Marker @marker_tv Channel on Telegram

Marker

@marker_tv


News

Marker (English)

Marker is a dynamic and engaging Telegram channel dedicated to bringing you the latest news from around the world. With a focus on delivering timely and accurate information, Marker keeps its followers informed on a wide range of topics, from politics and current events to technology and entertainment. Who is Marker? Marker is your go-to source for breaking news, insightful analysis, and thought-provoking commentary. What is Marker? Marker is a one-stop destination for staying up-to-date on the most important news stories of the day. Whether you're looking for updates on global affairs or simply want to know what's trending, Marker has you covered. Join Marker today and never miss a beat when it comes to the news that matters most to you.

Marker

17 Feb, 20:25


✨️
Երկու շիրիմ իրար կից,
Հավերժական լուռ դըրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե` ի՜նչ տարան աշխարհքից։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

@marker_tv

Marker

17 Feb, 19:37


🇪🇺Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Փարիզում տեղի ունեցած արտակարգ գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չեն ընդունվել։

Հանդիպումը, սակայն, լավ ներածություն եղավ ապագա բանակցությունների համար:

Դոնալդ Տուսկն ընդգծել է, որ գագաթնաժողովն անցել է բացարձակ համաձայնության ու միաձայնության մթնոլորտում։

@marker_tv

Marker

17 Feb, 18:58


🇺🇦⚡️"Ուկրաինան չի մասնակցի այդ բանակցություններին, նույնիսկ եթե ինձ խնդրեն". Զելենսկին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ և ՌԴ բանակցությունների մասին:

@marker_tv

Marker

17 Feb, 18:56


🇨🇵🇪🇺Ֆրանսիայում մեկնարկել է եվրոպական անվտանգության գագաթնաժողովը

Միջոցառմանը ներկա գտնվողների թվում են Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Նիդեռլանդների և Դանիայի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրահանձնաժողովի նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

@marker_tv

Marker

17 Feb, 18:16


🔷️Մի փորձեք կաշվից դուրս գալ ապացուցելու համար, որ դուք միջակություն եք, դա առանց այդ էլ ակնհայտ է։

Սալվադոր Դալի

@marker_tv

Marker

17 Feb, 17:51


🔷️Օրվա հովերով.
Բերանը ծուռ "վոինի" ախտորոշումը.

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ - Միջակություն

Ո՛վ Միջակության անխախտ բնություն,
Դու՝ մտքի միայն թվաբանություն
Եվ հանրահաշվի երդըվյալ ոսոխ,
Դու՝ անծայր երկնի լազուրի տեղակ
Գնվող-վաճառվող մատչելի լեղակ,
Բոլո՜ր դարերի դու մե՜ծ հաջողակ,
Անցողիկ փառքի, էժան բախտի գող,
Եվ ամենազոր... քո ա՛յն գաղտնիքով,
Որ քաջ է հայտնի նաև մեծերին,
Բայց որոնք մեծ են այնքանով նաև,
Որ գիտեն թեև,
Բայց այդ գաղտնիքից
Չե՜ն կարողանում երբեք օգտվել...
Ո՛վ Միջակություն,
Ո՛վ երանելի ցմահ խակություն,
Ծերություն հոգո՛ւ, մտքի մանկությո՛ւն,
Գոհ տիպարը քո սուր ծամածռվեց,
Ինչպես բութ ցավից կամ փռշտոցից,
Եվ խեղճ գյուտն ահա Մեսրոպ Մաշտոցի
Բոլո՜ր տառերով ի սպաս դրվեց
Սուտ-Հիսուսների անփակ բերանին,
Եվ օտար աչքի չեղած շյուղն անգամ
Վերածվեց հսկա բարդու գերանի.
Է՛լ սրբագործված օրենքի խախտում,
Է՛լ արատավոր մտքեր ու երգեր,
Է՛լ ստվեր տեսնել լուսե դրախտում,
Կամ - մեղա՜ աստծո, դրա՛խտը հերքել,-
Հազա՜ր մի տեսակ մահացու մեղքեր,
Առագաստավոր ենթադըրությո՜ւն,
Ոխ ու քե՛ն, նախա՛նձ, խենթ ատելությո՛ւն
Կիտվեցին անգիր, բարդվեցին գրով
Նույն սուտ-սրբերի անսուրբ ձեռքերով:

@marker_tv

Marker

17 Feb, 17:38


🔷️ՔՊ Նախաձեռնող խմբի նիստը Գյումրիի եւ Փարաքարի ընտրությունների մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

@marker_tv

Marker

17 Feb, 17:12


🇦🇲⚽️Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզչ Ջոն վան’տ Սխիպը ժամանել է Հայաստան, ստացել անվանական մարզաշապիկ և տվել առաջին մեկնաբանությունը։

@marker_tv

Marker

17 Feb, 17:00


🇦🇲 ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի 11 ընկերություններ Աբու Դաբիում «ԱՅԴԵՔՍ 2025» ցուցահանդեսին կմիջազգայնացնեն հայկական պաշտպանական արտադրանքը:

Ցուցահանդեսն անցկացվում է երկու տարին մեկ անգամ և հանդիսանում է աշխարհի խոշորագույն պաշտպանական ցուցահանդեսներից մեկը:

@marker_tv

Marker

17 Feb, 16:54


🔥Օրվա հովերով.

@marker_tv

Marker

17 Feb, 16:11


🇦🇲ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Վեդու
ջրամբարի՝ ավարտական փուլում գտնվող աշխատանքների
ընթացքին.

@marker_tv

Marker

17 Feb, 15:57


🔷️ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բնակչության շրջանում կատարել է բացատրական աշխատանքներ, որոնց արդյունքում փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի բաժին ինքնակամ հանձնվել են ապօրինի պահվող «ДШК-ДШК М» տեսակի գնդացիրներ, 20 հատ նռնակ և տարբեր տրամաչափի ավելի քան 650 փամփուշտ։

ՀՀ ՊՆ

@marker_tv

Marker

17 Feb, 15:07


🇺🇲🇷🇺 | 🇸🇦ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Սաուդյան Արաբիա:

Նա վաղը կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ։

@marker_tv

Marker

17 Feb, 15:00


◼️Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին։

ՀՀ ՊՆ

@marker_tv

Marker

17 Feb, 14:52


🔷️Մի լրագրող գոնե հարցներ՝ ի վերջո «Հայր մեր»-ը սովորե՞ց։

🖋Արթուր Հովհաննիսյան

@marker_tv

Marker

17 Feb, 14:51


🔷️Արա դու տենց էլ հայերեն չսովորեցիր, այ ալբանացի:

🖋Հարություն Մկրտչյան

@marker_tv

Marker

17 Feb, 14:43


⬆️⬆️⬆️

🇦🇲ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում Ռիմա Դեմիրճյանի հուշերից հատված է հրապարակել՝ գրելով՝ երկար է, բայց կարդացեք, խնդրում եմ:

«Ինչո՞ւ է Վազգենը այս տողերը գրում մահվանից մոտ երկու ամիս առաջ, ինչու՞ ...

Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ հող չէ: Մեղրին քո տան դուռն է, հայ: Մեղրին քո հացի մայան է: Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա: Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիցդ: Քանի բանալի կար կախված 1915 թվից: Քանիսը կորավ: Քանիսը մնաց: Իսկ դռները՝ բաց… Տանը հայ չկա:

Թուրք-մուրք չգիտեմ, պատերազմ-մատերազմ չգիտեմ՝ համաշխարհային-մամաշխարհային՝ արդարացում հնարեցինք, թիկունքում պահվեցինք, որ չխոստովանենք՝ 1915 թ. առաջ ու հետո ու հիմա տեր չէինք, չեղանք, տեր չենք դառնում մեր տանը: Մենք վախենում ենք մեր ուժից: Մեզ վարժեցրել են ուրիշի ուժին: Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ: Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես: Ու ոչինչ, որ սկզբից, հին սովորույթի, վախի, անվստահության, չգիտեմ էլ ինչի պատճառով դու քո մեջ քեզ թշնամի ես որոնում, գտնում ու ուրախանում, որ մեղավոր կա: Ոչինչ, բայց թող դա արագ անցնի: Դու դրան մի հավատա. դու ճանապարհ ունես, դու տուն ունես, դու որդի ունես: Մի հավատա, թե քո թշնամին քեզնից ուժեղ է: Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է: Ու հիմա՝ Մեղրին: Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած տարածք՝ նույնիսկ Ղարաբաղը:

Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ՝ սուտ է: Մեծ, համաշխարհային սուտ: Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու: Ղարաբաղը ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում: Չեն տա: Եթե տան, ավելի վատ: Որովհետև իրենք շատ են, իրենք այսօր մեզնից ուժեղ են: Տվեցին, գալու են ու մեզ ուտեն: Իրենց թվով: Իրենց տնտեսությամբ: Իրենց փողով: Իրենց խելքով: Իրենց շահով: Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով:

Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի: Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու ձեր գանգը: Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում: Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը: Ես ձեզ չեմ հասկանում: Ես ձեզնից վախենում եմ, դուք կգնաք ու ձեր զավակների վզից կկախեք Մեղրիի ձեր տան բանալիները, լաց կլինեք, կենաց կխմեք ու կսատկեք կարոտից, բայց զենք չեք վերցնի: Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք :

Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ
1999 թվականի օգոստոս

Ի՞նչ էր քննարկվել հոկտեմբերի 23 անվտանգության խորհրդի նիստին, եթե դու Մեղրի չես բանակցել, ինչի մասին էր խոսում Կարեն Դեմիրճյանը որին դու իբր ընտրություններին կրել ես....

«Մեղրիի խնդրով Անվտանգության խորհրդի հոկտեմբերի 23-ի նիստում քննարկվել էր Մեղրիի հարցը. այդ օրը Կարենը մեզ ասաց. «Ոչ ոքի չասեք, բայց դուք իմացեք. եթե ինձ մի բան պատահի, իմացեք՝ դրա համար է» ,- «Ա1+»-ին պատմեց Կարեն Դեմիրճյանի այրին Ռիմա Դեմիրճյանը. «Ես շատ ուշ հասկացա, որ այդ խոսքերը իրենց մեջ պարունակում էին հնարավոր վտանգի իմաստ»:

27-ին նախորդող օրերին Ռիմա Դեմիրճյանը ինչ-որ տագնապ էր ապրում. «Չէի կարողանում ինքս ինձ բացատրել, թե բանն ինչում է, բայց շատ անհանգիստ էի, մեջս վախ կար, Կարենն էլ անհանգիստ էր, բայց ես դա վերագրում էի աշխատանքային լարվածությանը: Տագնապը սաստկացավ, երբ հոկտեմբերի 27-ին նախորդող շաբաթ օրը, անվտանգության խորհրդի նիստից հետո, Կարենը լրիվ փոխվեց. նա շատ լռակյաց դարձավ, իր սովորության հակառակ
ոչ միայն չէր կատակում, այլեւ շատ էր լռակյաց, եւ այդպես մինչեւ չորեքշաբթի: Հոկտեմբերի 26-ի երեկոյան նա նույնիսկ հաց չկերավ, լուռ նստած էր, ես առաջին անգամ ասացի Կարեն, այդքան մի լռիր, խոսիր, սրտիդ վրա կազդի, արտահայտվիր, որ թեթեւանաս: Ասաց ի՞նչ խոսեմ. վեր կացավ ու դուրս եկավ պատշգամբ»:

Թերթերից մեկն էլ ցինիկաբար գրեց՝ թող չխոսեր, չէր սպանվի. մեկը չհարցրեց, ստուգողական կրակո՞ցն էլ խոսելու համար արեցին»:

@marker_tv

Marker

17 Feb, 14:42


🇦🇲ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում Ռիմա Դեմիրճյանի հուշերից հատված է հրապարակել՝ գրելով՝ երկար է, բայց կարդացեք, խնդրում եմ:

⬇️⬇️⬇️

@marker_tv

Marker

14 Feb, 21:51


🇦🇲❤️Հովհաննես Թումանյանը դպրոցական տարիներում սիրահարվում է իր ուսուցչի դուստր և իր դասընկերուհի Վերգինեին։

Մի օր Թումանյանը որոշում է աղջկան ասի իր զգացմունքների մասին, սակայն Վերգինեն խորհուրդ է տալիս որպեսզի նա իրենով չտարվի, այլ իր ուսումով զբաղվի։
Մյուս օրն իսկ 12-ամյա Հովհաննեսը Վերգինեին է նվիրում իր առաջին սիրային բանաստեղծությունը.

✨️
Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում։

@marker_tv

Marker

14 Feb, 21:18


🇺🇲🇺🇦«Դուք այն դաշնակիցն եք, որին ես սպասել եմ իմ ամբողջ կյանքում: Ոչ մի ամերիկացի չի զոհվել Ուկրաինայի պաշտպանության ժամանակ: Դուք վերցրեցիք մեր զենքերը, և ռուսների հախից եկաք: Ես շատ հպարտ եմ, որ ունենք այսպիսի դաշնակից», - Մյունխենում ելույթի ժամանակ Զելենսկիին դիմելով ասել է հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմը:

«Թրամփը կգտնի այս պատերազմը վերջ տալու ճանապարհը: Ինչպե՞ս դա անենք: Զինեք այս տղային մինչև ատամները (ցույց է տալիս Զելենսկուն)»:

@marker_tv

Marker

14 Feb, 20:37


🇮🇹Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Մարիա Զախարովային հորդորել է լռել իտալացիներին ֆաշիզմի հետ կապելու համար.

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի հարբեցողը քննադատել է Իտալիայի նախագահ Մատարելային, ով այս շաբաթ դասախոսություն է կարդացել 20-րդ դարում համաշխարհային պատերազմ հրահրողների մասին և համեմատել Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա այս ռեժիմների ագրեսիայի հետ:

Նրա խոսքով Մատարելլան կարող էր լռել, քանի որ նա մի երկրի նախագահ է, «որն անձամբ գիտի, թե ինչ է իրականում ֆաշիզմը»:

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին անձամբ Զախարովային հորդորել է ձայնը կտրել. նրա կարծիքով՝ նա վիրավորել է ողջ իտալացի ժողովրդին՝ ի դեմս Մատարելլայի։

@marker_tv

Marker

14 Feb, 20:15


🇺🇲🇺🇦Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Մյունխենում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։

🇺🇲Վենսը Զելենսկու հետ զրույցից հետո հայտարարել է պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ցանկության մասին։

«Մենք ցանկանում ենք հասնել ամուր և տևական խաղաղության, ոչ թե այնպիսի խաղաղության, որը մի քանի տարի հետո Արևելյան Եվրոպայում նոր հակամարտության կհանգեցնի»,- հայտարարել է Վենսը։

🇺🇦Ուկրաինայի նախագահն իր կողմից հերթական անգամ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և Դոնալդ Թրամփին՝ իր երկրին ցուցաբերված աջակցության համար։

«Մենք պետք է ավելի շատ խոսենք, ավելի շատ աշխատենք և ծրագիր նախապատրաստենք՝ ինչպես կանգնեցնել Պուտինին և դադարեցնել պատերազմը»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Ուկրաինային պետք են անվտանգության իրական երաշխիքներ։

@marker_tv

Marker

14 Feb, 19:43


🇺🇲Սպիտակ տունը հրապարակել է Վալենտինի բացիկ Թրամփի և ԱՄՆ սահմանապահ ծառայության ղեկավարի դեմքերով և քառատողով.

«Վարդերը կարմիր են,
Մանուշակները կապույտ
Եկեք այստեղ անօրինական
Եվ մենք ձեզ կարտաքսենք»։

@marker_tv

Marker

14 Feb, 19:15


🇺🇲🇺🇦ԱՄՆ-ն Զելենսկիին առաջարկել է ստորագրել փաստաթուղթ, որով ԱՄՆ-ին իրավունք է տրվում Ուկրաինայի ապագա հանքային պաշարների 50%-ի օգտագործման նկատմամբ, սակայն նա մերժել է։

The Washington Post

@marker_tv

Marker

14 Feb, 18:46


🇩🇪"Թրամփը Ռուսաստանի հետ բանակցություններից առաջ Ուկրաինային զրկել է հաղթող խաղաքարտերից",- Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուս։

@marker_tv

Marker

14 Feb, 18:44


🇦🇲🇩🇪 Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է նաև բարձրաստիճան զինվորական ղեկավարների ընդունելությանը։

Ընդունելության ընթացքում Էդվարդ Ասրյանն առանձնազրույցներ է ունեցել Գերմանիայի դաշնային զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Կարստեն Բրաուերի, Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակցային ուժերի հրամանատար-ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Քավոլիի, ՆԱՏՕ-ի քոլեջի պետ, գեներալ-լեյտենանտ Արթուր Նիլսենի (Դանիայի ԶՈՒ) և այլ բարձրաստիճան զինվորականների հետ։

ՀՀ ՊՆ

@marker_tv

Marker

14 Feb, 18:25


🇺🇲ԱՄՆ-ում 14 նահանգ դատական հայց է ներկայացրել միլիարդատեր Իլոն Մասկի և Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի դեմ՝ պատճառաբանելով, որ նրա նշանակումը Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) տնօրենի պաշտոնում «հակասահմանադրական է»։

Իլոն Մասկի ազդեցությունը պետական կառույցների վրա շարունակում է քննարկման առարկա լինել ԱՄՆ-ում։

Նյու Մեքսիկո, Արիզոնա, Միչիգան, Կալիֆորնիա, Քոննեքթիքութ, Հավայան, Մերիլենդ, Մասաչուսեթս, Մինեսոտա, Նևադա, Օրեգոն, Ռոդ Այլենդ, Վերմոնտ և Վաշինգտոն նահանգները հայտարարել են Թրամփի, Մասկի և DOGE-ի դեմ դատական հայցեր ներկայացնելու մասին։

Խնդրագրում ասվում է, որ Մասկի նշանակումը DOGE-ի տնօրենի պաշտոնում «հակասահմանադրական է» և նրան տրված լիազորությունները անվանում են «անսահմանափակ և չստուգված իշխանություն»:

🔹️Մասկը X-ում պատասխանել է վերջին հայցերին, որոնք ներկայացվել են Թրամփի գործադիր հրամանների դեմ.

«Եթե որևէ դատավոր ինչ-որ տեղ կարող է հանգիստ կասեցնել նախագահի ցանկացած գործողություն, դա նշանակում է, որ մենք ժողովրդավարական պետությունում չենք ապրում»:

@marker_tv

Marker

14 Feb, 18:18


🇺🇲Վաշինգտոնի դատարանը պարտավորեցրել է Թրամփի վարչակազմին վերսկսել արտաքին օգնությունը USAID -ի միջոցով։

Associated Press

@marker_tv

Marker

14 Feb, 18:15


🔷️ Հունվարի 1-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել 123․293 տոմսային փաթեթ։

Արտոնյալ և անվճար օգտվելու իրավունք ստացած տոմսային փաթեթների ընդհանուր թիվը կազմել է 20․889։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյան

@marker_tv

Marker

14 Feb, 17:39


🇺🇲🇺🇦Մյունխենում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը։

@marker_tv

Marker

14 Feb, 17:36


🇦🇲🇩🇪Վարչապետը հանդիպում է ունեցել Stern Stewart Institute վերլուծական կենտրոնի նախագահ Մարկուս Փերթլի հետ.

@narker_tv

Marker

14 Feb, 17:26


🇦🇲🇩🇪Հանդիպում ունեցա Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Նիլս Շմիդի և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոբիաս Քրեմերի հետ

Նիկոլ Փաշինյան

@marker_tv

Marker

04 Feb, 19:55


🥰Մեր փոքրիկ շահառուներն արդեն ստանում են ջրծաղիկի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը․

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան

@marker_tv

Marker

04 Feb, 18:27


🇦🇲🇺🇸 Արդյունավետ քննարկում ունեցանք ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի և կոնգրեսականներ Էնդի Հարրիսի, Ֆրենկ Փալոնի ու Ռիչարդ Հադսոնի հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

@marker_tv

Marker

04 Feb, 17:38


RESIGNATION

Այսօր գթանք իրարու,—
Խեղճ լինենք ու չամաչենք,
Բախտ չըտենչանք ու հեռու
Տարիները չըհիշենք։

Լռենք միայն մի մեղմող
Լռությունով ու հանգչենք,—
Բանանք սրտներըս մեռնող,—
Որբ լինենք ու չամաչենք։

Սիրենք իրար ու ներենք,—
Չընախատենք մեկմեկու,
Էլ չար սիրով չըսիրենք,
Անչար լինենք ես ու դու։

Այսօր գթանք իրարու,
Այսօր իրար չըտանջենք,
Լինենք անչար ու հլու,—
Հեկեկանք ու չամաչենք…

Վահան Տերյան

@marker_tv

Marker

04 Feb, 17:31


🇦🇲✨️Այս տարի լրանում է հայ մեծագույն քնարերգու ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ծննդյան 140-ամյակը։
Ավանդույթի համաձայն փետրվարի 9-ին` ժամը 11։00-ին, տեղի կունենա «ՏԵՐՅԱՆԻ ՀԵՏ» միջոցառումը Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում և կշարունակվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում:

«Տերյանի հետ» մշակութային ծրագրի շրջանակում նախատեսվում է այցելություն և ծաղկեդրման արարողություն բանաստեղծի շիրիմին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում, որից հետո Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կանցկացվի ցերեկույթ՝ նվիրված մեծն պոետի կյանքին և գրական վաստակին:
Սպասում ենք բոլոր արվեստասերներին:

@marker_tv

Marker

04 Feb, 17:30


🔷️Հայկ Մարությանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝  հայտնելով, որ դատախազություն հաղորդում են ներկայացրել հերթական տարեց տղմարդու դեմ, ով իբրև թե խչընդոտել է լրագրողների աշխատանքը։
Մարությանի գրասենյակը նաև  պապիկին մեղադրել է ՔՊ -ի աջակից լինելու համար։
Սա առաջին դեպքը չէ, որ Մարությանը թիրախավորում է տարեց մարդկանց։ Օրեր առաջ էլ Մարությանը 78-ամյա պապիկին ավտոբուսում  թմրամոլ էր անվանել։

@marker_tv

Marker

04 Feb, 17:13


🔷️Ռուսաստանի և Հայաստանի հասարակությունները պետք է զգան, որ կողմերը ծածուկ օրակարգ չունեն։

Մոսկվան միշտ տրամադրված է եղել փոխադարձ հարգալից երկխոսության, տնտեսական շահերի, սոցիալական կապերի պահպանմանը։ Սա յուրօրինակ ոչ գաղափարականացված մոտեցում է բոլորի, այդ թվում՝ մոտ գործընկերների հետ հարաբերություններում:

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին

@marker_tv

Marker

04 Feb, 15:51


🇺🇦Ուկրաինան պատրաստ է ընտրությունների թեման քննարկել մինչև 2025 թվականի վերջ, եթե այդ հարցը բարձրացնի Սպիտակ տան նոր վարչակազմը, -ասել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օկսանա Մարկարովան.

@marker_tv

Marker

04 Feb, 15:00


https://youtu.be/lppz7Zz4mAY?si=UyyNhTk9h1ArUZVw

Marker

04 Feb, 13:18


🇦🇲🇺🇲ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ներկա է գտնվել «Save Armenia»-ի կազմակերպած ընդունելությանը․

@marker_tv

Marker

04 Feb, 12:15


🇺🇲Սպիտակ տան մամուլի քարտուղարը ներկայացրել է՝ ինչ «չարամիտ ծրագրերի» վրա է USAID-ը ծախսել հարկատուների գումարները

Օրինակ՝ 1,5 մլն դոլար Սերբիայում բազմազանությունը, հավասարությունը և ներառականությունը զարգացնելու, 47,000 դոլար՝ Կոլումբիայում «տրանսգենդերային օպերայի», 32,000 դոլար՝ Պերուում «տրանսգենդերային կոմիքսների», 2 մլն դոլար՝ Գվատեմալայում սեռի փոփոխությունների և ԼԳԲՏ ակտիվիզմի համար:

@marker_tv

Marker

04 Feb, 12:12


🇺🇸 Թրամփի վարչակազմը պետական ապարատի կրճատման միջոցառումների շրջանակներում քննարկում է կրթության նախարարության լուծարման հարցը։

Մասնավորապես քննարկվում է նախարարության գործառույթներն այլ գերատեսչություններին փոխանցելու հնարավորությունը։

The Wall Street Journal

@market_tv

Marker

04 Feb, 11:09


🔷️"Չի կարելի ամենինչից դժգոհ լինել։
Գազելներին ով կարոտ է թող Հայկոյին նստացնեն ղեկին քշեն գնան"։


Քաղաքացու պատասխանը բոյկոտավորներին։

@marker_tv

Marker

04 Feb, 11:04


🇵🇦Պանաման դուրս կգա Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից, որը նախատեսում է երկրների միջև համագործակցություն՝ Պանամայի ջրանցքն առևտրային նպատակներով օգտագործելու համար: Այս մասին երկուշաբթի հայտարարել է երկրի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո։

«Իմ կառավարությունը չի երկարաձգի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի վերաբերյալ 2017 թվականի փոխըմբռնման հուշագիրը: Մենք կուսումնասիրեն այն ժամկետից շուտ դադարեցնելու հնարավորությունը»,- նշել է Մուլինոն:

Պանամայի նախագահի խոսքով՝ Ռուբիոն հանդիպմանը «որևէ սպառնալիք չի ներկայացրել Պանամայի ջրանցքը ԱՄՆ-ի վերահսկողությանը վերադարձնելու կամ «ուժ կիրառելու» վերաբերյալ, սակայն նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի ներկայությունը տարածաշրջանում համարում է ջրանցքի նկատմամաբ վերահսկողությունը Պանամային փոխանցելու մասին պայմանագրի խախտում:

🇺🇲ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից դուրս գալու Պանամայի որոշումը՝ այն որակելով կարևոր մեծ քայլ՝ ԱՄՆ հետ հարաբերություններում:

@marker_tv

Marker

04 Feb, 10:25


🔷️Պաշտպանության նախարարությունն առաջարկում է վարժական հավաքներից խուսափելու համար խստացնել պատժամիջոցները և հստակեցնել զորահավաքային գործընթացում ռազմական ոստիկանության դերակատարումը:

Համապատասխան նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի միասնական կայքում։

@marker_tv

Marker

04 Feb, 08:40


🔷️Ես չեմ ուզում բոյկոտեմ՝ ինձ ձեռա տալիս:
Ես թոշակառու եմ, էսօր 6 հատ տրանսպորտ եմ փոխել:

Քաղաքացին Անդրանիկ Թևանյանին

@market_tv

Marker

04 Feb, 08:22


🇦🇲Մենք չենք ուզում նահատակ ազգ լինել, մենք ուզում ենք ՀՀ-ում սովորական մարդն ապրի սովորական կյանքով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

@marker_tv

Marker

04 Feb, 06:25


🇦🇲Հայաստանի Հանրապետությունն ինքն է բարձրագույն ազգային նպատակ և ՀՀ-ից բարձր ազգային նպատակ չի կարող լինել։ ՀՀ-ն ոչ թե միջոց է այլ նպատակների հասնելու համար, այլ ՀՀ-ն ինքը նպատակն է, ամենաբարձր նպատակն է։

Հայաստանի Հանրապետության գործառույթային նպատակն է ապոհովել իր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

@marker_tv

Marker

04 Feb, 06:15


https://youtu.be/SBLR4vE1Mek?si=Q-HeL3amVmm6_kas

Marker

04 Feb, 06:03


📈Բիթքոյնը կրկին սկսել է աճել Մեքսիկայի նկատմամբ մեկ ամսով մաքսատուրքերի կասեցման մասին լուրերից հետո:

@marker_tv

Marker

04 Feb, 05:41


🇺🇲ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) միացնել Պետդեպարտամենտին և կրճատել այդ կազմակերպության աշխատակիցների թիվը:

CBS-ի տվյալներով՝ փոփոխության մասին կարող է հայտարարվել առաջիկա օրերին:

Անգամ միաձուլման պարագայում USAID-ն կշարունակի գործել մարդասիրական օգնության համար պատասխանատու կառույցի կարգավիճակով: Աղբյուրի տեղեկություններով՝ զուգահեռաբար շարունակվում են գործակալության ֆինանսավորման հնարավոր կրճատման շուրջ քննարկումները:

Թրամփը նախկինում բազմիցս քննադատել է USAID-ն՝ նշելով, որ այն ամերիկացի հարկատուների գումարները ծախսում է ԱՄՆ-ի շահերին չծառայող նախագծերի վրա:

@marker_tv

Marker

18 Jan, 21:45


🔷️Լոնդոնից Կալկաթա եզակի ավտոբուսային երթուղի, որը գոյություն է ունեցել մինչև 1970 թվականը որպես աշխարհի ամենաերկար ավտոբուսային երթուղի։

Այս երթուղին անցել է հետևյալ երկրներով. Մեծ Բրիտանիա - Բելգիա - Գերմանիա - Ավստրիա - Հարավսլավիա - Բուլղարիա - Թուրքիա - Իրան - Աֆղանստան - Պակիստան - Հնդկաստան։

@marker_tv

Marker

18 Jan, 20:33


🇦🇲🇺🇲ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԱՄՆ Վուդրո Վիլսոնի անվան միջազգային գիտնականների կենտրոնի Քենան ինստիտուտում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի հետ արդյունավետ քննարկում ունեցանք կենտրոնի փոխտնօրեն Ջենիֆեր Վիստրանդի եւ ավագ գիտաշխատող Դեն Ուայթի հետ:

Քննարկման ընթացքում անդրադարձանք Հայաստանի կառավարության վերափոխման տեսլականին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերին, ժողովրդագրության և զբաղվածության ռազմավարություններին, ինչպես նաև պայմանավորվածություններ ձեռք բերեցինք փոխադարձ հետաքրքրության հարցերի շուրջ համագործակցություն սկսելու ուղղությամբ։

Վիլսոն կենտրոնի Քենան ինստիտուտը, իր 50-ամյա գործունեության ընթացքում, նշանակալի դեր է ունեցել ԱՄՆ ըմբռնումը Հարավային Կովկասի և շրջակա տարածաշրջանի վերաբերյալ խորացնելու գործում՝ հետազոտությունների և փորձի փոխանակման միջոցով։

@marker_tv

Marker

18 Jan, 17:17


🇦🇲🇲🇫Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ԶՈՒ շտաբների պետերի բանակցությունները։

Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ:

🖋Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյի

@marker_tv

Marker

18 Jan, 16:26


🇮🇷🇷🇺Ռուսաստանն ու Իրանը չեն հանդուրժի արտաքին միջամտությունը տարածաշրջանում: Մոսկվան և Թեհրանը համաձայն չեն, որ դրսից ինչ-որ մեկը որոշի մեր երկրների դերը։ Մենք ի վիճակի ենք ինքնուրույն քաղաքականություն վարել և միասին պատրաստ ենք տարածաշրջանում զարգացնել անվտանգությունն ու տնտեսությունը, այստեղ բերել խաղաղություն և կայունություն։ Մենք Արևմուտքի կարիքը չունենք։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան

@marker_tv

Marker

18 Jan, 15:54


🔷️Սամվել Բալասանյանի որդու նկատմամբ 80 միլիոն դրամ գրավի դիմաց տնային կալանք կկիրառվի.

Խաչատուր Բալասանյանն անցնում է «Սև Բերդ» ամրոցի՝ պետական սեփականություն հանդիսացող, օտարման չենթակա հարակից հողատարածքները հանցավոր ճանապարհով սեփականաշնորհելու քրեական վարույթով:

@marker_tv

Marker

18 Jan, 15:28


❄️🛷«Ջերմուկ՝ 1 փետրվարի… Համահայկական ձմեռային խաղեր»:

🖋Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան

@marker_tv

Marker

18 Jan, 14:00


🔷️Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Մեղսագրվող հոդվածը ենթադրում է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը:

@marker_tv

Marker

18 Jan, 12:20


🇦🇲Հայաստանը որպես դիտորդ կմասնակցի «Վրաստան-ՆԱՏՕ 2025» զորավարժություններին:

@marker_tv

Marker

18 Jan, 11:40


🇺🇸Թրամփը հայտնել է սեփական կրիպտոարժույթի գործարկման մասին, որը ստացել է $TRUMP անվանումը:

@marker_tv

Marker

18 Jan, 10:33


🇩🇪Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը լքել է կառավարության նիստը՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Շոլցի հետ Ուկրաինային օգնության նոր փաթեթն արգելափակելու նրա որոշումից հետո:

Bild

@marker_tv

Marker

18 Jan, 08:47


🇩🇪Գերմանական բիզնեսը զանգվածային բողոքի ակցիա է նախապատրաստում կառավարության դեմ.

Գերմանիան ապրում է իր ամենաերկար տնտեսական անկումը վերջին ավելի քան 70 տարվա ընթացքում, քանի որ շատ ընկերություններ չեն կարողանում պատվերներ ունենալ և կրճատում են աշխատատեղերը: Այժմ մի շարք ընկերությունների ղեկավարներ հայտարարել են էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկին և կանցլեր Օլաֆ Շոլցին հակադրվելու մտադրության մասին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել տնտեսությունը վերականգնելու համար։

Ըստ BILD-ի՝ հունվարի 29-ին գրեթե 50 ասոցիացիաներ նախատեսում են մեծ ցույցեր անցկացնել Բեռլինում և այլ քաղաքներում։

Բողոքի ակցիաների կազմակերպիչները, որոնք ներառում են ընտանեկան բիզնես ասոցիացիա, հյուրանոցների և ռեստորանների ասոցիացիա, ինչպես նաև մեծածախ և արտաքին առևտրի ասոցիացիա, պահանջում են նվազեցնել հարկերը, դադարեցնել սոցիալական վճարների աճը և նվազեցնել բյուրոկրատական ​​խոչընդոտները։

@marker_tv

Marker

18 Jan, 08:27


🔷️Իջևանի Տերյան փողոցն իր գոյության ընթացքում առաջին անգամ կոյուղի ունի և 45 տարի անց հիմնանորոգվել է։

Նիկոլ Փաշինյան

@marker_tv

Marker

18 Jan, 07:48


🇦🇲Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածի կառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։

Հզոր ենթակառուցվածքներ, ուժեղ տնտեսություն:

🖋Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան

@marker_tv

Marker

18 Jan, 07:33


🇦🇲🇺🇲🇲🇫Վաշինգտոնում ֆրանկոֆոն դեսպանների խմբին Լիլիթ Մակունցը տեղեկացրել է Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման մասին.

@marker_tv

Marker

17 Jan, 22:20


🇺🇲⭐️Դոնալդ Թրամփը Մել Գիբսոնին նշանակել է Հոլիվուդում իր «հատուկ դեսպան», Գիբսոնն ասել է, որ ոչինչ չգիտի այդ մասին.

Հունվարի 20-ից Դոնալդ Թրամփը կրկին կստանձնի ԱՄՆ նախագահությունը։ Պետության նոր ղեկավարը մտադիր է վերադառնալ ոչ միայն պահպանողական քաղաքականություն, այլեւ փոխել զվարճանքի ոլորտը։

Հինգշաբթի օրը Թրամփն իր Truth Social հարթակում հայտնել է կինոյի լեգենդներ Սիլվեստր Ստալոնեին, Մել Գիբսոնին և Ջոն Վոյտին որպես իր «հատուկ դեսպաններ» Հոլիվուդում։ Նրանց առաքելությունն է Կալիֆորնիայի կինոարդյունաբերությունը «կրկին մեծագույնը» դարձնել՝ ավելի լավ, ավելի ուժեղ և պահպանողական:

Մել Գիբսոնի համար այս նշանակումն անակնկալ էր։ «Ես տեսա այս թվիթը ձեզ հետ միաժամանակ», - դերասանի խոսքերը մեջբերում է Fox News-ը։

Այդուհանդերձ, նա պատրաստակամություն է հայտնել ընդունել Թրամփի առաջարկը։

@marker_tv

Marker

17 Jan, 22:14


🏴󠁧󠁢󠁳󠁣󠁴󠁿◾️84 տարեկան հասակում մահացել է Շոտլանդացի «Ոսկե գնդակի» միակ դափնեկիր Դենիս Լոուն։

@marker_tv

Marker

17 Jan, 18:43


https://youtu.be/FJcpSzAa-94?si=U2lryqWCQ2pqlUpA

Marker

12 Jan, 20:31


Բա չիմացաք ինչ պատահեց: Սա ասումա, որ Լոս Անջելեսում իմ տունն է այրվել, այն էլ՝ նորակառույց ու բազմահարկ, համ էլ բունկեր կար, այրվելա, թե բունկերն ինչի համար է Լոս Անջելեսում, ենթադրաբար ատոմային պատերազմի համար, և ինչպես է այրվել, եթե բունկեր է, ԶԼՄ-ն չի պարզաբանում:

Հ.Գ. Բա մեր տները Կանադայո՞ւմ չէին:

Marker

12 Jan, 20:31


🔷️Ոստիկանները բացահայտել են հայրենիքի պաշտպանության համար զոհված Արմեն Գասպարյանի տնից կատարված գողությունը. կասկածյալը ձերբակալվել է

Գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։ Նա հայտնաբերվել և ներկայացվել է Սևանի քննչական բաժին։ Գողոնը մասամբ հայտնաբերվել է։

ՆԳՆ ոստիկանություն

@marker_tv

Marker

12 Jan, 19:20


🔷️Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցուցադրել է երեկ Կուրսկի մարզում գերեվարված հյուսիսկորեացի զինվորների հարցաքննության տեսագրությունը և գրել.

«Ուկրաինան պատրաստ է Կիմ Չեն Ընին հանձնել իր երկրացիներին, եթե նա կարողանա նրանց փոխանակումը կազմակերպել Ռուսաստանում գերության մեջ գտնվող մեր զինվորների հետ»,- գրել է Զելենսկին։

@marker_tv

Marker

12 Jan, 18:26


🇺🇲‼️Թրամփը դիտարկում է Գրենլանդիայի՝ ԱՄՆ-ին միանալու բոլոր տարբերակները, այդ թվում՝ բռնի ուժով, - ԱՄՆ ապագա նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլց։

@marker_tv

Marker

12 Jan, 18:21


🔷️Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Բայդենի վարչակազմը ճնշում է գործադրել Facebook-ի և Instagram-ի վրա՝ արգելելու COVID-19 պատվաստանյութերի հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին գրառումները։

@marker_tv

Marker

12 Jan, 14:49


🇺🇲🇷🇺Ընթանում են Թրամփի և Պուտինի հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները:

Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական

@marker_tv

Marker

12 Jan, 14:42


@marker_tv

Marker

12 Jan, 13:17


❗️Խոշոր ավտովթար՝ Վանաձորում. բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն

Վթարի հետևանքով 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

@marker_tv

Marker

12 Jan, 13:09


🇮🇹Իտալիա. A Սերիա. 20-րդ տուր. 18։00.

🟢🟠"Վենեցիա" - "Ինտեր"⚫️🔵

Մխիթարյանը հայտացուցակում չէ, նա վնասվածք ունի։

@marker_tv

Marker

12 Jan, 12:37


🇦🇲Մենք պետք է հասնենք նրան, որ արդարությունն ու արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում լինեն հոմանիշներներ, ճշմարտությունը և արդարադատությունը լինեն հոմանիշներ, օրինականությունը, արդարադատությունը և ճշմարտությունը լինեն հոմանիշներ:

Եվ այս հենքի վրա կառուցվի այն իրականությունը, որը պիտի խորացնի, ամրապնդի և մշտական դարձնի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավատը սեփական հայրենիքի, սեփական պետության նկատմամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

@marker_tv

Marker

12 Jan, 10:01


🔷️Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն, չունենանք խաղաղություն, չունենանք բարեկեցություն.

ա) Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան...
բ) Իմ որդուն բանակ մի տարեք, որովհետեւ...
գ) Իմ ամուսնուն բանակ մի տարեք, որովհետեւ...
դ) Ինձ բանակ մի տարեք, որովհետեւ...
ե) Այս բաժակով հոտնկայս խմենք այս պահին սահմանին կանգնած զինվորի կենացը:
է) Բոլորին հրավիրում ենք պարահրապարակ: Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան...
ը) Армяне всего мира, гуляют так красиво...

Նիկոլ Փաշինյան

@marker_tv

Marker

12 Jan, 09:55


🔷️ Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:

Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն:

Նիկոլ Փաշինյան

@marker_tv

Marker

12 Jan, 09:01


🔷️Դոնալդ Թրամփի որդին վարձատրել է անօթևաններին, որպեսզի նրանք աջակցեն ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի գնմանը։

Այս շաբաթվա սկզբին Դոնալդ Թրամփ կրտսերը ժամանել էր Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ և փորձել իրեն հավատարիմ աջակիցներով շրջապատված ցույց տալ։ Կադրերում երևում է, որ նա ռեստորանում հանդիպում է MAGA գլխարկներով մարդկանց խմբի հետ:

Սակայն, այդ «երկրպագուները» Դոնալդ Թրամփի իրական կողմնակիցները չէին։ Փողոցից մարդկանց հրավիրել են անվճար սննդի դիմաց։

«Թրամփ կրտսերը վերցրել է նրանց ում կարողացել է. անօթևաններին և աղքատներին, ովքեր սուպերմարկետների մոտակայքում վաճառում են ամեն տեսակ մանր իրեր», - լրագրողներին ասել է հանդիպման մասնակիցներից Ռասմուսը:

Հրավիրվածներին տրվել են Թրամփի նախընտրական արշավի խորհրդանիշներով գլխարկներ և հրավիրվել ռեստորան, իսկ ամբողջ միջոցառումը Թրամփի որդու վրա արժեցել է 10 հազար դանիական կրոնից պակաս (մոտ 1340 եվրո):

@marker_tv

Marker

12 Jan, 08:27


🇺🇸◾️Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 16-ի.

Մասնագետների կարծիքով կրակի արագ տարածման պատճառ է դարձել չոր և շատ քամոտ եղանակը: Ավելի քան 180 հազար մարդ տարհանման հրահանգ է ստացել։

@marker_tv

Marker

12 Jan, 07:47


🔥 Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայի «Պարմա» սուպերմարկետի պահեստում

Աահազանգը ստացվել է Ժամը 08:84-ին։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:00-ին, մարվել՝ 09:28-ին: Սուպերմարկետի պահեստային հատվածում (մոտ 10 քմ) այրվել են պարենային ապրանքներ (մոտ 4 խմ), էլեկտրական լարեր (մոտ 5 գմ) և ջերմահարվել՝ 2 սառնարան:

ՆԳՆ ՓԾ

@marker_tv

Marker

12 Jan, 06:47


⚡️⚡️Ուկրաինայի ԶՈւ 3-րդ առանձին գրոհային բրիգադը հետ է մղել ռուսների հարձակումը Խարկովի մարզի Վիշնևո բնակավայրի մոտ.

@marker_tv

Marker

12 Jan, 06:33


🔷️ Անկախությունը արտաքին միջավայրը կառավարելու հմտություն է, ինքնիշխանությունը՝ ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն:

Նիկոլ Փաշինյան

@marker_tv

Marker

11 Jan, 21:06


🔷️Սիրիայում ապստամբների հարձակման ժամանակ Վլադիմիր Պուտինն անտեսել է Բաշար ալ-Ասադի ռազմական աջակցության խնդրանքը.

Այս մասին ասել է Բաշար ալ-Ասադի մամուլի ծառայության նախկին ղեկավար Քամել Սաքրը սաուդյան Mazeej փոդքասթին.

@marker_tv

Marker

11 Jan, 08:30


🇧🇻Նորվեգիան 1998 թ. ի վեր առաջին անգամ վերականգնում է ռմբապաստարանների պարտադիր շինարարությունը։

Ռմբապաստարանները կկառուցվեն ավելի քան 1000 քմ մակերեսով նոր շենքերում, ավտոկայանատեղիներում և մետրոյում: Դրա պատճառը Ռուսաստանի հետ կոնֆլիկտի աճող «սպառնալիքն» է։

Politico

@marker_tv

Marker

11 Jan, 07:47


🔷️«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը: 2024 թ. դեկտեմբերի 19-ին, «Արմենպրեսին» տված հարցազրույցում պատասխանելով հարցին թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ, վարչապետ Փաշինյանը նշել է.

(մեջբերում) «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ» (մեջբերման ավարտ):

2025 թվականի հունվարի 8-ին ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան և ընդգծել ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող այդ խոսույթից Ադրբեջանի հրաժարվելու և խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:

Հայաստանի Հանրապետությունը միանշանակ և աներկբա ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և պատրաստ է դա վերահաստատել խաղաղության պայմանագրի4 ստորագրմամբ, ինչպես նաև վերոնշյալ գրառման մեջ նշված մյուս բոլոր նախաձեռնությունների ու քայլերի իրագործմամբ:

Կարևոր է, որ Ադրբեջանը նույնպես միանշանակ և աներկբա ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»:

ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան

@marker_tv

Marker

11 Jan, 07:21


🇺🇲"Իրական հնարավորություն կա, որ ուկրաինացիները կարող են հաղթել",- Բայդենը Զելենսկու հետ զրույցից հետո.

ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ դա հնարավոր է այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհը շարունակում է միասնական աջակցել Արևմտյան Եվրոպային Ուկրաինայի հարցում։ Բայդենը նաև հույս է հայտնել, որ Կոնգրեսը թույլ չի տա դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը Թրամփի վարչակազմի օրոք։

@marker_tv

Marker

11 Jan, 07:08


🇪🇺🇦🇲 «Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչն առաջարկել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման ժամկետը երկարացնել ևս երկու տարով:

Անդամ երկրները ողջունել են այս առաջարկը և ներկայումս քննարկում են անհրաժեշտ իրավական ակտերը Եվրամիության խորհրդի համապատասխան մարմինների հետ: Խորհրդի որոշումը երկարաձգելու մասին սպասվում է առաջիկա օրերին»:

ՀՀ-ում ԵՄ առաքելության մամլո ծառայություն

@marker_tv

Marker

11 Jan, 06:45


🔷️Ռուսաստանի զինված ուժերը գրավել են Ուկրաինայի Դոնբասի մարզի Կուրախովո քաղաքը, որը հեշտացնում է դեպի Զապարոժիեի մարզ շարժվելը։

DeepState

@marker_tv

Marker

11 Jan, 06:36


🔷️Տարադրամի փոխարժեքն այսօր։

@marker_tv

Marker

11 Jan, 06:30


🔷️Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները.

Արթուր Հովհաննիսյան

@marker_tv

Marker

11 Jan, 06:29


🔷️Հունվարի 11-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աբովյանի և Նաիրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Արարատի, Արտաշատի, Թալինի, Արթիկի, Անիի, Աշոցքի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Ճանապարհային դեպարտամենտ

@marker_tv

Marker

10 Jan, 22:13


🇺🇦"Մեր երազանքն է այս տարի երաշխիքներ ստանալ և այս տարի ավարտել պատերազմը։ Մենք ամեն ինչ կանենք դրա համար",- Զելենսկի:

@marker_tv

Marker

10 Jan, 19:36


🇩🇪🏰Նոյշվանշտայնի ամրոցը (բառացի՝ «Նոր Կարապի քար»), Բավարիայի թագավոր Լյուդվիգ II-ի ամրոցն է Բավարիայի հարավ-արևմուտքում գտնվող Ֆյուսեն քաղաքի մոտ՝ Ավստրիայի սահմանի մոտ։ Հարավային Գերմանիայի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկը:

Այս ամրոցը անհավատալի ժողովրդականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում և ահռելի շահույթ է բերում Գերմանիային:

Հենց Նոյշվանշտայնն է դարձել Փարիզի Դիսնեյլենդի Քնած գեղեցկուհու ամրոցի նախատիպը։

@marker_tv

Marker

10 Jan, 17:44


🔷️Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ:

Նիկոլ Փաշինյան

@marker_tv

Marker

10 Jan, 16:48


🔷️Ամուլսարի հանքը շահագործելու բոլոր թույլտվությունները կան, և այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական որևէ  փաստ կամ հիմք չկա՝ այս գործընթացը որևէ ձևով կասեցնելու:

ՀՀ ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյան

@marker_tv

Marker

10 Jan, 16:01


https://youtu.be/dQMy9t_8EpQ?si=nuGM0B1opJESFtED

Marker

10 Jan, 15:58


🔷️Եռաբլուրում ծաղիկներ գողացածներին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

ՔԿ

@marker_tv

Marker

10 Jan, 14:46


◾️ Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․ ծնված Ա․Հ․-ն՝ կախված վիճակում։

Ծառայողներն անմիջապես կանչել են շտապօգնություն։ Ժամը 02։25-ի սահմաններում ժամանած շտապօգնության բժշկի կողմից արձանագրվել է կալանավորված անձ Ա․Հ․-ի կենսաբանական մահը։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն

@marker_tv

Marker

10 Jan, 14:08


🇨🇦🇺🇲 Կանադան քննարկում է ԱՄՆ գրեթե բոլոր ապրանքների, այդ թվում՝ նավթի և ուրանի վրա մաքսատուրքեր սահմանելու հարցը, եթե Թրամփը կանադական ապրանքների համար խոստացված բարձր մաքսատուրքեր սահմանի։

Bloomberg

@marker_tv

Marker

10 Jan, 13:50


🇮🇹🇺🇦Հռոմում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան քննարկել են Ուկրաինայի ինտեգրումը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, ինչպես նաև Ռուսաստանի կողմից առևանգված ուկրաինացի երեխաների վերադարձի հարցը։

@marker_tv

Marker

10 Jan, 13:44


🛰📖Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը

Ղազախստանի Բայկոնուր քաղաքի տիեզերակայանից տիեզերք է ուղարկվել աշխարհի 35 լեզուներով թարգմանված և Չարենց ընտանիքի կողմից հրատարակված «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը։

Եղիշե Չարենցի տուն-թանգարան

@marker_tv

Marker

10 Jan, 12:44


🔷️Դոնալդ Թրամփը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ Գրենլանդիայի բնակիչները ցանկություն են հայտնում միանալ ԱՄՆ-ին և կոչ են անում Ամերիկային գնել կղզին։

«Մենք շուտով կհանդիպենք ձեզ հետ», - գրել է նա։

@marker_tv

Marker

10 Jan, 12:23


🔷️Հայաստանը հնարավորություն է ստանում պետական արբիտրաժային անդամ պետություն լինելով` ներկայացնել արբիտրների թեկնածուներ, որոնք որպես արբիտրներ՝ կկարողանան հանդես գալ պետությունների միջև վեճերի կարգավորման արբիտրաժային դատարանում քննվող գործերի ժամանակ:

Եղիշե Կիրակոսյան

@marker_tv

Marker

25 Dec, 23:09


🔷️ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչանը անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանին։

🖋Քո բառամթերքով ասեմ. տղա էիր, լուծեիր։ Երկիր ես ղեկավարել։ Բա ասում էիր ամենավատ իշխանությունը որոշում չկայացնող իշխանությունն է։ Որոշում կայացնելդ հրաժարական տալն ու սերունդների գլխին պատերազմ ժառանգություն թողնե՞լն էր։ Որոշում կայացնելդ որոշում չկայացնելն էր։

2008-ին առաջնորդեիր մինչև վերջ։ Որոշում կայացնելդ պրոցեսի կեսից տնային կալանքի անցնե՞լն էր' անվտանգության նկատառումներից ելնելով, երբ փողոցում 10 ցուցարարի դիակ կար։

Որոշում կայացնելու պահին պրոֆեսիոնալ թռնողների, կեղծված ընտրություններով նորանկախ երկրի ֆունդամենտ դնողների քաղաքական դիակապտությանը վերջ տալ է պետք։

@marker_tv

Marker

25 Dec, 21:51


https://youtu.be/7iFmg6lCxWM?si=0noyuSKqWJjJCQgR

Marker

25 Dec, 18:39


⚫️🔵🎄✨️"Ինտերի" ֆուտբոլիստների և անձնակազմի շնորհավորանքները Ամանորի և Սուրբ ծննդյան առիթով։

@marker_tv

Marker

25 Dec, 18:13


🔷️Մինսկի կոնֆերանսի բոլոր կառույցները՝ Մինսկի խումբը, բարձր մակարդակի պլանավորման խումբը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի պաշտոնը, ենթակա են լուծարման:

Մարիա Զախարովա

@marker_tv

Marker

25 Dec, 17:55


🔷️Հնարավոր ՀՕՊ միջոցի կիրառում կամ հրթիռային հարձակում

Ինքնաթիռը թռչում էր տարածքով, որտեղ ռուսական ՀՕՊ ուժերը վերջին շաբաթներին պայքարում էին ուկրաինական ԱԹՍ-ների դեմ:

Որոշ ավիացիոն փորձագետներ ենթադրում են, որ ինքնաթիռի պոչում առկա անցքերը նման են հնարավոր հրթիռային հարձակման կամ ՀՕՊ համակարգի միջոցով խոցման:

The Wall Street Journal

@marker_tv

Marker

25 Dec, 17:41


🎄✨️Իրականացավ ամանորյա հրաշքը․ ԱԺ այգում տոնական մթնոլորտ է:

@marker_tv

Marker

25 Dec, 16:37


🔷️«Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովիկ) դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել:

2020 թվականի դեկտեմբերի 21-ին Լևոն Սարգսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակության հոդվածով այն բանի համար, որ նա, մասնակցելով ՀՀ երկու քաղաքացիների ստեղծած հանցավոր համագործակցությանը, պատվիրել և ղեկավարել է 2008 թվականի հոկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող առանձնատան վրա կազմակերպված խմբի կողմից ավազակային հարձակումը».

ՀՀ գլխավոր դատախազություն

@marker_tv

Marker

25 Dec, 15:56


🔷️«Ռուսաստանին բավարար չէ Ուկրաինայում հրադադարը։
Մեզ անհրաժեշտ են հուսալի, իրավաբանորեն պարտավորեցնող պայմանավորվածություններ, որոնք ուղղված են հակամարտության հիմնական պատճառների վերացմանը, ներառյալ՝ Եվրոպայում ընդհանուր անվտանգությունը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը և, անշուշտ, այն մարդկանց իրավունքները, որոնք ապրում են ՌԴ-ի հետ վերամիավորման ձգտող տարածքներում»:

🐴Սերգեյ Լավրով

@marker_tv

Marker

25 Dec, 14:39


🔷️ Ձեռնարկվել են օրենսդրական քայլեր՝ տրանսպորտային միջոցներից գողությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար. տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների համար պատասխանատվությունը կխստացվի:

ՆԳՆ

@marker_tv

Marker

25 Dec, 13:36


🔷️Փաստ, որ ապացուցեց հակառակը.

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել.

@marker_tv

Marker

25 Dec, 12:03


🔷️Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչեւ առողջանալս կաշխատեմ որոշակի սահմանափակումներով:

Նիկոլ Փաշինյան

@marker_tv

Marker

25 Dec, 11:20


🔷️Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է Մեղրիի փոխանակման տարբերակի գոյությունը հերքող լուրերին.

«Քանի որ Հանրայինում բանավեճի ժամանակ և երեկվա գրառումիցս հետո քոչարյանական ճամբարում որոշ ջղաձգումներ են նկատվում՝ միտված Մեղրիի փոխանակման տարբերակի գոյությունը հերքելուն, ձեզ եմ ներկայացնում թեմայի շուրջ վկայությունների մի փոքր մասը միայն։

«Եթե ջղաձգումները շարունակվեն» շարքը կշարունակեմ.

1. 2007 թվականին Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, Ա1+ -ին տված հարցազրույցում ասել է.

«Անվտանգության խորհրդի 1999-ի հոկտեմբերի 23-ի նիստում քննարկվել էր Մեղրիի հարցը. այդ օրը Կարենը մեզ ասաց. «Ոչ ոքի չասեք, բայց դուք իմացեք. եթե ինձ մի բան պատահի, իմացեք՝ դրա համար է»»։

2. ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար և արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախկին նախարար Վահան Շիրխանյանը Քոչարյանին իր բաց նամակում գրել է.

«1999 թ. սեպտեմբերին Վազգենը վերադարձավ ամերիկյան գործուղումից կատաղած (…), հրավիրեց իր մոտ և բառացի ասաց հետևյալը. «Այս տականքը (քո մասին է) համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ»։

3. 2000 թ. ապրիլի 25-ին Գլենդելում Վարդան Օսկանյանը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է հետևյալը.

«Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին։ Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ» (մեջբերումը՝ «Քալիֆորնիա կուրիեր» թերթի)։

4. Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը Հանրայինին տված իր հարցազրույցում պնդել է, որ Մեղրիի տարբերակն իր ներկայությամբ քննարկվել է Քոչարյանի և Հեյդար Ալիևի միջև 1999 թվականի հուլիսին՝ Սադարակում։ Հարությունյանը նաև հայտարարել է, որ Քոչարյանն իրեն ասել է, որ Մեղրիի տարբերակը լավ տարբերակ է ղարաբաղյան հակամարտության լուծման համար։ Ըստ նրա՝ այդ ժամանակ Մեղրիի տարբերակը իրենից հետևյալն է ներկայացրել. Հայաստանին է միացվում նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) տարածքը և Լաչինը՝ որպես ՀՀ-ի և Արցախի միջև միջանցք։ Փոխարենը՝ Հայաստանը Ադրբեջանին էր զիջում Մեղրիի շրջանը (1988 թ. սահմաններով), որպեսզի Ադրբեջանը ցամաքային կապ ձեռք բերեր Նախիջևանի հետ։ Սակայն այդպիսով Հայաստանը կորցնում էր իր ցամաքային կապը Իրանի հետ»:

🖋ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան

@marker_tv

Marker

21 Nov, 19:02


🇦🇲 «Այստեղ ամեն ինչ՝ մեծ, թե փոքր, ունի իմաստ».

BBC-ն Sunrise in Armenia ծրագրի շրջանակում ցուցադրել է Հայաստանի գեղեցկությունը ոգեշնչող տեսանյութի միջոցով, որը Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ արտադրանքի արդյունք է:

🔹️Տեսանյութը ցուցադրվել է նաեւ BBC հեռուստաալիքով:

@marker_tv

Marker

21 Nov, 17:46


🇷🇺Ռուսաստանն այսուհետ իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ.

Պուտին

@marker_tv

Marker

21 Nov, 17:26


🇷🇺Նոյեմբերի 21-ին ռուս զինվորականները կիրառել են ռուսական նորագույն միջին հեռահարության հրթիռ։

Վլադիմիր Պուտին

@marker_tv

Marker

21 Nov, 16:37


🇦🇲🇮🇷 Հայաստանի ու Իրանի արտգործնախարարները զրուցել են հեռախոսով.

«Զրույցում անդրադարձանք օրակարգային թեմաներին, այդ թվում՝ Հայաստան-Իրան ընդլայնված երկկողմ համագործակցությանն այն ոլորտներում, որոնք կարող են հետագայում օգուտ բերել քաղաքացիներին»,- գրել է Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում։

@marker_tv

Marker

21 Nov, 16:32


🇺🇦🇮🇳Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դարձել է Միջազգային արևային դաշինքի 104-րդ լիիրավ անդամ:

Այս մասին նշված է Հնդկաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

«Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը և Հնդկաստանի ԱԳՆ Տնտեսական դիվանագիտության և Բազմակողմ տնտեսական հարաբերությունների վարչությունների պետ Աբիշեկ Սինգհը պաշտոնապես փոխանակվել են ՀՀ նախագահի կողմից ստորագրված «Միջազգային արևային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրի վավերագրով և որպես նույն համաձայնագրի ավանդապահ կողմ հանդիսացող պետության՝ Հնդկաստանի ԱԳՆ ստացականով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հնդկաստանի և Ֆրանսիայի կողմից հիմնադրված Միջազգային արևային դաշինքին Հայաստանի լիիրավ անդամակցությունն ուժի մեջ է մտել 2024 թ. նոյեմբերի 15-ից, որի համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2023 թ. նոյեմբերի 16-ին, Երևանում:

@marker_tv

Marker

21 Nov, 16:24


🛫🇷🇺 Ռուսական ավիաընկերությունները դադարեցրել են 34 հատ Airbus A320neo և A321neo ինքնաթիռների թռիչքները շարժիչների սպասարկման տեխնիկական խնդիրների պատճառով:

Այն կազմում է երկրում այս մոդելի ինքնաթիռների ընդհանուր պարկի կեսը. 66 ինքնաթիռ։

@marker_tv

Marker

21 Nov, 15:46


🙅‍♀️1933թ. Փարիզ. Մարլեն Դիտրիխը ձերբակալվել է Փարիզի երկաթուղային կայարանում՝ տղամարդու տաբատ կրելու համար։

Կանանց տաբատ կրելն արգելող օրենքը Ֆրանսիայում գործել է մինչև 2013 թվականը (իհարկե, վերջին տասնամյակներում դա ոչ ոք չէր պահպանում)։

@marker_tv

Marker

21 Nov, 14:20


🇦🇲🥉ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը (82 կգ) 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի Հանրապետության մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:

@marker_tv

Marker

21 Nov, 14:16


🍌Կպչուն ժապավենով պատին ամրացված «The Comedian» բանանը Sotheby's-ում վաճառվել է 6,2 միլիոն դոլարով:

Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի հեղինակած արտ-օբյեկտը գնել է կրիպտոարժույթով զբաղվող գործարար Ջասթին Սունը։ Արվեստի առարկան աճուրդի էր հանվել նախնական 1-1,5 միլիոն դոլար գնահատված արժեքով։

Հաղթող մասնակցի կարծիքով՝ հենց անորոշությունն է ամբողջ ասելիքը:

«Դա պարզապես արվեստի գործ չէ: Այն ներկայացնում է մշակութային երևույթ, որը կապում է արվեստի աշխարհները, մեմերը և կրիպտոարժույթի համայնքը: Կարծում եմ, որ այս աշխատանքը ապագայում ավելի շատ մտքեր ու քննարկումներ կներշնչի»,- ասել է նա:

@marker_tv

Marker

21 Nov, 14:12


🇦🇲🥉ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Շանթ Խաչատրյանը (72 կգ) նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:

@marker_tv

Marker

21 Nov, 13:46


🔷️Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջիաննի ԻՆֆանտինոյի հետ:

Այս մասին սոցցանցերի իր էջերում գրել է Ինֆանտինոն:

«Շատ ուրախ էի հյուրընկալել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին Ցյուրիխում՝ ՖԻՖԱ-ի կենտրոնակայանում, քննարկելու ֆուտբոլի զարգացման նախագծերի ընթացքը և առաջիկա անելիքները:

Նախագահ Մելիքբեկյանի ղեկավարությամբ ֆուտբոլը Հայաստանում անշեղորեն զարգանում է: ՖԻՖԱ-ն և ՀՖՖ-ն համագործակցում են տարբեր նախաձեռնությունների շրջանակներում: Հայաստանում բոլորին մաղթում եմ ամենայն բարիք և վստահ եմ, որ այնտեղ ֆուտբոլի ապագան պայծառ է»,- գրել է Ինֆանտինոն:

@marker_tv

Marker

21 Nov, 13:42


🇦🇲🥈55 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության արծաթե մեդալ:

@marker_tv

Marker

21 Nov, 13:26


🇫🇷⛪️Խոշոր հրդեհից հետո՝ դեկտեմբերի 7-ին, կբացվի Փարիզի Աստվածամոր տաճարը։

@marker_tv

Marker

21 Nov, 13:23


🇦🇲🇮🇳Հայաստանը մտադիր է Հնդկաստանից 78 միավոր հնդկական ATAGS (Advanced Toved Artillery Gun Sistem) տեսակի հրետանային համակարգ գնել:

Այս մասին հայտնում է Indian Defence Research Wing-ը՝ նշելով, որ բանակցություններ են ընթանում:

«Հայաստանն ակտիվ բանակցություններ է վարում Kalyani Strategic Systems Limited (KSL), Bharat Forge պաշտպանական ստորաբաժանման հետ 78 ժամանակակից քարշակվող հրետանային կայանքների (ATAGS) գնման շուրջ: Վեց հաուբիցից բաղկացած առաջին խմբաքանակը հաջող փորձարկումներ է անցել Հայաստանում, այդ թվում՝ բարձրլեռնային տեղանքում և հարթավայրում։

Դրանք դրսևորել են բացառիկ հնարավորություններ երկրի տարբեր լանդշաֆտներում։

Փորձարկումները հաստատել են համակարգի ճշգրտությունը մեծ հեռավորությունների վրա, ինչի արդյունքում Հայաստանի իշխանությունները դիտարկել են ավելի մասշտաբային ծավալներով գնումների հնարավորությունը»,- գրել է պարբերականը:

Հայկական բանակը, ըստ պարբերականի, աննշան թարմացումներ է առաջարկել հրետանային համակարգի հետագա ադապտացման համար։

«ATAGS-ի 78 լրացուցիչ միավոր ձեռք բերելու հեռանկարային գործարքը Հայաստանի և Հնդկաստանի միջև աճող պաշտպանական համագործակցության ևս մեկ հանգրվան է»,- ասվում է հրապարակման մեջ:

ATAGS հրետանային համակարգը հնդկական պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության (DRDO) և մասնավոր ընկերությունների համատեղ մշակումն է:

@marker_tv

Marker

21 Nov, 13:20


🇺🇦Զելենսկին հաստատել է Ռուսաստանի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի կիրառումը.

«Այսօր ռուսական նոր հրթիռ կար. Բոլոր բնութագրերը՝ արագությունը, բարձրությունը, միջմայրցամաքային բալիստիկ են: Այս պահին քննությունները շարունակվում են։ Ակնհայտ է, որ Պուտինը օգտագործում է Ուկրաինան որպես փորձադաշտ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

@marker_tv

Marker

21 Nov, 12:28


🇮🇱Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ձերբակալության օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ՊՆ նախկին նախարար Յոավ Գալանտի համար։

Պատճառը Գազայում ենթադրյալ ռազմական հանցագործություններն են։

ՄՔԴ-ն նաև ձերբակալության օրդեր է տվել ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատար Մուհամմեդ Ադ-Դեյֆի նկատմամբ։

@marker_tv

Marker

21 Nov, 11:38


‼️Մարիա Զախարովային զանգահարել են ճեպազրույցի ժամանակ և խնդրել չմեկնաբանել Ուկրաինայի ուղղությամբ բալիստիկ հրթիռների հարվածը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսակցությունը լսվել է ճեպազրույցի ձայնագրության մեջ՝ միացված միկրոֆոնների շնորհիվ: Թե ում հետ է նա խոսել, պարզ չէ։

@marker_tv

Marker

21 Nov, 11:29


🔷️ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը։

@marker_tv

Marker

21 Nov, 10:54


‼️Առավոտյան Ռուսաստանի Դաշնությունը միջմայրցամաքային բալիստիկ "Рубеж" հրթիռ է արձակել Աստրախանի շրջանից Ուկրաինայի ուղղությամբ։

🔹️"Рубеж" միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը կարող է կրել միջուկային մարտագլխիկ, սակայն այս դեպքում այն այդպիսին չի եղել։ Սա ըստ երևույթին ցուցադրություն - շզգուշացում է, որ ՌԴ-ն կարող է և միջուկային մարտագլխիկով հրթիռ արձակել։

@marker_tv

Marker

15 Nov, 22:19


🇺🇦🇩🇪Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկին քննադատել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու պատճառով։

«Սրանով բացվում է պանդորայի արկղը։
Հիմա արդեն կլինեն այլ զանգեր և խոսակցություններ։ Դա հենց այն է, ինչին ձգտում էր Պուտինը․ թուլացնել իր մեկուսացումը, վարել սովորական բանակցություններ, որոնք ոչնչով չեն ավարտվի: Ուզում եմ զգուշացնել, որ "Մինսկ-3" չի լինելու, մեզ պետք է իրական խաղաղություն»,- ասել է Զելենսկին երեկոյան իր ուղերձում։


@marker_tv

Marker

15 Nov, 21:44


🇦🇲🇺🇲Նոյեմբերի 12-15-ը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» խորագրով
միջոցառումների շարքի երկրորդ աշխատաժողովը։

Աշխատաժողովին մասնակցել են ԱՄՆ պաշտպանության և պետդեպարտամենտի ենթակա
ստորաբաժանումների մասնագետներն ու ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների
ներկայացուցիչները։

Աշխատաժողովի ամփոփիչ նիստին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

ՀՀ ՊՆ

@marker_tv

Marker

15 Nov, 20:42


🇨🇵Լիոնի «Օլիմպիկը» ժամանակավոր անկում է ստացել դեպի Լիգա 2 և տրանսֆերային արգելք՝ ֆինանսական ֆեյր-փլեյի խախտման պատճառով:

«Լիոնը» կլքի ֆրանսիական էլիտար դիվիզիոնը՝ անկախ արդյունքներից, եթե չկարողանա լուծել իր ֆինանսական խնդիրները՝ մարելով պարտքերը։

@marker_tv

Marker

15 Nov, 18:50


🔷️Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարի ազատազրկման հրահանգը չվերացվեց:

@marker_tv

Marker

15 Nov, 18:09


🇭🇺Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոչ է արել վերանայել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է վերացնել Ռուսաստանի դեմ սահմանված որոշ պատժամիջոցներ՝ Եվրոպայում էլեկտրաէներգիայի և գազի գները նվազեցնելու, ինչպես նաև եվրոպական ընկերությունների մրցունակությունը ապահովելու համար։

«Սա նշանակում է, որ պատժամիջոցները պետք է վերանայվեն, քանի որ էներգակիրների գները չեն ընկնի ներկայիս պատժամիջոցների քաղաքականության ներքո», - ասել է Օրբանը:

@marker_tv

Marker

15 Nov, 18:05


◾️Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվում, որ այսօր «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում սպանել են դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եղբորը՝ Արման Թովմասյանին:

@marker_tv

Marker

15 Nov, 17:55


🔷️Ամերիկացի հայտնի գրող Սթիվեն Քինգը հայտարարել է X սոցիալական ցանցից հեռանալու մասին։

Նա նշել է, որ այնտեղ մթնոլորտը դարձել է «չափազանց թունավոր»։ Նա որոշել է անցնել Threads-ին՝ Meta-ի այլընտրանքային հարթակին:

@marker_tv

Marker

15 Nov, 17:50


‼️Աբխազիայի նախագահ Բժանիան հրաժարական է ներկայացրել` բողոքի ցույցերի ֆոնին՝ առաջարկելով նախագահի պաշտոնակատար նշանակել Բադրու Գունբային:

Աբխազիայի ընդդիմությունն առաջարկում է վարչապետին կամ խորհրդարանի ղեկավարին դառնալ նախագահի պաշտոնակատար՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար։ 

@marker_tv

Marker

15 Nov, 17:27


🔷️Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտի ռազմավարության մշակման, ոլորտում արձանագրված խնդիրների և դրանցից բխող գործողությունների ծրագիր մշակելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Նիստին ներկա էին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, պետական այլ գերատեսչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Քննարկվել են Վեդու և Կապսի ջրամբարների շինարարական աշխատանքներին, փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրերը:

@marker_tv

Marker

15 Nov, 16:59


🔷️Թրամփի վարչակազմի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի. Զելենսկի

Ուկրաինայի Հանրային հեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ իր և Թրամփի միջև կառուցողական փոխգործակցություն է ձևավորվել, և ուկրաինական կողմը հնարավորություն է ունեցել փաստարկված ներկայացնել իր դիրքորոշումը խաղաղության տեսլականի վերաբերյալ: Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ Կիևի դիրքորոշման դեմ ԱՄՆ նորընտիր նախագահը ոչինչ չի ասել:

@marker_tv

Marker

15 Nov, 16:58


🇦🇲🇷🇺Ռուսաստանը և Հայաստանը սերտորեն կապված են մշակույթի ոլորտում:

ժամանակակից արագ փոփոխվող աշխարհում կարևոր նշանակություն են ստանում այդ կապերը պահպանելու և ամրապնդելու ջանքերը։

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին

@marker_tv

Marker

08 Nov, 15:36


🔷️ՀՀ Կառավարությունն ապահովել է բոլոր պայմանները, որպեսզի Հայաստանում լինի անկախ դատաիրավական համակարգ:

Նիկոլ Փաշինյան

@marker_tv

Marker

08 Nov, 14:58


🔷️ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը հրաժարական է տվել։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօրվանից դադարեցնում եմ վարչական շրջանի ղեկավարի իմ լիազորությունները: Իմ և աշխատակազմի նախորդած 2 և ավելի տարիներին կատարված մեծածավալ աշխատանքներն ուղղված էին Երևան համայնքի զարգացմանը և առաջնայնորեն մեր վարչական շրջանի բնակիչների համար հարմարավետ քաղաքային միջավայր ստեղծելուն:

Այս տարիներին կատարված աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել աջափնյակցիներին և աշխատակազմի բոլոր սրտացավ աշխատակիցներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ավելի բարեկարգ Աջափնյակ ունենալու պատասխանատու գործում:

Խորին շնորհակալությունս եմ հայտնում նաև Երևանի քաղաքապետին, վստահության և աջակցության համար:

Ամփոփելով խոսքս՝ աջափնյակցիներին (չերեմուշկեցիներին) մաղթում եմ բարեկեցություն, իսկ վարչական շրջանին՝ բարգավաճում և կայուն զարգացում:

@marker_tv

Marker

08 Nov, 13:17


🇦🇲 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե

Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձի և կոմիտեի ծառայողի օրվա առիթով, շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար:

@marker_tv

Marker

08 Nov, 12:08


🎙ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Radio Aurora -ի եթերում խոսեց իր և մի քանի այլ պատգամավորների նոր օրենսդրական նախաձեռնության մասին, որով վարորդներին տրվող 9 բալի փոխարեն առաջարկում են տրամադրել 13 բալ։

Առաջարկվող փոփոխությունների շրջանակում լինելու են նաև խստացումներ, և հարբած կամ հանդիպակաց գոտով մեքենա վարող վարորդներից ավելի շատ բալեր կհանվեն։

ԱԺ նախագահի մամլո խոսնայ Մովսես Հարությունյան

@marker_tv

Marker

08 Nov, 11:10


🗽The New European-ի անդրադարձը Թրամփի ընտրվելուն։

@marker_tv

Marker

08 Nov, 10:58


🇹🇷💥Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել:

@marker_tv

Marker

08 Nov, 10:49


🗽The New Statesman-ի անդրադարձը Թրամփի ընտվելուն։

@marker_tv

Marker

08 Nov, 10:11


🔷️Ամստերդամում 62 մարդ է ձերբակալվել իսրայելցիների վրա հարձակումներից հետո:

@marker_tv

Marker

08 Nov, 10:08


🔷️ԱՄՆ-ը և Իրանը կարող են դիվանագիտական ​​համաձայնության գալ Թրամփի օրոք՝ չնայած «փոխադարձ թշնամությանը»:

Wall Street Journal

@marker_tv

Marker

08 Nov, 09:37


🔷️Ամերիկացիները պատրաստվում են դուրս գալ Ուկրաինայի պատերազմից, իսկ Եվրոպան չի կարողանա ինքնուրույն ֆինանսավորել այն:

Վիկտոր Օրբան

@marker_tv

Marker

08 Nov, 09:27


🇦🇿Մենք պատերազմ չենք ուզում։ Մենք հասել ենք մեր ուզածին, ապահովել ենք մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Ալիև

@marker_tv

Marker

08 Nov, 09:22


🇦🇿 Հայաստանը պետք է հրաժարվի զինվելու քաղաքականությունից։ Դրան պետք է վերջ դրվի:

Ես բազմիցս խոսել եմ այդ մասին։ Եվ նրանք գիտեն, որ իմ խոսքերին պետք է ականջալուր լինել։ Նրանք պետք է հրաժարվեն դրանից, քանի դեռ ուշ չէ: Նրանք երբեք չեն կարող մրցել մեզ հետ:

Իլհամ Ալիև

@marker_tv

Marker

08 Nov, 09:14


🔷️Վենեսուելայի նախագահ Մադուրոն Վլադիմիր Պուտինին համեմատել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

Պուտինն ի ծնե ռմբարկու է, ինչպես Ռոնալդուն:
Նա աստղ է միջազգային քաղաքականության մեջ:

@marker_tv

Marker

08 Nov, 08:52


🔷️Գյումրու ավագանու նիստին քվորում չկար․

Նոր համայնքապետ չընտրվեց։

@marker_tv

Marker

08 Nov, 08:17


🇦🇲🇦🇿Բաքվից խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել, Երևանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է դրանց իսկությունը։ Դրանցից երկուսը, ըստ Ալիևի կառավարությունից ֆինանսավորվող վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևի, վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրս բերմանը և Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը։

@marker_tv

Marker

08 Nov, 06:48


🇮🇷Իրանը տեղակայում է զինտեխնիկա՝ պատրաստվելով «Դեպի Երուսաղեմ» զորավարժությանը. դրան կմասնակցի 30,000 զինծառայող:

@marker_tv

Marker

08 Nov, 06:47


🇦🇿 Ադրբեջանում լրագրող Նազաքեթ Մամեդովային դատապարտել են 13 տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի օգտին պետական դավաճանության մեղադրանքով։

🔹️Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրել են ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ։

🔹️Քրեական գործի նյութերում նշվում է, որ Նազաքեթ Մամեդովան ստեղծել է YouTube-յան ալիք, կազմակերպել հարցազրույցներ և հեռարձակել է «բացահայտ ռուսամետ նյութեր»։

@marker_tv

Marker

04 Nov, 06:06


🇺🇲🇬🇧🇷🇺Ամերիկացի ռազմական կցորդ Ֆրեդ Հոֆմանը պատասխանել է Դմիտրի Մեդվեդևի՝ «Բրիտանիան խորտակելու» սպառնալիքներին.

«Մեծ Բրիտանիայի դեմ ցանկացած միջուկային զենքի գործարկումից հետո, 12 րոպեի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը կդադարի գոյություն ունենալ»,- ասել է Հոֆմանը։

@marker_tv

Marker

04 Nov, 05:05


🇲🇩Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն քվեաթերթիկների 99.55% տոկոսի հաշվարկից հետո ստանում է ձայների 55.26%-ը, Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 44.74%-ը։

Նախագահական ընտրություններ Մոլդովայում. Մայա Սանդուն հայտարարեց հաղթանակի մասին։

Մոլդովայի ներկայիս նախագահ, ԵՄ հետ մերձեցման կողմնակից Մայա Սանդուն հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի մասին։ Ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել, սակայն Սանդուի մրցակիցը՝ երկրի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդրու Ստոյանոգլոն, այլևս հնարավորություն չունի հասնելու նրան։ Սանդուն հաղթել է արտերկրում բնակվող մոլդովացիների ձայների շնորհիվ։

«Մոլդովա, դու հաղթեցիր։ Ոչ ոք չպարտվեց մեր քվեարկության մեջ՝ հանուն արժանապատիվ ապագայի: Ես լսեցի ձեր ձայնը՝ և՛ նրանք, ովքեր աջակցում էին ինձ, և՛ նրանք, ովքեր քվեարկեցին Ստոյանոգլոյի օգտին: Խոստանում եմ լինել ձեր բոլորի նախագահը»,- ասել է Սանդուն։

@marker_tv

Marker

03 Nov, 21:47


🇲🇩 Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների 94 տոկոսը մշակելուց հետո առաջատարը Մայա Սանդուն է:

Նրա գրասենյակում արդեն սկսել են տոնել հաղթանակը։

@marker_tv

Marker

03 Nov, 20:21


🇲🇩Ալեքսանդր Ստոյանոգլոն առաջատար է Մոլդովայի նախագահի ընտրությանը, հավաքելով ձայների 51,98%-ը։

🔹️Գործող նախագահ Մայա Սանդուի օգտին քվեարկել է ընտրողների 48,02%-ը։

Մոլդովայի ԿԸՀ-ն այս պահին մշակվել է քվեարկության արձանագրությունների 76%-ը:

@marker_tv

Marker

03 Nov, 19:18


🇮🇹Այսօր. 23։45

⚫️🔵"Ինտեր" - "Վենեցիա"🟢🟠

Մխիթարյանը մեկնարկային կազմում է։

@marker_tv

Marker

03 Nov, 18:27


🇺🇲Նոր բրիտանական տեխնոլոգիան, որը կարող է լինել ամենաճշգրիտը, կանխատեսում է, որ Կամալա Հարիսը կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում։

Polotico

Focaldata-ի գնահատմամբ՝ Հարիսը, ամենայն հավանականությամբ, կհաղթի Միչիգանում մոտ 5%-ով, Նևադայում' մոտ 2%-ով, իսկ Փենսիլվանիայում և Վիսկոնսինում փոքր տարբերությամբ:

@marker_tv

Marker

03 Nov, 17:00


🇪🇦Իսպանիայի թագավորի վրա ցեխ ու քարեր են նետել Վալենսիա կատարած այցի ժամանակ։

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը և նրա կինը՝ Լետիսիան, մտադիր էին այցելել Վալենսիայի ջրհեղեղի տարածք՝ անձամբ գնահատելու իրավիճակը։ Թագավորն ու թագուհին Պայպորտ են ժամանել վարչապետ Պեդրո Սանչեսի և տարածաշրջանի ղեկավար Կառլոս Մեյսոնի հետ միասին։

Սակայն թագավորական զույգին ոչ թե ողջույնով են դիմավորել, այլ ցեխ, քարեր, շշեր ու փայտեր նետելով։ Նրանց սկսել են վիրավորել՝ մեղադրելով ոչ բավարար օգնություն տրամադրելու մեջ։ Մարդիկ բացականչել են «Մարդասպաններ»։

Թագուհուն վիրավորել են՝ ասել են. «Դու ամեն ինչ ունես, բայց այստեղ մարդիկ են մահանում», «Դուք ջրի հետ խնդիր չունեք», «Մենք ոչինչ չունենք»։

Թիկնազորը փորձել է ընդհատել այցը և թագավորին տեղափոխել ապահով տեղ, սակայն ապարդյուն։ Ամբոխը թագավորական զույգին թույլ չի տվել հեռանալ։ Նրանք կոտրել են մեքենաների ապակիները։ Իրավիճակը վերահսկողության տակ առնելու համար ոստիկանությունը կիրառել է հեծյալ սպաներ, բերման ենթարկել ոմանց:

@marker_tv

Marker

03 Nov, 16:22


🇦🇲🥇Ծանրամարտիկ, գերծանր քաշային Պետրոս Պետրոսյանը երկամարտի 384 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության Չեմպիոն։🎉🎉🎉

@marker_tv

Marker

03 Nov, 15:11


❤️‍🔥Շքեղ պատկեր.

Այսօր. 23։45

⚫️🔵"Ինտեր" - "Վենեցիա"🟢🟠

@marker_tv

Marker

03 Nov, 14:44


🇪🇸 Իսպանիայի թագավորի վրա ցեխ ու քարեր են նետել Վալենսիա կատարած այցի ժամանակ։

@marker_tv

Marker

26 Oct, 21:04


🇪🇸Էլ Կլասիկոն ավարտվեց. "Բարսելոնան" մրցակցի հարկի տակ 4 անպատասխան գնդակ խփեց "Ռեալի" դարպասը։💥

"Ռեալ Մադրիդ" - 0
"Բարսելոնա" - 4

@marker_tv

Marker

26 Oct, 20:45


🇬🇪 Վրաստանում ընդդիմադիր «Միասնություն-Ազգային շարժումը» և «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորումը չեն ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները.

🔹️ «Միասնություն-Ազգային շարժումը» և «Կոալիցիա փոփոխությունների համար» կուսակցությունները չեն մտնի խորհրդարան և մանդատներ չեն ստանա։

🔹️Նրանց առաջնորդների ու ներկայացուցիչների խոսքով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը «սահմանադրական հեղաշրջում» է իրականացրել։

@marker_tv

Marker

26 Oct, 19:48


🇬🇪 Վրաստանի ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքներով «Վրացական երազանք» կուսակցությունը առաջատար է 52,99 տոկոսով՝ ընդդեմ ընդդիմադիր կուսակցությունների ընդհանուր 38,4 տոկոսի:

🔹️ Նախնական արդյունքները հիմնված են 2206 ընտրատեղամասերի վրա, որը կազմում է բոլոր տեղամասերի 90%-ը։

🔹️Նախնական տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարող է ստանալ մոտ 88 մանդատ, իսկ ընդդիմությունը՝ 62։

🔹️Կառավարությունը հաստատելու համար անհրաժեշտ է 76 ձայն։

@marker_tv

Marker

26 Oct, 19:34


🇬🇪Շարունակում ենք հետևել վրացական ընտրությունների ձայների հաշվարկին ու հետընտրական զարգացումներին:

https://t.me/zhirayrvoskanyan

Marker

26 Oct, 17:56


🇬🇪 Իշխող «Վրացական երազանքը» ստանում է երկրի խորհրդարանի 150 մանդատներից ավելի քան 90-ը, հայտնում են կուսակցությունից։

📊 Ընտրատեղամասերի 70,9%-ի քվեաթերթիկների մշակման արդյունքներով Վրացական երազանքը հավաքում է ձայների 53%-ը։

@marker_tv

Marker

26 Oct, 17:31


🇬🇪Վրաստանում քվեաթերթիկների 68,69 տոկոսի մշակման արդյունքներով իշխող «Վրացական երազանքը» հավաքում է ձայների 52,94 տոկոսը։

@marker_tv

Marker

26 Oct, 15:06


🇬🇪🗳💵Վրաստանում ընտրակաշառք են բաժանում.

@marker_tv

Marker

26 Oct, 15:01


🇬🇪«Դուք Հայաստանից եք, ուրեմն ռուսական եք»:

https://t.me/zhirayrvoskanyan

Marker

26 Oct, 14:42


🇺🇲⭐️🎙Երգչուհի Բեյոնսեն աջակցել է Կամալա Հարիսին։ Նա ելույթ է ունեցել Հյուսթոնում տեղի ունեցած ԱՄՆ փոխնախագահի քարոզարշավին։ Բեյոնսեն ծննուդով հենց Հյուսթոնից է։

⭐️«Ես այստեղ եմ ոչ թե որպես հայտնի մարդ, ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես մայր, ով խորապես մտածում է այն աշխարհի մասին, որտեղ ապրում են իր երեխաները և մեր բոլորի երեխաները։ Այն աշխարհի մասին, որում մենք բաժանված չենք:

Մենք ձեր կարիքն ունենք։ Ձեր ձայնը ուժ և իմաստ ունի: Ձեր ձայնը մեր ամենաարժեքավոր գործիքներից մեկն է:

Մենք ուրախ ենք կանգնել այստեղ՝ այս բեմում՝ որպես Տեխասի հպարտ կանայք՝ աջակցելով և մեծարելով Կամալա Հարիսին: Մի կնոջ, ով մղում է այս երկիրը միասնություն,որի կարիքն այդքան կա»,- ասել է Բեյոնսեն։

🔹️Այնուհետև հենց Բեյոնսեյի "Freedom" երգի ներքո բեմ է բարձրացել Կամալա Հարիսը։

@marker_tv

Marker

26 Oct, 14:25


🇮🇷 Ահաբեկչություն Իրանում

Իրանի հարավ-արևելքում գտնվող Գաուհար Կուխ շրջանում ահաբեկչության հետևանքով 10 ոստիկան է զոհվել:

Իրանական ԶԼՄ-ներ

@marker_tv

Marker

26 Oct, 13:55


◾️Հոկտեմբերի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 58-ամյա Մանվել Ն․-ն Բաբաջանյան փողոցում բեռնատար գնացքով գնացքի գծերի վրա վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ Արինե Դ․-ին։

Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայրում աշխատել է քննչական խումբը, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՊԾ Երևան քաղաքի գունդ տեղեկացրել են, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գնացքավարը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

@marker_tv

Marker

26 Oct, 13:42


👤ՌԴ իրավապահները հայտնբերել և ձերբակալել են Լիպեցկի բանտից փախած 6 կալանավորներից չորսին: Նրանք Ուզբեկստանի քաղաքացիներ են։

@marker_tv

Marker

26 Oct, 13:30


👤Լիպեցկի բանտից փախած երկու բանտարկյալների հայտնաբերել և կալանավորել են:

Գաղութից փախած բանտարկյալներից երկուսին բռնել են Տամբովի շրջանի գյուղերից մեկում, սակայն չորսին հաջողվել է փախչել:

@marker_tv

Marker

26 Oct, 13:14


👤ՌԴ-ում վեց բանտարկյալներ փախել են Լիպեցկի գաղութից՝ փորելով 65 մետր երկարությամբ թունել:

@marker_tv

Marker

26 Oct, 12:43


◾️Խոշոր ավտովթար՝ Երևանում․

Վթարից մահացել է երգչուհի Էլեն Իսրայելյանը:

@marker_tv