GortsUp Academy @gortsup Channel on Telegram

GortsUp Academy

@gortsup


Получите актуальную профессию, чтобы повысить качество жизни и уровень дохода

@Gortsup_official — для регистрации на курсы

GortsUp Academy (Russian)

Вы когда-нибудь задумывались о том, как получить актуальную профессию, которая поможет вам повысить качество жизни и уровень дохода? Если да, то канал GortsUp Academy именно для вас! GortsUp Academy предлагает широкий выбор курсов, которые помогут вам развить востребованные навыки и стать успешным специалистом в своей сфере.

Канал @gortsup - официальный канал GortsUp Academy, где вы можете зарегистрироваться на курсы, получить информацию о доступных обучающих программах и преимуществах обучения в академии. Не упустите возможность сделать шаг к своему лучшему будущему! Присоединяйтесь к GortsUp Academy прямо сейчас и начните строить успешную карьеру уже сегодня.

GortsUp Academy

19 Feb, 12:45


Վաճառքի գլխավոր խթանները📈

Գնում կատարելու գլխավոր խթաններն են հարմարավետությունը, անվտանգությունը, պաշտպանությունը, խնայողությունը և սովորությունները:

Ահա TOP կանոնները, թե ինչպես շփվել հաճախորդի հետ՝

✔️ Բաց հարցեր տվեք, որպեսզի բացահայտեք հաճախորդի իրական պահանջը, խուսափեք փակ հարցերից։

✔️ Հստակ պայմանավորվածություններ ձեռք բերեք. երբ, որ ժամին և ինչ հարցով եք շարունակելու խոսակցությունը։

✔️ Սահմանափակեք ընտրության հնարավորությունները. որքան հնարավոր է, կրճատեք առաջարկվող տարբերակները՝ թողնելով ընդամենը 2 տարբերակ։

✔️ Օգտագործեք «ընտրություն առանց ընտրության» տեխնիկան. երբեմն կարելի է ինքնուրույն որոշում կայացնել հաճախորդի փոխարեն՝

👉 «Այսքանը, ես արդեն ուղարկում եմ հղումը, պարզապես անցեք/լրացրեք/վճարեք»։

✔️ Ավելի շատ բերեք իրական օրինակներ, որոնք ցույց կտան, թե ինչպես ձեր ապրանքը կամ ծառայությունը կարող է լուծել հաճախորդի կոնկրետ խնդիրը։

Ցույց տվեք, որ դուք ընկեր և դաշնակից եք, ոչ թե պարզապես սցենարին հետևող վաճառող։

GortsUp Academy

18 Feb, 06:13


«Մուտք դեպի շուկա» մոդուլի բանախոս Մանե Դավթյանը՝ հանդիսանալով One Business ընկերության իրավաբան, փաստաբան, ուսանողներին պատմեց Հայաստանում աշխատանքի ընդունման մասին իրավական համակարգի առանձնահատկությունների մասին։ Մանե Դավթյանը ուսանողներին ներկայացրեց, թե ինչին է պետք ուշադրություն դարձնել աշխատանքի դիմելիս, ինչ իրավունքներ ունի աշխատողը և ինչ անել աշխատանքից ազատվելիս։

GortsUp Academy

17 Feb, 07:36


Եթե դուք կիրառեք համաձայնության այս 3 սկզբունքները, հաճախորդները կգնեն ավելի արագ և առանց «Ես դեռ կմտածեմ»-ների։

Բոլորը այս կամ այն կերպ առաջնորդվում են որոշումներ կայացնելու տարբեր անգիտակցական ծրագրերով։ Այս ավտոմատ ռեակցիաներն անհրաժեշտ են մարդուն, որպեսզի չծանրաբեռնվի ուղեղը և շատ էներգիա չվատնվի ստանդարտ կամ միանման գործողությունների վրա։

Համաձայնության սկզբունքները, որոնք մենք այժմ կքննարկենք, օգնում են «շրջանցել» այս ավտոմատ ռեակցիաները և մարդուն տանել դեպի հաղորդակցության վերջնական նպատակը:

👉 Հաճելի վերաբերմունքի սկզբունք

Մենք համակրում ենք այն մարդկանց, ովքեր մեզ հաճելի են՝ լինի դա հիմնավորված, թե ոչ։

Ցույց տվեք, որ բարեհամբույր եք հաճախորդի նկատմամբ, որ նրա կարծիքն ու փորձը ձեզ համար կարևոր են, անկեղծ հետաքրքրվեք նրա տեսակետով։ Մատնանշեք նմանությունները, որոնք նկատել եք, քանի որ դա ստեղծում է կապ ձեր մեջ. «Այո, ես լիովին հասկանում եմ, ես նույնպես երկու երեխա ունեմ»։

👉 Հասարակության փորձի սկզբունք

Մենք հակված ենք ընտրել այն, ինչ ընտրում է մեծամասնությունը։

Երբ մարդը կասկածներ ունի, նրա համար կարևոր է հիմնվել ինչ-որ մեկի կարծիքի և փորձի վրա։ Ցանկալի է, որ այդ մարդը ոչ թե դուք լինեք, այլ մեկ ուրիշ հաճախորդ, ով ձեր առաջարկի շնորհիվ լուծել է նմանատիպ խնդիր։

👉 Փոխզիջումների սկզբունք

«Ես այստեղ զիջում եմ քեզ, դու՝ ինձ»։

Երբ հաճախորդը մերժում է ձեզ, դուք կարող եք առաջարկել ավելի ցածր գին՝ գնալով զիջման։ Այդ դեպքում հաճախորդը հնարավոր է, այնուամենայնիվ, համաձայնվի, թեկուզ ավելի փոքր գործարքի։ Քանի որ դուք զիջել եք, նա նույնպես կզգա, որ պետք է ինչ-որ կերպ փոխզիջման գնալ։

GortsUp Academy

12 Feb, 06:45


5 խորհուրդ, թե ինչպես հաղթահարել ձախողումը վաճառքում

1. Ձախողումները համարեք փորձ 📈
Ամեն ձախողում աճի հնարավորություն է ընձեռում: Վերլուծե՛ք իրավիճակը, փորձեք հասկանալ,որտեղ էր սխալը, որտեղ էր կարելի այլ կերպ վարվել: Սովորեք ձեր սխալների վրա:

2. Մերժումներն անձնական մի ընդունեք 🎯
Վաճառքում մերժումը գործընթացի մի մասն է: Հաճախորդը կարող է ասել «ոչ» շատ պատճառներով, որոնք ձեզ հետ կապ չունեն: Կենտրոնացեք նրանց վրա,ովքեր հետաքրքրված են Ձեր առաջարկով:

3. Դրական տրամադրվեք 💪
Լավ տրամադրվածությունը կարևոր է: Կարճ ընդմիջում անելը, գործընկերոջ հետ զրուցելը կամ ոգեշնչող գրքեր կարդալը կարող են նպաստել դրան: Դրական տրամադրվածությունն օգնում է ձեզ գտնել նոր հնարավորություններ:

4. Վերանայեք ձեր մեթոդները 🛠️
Հնարավոր է, խնդիրը մոտեցման կամ գործիքների մեջ է: Փորձեք նոր սցենարներ կիրառել, փոխեք ձեր մոտեցումները կամ վերանայեք ձեր թիրախային լսարանը:

5. Իրատեսական նպատակներ դրեք 🏆
Առաջադրանքները բաժանեք մասերի: Վաճառքի մեկ մեծ նպատակի սահմանման փոխարեն կենտրոնացեք փոքր հաղթանակների վրա. դրանք վստահություն են ձևավորում:

GortsUp Academy

10 Feb, 07:53


Վաճառող տեքստի կարևոր գաղտնիքները📊

Վաճառքի տեքստերը մարքեթինգային հաղորդակցության կարևորագույն գործիքներից են, որոնք ուղղված են հաճախորդների ուշադրությունը գրավելուն և նրանց գնում կատարելուն մղելուն: Լավ վաճառքի տեքստը պետք է լինի համոզիչ, հստակ և արժեք ստեղծող՝ ընդգծելով ապրանքի կամ ծառայության առավելությունները և օգուտները հաճախորդի համար: Այն պետք է ներառի ուժեղ վերնագիր, գրավիչ ներածություն, արդյունավետ փաստարկներ և հստակ գործողության կոչ:

❗️Կարևոր է, որ վաճառքի տեքստը լինի անհատականացված և ուղղված կոնկրետ թիրախային լսարանին, քանի որ դա բարձրացնում է դրա արդյունավետությունը:

🚫Մի' գրեք «Բացառիկ զարդեր», գրե'ք «Զարդեր, որոնք չեք հանդիպի այլ տեղ»։ Մի' գրեք «Պրեմիում դասի կար», գրեք՝ «Կատարյալ կարեր, շքեղ ֆուրնիտուրա, հինանալի կերպով նստում է կազմվածքի վրա»։

Մի' գրեք «Կատարյալ մատնահարդարում», ավելի լավ է գրե'ք «Մատնահարդարում առանց ճաքերի, նույնիսկ հաճախ ամանի լվացման դեպքում»։

Մի' գրեք «Մոմեր 200 մլ», գրե'ք` «Մոմեր, որոնք վառվում են 50 ժամ»։

‼️Խուսափե'ք կլիշեներից և ծեծված արտահայտություններից։

GortsUp Academy

07 Feb, 11:57


Ժամանակի կառավարումը վաճառքում🧭

Վաճառքի մենեջերների աշխատանքի ամենալուրջ մարտահրավերներից մեկը տեղեկատվության մեծ հոսքն է, որի հետ պետք է առնչվեն ամեն օր:

📝Յուրաքանչյուր վաճառողի աշխատանքը իր մեջ ներառում է բազմաթիվ լիդեր, հաճախորդներ, գործարքներ, միկրոառաջադրանքներ և մնացած ամեն-ամեն ինչ: Եվ եթե այս ամենը չկառավարվի, ապա գործարքների զգալի մասը կկորչի ոչ թե վաճառքի հմտությունների, այլ հենց վաճառքի մենեջերի` ժամանակի սխալ կառավարման պատճառով։

Արդյունքի կհասնեն միայն այն գործարքները, որոնք կամ արդեն մոտ էին փակմանը (և որոնք հաճախորդն ինքն է դիմել), կամ այն գործարքները, որոնք վաճառողը ճանաչեց որպես խոստումնալից և փորձեց առաջ տանել:

👩‍💻🧑‍💻Ժամանակի սխալ կառավարման հիմքում ընկած է մի պարզ բան՝ շատ վաճառողներ չունեն հաճախորդի հետ զրույցից հետո հիմնական տեղեկատվությունը գրանցելու և CRM-ում առաջադրանքներ դնելու հետևողական հմտություն: Զանգի ընթացքում նրանց համար ամեն ինչ պարզ է, ու թվում է, թե ամեն ինչ կհիշեն ու անպայման կանեն։

Սակայն իրականությունն այլ է, մեկ ժամվա ընթացքում նրանք կմոռանան անհրաժեշտ տեղեկատվության 60%-ը։ Իսկ եթե մի քանի րոպեից հաջորդ հաճախորդը զանգի, ապա 60%-ն էլ ավելի շուտ կմոռացվի։

📊Այս խնդրից խուսափելու համար արժե զարգացնել մի օգտակար սովորություն, որը խլում է ընդամենը մեկ րոպե, բայց զգալիորեն խնայում է ժամանակն ու ավելի շատ վաստակելու հնարավորություն է տալիս։ Յուրաքանչյուր զանգից հետո անհրաժեշտ է CRM-ում գրանցել հաճախորդի/գործարքի կարևոր կետերը, ինչպես նաև պլանավորել հաջորդող քայլերը (առաջադրանքները, գործողությունները): ԸՆդամենը այսքանը:

GortsUp Academy

06 Feb, 12:54


Վաճառքի տեխնիկա, որը կիրառել է Cofix-ը և ավելացրել վաճառքները 50%-ով

📱☕️Tele2 հեռահաղորդակցության օպերատորը սկսում է համագործակցել սուրճի խանութների ցանցի հետ 2017թ. Նրանք կողք կողքի կետեր են բացում։ Սրճարանի հաճախորդները ստանում են զեղչեր Tele2-ում, իսկ Tele2-ի հաճախորդները ստանում են անվճար սուրճ:

Այս համագործակցությունը 50%-ով ավելացնում է վաճառքը։

⁉️Ի՞նչ հետևություններ կարող է անել վաճառքի մենեջերը:

Ուսումնասիրեք ձեր թիրախային լսարանի շահերն ու կարիքները: Այս կերպ Դուք կարող եք հաճախորդներ գտնել ամենաանսպասելի վայրերում:

❗️Ի դեպ, հնարավոր է հենց դրա համար էլ Երևանում Cofix-ը բացվեց Ucom-ի կողքին։

GortsUp Academy

04 Feb, 08:45


Վաճառել թե՞ առաջարկել🤔

Ցուցանիշները բարձրացնելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը վաճառքի ավանդական գործարքային մոդելից փորձագիտական մոդելի անցումն է։

➡️Գործարքային մոտեցման ժամանակ վաճառողը բացահայտում է հաճախորդի կարիքները և գտնում համապատասխան ապրանքը կամ ծառայությունը: Սակայն սա լիարժեք վաճառք չի համարվում, սա առաջարկն է։

➡️Փորձագիտական մոդելում, հակառակը, վաճառողը վերլուծում է պահանջարկի մանրամասները և ուսումնասիրում գնորդի փորձը։ Ոչ թե պարզապես ապրանք է առաջարկում, այլ լուծումների ամբողջություն, որտեղ հաշվի են առնվում հաճախորդի հետագա կարիքները ևս:

ℹ️Այսպիսով, փորձագիտական մոտեցման միջոցով վաճառելը օգնում է բարձրացնել միջին ցուցանիշը: Բացի դա, գիտելիքների և փորձի ներկայացումը մեծացնում է կոնվերսիայի մակարդակը և ավելի հավանական է դառնում, որ հաճախորդները կվերադառնան Ձեզ մոտ:

GortsUp Academy

02 Feb, 11:41


ԸՆդհատել, նշանակում է չհարգել

«Ընդհատելու» սովորությունը փորձառու առևտրականների և բանակցողների շրջանում սովորական երևույթ է:

Վաղ թե ուշ գալիս է մի պահ, երբ դուք լավ գիտեք և կանխատեսում եք, թե ինչ հարցեր են տալու ձեր հաճախորդները։

Նման պահերին համառ ցանկություն է առաջանում ժամանակ չկորցնելու համար ընդհատել և ամբողջությամբ չլսել զրուցակցին։

Այնուամենայնիվ, այս դեպքերում դուք ոչ միայն բաց եք թողնում կարևոր մանրամասները, այլ նաև հակառակորդին ցույց եք տալիս հարգանքի և նրա կարիքների նկատմամբ ուշադրության պակաս: Ակտիվ լսելը փոխհարաբերությունների կառուցման հիմնական հմտություններից մեկն է:

Եթե զգում եք, որ հաճախ ընդհատում եք, ներողություն խնդրեք ցանկացած ընդհատման համար, նույնիսկ ոչ պաշտոնական միջավայրում ընկերների կամ սիրելիների հետ: Սա կօգնի ձեզ գիտակցել այս «սխալը» և ժամանակի ընթացքում կդադարեք դա անել։

GortsUp Academy

01 Feb, 14:48


Сегодня провели первый стрим! Тема: Презентации для менеджеров по продажам

Разбирали презы стартапов: успешных и новых

GortsUp Academy

29 Jan, 11:11


🤔Ինչպե՞ս սկսել երկխոսությունը հաճախորդի հետ

SPIN վաճառքը հաճախորդի բիզնեսի շուրջ խոսակցությունն է: Հաճախորդի հետ միասին պետք է փորձենք պատասխանել՝ «Իսկապե՞ս շահավետ և հարմար կլինի մեզ հետ աշխատել» հարցին։

Հակիրճ նկարագրեք ձեր ընկերությունը և հանդիպման նպատակը, «պլան» առաջարկեք և որոշ կետեր պարզաբանելու թույլտվություն խնդրեք:

Իրական կյանքում կարող է լինել այսպես👇

Արսեն Դավիդովիչ, Բարև Ձեզ։ Մաքսն է, GortsUp-ից։ Մենք ստեղծում և օպտիմալացնում ենք վաճառքի ռազմավարություններ և աշխատում ենք Ձեր ոլորտում մի քանի հայտնի ընկերությունների հետ՝ գրանցելով լավ արդյունքներ։ Բայց նախքան դրանց մասին խոսելը, կցանկանայի ավելի լավ հասկանալ, թե ինչպես են իրականացվում Ձեր վաճառքները: Դեմ կլինե՞ք, եթե ես նախ մի քանի արագ հարց տամ դրա մասին, հետո ասեմ, թե մենք ինչ ենք անում և ինչ ենք արել մյուսների համար, և եթե Ձեզ հետաքրքրի, կարող ենք մանրամասները քննարկել:

👉Հաջորդիվ ուղղեք նախապատրաստված հարցեր, փորձեք հասկանալ հաճախորդի իրավիճակը, խնդիրներն ու առաջադրանքները և ցուցաբերեք հետաքրքրվածություն:

GortsUp Academy

27 Jan, 12:54


Ինչպե՞ս վաճառել ավելի թանկ, քան մրցակից ընկերությունները

Տեխնիկան կոչվում է «Գների տարբերությամբ վաճառք», ինչպե՞ս է դա իրականացվում՝

👉 Վաճառողը շեշտը դնում է ոչ թե առաջարկի ամբողջ արժեքի վրա, այլ արժեքների տարբերության վրա, որը հաճախորդը վճարելու է մրցակցի առաջարկի համեմատ։

Օրինակ, մրցակցի ապրանքը արժի 300 000 դրամ, իսկ մեր ընկերության ապրանքը 330 000 դրամ։ Այս տեխնիկան օգտագործելով վաճառողը պետք է օգուտը «բեռնի» այդ 30 000 դրամ տարբերության վրա։

👉Դա հնարավոր է անել հետևյալ կերպ՝

«Սոնա Դավիդովնա, տարբերությունը կազմում է ընդամենը 30 000 դրամ, բայց այդ 30 000 դրամի դիմաց դուք կստանաք… վստահ կլինեք, որ… կխնայեք…։ Ինքներդ հասկացեք՝ արդյոք կարող եք Ձեզ վրա վերցնել այդպիսի ռիսկեր նման արժեքով։ Բացի դա, եթե դուք վճարեք այսօր, վաղն արդեն պատվերը Ձեզ մոտ կլինի։ Գրանցե՞նք»։

☝️Փոքրիկ պարզաբանում՝

Հաճախորդը միևնույն է, գնելու է ապրանքը կամ Ձեզնից, կամ մեկ ուրիշից։ Ցանկացած դեպքում նա միևնույն է չի խուսափում ծախսից։ Այդ պատճառով, էական դեր է խաղում միայն երկու առաջարկների միջև եղած համեմատական տարբերությունը։ Իսկ տարբերության համար հիմնավորումներ տալն ավելի հեշտ է, քան արժեքի համար։

Բացի այդ, երբ հաճախորդը համեմատում է 300 000 և 330 000 դրամները, երկրորդ գումարը նշանակալիորեն ավելի թանկ է թվում, իսկ 30 000 դրամն ավելի հեշտ է ընկալվում հաճախորդի կողմից։ Այսպես, վաճառողը լավ հնարավորություն ունի՝ օգնելու հաճախորդին ավելի կշռադատված որոշում կայացնելու հարցում:

GortsUp Academy

22 Jan, 14:41


3 կանոն, թե ինչպես նշել արժեքը, որպեսզի այն ցածր թվա

Առաջ շատ էր օգտագործվում այն մեթոդը, որտեղ գները ավարտվում էին 9 թվով՝ ոչ թե 2000, այլ 1999

Մի' արեք այդպես, դա իրոք նյարդայնացնում է հաճախորդներին, բոլորը շատ լավ հասկանում են, որ դա զուտ մանիպուլյացիա է, և բացասական էմոցիաներ է առաջացնում

‼️Ի՞նչ անել:

🚫Մի' դրեք 2000 այլ դրեք 1950, ցանկալի արդյունքին կհասնեք առանց նյարդերի վրա ազդելու,

🚫Մի' գրեք 5000 դրամ, դա թանկ է թվում, այլ գրեք 5 հազար դրամ,

🚫և վերջինը, մի' օգտագործեք գին բառը, քանի որ մենք ենթագիտակցորեն գիտենք, որ գինը թանկի հոմանիշն է, և գնման հարցում կասկած է առաջացնում:

‼️Գրեք «Արժեք», մանրուք է, բայց իրոք ազդում է վաճառքի վրա:

GortsUp Academy

20 Jan, 07:05


Արհեստական ինտելեկտը` վաճառքների աճի համար. պրակտիկ ուղեցույց

Մուտք գործեք ChatGPT կամ նմանատիպ այլ համակարգ, այնուհետև ուղղեք հետևյալ հարցերը՝ տեղադրելով Ձեր ընկերության կամ ծառայությունների անվանումները՝

1️⃣ Ստեղծիր թիրախային խմբերի բնութագրեր վաճառքի համար:

2️⃣ Սահմանիր հիմնական փաստարկներ թիրախային լսարանի համար:

3️⃣ Նշիր թիրախային հաճախորդներ գտնելու աղբյուրներ:

4️⃣ Կազմիր հարցեր՝ հաճախորդի կարիքները բացահայտելու համար:

5️⃣ Նկարագրիր գնորդների հիմնական մտահոգությունները գնման փուլում։

6️⃣ Առաջարկիր հաճախորդների առարկությունների պատասխաններ:

7️⃣ Առաջարկիր փոխարկման տոկոսադրույքի բարձրացման ուղիներ։

8️⃣ Կիսվիր պատվերի միջին արժեքը մեծացնելու մեթոդներով։

9️⃣ Բացատրիր, թե ինչպես դրդել հաճախորդին արագ գնումներ կատարել:

Չնայած ստացված պատասխաններից շատերը կարող են շատ ակնհայտ թվալ, Դուք միևնույն է կգտնեք նոր գաղափարներ՝ կիրառելու դրանք Ձեր վաճառքների ընթացքում։

GortsUp Academy

19 Jan, 12:45


3. Y Սերունդ (Միլլենիալներ, 1981–1996)

Նրանք մեծացել են ինտերնետի և նոր տեխնոլոգիաների ժամանակաշրջանում։ Տեսել են անցումը դեպի թվային աշխարհ։

- Արժեքներ՝ ստեղծարարություն, զարգացում, հավասարակշռություն աշխատանքի և հանգստի միջև։
- Նրանք ցանկանում են փոխել աշխարհը, իմաստ են գտնում այն ամենի մեջ ինչ անում են, և սիրում են ճկունություն։

4. Z Սերունդ (1997–2012)

Ծնվել են գաջեթների և տեղեկատվության հասանելիության հետ։ Չեն պատկերացնում կյանքն առանց տեխնոլոգիաների։

- Արժեքներ՝ արագություն, արդարություն, տեխնոլոգիաներ։
- Նրանք հոգ են տանում շրջակա միջավայրի մասին, ձգտում են ազնվության և անձնական ազատության:

Յուրաքանչյուր սերունդ արտացոլում է այն ժամանակը, որում մեծացել է և նպաստում դրա զարգացմանը։

GortsUp Academy

17 Jan, 12:43


Սերունդների տեսություն. Մաս 1

Սթրոս Հաուի սերունդների տեսությունը հնարավոր է կիրառել մարքեթինգում և վաճառքում։ Դրա էությունը կայանում է նրանում, որ այն մարդիկ, ովքեր ծնվել են միևնույն ժամանակ, կրում են նմանատիպ բազային արժեքներ։

Ահա սերունդների և նրանց արժեքների նկարագրությունները՝

1. Բեյբի բում (1946–1964)

Պատերազմից հետո մարդիկ երազում էին կայուն կյանքի մասին և կազմում էին ընտանիքներ, և ունենում շատ երեխաներ։

- Արժեքներ՝ աշխատասիրություն, հաջողություն, ընտանիք:
- Նրանք հավատարիմ են քրտնաջան աշխատանքի և կայունության գաղափարներին և սիրում են ապրել ըստ կանոնների։

2. X Սերունդ (1965–1980)

Մեծացել ենք փոփոխությունների դարաշրջանում՝ երբ ամուսնալուծությունները սովորական դարձան, կանայք սկսեցին ակտիվ կերպով աշխատել:

- Արժեքներ՝ ազատություն, գործնականություն։
- Սա «բանալիների սերունդն» է, քանի որ շատ երեխաներ հաճախ էին տանը մենակ մնում։ Նրանք գնահատում են ազատությունը և գիտեն՝ ինչպես հարմարվել:

GortsUp Academy

15 Jan, 09:35


Գույների տեսություն. Մաս 2

🟢 Կանաչ

Ազդեցություն՝ թարմություն, բնություն, առողջություն, հավասարակշռություն։ Կապվում է էկոլոգիականի և բնականի հետ։
Կիրառումը՝
- Օրգանական ապրանքներ
- Էկո ապրանքներ, առողջության հետ կապված ապրանքներ
- Դեղորայք և վիտամիններ

⚫️ Սև

Ազդեցություն՝ նրբագեղություն, հեղինակություն, ուժ։ Հաճախ օգտագործվում է էկսկլյուզիվ տպավություն թողնելու համար
Կիրառումը՝
- Բարձրակարգ ապրանքներ (ժամացույցներ, ավտոմեքենաներ, նորաձևություն)
- Պրեմիում ապրանքների փաթեթավորումներ
- Ապրանքներ մեծահասակների համար

⚪️ Սպիտակ

Ազդեցություն՝ մաքրություն, պարզություն, մինիմալիզ։. Հարմար է թափանցիկություն և թարմություն հաղորդելու համար:
Կիրառումը՝
- Կոսմետիկա, մաշկի խնամք
- Կենցաղային տեխնիկա
- Բժշկական և առողջապահական ապրանքներ:

GortsUp Academy

13 Jan, 13:50


Գույների տեսություն. Մաս 1

Վաճառքի մենեջերը կարող է ներկայացնել կոմերցիոն առաջարկ: Գույները առաջ են բերում հույզեր, ասոցացնելու հնարավորություն և ազդում հաճախորդի վարքագծի վրա: Ո՞ր գույներն են համարվում լավագույն ընտրություն պրեզենտացիայի համար:

🔴 Կարմիր

Ազդեցություն՝ էներգիա, բուռն զգացմունքներ, կիրք։ Ուշադրություն է գրավում և խթանում է իմպուլսիվ գնումները:
Կիրառումը՝
- Սնունդ (քաղցրավենիք, արագ սնունդ):
- Իսպառ վաճառք և զեղչեր:
- Էներգիայի հետ կապված ապրանքներ (օրինակ՝ սպորտային սարքավորումներ):

🔵 Կապույտ

Ազդեցություն՝ հանգստություն, վստահություն, կայունություն։ Հանգստացնում է և վստահություն հաղորդում։
Կիրառումը՝
- Ֆինանսական ծառայություններ (բանկեր, ապահովագրական ընկերություններ)
- Տեխնոլոգիական ապրանքանիշեր
- Բժշկական կամ առողջապահական ծառայություններ

GortsUp Academy

12 Jan, 08:41


Թոփ երեք պատճառներ, թե ինչու՞ առաջարկը կարող է չգրավել՝

🚫 Կոնկրետություն չկա։ Հաճախորդին անհրաժեշտ է հստակ տեղեկատվություն, թե ով եք դուք, ինչ եք առաջարկում: Վստահությունը ձևավորվում է անհատականացման միջոցով, իսկ ընդհանրական արտահայտություններով նամակները գրեթե միշտ անտեսվում են։

🚫 Պրեզենտացիա «կյանքի ցանկացած իրավիճակի համար»։
Հաճախորդին հետաքրքրում են միայն իր բիզնեսն ու խնդիրները։ Կոմերցիոն առաջարկի մեջ նա փնտրում է իր խնդիրների լուծումները։ Ոչ, դրա համար, պետք չէ կարողանալ կարդալ մտքերը։ Բավական է ժամանակ տրամադրել և լավ ուսումնասիրել ընկերությունը կամ բիզնեսը:

📌 Բարձրացնում ենք կոնտենտ մարքեթինգի արդյունավետությունը։

🚫 Իրական դեպքերի և կարծիքների բացակայություն։
Կարող է հաճելոի թվալ, եթե կայքում կամ պորտֆոլիոյում լինեն հիմնական հաճախորդների լոգոնները, դա ուշադրություն կգրավի: Բայց սա բավարար չէ։ Վաճառքի հսկայական աղմուկի մեջ հաճախորդը պետք է հասկանա, որ Ձեզ միանշանակ կարելի է վստահել: Մատնանշեք իրական դեպքեր, որտեղ արդյունքն ակնհայտ է՝ ի՞նչ արեցիք, ինչպե՞ս արեցիք և ի՞նչ եղավ:

GortsUp Academy

10 Jan, 11:35


Պատահում են, չէ՞, այնպիսի իրավիճակներ, երբ հաճախորդը փնտրում է ապրանք, բայց միևնույն ժամանակ չի արտահայտում իր կասկածներն ու մտահոգությունները։
Նման իրավիճակում վաճառողը պետք է ջանքեր գործադրի։ Եթե հաճախորդը ոչ կասկածներն է արտահայտում, ոչ էլ գնում է ապրանքը, նշանակում է, որ կասկածները մնում են չարտահայտված, որոնք բարդացնում են գործարքի ընթացքը։

🤔Չէ՞ որ, եթե առարկությունները բարձրաձայնվում են, դրանց հետ արդեն հնարավոր է դառնում աշխատելը։ Հնարավորություն կա հավելյալ տեղեկատվություն տալու, օրինակներ բերելու, տարբերակներ դիտարկելու։ Իսկ եթե առարկությունները մնում են ճիշտ և բարեկիրթ հաճախորդի «ներսում»՝ հաղորդակցման նման փորձերը բարդանում են։

🧐Այս տրամաբանությամբ, մենեջերը պետք է կասկածանքով մոտենա այն հաճախորդներին՝ ովքեր հավանություն են տալիս ամեն ինչին և համաձայվում են ամեն ինչի հետ։ Հնարավոր է նա ուզում է ասել «Ի՞նչ է սա նշանակում։ Ես Ձեզ չեմ հավատում! Դուք չեք կարող անընդհատ համաձայնվել ինձ հետ և այդքան ուշադիր լսել ինձ»: Մենեջերը կարող է խելացի քայլեր ձեռնարկել նման փակ հաճախորդին բացահայտելու համար:

GortsUp Academy

08 Jan, 12:51


Հնարավոր հաճախորդների հետ շփվելիս որսացեք բառեր, որոնք լիովին կներկայացնեն ձեր առաջարկի հնարավորությունները:

Ահա թե որ արտահայտություններին է պետք ուշադրություն դարձնել՝

👉դժվարություններ, առաջնահերթություններ, հարցեր,

👉 խոչընդոտներ, փորձված լինել, ընթացքի մեջ լինել

👉մենք աշխատում ենք նրա վրա…, շուկայի փոփոխություններ, գրեթե նորմալ լինել

👉ամեն ինչ նորմալ է, բավարար մակարդակի, հիացած չլինել։

🤔Ինչո՞ւ։ Հաճախորդները խոսում են նրա մասին, ինչն իսկապես կարևոր է իրենց համար: Սակայն շատերը փորձում են նվազեցնել խնդիրների լրջությունն ու մարտահրավերների նշանակությունը։

Այս խոսքերը նշանակում են, որ Ձեզ լավ հնարավորություն է ընձեռվել՝ մտնելու նրանց ընկերություն: Ամեն անգամ, երբ կլսեք այս արտահայտություններից որևէ մեկը, փորձեք ավելին իմանալ։

GortsUp Academy

07 Jan, 13:48


Խնդրահարույց հաճախորդներին նախապես ճանաչելու հատկությունը կօգնի կանխել՝ պոտենցիալ կոնֆլիկտային իրավիճակները և աշխատանքային դրական հարաբերություններ պահպանել:

Ահա բարդ հաճախորդների 10 հատկանիշներ, որոնցով կիսվել են դասընթացի մասնակիցները՝

✳️ Չափից դուրս բողոքներ ու դժգոհություններ հենց սկզբից
✳️ Անիրատեսական սպասելիքներ ու պահանջներ
✳️ Ագրեսիվ պահվածք և սպառնացող տոն
✳️ Աշխատակիցներին մանիպուլյացիայի ենթարկման փորձեր
✳️ Կանոններին և քաղաքականությանը հետևելու հրաժարվելը
✳️ Մանրուքների նկատմամբ չափազանց մեծ ուշադրություն
✳️ Մշտական համեմատություն մրցակիցների հետ
✳️ Աշխատակիցների մշտական մոնիտորինգի և հետադարձ կապի անհրաժեշտություն
✳️ Բացասական մեկնաբանություններ նախորդ փորձի վերաբերյալ
✳️ Չափից դուրս հաճոյախոսություններ հաճախորդին

⁉️Հարց՝ նշվածներից որո՞նք են միանշանակ, և որոնք են կախված ընկալումից և վերաբերմունքից:

GortsUp Academy

29 Dec, 07:54


Ի՞նչը կօգնի վաճառքի բաժնի ղեկավարին՝ արագ և ճշտգրիտ որոշումներ կայացնել։

Առաջարկում ենք օգտագործել հատուկ աղյուսակ, որտեղ կարտացոլվեն՝

👉 Գործարքների քանակը յուրաքանչյուր փուլում (qualify, develop, solution, proof, close)

👉 Ակնկալվող շահույթը (gross revenue)

👉 Գործարքի փակման հավանականությունը տոկոսներով

👉 Զուտ շահույթը (net revenue) = ակնկալվող շահույթը x գործարքի փակման հավանականությունը (%)

👉 Գործարքի յուրաքանչյուր փուլի համար օրերի մոտավոր քանակը, որն իրականացնում է կոնկրետ sale: Գործարքի ոչ ամբողջական ցիկլը, B2B վաճառքի դեպքում դա կարող է լինել 15 ամիս, բայց կոնկրետ գործարքի յուրաքանչյուր փուլ

👉 Գործարքի յուրաքանչյուր փուլի համար օրերի միջին քանակը՝ ըստ բաժինների: 

👉 Ընդհանուրը՝ գործարքների ընդհանուր քանակը, ընդհանուր շահույթը

👉 Պլանավորված շահույթը

👉 Ժամանակաշրջանի փաստացի կնքված պայմանագրերի գումարը

👉 Որքա՞ն գումար է մնացել հավաքելու՝ պլանավորված շահույթին հասնելու համար

GortsUp Academy

27 Dec, 07:47


Ըստ ի՞նչ չափանիշների եք ընտրում ընկերությունը:

Տարբերակներ (բազմակի ընտրության հնարավորություն)

-Բարձր աշխատավարձը
-Բարձր բոնուսները
-Կարիերայի աճի հնարավորությունը
-Հետաքրքիր առաջադրանքները
-Մթնոլորտը թիմում
-Ինչ-որ կաևոր գործի մեջ ներգրավվածությունը
-Աշխատանքի արդյունքը տեսնելը
-Հեռավար աշխատանքի հնարավորությունը
-Ընկերության արժեքները, նպատակը, առաքելությունը
-Այլ (կգրեմ մեկնաբանություններում)👇

GortsUp Academy

25 Dec, 12:43


iPhone-ը և արդյունավետ ուսուցումը. ո՞րն է կապը?

Որպեսզի iPhone-ը օգտակար լինի կրթության մեջ, առանձնացրել ենք Ձեզ համար որոշ հնարքներ՝

1️⃣ «Ֆոկուս» ռեժիմ՝ դասերի ընթացքում ուշադրությունը չշեղելու համար։
Երբ անհրաժեշտ է կենտրոնանալ ինչ որ բանի վրա կարող եք օգտագործել այս ռեժիմը։

2️⃣ Փաստաթղթերի սկանավորման հնարավորություն։
Հարմար է, երբ անհրաժեշտ է արագ սկանավորել կոնսպեկտները, նշումները կամ փաստաթղթերը: Մտեք «Նշումներ», սեղմեք տեսախցիկի պատկերի վրա և ընտրեք «Սկանավորել»: Արագ և միշտ հասանելի:

3️⃣ Կոնսպեկտ, երբ ձեռքի տակ նոթատետր չունեք
Նշումների մեջ դուք կարող եք ոչ միայն մուտքագրել տեքստեր, այլ նաև կազմել աղյուսակներ, նկարել դիագրամներ և պատկերներ: Իսկ Freeform հավելվածը թույլ է տալիս ստեղծել մտավոր քարտեզներ և գրել սթիքերների վրա:

4️⃣ Ֆոն՝ աղմուկի փոխարեն
Օգտակար հատկություն նրանց համար, ովքեր հաճախ են սովորում տանից դուրս։ Կառավարման վահանակում կտացրեք «Լսում» պատկերին, այնուհետև «Ֆոնային ձայներ» և ընտրեք համապատասխանը:

GortsUp Academy

23 Dec, 11:27


Տեխնիկա «Խնդրի ուժեղացում»

Երբ մենեջերները բախվում են հաճախորդների այնպիսի խնդիրների, որոնք հնարավոր է լուծել իրենց ապրանքի միջոցով, նրանք ձգտում են հնարավորինս շուտ առաջարկել իրենց լուծումը։ Օրինակ՝ եթե հաճախորդն ասում է՝

— Մեր կոմունալ ծախսերը շատ են։
Մենեջերը կարող է միանգամից պատասխանել՝
— Մեր ապրանքը կարող է կրճատել ծախսերը մինչև 20%-ով:

Այնուամենայնիվ պրոֆեսիոնալները նախևառաջ կարևոր հարցեր են ուղղում, որպեսզի հասկանան խնդրի բուն էությունը՝ նախքան լուծում առաջարկելը։ Օրինակ՝

- Դուք հաշվե՞լ եք՝ տարեկան որքան գումար եք կորցնում։
- Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել այս խնդրի լուծման համար։
- Ինչու՞ մինչև հիմա չի հաջողվել լուծել այս խնդիրը։
- Որքանո՞վ է Ձեզ համար կարևոր դրա լուծումը։
- Ի՞նչ օգուտ կտա Ձեզ խնդրի լուծումը։

Շատ հաճախ առաջ է գալիս հետևյալ հարցը՝ «Ձեզ հետաքրքրու՞մ է դրա արագ լուծումը: Իսկ եթե մենք Ձեզ առաջարկենք մի մեթոդ, որը Ձեզ հնարավորություն կտա խնայել մինչև 20%»:

Արդյունքում, Ձեր առաջարկները հետևյալ կերպ ներկայացնելով, Ձեր փաստարկները շատ ավելի համոզիչ եք դարձնում:

GortsUp Academy

22 Dec, 13:32


Ինչպե՞ս շրջանցել քարտուղարին ու հասնել որոշում կայացնողին:

Ցավոք սրտի, ամենաարդյունավետ մեթոդներից շատերը հիմնված են քարտուղարներին խաբեության վրա։ Սա է շուկայի իրականությունը։ Այնուամենայնիվ, մշտական խաբեությունը, նույնիսկ եթե լավ մտադրություններով է իրականացվում, անհարմարություն են պատճառում։

Առաջարկում ենք մի պարզ և էթիկական մեթոդ։

Փորձեք ուղարկել Ձեր առևտրային առաջարկը ցանկացած ընդհանուր կորպորատիվ էլհասցեի, որը Դուք կգտնեք ընկերության կայքում:

Երկու օր հետո նորից զանգահարեք և խնդրեք քարտուղարին միացնել Ձեզ որոշում կայացնողի հետ: Թող իմանան, որ դուք արդեն առաջարկ եք ներկայացրել և ուզում եք իմանալ, թե ինչ որոշում է կայացվել։ Այստեղ ոչ մի անազնիվ բան չկա։

Շատ քարտուղարներ պարզապես չեն ցանկանում հասկանալ, թե ուր և ինչ է ուղարկվել։ Իսկ եթե դուք արդեն խոսել եք ինչ-որ մեկի հետ ընկերությունում, նրանք կարող են արդեն փորձել Ձեզ հետ կապ հաստատել: Եթե նախօրոք իմանաք որոշում կայացնողի անունն ու ազգանունը, այս մեթոդն էլ ավելի լավ կաշխատի։

GortsUp Academy

20 Dec, 07:48


Եթե լսում ենք հետևյալ հարցը՝ «Իսկ ինչո՞վ եք ավելի լավը»: Պետք չէ անմիջապես պատասխանել սովորական դարձած տարբերակով՝ «մենք շուկայի առաջատարն ենք, ունենք մեր սեփական արտադրությունը, բարձր որակ և վերջերս քաղաքապետարանի կողմից մրցանակներ ենք ստացել»:

Պետք չէ դա ասել: Օգուտ չի տալիս:✖️

Ավելի լավ է նույն բանն ասել՝ հաշվի առնելով հաճախորդի շահերը՝ «Ձեզ հետաքրքրում է, թե ինչու ենք մենք ավելի լավը: Դուք պարզապես ավելի շատ կվաստակեք մեզ հետ՝

նախ, քանի որ մենք ունենք մեր սեփական արտադրությունը, և Դուք կունենաք մինչև 200% հավելագին։
Երկրորդը, մենք ապահովում ենք գերազանց որակ, հետևաբար, Ձեր կրկնակի վաճառքը կկազմի 15% կամ ավելի,
և երրորդ՝ մենք բազմաթիվ մրցանակներ ունենք, իսկ սա ձեր ընկերության համար տրաֆիկ կապահովի: Մարդիկ կգան դեպի Ձեզ:

«Ինչո՞վ եք դուք ավելի լավը» հարցին անմիջապես պատասխանում ենք՝ «Մեզ հետ Դուք ավելի շատ կվաստակեք...»

GortsUp Academy

18 Dec, 12:41


Ֆիտնես ակումբները գործի են դնում հայտնի տեխնիկան՝ առաջարկում են անվճար մարզում՝ որպեսզի հաճախորդը փորձի և անցնի արդեն վճարովի ծառայություններին։

Այս տեխնիկան իր մեջ խիստ հակադրություն է թաքցնում։ Մի կողմից անվճար ապրանքը բարձրացնում է թրաֆիկը՝ գնորդները սիրում են «անվճարը»։

Մյուս կողմից, անվճար ապրանքը վատ է փոխակերպվում նորմալ ծառայությունների՝ բարձր վճարով, քանի որ գնորդները
«անվճարները» չեն արժևորում։

Սա անշուշտ աղետ է։😱

Եթե դուք դադարեցնեք անվճար ծառայությունները, ապա թրաֆիկ չի լինի: Դուք առաջարկում եք անվճար ծառայություն, բայց այն միևնույն է լավ չի վաճառվում:

Ի՞նչ անել։🤔

Տարբերակներից մեկը լրիվ անվճարի փոխարեն փոքր վճար մտցնելն է և անվճար ծառայությունը վճարովիի վերածելը:

Օրինակ՝ Ֆիթնեսի անվճար մարզման համար սահմանել 1000 դրամ, որը մեր ժամանակներում այլևս փող չէ: Եվ արդյունքում նա ստանում է վճարովի ծառայությունների գերազանց կոնվերսիա 60%-ի տեսքով։

GortsUp Academy

16 Dec, 12:37


Աշխատանքը վաճառքի ոլորտում ոչ միայն բարձրացնում է եկամուտդ, այլ նաև փոխում է կյանքդ։

Ահա 3 հմտություն, որոնք ձեռք ես բերում․

1️⃣ Դիմացկունություն մերժումների նկատմամբ։ Միշտ չէ, որ «այո» ես լսում, բայց ժամանակի ընթացքում սովորում ես ավելի հանգիստ ընդունել մերժումները։ Սա քեզ դարձնում է համարձակ նոր բաներ փորձելու համար։

2️⃣ Էմպատիկ լսելու ունակություն։Ուշադիր լսելով հաճախորդներին՝ սովորում ես հասկանալ նրանց կարիքներն ու դրդապատճառները։ Արդյունքում զարգացնում ես նույնիսկ սուտը զգալու ունակություն։

3️⃣ Սեր ինքդ քո հանդեպ։ Հասնելով հաջողությունների՝ բարձրացնում ես ինքնավստահությունդ, սահմանում անձնական սահմաններդ և սովորում հարգել սեփական հետաքրքրությունները։

Ուզո՞ւմ ես զարգացնել քեզ ու քո հմտությունները։ Մեկ քայլ մոտեցիր հաջողությանը՝ սկսելով վաճառքների ոլորտում։

GortsUp Academy

14 Dec, 06:18


https://www.youtube.com/watch?v=XfMt2jtbW3Q

Աուդին չի խոսում մեքենայի տեխնիկական մանրամասների մասին։ Այն համեմատում է R8 վարելու զգացողությունները տիեզերական թռիչքի հետ։ Վարելիս զգում ես էներգիա, ազատություն և հզոր ուժ, որոնք օգնում են հասնել նպատակներիդ։

Վաճառքի մենեջերը կարող է սա օգտագործել այսպես. նախապես ընտրել պատկերավոր ու պարզ համեմատություններ, որոնք կհասկանան հաճախորդները։

Զրույցի ընթացքում նկարագրեք ապրանքը այնպես, որ լսողը զգա այն․ «Պատկերացրեք, որ․․․»։ Օրինակ՝ «Պատկերացրեք, որ սահում եք լեռնային ոլորապտույտ ճանապարհով, արագանում եք, շրջանցում խոչընդոտները։ Զգում եք, որ ամեն ինչ ձեր ձեռքում է։ Բայց հանկարծ՝ անդունդ։ Նույն կերպ են մարդիկ իրենց զգում, երբ կանգնում են տուն կորցնելու վտանգի առաջ՝ առանց ապահովագրության»։

Ուզո՞ւմ եք սովորել նման տեխնիկաներ։ Գրանցվեք «Վաճառքի բաժնի մենեջեր» դասընթացին։

GortsUp Academy

13 Dec, 12:05


https://www.youtube.com/watch?v=NkDivlt6nhw

Մոտիվացիայի 5 փուլերը վաճառքի բաժնի համար՝

1. Մատնանշեք աչքի ընկնողներին։ Հրապարակայնորեն մատնանշեք նրանց, ովքեր գրանցել են լավագույն արդյունքները։

2. Հաջորդ ամսվա համա նպատակ սահմանեք: Ոգևորեք, որ սա կլինի ամենաշահութաբեր ամիսը։

3. Խոսեք գումար վաստակելու նոր հնարավորությունների մասին։ Առանց կոնկրետությունների, բայց պարզ ու հասկանալի։

4. Հիշեցրեք գումարային մեծ նպատակների մասին, որոնց համար կարող եք գումար վաստակել հաջորդ ամսվա ընթացքում, օրինակ՝ տուն, մեքենա, բնակարան։

5. Կազմակերպեք թիմային միջոցառումներ: Մենեջերներին ժամանակ տրամադրեք՝ աշխատանքային ժամերին հանգստանալու և զվարճանալու համար՝ ընկերության հաշվին։

GortsUp Academy

02 Dec, 02:57


📚 Նեյրոնային ցանցեր, որոնք կդառնան անփոխարինելի օգնականներ ուսուցման գործընթացում։

Այս գործիքները կարագացնեն գիտելիքների յուրացումը և կօգնեն ձեզ ծանոթ գործընթացներին և առաջադրանքներին այլ տեսանկյունից նայել: Առաջադրանքների ավտոմատացումից մինչև անհատականացված առաջարկություններ՝ նեյրոնային ցանցերն օգնում են կրթությունն ավելի արդյունավետ դարձնել:

Ինչ տարբերակներ է կարելի ավելացնել նշվածներին: Ուրախ կլինենք տեսնել ձեր կողմից առաջարկված տարբերակները ևս 🧠

💬 DeepL
🔍 Perplexty
🖼 Gamma AI
🖼 Dream by Wombo

GortsUp Academy

01 Dec, 03:47


SPIN վաճառքի մեթոդի հենց սկզբից ձախողման ամենահեշտ ճանապարհը հաճախորդին ստիպելն է կարծել, որ իրեն հարցաքննում են:

Օրինակ Ձեզ իրոք կարող են անհրաժեշտ լինել հետևյալ տեղեկատվությունները՝

- Ինչպիսի՞ սարքավորումներ է օգտագործում հաճախորդը։
- Արդյո՞ք երկար ժամանակ է, ինչ օգտագործում է այն։
- Ինչպիսի՞ մասեր է օգտագործում։
- Դրանք բոլորը միատեսա՞կ են, թե՞ տարբեր։
- Իսկ նախկինում նա օգտագործե՞լ է այլ տեսակներ։
- Ո՞վ է պատասխանատու դրանց պատշաճ ծառայության համար։
- Իսկ ինչպե՞ս է դա իրականացվում։

Հարցերն արդեն բավականին շատ են, իսկ Դուք դեռ ուշադրության արժանի ոչինչ չեք իմացել։

Այդ պատճառով, խոսակցության սկզբում փորձեք ուղղել ավելի ընդհանրական հարցեր, օրինակ՝ «Կօգնե՞ք ինձ հասկանալ Ձեր արտադրական հիմնական գործընթացը, ինչպե՞ս է այն հիմա կազմակերպվում»։ Ամենայն հավանականությամբ, դուք կստանաք միանգամից վերը նշված մի քանի հարցերի պատասխանները, իսկ մնացածի պատասխանները սահուն կերպով կստանաք խոսակցության ընթացքում։

GortsUp Academy

30 Nov, 09:18


Как влиять на человека с помощью цвета

Автор

GortsUp Academy

25 Nov, 10:18


Անձնական նամակները 90%-ով կխթանեն՝ քլիքների քանակի ավելացմանը։

Անհատականացումը հաճախորդին օգնում է զգալ ինչպես սեփական անձի եզակիությունը, այնպես էլ ավելի սերտ կապը ապրանքանիշի նկատմամբ։ Բայց սրանք ընդհանրական բառեր են։ Ահա, թե ինչպես է հնարավոր օգտագործել անհատականացումը՝ կոնկրետ գործնական խնդիրների լուծման նպատակով։

1️⃣ Անհատականացումը օգնում է սահմանել թիրախը ընկերություններում։ Կենտրոնանալով հաճախորդի բիզնեսի մեծության և ոլորտի վրա, Ձեր ապրանքանիշի հետ դրա փոխազդեցության աստիճանի վրա՝ հնարավոր է դառնում ավելի հեշտ հասկանալ՝ թե ում հատկացնել առավելագույն ջանքեր և ժամանակ։

2️⃣ Թիրախը սահմանելով, հնարավոր է դառնում իրականացնել ավելի խորը հետազոտություններ, և ուսումնասիրել, գնման մասին որոշում կայացնող մարդկանց՝ անձնային հատկանիշներն ու նախասիրությունները։ Իսկ սա նշանակում է՝ անհատականացնել բոլոր նյութերը, որպեսզի հասնեք ցանկալի արդյունքի։

3️⃣ Վաճառքից անմիջապես հետո՝ հաճախորդի հետ փոխհամագործակցումը չի դադարում։ Իսկ անհատականացումն օգնում է պահպանել և բարելավել այն՝ բովանդակություն տալով և նոր առաջարկներ ներկայացնելով, ներառյալ՝ էլփոստով ուղարկվող համապատասխան ծանուցումները։

Բացի դա, հաճախորդի մասին տեղեկատվության հավաքագրումն ու վերամշակումը և դրա պատշաճ օգտագործումը օգնում է խուսափել դժգոհություններից և խնդիրներից՝ գործարքի բոլոր փուլերում և դրա ավարտից հետո փոխգործակցության ընթացքում: Ի վերջո, հաճախորդը ստանում է ոչ միայն ստանդարտ առաջարկների փաթեթ, այլ եզակի առաջարկներ, որոնք հատուկ են միայն իրեն: Այսինքն, ավելանում է ոչ միայն կոնվերսիան, այլև վաճառքի միջին արժեքը ինչպես նաև LTV-ն։

GortsUp Academy

22 Nov, 04:01


2025 թվականին վաճառքի մենեջեր դառնալու 6 պատճառ

1️⃣ Բարձր պահանջարկ։ ԸՆկերությունները ակտիվորեն ընդլայնում են վաճառքը, բոլորն ունեն նորեկների կարիքը։

2️⃣ Կարիերայի արագ աճ։ Վաճառքը այն քիչ ոլորտներից մեկն է, որտեղ հնարավոր է կարիերայի արագ աճ գրանցել։

3️⃣ Ճկուն եկամուտ։ Ձեր եկամուտը կախված է արդյունքներից՝ որքան լավ է վաճառքը, այնքան բարձր են բոնուսները։ Դուք կտնօրինեք Ձեր եկամուտը։

4️⃣ Օգտակար հմտություններ։ Հաղորդակցման հմտությունները, որոնք վաճառքում են զարգանում, պետք են գալու կյանքի ցանկացած բնագավառում։

5️⃣ Հեռավար աշխատանքի հնարավորություն։ Ժամանակակից տեխնոլոգիաները, թույլ են տալիս աշխատել աշխարհի ցանկացած կետից՝ ընձեռելով ավելի շատ ազատության և հարմարվետության հնարավորություն։

1. Բիզնեսի բացման հմտություններ։ Բոլոր նրանք ովքեր ցանկանում են սկսել բիզնես, պետք է տիրապետեն վաճառքի և բանակցություններ վարելու հմտություններին։

Իսկ այս մասնագիտությունը ձեռք բերել հնարավոր է՝ «Վաճառքի բաժնի մենեջեր» դասընթացի ընթացքում։ Գրանցվեք մինչև դեկտեմբերի 1-ը և ստացեք 40% զեղչ՝ ցանկացած փաթեթի համար։

GortsUp Academy

20 Nov, 12:12


Վաճառքի թոփ երեք տեխնիկաները, որոնք պետք է իմանան բոլոր սկսնակները։

1️⃣ SPIN-վաճառքներ։ Այս տեխնիկան օգնում է ավելի լավ հասկանալ հաճախորդի կարիքները։ **** Ուղղեք հարցեր, որորնք կբացահայտեն խնդիրն ու իրադրությունը, իսկ հետո ցույց տվեք, թե Ձեր ապրանքը ինչ լուծում կտա իր խնդրին։

2️⃣ Upsell։ Հաճախորդին առաջարկեք ապրանքի բարելավված տարբերակը կամ լրացուցիչ ծառայություն։ Այդպես նա ավելի շատ օգուտ կունենա, իսկ դուք կբարձրացնեք Ձեր վաճառքի միջին չափը։

3️⃣ Cross-sell։ Առաջարկեք հարակից ապրանքներ, որոնք կհամալրեն հիմնական գնումը։ Դա կօգնի հաճախորդին ստանալ լուծումների ամբողջական հավաքածու, իսկ դուք կբարձրացնեք վաճառքի տոկոսը։

Այս և այլ վաճառքի տեխնիկաները մենք սովորեցնում ենք «Վաճառքի բաժնի մենեջեր» դասընթացի ընթացքում։

GortsUp Academy

11 Nov, 04:43


Ինչպե՞ս արձագանքել հաճախորդների առարկություններին:

💬 Ես գումար չունեմ

Ի՞նչ, իսկապե՞ս ընդհանրապես չունեք: Եկեք զեղչ կանենք։

Ես հասկանում եմ ձեզ, բյուջեն իրոք կարևոր հարց է։ Եկեք քննարկենք հնարավոր տարբերակները: Մենք կարող ենք առաջարկել մաս-մաս վճարում՝ ձեր գործը հեշտացնելու համար: Դուք կարող եք ստանալ Ձեր ցանկալի արդյունքը հիմա իսկ վճարել ավելի ուշ։

💬 Թանկ է

Եթե դուք ավելի շատ գումար ունենաք, ապրանքը ավելի էժան կթվա։

Ես ճի՞շտ հասկացա, Ձեզ միայն գի՞նն է խանգարում։ Իսկ ընդհանուր առմամբ, Ձեզ դուր է գալիս ապրանքը և ցանկանում եք ստանալ այն:


💬 Ես պետք է մտածեմ

Եկեք միասին մտածենք

Իհարկե, դա միանգամայն բնական է։ Ասացեք խնդրեմ, ի՞նչն է Ձեզ խանգարում հիմա որոշում կայացնել։

GortsUp Academy

11 Nov, 03:40


Сofix-ի կիրառած վաճառքի տեխնիկան վաճառքը ավելացրել է 50%-ով։
Tele2 հեռահաղորդակցության օպերատորը սկսել է համագործակցել սրճարանների հետ 2017 թվականից ի վեր: Նրանք կողք-կողքի կետեր են բացում։ Սրճարանի հյուրերը ստանում են զեղչեր Tele2-ից գնումներ կատարելու դեպքում, իսկ Tele2-ի հաճախորդները ստանում են անվճար սուրճ:
Այս համագործակցությունը 50%-ով ավելացրել է վաճառքը։
Ի՞նչ ինսայթ կարող է ստանալ վաճառքի մենեջերը:
Ուսումնասիրեք ձեր թիրախային լսարանի շահերն ու կարիքները: Այս կերպ Դուք կարող եք հաճախորդներ գտնել ամենաանսպասելի վայրերում։
Ի դեպ, երևի հենց դրա համար էլ Երևանում ucom-ի կողքին cofix բացվեց։

GortsUp Academy

11 Nov, 02:39


Վաճառքի այս մեթոդը շատ հաճախ է կիրառվում Երևանում՝

Bar B.Q. Հյուսիսային պողոտայում, ամեն անգամ, երբ գնում եմ այնտեղ, իմ հիմնական պատվերից զատ առաջարկում են նաև որևէ լրացուցիչ բան՝ սոուս կարտոֆիլի համար, կոլա՝ պիցցայի համար։

Սա նաև աշխատում է DoDo-ում և KFC-ում։

Ուստի, եթե լրացուցիչ ապրանք առաջարկելու հնարավորություն ունեք, միշտ առաջարկեք այն։ 99% դեպքերում ձեզ կմերժեն, սակայն վաճառքը գումար աշխատելու հմտություն է՝ չնայած 100-ից 99 ՈՉ-ին։

Բաժանորդագրվեք, մեզ մոտ կգտնենք ամեն ինչ վաճառքի մասին։

GortsUp Academy

10 Nov, 19:39


Ինչպես պատասխանել որբ հաճախորդը ասում է ինչ արժե
Եթե հաճախորդը հարցնում է մինչև պրոդուկտի հետ ծանոթանալը, ապա պատասխանում ենք այսպես
եկեք սկզբում հասկանանք ինչ սպասելիքներ ունեք պրոդուկտից կամ ծառայությունից, արդյունքնում կհասկանանք պրոդուկտի կամ ծառայության որ տարբերակն է Ձեզ համապատասխան

Եթե արդեն ծանոթ է պրոդուկտին ապա պատասխանեք այսպես

1․սկսեք ամենաթանք փաթեթից

2․ թվարկեք հնարավորությունները

3․կապեք պրոդուկտի առավելությունները հաճախորդի պահանջմունենքերի հետ

4․գինը նշելուց հետը դադար վերցրեք

5․եթե հաճախորդը մտածում է Ձեր առաջարկի շուրջ, մի շտապեք զեղչեր առաջարկել

GortsUp Academy

10 Nov, 18:38


հաջողված լուծումներ որոնք կիրառել է բիզնեսը վաճառքների ավելացման համար

1. McDonald's-ը հավաքման գծի գաղափարը վերցրել է արդյունաբերական արտադրությունից և կարողացել է համբուրգերներ ստեղծել 30 վայրկյանում և սպասարկել տարեկան 69 միլիոն հաճախորդի:

2. Apple-ը մանրածախ խանութները վերածել է բուտիկների, որոնք առաջարկում են յուրահատուկ փորձառություններ: Այս գաղափարը գալիս է շքեղ ապրանքանիշի կետերից: 2024 թվականին ամբողջ աշխարհում կօգտագործվի 2,2 միլիարդ սարք։

3. Toyota-ն Կայզենի սկզբունքը վերցրել է ճապոնական մշակույթից։ Այս սկզբունքով ընկերությունը կրճատեց ծախսերը 20%-ով և դարձավ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը։

Այսպիսով, զարգացրեք հասկացողությունը և անընդհատ գողացեք լավագույն գաղափարներն ու գործելակերպերը՝ փոփոխություններ կատարելու համար:

GortsUp Academy

10 Nov, 16:27


Ինչո՞ւ են ընկերությունները հնարավորություն տալիս՝ կարճ ժամանակով անվճար օգտվել իրենց ծառայություններից։

Ի՞նչ վաճառքի տեխնիկա է սա, վերջում ես ձեզ insight կներկայացնեմ։

Վառ օրինակ է Telegram պրեմիումը։ Դուք կարող եք անվճար օգտվել հիմնական ծառայություններից, բայց պետք է վճարել ավելի ընդլայնված ծառայությունների համար։

Այստեղ օգտագործվում է Upsell տեխնիկան։ Դրա էությունը կայանում է նրանում, որ հաճախորդը ստանում է ավելի առաջադեմ ծառայություն ավելի բարձր գնով:

💡 Insight վաճառքի մենեջերի համար՝ եթե հնարավոր է, թույլ տվեք հաճախորդին անվճար փորձել հիմնական ծառայությունները: Կամ թույլ տվեք այն հաճախորդին, ով արդեն ձեռք է բերել պրեմիում փաթեթները։

GortsUp Academy

10 Nov, 16:27


☕️ Starbucks-ի վաճառքի լավագույն օրինակը, վերջում ես ձեզ Insight կներկայացնեմ։
Starbucks-ը գումար է աշխատում հեյթերների հաշվին, նրանք գնել են Seattle's ցանցը, որը ներկայացվել է որպես ՈՉ Starbucks:

Նրանք, ովքեր ատում են Starbucks-ը, գնում են Seattle's best: Նրանք, ովքեր սիրում են Starbucks, գնում են Starbucks: Իսկ ընկերությունը գումար է ստանում թե՛ հեյթերներից, թե՛ Starbucks-ի սիրահարներից։

💡 Այսպիսով, ահա վաճառքի մենեջերի Insight-ը: Տվեք ընտրության պատրանք: Ե՞րբ Ձեզ հարմար կլինի հանդիպել։ Արդյո՞ք Ձեզ հարմար է հանդիպել այսօր ժամը 12:00-ին, թե՞ վաղը ժամը 14։00-ին:

GortsUp Academy

18 Sep, 13:57


Так проходят смешанные лекции: часть группы подключается онлайн

– Подключение Google Meet

– Качественный звук через микрофон DJI

– Параллельно транслируем презентацию и видео из аудитории

– Взаимодействие лектора с онлайн-студентами через Telegram-чат

GortsUp Academy

17 Sep, 07:50


Уже 5-й поток курса “Профессия Менеджер по продажам“

Как мы усилили продукт после глубокого исследования:

– Обновили аудиторию, мебель, проектор
–Уменьшили размер групп
– Внедрили тестирование знаний и обратную связь после каждого модуля

GortsUp Academy

09 Sep, 14:16


We are ready to start

GortsUp Academy

30 Aug, 11:52


Наш 4-й поток успешно завершен. 28 студентов получили сертификаты и уже отправляют резюме в нашу отдел кадров для трудоустройства. Мы гордимся их успехами и с нетерпением ждем запуска 5-го потока, который начнется 9 сентября. Присоединяйтесь к нам, чтобы построить свое будущее!

Մեր 4-րդ հոսքը հաջողությամբ ավարտվեց։ 28 ուսանողներ ստացան իրենց սերտիֆիկատները և արդեն ուղարկում են ռեզյումեները մեր HR թիմին՝ աշխատանքի տեղավորման համար։ Հպարտ ենք նրանց հաջողություններով և անհամբեր սպասում ենք 5-րդ հոսքի մեկնարկին, որը կսկսվի սեպտեմբերի 9-ին։ Միացեք մեզ՝ ձեր ապագան կառուցելու համար!

GortsUp Academy

16 Jul, 16:12


Стартовал 4-й поток курса «Профессия: Менеджер по продажам» 🔥🔥

GortsUp Academy

12 Jul, 07:18


https://www.youtube.com/watch?v=vtUkYIcB4SE

Пятница — время чего-то лайтового

GortsUp Academy

11 Jul, 08:27


Сегодня 10 лет как я работаю программистом. Ситуация усугубляется тем, что не абы каким, а C++ программистом.

Я всё ещё люблю программировать. Хотя, конечно, я буду плеваться от питона, тут без вариантов.

И я даже не разочаровался в индустрии. Наверное потому что я никогда не был ей очарован. Корпорации, деньги, проекты, инвестиции - я не за этим шёл. Да и некуда было идти, не было этого вашего айти и слова "айтишник", когда я захотел быть программистом. Я хотел научиться писать программы и чтобы компьютер делал бррррр. По возможности, чтобы на экране было красиво, но необязательно. А фаанги, си-левелы, митинги и полезный инкремент для стейкхолдеров пусть исчезают хоть завтра. Но деньги оставьте.

В среднем, индустрия айти очень классная. Среднего уровня специалист (я вкладываю всё моё уважение в это понятие) будет чувствовать себя хорошо. Средняя зарплата и средняя работа в нашей сфере - это огромное счастье для большинства людей на планете. На орбите, кстати, тоже, потому что астронавты получают не сильно больше, а иногда даже меньше. Проблемы начинаются тогда, когда ты хочешь быть выше среднего, по навыкам, по зарплате, по ответственности. К этому не все готовы, не все хотят и не все могут. Как с этим справляться я расскажу вам через 10 лет.

А сегодня отвечу на 10 вопросов, на которые я хотел бы знать ответ 10 лет назад.

1. Как научиться программировать?
Программировать.
Лекции, доклады, курсы, книги - это всё очень нужно и полезно. Но в итоге лучше всего помогает писать код руками.

2. Нужно ли решать литкод?
Можно.
Если тебе весело или у тебя есть цель - вперёд. Кстати, это универсальный совет.

3. Какие языки программирования учить?
Любые.
Кроме питона (кстати, это подсказал копайлот и я с ним 100% согласен). Первым выбери тот, который тебе по вкусу. Обрати внимание на языки с разными парадигмами. Но если C++ мультипарадигменный, то это не значит что надо учить только его. Ни в коем случае.

4. Как придумать пет-проект?
Никак.
Не надо. Тебе не нужен пет-проект. Но если тебе весело или у тебя есть цель - вперёд. Иными словами, пет-проект найдёт тебя сам.

5. Какие книги по программированию читать?
Никакие.
А когда прям захочется - любые. Ищи то, что тебе интересно прямо сейчас и в какой книге об этом написано. Читать от корки до корки не обязательно. Может быть даже вредно: очень сильно убивает мотивацию, приводит в уныние и вызывает синдром самозванца, потому что не всё что написано в книгах будет сразу понятно. Иногда тут как в компьютерной игре, нужно немного подкачаться, а потом идти дальше. Это нормально.

6. Сколько денег просить?
Просить надо все деньги.
Если тебе мало или если кажется, что тебя недооценивают. Никто никогда не придёт и денег просто так не даст. Особенно если ты в индустрии по зову сердца, а не за деньгами - не забывай что деньги это важная часть происходящего.

7. Как найти работу программистом?
По знакомству. По рекомендации. Но не обязательно.
Самое главное не найти, а выбрать. Главный критерий - проект и люди. Если тебе некомфортно с этими людьми - оно тебе не нужно. Это, кстати, универсальный совет. Во вторую очередь - по зарплате. Самая большая ошибка - ставить деньги на первое место.

8. Как проходить собеседования?
Готовиться.
Повтори то, что обязательно спросят. Проговори то, зачем ты вообще пришёл на собеседование. Теперь проговори то, что ты на самом деле ответишь когда тебе зададут этот вопрос. И не забывай, что не только тебя собеседуют, но и ты присматриваешься к людям и условиям.

9. Пригодится ли высшее образование?
Если оно у тебя будет - пригодится.

10. Стоит ли становиться программистом?
Если ты задаешь этот вопрос, ты уже знаешь ответ.

Бонусный вопрос: Сколько денег заработал?
400к$ после налогов.

Через 10 лет узнаю ещё чего, обязательно расскажу! А пока подписывайтесь на телеграм канал Айти Тудэй, будем проживать эти 10 лет здесь.

GortsUp Academy

08 Jul, 08:21


Наглядный пример того, как VR сможем применять в жизни

И сразу 2 бизнес-идеи:

— Разработка VR-аппок для фитнес-залов
— Внедрение VR-геймификации для уменьшения отказов от абонемента в зале

GortsUp Academy

07 Jul, 05:08


А вот та книга с красной обложкой, название которой я забыл в интервью

«От хорошего к великому» в своё время произвела впечатление

10 мыслей из книги

1. Для великих компаний деньги - не цель, а средство.

2. У великих компаний всегда талантливые руководители.

3. Руководители 5-го уровня берут на себя ответственность за ошибки и не хвастаются успехами. Благополучие компании для них важнее собственного.

4. Руководители великих компаний не пытаются сделать сотрудников дисциплинированными и повысить их мотивацию. Они нанимают только дисциплинированных и мотивированных людей.

5. Компания может стать великой при совпадении трех факторов:
• Сотрудники делают то, что любят.
• Сотрудники делают то, что умеют лучше других.
• Руководство использует правильную экономическую модель (которая приносит деньги).

6. Технологии стимулируют рост компании, но не делают ее великой.

7. Великие компании со стороны кажутся обычными, однако в них работают энергичные люди, которые готовы работать на износ ради общего успеха.

8. Выдающихся результатов невозможно добиться сразу - только через последовательные улучшения.

9. В великих компаниях руководят с помощью вопросов, а не ответов, вовлекают в диалог и спор, но не в конфликт, обсуждают ошибки, но не обвиняют.

10. Главный капитал великих компаний - люди.

В комментарии положу аудиоверсию и текстовую саммари

GortsUp Academy

05 Jul, 11:23


Интервью с сооснователем Yerevan Economics School PhD in Economics Рубеном Ениколоповым

Внутри
— Потенциальные точки роста экономики Армении

— Современный формат экспресс-образования

— Влияние на компании постоянного обучения сотрудников