Հայաստանում #ԳործԿա @yourjobinarmenia Channel on Telegram

Հայաստանում #ԳործԿա

@yourjobinarmenia


Այս ալիքիում կտեղադրվեն.
📍Հայաստանում գործունեություն ծավալող գործատուների ուղարկած աշխատանքի հայտարարությունները:
📍Անվճար կամ սիմվոլիկ վճարով դասընթացների հայտարարություններ:
📍Դրամաշնորհային մրցույթների մասին տեղեկություններ:
#ԳործԿա

Հայաստանում #ԳործԿա (Armenian)

ԳործԿա ալիքը ազատ է հագել բոլոր մարդկանցից աշխատելի աժամանակներում և վճարել վարկյան եղբայրների ունեցած առաջադրանքներում: Այո, ամենալավ ծավալող գործատուները բացի երկրորդ նախագիծ չեն պահում, տեխնոլոգիայի աջակցությամբ նրանց նորաձև տարբերակը գրելու ալիքն է: Դուք կկարողանատ գտնել աշխատանքի հայտարարություններ, դասընթացների հայտարարություններ, անվճար կամ սիմվոլիկ վճարով դասընթացների ամենանախագիծ ուղարկեք մեծ տիպերի ցեղասպան մրցույթների մասին տեղեկություններ, որոնք կֆիքսեն ձեր ներկայացմամբ մանրամասն բոլոր հարցերը: ԳործԿա-ն պատրաստ է օգտագործելու հետևանքով երբեք էլ առաջարկում չափազանց գրասենյակի ավելացումներ: Ուրեմն, եթե դուք ունեք բուսակցություններ մշտապես բայց քանի որ չեք կարող հարկացայ օգտվելու այնքան ավելի գրասենյակի մեծ քանակից:

Հայաստանում #ԳործԿա

13 Jan, 17:59


COMODO-ն ընդլայնվում է

Փնտրում ենք`
🔸 Կորպուսային կահույքի մասնագետներ՝
* ՄԴՖ-ի մասնագետ
* Լամինատի մասնագետ
* Միջսենյակային դռներ պատրաստող մասնագետ

🔸Փափուկ կահույքի մասնագետներ՝
* Կարկասի մասնագետ (Каркасчик)
* Սպունգի և վրաքաշի մասնագետ (Обивщик)
* Կարի ու ձևի մասնագետ

Արտադրամասը գտնվում է 4-րդ մասիվում:
Եթե դուք ունեք համապատասխան հմտություններ և ցանկություն միանալ մեր թիմին, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ 033 422 404
#գործկա #կահույքագործ

Հայաստանում #ԳործԿա

12 Jan, 19:56


«Լիբերալ քաղաքականության դպրոցում» դուք ձեռք կբերեք նոր գիտելիքներ, հմտություններ և ընկերներ, կբացահայտե՛ք ձեր ներուժը։
Դպրոցը հիմնադրվել է 2017թ.։ Առաքելությունը՝ զարգացնել արդյունավետ, ոչ ֆորմալ կրթական հարթակ, որտեղ կարող են ծաղկել 18-45 տարեկան մարդկանց մտքերը:
🌍 Մեր դինամիկ ուսումնական ծրագիրն ընդգրկում է.
🔹 Քննադատական մտածողություն
🔹Քաղաքագիտություն
🔹 Իրավագիտություն
🔹 Տնտեսագիտություն
🔹 Անձնական աճի և առաջնորդության հմտություններ։
Եթե 18-ից 45 տարեկան եք, գիտելիքի ծարավ ունեք, ունեք կամ դեռևս ստանում եք բարձրագույն կրթություն, ապա մեր Դպրոցը հենց ձեզ համար է:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ սույն թվականի փետրվարի 20 է:

Ընդունելությունը կկայանա հայտադիմումների ուսումնասիրության և հարցազրույցի հիման վրա:
Դասընթացներն անցկացվելու են ամեն շաբաթ, (շաբաթական 2 օր)։
Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 1.5-2 ժամ է, սկիզբը՝ երեկոյան 19:00-ին։
📍Վայրը՝ ք. Երևան,

Ուսումն ԱՆՎՃԱՐ է:

Հայտադիմումը👇

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe_l4LBRmV4yfffvTGDHEjMK-rOntAPwqrI5JMOtQZB6cA1Aw/viewform

Հայաստանում #ԳործԿա

16 Dec, 23:22


Մարքեթինգային հետազոտությունների և հաշվետվությունների մասնագե՞տ․ մենք քեզ ենք փնտրում 📊

Եթե թվերը, տվյալները, պրպտելն ու վերլուծելը քո տարերքն են, և դու էլ փնտրում ես մոտիվացված ու դրական թիմ, ուրեմն գտանք իրար 🫶

🔗 Տես մանրամասներն ու դիմիր հիմա՝ https://bit.ly/3VtlUhE

.
.
.
«Իդրամ» ՍՊԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
www.idram.am
060-700-700

Հայաստանում #ԳործԿա

16 Dec, 23:12


#գործկա

Պաշտոն՝ մուտքագրող օպերատոր
Սեռ՝ իգական
Աշխատանքային գրաֆիկ՝ հերթափոխով
Աշխատավարձ՝ սկսած 150.000֏

Աշխատանքի նկարագրություն՝

- ապրանքների մուտքագրում և ելքագրում
- ⁠պահեստի մնացորդի վերահսկում
- ⁠վնասված կամ խոտան ապրանքների ստուգում և ելքագրում
- ⁠խանութի մնացորդի հաշվարկի կազմակերպում
- ⁠անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության վարում
- ⁠պատվերների ձևակերպում

Պահանջներ՝

- Համակարգչային ծրագրերից օգտվելու հմտություններ
- ⁠Պարտաճանաչության խիստ զգացում
- Ընթացիկ խնդիրներին իրավիճակային լուծումներ տալու հմտություն
- ⁠Թիմային աշխատանք
- ⁠Ազնվություն

☎️ Մանրամասների համար՝ 044992200 հեռախոսահամարին:

Հայաստանում #ԳործԿա

16 Dec, 07:35


🚀 Պատրա՞ստ ես միանալ Հայաստանի առաջին քռաֆթ գարեջուր արտադրող ընկերությանը։
Դառգետը փնտրում է տաղանդավոր մասնագետների՝ մարքեթինգի թիմը համալրելու համար
✔️ՍՄՄ մասնագետ, ով կկատարելագործի Դառգետի թվային դիմագիծը
✔️HoReCa B2B մասնագետի, ով ամենաամուր կապերը կստեղծի և նոր մակարդակի կբարձրացնի Դառգետի համագործակցությունը գործընկերների հետ

📧Ուղարկի՜ր ինքնակենսագրականդ [email protected] էլ-հասցեին, ու բե՜ր քո համարձակ մտքերը Դառգետ

Հայաստանում #ԳործԿա

12 Dec, 20:11


Ժամանակավոր աշխատատեղեր` տոնական օրերին` տոնական տրամադրությամբ🎅

Ի՞նչ աշխատանք է.
Ապրանքների հագեցվածության ապահովում սառնարաններում
Ապրանքների կտրտում, կշռում և փաթեթավորում

Ե՞րբ է նախատեսվում.
15.12.2024-30.12.2024 Ֆիրմային խանութներում
25.12.2024-30.12.2024 գործընկեր վաճառակետերում

Ինչպես դիմե՞նք
📩 https://forms.gle/2CjeBfiZFusTatsVA
📞 041434308, 099001405

Հայաստանում #ԳործԿա

11 Dec, 21:56


📣 «Այբ» դպրոցը փնտրում է հոգատար, եռանդուն, 10-14 տարեկան աշակերտների հետ աշխատելու փորձ և պատրաստակամություն ունեցող հոգեբանի

Աշխատանքի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
🔗 https://ats.hirebee.ai/en/jobs/hogeban-mijin-dprotsowm

#այբդպրոց #aybschool #ազատհաստիք #educationjobs

Հայաստանում #ԳործԿա

10 Dec, 15:04


☑️Root Media ընկերությունը փնտրում է կառավարչական հմտություններով ու բարձր պատասխանատվության զգացումով #SMM մասնագետների։

Պարտականություններ.
• Կոնտեն պլանի ստեղծում
• Սոց. հարթակներում էջերի առաջխաղացման ծրագրի մշակում
• Վիզուալների կազմում
• Անհրաժեշտ կազմակերպչական հարցերի և խնդիրների լուծում՝ կապված նախագծերի հետ
• Տեքստերի մշակում

Ինքնակենսագրականն ու պորտֆոլիոն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝

[email protected]
☎️043775506

Հայաստանում #ԳործԿա

09 Dec, 17:06


📢 #ԳործԿա 🔎 Մենք փնտրում ենք ԱՄԲԱՐՁԻՉԱՎԱՐՆԵՐԻ, ԱՌԱՔԻՉՆԵՐԻ և ՄԱՔՐՈՒՀԻՆԵՐԻ։ 👷

📍 Աշխատավայրը՝ Միկոյան 𝟏𝟖 (𝟓-րդ Մասիվ)

Դիմելու համար զանգահարեք 📞 (𝟎𝟗𝟓) 𝟏𝟎 𝟓𝟎 𝟒𝟓 կամ (𝟎𝟑𝟑) 𝟏𝟎 𝟓𝟎 𝟒𝟕 հեռախոսահամարով կամ 📩 ուղարկեք Ձեր ռեզյումեն (CV) 📑 [email protected] էլ․ հասցեին՝ պարտադիր նշելով հաստիքի անվանումը

Մաղթում ենք Ձեզ հաջողություն։ ☺️

Հայաստանում #ԳործԿա

09 Dec, 13:38


📢։Բուն TV-ում #ԳՈՐԾԿԱ

Փնտրում ենք SEO մասնագետ Բուն TV-ի հրաշալի թիմին միանալու համար։

Աշխատանքային պարտականություններ`
-Ստեղծել և իրականացնել արդյունավետ SEO ռազմավարություններ։
-Օպտիմալացնել էջի տարրերը, ներառյալ վերնագրերը, մետա նկարագրությունները և բովանդակությունը՝ որոնողական համակարգերում տեսանելիությունն ու օգտատերերի փորձը բարելավելու համար։
-Համագործակցել բովանդակության ստեղծողների, ծրագրավորողների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելու SEO լավագույն պրակտիկաների ինտեգրումը բովանդակության ստեղծման բոլոր փուլերում։
-Հետևել և վերլուծել կայքի աշխատանքը։
-Աջակցել սոցիալական մեդիայի արշավների իրականացմանը։

📩Խնդրում ենք Ձեր CV-ին և պորտֆոլիոն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև դեկտեմբերի 15-ը, վերնագիր դաշտում նշելով հաստիքի անվանումը։

Հայաստանում #ԳործԿա

09 Dec, 11:15


❗️❗️🔉Միացեք մեր թիմին 🥰

Ֆիեստայի` Հ. Հակոբյան մասնաճյուղում անհրաժեշտ են`
✔️ Գանձապահներ
✔️ Խորհրդատու վաճառող(ուհի)ներ:

Եթե Դուք`
♦️Պարտաճանաչ եք,
♦️ Նպատակասլաց եք,
♦️ Ունեք աշխատանքային փորձ կամ ցանկանում այն ձեռք բերել,

📩 Ուղարկե´ք Ձեր ինքնակենսագրականը [email protected] էլ. հասցեին
📞 Կամ ժամը 09:00-18:00 կապվե´ք մեզ հետ 098166949 հեռախոսահամարով:

Հայաստանում #ԳործԿա

09 Dec, 11:04


«Նովոստի–Արմենիա» լրատվական գործակալությունն աշխատանքի է հրավիրում կայքի խմբագիր–թարգմանչի
Աշխատանքային պարտականություններ.

– թարգմանել տեքստեր ռուսերենից հայերեն
– մշակել մամուլի հաղորդագրություններ
– գրել, խմբագրել լրատվական նյութեր և դրանք թողարկել կայքում
– մամուլի և սոցիալական ցանցերի մոնիտորինգ
Պահանջներ․
– հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
– բարձրագույն կրթություն, ցանկալի է հումանիտար
– առնվազն մեկ տարվա փորձ նմանատիպ պաշտոնում
– պատասխանատվության զգացում, թիմում աշխատելու ունակություն
Ինքնակենսագրականն ուղարկել «Կայքի թարգմանիչ/խմբագիր» նշումով

Կոնտակտներ․ հեռ․ 52-40-80, e-mail: [email protected]
Վերջնաժամկետը՝ 2025թ․–ի հունվարի 9–ը

Հայաստանում #ԳործԿա

09 Dec, 05:01


Չինարենի մասնագե՞տ ես... 🇨🇳 Սիրո՞ւմ ես երեխաների հետ աշխատանքն ու փնտրում ես կարիերայի զարգացման նոր հնարավորություննե՞ր, Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ուսանողները սպասում են քեզ։

愛 Չինարենի ծրագրավար
🗺️ Լոռու մարզ, Դեբեդ

Բացահայտիր մանրամասներն ու դիմիր հիմա. https://bit.ly/3VcgYxq
———
Calling all Chinese/Mandarin language specialists! 🇨🇳 If you have a passion for working with children and are seeking new career opportunities, the COAF SMART students in Lori are eager to meet you!

愛 Become a COAF SMART Mandarin Instructor
🗺️ Location: Lori region, Debed

Learn more and apply now: https://bit.ly/3VcgYxq

#գործկա

Հայաստանում #ԳործԿա

09 Dec, 04:56


#գործկա #դերձակ

🔴«Պետրիկոր» ընկերությունն արդեն վերսկսում է իր գործունեությունը նոր տեսականիով և նոր պրոդուկտներով:

Թիմին հարկավոր են դերձակներ: ✂️Կարելու ենք նոր պրոդուկտ🧵՝ բանվորական համազգեստների տարբեր տեսակներ: 🪡

💁‍♀️Աշխատանքային փորձը ցանկալի է: Կարող են դիմել նաև նրանք, ովքեր սիրում են կարել և կցանկանան սովորել մեր արտադրամասում:

📍Աշխատավայր՝ Երևան, Ազատության պողոտա 24/13 (Ռայկոմ)
🕰️Աշխատանքային օրեր և ժամեր՝ Երկուշաբթիից շաբաթ, 09:00-18:00:

📌Դիմելու համար զանգահարեք նշված հեռախոսահամարին՝ +37498479373

#աշխատանք

Հայաստանում #ԳործԿա

07 Dec, 15:44


🔎 Մենք փնտրում ենք մեր թիմի նոր ՍՄՄ մասնագետին

Եթե Դուք՝

✔️ Տիրապետում եք բիզնես մենեջերին

✔️ Ունեք նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ

✔️ Պատրաստ եք ընդունել նոր մարտահրավերներ և լիքը սովորել

📨 Ապա ուղարկեք Ձեր CV֊ն [email protected] էլ հասցեին և մենք հետադարձ կապ կհաստատենք Ձեր հետ, հնարավոր համագործակցությունը քննարկելու նպատակով։

Հայաստանում #ԳործԿա

07 Dec, 06:22


📌 Մենք փնտրում ենք սպասք հավաքող😊
✔️ Բարձր աշխատավարձը երաշխավորվում է
Դիմելու համար 👇
Անցեք այս հղումով՝ https://bit.ly/3ktKqQr
Հարցերի դեպքում 📞 093 52 59 22

Հայաստանում #ԳործԿա

07 Dec, 06:20


Yes, you saw it right. We are not hiring anyone who plays it safe or thinks "good enough" is good enough.
No. It's not enough.

Keep scrolling if you think and act like that.

We're not looking for someone who posts and prays, who sticks to what's expected, or someone who waits for inspiration to arrive.

We're definitely not hiring anyone who calls reading one article a month "learning" or whose only hope for moving forward is AI.

We're not interested in average or the comfortable middle ground.

Instead, we're looking for the brave one.

The one who can take simple, complex, or even weird ideas and turn them into fun, engaging, and shareable content.

We need the one curious as hell, who is hungry to learn every day, and who is an active participant and user of the social media space.

As our Senior Social Media Marketing Manager, you'll have the freedom to shape the social media vision for TCF and Prelaunch.com.

And yes, we're going to have fun on this journey.

http://surl.li/azpywm

Հայաստանում #ԳործԿա

06 Dec, 10:24


Ուշադրություն❗️
Մենուա Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցն աշխատանքի է հրավիրում դասվարի օգնականի։

📍Հասցե՝ ք. Երևան, Մոսկովյան 3/2
📲Հեռ. 077058477

Հայաստանում #ԳործԿա

27 Nov, 11:44


«Գրանդ Քենդի» ընկերությունն աշխատանքի է հրավիրում մատակարարման և միջազգային կապերի բաժնի մասնագետների:
Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացությունը պարտադիր է:
Ներքին և արտաքին շուկաների մատակարարման փորձը կդիտարկվի որպես առավելություն:

Աշխատանքին դիմելու համար կարող եք՝
▫️զանգահարել 010446334 կամ 010446383 հեռախոսահամարներով,
▫️լրացնել օնլայն հայտ - grandcandy.am/career,
▫️ուղարկել ռեզյումե [email protected] էլ.հասցեին:
Հասցե՝ ք. Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 33:

Հայաստանում #ԳործԿա

24 Nov, 09:55


Շենգավիթ համայնքում գտնվող խմորեղենի արտադրամասին անհրաժեշտ են՝ շերտավոր խմորի մասնագետներ, հրուշակագործներ և օպերատոր-մուտքագրողներ:

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել՝
📲 093 010103

Հայաստանում #ԳործԿա

22 Nov, 11:25


Kiabi Armenia-ում փնտրում ենք մեր մեծ ընտանիքի նոր անդամներին՝ ճիշտ հենց քեզ նման 😊

Եթե քեզ հետաքրքրում է ֆրանսիական նորաձևությունը, և դու ձգտում ես միշտ աճել ու զարգանալ, ուրեմն այս հնարավորությունը հենց քեզ համար է։

💫 Մեզ համար կարևոր է քո ոգեշնչումը և պատրաստակամությունը, իսկ փորձը պարտադիր չէ. մենք ամեն բան կսովորեցնենք քեզ։

💌 Ուղարկի’ր քո CV-ն 𝐡𝐫@𝐛𝐝𝐠𝐫𝐨𝐮𝐩.𝐚𝐦 էլ. հասցեին՝ նշելով «Խորհրդատու-վաճառող (Kiabi)» թեմա բաժնում և միացի՛ր մեր նորաձև թիմին։

Հայաստանում #ԳործԿա

22 Nov, 07:41


“AutoGem”-ում գործ կա 😎

Մենք փնտրում ենք մեր սրտի աշխատակցին, ով զբաղվելու է գրասենյակային մի շարք հարցերով։

Պահանջվող հմտություններն են`
MS Office Word և MS Office Excel ծրագրերի տիրապետում,
Անգլերեն լեզվի իմացություն,
Թիմում աշխատելու կարողություն։

Ի՞նչ ենք առաջարկում մենք՝
Մրցունակ աշխատավարձ,
Նոր գիտելիքների ձեռքբերում,
Աշխատանքային լավ մթնոլորտ։

Դե ինչ, եթե այս ամենը քո մասին է, ապա կարող ես ուղարկել ինքնակենսագրականդ նամակով։

Մանրամասների համար կարող ես զանգահարել նշված հեռախոսահամարին՝ 077 142005 կամ այցելել մեր գրասենյակ՝ Կ. Ուլնեցու փ. 70/4 հասցեով։

Սիրով սպասում ենք ☺️

#autogem #administrativeassistant #job #jobopportunity #գործկա

Հայաստանում #ԳործԿա

22 Nov, 07:40


Violet խանութ-սրահների ցանցում #Գործ_կա 😍

Եթե դու ակտիվ ես, պարտաճանաչ և պատասխանատու 🧐

Ունես՝
- Հաղորդակցման հմտություն
- Վաճառքի հմտություն
- Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն

ապա մեր մեծ թիմը սպասում է քեզ 🥰

Ուղարկի՛ր ինքնակենսագրականդ [email protected] էլ. հասցեին 📩

https://www.violethomedecor.am/վաճառողուհի-գանձապահ/

Հայաստանում #ԳործԿա

11 Nov, 21:28


📍 Գործ կա JYSK խանութ-սրահում

📣 JYSK Armenia խանութ սրահը աշխատանքի է հրավիրում պահեստի աշխատակցի։

👉 Հետաքրքրված անձինք կարող են զանգահարել ☎️ +374 91 703340 հեռախոսահամարով:
💙 Սիրով սպասում ենք Ձեզ մեր թիմում:

Հայաստանում #ԳործԿա

09 Nov, 11:46


#գործկա
Փնտրում ենք վարորդ առաքիչի՝ մինչև 40 տարեկան Պահանջվող հմտություններ
🔷Գրագետ հաղորդակցվելու ունակություն
🔷 Ճշտապահություն և պատասխանատվության զգացում
🔷 Արագ կողմնորոշվելու ունակություն
🔷Թիմում աշխատելու ունակություն
🔷Ռուսերենի իմացություն
🔷Վարորդական վկայականի առկայություն (B, C կարգ)
📅Գրաֆիկ՝ վեցօրյա
🕘Ժամերը՝ 09:00-18:00
☎️ +374 44502250

Հայաստանում #ԳործԿա

05 Nov, 23:15


#գործկա
5àSec Armenia ընկերությունը ընդլայնում է իր թիմը:
Մենք փնտրում ենք

Ընդունող-գանձապահի
Առաքիչի օգնականի

❗️ Աշխատանքի համար խնդրում ենք զանգահարել
091 114 144
Սիրով սպասում ենք Ձեզ:

Հայաստանում #ԳործԿա

01 Nov, 07:49


Pin Agency-ն փնտրում է SMM մասնագետի 🔔

Միացիր մեր թիմին, եթե կարողանում ես

◾️Արդյունավետ վարել սոցիալական էջերը
◾️Մշակել կոնտենտ սոցիալական մեդիայի հրապարակումների համար
◾️Սոցիալական հարթակներում իրականացնել ուսումնասիրություն, կատարել վերլուծական աշխատանք, հանդես գալ թիրախային առաջարկներով
◾️Ստեղծել գովազդային արշավներ, թիրախավորելով ճիշտ լսարանին

Պահանջվող հմտություններ՝

◾️2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
◾️Հաղորդակցման գերազանց հմտություններ
◾️Օտար լեզուների գրավոր և բանավոր գերազանց իմացություն
◾️Համակարգչային գիտելիքներ
◾️Թիմում աշխատելու կարողություն

📩Խնդրում ենք, CV-ն ուղարկել էլ.փոստին՝ [email protected] հասցեին։

Հայաստանում #ԳործԿա

31 Oct, 23:40


📣Հայաստանի շախմատի ակադեմիան աշխատանքի է հրավիրում շախմատը դպրոցում ծրագրի համակարգման թափուր հաստիքի համար:
👩🏻‍💻Պահանջվող որակավորումներ
•Գրաֆիկական ծրագրերի իմացություն (adobe photoshop, adobe illustrator)
•Շախմատի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
👩🏻‍💻Անհրաժեշտ հմտություններ
• Նախաձեռնողականություն,
• Սովորելու ցանկություն
• Ճշտապահություն աշխատանքում
• Թիմում աշխատելու ունակություն
👩‍💻Աշխատանքային պարտականություններ
•Գրաֆիկական նյութերի ձևավորման և նախատպագրական ֆայլերի պատրաստում
•Շախմատը դպրոցում ծրագրի համակարգում
•Ղեկավարի կողմից տրված հանձնարարությունների կատարում ճիշտ ժամկետներում
•Պաշտոնից բխող այլ պարտականություններ:
Ինքնակենսագրությունը (CV), որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ կարող եք ուղարկել [email protected] էլ․ հասցեին:
#գործկա

Հայաստանում #ԳործԿա

28 Oct, 21:06


⚖️ Նոր Դասընթացի մեկնարկ՝ Լիբերալ քաղաքականության ինստիտուտում:

ԼՔԻ-ն, հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ նպաստել Հայաստանում օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանությանը, մեկնարկում է «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների, կիրականացվեն իրավապաշտպանների նոր սերնդի համար նախատեսված դասընթացներ։

Ազդարարելով ծրագրի մեկնարկը՝ ԼՔԻ-ն սույն թվականի նոյեմբերի 4-ին կազմակերպում է ոլորտային քննարկում՝ նվիրված Հայաստանում իրավապաշտպանության և իրավապաշտպան համայնքի առաջ ծառացած մարտահրավերներին և որդեգրված մոտեցումներին։

Քննարկմանը ներկա են լինելու ոլորտի մի շարք փորձառու մասնագետներ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, իրավապաշտպաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Հանդիպմանը ներկա գտնվելու համար, խնդրում ենք գրանցվել և նկատի ունենալ, որ տեղերը սահմանափակ են և օրակարգն ու մանրամասները կուղարկվեն միայն նախապես գրանցվածներին։
Գրանցման հղումը՝ ստորև 👇

🔗 https://forms.gle/x1wUeXVCqngsGMUT6

Հայաստանում #ԳործԿա

26 Oct, 01:11


🎤Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը փնտրում է ստեղծագործ, նպատակասլաց և մոտիվացված լրագրող` կազմակերպության Խիրատ Մեդիա (Xirat Media) հարթակում աշխատելու համար։

💼Աշխատանքային պարտականությունները`

Պատրաստել ազգային փոքրամասնություններին, նրանց իրավունքներին, մշակույթին, կյանքին և ազգային ինքնությանն առնչվող հաղորդումներ, ռեպորտաժներ, պոդքաստներ և այլն,
Խմբագրի ցուցումների հիման վրա պլանավորել և օպերատորի հետ իրականացնել նկարահանումներ Երևանում և Հայաստանի՝ ազգային փոքրամասնություններով բնակեցված մարզերում, գյուղական բնակավայրերում,
Լուսաբանել եզդիների մասին տարաբնույթ ակցիաներ, միջոցառումներ, մշակել և հրապարակել սեփական տեսանյութերը և տեքստային նյութերը,
Իրականացնել պատրաստվող նյութերի վերաբերյալ ուսումնասիրություններ, դրսևորել ստեղծարարություն, պատասխանատվություն, մշակել նկարահանվող նյութի վերաբերյալ սցենարային և նկարահանման պլան
Կատարել խմբագրի կողմից տրված այլ մասնագիտական հանձնարարություններ։

🎓Անհրաժեշտ որակավորումներ՝

Բարձրագույն կրթություն լրագրության ոլորտում կամ աշխատանքային փորձ մեդիա ոլորտում,
Ազգային փոքրամասնությունների խնդիրների նկատմամբ զգայունությունը կամ մարդու իրավունքների ուղղությամբ լրագրողական կամ այլ գործունեության փորձառությունը կդիտվի առավելություն,
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, այլ լեզուների, հատկապես՝ եզդիերենի իմացությունը կդիտարկվի առավելություն,
Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
Նախաձեռնողականություն, պատասխանատվություն, ստեղծագործ մտածելակերպ, ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն,
Համակարգչային և գրասենյակային սարքավորումներով աշխատելու կարողություն, լուսանկարների և տեսանյութերի մոնտաժի իրականացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

👉📅Դիմելու կարգ, վերջնաժամկետ`

📩Հետաքրքրված անձինք կարող են իրենց CV-ներն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին մինչև սույն թվականի նոյեմբերի 4-ը՝ նամակի վերնագրի բաժնում նշելով հաստիքի անվանումը՝ լրագրող։

🕐Աշխատանքի ժամկետ, զբաղվածություն և աշխատավարձ`

💼Աշխատանքն ամբողջ դրույքով է, աշխատանքի կատարման ժամկետը նախնական փուլում 3 ամիս է՝ երկարաձգման հնարավորությամբ, իսկ աշխատավարձը՝ մրցակցային։

🏦Կազմակերպության մասին`

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2018թ․-ին։ Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր՝ ուղղված ազգային փոքրամասնությունների, հատկապես՝ եզդիների իրավունքների պաշտպանությանը, եզդիական մշակույթի և ինքնության պահպանմանը, եզդի երիտասարդների հզորացմանը և այլն։

🎬Խիրատ Մեդիայի մասին`

Խիրատը Մեդիան կազմակերպության առանցքային մեդիա նախագիծն է, որն ունեցել է և ունի կարևոր առաքելություն՝ Հայաստանի ազգային փոքրամասնություններին, հատկապես՝ եզդիներին վերաբերվող թեմաների լուսաբանման և ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերվող տեղեկատվության տարածման ուղղությամբ։

Հայաստանում #ԳործԿա

22 Oct, 17:35


Հայաստանում #ԳործԿա pinned «ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ Դասընթաց Սիրելի ընկերներ, հետաքրքիր նախաձեռնություն ունենք մեր Որակի Կառավարման ակադեմիայում։ 2024թ․ նոյեմբերի 26-29` Որակի Կառավարման Համակարգ ISO 9001:2015 և նոյեմբերի 25-29 Սննդի Անվտանգության Կառավարման Համակարգ ISO 22000:2018 երկփուլանի…»

Հայաստանում #ԳործԿա

22 Oct, 08:20


Գրանդ Քենդի ընկերությունն աշխատանքի է հրավիրում դիզայներ-իլյուստրատորի:
Ծրագրային և ձեռքով նկարելու գերազանց ունակությունը պարտադիր է:

Աշխատանքին դիմելու համար կարող եք՝
▫️զանգահարել 010446334 կամ 010446383 հեռախոսահամարներով,
▫️լրացնել օնլայն հայտ - grandcandy.am/career,
▫️ուղարկել ռեզյումե [email protected] էլ.հասցեին:
Հասցե՝ ք. Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 33:

Հայաստանում #ԳործԿա

20 Oct, 17:53


🚀 Հնարավորություն Հայաստանի բոլոր սկսնակ ձեռներեցների համար՝ https://bit.ly/4e6qVUm

Էլեկտրոնային կոմերցիայի վերաբերյալ #EU4Digital-ի դասընթացը ձեզ կօգնի տիրապետել ԵՄ առեւտրային հարթակներում վաճառքի հիմունքներին: Գրանցվեք անվճար եւ վերափոխեք ձեր առցանց բիզնեսը:

Հայաստանում #ԳործԿա

19 Oct, 20:41


ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ Դասընթաց

Սիրելի ընկերներ, հետաքրքիր նախաձեռնություն ունենք մեր Որակի Կառավարման ակադեմիայում։

2024թ․ նոյեմբերի 26-29` Որակի Կառավարման Համակարգ ISO 9001:2015 և նոյեմբերի 25-29 Սննդի Անվտանգության Կառավարման Համակարգ ISO 22000:2018 երկփուլանի դասընթացներին։ Երկուսն էլ ունեն 2րդ փուլ` ներքին աուդիտ ըստ ISO 19011:

Դասընթացը ունի երկխոսության կառուցվածք և բաղկացած է
- Դասախոսություններից
- Քննարկումներից
- Վարժություններից
- Պրակտիկ օրինակների վրա աշխատանքից
- Թեստավորումից

Ընթացքում նախատեսված է տարբեր ընկերությունների օրինակներով դերային խաղեր։

Դասընթացների արժեքներին, տևողությանը և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել +37491337973։

ISO 9001 Գրանցման համար անցնել հղումով՝ https://0dkr19d3.forms.app/untitled-form

ISO 22000 Գրանցման համար անցնել հետևյալ հղումով` https://0dkr19d3.forms.app/my-new-form-1

#iso9001 #iso22000 #iso19011

Հայաստանում #ԳործԿա

19 Oct, 15:04


🎉🎉 Հրաշալի լուր Արցախյան սկսնակ բիզնեսների համար

«Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ն «Մենք և Մունք» հումանիտար ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Աջակցություն արցախյան բիզնեսներին» նախաձեռնությունը։

🎯Ծրագրին կարող են դիմել Արցախից տեղահանված անհատները կամ թիմերը, ովքեր՝
🔸բնակվում են Սյունիքի, Տավուշի կամ Գեղարքունիքի մարզում
🔸ունեն սկսնակ գործող բիզնես՝ արտադրություն կամ ծառայություն և/կամ պլանավորում են սկսել բիզնես գործունեություն

Աջակցությունը ներառելու է.👇
կարճ դասընթաց ձեռներեցութան հիմունքների և վաճառքների կազմակերպման մասին,
բիզնես խորհրդատվություն,
տոնավաճառներին տաղավարի/մասնակցության վճարի փոխհատուցում,
աջակցություն մարքեթինգի և հաղորդակցության հարցում։

📌Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ դիմում-հայտը՝ https://shorturl.at/1nefN մինչև ս.թ. հոկտեմբերի 28-ը։ 🗓️

‼️*Ձեռներեցներին, որոնց արտադրանքը ներկայացնում է Արցախի մշակույթը, ավանդույթները կամ արհեստները, կտրվի առաջնահերթություն:

Հայաստանում #ԳործԿա

18 Oct, 13:51


«Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ-ն «Ձգտում ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» («STRIVE») ծրագրի շրջանակներում հայտարարում է կազմակերպության կայք էջի բարելավման և սպասարկման ծառայությունների ձեռքբերման մրցույթ:

Կայքի բարելավման և սպասարկման ծառայությունների ձեռքբերման փաստաթղթերի փաթեթը ներբեռնելու և մանրամասներին ծանոթանալու համար անցնել հետևյալ հղումով.👇👇
https://drive.google.com/drive/folders/1Vs-4mOGp_dVAf-52iCuUDQvr_W3g27XN?usp=drive_link

📘Խնդրում ենք լրացված փաստաթղթերի ամբողջական փաթեթն ուղարկել [email protected] հասցեին՝ թեմա դաշտում նշելով Կայքի սպասարկում և արդիականացում:

Թերի լրացված հայտերը չեն դիտարկվելու

Դիմելու վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 28

🔗Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
📞 094 81 31 77

Հայաստանում #ԳործԿա

18 Oct, 07:41


Միացե՛ք Mamma Mia Bistro թիմին!

🌟 Սիրով հրավիրում ենք ձեզ` մուտք գործելու իտալական *La Dolce Vita* աշխարհ: Mamma Mia Bistro-ում մենք հավատում ենք, որ լավ սնունդը, հաճելի միջավայրը և կյանքի ուրախությունները միասին ստեղծում են անկրկնելի փորձ:

🔍Մենք փնտրում ենք էներգիայով լի, պարտաճանաչ, թիմային անձանց:

Բաց հաստիքներ՝
- Շեֆ խոհարար
- Խոհարարներ
- Սրահի մենեջերներ
- Հյուրընկալներ
- Մատուցողներ
- Մատուցողի օգնականներ
- Բարմեն-գանձապահներ
- Մաքրուհիներ
- Սպասք լվացողներ

Կապվե՛ք մեզ հետ՝
Email: [email protected]
WhatsApp: +374 93 880880
📍Հասցե՝ Պուշկին 41 :

Հայաստանում #ԳործԿա

18 Oct, 07:38


Ակտիվ երիտասա՞րդ ես, ցանկանո՞ւմ ես լինել ֆինանսապես անկախ՝ միաժամանակ կատարելով իմաստալի աշխատանք և ձեռք բերել աշխատանքային փորձ միջազգային կազմակերպությունում։ Այո՞, ապա մենք փնտրում ենք հենց քեզ 🙌

👉 Միացի՛ր մեր ֆոնդահայթայթման թիմին 🐼

✔️ Ճկուն աշխատանքային ժամեր
✔️ Մրցունակ աշխատավարձ
✔️ Հնարավորություն աշխատելու աշխարհի ամենամեծ բնապահպանական կազմակերպությունում և կատարելու ազդեցիկ աշխատանք
💼 Դիմի՛ր հիմա և օգնի՛ր կերտել Հայաստանի համար կայուն ապագա

🔗 Միացի՛ր մեզ հետևյալ հղմամբ` https://us9.list-manage.com/survey?u=82065dd695e7a9db14593106f&id=a8a12b8308&e=*|UNIQID|*

📞 +374 10 546156

Հայաստանում #ԳործԿա

17 Oct, 23:26


Եթե ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90 տարիներից որևէ մեկի շրջանավարտ եք, գրանցվեք այն հղումով, որը մեկնաբանությունների մեջ է։ Ասում են, որ Անակնկալ կա 😉

https://docs.google.com/forms/d/1H9YkKcD_nZEz3RLxM4h_v6Vv9hgomWsRBCxMch8AGow/viewform?edit_requested=true

Հայաստանում #ԳործԿա

17 Oct, 12:25


Թափուր աշխատատեղ #AMDecor ընկերությունում:
Լավագույն աշխատանքն ու ամենաջերմ թիմը փնտրում են Ձեզ…
Աշխատանքի ենք հրավիրում կահույքագործ վարպետի։ Աշխատանքային փորձը պարտադիր է։
Տեղեկությունների համար զանգահարեք
(094) 902828

Հայաստանում #ԳործԿա

14 Oct, 17:56


ՀՀ Շիրակի մարզի ,,Հովունիի միջնակարգ դպրոց,, ՊՈԱԿ-ը ունի «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչի կարիք:
Հարցերի դեպքում զանգել հեռ. +374 93 483977

Հայաստանում #ԳործԿա

11 Oct, 21:38


Ամենակրեատիվ մարքեթինգի թիմում աշխատելու հնարավորություններ կան 🚀

Մենք փնտրում ենք
💻 Բրենդ մենեջեր
💻 SMM մասնագետ
💻 Մարքեթինգի մասնագետ

Միանալով մեր թիմին՝ դու կունենաս անսպառ մոտիվացիա, կարիերայի աճի և ամենաջերմ թիմում աշխատելու հնարավորություններ 😍

🔗 Շտապի՛ր դիմել՝ անցնելով հղումով՝
https://staff.am/jobs?company=1412&fbclid=IwZXh0bgNhZW0BMAABHekeVnZiyETeFwUCAAMUYrFqp_ICxVr2jhL-bMiimAcrkhdKSlt-i79gwA_aem_CLpi9FRn4ucx58Pk4xbIzQ&utm_medium=paid&utm_source=fb&utm_id=120215613803000706&utm_content=120215613803010706&utm_term=120215613802990706&utm_campaign=120215613803000706

Հայաստանում #ԳործԿա

10 Oct, 08:56


Միացե՛ք Mamma Mia Bistro թիմին!

🌟 Սիրով հրավիրում ենք ձեզ` մուտք գործելու իտալական *La Dolce Vita* աշխարհ: Mamma Mia Bistro-ում մենք հավատում ենք, որ լավ սնունդը, հաճելի միջավայրը և կյանքի ուրախությունները միասին ստեղծում են անկրկնելի փորձ:

🔍Մենք փնտրում ենք էներգիայով լի, պարտաճանաչ, թիմային անձանց:

Բաց հաստիքներ՝
- Շեֆ խոհարար
- Խոհարարներ
- Սրահի մենեջերներ
- Հյուրընկալներ
- Մատուցողներ
- Մատուցողի օգնականներ
- Բարմեն-գանձապահներ
- Մաքրուհիներ
- Սպասք լվացողներ

Կապվե՛ք մեզ հետ՝
Email: [email protected]
WhatsApp: +374 93 880880
📍Հասցե՝ Պուշկին 41 :

🍽️ Mamma Mia Bistro – Ապրե՛ք La Dolce Vita-ն մեզ հետ!

Հայաստանում #ԳործԿա

09 Oct, 15:05


Եթե դու իրավաբանության, սոցիոլոգիայի, հոգեբանության բաժնի ուսանող ես կամ իրավապաշտպանությամբ և մասնավորապես կանանց իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված երիտասարդ ես և բնակվում ես Երևանից դուրս, ապա այս ծրագիրը հենց քեզ համար է։

Լիբերալ քաղաքականության ինստիտուտը (ԼՔԻ), հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը, հայտարարում է երկօրյա ինտենսիվ դասընթացի ընդունելություն:
Դասընթացը կանցկացվի երկու հոսքով՝ յուրաքանչյուր հոսքում ներառելով 5 մարզից հնգական մասնակից:

📍Դասընթաց Ջերմուկում՝ նոյեմբերի 22-24 (մասնակիցները հետևյալ մարզերից են լինելու՝ Արմավիր, Արարատ, Վայոց Ձոր, Սյունիք, Արագածոտն)

📍Դասընթաց Ծաղկաձորում՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1֊ը (մասնակիցները հետևյալ մարզերից են լինելու՝ Լոռի, Շիրակ, Տավուշ, Կոտայք, Գեղարքունիք):

👉 Մասնակցությունն անվճար է:
——-
📝 Ուսումնական ծրագիր մանրամասներին ծանոթացեք հայտադիմումի մեջ:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 10-ը լրացնել դիմում-հայտը։
🔗 https://forms.gle/b3k6PfTJAinhWxbZA

Հայաստանում #ԳործԿա

08 Oct, 15:24


🤩 Միջազգային Լեզուների Եվրոպական Ինստիտուտում #ԳործԿա

Մեր թիմին միանալու համար փնտրում ենք հետևյալ լեզուների մասնագետներին՝

🇬🇧 Անգլերեն
🇫🇷 Ֆրանսերեն

Աշխատանքը հիբրիդային է՝ դասերը լինելու են և՛ օնլայն և՛ օֆֆլայն:

📥 CV-ին կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեին ` subject line դաշտում նշելով թե որ լեզվի մասնագետ եք:

Հայաստանում #ԳործԿա

08 Oct, 03:46


🇳🇱🇦🇲💼 Աշխատանքի հետաքրքիր հնարավորություն Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանատանը։


Մենք փնտրում ենք Ներքին քաղաքականության և տնտեսական համագործակցության պատասխանատու 6-ամսյա պայմանագրով` երկարաձգման հնարավորությամբ։

Դուք հետաքրքրվա՞ծ եք քաղաքականությամբ և տնտեսագիտությամբ: Ունե՞ք հաղորդակցության ու վերլուծական գերազանց հմտություններ: Ուրեմն բաց մի թողեք այս հնարավորությունը։

Վերջնաժամկետ՝ 14 հոկտեմբերի 2024թՄեկնարկի նախնական ամսաթիվը՝ 1 դեկտեմբերի 2024թ

Դիմել այստեղ 👇

https://lnkd.in/eQEddVbg

Հայաստանում #ԳործԿա

02 Oct, 15:38


«Անտարես» մեդիա հոլդինգում նոր թափուր հաստիք կա

Տպարանը կազմարարության բաժնի աշխատակազմը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում 25-45 տարեկան կանանց:

Պաշտոնը: Կազմարար
Աշխատանքի վայրը: Արտաշիսյան 94/4
Աշխատանքի ժամեր: 09:00-17:00

Պահանջներ: Առնվազն միջին մասնագիտական կրթություն
Տպարաններում կամ նմանատիպ ոլորտներում աշխատանքային փորձ (ցանկալի)
Թիմում աշխատելու ունակություն
Կազմակերպչական և հաղորդակցման բարձր հմտություններ:

Խնդրում ենք Ձեր տվյալները (ռեզյումե, CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել՝ +37491294294 հեռախոսահամարով:

Հայաստանում #ԳործԿա

01 Oct, 15:49


Վանաձոր - Երևան երթուղում
պահանջվում են #վարորդներ ընկերության տրամադրած Mercedes Viano մակնիշի մեքենաները վարելու համար։ 🚗

#GO2 ընկերությունը աշխատանքի է հրավիրում վարորդների՝ ընկերության տրամադրած Mercedes Viano բարձրակարգ մեքենաները վարելու համար։

Աշխատանքային գրաֆիկը շաբաթը 6 օր։

Աշխատավարձը ամսեկան 200.000 դրամ։

Պարտականությունները`

Օրեկան երկու երթի իրականացում` Մանրամասների համար զանգահարել 033242404։Վանաձոր- Երևան-Վանաձոր ուղղությամբ։

Մշտապես հետևել մեքենայի տեխնիկասանիտարական վիճակին։

Մեքենային վերաբերվել խնամքով, իսկ ուղևորների հետ քաղաքավարի և սիրալիր։

Աշխատանքը միայն երկարաժամկետ

Տրամադրում ենք միայն տեխնիկապես անթերի վիճակում գտնվող մեքենաներ։

Դիմել կարող են միայն խիստ պատասխանատու և տարական էթիկային տիրապետող անձիք։😉

Մանրամասների համար զանգահարել 033242404։

Հայաստանում #ԳործԿա

01 Oct, 13:58


Հոկտեմբերի 18 և 19-ին Հայաստանում կանցկացվի իրական բիզնեսին նվիրված խոշոր կոնֆերանս։
Մուտքն ազատ է:

Տեղերը խիստ սահմանափակ են

Real Business Conference-ը նվիրված է Հայաստանի տնտեսության 6 ամենաազդեցիկ և կարևոր ոլորտներին՝

• REAL - ՀոՌեԿա
• REAL - Տուրիզմ
• REAL - Արտադրություն
• REAL - Կառուցապատում
• REAL - Ռիթեյլ
• REAL - Ֆրանչայզինգ

Կոնֆերանսի խոսնակներն են Հայաստանի ամենահայտնի ընկերությունների հիմնադիրները և առաջին դեմքերը, ինչպես նաև ոլորտների ինստիտուցիոնալ կառույցների ղեկավարները և առաջատար բիզնես փորձագետներ։ 
Ձեզ սպասվում է. Հայաստանի 6 ամենահայտնի ընկերությունների հաջողության պատմությունններ հենց հիմնադիրներից, 6 ոլորտային պանելային քննարկում, 14 ժամ լավագույների փորձը լսելու հնարավորություն։

Մանրամասների և գրանցվելու համար

https://www.armassociation.com/hy/event/RealBusiness_Conference?utm_source=fb&utm_medium=event&utm_campaign=real_conference

Հայաստանում #ԳործԿա

01 Oct, 08:56


#Garage_park - ը փնտրում է իր սրտի ԳԱՆՁԱՊԱՀՆԵՐԻՆ 📍
Մանրամասների համար գրեք էջին կամ զանգահարեք` +374 94266126

Սիրով սպասում ենք հենց քեզ 🧞🤟

Հայաստանում #ԳործԿա

30 Sep, 17:33


5 թափուր հաստիք

https://staff.am/am/jobs?company=256&fbclid=IwZXh0bgNhZW0BMAABHZaDcon0rEw6B9Y7uwf3K0NZx8QevSp05TundqANN1d-xUpCTjTv9pLv-g_aem_d0W0o0gPxypO1pzWzfhVKg&utm_source=fb&utm_medium=Facebook_Mobile_Feed&utm_campaign=Dark+Ad_Tiger+Group+Reebok_27.09.24&utm_term=120211380419400406&utm_content=120211380419430406