InfoZone @infozoneam Channel on Telegram

InfoZone

@infozoneam


Լուրեր Հայաստանից և աշխարհից

InfoZone (Armenian)

InfoZone չափազանց ազատ լրահոս է, որը ավելի քան 100,000 օգտատեր է հետաքրքրում ևառաջարկում է լուրեր Հայաստանից և աշխարհից: Այն պարբերաբար առաջացնում է վերջին լրահոսները, լուրերի պատերազմի հարցերը և այլ հետագա տեղադրումներ: Սա լրահոսը ներառում է ներառամթելը ճանապարհից դուր գալու լավ ճանապարհ, որը կարող եք հարկավորված: Ոչ մի լրահոս չէ թե վարդարանություն, ոչ է արտակարգ հարկավորություն: InfoZone-ը առաջարկում է հայերի որոշ ֆունկցիաներ՝ լրահրապաշառող և մտածությունները շարունակ հանելու, ներառական շտեմարաններից կոտրալելու, բնօրինակները հսկա՞լվելու եւ այլ հարցերը լուրերից երգությկամանում է՝ բացառապելու մեզ պէ՛տք առանց բացահայտման այսպես որ, եթե դուք գտնում եք ձեր ուղաթ էջում ոչ մի վզլա՞նդուն արինք սուրբ: Ծանոթեք InfoZone-ին: Այստեղ հաճախ կգտեք թրևան հումորային: Համոզվեք, որ InfoZone-ը պատրաստ հետմուտքի համար: Արյանսանան ընկերները՞ Միաժամանակ եք ջնջում Ձեր կայքերը և դիտում լրահոսները: InfoZone-ը մեզ առաջատոգորենը և վերջինը է հայաստանային լրահոսները և հետագա հետազոտու չափսերը, որոնք ցանկանում են համազգեստային եւ դառնալու ճանապարհ: Ուրից ում InfoZone-ը ներկայանում է արտագրությունները ղեկավարելու և վերջին նորությունները և առավելագույնը, InfoZone-ը կլինի Ձեզ հաջող լրահան թեման այսպես, որ դուք էլ սիրում եք այդ զբոսայոչությունը: Բարձր ըմպելը, շնո՜րհ գրած վերջին տեսակետը և վերջին լրահոսները, լրահոսեք InfoZone-ից այստեղ: Եթե Ձեզ ստացել է ուղարկումը, որոնք վրասավել են InfoZone-ից, ապա այնպես պետք է InfoZone-ի տեղադրեք ստեղ չափազանց մայրայի, որ անկանս է հաջորդելու արտացոլությունը և հետագա պատերազմը: Կայքի մասին, այլ քաղաքական և սպորտային լրահրամատոյը և այլ տեղադրումները սմբակառակուեք InfoZone-ից:

InfoZone

18 Jan, 05:43


Արդեն բոլորն են մեղավոր

Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը գործնականում անձնական խոր վիրավորանք հասցրեց բանակային ծառայության մեջ եղած, այժմ ծառայող, առաջիկայում զորակոչվելիք տղաներին, նրանց ծնողներին, հատկապես՝ մայրերին: Ի լրումն ամենի, Նիկոլ Փաշինյանի խոսքը սրբապղծություն ու աններելի վիրավորանք է իր իսկ մեղքով զոհված մեր հազարավոր տղաների լուսավոր հիշատակի հանդեպ:

📌Ի՞նչ է ստացվում: Փաստորեն, Փաշինյանը իր գործած աղետների նոր «մեղավորներ» է գտել: Սկզբում «մեղավոր» էին «նախկինները», ռուսները, գեներալները, այլ բարձրաստիճան զինվորականները: Հիմա արդեն Փաշինյանը որոշել է, որ մեղավոր են ծնողները, որոնք իրենց որդիներին սխալ են դաստիարակում: Միաժամանակ, Փաշինյանը մեղադրում է տղաներին՝ հայտարարելով, որ նրանք... տղա չեն, այլ, խոսակցականով ասած՝ «մամայի բալիկներ»:

Սա և՛ մեղադրանք է Փաշինյանի կողմից, և՛ խոր անձնական վիրավորանք: Այսինքն, Փաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալու: Արդյո՞ք չի ստանալու: Բայց նույնիսկ դա՝ մի կողմ: Առանցքայինն այն է, որ Փաշինյանը համարձակվում է վիրավորել ու մեղադրել տասնյակ հազարավոր ծնողների ու հատկապես մայրերի, որ անասելի դժվարություններով մեծացրել են իրենց զավակներին, ուղարկել բանակ, իսկ հետո, Փաշինյանի վարած ձախավեր «քաղաքականության» պատճառով, նրանցից շատերը «սև թուղթ» են ստացել, շիրմաթումբ՝ «Եռաբլուրում», հիմա նաև՝ մեղադրանք ու վիրավորանք: Իսկ շատերն էլ արդեն քանի տարի է՝ կքած են հաշմանդամ դարձած զավակին խնամելու հոգսերի տակ:

Մի խոսքով, էլի մեղավոր են բոլորը: Դե, իրենից բացի: Իսկ Փաշինյանը մի հարցում իրավացի է. երևի իսկապես մեղավոր ենք բոլորս: Բայց միայն այն հարցում, որ դեռ ինքն ու իր խմբակն են Հայաստանում իշխանության:

InfoZone

18 Jan, 04:36


https://past.am/?p=389823&l=am#gsc.tab=0

InfoZone

15 Jan, 14:02


Բթամիտներով դեպի պատերազմ

🔴 ՔՊ֊ականները 44֊օրյա պատերազմից առաջ միաբերան պնդում էին
Թուրքիան չի խառնվելու հակամարտությանը։

Հիմա էլ պաշտպանության նախարարն է պնդում էսկալացիայի հիմքեր չկան...

Իսկ միայն քաղաքականապես տհասները չգիտեն, որ էսկալացիայի հիմք չի լինում, լինում է նպատակ, իսկ եթե թիրախը ղեկավարվում է մի խումբ բթամիտների կողմից, ապա դրանից լավ հիմք ուղղակի չեն գտնի...

📌Ի դեպ, 44֊օրյայից առաջ Նիկոլ Փաշինյանը հոխորտում էր
չկասկածեք իմ հրամանատարական հատկությունների վրա։

Չկասկածեցիք, արդյունքը տեսաք։

❗️Ու հիմա նույն հրամանատարով էլի նետվում եք եռացող կաթսայի մե՞ջ...

Լավ ե՞ք, ժողովուրդ...

InfoZone

15 Jan, 11:16


Ամենախոշոր գործարքը. Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլար

InfoZone

14 Jan, 09:39


❗️Կարևոր

Այն, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մոլորեցնում, եթե կուզեք՝ ցանկանում է հիմարացնել հանրությանը, ակնհայտից էլ ակնհայտ է:

Կարդացեք այստեղ...

InfoZone

13 Jan, 20:14


❗️Պատերազմը թակում է մեր դռները

InfoZone

11 Jan, 14:13


⛔️ Հայկական պետության ավարտը

Քանի որ նիկոլական թափառախումբը որոշել է հաճոյանալ իր օտարերկրյա տերերին և դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից Ռուսաստանը հայտարարեց, թե որոնք կլինեն դրա հետևանքները։

Հիմա բթամիտների ականջներից կախվող լապշաներից անդին մի քանի հստակ հարց։

Ո՞ւր են գնալու մեր սեզոնային աշխատողները (խոպանչիները) և ո՞վ է ամեն տարի տուն բերելու մոտավորապես 9 միլիարդ դոլար։ Եվրոպայի որևէ երկիր ասե՞լ է, որ հայերին աշխատանքային վիզաներ է տալու։

Որտե՞ղ ենք արտահանելու մեր բանջարեղենն ու միրգը և այլ ապրանքներ, որոնք կազմում են մեր առևտրի 70-80%-ը: Եվրոպայում ո՞ր երկիրն է զոհաբերելու իր արտադրողներին՝ մեզ եվրոպական շուկայում իրենց տեղը տալու համար: Ռուսաստանի հետ առևտուրը վերջին տարիներին աճել է 4-6 անգամ և Հայաստանին տվել է 12 տոկոս տնտեսական աճ։ Պատրա՞ստ են հայերը կորցնել դա։

Ո՞վ է վճարելու 1 խմ գազի դիմաց 480 դոլար՝ 180 դոլարի փոխարեն։ Ո՞վ եռակի կվճարի գազի, ջեռուցման, էլեկտրաէներգիայի համար։

Որտեղի՞ց է Հայաստանը ստանալու իր էլեկտրաէներգիան և գազը, և եթե այն Ադրբեջանից է, կարո՞ղ ենք վստահել Ալիևին, ով ասաց, որ մենք ֆաշիստական ​​պետություն ենք, որը պետք է ոչնչացվի։ Ալիեւը ավելի շուտ մեր գազն ու լույսը կանջատի, ինչպես Արցախում։

Եվրոպայում ո՞ր կառավարությունն ու քաղաքական գործիչն է ասել, որ Եվրամիությունը պատրաստ է ընդունել Հայաստանին։ Ե՞րբ դա տեղի կունենա, եթե Թուրքիան սպասել է 30 տարի, Վրաստանն ու Մոլդովան՝ 20 տարի, ու սայլը տեղից չի շարժվել։

Եվրոպայի, ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ո՞ր կառավարությունն է հայտարարել, որ եթե Հայաստանի վրա հարձակվեն
նա պատժամիջոցներ կկիրառի, զենք կտրամադրի, անվտանգության երաշխիքներ կտա, դաշնակից կդառնա, թե՞ իր զինված ուժերը կուղարկի Հայաստանին օգնելու: Առանց այդ օգնության, ինչպե՞ս է Հայաստանը պաշտպանվելու, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն 20-ը 1-ի առավելություն, և ըստ փորձագետների՝ Հայաստանը գրավելու համար նրանցից կպահանջվի առավելագույնը 2-3 օր։ Արդյո՞ք միջազգային հանրությունը որևէ բան անելու է ադրբեջանական հարձակումը կասեցնելու համար, եթե ոչինչ չի արել ԼՂ հայերի տեղահանությունից և Ջերմուկի և այլ քաղաքների վրա հարձակումներից հետո:

Յուրաքանչյուրը թող որոնի այդ հարցերի պատասխանները։ ՔՊ֊ական գայթակղիչ բթամիտ քարոզչությունը հայկական պետության դագաղի վերջին մեխն է լինելու։

InfoZone

10 Jan, 07:58


Հայաստանը աղետի շեմին

ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը նշել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում կբարձրանան էներգակիրների գները։

Սրան գումարեք մեր երկրի աննախադեպ տնտեսական կախվածությունը ԵԱՏՄ֊ից, Ռուսաստանից Հայաստան ստացվող ահռելի ֆինանսական հոսքերը, և այս ֆոնի վրա ԵՄ֊ին իբր անդամակցելու ֆեյք օրակարգը։

❗️Քաղաքական առաջնորդներ, մի սպասեք, որ տկարամիտ մալալետկեքից կազմված այս կառավարությունը խելքի է գալու կամ ունակ է ռացիոնալ որոշումներ կայացնելու։ Հասարակության որոշակի մասի տհասությունն ու էժան մանիպուլիացիաների նկատմամբ կիրքը չպետք է պետության կործանման պատճառ դառնան...

Էն որ իշխանությունը մեզ բոլորիս էշի տեղ է դնում
նորմալ է, իրավունք ունի, էսքան աղետներից հետո դեռ իշխանության են, անչուլքի մի զանգված էլ ստաբիլ ծափահարում է...

Բայց որ մենք ենք ընդունում երկարականջ կենդանու կարգավիճակը` արդեն անհասկանալի է...

InfoZone

09 Jan, 11:53


Նիկոլի հուժկու պատասխանը... աղքատներին

InfoZone

09 Jan, 06:29


Պատերազմը թակում է մեր դռները

🔴 Մանկամտություն է կարծել, թե Ալիևը սրում է հռետորաբանությունը, որպեսզի համարժեք պատասխան լեզվակռվի արդյունքում լեգիտիմ առիթ ստեղծի հարձակման համար...

📌Նման բան հայտարարելը քաղաքական և դիվանագիտական տկարամտություն է...

📌Աշխարհում չկա որևէ ատյան, որը լեգիտիմացնում կամ ապալեգիտիմացնում է միմյանց վրա պետությունների հարձակումները։

📌Հարձակումները կարող են լինել թե անսպասելի, գաղտնի մշակված օպերացիաների տեսքով, թե քարոզչական ֆոնից հետո
խուճապ տարածելու համար...

📌Պետության խնդիրը իր քաղաքացիների խուճապը կանխելն ու ռազմաքաղաքական, դիվանագիտական ճանապարհներով այդ մարտահրավերներին պատասխանելն է։

📌Խեղճ ֊ խաղաղասիրական պատասխաններով հումանիզմ մուրալը, առավելագույնը, կարող է խղճմտանքի արցունքներ քամել մի քանի զառամյալ արվեստագետներից կամ իմ քիրացու Նենսի Փելոսիի խամրող աչքերից, բայց մեծ արտաքին խաղի մեջ ունենալու է բացարձակ զրո ազդեցություն` միաժամանակ ամբողջովին թաղելով դիմադրության ներքին ռեսուրսը։

Այնպես որ, պատերազմը ամեն րոպե թակում է մեր դռները, անգամ եթե առավոտյան Ալիևը հայտարարի, որ պատրաստ է իր ձեռքերով Արարատ Միրզոյանին անկողնում սուրճ մատուցել...

Վարուժան Բաբաջանյանի գրառումը

InfoZone

08 Jan, 16:02


Ի՞նչ նոր բան է ասել Ալիևը

📣 Բայց Ալիևն ի՞նչ նոր բան է ասել, որ հայ հանրույթը խառնվել է իրար...

Հավատացեք, ոչ մի նոր բան, այդ սպառնալիքները ժամ առ ժամ պետության գլխին առկախված են և ավելանում են անընդհատ...

🙊 Պարզապես Նիկոլը չի հասցրել իր հրեշավոր տգետ զանգվածին հերթական ստամոքսահեծանվային պրիմիտիվ շոուն ցուցադրել, և այդ ընթացքում հանրային միտքը հասցրել է բնազդային սարսափի ազդակներ ստանալ, ուրիշ ոչինչ...

👌 Հավատացեք, վաղը այս վտանգները հայ հանրույթի համար առ ոչինչ կդառնան, երբ Նիկոլը իր ամանորյա սեղանի ժամկետանց բդի կտորներից ժարկո կպատրաստի...

⛔️ Վերջ, թեման կփակվի, կգնա...
Երբ արդեն այլևս պետություն չենք ունենա, նույն հանրույթը մի երկու սրտհովանք քֆուր կշպրտի ֆեյսբուքում, հետո հերթական բունկերներից մեկից կստանա դոզա այն մասին, թե ինչպես մեր պետությունը նախկինները վաղուց կործանել էին, և պետք է պատրաստվել քաղաքացիական վրեժի...

📌 Հընթացս կստանա հաճելի խոհարարական գիտելիքներ, թե ինչպես բունկերում փչացած գինին օղու վերածել, և թեման կփակվի, կգնա...

📌 Սա է մեր հանրույթի քաղաքական հասունությունը, ֆիքսենք...

Վարուժան Բաբաջանյանի գրառումը

InfoZone

08 Jan, 09:44


▶️ Նոր պաշտոնանկություն

📌 Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

InfoZone

08 Jan, 09:39


❗️Հավաք` կառավարության առջև

Այս պահին բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են Կառավարության առջև։

Նրանք երթով շարժվում են դեպի Գլխավոր Դատախազություն։

InfoZone

07 Jan, 15:42


Նախարարի ընկերուհին` ՔԿԾ պետ

🟨 Ծովինար Թադևոսյանը այս տարիներին որևէ բանով աչքի չի ընկել, սովորական մի բաժնի պետ է եղել, ու համակարգի հնաբնակները չեն պատկերացնում, թե ինչպես պետք է ՔԿԾ-ում սոսկ սոցիալ-հոգեբանական գործառույթներ իրականացրած կինը ղեկավարի քրեակատարողական ծառայությունը՝ կարողանալով իր բռի մեջ պահել ՔԿՀ-ներում պահվող «ենթամշակութային առանձնյակներին», գողականներին, կիսագողականներին, «զոն նայողներին» և ոչ միայն։

📌 Ծովինար Թադևոսյանը նախարար Սրբուհի Գալյանի մտերիմն ու ընկերուհին է, և հենց այս հատկանիշի համար է նա այսօր նշանակվել այս պաշտոնին։

InfoZone

06 Jan, 11:28


🔴 Ալիևը պահանջում է պատժել Ռուսաստանին

▶️ «Վստահաբար կարող եմ ասել, որ այդ աղետի հետևանքով ադրբեջանցի քաղաքացիների զոհվելու մեղքը Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների վրա է։ Եվ մենք պահանջում ենք արդարություն, մենք պահանջում ենք պատժել մեղավորներին, մենք պահանջում ենք լիակատար թափանցիկություն և մարդկային վարքագիծ»,— հայտարարել է Ալիևը։

InfoZone

06 Jan, 05:32


Սամվել Ալեքսանյանը խաբում է սպառողին

🔴 Սամվել Ալեքսանյանին պատկանող Երևան սիթի սուպերմարկետում որպես լոլիկի բացառիկ գին նշված է 118 դրամը։

Գնային ցուցանակի վերին հատվածում շատ փոքր տառերով գրված է 100 գրամ։ Կողքին վաճառվող լոլիկի գինը կիլոգրամի հաշվով է գրված 915 դրամ։

❗️ Շատերն են խաբվում կարծելով, որ 118 դրամը մեկ կիլոգրամի բացառիկ գինն է։

Թվում է, թե թղթերով ամեն ինչ նորմալ է, բայց գործ ունենք դասական մոլորեցնելու, իսկ եթե ավելի անկեղծ խաբեության հետ։

InfoZone

06 Jan, 03:38


Նոր, մահաբեր վիրուս է տարածվում

▶️ Չինաստանի հյուսիսում մարդու մետապնևմովիրուսի (hMPV) բռնկում է, որի հետևանքով հիվանդանոցները ծանրաբեռնված են

📌Մետապնևմովիրուսի ախտանշաները նման են սովորական մրսածության և գրիպի ախտանշաններին: Այն կարող է հանգեցնել լուրջ բարդությունների, ինչպիսիք են թոքաբորբը, հատկապես նորածինների, տարեցների և թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ։

InfoZone

04 Jan, 11:23


⚡️Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով

🔷Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների:

🔷Նախաքննական և ռազմական գաղտնիքի ներքո, այս փուլում չենք կարող ավել մանրամսներ հաղորդել, սակայն կրկնում ենք
Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և նույն հանգամանքների վերաբերյալ քանիցս տվել է սպառիչ և հանգամանալից նախաքննական ցուցմունքներ ու որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը:

🔷Կալանքի վերաբերյալ միջնորդության նիստի ժամի և վայրի մասին կհաղորդենք իմանալուն պես:

Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբ

InfoZone

04 Jan, 10:47


⛔️ Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին

🔴 Առավոտյան ձերբակալել են ազգային հերոս, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին։

📌 Քննչական կոմիտեից առավոտյան 9.30-ի սահմաններում այցելել են նրանց տուն ու ասել, որ ձերբակալելու հրաման ունեն։

Տիրան Խաչատրյանը տեղում ծանոթացել է մեղադրանքին ու կնոջն ասել, որ խոսքը 44-օրյա պատերազմին է վերաբերում։

InfoZone

03 Jan, 09:34


Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Պարեկային ծառայության կարգախմբեր։

Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրոտեխնիկա։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

InfoZone

03 Jan, 09:14


Շտապ. խոշոր հրդեհ Բագրատաշենի մաքսային պահեստում. InfoZone-ի բացառիկ տեսանյութը

InfoZone

03 Jan, 08:21


Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացին հանկարծամահ է եղել

🔴 Հունվարի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Հայկական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող օդանավում։

📌 Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, օդում նրան փորձել են բուժօգնություն ցուցաբերել, իսկ երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել` անմիջապես մոտեցել է շտապօգնության 2 բրիգադ։

Ցավոք սրտի ուղևորի կյանքը չի հաջողվել փրկել և բժիշկները հենց օդանավում արձանագրել են վերջինիս մահը։

InfoZone

03 Jan, 07:45


ՔՊ֊ականների սիրտը դեսպանի պաշտոն է ուզում

Ամանորից հետո գործող իշխանությունները պատրաստվում են հեռացնել առանցքային երկրներում մի քանի դեսպանների՝ նրանց փոխարեն նշանակելով քաղաքական թիմի անդամների։

Փաշինյանը, ով 2018 թ. իշխանափոխությունից հետո հայտարարում էր, որ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները պետք է արհեստավարժներ լինեն՝ համապատասխան կրթությամբ, վերջին տարիներին կտրուկ փոխել է իր մոտեցումը, քանի որ չի վստահում ԱԳՆ հին և պրոֆեսիոնալ թիմին։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, Արարատ Միրզոյանը Փաշինյանին մի ցուցակ է տվել, թե ով պիտի լքի իր պաշտոնը։ Ընդ որում, այդ ցուցակում ոչ միայն դեսպաններ են, այլև փոխնախարարներ, վարչության պետեր։

44-օրյա պատերազմից հետո Փաշինյանի թիմը որոշ նշանակումներ արել էր քաղաքական թիմից, բայց հիմնական ծանրությունը մնացել էր ԱԳՆ հին աշխատակիցների ուսերին։

Գործող ԱԳ նախարարին այդպես էլ չհաջողվեց լեզու գտնել «նախկինների» հետ, պարտադրել, որ կատարեն իրենց ապօրինի հրահանգները, և այժմ ուզում են ազատվել։

Առաջին հերթին, առաջատար արևմտյան երկրներում ծառայող դեսպաններն են հարվածի տակ։

Ի դեպ, ԱԳՆ-ում առանձնապես գոհ չեն նաև իրենց նշանակված կուսակիցներից, կարծում են՝ լավ չեն աշխատում։ Մասնավորապես, դժգոհություններ կան ԱՄՆ-ում դեսպան Լիլիթ Մակունցից, նույնիսկ այդ մասին ասել են Փաշինյանին, բայց վերջինս կոշտ հրահանգել է «անգլերենի իր ուսուցչուհու» մասին այլևս որևէ վատ բառ չասել, նրան հետ կանչելու որևէ տարբերակ չկա։

InfoZone

28 Dec, 18:36


🇷🇺🇦🇿 ՌԴ նախագահը ներողություն է խնդրել Ադրբեջանի առաջնորդից օրեր առաջ տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ՝ փաստացի ընդունելով, որ ողբերգական միջադեպի ժամանակ տարածքում ռուսական ՀՕՊ համակարգեր են աշխատել։ Այդ մասին Վլադիմիր Պուտինը հայտնել է այսօր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել Կրեմլի նախաձեռնությամբ։

🗣 «Նշվել է, որ ադրբեջանական մարդատար ինքնաթիռը բազմիցս փորձել է վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում։ Այդ պահին Գրոզնին, Մոզդոկը և Վլադիկավկազը հարձակման են ենթարկվել ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերի կողմից, և ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել այդ հարձակումները»,- հայտարարում է Կրեմլը։ |azatutyun.am|

InfoZone

28 Dec, 18:36


❗️Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը դատարան է ուղարկվել։ Այս մասին ասված է Ադրբեջանի գլխավոր դատախազության և պետական ​​անվտանգության ծառայության համատեղ հայտարարության մեջ, հայտնում է apa.az-ը։

📌 Քրեական գործը քննվել է Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում՝ ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, Ադրբեջանի Հանրապետության, մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և բազմաթիվ այլ այլ հոդվածներով։

InfoZone

16 Dec, 08:47


🇷🇺🇸🇾 Financial Times. 2018 - 2019 թվականներին Բաշշար ալ-Ասադը 250 միլիոն դոլար «քեշ» փող է ինքնաթիռով ուղարկել Ռուսաստան։

InfoZone

13 Dec, 11:15


🥩 Գումի շուկայից մոտ մեկ տոնա միս է առգրավվել, այն կոչնչացվի:

🗣 Aysor.am-ի հետ զրույցում հայտնել է ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։

InfoZone

12 Dec, 07:14


ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Մոսկվայում կհանդիպի ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների վարչապետերի հետ

Միշուստինը ԱՊՀ երկրների վարչապետերի հետ կքննարկի արևմտյան պատժամիջոցների ֆոնին փոխադարձ առևտրի զարգացման, ինչպես նաև մշակութային և հումանիտար համագործակցության հարցեր։

Նիստերին հայկական կողմի մասնակցության մասին պաշտոնապես դեռ չի հաղորդվել։

InfoZone

27 Nov, 11:51


🟥 Պուտինը հրաժարվել է ժամանել Երևան

Արդեն պաշտոնապես հաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով ԵԱՏՄ նիստը Հայաստանի փոխարեն Ռուսաստանում կանցկացվի։ Իրականում, սակայն, մեր տեղեկություններով նիստի անցկացման վայրը փոխվել է ռուսական կողմի նախաձեռնությամբ, որովհետև նախատեսված է ՌԴ նախագահի մասնակցությունը, իսկ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է ժամանել Երևան։

InfoZone

27 Nov, 05:01


⛔️ Վահե Ղազարյանի "թարս կապուտը"

ՀՀ ներքին գործերի արդեն նախկին նախարար Վահե Ղազարյանը պաշտոնանկությունից հետո, ըստ մեր աղբյուրի, նեղ շրջապատում ասել է, որ գնում է հանգիստ զբաղվելու իր բիզնեսով` "խախանդ", լրատվամիջոցների աչքից հեռու։

Սակայն, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, ու նրա ձեռք բերած տասնյակ անշարժ գույքերի, այլ անձանց անուններով գրանցված և օրեցոր ծաղկող բիզնեսների և տարբեր մութ գործարքների մասին բացահայտումները սկսեցին պայթել հայկական մամուլում։

Այդ հրապարակումները չեն կարող անհետևանք մնալ, հետևաբար պաշտոնանկությունից հետո Վահե Ղազարյանը ոչ միայն "վաստակած հանգստի" չի մեկնի, այլ, բլոտի լեզվով ասած, ամենայն հավանականությամբ "թարս կապուտ" կլինի։

InfoZone

26 Nov, 16:35


ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 1 միլիոն դոլարի վարկ է ստացել զրո տոկոսով, կազմակերպել է իրեն պատկանող հյուրանոցից միլիոնավոր դրամների մեկ անձից պետական գնում,
քեռու անունով գրանցել է ընկերություն, որը 98 միլիոն դրամի հարկային արտոնություն է ստացել։
Ահա այսպիսի հրեշտակներ են մեր ոչ բռնի, թավշյա հեղափոխության "ազնիվ" պաշտոնյաները։

InfoZone

26 Nov, 10:48


Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ»

Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը ծայրից ծայր «խազեր է քաշել» ԱԳՆ գրեթե բոլոր մեքենաների վրա՝ ընդամենը մի քանի բացառությամբ: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փորձել է փրկել իրավիճակը՝ պատճառաբանելով, որ արտաքին գերատեսչությունը արտերկրյա հյուրեր է ընդունում, որոնց անհրաժեշտ է դիմավորել, ուղեկցել, ճանապարհել, ըստ այդմ՝ ներկայացուցչական մեքենաները անհրաժեշտություն են:

https://past.am/?p=383679&l=am#gsc.tab=0

InfoZone

26 Nov, 10:35


Վահան Քերոբյանը վաճառել է menu.am֊ը

Մեր տեղեկություններով` ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը վաճառել է իրեն պատկանող menu.am նախագիծը։
Այն ձեռք է բերել ռուսական Yandex ընկերությունը։

InfoZone

24 Nov, 18:29


🔴🇷🇺🇹🇷 Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։

InfoZone

22 Nov, 16:24


🇦🇲🇦🇿 Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության մեջ և դատապարտվել 18 տարվա ազատազրկման:

InfoZone

21 Nov, 18:24


🇦🇲 Նիկոլ Փաշինյանը վաղը կամ մյուս օրը հարցազրույց կտա Պետրոս Ղազարյանին։

InfoZone

20 Nov, 08:20


🇦🇲 ՔՊ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, որին կուսակցությունում տեսնում էին որպես Գյումրու քաղաքապետ, թմրանյութ է օգտագործում. նրա թմրանյութի թեստի պատասխանը դրական է եկել, հայտնում է Ժողովուրդ օրաթերթը։

InfoZone

20 Nov, 08:19


🇦🇲 Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար։

InfoZone

20 Nov, 05:01


🇦🇲 Արփինե Սարգսյանը` ՆԳ նախարար։

InfoZone

20 Nov, 04:44


📌Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։


#լարսիմասին

📌Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

InfoZone

17 Nov, 19:21


Նիկոլ Փաշինյանը WhatsApp-ով է ծանուցել «զոհերին», որ նրանք ազատվում են աշխատանքից։

«Շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար։ Դիմում գրեք՝ ազատվեք»,- գրված է եղել Փաշինյանից ստացած նամակներում, հայտնում է «Հրապարակ»-ը։

InfoZone

17 Nov, 19:20


🔴🔴🔴🇦🇲 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ևս ազատվել է աշխատանքից:

InfoZone

17 Nov, 19:20


🔴🔴🔴🇦🇲 Հրաժարական են տվել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

InfoZone

17 Nov, 19:20


🔴🔴🔴🇦🇲 ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հրաժարական է տվել․ 24News

InfoZone

15 Nov, 14:01


🔴🇦🇲 Սրա վերջը եկել է, ես ձեզ ուղիղ եմ ուզում ասել։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկը մտածի, որ Հայաստանում թույլ իշխանություն է, ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկը ինձ թույլ անվանի, ոչ թե ինձ, այլ պետությանը։ Ո՞նց կարող է պետության մեջ որևէ մեկը թփրտալ։

Ես այլևս կայացնելու եմ որոշումներ։

Նիկոլ Փաշինյան

InfoZone

15 Nov, 14:01


🇷🇺🇦🇿 Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։

InfoZone

15 Nov, 14:01


🇦🇲 Այս տարի Հայաստանի բանակում ոչ հակառակորդի կրակոցից մահացել է 36 զինվոր, որից 9-ը՝ ինքնասպանությամբ։ Այս տեմպերով Հայկական բանակին էլ հակառակորդ էլ պետք չի, ինքն իրենով ինքնաբնաջնջվում է...

Արգիշտի Կիվիրյան

InfoZone

14 Nov, 06:44


🇦🇲 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` OCCRP-ի (Organized Crime and Corruption Reporting Project) գլխավոր էջում

Միջազգային կազմակերպությունը, հղում անելով Civilnet-ին, հետաքննություն է իրականացրել և պարզել, որ Տիգրան Ավինյանը դեռևս փոխվարչապետ եղած ժամանակից թաթախված է լրջագույն կոռուպցիոն սխեմաների մեջ և տարբեր դրվագներով ահռելի գումարներ է յուրացրել։

InfoZone

14 Nov, 04:40


🔴🇦🇲🇦🇿 Ալիևի հետ երբեք այսքան երկար շփում չէի ունեցել։ Առաջարկել եմ ռազմավարական գործարք կնքել այն մասին, թե ինչ բանաձևերի շրջանակներում ենք մենք առաջիկա հարյուրամյակներում պատրաստվում կողք կողքի ապրել։

Նիկոլ Փաշինյան

InfoZone

13 Nov, 21:39


🇹🇷 Փորձարկման հաջորդ փուլի ընթացքում թուրքական Bayraktar AKINCI» ԱԹՍ-ն հաջողությամբ արձակել է երկու UAV-230 գերձայնային հրթիռ՝ խոցելով թիրախը 155 կմ հեռավորության վրա։

InfoZone

13 Nov, 13:19


Զինծառայող է մահացել։ Հայտնել է լրագրող Սյուզի Բադոյանը։

«7 ամսվա զինծառայող Նարեկ Գրիգորյանը Արտաշատից է, ծնողների միակ որդին

Պապիկյանի ղեկավարած հրամկազմը մեզ վերադարձնում է նախնադարի մարդակերության շրջան
Ի դեպ, ՊՆ-ի լուրը հայտնել է սգավոր մորը, ծնողները ողբում են, իսկ ՊՆ-ն լայաղ չի անում իր քերթած բանակի վատ լուրը անգամ հանրայնացնի
Սրանց հանեք, որ մարդ չմեռնի էլլլլ
Լուսահոգի Արմենի պատգամն էր»,- գրել է նա։

InfoZone

08 Nov, 15:26


🔴🇦🇿🇦🇲 Հայերը գիտեն, որ իմ խոսքին պետք է ուշադրություն դարձնեն․ դեռ ուշ չէ, թող հրաժարվեն սպառազինության քաղաքականությունից:

Իլհամ Ալիև

InfoZone

08 Nov, 13:15


Պատգամավորի մեքենան «պռոծիվ» է վարում` մի կերպ խուսափելով վթարից

Համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ Պռոշյան փողոցում 090HH01 պետհամարանիշերով մեքենան երթևեկում էր հանդիպակաց գոտով։

Հայտնի դարձավ, որ մեքենան սպասարկում է ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին, սակայն հանդիպակաց գոտով երթևեկելիս պատգամավորը մեքենայի մեջ չի եղել, մեքենան վարել է վարորդը։

InfoZone

05 Nov, 10:40


🎰 Ծեծկռտուք և կրակոցներ՝ «Կոսմոս» խաղատանը․ կիզակետում Նվեր Ծառուկյանը, թիկնապահներն ու դերասանուհի Շուշան Երիցյանն են

2024 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Նվեր Գագիկի Ծառուկյանը Շուշանիկ Հովհաննեսի Երիցյանի հետ, որն, ի դեպ, հայտնի մոդել և դերասանուհի է, «Rolls-Royce» մակնիշի 36 D 009AM համարանիշի ավտոմեքենայով իր թիկնապահներ Մյասնիկ Սարգսյանի, Գևորգ Դադիկյանի, Սարգիս Սարգսյանի և Դավիթ Մադոյանի ուղեկցությամբ, որոնք եղել են «LEXUS LX 570» մակնիշի 08 ON 008 համարանիշի ավտոմեքենայով, գնացել են Ծաղկաձորի «Կոսմոս» խաղատուն, որի VIP սրահում Շուշանիկ Երիցյանը կատարել է խաղադրույքներ:

Մեզ բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել այդ միջադեպից։ Մասնավորապես, 2024 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնից ՀՀ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 25-ին կամ 26-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցի 75 հասցեում գտնվող «Կոսմոս» խաղատանը հնչել են կրակոցներ: Կրակոցներին, սակայն, նախորդել է ծեծկռտուք։
Պարզվել է, որ ծեծկռտուքի մասնակիցները եղել են Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը և նրա թիկնապահները։ Մասնավորապես, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Նվեր Գագիկի Ծառուկյանը Շուշանիկ Հովհաննեսի Երիցյանի հետ, որն, ի դեպ, հայտնի մոդել և դերասանուհի է, «Rolls-Royce» մակնիշի 36 D 009AM համարանիշի ավտոմեքենայով իր թիկնապահներ Մյասնիկ Սարգսյանի, Գևորգ Դադիկյանի, Սարգիս Սարգսյանի  և Դավիթ Մադոյանի ուղեկցությամբ, որոնք եղել են «LEXUS LX 570» մակնիշի 08 ON 008 համարանիշի ավտոմեքենայով, գնացել են Ծաղկաձորի «Կոսմոս» խաղատուն, որի VIP սրահում Շուշանիկ Երիցյանը կատարել է խաղադրույքներ: Որոշ ժամանակ անց՝ արդեն լուսադեմին, նշված սրահում վիճաբանություն է առաջացել հիշյալ խաղատան աշխատակիցների և Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի։ 

Մեզ փոխանցեցին, որ դրանից հետո, որպեսզի թաքցնեն ծեծկռտուքը, Նվեր Ծառուկյանի թիկնապահները մտել են խաղատան տեսախցիկների սենյակ և այնտեղ գտնվող խաղատան անվտանգության աշխատակիցների ներկայությամբ խլել կամ կողոպտել են տեսախցիկների հիշողության DVR սարքը և հեռացել։ Հեռանալու պահին, ըստ տեղեկության, Նվեր Ծառուկյանն իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել խաղատան դիմաց և թիկնապահների հետ հեռացել։

Ու քանի որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Նվեր Ծառուկյանն ու նրա թիկնապահ Մյասնիկ  Սարգսյանը 2024 թվականի հոկտեմբերի 28-ի երեկոյան «Աերոֆլոտ» ընկերության Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռով հեռացել են Հայաստանից։ Շուշան Երիցյանն էլ միջադեպից հետո փակել է իր ինստագրամյան էջը։

Քննչական կոմիտեից ինձ հաստատեցին տեղեկությունը` նշելով, որ մեղադրյալ անձանց վերաբերյալ տվյալներ չեն կարող հայտնել:

@MakaryanNews

InfoZone

05 Nov, 10:39


🇦🇲 Ըստ հարցումների՝ Հայաստանի բնակչության 60 տոկոսից ավելին դժգոհ է Նիկոլ Փաշինյանի աշխատանքից։

InfoZone

05 Nov, 08:21


🇦🇲 Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարարի պաշտոնում:

InfoZone

04 Nov, 12:44


🇦🇲 Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Գյումրիում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն լինելու է ՔՊ-ի գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանը:

InfoZone

04 Nov, 12:44


✈️ Հայաստանը վերացրել է Եվրամիության ավիացիոն «սև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40-ը, իսկ վերջին թերության վերացումը նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարվա դեկտեմբերին։ 

🗣 Այս մասին ԱԺ-ում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նա նշեց, որ վերջին թերությունը վերաբերում է տեսուչների և մասնագետների պակասին․ «Պակասի մի մասը լրացվել է, իսկ ևս մի քանի մասնագետ այժմ վերապատրաստման փուլում են, որը կավարտվի դեկտեմբերի կեսերին»,- ասաց նա։ 

📃 Նախարարն ընդգծեց, որ Հայաստանը հոկտեմբեր ամսին արդեն դիմել է Եվրամիության ավիացիոն գործընկերներին՝ սկսելու այն աշխատանքային պլանը, որով Հայաստանի ավիացիան դուրս կգա «սև ցուցակից»:

InfoZone

04 Nov, 10:14


Նոյեմբերի 4-ին, ժամը 09:35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Range Rover» (վարորդ՝ Շ. Ս., ծնված 1995 թ․) և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, վերջինիս վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ ուղևորներ Կ. Ս.-ն (ծնված 1982 թ․), Է. Թ.-ն (ծնված 1991 թ․) և «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ա.-ն (ծնված 1961 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները։

Փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

InfoZone

31 Oct, 18:03


Խաղաղության համաձայնագրի «հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է». Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ աշխատանքներ են տարվում նախագծի համակարգման ուղղությամբ, բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց կա:

InfoZone

30 Oct, 12:42


🇬🇪 Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կանչվել է երկրի դատախազություն՝ վերջին օրերին հնչեցրած հայտարարությունների հետ կապված բացատրություններ տալու։

Հիշեցնենք, որ Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, տեղի է ունեցել արտաքին միջամտություն։

InfoZone

30 Oct, 12:42


🇦🇲 Ես միամիտ մարդ չեմ, գիտեմ, որ նման լուրերը երբեք պատահական չեն հայտնվում։

Անդրանիկ Քոչարյանը՝ իրեն պաշտոնանկ անելու լուրի մասին

InfoZone

30 Oct, 12:42


🇦🇲 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:  
 
Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: 
 
Նիստի ընթացքում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր:

InfoZone

30 Oct, 12:41


🇦🇲 Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով զերծ մնալ ընտրական օրենսգրքում նախատեսված փոփոխությունը կատարելուց, որը հնարավորություն կտա գործող իշխանությանը կայացած խորհրդարանական ընտրություններից հետո որևէ պատրվակով հայտարարել արտակարգ կամ ռազմական դրություն, չեղարկել դրա արդյունքները ու նշանակել նոր ընտրություններ։

InfoZone

28 Oct, 08:45


🇦🇲 Հայաստանի պետական պարտքը կաճի ևս 600 միլիոն դոլարով։

InfoZone

28 Oct, 08:27


Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը քիչ առաջ հրաժարական է տվել. Oragir.News

#Գյումրի

InfoZone

28 Oct, 08:18


🇬🇪 Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անձամբ կմասնակցի այսօր Թբիլիսիում կայանալիք ընդդիմության հանրահավաքին։

InfoZone

27 Oct, 18:01


🇬🇪 Ես չեմ ճանաչում այս ընտրությունները։ Այս ընտրությունները չեն կարող ճանաչվել. Սա նույնն է, ինչ ճանաչել Ռուսաստանի մուտքն այստեղ, Վրաստանի ենթակայությունը Ռուսաստանին։

Ոչ ոք չի կարող խլել Վրաստանի եվրոպական ապագան:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի

InfoZone

26 Oct, 17:49


🔴🇬🇪 «Վրացական երազանքը» ընդունեց հաղթանակը ընտրություններում։

InfoZone

26 Oct, 17:24


🟨 Վրաստանի խորհրդարանական ընտրություններին ընտրողների վերջնական մասնակցությունը կազմել է 58․94 տոկոս։

Վրաստանի ԿԸՀ

InfoZone

26 Oct, 09:59


🇬🇪 Ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո ընդդիմությունը պատրաստվում է ցույցեր սկսել. պարտության դեպքում նրանք մտադիր են չճանաչել ընտրությունների արդյունքները։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե

InfoZone

25 Oct, 15:54


🇭🇺🇪🇺🇺🇦🇷🇺 Արևմուտքի համար տանուլ տրված պատերազմ, որը ոչ մի կերպ չեն ցանկանում ընդունել։

Վիկտոր Օրբանը՝ ռուս - ուկրաինական պատերազմի մասին

InfoZone

22 Oct, 15:19


🇦🇲🇺🇸 Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերի գլխավորած պատվիրակությանը։

🤝 Արարատ Միրզոյանը և Մայքլ Քարփենթերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։ Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից գործադրվող ջանքերը, և անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումներին: [ՀՀ ԱԳՆ]

InfoZone

22 Oct, 15:19


🇺🇸 Դոնալդ Թրամփին գիրք են նվիրել Քամալա Հարիսի գրանցած հաջողությունների մասին։ Երբ Թրամփը սկսել թերթել գիրքը, նկատել է, որ դրա բոլոր էջերը դատարկ են, մաքուր։

InfoZone

22 Oct, 05:17


🇦🇿 Ադրբեջանի խորհրդարանում «ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի նախաձեռնող խումբ՝ պատգամավոր Ազիզ Ալեքբարովի գլխավորությամբ»։

✍🏼 Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հրամանում արտացոլված են նախաձեռնող խմբի խնդիրներն ու լիազորությունները: |factor.am|

InfoZone

21 Oct, 14:10


🟨 Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու

▫️100 ֏ մետաղադրամի առկայությունը,

կամ

▫️ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։

Երևանի քաղաքապետարան

InfoZone

19 Oct, 16:55


Հայաստանցիների 61%-ը որևէ քաղաքական կամ հասարակական գործչի չի վստահում. հարցում

📌 Համաձայն այդ հարցումների՝ հայաստանցիների 16%-ի համար վստահելի գործիչը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

📌 4-ական տոկոսի համար արտգործնախարար Արարատ Միրզոյանը և «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը Արամ Սարգսյանն են վստահելի

📌 2%-ը վստահում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ևս 2%-ը՝ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին։

*Հարցումն անցկացրել է Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI)

InfoZone

19 Oct, 16:55


🥇 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը երկրոդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը։

🔸 Եզրափակչում հայ մարզուհին հաղթեց ուկրաինուհի Տետիանա Դովգալին։

[Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա]

InfoZone

19 Oct, 16:13


Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ. Էլչին Ամիրբեկով
👋👋👉⬇️

InfoZone

19 Oct, 08:16


🇷🇺 Կռվի դաշտում Ռուսաստանին հաղթելն անհնար է։

Վլադիմիր Պուտին

InfoZone

18 Oct, 17:58


🟨 Միրզոյանը և Բայրամովը պայմանավորվել են շարունակել ջանքերը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ:

ՀՀ ԱԳՆ

InfoZone

18 Oct, 15:44


🇹🇷🇮🇷🇦🇲🇷🇺🇦🇿«3+3» ձևաչափով Էրդողանի հանդիպումը արտգործնախարարների հետ նախատեսված է Երևանի ժամանակով 17:00-ին և փակ կլինի ԶԼՄ-ների համար:

Այս մասին РИА Новости-ին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։

#Թուրքիա #Իրան #Ռուսաստան #Հայաստան #Ադրբեջան

InfoZone

18 Oct, 04:53


🟨 Անցած գիշեր հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը։

Արագածոտնի մարզ, գյուղ Գեղարոտ։

Գագիկ Սուրենյան

InfoZone

18 Oct, 04:53


🔴🔴🔴🇺🇸🇺🇦🇷🇺 Սա Ուկրաինայի համար պարտված պատերազմ է. Վլադիմիր Զելենսկին չպետք է թույլ տար ռուսական ներխուժումը։

Դոնալդ Թրամփ

InfoZone

18 Oct, 04:52


«Այն հրթիռային համակարգերը, որոնք կժամանեն Հայաստան, մի օր կարող են վերածվել մետաղի կույտի, քանի որ դրանք պոտենցիալ սպառնալիք են լինելու Ադրբեջանի անվտանգության համար, և Բաքուն բոլոր իրավունքներն ունի դրանք ոչնչացնելու։

Հայաստանն այս քայլին ի պատասխան անգամ չի կարող որևէ բան ասել Ադրբեջանին։ Նրանք շատ լավ գիտեն, որ այն դիրքերից, որտեղ տեղակայված է Նախիջևանի բանակը, մենք կարող ենք հասնել Երևանի կենտրոն, դա մեզ համար խնդիր չէ։ Բայց մենք երբեք նույնիսկ չենք նշել այս թեման... Ադրբեջանը հետևություններ է արել իր սխալներից. hայերը պետք է պատրաստ լինեն այն քայլերին, որոնք Բաքուն կձեռնարկի, որպեսզի պատշաճ կերպով արձագանքի Երևանին, եթե ռազմականացման քաղաքականությունը շարունակվի
»,-այդ մասին ասել է Ադրբեջանի իշխանամետ փորձագետ Ուզեիր Ջաֆարովը։

Ադրբեջանական մամուլում ՀՀ-ի հասցեին հնչող ակնհայտ սպառնալիքների պակաս չկա, բայց մեր իշխանությունների քննարկումները բացառապես քյաբաբի ու խաշի շուրջ են փաստացի․․․

InfoZone

17 Oct, 14:07


🔴🇺🇦 Ուկրաինայում քննարկում են կանանց մոբիլիզացիա սկսելու հնարավորությունը։

InfoZone

17 Oct, 07:37


🇦🇿Ադրբեջանից հայտարարում են՝ մեծացնում են ռազմական ծախսերը՝ «Հայաստանի լայնածավալ ռազմականացման ֆոնին»:

Ալիևի հրահանգով՝ Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ծախսերն ավելացել են 1 մլրդ 738 մլն մանաթով և հասցվել 8 մլրդ 396,3 մլն մանաթի, հայտնել են Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում:

InfoZone

17 Oct, 06:21


🔹Թուրքիայում երեկվա ուժեղ երկրաշարժի հետևանքով շուրջ 200 տուժած կա

InfoZone

16 Oct, 19:05


🇦🇲 Երևանն ամբողջությամբ թաթախված է կոռուպցիայի մեջ, քաղաքի բյուջեն ուղղակի մսխում են:

Ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյան

InfoZone

16 Oct, 18:09


Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել

InfoZone

16 Oct, 18:08


Փոխանցեք գումար Հայաստանից Ռուսաստան և Ռուսաստանից Հայաստան վայրկյանների ընթացքում ⚡️

Ինչպե՞ս է կատարվում փոխանցումը՝ անմիջապես ձեր Idram&IDBank հավելվածից անմիջապես ստացողի IDpay դրամապանակին ✔️

Idram&IDBank-ով փոխանցելիս որպես փոխանցման աղբյուր կարող եք ընտրել Իդրամ դրամապանակը կամ դրամապանակին կցված ՑԱՆԿԱՑԱԾ բանկային քարտ 🧡

Ստացողն էլ արդեն իր IDpay դրամապանակից գումարը կարող է փոխանցել ցանկացած ռուսական բանկային քարտի 😇

Ad by Native Network

🔗 Ներբեռնեք IDpay հավելվածը

InfoZone

15 Oct, 13:19


Ամեն օր ՃՏՊ-ից 1 մարդ է զոհվում, բանակում էլ չենք կարող ընդհանրապես զոհ չունենալ:

ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյան

Նշենք, որ տվյալ պատգամավորը Սուրեն Պապիկյանի ընկերն է, որոնք երկուսով էլ գտնվում են Անդրանիկ Քոչարյանի «թիմում»։