Micro Computer Inc
📱 #AAPL Apple
⚙️ #AMD Advanced Micro Devices
🔋 #AI C3.AI Inc
🚙 #NIO Nio Inc
🔋 #INTC Intel Corp
🚘 #Li Auto Inc

💚 Այս և շատ այլ արժեթղթեր կարող եք գտնել MyInvest հավելվածում։ Իսկ եթե դեռ չունեք բրոքերային հաշիվ, ապա կարող եք բացել այն օնլայն` առանց բանկ գալու, ընդամենը 5 րոպեում ameria.me/myinvest

MyInvest | Investment Blog

08 Nov, 13:45


📊#բաժնետոմսեր #նորություններ

🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇

🇯🇵#SONY = +7.28% Sony-ն հայտնել է երրորդ եռամսյակում գործառնական շահույթի 69%-ով աճի մասին, ինչը գերազանցում է շուկայի սպասումները։

🇨🇳#1810 = +1.62% Xiaomi-ն նոյեմբերի 15-ին Գուանչժոուի ավտոսրահում պաշտոնապես կներկայացնի SU7 Ultra-ն:

🇹🇼#TSM = +1% TSMC-ի հասույթը հոկտեմբերին աճել է +29.2%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած։

🇺🇸#TSLA = +0.36% Tesla-ն հոկտեմբերին Չինաստանում վաճառել է 40 485 ավտոմեքենա, ինչը ամենացածրն է ապրիլից ի վեր, սակայն Շանհայի գործարանից արտահանումը սեպտեմբերի համեմատ աճել է 72%-ով:

🇨🇳#XPEV = -1․9% XPeng-ը հայտնել է, որ նոյեմբերի 8-ի դրությամբ ստացել է ավելի քան 31 500 պատվեր նոր P7+-ի համար՝ պահանջարկը ռեկորդային է։

🇺🇸#PINS = -12% Ըստ Pinterest-ի հաշվետվության՝ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է 0.40$, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 0.34$, իսկ հասույթը՝ 898$ մլն մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 896$ մլն։

MyInvest | Investment Blog

08 Nov, 09:58


🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500

🟢 Հինգշաբթի ամերիկյան առևտրային նստաշրջանի փակմանը S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները արձանագրեցին հետևյալ դինամիկան՝ 0․74%, 1.51% և 0.00% համապատասխանաբար: Ֆոնդային շուկան շարունակում է աճ գրանցել՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոստումների ֆոնին: Շուկաները դրական են գնահատում հարկերի իջեցման հնարավորությունը ինչը, ըստ վերլուծաբանների, բարենպաստ պայմաններ կստեղծի կորպորատիվ շահույթի ավելացման համար։ Շուկայի աճին նպաստել են նաև չիպեր արտադրող ընկերությունների բաժնետոմսերի աճը։ Առաջնագծում բրիտանական ARM Holdings Plc-ն էր, որի բաժնետոմսերն աճել են 4%-ով՝ ֆինանսական արդյունքների հրապարակումից հետո, որոնք գերազանցել են շահույթի և հասույթի սպասումները:

🏤 Հինգշաբթի ԴՊՀ-ը (Fed) նվազեցրեց տոկոսադրույքը 0․25%-ով մինչև՝ 4․75% մակարդակը: ԴՊՀ-ի նախագահ Ջերոմ Փաուելն ընդգծել է, որ դրամավարկային քաղաքականության հետագա թուլացումը կախված կլինի տնտեսության վիճակից, այդ թվում՝ զբաղվածությունից և գնաճից։ Եթե աշխատաշուկան վատթարանա, ԴՊՀ-ը կարող է արագացնել տոկոսադրույքների կրճատումը՝ կանխելու տնտեսական դանդաղումը: Միևնույն ժամանակ Փաուելը նշել է, որ ԴՊՀ-ի հաշվեկշռի կրճատումը կշարունակվի ընթացիկ տեմպերով՝ ամսական 25$ մլրդ։ Փաուելը նաև նախազգուշացրել է ԱՄՆ-ի հարկաբյուջետային քաղաքականության անկայունության մասին։

🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝
🇧🇷 Բրազիլիա - գնաճ CPI (հոկ․) - 16:00
🇺🇸 ԱՄՆ - Michigan Consumer Sentiment (նոյ․) - 19:00
🇺🇸 ԱՄՆ - գնաճի սպասումներ (նոյ․) - 19:00
🇺🇸 WASDE - 21:00
🛢 Baker Hughes - 21:00

MyInvest | Investment Blog

07 Nov, 15:02


#Ներդրումներ #MyInvest

🔥 Նոր, ավելի գեղեցիկ և ավելի հարմար MyInvest

💪MyInvest-ի «Ինչ գնել»/ What To Buy բաժնի նոր դիզայնը թույլ կտա Ձեր ներդրումային փորձառությունը դարձնել առավել հետաքրքիր, իսկ օգտագործման տեսանկյունից՝ ավելի պարզ ու հարմար։

Նոր «Ինչ գնել» բաժնում արժեթղթերի արդեն ծանոթ խմբերի կողքին կարող եք գտնել նոր` թրենդային բաժնետոմսերի ցանկը: Այստեղ ներկայացված են վերջին 1, 3, կամ 6 ամսվա ընթացքում գնային ամենամեծ աճ գրանցած և ամենաքննարկված բաժնետոմսերը։

💚 Դե ինչ, մնում է միայն թարմացնել MyAmeria հավելվածը և տեղափոխվել ներդրումների նոր ու ավելի հետաքրքիր աշխարհ` http://ameria.me/myinvest

Իսկ մեզ մնում է խոստանալ, որ դեռ շատ ու շատ նորություններ սպասում են իրենց հերթին 🙂

MyInvest | Investment Blog

07 Nov, 14:04


📊#բաժնետոմսեր #նորություններ

🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇

🇺🇸#EPAM = +14% Ըստ EPAM Systems Inc.-ի հաշվետվության՝ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է 3.12$, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 2.70$, իսկ հասույթը՝ 1.168$ մլրդ մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 1․152$ մլրդ։

🇺🇸#Z = +14% Ըստ Zillow Group-ի հաշվետվության՝ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է 0.39$, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 0.29$, իսկ հասույթը՝ 581$ մլն մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 555$ մլն։

🇺🇸#MRNA = +7.1% Ըստ Moderna-ի հաշվետվության՝ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է 0.03$, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին -1.94$, իսկ հասույթը՝ 1.86$ մլրդ մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 1․25$ մլրդ։

🇺🇸#ZK = +5.47% Zeekr-ը մեկնարկում է վաճառքները Նորվեգիայում։

MyInvest | Investment Blog

07 Nov, 11:20


🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500

🟢 Չորեքշաբթի ամերիկյան առևտրային նստաշրջանի փակմանը S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները արձանագրեցին հետևյալ դինամիկան՝ 2․53%, 2.95% և 3.57% համապատասխանաբար: ԴՊՀ-ի կողմից կարճաժամկետ տոկոսադրույքների կրճատումը հանգեցրել է ԱՄՆ-ի պարտքի սպասարկման տոկոսադրույքների նվազմանը: Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ այս ազդեցությունը կարճատև կլինի: Թրամփի գալով իրավիճակը բարդանում է։ Նրա տնտեսական օրակարգը ներառում է ագրեսիվ ծախսեր՝ արդյունաբերությանն աջակցելու և հարկերի իջեցում, ինչը կարող է մեծացնել փոխառությունների անհրաժեշտությունը:

📊 Ֆինանսների նախարարությունը հոկտեմբերին կարճաժամկետ պարտքի թողարկման միջոցով 182 մլրդ դոլարի փոխառություն է վերցրել՝ իր եռամսյակային պլանի կեսը: Նախատեսվում էր, որ ԴՊՀ-ի տոկոսադրույքի իջեցումը կարող է պայմաններ ստեղծել մինչև տարեվերջ ավելի էժան փոխառությունների համար, սակայն Թրամփի հաղթանակը ճշգրտումներ է մտցնում այդ պլանների մեջ։ Մնացած ամիսներին՝ նոյեմբերին և դեկտեմբերին, Ֆինանսների նախարարությունը պետք է 561 մլրդ դոլարի փոխառություն վերցնի, որոնցով տոկոսադրույքը կարող է հասնել տարեկան 4․4%-ի։

🏦 Ներդրողների ուշադրությունը կենտրոնացած է Դաշնային պահուստային համակարգի՝ տոկոսադրույքի վերաբերյալ առաջիկա որոշումների վրա։ Ակնկալվում է, որ տոկոսադրույքը կնվազի 0.25%-ով, սակայն ԴՊՀ-ի նախագահ Ջերոմ Փաուելի հայտարարությունը կարևոր կլինի։ Առաջիկա մամուլի ասուլիսում Փաուելը կարող է խոսել այն մասին, թե ինչպես է ԴՊՀ-ը պլանավորում դրամավարկային քաղաքականությունը հարմարեցնել նոր նախագահի հարկաբյուջետային նախաձեռնություններին: Սա կարող է լինել կրիտիկական պահ ֆոնդային շուկաների համար, քանի որ տոկոսադրույքների և փոխառությունների ապագան կախված է նրանից, թե ինչպես Թրամփն ու Փաուելը կարող են փոխզիջում գտնել վարչակազմի ծրագրերի և ԴՊՀ-ի նպատակների միջև:

Պակաս կարևոր չէ Թրամփի թիմի ձևավորման գործընթացը։ Ջոն Փոլսոնը, հայտնի ներդրողը, ով կանխատեսում էր հիփոթեքային վարկերի ճգնաժամը 2007 թվականին, կարող է լինել ֆինանսների նախարարի թեկնածու: Նրա նշանակումն ազդարարում է ոչ ավանդական ֆինանսական գործիքների վրա կենտրոնանալու հավանականությունը և պարտքի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում: Թիմի առաջնահերթությունները կարող են ներառել կառավարության դեֆիցիտը նվազեցնելու ուղիներ գտնելը։

🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝
🔥 Բրիտանիա - ԿԲ/Տոկոսադրույք - 16:00
🇺🇸 ԱՄՆ - Initial Jobless Claims - 17:30
🛢 Բնական գազ ԱՄՆ - EIA պաշարներ - 19:30
🔥 ԱՄՆ - ԿԲ/Տոկոսադրույք (FOMC) - 23:00
🔥 ԱՄՆ - FOMC Մամլո ասուլիս - 23:30

MyInvest | Investment Blog

06 Nov, 15:01


#Մակրոէկոնոմիկա

🇺🇸 Դոնալդ Թրամփը՝ ԱՄՆ նախագահ

🔥 Այսօր աշխարհում քննարկվող համար առաջին թեման թերևս այն է, որ Դոնալդ Թրամփը հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում։

Թրամփի ընտրվելու լուրերը դրական են ընդունվել ֆոնդային շուկայի կողմից, ինչը արտացոլվում է գրեթե ողջ շուկայի՝ թե ամերիկյան, և թե եվրոպական ինդեքսների և կրիպտոարժույթների գներում։ Աճի այս ալիքի ֆոնին վերհիշենք Թրամփի քաղաքականության հիմնական կետերը։

💡Դոնալդ Թրամփի քաղաքականության հիմնական նպատակն է աջակցել ԱՄՆ էներգետիկ անկախությանը և տնտեսության միջոցով վերջինիս աշխարհաքաղաքական դիրքի ամրապնդմանը, ինչին նորընտիր նախագահը պատրաստվում է հասնել իր տնտեսական խորհրդական Սքոթ Բեսենթի առաջարկած «Երեք նետ» ռազմավարության միջոցով։ Այս ռազմավարության հիմնական տարրերը ներառում են տնտեսության աճի արագացման, դեֆիցիտի նվազեցման և նավթի արդյունահանման նպատակներ: Դիտարկենք բոլոր երեք նետերը՝

📈Առաջին նետի հիմնական նպատակը ՀՆԱ-ի 3% իրական աճի հասնելն է, ապակարգավորման, բիզնեսի համար բյուրոկրատական խոչընդոտների նվազեցման, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների՝ արհեստական ինտելեկտի և բիոտեխնոլոգիաների ոլորտներում հարկային արտոնությունների լայն շրջանակի սահմանման միջոցով: Փոքր և միջին բիզնեսում ներդրումները, ներառյալ ընդլայնված վարկավորման և աջակցության ծրագրերը, կարող են ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր և ամրապնդել ԱՄՆ-ի ինովացիոն բազան:

💸 Ռազմավարության երկրորդ մասը ուղղված է բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի ՝այսօրվա 7%-ից 3%-ի հասցնելուն։ Քաղաքականության հիմնական նպատակն է հաղթահարել դեֆիցիտը ոչ թե հարկային դրույքաչափերի բարձրացման, այլ տնտեսական աճի բարձրացման հաշվին։ Ավելին, Թրամփի քաղաքականությունը նպատակաուղղված է շահութահարկը ներկայիս 21%-ից մինչև 15% նվազեցնելուն, ինչը, նրա կարծիքով, կխթանի տնտեսական աճը, կբարձրացնի ամերիկյան ընկերությունների մրցունակությունը համաշխարհային շուկայում և կբարելավի փոքր ու միջին ձեռնարկությունների դիրքերը։ Հարկերի նվազեցումը, ըստ վերլուծաբանների, կարող է բարձրացնել ընկերությունների մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) 4%-ով, ինչը դրական ազդեցություն կունենա արժեթղթերի շուկայի վրա: Առաջարկվող պլանը ներառում է նաև դաշնային ծրագրերի աուդիտ, ծախսերի օպտիմալացում, հարկային օրենսգրքի բարեփոխում և սոցիալական ապահովության և առողջության ապահովագրության համակարգի երկարաժամկետ վերակազմավորում՝ բնակչության նկատմամբ պետության պարտավորությունները նվազեցնելու նպատակով։

🛢️Երրորդ «նետը» նավթի արդյունահանումը ավելացնելու առաջարկն է, որը պետք է օգնի ԱՄՆ-ին նվազեցնել էներգետիկ կախվածությունը և կայունացնի նավթի գները։ Բեսենթի առաջարկի համաձայն՝ արդյունահանման ծավալների ավելացումը հիմք կդառնա էներգակիրների արտաքին մատակարարներից ԱՄՆ-ի անկախության ամրապնդման համար, հատկապես նավթի գների անկանխատեսելիության և ՕՊԵԿ+ կարտելի ազդեցության ֆոնին։ Պլանը ներառում է գործող բնապահպանական կանոնակարգերի վերանայում, որոնք, ըստ ռազմավարության հեղինակների, խոչընդոտներ են ստեղծում նավթարդյունաբերության համար։ Նախատեսվում է նաև ներդնել հարկային արտոնություններ և պարզեցնել լիցենզավորման ընթացակարգը նավթի որոնմամբ և արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների համար։

🧐 Համոզիչ թվացող այս քաղաքականությունը զերծ չէ խնդիրներից և թերություններից, սակայն քանի որ ընտրության արդյունքները արդեն պարզ են, մնում է միայն հուսալ, որ Թրամփի վարչակազմին կհաջողվի անցնցում հաղթահարել գնաճի և դեֆիցիտի հետ կապված խնդիրները և խուսափել հնարավոր տնտեսական ճգնաժամից։

Քաղաքականության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ👈։

MyInvest | Investment Blog

06 Nov, 13:53


📊#բաժնետոմսեր #նորություններ

🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇

🇺🇸#Russel = +5.5%, #Nasdaq100 = +1.64%, #SP500 = +2.1%, #Dow30 = 2.88% Նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը դրական է դիտարկվել շուկայի մասնակիցների կողմից։

🇺🇸#DJT = +33% Trump Media-ի բաժնետոմսերը զգալի աճ են արձանագրել նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո։

🇩🇪#BMW = -5.81% Ըստ BMW-ի հաշվետվության՝ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է 0.64 եվրո, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 1.37 եվրո, իսկ հասույթը՝ 32.406 մլրդ եվրո մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 33․604 մլրդ եվրո։

🇺🇸#SMCI = -18% Super Micro Computer Inc.-ը զերծ է մնացել մեկնաբանելուց աուդիտորական ընկերությունների հետ ծավալված գործընթացը։ Ընկերությունը մեղադրվում է հաշվետվություն կեղծելու մեջ։

MyInvest | Investment Blog

28 Oct, 08:05


🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500

🟢 Ուրբաթ ամերիկյան առևտրային նստաշրջանի փակմանը S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները արձանագրեցին հետևյալ դինամիկան՝ -0․03%, +0.56% և -0.61% համապատասխանաբար: Nasdaq ինդեքսի աճը մասամբ պայմանավորված էր ԱՄՆ-ի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հաշվետվությունների դրական սպասումներով: Ակնկալվում է, որ Apple-ը, Nvidia-ն, Microsoft-ը, Amazon-ը և այլ հսկաներ 2024 թվականի երրորդ եռամսյակում կարձանագրեն եկամուտների աճ միջինում 19%-ով՝ զգալիորեն գերազանցելով S&P 500-ի ընդհանուր աճը՝ 4․3%:

🛢️ Շաբաթ աշխարհաքաղաքական իրավիճակը սրվել էր, երբ Իսրայելը հարվածեց Իրանին՝ կենտրոնացնելով հարձակումները բացառապես ռազմական օբյեկտների վրա: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ հարվածն ուղղված է Իրանի պաշտպանական և հրթիռային հնարավորությունների ոչնչացմանը։ Միևնույն ժամանակ, Իրանի միջուկային և նավթային օբյեկտները չեն տուժել, ինչը հաստատել է IAEA-ի նախագահ Ռաֆայել Գրոսինը։

📊 ԱՄՆ-ում կորպորատիվ հաշվետվությունների սեզոնը շարունակվում է։ S&P 500 ինդեքսում ներառված ընկերությունների 37%-ն արդեն հրապարակել է երրորդ եռամսյակի կատարողականը։ Նրանցից 75%-ը գերազանցել է մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթի (EPS) ակնկալիքները, ինչը համահունչ է 10 տարվա միջին ցուցանիշին, բայց ցածր է վերջին հինգ տարվա միջինից ( 77%)։

🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝
🇺🇸 ԱՄՆ - Dallas Fed Mfg Business Index (հոկ․) - 18:30
🇪🇺 Դե Գուինդոս (ԵԿԲ) - 23:45

MyInvest | Investment Blog

25 Oct, 12:47


📊#բաժնետոմսեր #նորություններ

🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇

🇺🇸#SAVE = +14% Spirit Airlines-ը, ունենալով ֆինանսական դժվարություններ, կրճատում է իր թռիչքների քանակը և աշխատակիցներին, ինչպես նաև վաճառում որոշ ինքնաթիռներ։

🇺🇸#SNY = +3% Ըստ Sanofi-ի հաշվետվության՝ ընկերության մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը (EPS) կազմել է 2.44$, մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 1.50$, իսկ հասույթը՝ 14.64$ մլրդ մինչդեռ շուկայի մասնակիցները ակնկալում էին 13․81$ մլրդ։

🇺🇸#NVDA = +0.57% Nvidia-ին այս տարի բաժին է ընկել SP500-ի կապիտալիզացիայի 9․3 տրիլիոն դոլարի հավելաճից 2․2 տրիլիոն դոլարը։

MyInvest | Investment Blog

25 Oct, 08:55


🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500

🟢 Հինգշաբթի ամերիկյան առևտրային նստաշրջանի փակմանը S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները արձանագրեցին հետևյալ դինամիկան՝ 0․21%, 0.76% և -0.33% համապատասխանաբար: ԱՄՆ-ի գրեթե բոլոր ֆոնդային ինդեքսները աճել են, բացի Dow Jones Industrials-ից պայմանավորված International Business Machines-ի անկմամբ, որը ընկել է -6%-ով՝ երրորդ եռամսյակի կոնսենսուսից ցածր եկամուտ հայտնելուց հետո: Բացի այդ, Honeywell International-ը ընկել է ավելի քան -5% այն բանից հետո, երբ հաղորդել է 3-րդ եռամսյակում սպասվածից քիչ վաճառքի ծավալների մասին և նվազեցրել իր ամբողջ տարվա վաճառքի կանխատեսումը:

📊 ԱՄՆ-ի մակրովիճակագրական տվյալները մեծապես դրական էին։ Composite PMI-ը բարձրացել է մինչև 54․3 մակարդակը 54-ից: Services PMI-ն աճել է մինչև 55․3 մակարդակը 55․2-ից: Միևնույն ժամանակ, Manufacturing PMI-ը բարձրացել է մինչև 47․8 մակարդակը 47․3-ից, որը, սակայն, մնում է 50 կրիտիկական մակարդակից ցածր և վկայում է արդյունաբերության ոլորտի դանդաղման մասին: Դրական փոփոխություններ են արձանագրվել զբաղվածության տվյալներում. գործազրկության նպաստի համար առաջնային դիմումները նվազել են մինչև 227 000՝ մինչ շուկայի մասնակիցները ակնկալում էին 243 000։

🏦 Ինչ վերաբերում է ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերությունների աճին, ապա դրանց ներկայիս աճում իրենց ներդրումն ունեն երկու գործոն։ Առաջինը Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) կողմից տոկոսադրույքի ավելի դանդաղ նվազեցման սպասումներն են և գնաճի սպասումների աճը: Մյուս կողմից ազդում է նաև Ֆինանսների նախարարության նոր փոխառությունները: Ամերիկյան պետական պարտքը շարունակում է աճել՝ մոտենալով 36 տրիլիոն դոլարին։ Հարցը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել բյուջեի վերջին տվյալների հրապարակումից հետո։ ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը կազմում է 1․8-2 տրիլիոն դոլար կամ ՀՆԱ-ի 6-7%-ը: Նոյեմբերին ընտրություններին ընդառաջ այս թեման ավելի սուր արձագանք է ստանում։ Հոկտեմբերին ավանդաբար նկատվում է պետական պարտքի աճ՝ կապված կուտակված տոկոսների պետական ֆոնդերին փոխանցման հետ։ Այդ միջոցներն իրենց հերթին ծախսվում են ողջ տարվա ընթացքում։

🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝
🇺🇸 ԱՄՆ - Durable Goods Orders (սեպ․) - 16:30
🇺🇸 ԱՄՆ - Michigan Consumer Sentiment (հոկ․) - 18:00
🇺🇸 ԱՄՆ - գնաճի սպասումներ (հոկ․) - 18:00
🇺🇸 Քոլլինս (ԴՊՀ) - 19:00
🛢 Baker Hughes - 21:00

MyInvest | Investment Blog

24 Oct, 13:36


📊#բաժնետոմսեր #նորություններ

🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇

🌕 #NEM -2.7%
Newmont-ը հրապարակեց սպասվածից վատ երրորդ եռամսյակի արդյունքներ: Newmont-ի շահույթը կազմել է 81 ցենտ մեկ բաժնետոմսի համար, մինչդեռ կանխատեսված էր 86 ցենտ, իսկ ընկերության հասույթը կազմել է 4.61 միլիարդ դոլար, մինչդեռ վերլուծաբանները կանխատեսում էին 4.67 միլիարդ դոլար:

📱#TMUS +1%
T-Mobile-ը հրապարակել է սպասվածից ավելի լավ արդյունքներ երրորդ եռամսյակի համար: Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը կազմել է 2.61 ԱՄՆ դոլար իսկ հասույթը՝ 20.16 միլիարդ դոլար, մինչդեռ վերլուծաբանները կանխատեսում էին 2.43 դոլար շահույթ մեկ բաժնետոմսի համար և 20.01 միլիարդ դոլար հասույթ:

✈️ #AAL +2.34%
American Airlines-ին նույնպես հաջողվել է երրորդ եռամսյակում գերազանցել շուկայի սպասելիքները։ Ընկերության գործադիր տնօրենը նշել է, որ իրենք ձեռնարկել են ագրեսիվ քայլեր վաճառքի և բաշխման ռազմավարությունը վերափոխելու ուղղությամբ, որ կբարելավի եկամուտների ցուցանիշները ժամանակի ընթացքում։

🚙 #TSLA +13%
Tesla-ի հաշվետվությունները արդարացրել են ներդրողների սպասելիքները։ Իլոն Մասկը նաև հայտարարել է հաջորդ տարի մեքենաների վաճառքների նախատեսվող 20-30% աճի մասին։

MyInvest | Investment Blog

24 Oct, 07:26


🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500

Չորեքշաբթի առևտրային նստաշրջանի ընթացքում ԱՄՆ ֆոնդային շուկայի անկումը շարունակվել է։ S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները անկում են ապրել համապատասխանաբար -0.92%, -1.6% և-0.96%-ով։

🔴 Բաժնետոմսերի շուկայի անկման հիմնական պատճառը շարունակում է մնալ պարտատոմսերի եկամտավերության աճը։ Bloomberg-ի թվային տվյալների համաձայն՝ 1995 թվականից ի վեր ԱՄՆ-ի պարտատոմսերի այսպիսի ակտիվ վաճառք չէր եղել👇։ Երեկվա առևտրային նստաշրջանի ընթացքում ԱՄՆ 10-ամյա գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է հուլիսի 26-ից ի վեր իր առավելագույն մակարդակին՝ 4.26%։

🟢 Հետաքրքրական է, որ պարտատոմսերի վաճառքի և եկամտաբերության աճի այս ալիքը տեղի է ունենում ԴՊՀ կողմից սեպտեմբերին տոկոսադրույքի 0.5%-ով իջեցման և մինչև տարևերջ ևս 0.5%-ով իջնելու ազֆակների ֆոնին։ ԱՄՆ ուժեղ տնտեսությունը, սակայն, սահմանափակում է տոկոսադրույքի ակտիվ իջեցման հնարավորությունը ընտրություններին ընդառաջ։

💡Չնայած այս ամենին՝ ներդրողների տրամդարվածությունը բաժնետոմսերի շուկայի նկատմամաբ դրական է։ Հեջ ֆենդերը շարունակում են S&P500-ի ֆյուչերսների երկար դիրքերի բացումը։ Ըստ Godman Sachs-ի տվյալների ֆյուչերսային երկար դիրքերի գումարային ծավալը հասել է 300 միլիարդ դոլար👇։ Վելրուծաբանների կարծիքով S&P500-ի անկումը ժամանակավոր է և ռալլին շարունակվելու է։

🇪🇺 Եվրոպայում նույնպես պարտատոմսերի եկամտաբերությունները շարունակում են աճել։ Եվրոպական կենտրոնական բանկի ներկայացուցիչները միակարծիք չեն դեկտեմբերին տոկոսադրույքի իջեցման անհրաժաշետության հարցում։

🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝

🇪🇺Եվրոպա - Manufacturing/Services/Composite PMI - 12։00
🇬🇧ՄԵծ Բրիտանիա - Manufacturing/Services/Composite PMI -12։00
🇺🇸ԱՄՆ - Initial Jobless Claims - 16։30
🇺🇸ԱՄՆ - Chicago Fed National Activity (сент) - 16։30
🇺🇸ԱՄՆ - Manufacturing/Services/Composite PMI -17։45
🇺🇸ԱՄՆ- New Home Sales -18։00

MyInvest | Investment Blog

23 Oct, 13:28


📊#բաժնետոմսեր #նորություններ

🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇

🍔 #MCD -6.77%
McDonald’s-ի բաժնետոմսերը անկում են ապրել ավելի քան 6%-ով, քանի որ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հայտարարել է, որ արագ սննդի Quarter Pounder ընկերության բուրգերներից տարածված E.coli բակտերիան հանգեցրել է 10 հոգու հոսպիտալացման և մեկ մահվան։

☕️ #SBUX -3.89%
Երրորդ եռամսյակի նախնական արդյունքներով Starbucks-ի վաճառքի ծավալները նվազել են։ Starbucks-ը նաև կասկածի տակ է դրել 2025 թվականի համար իր կանխատեսումները։

✈️ #BA -0.52%
Երրորդ եռամսյակի տվյալներով Boeing-ը արձանագրել է 17.84 միլիարդ դոլարի եկամուտ, ինչը գերազանցել է LSEG-ի 17.82 միլիարդ դոլարի կանխատեսումը։ Սակայն ընկերությունը հրապարակել է մեկ բաժնետոմսի դիմաց 10.44 դոլար վնաս: Ազատ դրամական հոսքերը նույնպես բացասական են՝ -1.95 միլիարդ դոլար, ինչը պայմանավորված է ընկերության կոմերցիոն և ռազմական ինքնաթիռների ոլորտում առկա խնդիրներով։

MyInvest | Investment Blog

23 Oct, 08:37


🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500

🟢 Երեկվա առևտրային նստաշրջանը ամերիկյան շուկաների համար կրկին միանշանակ չէր։ S&P500 և DOW ինդեքսները անկում ապրեցին համապատասխանաբար -0.02% և -0.05%-ով, իսկ NASDAQ Composite-ը աճել է 0.18%-ով։

S&P 500-ը տարվա սկզբից աճել է ավելի քան 22%-ով և այդ աճի ընթացքում բազմիցս ռեկորդային արժեքներով է փակվել։ Սակայն վերջին օրերին ինդեքսի աճը դանդաղել է։ Երեքշաբթի օրը, S&P 500-ը նվազեց 0.05%-ով, ինչը սեպտեմբերի սկզբից ի վեր առաջին երկու անընդմեջ նվազումն էր:

📊 Barclays-ը խորհուրդ է տվել առայժմ ընդհատակ անցնել, քանի որ ըստ նրանց, ռիսկը շուկայում կպահպանվի դեռևս մի քանի շաբաթ։ Սակայն, երբ արագընթաց մեքենան կանգնում է, այն կարողանում է նորից շարժվել․ բոլոր հիմնական ամերիկյան ինդեքսների գինը այժմ իրենց 50 և 200-օրյա միջին ցուցանիշներից բարձր է, ինչը ցույց է տալիս, որ դրանք դեռ ունեն ներուժ դեպի վերև շարժվելու։

📌 UBS Wealth Management-ը այս ամիս բարձրացրել է ԱՄՆ-ի բաժնետոմսերի գնահատականը՝ «չեզոքից» դեպի «գրավիչ»: UBS GWM գլխավոր ներդրումային տնօրեն Մարկ Հեֆելեի կարծիքով "փափուկ վայրէջքը" շարունակում է իրատեսական մնալ ԱՄՆ և համաշխարհային բաժնետոմսերի համար։ Հեֆելեն նաև հավելել է, որ կան նշաններ, որ երկարաժամկետ աճի տեմպը կարող է ավելի բարձր լինել, քան նախկինում էր գնահատվում:

🇺🇸 Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) նույնպես կարծում է, որ ԱՄՆ-ում աճը կմնա կայուն։ Վերջին World Economic Outlook-ում հիմնադրամը բարձրացրել է 2024 թվականի համար ԱՄՆ-ի ՀՆԱ-ի իր կանխատեսումը ՝ 2.6%-ից դարձնելով 2.8%, իսկ 2025 թվականի համար նույնպես բարելավել է աճի կանխատեսումը: ԱՄՆ-ը միակ զարգացած տնտեսությունն է, որի աճի կանխատեսումները հիմնադրամը բարձրացրել է հաջորդող երկու տարիների համար։ Ըստ հիմնադրամի ԱՄՆ-ն դրա համար իր սպառողներին պետք է շնորհակալ լինի։ Սպառման դիմացկունությունը հիմնականում պայմանավորված է իրական աշխատավարձերի աճով։

🇨🇳 IMF-ը երեկ հրապարակված World Economic Outlook-ում իջեցրել է Չինաստանի այս տարվա աճի կանխատեսումը՝ 5%-ից դարձնելով 4.8%: Իսկ ինչ վերաբերում է 2025 թվականին, ապա հիմնադրամը կարծում է, որ Չինաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) հաջորդ տարի կաճի ավելի դանդաղ տեմպերով՝ 4.5%-ով, քանի որ երկրի անշարժ գույքի ոլորտը կարող է շարունակել ճնշել տնտեսությունը։

🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝

🇺🇸 ԱՄՆ MBA Mortgage Market Index- 15:00
🇺🇸 ԱՄՆ Fed Bowman Speech- 17:00
🇺🇸 ԱՄՆ-Existing Home Sales-18:00
🇪🇺 Եվրոպա Consumer Confidence Flash 18։00
🇪🇺 Եվրոպա ECB President Speech - 18։00

MyInvest | Investment Blog

22 Oct, 08:01


🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500

🟢 Երկուշաբթի ամերիկյան առևտրային նստաշրջանի փակմանը S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները արձանագրեցին հետևյալ դինամիկան՝ -0․18%, 0.27% և -0.80% համապատասխանաբար: ԱՄՆ-ի ֆոնդային ինդեքսներն ավարտեցին առևտրային նստաշրջանը տարաբնույթ դինամիկա արձանագրելով։ Շուկայի վրա զգալի ճնշում է գործադրել պարտատոմսերի եկամտաբերության աճը: Այնուամենայնիվ, տեխնոլոգիական ոլորտը դրական դինամիկա է գրանցել Nvidia-ի բաժնետոմսերի աճի շնորհիվ, որը աճել է ավելի քան 4%-ով՝ հասնելով պատմական առավելագույնի: Վերջինը օգնեց Nasdaq 100-ին վերականգնվել և ավարտել նստաշրջանը դրական գոտում:

📊 Եռամսյակային հաշվետվությունները շարունակում են մնալ շուկայի դինամիկան պայմանավորող հիմնական գործոն: Մինչ այժմ S&P 500-ից մոտ 70 ընկերություններ հայտնել են իրենց երրորդ եռամսյակի արդյունքները, և դրանցից 76%-ը գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները: Այս շաբաթ իրենց հաշվետվություններն են հրապարակելու այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Tesla-ն, Boeing-ը, General Motors-ը, Coca-Cola-ն, Norfolk Southern-ը և United Parcel Service-ը:

🏦 Երկուշաբթի Դաշնային պահուստային համակարգի պաշտոնյաները մեկնաբանել են դրամավարկային քաղաքականությունը: Դալլասի ԴՊՀ-ի նախագահ Լորի Լոգանը ասել է, որ տոկոսադրույքի աստիճանական իջեցումը կօգնի կառավարել ռիսկերը և հասնել տնտեսության կայունացման նպատակներին: Մինեապոլիսի ԴՊՀ-ի նախագահ Նիլ Քաշքարին կանխատեսում է տոկոսադրույքների նվազեցման ավելի դանդաղ տեմպ առաջիկա եռամսյակներում: Սան Ֆրանցիսկոյի ԴՊՀ-ի նախագահ Մերի Դեյլին նշել է, որ հիմքեր չկան դադարեցնելու տոկոսադրույքների իջեցումը:

🧐 Ֆոնդային շուկայում մարժայի չափը շարունակում է մնալ բարձր մակարդակում, թեև վերջին մի քանի ամիսների ընթացքում մնացել է գրեթե անփոփոխ (շուրջ 800$ մլրդ)։ Միևնույն ժամանակ շուկայի աճը հանգեցրել է կանխիկի աճին (սեպտեմբերին այն կազմել է 158$ մլրդ): Արդյունքում, մարժային պարտքի և հաշիվներին առկա կանխիկի հարաբերակցությունը փոքր-ինչ բարելավվել է՝ 5․6-ից մինչև 5․1, բայց դեռևս մնում է բարձր մակարդակներում:

🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝
🇨🇦 Կանադա - PPI (սեպ․) - 16:30
🇪🇺 Նագել (ԵԿԲ) - 17:15
🇪🇺 Լագարդ (ԵԿԲ) - 18:00
🇺🇸 Հարկեր (ԴՊՀ) - 18:00
🇺🇸 ԱՄՆ - Richmond Manufacturing Index (հոկ․) - 18:00
🛢 Նավթ ԱՄՆ - API պաշարներ - 00:30