Հայք ֍ @mec_hayq Channel on Telegram

Հայք ֍

@mec_hayq


Հայք ֍ (Armenian)

Այսօր ներկա մեկ կանաչ հարցում է մեր կշվելով հայ օժանդակաձև սոցիալացիային թղթահարմար կանխելը: "Հայք ֍" կանաչորերը կլինեն ոչ միկով լուծանումներ, մեր իմաստը նույն է, եւ մենք համալիրեցնում ենք կամաչափ մեր բնավիրակությանը: Եթե դուք եք հայ, կարող եք անհյուր բացատրել այդ շարադրումները այնտեղ, սակայն եթե ոչ, ապա ոչ մի խնդրելի: Մինչ հայքը սկսի պատժել, պարզ է, որ այս չեկավ այսօր: Բայց դուք պատասխանատու եք մեր չափահարման անվճար դաշտին գրասենյակի մեջ, բաց շնչի դեպի նրան, որտեղ դուք կգտնեք հստակ եւ նոր մեծ ընկերներ: Դա մի հարստություն չէ, այլ հավաքագրված շուրջը ամբողջ է, ու երբեք չեք հարմարվել ի դեռ մի անգամ թելադրելու։

Հայք ֍

13 Jan, 17:04


1956-ի հունվարի 13-ի երեկոյան Հայկ Ասատրյանը, անկողնուց ելնելով, տաք բաղնիք է առնում ու ապա իր Հեղինե աղջկան կանչելով՝ ասում է նրան.

- Պատրաստ եմ մահը դիմավորելու։

Մահվան այդ մեկ-երկու ժամերին նա ապրում է իր սիրելի ընկերների հետ՝ հարատևորեն հիշելով Ներսես Աստվածատուրյանին ու Գարեգին Նժդեհին: Եվ երեք անգամ, երկինք նայելով, ասում է.

- Ա՜խ Հայաստան, ա՜խ Հայաստան, ա՜խ Հայաստան

Ու կնքում է իր մահկանացուն սրտի կաթվածով:

Այսպես վերջանում է կյանքը ինքնօրինակ, ինքանտիպ, արտակարգ նկարագրի տեր, կարող մտավորական Դոկտ. Հայկ Ասատրյանի, որ միշտ մնաց տոգորուն, ազգային ջերմ զգացումներով:

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք 🇦🇲

Հայք ֍

13 Jan, 11:43


Ավելորդ լավատեսությունը մեզի շատ է անպատրաստ գտած պետք եղած վայրկյանին, շվարում է բերած և հուսալքում:

Լևոն Շանթ 🇦🇲

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք 🇦🇲

Հայք ֍

10 Jan, 13:34


Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած.
Ծնվում են նրանք ճի՛շտ ժամանակին:
Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց:

©️ Պարույր Սևակ 🇦🇲

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք 🇦🇲

Հայք ֍

07 Jan, 14:54


Այսօր Հասարակական քաղաքական գործիչ Նշանավոր Հայ բանաստեղծ քնարերգու «աշնան սոխակ» Վահան Տերյանի հիշատակի օրն է։

Վահան Տերյանի վերջին խոսքեր...

«Ո՞ւմ համար է ավելի դժվար՝ նրա՞, որ մեռնում է, թե՞ հարազատների, որ մնում են»

«Կարելի՞ է անվերջ սրսկել և այդպիսով կյանքը երկարացնել դարձյալ մեկ շաբաթով»

Հայք ֍

06 Jan, 09:35


«Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…     Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն»

©️ Ավետիք Իսահակյան
❤️

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք 🇦🇲

Հայք ֍

05 Jan, 13:49


«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»

©️ Եղիշե Չարենց 💛

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք 🇦🇲

Հայք ֍

04 Jan, 18:03


Մեր հայրենիքում մեզ սպանեցին, բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց...

©️ Պարույր Սևակ 🇦🇲

Միանալ չատին 🇦🇲

Կեցցե՜ Միացյալ Հայաստանը 🇦🇲

Հայք ֍

03 Jan, 12:45


Հայ ընտանիքը դեռ շարունակում է նայել իր զավակների վրա, որպես իր մասնավոր սեփականության: Իսկ դպրոցը դաստիարակում է հայ մանուկները ` ընտանիքների և ոչ նախ հայրենիքի համար:

©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲

Միանալ չատին 🇦🇲

Կեցցե՜ Միացյալ Հայաստանը 🇦🇲

Հայք ֍

01 Jan, 17:50


Գարեգին Նժդեհ. Սպարապետ | Համառոտ Պատմություն 🇦🇲

Մարդ, ով իր կյանքով գրեց հայոց ազգի նոր էջը։

Համարձակ, անզիջում ու անվախ, Նժդեհը դարձավ մի զինվորական առաջնորդ, որը ոչ միայն պայքարեց թշնամու դեմ, այլև սերունդների համար ստեղծեց արժեքներ, որոնք ապրում են մինչև այսօր:

Գարեգին Նժդեհ - Քաղաքական, Ռազմական Գործիչ, Փիլիսոփա, "Ցեղակրոն" Ազգային Գաղափարախոսության Հիմնադիր, Լեռնահայաստանի Սպարապետ։🦅

Բարի դիտում😁

Հայք ֍

01 Jan, 07:06


1886 թվականի հունվարի 1-ի Նոր տարվա օրն էր։

Եղիշե քահանան տուն էր շտապում, երբ երկնքից հանկարծ լսվեց արծվային զիլ, մարտական կռնչի ձայնը։ Եղիշե քահանայի տան մոտ հավաքածները ակամա բարձրացրին գլուխները։

Օդում հանդարտ լող տվող ամպերից մեկի ետևից թևերը լայն տարածած հայտնվեց ապիտակին տվող հրաշք թռչուն։ Շրջապատի ձյունի պես ճերմակ թևերը մի քանի անգամ վեհորեն թափահարելով՝ վեհաշուք արծիվը դանդաղ իջավ Եղիշե քահանայի խրճիթի երդիկին։ Թռչունների ճերմակափետուր արքայի մարտական կռինչը տատանեց ձմեռային սառը օդը։

Խրճիթից լսվեց նորածնի ճիչը։ Բացվեց դուռը և ժպտացող տատմերը բարձր ձայնեց.
- Աստված մանչ պարգևեց, տե՛ր Եղիշ։

Ասես այդ լուրին սպասող սպիտակաձյունե արծիվը լայն բացեց թևերը, ողջույնի մարտական կռինչն արձակեց, ապա վեր խոյացավ ու անհետացավ երկնքում։

- Օրհնվի՛ ծնունդդ, Գարեգի՛ն, հազա՛ր օրհնվի, - նայելով երկնքին խաչակնքվեց քահանան։

Այդ տարին Նախիջևանի երկրամասի Կզնութ գյուղի բնակիչներն անվանեցին «Սպիտակ արծվի հայտնության տարի»։

———————————————

- Օրհնվի՛ ծնունդդ, Սպարապետ, - ասում ենք մենք՝ գրեթե մեկուկես դար անց։

Հայք ֍

31 Dec, 11:30


- Նոր տարվա գիշերը ի՞նչ եք անելու, դար է փոխվում, - հարցնում են Սպարապետին:
- Նոր տարվա գիշերը Եռաբլուր եմ գնալու․․․

Հարգելիներս,

Սիրով շնորհավորում ենք գալիք Ամանորը։

Գալիք տարին թող լինի մեծ ձեռքբերումների և մեր Հայրենիքի վերելքի տարի։
Յուրաքանչյուր հայ թող գիտակցի, որ Հայրենիքը սկսվում է հենց իրենից, և նրա ապրելու գրավականը հե՛նց ինքն է։

Ապրե՛նք և ապրեցնե՛նք մեր երկիրը՝ դրախտավայր Հայաստանը:

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք 🇦🇲

Հայք ֍

29 Dec, 18:46


«Հայրենագիտությունը գլխավոր ուսմունքներից մեկը պետք է լինի, որ պարտավոր է սովորել ամեն մի հայորդի։ Ով որ չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարտապես սիրել այն»։

©️ Րաֆֆի 🇦🇲

Հայք ֍

25 Dec, 19:39


🇦🇲Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ուղիղ 104 տարի առաջ, 1920 թվականին, Սյունիքում հռչակվեց Ինքնավար Սյունիքը։
Սյունիքը՝ լինելով Հայաստանի հպարտությունն ու քաջության խորհրդանիշը, մշտապես եղել է հայոց անկախության անխախտ պահապանը։

Դեռևս 1920-ականներին, երբ մեր հայրենիքը կանգնած էր վտանգի առաջ, Սյունիքի հայ ժողովուրդը հերոսաբար պայքարեց հանուն իր ինքնիշխանության։ Զորավար Գարեգին Նժդեհի առաջնորդությամբ Սյունիքն ամուր կանգնեց՝ ապացուցելով, որ հայի ոգին անկոտրում է, իսկ հայրենիքի հողի վրա ոտք դնող թշնամուն միշտ դիմավորելու է անվախ հայ զինվորի ձեռքը։

Մեր պարտքն է հիշել Սյունիքի հերոսամարտի դասերը՝ միշտ պատրաստ լինելով պաշտպանել մեր հայրենիքի սահմանի ամեն մի կտորը։ Հայրենիքը մի սրբություն է, որին արժանի է միայն այն ժողովուրդը, ով ապրում է պայքարի ու միասնության ոգով։
Այսօր, երբ կանգնած ենք ժամանակակից մարտահրավերների առջև, եկեք ոգեշնչվենք Սյունիքի օրինակով՝ միասին կառուցելով հզոր ու անպարտ Հայաստան։
⚔️

Կեցցե՛ Միացյալ Հայաստանը

Միանալ չատին 🇦🇲

Հայք ֍

21 Dec, 09:38


Այսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է: 🇦🇲

1948-52 թթ.-ին Նժդեհը գտնվում է Վլադիմիրի բանտում, այնուհետև, մինչև 1953 թվականի ամառը՝ Երևանի բանտում։

Գարեգին Նժդեհին տեղափոխում են Վլադիմիր բանտ, ուր և 1955թ. դեկտեմբերի 21-ին իր կնքում է իր մահկանացուն:
🤩

Փա՛ռք Սպարապետին:
⚔️

Հայք ֍

17 Dec, 17:26


Հայ տղամարդը սար է, կինը՝ լեռան ծաղիկ։ Հայրենիքի համար սարը հրաբուխ կարձակի, իսկ ծաղիկները փշեր կդառնան։ 🇦🇲

Հայք ֍

12 Dec, 09:44


«Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ»։

©️ Րաֆֆի 🇦🇲

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք

Հայք ֍

03 Dec, 10:56


Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում։

©️ Անդրանիկ Օզանյան 🇦🇲

այս խոսքը Անդրանիկն ասել է Հայաստանից հեռանալուց
: ⚔️

Կեցցե՛ Միացյալ Հայաստանը

Միանալ չատին 🇦🇲

Հայք ֍

28 Nov, 14:52


Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:

©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲

Կեցցե՛ Միացյալ Հայաստանը

Միանալ չատին 🇦🇲

Հայք ֍

26 Nov, 19:40


📌 | Թեհլերյանը իր հուշերում գրում է.

📖 | «Դիմացի մայթով հավասարվեցի Թալեաթին, արագ քայլերով բավական առաջացա, անցա նույն մայթը, որտեղով գնում էր նա: Հետ դարձա: Մոտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձևով` ձեռնափայտը անփույթ ճոճելով:

Մի կարճ տարածություն մնացած` զարմանալի անդորրություն համակեց էությունս: Հավասարվելու վրա Թալեաթը շեշտակի նայեց ինձ. աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը:

Վերջին քայլը բեկվեց. մի քիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մեկ եղավ: Թալեաթը հարվածից կարծես ցցվեց ու մի ակնթարթ հզոր մարմինը պրկվեց ձիգ, բայց երերուն, ապա, սղոցված կաղնու բնի պես թնդյունով երեսի վրա տապալվեց»։

📸 | Լուսանակրում Թելերյանի ընտանիքն է՝ որոնք բոլորը սպանվել են (բացի Սողոմոնից)

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք

Հայք ֍

25 Nov, 11:39


Ձեզ եմ ասում՝ ձեզ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անունին մեռնիմ, ձեր արևին ղուրբան, տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատքը ղայիմ բռնեցեք…

©️ Խաչատուր Աբովյան
🇦🇲

Հայք ֍

25 Nov, 06:26


Նրանք ընկան կռիվներում,
Բայց ապրում է հոգին նրանց
Ապրողների հոգիներում...

©️ Պարույր Սևակ 🇦🇲

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք

Հայք ֍

23 Nov, 15:32


Մարդը պետք է անդադար սովորի։ Դա է կյանքում երևի ամենից շատ հուզում ու բավարարություն պատճառում, չհաշված իհարկե միմիյանց սիրելը։

©️ Մոնթե Մելքոնյան 🇦🇲

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք

Հայք ֍

21 Nov, 19:21


📌 Համալսարանական տարիներին Մոնթեն խորանալով հայագիտության մեջ, որոշում է համալսարանի գրադարանում իր հավաքած ահռելի նյութերի պաշարի հիման վրա ցուցահանդես կազմակերպել՝ նվիրված հայկական նյութական մշակույթին։ Ցուցահանդեսում լինելու էր նաև ցեղասպանությանը նվիրված հատված։

Սակայն Սան Ֆրանցիսկոյի Թուրքիայի հյուպատոսի խնդրանքով համալսարանը մերժում է ցուցահանդեսը։ Բայց Մոնթեն ապստամբության այնպիսի ալիք է բարձրացնում, որ համալսարանն ու հյուպատոսը տեղի են տալիս։

Սկսած պատանի հասակից՝ կայուն էր իր որոշումների մեջ և ձգտում էր դրանց իրականացմանը։ Մեր հերոս Մոնթե…

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք

Հայք ֍

20 Nov, 06:06


«Եթե մի կերպ քարշ գալու կենսափիլիսոփայությունը, աշխարհի երեսից պարզապես չվերանալը մեզ համար դարձել է նպատակ, դարձել է արժեք, և եթե այդ արժեքներով պիտի ապրի իմ ժողովուրդը, ավելի լավ է չլինենք, ավելի լավ է վերանանք, որովհետև ես չեմ ուզում գնչու լինել: Ես չեմ ուզում, որ իմ ժողովուրդը գնչուական արժեքներով ապրի: Եթե մենք մեծամիտ ենք այնքան, որ մեր մասին ասում ենք արիական ազգ, ուրեմն պետք է ունենանք հզոր ռազմաշունչ ոգի և ազգային պետականության ինքնագիտակցության, և մեր ամեն մի քայլն ու ամեն մի բառը պետք է ուղղված լինի այդ նպատակին։

©️ Աշոտ Նավասարդյան 🇦🇲

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք

Հայք ֍

19 Nov, 09:35


Առանց հայրենիքի, առանց հայրենիքի հանդեպ սիրո, մարդը չի կարող գտնել ինքն իրեն, նա չի կարող գտնել իր հոգին:

©️ Մարտիրոս Սարյան 🇦🇲

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք

Հայք ֍

18 Nov, 12:41


📌 | Գառնու տաճարն ավերվել էր 1679 թ.՝ Հայաստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով։

1880-ական թվականներին առաջ է քաշվում տաճարի վերականգման հարցը։ Հնագետ կոմս Ուվարովն առաջարակում էր տաճարի քարերը տեղափոխել Թիֆլիս և այտնեղ էլ վերականգնել այն 🤨

Երևանի նահանգապետին հանձնարարվում է զբաղվել քարերի տեղափոխմամբ, որը, ի ուրախություն բոլորիս, չի կատարում այդ հանձնարարականը՝ հիմնավորելով այն տեխնիկական անհնարինությամբ ))

Շուտով՝ ԽՍՀՄ-ի տարիներին Հայաստանի ԳԱ հնագիտական արշավախումբը սկսում է տաճարի ուսումնասիրությունները։

Ներկայացվում է տաճարի վերականգման նախագիծ, որը կառավարությունը հաստատում է 1968 թվականի դեկտեմբերի 10-ին։

1969 թվականի հունվարին սկսվում են վերականգնման աշխատանքները։ Վերականգնումն ավարտվեց 1975 թվականին՝ տաճարի կառուցումից ուղիղ 19 դար և կործանումից շուրջ երեք դար անց։

📸 | Գառնու տաճարի ավերակներն ու վերականգնումը

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք

Հայք ֍

17 Nov, 07:38


«Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին։ Առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին...»

©️ Մարտիրոս Սարյան 🇦🇲

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք

Հայք ֍

15 Nov, 08:42


«Չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող. ինչ էլ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, միջազգային կամ ազգային գործիչները. Սա Հայաստան է և վերջ»:

©️ Լեոնիդ Ազգալդյան 🇦🇲

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք

Հայք ֍

14 Nov, 09:14


Հայաստանը ջերմություն և կենսականություն, ուժ, մի յուրահատուկ երջանկություն ու թախիծ ունի։ Տխուր, սակայն չհաղթված։

©️ Արշիլ Գորկի 🇦🇲

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք

Հայք ֍

14 Nov, 08:47


Հայ վիրաբույժ, մարդաբան Անդրանիկ Ճաղարյանը (1916-1985) 1970 թվականին Հայաստանի հնագիտության և ազգագրության ինստիտուտին կից հիմնում է մարդաբանության լաբարատորիա։ Տաղանդավոր գիտնականի կարևորագույն ներդրումներից մեկը մարդու դեմքի պլաստիկ վերականգնման մեթոդի մշակումն էր։ Նրան հաջողվում է գանգի բեկորների հիման վրա վերարտադրել մարդու դեմքի եռաչափ պատկերը։

Պրոֆեսորի բացառիկ ուսումնասիրությունների շարքից են Վահանավանքի տարածքից հայտնաբերված իշխան-իշխանուհիների գանգերի եռաչափ վերականգնումները։ Լաբարատորիայում վերականգնվեցին Լճաշենի բրոնզեդարյան բնիկների, Սյունիքի Գրիգոր Ա թագավորի, Աղվանից Դինար թագուհու, ուրարտացի աղջկա (Կարմիր բլուր) և Գանձասարի վանքի հիմնադրի՝ զորավար Հասան-Ջալալ Դոլայի դիմաքանդակները։

Հայք ֍

13 Nov, 10:00


«Հայն իր կյանքը պաշտպանելու մեկ միջոց ունի միայն, մեկ պաշտպան, այն էլ զենքն է ու զինավարժությունը։ Մարդ ոչ հերոս, ոչ էլ կռվող կծնվի։ Զենքն է, որ մարդուն կռվելու ընդունակություն կտա և դիմադրության ոգի կստեղծի նրա մեջ»։

©️ Անդրանիկ Օզանյան 🇦🇲

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք

Հայք ֍

12 Nov, 06:15


Հնարավոր չի հաղթել նրան, ով չի պատրաստվում հանձնվել...

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք

Հայք ֍

07 Nov, 11:07


Երիտասարդությունը - դա լեռներից իջնող ամեհի հեղեղ է, որը կարող է և՛ օրհնաբեր, և՛ ավերիչ լինել:

©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք

Հայք ֍

07 Nov, 08:01


«Մենք ապրում ենք մի այնպիսի անկանխատեսելի տարածաշրջանում, ուր դատապարտված ենք ուժեղ բանակ ունենալու։

Բանակը ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը եւ հայացքը ապագային։ Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտություն եմ ասում»։

©️ Վազգեն Սարգսյան 🇦🇲

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք

Հայք ֍

06 Nov, 09:10


Հայաստանը, որպես պատմաաշխարհագրական երկրամաս գտնվում է Առաջավոր Ասիայում։ Իր տարածքով հիմնականում համընկնում է Հայկական լեռնաշխարհի հետ և սահմանակցում է Փոքր Ասիային, Կիլիկիային, Միջագետքին, Իրանական սարահարթին և Կուր-Արաքսյան դաշտավայրին։ 🗺️

Հայք ֍

04 Nov, 06:45


Քելե’ լաո

Քելե’ լաո, քելե’ երթանք մըր էրգիր,
Երթանք ըն ձոր, քաղինք մատղաշ խավրծիլ,
Քաղինք, քաղինք, էնինք մըզի դեղ ու ճար
Քելե’, լաո, քելե’ երթանք մըր էրգիր:
Ամեն թփին կիջնի քաղցրիկ մանանա,
Մեկ-մեկ փշուր ուտինք, մըր սիրտ հովանա,
Սասնա էրգիր մըր աչվու դեմ թող ծովանա,
Քելե’, լաո, քելե’ երթանք մըր էրգիր:
Հոն արոսներ կտուց-կտցի կըերգին,
Ծիծեռնակներ թևիկ-թևիկ կըծափին,
Քարեր առանց մըզի արցունք կըթափին,
Քելե’, լաո, քելե’ երթանք մըր էրգիր:
Մըր հեր էնտեղ, մըր մեր էնտեղ կծաղկին,
Անուշ գիլան, մրմուռ ձենով կկանչին.
Ի՞մալ կեղնի, ի՞մալ չերթանք մըր էրգիր,
Քելե’, լաո, քելե’ երթանք մըր էրգիր:


©️ Սիլվա Կապուտիկյան ✍️

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք

Հայք ֍

03 Nov, 17:01


🦅Բարի գալուստ Միացյալ Հայաստան Համայնք:

🇦🇲Մեր նպատակն է՝

1.Հայաստանը տեսնել միավորված և անկախ։
2.Տարածել հայրենասիրությունը մեր ազգի մեջ։
3.Ոչնչացնել տարանջատման անօրինակ քայլերը մեր ազգի մեջ։
4. Ոչնչացնել Դիլիջանցի, Երևանցի, Արցախցի ևլն հասկացողությունները
Միայն ՀԱՅ:

Մենք ուսուցանում ենք պատմություն, հայոց լեզու և գրականություն:
Կհանդիպեք էդիթներ, երգեր, խոսքեր Հայ մեծերից

Միացյալ Հայաստանը կազմակերպում է՝ հետաքրքիր քննարկումն էր, հավաքներ, որոնց ժամանակ փակցնվում է պաստառներ, պատրաստվում են վավերագրական ֆիլմեր:

Միացյալ Հայաստան Համայնքը բացում է դպրոցներում խմբեր, որոնք տարածում են աշակերտների մեջ հայրենասիրություն🇦🇲🦅

Սիրով սպասում ենք բոլորին

Միանալ Միացյալ Հայաստանին

Հայք ֍

03 Nov, 14:35


Հանդաբերդը ․․․
Քարվաճառ, Արցախ, Հայաստան։

📷 Սասուն Դանիելյան

Հայք ֍

03 Nov, 14:01


Ինքնաճանաչ չէ՛ մերօրյա հայը:

Նրա համար հայոց պատմությունն անզորության և պարտության, կոտորածների և տեղահանությունների տխուր նկարագրությունն է, և ո՛չ ավելին:

Իսկ այդօրինակ ըմբռնումը սեփական պատմության մասին այլ բան չէ, եթե ոչ բացասական և աղետածին ինքնաներշնչում:

Արդ, թե ինչու պետք է խորացնել մեր պատմական հիշողությունը՝ վերապրելով մեր ցեղի կտրած-անցած պատմական ողջ ճամփան: Առ այդ մեր անցյալին պետք է մոտենալ մեր պատմության խորիմաստ ուսումնասիրությամբ»


©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք

Հայք ֍

01 Nov, 14:24


«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում:»

©️ Անդրանիկ Օզանյան

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք

Հայք ֍

01 Nov, 13:01


Նոյեմբերի 1-ը Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տեղադրման օրն է:

«Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, որն անվանում են նաև «Դեդո-բաբո», «Պապիկ-տատիկ», տեղադրվել է 1967 թվականին: Հուշարձանի քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը: Ստեփանակերտի մուտքի մոտ, բլրի գագաթին գտնվող քանդակը պատրաստված է կարմիր տուֆից: Այն արցախյան հողում հայ ժողովրդի արմատների խորհրդանիշն է։

Կոթողը պատվանդան չունի։ Կարծես լեռնաբլուրը ճեղքվել է, և նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայերի հողի մեջ։

Հայք ֍

26 Oct, 14:37


🇦🇲

Հայք ֍

25 Oct, 17:01


🇦🇲 Մեր խմբերում կարող եք գտնել գաղափարակից նոր ընկերների, իսկ ալիքներում՝ տեղեկություններ մեր Հայրենիքի մասին։

Միացեք՝ միասին պահպանենք մեր հայկական ժառանգությունը:

֍ Մեծ Հայք

֍
Գարեգին Նժդեհ

֍
Ցեղակրոն Համայնք (խումբ)

֍
Պատմական հետքերով

֍
Պատմական լուսանկարներ

֍
ԱՍԱԼԱ

֍
Հայկական լեգեոն

֍
Միացյալ Հայաստան (խումբ)

Հայք ֍

24 Oct, 08:34


•Մոնթե Մելքոնյանն իր մարտական ընկերների հետ ազատագրված Քարվաճառ քաղաքում 🇦🇲🦅

•1993 թվական

Հայք ֍

21 Oct, 06:01


Գարեգին Նժդեհ. Սպարապետ | Համառոտ Պատմություն 🇦🇲

Մարդ, ով իր կյանքով գրեց հայոց ազգի նոր էջը։

Համարձակ, անզիջում ու անվախ, Նժդեհը դարձավ մի զինվորական առաջնորդ, որը ոչ միայն պայքարեց թշնամու դեմ, այլև սերունդների համար ստեղծեց արժեքներ, որոնք ապրում են մինչև այսօր:

Գարեգին Նժդեհ - Քաղաքական, Ռազմական Գործիչ, Փիլիսոփա, "Ցեղակրոն" Ազգային Գաղափարախոսության Հիմնադիր, Լեռնահայաստանի Սպարապետ։🦅

https://youtube.com/watch?v=lZxicxe-RUA&feature=shared

Բարի դիտում😁

Հայք ֍

06 Oct, 14:15


ՀՀ անկախության 33-րդ տարելիցի կապակցությամբ Դիլիջանում տեղադրված դրոշը 🇦🇲

Դրոշը տեղադրվել է Արման Հակոբյանի և վերջինիս եղբոր՝ Արշակ Սարգսյանի նախաձեռնությամբ և անձնական միջոցներով։

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք 🇦🇲

Հայք ֍

27 Sep, 06:00


4 տարի է անցել 44-օրյա պատերազմից, բայց պայքարը դեռ շարունակվում է։ Այն ավարտված կհամարվի միայն մեր հաջողությունից հետո։ Մենք վրեժ ունենք՝ հանուն Արցախի, հանուն Արցախյան պատերազմի մեր ազատամարտիկների, հանուն գալիք սերնդի։ Պինդ մնացեք։

«Այո՛, ճիշտ է ասված, թե ճշմարտության օրեր են պատերազմի օրերը, երբ ժողովուրդները մատնում են իրենց ինչ և ինչպիսի լինելը, երբ անհատին ու հավաքականությանը չի հաջողվում կեղծել:
     
Պատերազմը՝ քննություն է, դատաստանը ազգերի, երբ քննիչի և դատավորի անաչառանքը անկարելի է դարձնում խաբեությունն ու կաշառքը: Չբավարարեցի՞ր քննիչիդ՝ կորած ես, չկարողացա՞ր պաշտպանվել այդ անողոքելի դատավորի առջև՝ դատապարտված ես»։

#Գարեգին_Նժդեհ 🇦🇲

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք 🇦🇲

Հայք ֍

21 Sep, 09:16


Ինչպե՞ս չսիրենք, երկիր մեր կիզված…🇦🇲

🔸 Եկեք այս ծանր երկունքով ծնված պետությունը համարենք մեր բոլորի ծնունդը, մեր բոլորի գուրգուրանքի առարկան: (#Վազգեն_Սարգսյան)

🔸Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն: (#Վազգեն_Ա)

🔸 Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը: (#Գարեգին_Նժդեհ)

Շնորհավոր տոնդ, մեր վիրավոր, բայց միշտ կանգուն Հայրենիք։ 🇦🇲

Եվ չմոռանանք, որ

❗️Անկախության բարիքներից լիուլի օգտվելու համար պետք է երկու բան՝ ինքնահարգանք, ռազմունակություն: (
#Գարեգին_Նժդեհ)

Հայք ֍

11 Sep, 13:29


Մուրադը դիմում է նահանջողներին եւ ասում, որ բոլորը պետք է զենք վերցնեն ու դիմադրելով նահանջեն, հակառակ դեպքում ոչ ոք ողջ չի մնա.

«Տղե՛րք, ի սեր Աստուծո եւ այս խեղճ փոքրիկներուն ու ձեր քույրերուն, զենք վերցուցե՛ք ու տղամարդու պես կռվիլ սորվեցեք։ Եթե այս կիրճերուն մեջ անվեհեր ու խիզախորեն չկրնանք կռվիլ, ամենքս էլ կորսված ենք։ Ահա իմ վերջին խոսքս»։

#Սեբաստացի_Մուրադ

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք 🇦🇲

Հայք ֍

06 Sep, 13:15


🌳 Այսօր Հայաստանի գլխավոր տուրիստական քաղաքներից մեկի՝ Դիլիջանի օրն է:

«Եթե Աստված մի օր ցանկանա այցելել Հայաստան, ես կբերեմ նրան Հովք (Դիլիջան)։ Հովքի և աշխարհի այլ գեղատեսիլ վայրերի միջև տարբերությունն այն է, որ այստեղ մարդիկ մոռանում են մահվան մասին»։

©️ Գրիգոր Մագիստրոս Պահլավունի

Հայք ֍

02 Sep, 05:20


Վիլյամ Սարոյանը Սևանի ափին ծանր, լճի ալիքներից լավ հղկված մի քար է գտնում և խնդրում է, որ այն տեղավորեն մեքենայի մեջ:

– Ամերիկա` Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:

– Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու…

– Ինքնաթիռով պիտի տանիմ…

– Ինչու՞ համար…

– Ով Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք 🇦🇲

Հայք ֍

01 Sep, 05:04


Կործանման են դատապարտված այն ազգերը, որոնք չունեն ազգային կայուն կրթական համակարգ։

#Գարեգին_Նժդեհ

❗️Նախ և առաջ՝ Հայրենիք 🇦🇲