Ունենալով նպատակ աջակցել և կարիերայի նոր հնարավորություններ ապահովել օլիմպիադաների մասնակիցների համար՝ ACA-ը՝ Hoory AI-ի հետ համատեղ, ինչպես նաև Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլ տեխնոլոգիական կազմակերպությունների հովանավորությամբ, կազմակերպում են մաթեմատիկայի օլիմպիադա նաև այս տարի։
Օլիմպիադան այս տարի ևս կանցկացվի 2 փուլով:
Հաղթողները կստանան դրամական մրցանակներ՝ տարբեր անվանակարգերում.
✅ 1-ին տեղ՝ 1.000.000 դրամ
✅ 2-րդ տեղ՝ 500.000 դրամ
✅ 3-րդ տեղ՝ 300.000 դրամ
Օլիմպիադային կարող են մասնակցել ներկա պահին համալսարանների ցանկացած կուրսի ուսանողները (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա), ինչպես նաև վերջին երեք տարում բակալավրիատի աստիճան ստացած շրջանավարտները։
Գրանցման համար`
https://bit.ly/4eP0bbh
Իմանալ ավելին՝ https://bit.ly/3Ng1bcE