Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants @sursurenyants Channel on Telegram

Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants

@sursurenyants


Քաղաքական գործիչ, Քաղաքագետ

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք (Armenian)

Այստեղ ձեզ ներկայացվում է "Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք" անունով Telegram ալիքը: Ես եմ Սուրեն Սուրենյանց, քաղաքական գործիչ եւ քաղաքագետ: Այս ալիքը հիմնականում սահնարակված է հայ այլընտրանքի խնդիրները լուծելու պաշտոնական մոդելներով եւ նվազեցնելու հայաստանի քաղաքական պատկերասրահի զարգացման ընթացքում:

Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants

11 Jan, 22:19


Channel name was changed to «Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants»

Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants

11 Jan, 10:18


⚡️⚡️⚡️Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի

Ալիևի սանձարձակ ելույթից հետո, Հայաստանի իշխանության արձագանքն առավել քան կանխատեսելի էր:

Հենց Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով Հայաստանը հայտնվել է այնպիսի փակուղային իրավիճակում, որ իշխանության այլ պատասխան, թերևս, հնարավոր չէր ակնկալել:

Ստեղծված արտակարգ պայմաններում քաղաքական միտք և առաջարկներ ձևակերպել են հատուկենտ գործիչներ(պրոֆեսոր Արման Գրիգորյանի ակադեմիական հարցազրույցը, Վահե Հովհաննիսյանի ռացիոնալ գրառումները) ու նաև՝ ՀԱԿ-ը, «Լուսավոր Հայաստանը», «Մայր Հայաստանը» ու թող անհամեստ չհնչի՝ մեր կուսակցությունը:

Առանց կշտամբանքի ու հանդիմանության, ուզում եմ հարցնել՝ իսկ ո՞ւր է խորհրդարանական կամ տիտղոսային ընդդիմությունը, որը կարգավիճակի բերումով՝ պարտավոր էր ներկայացնել այլընտրանքային բովանդակություն:

Ստանդարտ ու էպատաժային մի քանի արձագանքից բացի՝ քաղաքական լռություն, կոնցեպտուալ մոտեցումների բացակայություն:

Հետո շարունակ բողոքում են, թե արտախորհրդարանական ուժերը ձգտում են իրենց փոխարինել ԱԺ-ում՝ դա ներկայացնելով որպես «մեծագույն մեղք»:

Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի: Բայց որպեսզի գործող իշխանության դեմ ձևավորվի քաղաքական և հանրային լայն կոնսոլիդացիա, առաջին հերթին՝ պետք է ձևավորվի նոր որակի ընդդիմություն՝ երկրի զարգացման ռացիոնալ տեսլականով, այլընտրանքային բովանդակությամբ:

Այս դժվարին առաքելության իրականացումը մեկնարկել է, հուսանք՝ անխուսափելի շոշափելի արդյունքի հեռանկարով:

Բաժանորդագրվեք📱
https://t.me/SurSurenyants

Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants

10 Jan, 19:47


Բանավեճ

https://youtu.be/BA6dwAiitLM?si=_yygdl6wEhlj3Ma_

Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants

10 Jan, 17:43


Ես ու իմ ընկեր Արման Գրիգորյանը

Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants

10 Jan, 16:12


Հարցազրույց Հ2-ին
https://youtu.be/5qtErFovjK4?si=IHR3yOSfd_atL0t9

Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants

10 Jan, 16:09


Հ2-ի անդրադարձն ասուլիսին

https://youtu.be/_nxUJYe_bC0?si=JRbciP38ikRXytFs

Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants

10 Jan, 16:03


«Կենտրոնի» անդրադարձն ասուլիսին

https://youtu.be/gEg-wYj4WUQ?si=Mj6keHykP34wmqE9

Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants

10 Jan, 15:57


Ասուլիս Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում

https://www.youtube.com/live/2pHSFJyrttQ?si=KnWaN8TorNtZvp3Y

Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants

10 Jan, 11:38


Կենտրոն TV-ի անդրադարձը մեր պանելային քննարկմանը

https://youtu.be/Lc6QXEtG4Sc?si=nLimjjdXV0qShf-n

Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants

10 Jan, 10:50


Կարճ ճեպազրույց

https://youtu.be/OCpEvtgTvAE?si=uj-vSAFLqZ9MsR06

Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants

10 Jan, 10:48


Բացման խոսքով

https://youtu.be/NQ4eodhLWdo?si=ce18wnYTeuN-3QCZ

Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants

10 Jan, 10:44


Մեր կազմակերպած երեկվա քննարկումը՝ նվիրված Հիմնադիր Նախագահի 80-րդ տարեդարձին

https://www.youtube.com/live/HSIHBFxlFIQ?si=tZcpr0aR8jVRT_8t

Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants

09 Jan, 05:22


Երրորդ հանրապետության քաղաքական համակարգը մշտապես մնաց Ձեր բարձրության ստվերում: Շատ հաճախ ժամանակակիցները չեն կարողանում գնահատել Մեծերին՝ իրական հաղթանակը ստորադասելով պատրանքներին, արժանապատիվ խաղաղությունը՝ ամբարտավանության ճանապարհով մոտեցող կապիտուլյացիային:
Լևոն Տեր-Պետրոսյանը 20-րդ հարյուրամյակի հայ իրականության մեծագույն պետական, քաղաքական այրն է՝ Հաղթանակի և Արժանապատիվ խաղաղության ներդաշնակ տեսլականով:
Մեր հասարակությունն ըստ արժանվույն չգնահատեց Նախագահին, նրա պետականաստեղծ քաղաքականությունը՝ ճանապարհ հարթելով ազգային գահավիժման ու ողբերգության համար, բայց պատմությունն, անշուշտ, տալու է Արժանապատիվ Հայաստանի ու նրա խոհեմ առաջնորդի արժանի գնահատականը:
Շնորհավոր տարեդարձդ, պարոն Նախագահ:

Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants

09 Jan, 05:17


Հարցազրույց Կորյուն Սիմոնյանին
https://www.youtube.com/live/ezqPMc5pz48?si=gTchV5vDaE1hlc8U

Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants

08 Jan, 15:33


Հարցազրույց Politik-ի տաղավարում
https://youtu.be/7YjFLb_vWrI?si=ICkdL5l3ANT8_yv9

Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants

08 Jan, 12:51


Հարցազրույց LiveNews-ին

https://www.youtube.com/live/6rXf-XTk0o8?si=we-cd6pk0HH9vtXS

Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants

08 Jan, 06:29


«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը Առաջին նախագահի 80-ամյա տարեդարձի առթիվ կազմակերպում է պանելային քննարկում՝ հունվարի 9-ին, ժամը 14-ին, «Օպերա Սուիթ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում:

Միջոցառման մոդեռատոր- Սուրեն Սուրենյանց, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ

Բանախոսներ՝

Արման Գրիգորյան- ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր

Ալեքսան Հակոբյան- «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, պատմական գիտությունների դոկտոր

Կարպիս Փաշոյան- լրագրող, հրապարակախոս

Հարութ Ուլոյան- հրապարակախոս

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

28 Dec, 05:48


‼️‼️‼️ Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է

Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան: Եղոյանն ասում է, որ խոսքը Լավրովի պլանի մասին է:

Ի դեպ, նկատեմ, որ այդ պլանը Լավրովի, ոչ էլ անգամ Ռուսաստանի առանձին նախաձեռնությունը չէ. դա համանախագահության կոնսոլիդացված փաստաթուղթն է:

Բայց սա էականը չէ:

Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է, որովհետև վերջինս 2019-2020թթ-ին պնդում էր, որ սեղանին կարգավորման պլան չի եղել:

Փաստորեն Փաշինյանը բոլորիս ստել է ու արկածախնդիր քաղաքականությամբ երկիրը տարել է պատերազմի:

Հրապարակե՜ք կարգավորման բոլոր պլանները. սա է օրվա պահանջը:

Բաժանորդագրվեք 📱
https://t.me/SurSurenyants

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

27 Dec, 18:56


Տարվա ամփոփում Կենտրոն TV-ում
https://youtu.be/MvADrVVd0ho?si=ABAgX3u_ksgTy92B

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

27 Dec, 16:44


‼️‼️‼️Ինչպես Փաշինյանին «դեմ տալ» պատին. Տեր-Պետրոսյանը լուծումն առաջարկել է

«Եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։ Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, ևս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից և զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով», - օրերս ընդգծել է Լևոն Տեր-Պետրոսյանն՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտնի կոչին:

Փաշինյանի հարուցած բանավեճային կեղծ օրակարգի մի քանի օրերին Առաջին նախագահի կոչը միակ ռացիոնալն էր:

Այն ամբողջովին բացահայտելու է Փաշինյանի «փաստարկների» սնանկությունը և պատահական չէ, որ իշխանության ներկայացուցիչները «ջուրը բերաններն արած» լռում են:

Այս դեպքում Փաշինյանը չի կարող հղում անել բանակցային խորհրդապահությանը, քանի որ Արցախն այլևս գոյություն չունի, ավելին՝ ՔՊ ողջ վերնախավը «հպարտությամբ» արձանագրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայումս բանակցվող խաղաղության պայմանագրի նախագծում որևէ բառ անգամ չկա ԼՂ-ի, անգամ նրա ժողովրդի իրավունքների մասին:

Իշխանության պատային, փակուղային իրավիճակն ակնհայտ է, բայց առնվազն տարակուսելի է, որ երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակները, ողջ ընդդիմադիր դաշտը չեն կոնսոլիդացվում Տեր-Պետրոսյանի առաջարկի շուրջ՝ հրապարակել կարգավորման բոլոր տարբերակները և դրանց պաշտոնական Երևանի արձագանքները:

Հավատացնում եմ՝ եթե դա դառնա քաղաքական, լրատվական դաշտի կոնսոլիդացված պահանջը, Փաշինյանը կսեղմվի պատին՝ կամ խոստովանելով, որ ինքն է կործանել Արցախը, կամ էլ՝ զրկվելով ներքաղաքական կյանքում կեղծ օրակարգեր գեներացնելու հնարավորությունից:

Բաժանորդագրվեք 📱
https://t.me/SurSurenyants

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

27 Dec, 12:00


Հարցազրույց Փաստինֆոյին

https://youtu.be/o9J7o2LsMNc?si=6LX7bn4b6DR67CLw

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

27 Dec, 08:04


‼️‼️‼️Թքողների և համբալների իշխանությունն էթիկա չի ունենում

Տարիներ առաջ, Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց, երբ հայտնվեց հայտնի սկանդալի կիզակետում:

Նույնը պետք է անի նաև Տիգրան Ավինյանը՝ հոր տգեղ արտահայտությունների համար ներողություն խնդրելուց հետո:

Իհարկե, հեռու եմ միամիտ լավատեսությունից, որովհետև մենք ունենք քաղաքացու վրա թքած ու մինչև այսօր իր պաշտոնը վայելող ԱԺ նախագահի նախադեպ:

Փաշինյանն այսօր հիշել էր էթիկայի մասին՝ չնայած թքողների և համբալների իշխանությունն էթիկա չի ունենում:

Բաժանորդագրվեք 📱
https://t.me/SurSurenyants

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

26 Dec, 07:47


Այս ամենն արդեն նույնիսկ ծիծաղելի չէ. ողբերգություն է՝ նման ղեկավար ունենալը: Մի մոլագար հետևողականությամբ ժողովրդին բթացնում է՝ հասցնելով պետություն մերժելու վիճակին:

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

26 Dec, 03:31


🔴🇦🇲 Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան, հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի, եւ քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։

Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլեւս ջնջել չի լինի։

Իսկ եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները եւ հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։

Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, եւս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից եւ զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով։

Լեւոն Տեր-Պետրոսյան
25.12.2024


❗️❗️❗️Անցած օրերի քննարկումների համատեքստում դարձյալ Առաջին նախագահը ամենահստակ գնահատականը հնչեցրեց ու նաև հասկանալի, տրամաբանական պահանջ՝ հրապարակել կարգավորման բոլոր տարբերակները:

Այդ պահանջի կատարումը քաղաքական ինքնասպանություն կլինի Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև ակնհայտ կդարձնի՝ նա 2019-20թթ-ին ունեցել է պատերազմը կանխելու, Արցախի հայկականությունը և սուբեկտությունը պահպանելու իրական հնարավորություն, սակայն «ոչմիթիզականության» պատրանքներն ու արկածախնդրությունը գերակայել են պետական մտածողությանն ու ռեալիզմին՝ դուռ բացելով ազգային աղետի համար:

Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու նաև այլ պատճառներով:

Նա այսօր նույնպես «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է, ինչի հետևանքով այլևս կարող ենք վտանգել Հայաստանի պետականության գոյությունը:

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

25 Dec, 15:53


Քննարկում

https://www.youtube.com/live/a1xp7bUe-vg?si=oJFhKdGvRgAsgvvC

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

24 Dec, 07:22


Պատասխան Փաշինյանին

https://youtu.be/UnXwrCzg5_A?si=ctRe857W1jWlZgud

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

24 Dec, 07:11


Հարցազրույց LiveNews-ին

https://www.youtube.com/live/bfmK_rM5fD4?si=KDOE812EMVLepCsN

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

22 Dec, 10:32


Հարցազրույց 24TV-ին
https://youtu.be/qpBHQXDHvJs?si=dqugT2FD5jtRngXR

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

22 Dec, 10:27


Հետաքրքիր փոդքաստ

https://youtu.be/LZhiHd5-470?si=8YV-p7977_71Efhc

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

21 Dec, 13:19


Այսօր, ժամը 22:15-ին, 24TV-ի եթերում, դիտեք իմ հարցազրույցը հարգելի Հերմինե Միքայելյանին

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

20 Dec, 21:09


Ներիշխանական գզվռտոցի մասին

https://youtu.be/-eszYsWswRA?si=SVNdWJmLaCbeoZD0

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

20 Dec, 21:06


Հայ-ռուսական հարաբերությունների մասին

https://youtu.be/b8a2OY6IhZE?si=2qgedIKEPbTcc9NS

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

20 Dec, 21:04


Թե ինչի հասցրեց Ադրբեջանի հետ առանց միջնորդների բանակցությունները:

https://youtu.be/_XR2ZSqPa3E?si=b49iZLi6EAi8b_Ib

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

20 Dec, 17:37


Հարցազրույց Tert.am-ին

https://youtu.be/FtyacXLQvg8?si=89GV0Ao5PwHHV8Pa

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

20 Dec, 15:22


Ասուլիս` նվիրված Գյումրիի ավագանու ընտրություններին

https://www.youtube.com/live/cINCRoar6nk?si=HOqSSqH3iFkmLf1j

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

19 Dec, 18:59


Հարցազրույց LiveNews-ին

https://www.youtube.com/live/bOB6UFMUw68?si=cpxwol3OJ1BuY8fj

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

18 Dec, 06:04


⚡️⚡️⚡️Ասուլիս՝ դեկտեմբերի 20-ին, ուրբաթ օրը, ժամը 12-ին «Օպերա Սուիթ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում

Գյումրի ավագանու արտահերթ ընտրությունների շուրջ ծավալվող զարգացումները մտահոգություններ են ծնում, որ իշխանությունները մտադիր են հերթական համայնքում ուզուրպացնել տեղական իշխանությունը:

Նման իրավիճակում, Գյումրիի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերը պարտավոր են որոշակի կոնսոլիդացված քայլեր անել՝ իշխանությունների մտադրությունները խափանելու նպատակով:

Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերի ղեկավարներին հորդորում եմ՝ դեկտեմբերի 20-ին, ուրբաթ օրը, ժամը 12-ին «Օպերա Սուիթ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում մասնակցել համատեղ ասուլիսի:

Բաժանորդագրվեք 📱
https://t.me/SurSurenyants

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

18 Dec, 04:28


Մի քանի օր առաջ հարցազրույց էի տվել 168TV-ին

https://youtu.be/QyPBkzhl4V0?si=klqV5iDxzOEywT4I

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

14 Dec, 16:53


Քննարկում Mediahub TV-ում

https://youtu.be/8j0eAPAA9xU?si=KObWGvfkTFv8y_id

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

14 Dec, 07:22


Գյումրիում քաղաքացիները ցուցակից ընտրել են մի մարդու, որն ամենաքիչն է ասոցացվում ՔՊ-ի հետ. Սուրեն Սուրենյանց - MediaLab Newsroom-Laboratory
https://medialab.am/292518/

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

13 Dec, 17:44


Media Post Factum-ի այսօրվա թողարկումը

https://youtu.be/CFhcr795aYM?si=du9HberNwv2uFSco

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

13 Dec, 12:19


⚡️⚡️⚡️Ոստիկանության անընդունելի վարքագիծը. երկխոսություն՝ բռնության փոխարեն

Այսօր առավոտյան, Սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ՝ ստուգելու մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը, ինչից հետո մսավաճառները դաժան խոշտանգման են ենթարկվել ոստիկանության ծառայողների, հատկապես «կարմիրբերետավորների» կողմից, առանց որևէ պատճառի՝ օգտագործվել է արցունքաբեր գազ,  մարդկանցից առգրավված միսն այրվել է:

Անշուշտ, պետությունը պարտավոր է հոգ տանել սննդի անվտանգության մասին, սակայն միջոցառումները պետք է իրականացվեն օրենքի տառին համապատասխան՝ բացառելով բռնության ֆետիշացումը, մարդկանց նվաստացումը, սոցիալական իրավունքների ոտնահարումը:

Մսավաճառների մեծ մասն իրենց բիզնեսն իրականացնում է՝ վարկային ռեսուրսների միջոցով: Պետությունը որևէ ենթակառուցվածքային պայման չի ստեղծել այս բիզնեսի քաղաքակիրթ իրականացման համար, իսկ հիմա առգրավում է նրանց պատկանող միսը՝ խոչընդոտելով այս մարդկանց բանկային պարտավորությունների կատարումը, հարյուրավոր ընտանիքների մատնելով սոցիալական դիսկրիմինացիայի, աղքատության:

Իշխանությունները բացարձակ անհաղորդ են երկրում ստեղծված դեմոգրաֆիկ ճգնաժամին, հիմա էլ արտագաղթի ճանապարհն են պարտադրում հարյուրավոր ընտանիքների:

Կադրային վերջին փոփոխություններից հետո կարծիք էի հայտնել, որ Փաշինյանը մեծացնելու է ոստիկանության քաղաքական կախվածությունը իշխանությունից:

Այս մտահոգությունը, ցավոք, հաստատվեց: ՆԳ նորանշանակ նախարար Արփի Սարգսյանիը, ով վայելում է, այսպես կոչված, արևմտյան շրջանակների աջակցությունը և ռեֆորմատորի համբավ ունի, ամենևին էլ դրական ուղերձով չի սկսել իր պաշտոնավարումը, ինչը հասարակության շրջանում խորացնելու է անվստահությունը պետական ինստիտուտների, ոստիկանության հանդեպ:

Իշխանությունը կոչված է ոչ թե սեփական երկրի քաղաքացիների ահաբեկմանը, այլ հասարակության տարբեր խմբերի հետ երկխոսության հարթակների ստեղծմանը: Միայն այս ճանապարհով է հնարավոր հասարակական համերաշխության միջավայրի ձևավորումը, առկա խնդիրներին բալանսավորված լուծումներ գտնելը:

Բաժանորդագրվեք 📱
https://t.me/SurSurenyants

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

21 Nov, 15:19


Հարցազրույց Հ2-ին
https://youtu.be/vnXcZLUAP5Y?si=EcL8Kvft41Z0ZZN0

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

21 Nov, 05:55


Media Post Factum-ի երեկվա թողարկումը

https://youtu.be/ZMZBqXneT0w?si=ArxEOGWWSAlsdaeN

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

21 Nov, 05:53


«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը 

https://medialab.am/291262/?fbclid=IwY2xjawGrqeNleHRuA2FlbQIxMQABHdcU2XdA_7y8R0gw6E0yrXLkZTQ0xoxOdYned0aIOY1VETr9TEZEcMEBlg_aem_YMBHhak-3OI2VUiDe7YW-A

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

20 Nov, 15:31


Քննարկում
https://www.youtube.com/live/bKZ6KVodqV4?si=XCW5070CF3x2sFQA

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

20 Nov, 15:26


Հարցազրույց CIVILNET-ին

https://youtu.be/8Mz2Vg9Gya4?si=nVC3rCnDH_teKYHu

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

20 Nov, 15:12


Հարցազրույց Հայելի ակումբում
https://www.youtube.com/live/YUOQx38CcgY?si=KUDmptTHhHqGay1C

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

20 Nov, 15:08


Հարցազրույց Արման Ղուկասյանին

https://youtu.be/UXEvlzSVX-g?si=4LJPOpGkGP5AFtYM

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

19 Nov, 15:04


Հարցազրույց Փայլակ Ֆահրադյանին

https://youtu.be/5mX8NjIWkUc?si=7Bm6Yvq1PvlXi90z

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

19 Nov, 14:05


‼️‼️‼️Հայաստանում պերսոնալիզացված ավտորիտարիզմ է

Իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս. գրել է ՔՊ խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանը:

Այս պարագայում՝ «իմ նախաձեռնությամբ» արտահայտությունը պետք է հասկանալ՝ «Փաշինյանի ցուցումով»:

Զեյնալյանը դարձավ ԱԺ հայտնի միջադեպի զոհը, կասկած չկա, որ նույն ճակատագրին արժանանալու է Հովիկ Աղազարյանը, որին նույնիսկ կարող են ազատազրկել՝ հաշվի առնելով, որ նրա դեմ Հակակոռուպցիոն կոմիտեում ցուցմունք կա:

Զեյնալյանին չեմ ճանաչում, Աղազարյանին մի առիթով ասել եմ, որ նա ՔՊ-ում полезный идиот-ի դեր է կատարում, ինչի հետևանքով նրա համար մի օր «խիարը թարս է բուսնելու»:

Հայաստանում պերսոնալիզացված ավտորիտարիզմ է, որտեղ գործադիրի ղեկավարը բացահայտ նշանակում և ազատում է նաև պատգամավորներին:

Բաժանորդագրվեք 📱
https://t.me/SurSurenyants

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

19 Nov, 09:02


Հարցազրույց LiveNews-ին

https://www.youtube.com/live/xEcZt77bWIE?si=b4_i5zK4YyCINkXu

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

19 Nov, 06:56


Հարցազրույց «Առաջին լրատվական»-ին

https://youtu.be/dGqOK3wEEbg?si=K_aoWjpP1CvOeNNL

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

18 Nov, 19:09


Հարցազրույց Կորյուն Սիմոնյանին
https://www.youtube.com/live/qL9t8V0_OVQ?si=RhruSPZSERYVK9ZT

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

18 Nov, 18:53


Սկանդալային պաշտոնանկությունները՝ Media Post Factum-ի եթերում

https://youtu.be/S7JuJr0jifs?si=FkN1kPV7Y6FZy2wq

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

18 Nov, 04:58


⚡️⚡️⚡️Ուկրաինական պատերազմում նոր փուլ է սկսվում

Դոնալդ Թրամփի որդին X-ում գրառում է կատարել` «իմբիցիլ» անվանելով ՌԴ խորքերը հարվածելու թույլտվություն տվողներին։

«Ռազմաարդյունաբերական կոմպլեքսը ցանկանում է 3-րդ համաշխարհային պատերազմ սկսել, նախքան հայրս կկարողանա խաղաղություն հաստատել ու կյանքեր փրկել»,- գրել է նա:

Առաջին հայացքից կրտսեր Թրամփը միանգամայն ճիշտ է, որովհետև Բայդենը որոշումը առնվազն կաշկանդելու է՝ ռուս- ուկրաինական պատերազմը շուտափույթ ավարտելու Թրամփի ցանկությունը:
Ամեն դեպքում, երկու ամիսը քիչ ժամանակ չէ՝ պատերազմում ինչ-որ բան փոխելու համար:

Մյուս կողմից, չբացառենք, որ Բայդենը ոչ թե հակադրվում է Թրամփին, այլ մեծացնում է խաղադրույքը՝ նպաստելով Թրամփի, այսպես կոչված, խաղաղության օրակարգի հաջողությանը:

Ամեն դեպքում՝ ուկրաինական պատերազմում նոր փուլ է սկսվում:

Բաժանորդագրվեք 📱
https://t.me/SurSurenyants

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

18 Nov, 04:03


⚡️⚡️⚡️Փաշինյանը առաջինը տվեց նոր ընտրական ցիկլի մեկնարկը

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը դարձավ առաջին պաշտոնյան, ով հրապարակավ հայտնեց իր հրաժարականի մասին:

Երեկ երեկոյան լուրեր տարածվեցին բազմաթիվ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին:

Ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում, դրանց մասին անոնսավորել էր:

Հազար ու մի պատճառ կարել է նշել այս պաշտոնանկությունների մասին: Դրանցից յուրաքանչյուրը կամ բոլորը միասին՝ ճիշտ են:

Բյուջետային քննարկումների ժամանակ Փաշինյանը ներկայացրեց իր տեսլականը, հիմա մտադիր է իշխանության նոր կառուցվածք ներկայացնել:

Ու էլի մի իրավիճակի հետ գործ ունենք, երբ Փաշինյանը ներքաղաքական սուբյեկտներից առաջինը տվեց նոր ընտրական ցիկլի մեկնարկը, երբ առնվազն խորհրդարանական ընդդիմությունը մնացել է 2021-ի խոսույթի մակարդակին:

Եթե չենք ուզում 2026-ին կրկնվի 2021-ի դառը փորձը, ապա մեզ որակապես նոր ընդդիմություն է պետք:

Վերջին շաբաթներին ես ու «Դեմոկրատական այլընտրանքը», այլ հոգեհարազատ կուսակցությունների հետ, զբաղված ենք այդ գործով:

Թերևս, դրանով է պայմանավորված իմ հարաբերական «լռությունը» սոցիալական հարթակներում:

Բաժանորդագրվեք
https://t.me/SurSurenyants

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

18 Nov, 03:37


Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք pinned «Երեկ երեկոյան հայտնի դարձավ աղմկահարույց պսշտոնանկությունների մասին: Ի՞նչ խնդիր է լուծում Փաշինյանը»

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

18 Nov, 02:30


😁Հովիկ Աղազարյանն ակնհայտորեն սխալ հաշվարկ է արել:

Նրան թվացել է, որ եթե Արցախի ուրացումն «օգնեց», որպեսզի Փաշինյանը պահպանի վարչապետի աթոռը, Կիլիկիայի ուրացումը կպահպանի իր մանդատը:

Բայց Հովոն մնաց Կիլիկիայի տակ....

Բաժանորդագրվեք 📱
https://t.me/SurSurenyants

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

18 Nov, 00:45


Անցած շաբաթն ամփոփել եմ քաղաքագետ Արթուր Խաչիկյանի հետ:

https://youtu.be/_taAcg_QWLg?si=dRouftlJDLGZio6U

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

18 Nov, 00:40


Media Post Factum-ի ուրբաթօրյա թողարկումը
https://youtu.be/wlj8dwWmnC0?si=stFiPxoUyQZtGjBp

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

14 Nov, 21:03


Հարցազրույց 168TV-ին

https://youtu.be/5dm0ncMBPLY?si=jV7TX01TDzTgJbQ0

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

14 Nov, 17:27


Ժամը 22:45-ին, 168TV-ի եթերում դիտեք իմ հարցազրույցը հարգելի Սաթիկ Սեյրանյանին

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

14 Nov, 09:15


«Եկել եմ սարսափելի եզրակացության: Այդ անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ։ Եւ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է»։
Նիկոլ Փաշինյան

Էս խոսքերի հեղինակին հայհոյելը քիչ ա...

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

14 Nov, 03:10


⚡️⚡️⚡️Անհրաժեշտ է կոնսենսուս՝ Գյումրիի հարցով

Կուսակցության ղեկավար մարմնի երեկվա նիստից հետո «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն խոսում է Գյումրիում իշխանություն ձևավորելու նոր սցենարի՝ նախքան արտահերթ ընտրությունները ժամանակավոր համայնքապետ նշանակելու մասին։

Մտադիր են օրենք փոխել, որ վարչապետը Վանաձորի օրինակով նաև Գյումրիում քաղաքապետի պաշտոնակատար նշանակելու իրավասություն ստանա։ Հիմա օրենքն արգելում է։

Այս սցենարը ենթադրում է, որ ՔՊ-ն մտադիր է նախ ուզուրպացնել տեղական իշխանությունը Գյումրիում, ապա «ընտրություններով» լեգիտի
մացնել այդ ուզուրպացիան:

Գյումրիի հասարակությունը և ընդդիմադիր ուժերը՝ լայն կոնսենսուսով, պետք է կանխեն իշխանության այս վտանգավոր սցենարը:

Բաժանորդագրվեք📱
https://t.me/SurSurenyants

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

14 Nov, 02:42


⚡️⚡️⚡️Ի՞նչ է ակնարկում Փաշինյանը

Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ունենալ փոխադարձ ընդունելի լուծում, երեկ խորհրդարանի ամբիոնից հայտարարել է վարչապետը՝ մանրամասներ ներկայացնելով մոտ 20 օր առաջ Կազանում տեղի ունեցած բանակցություններից։

«Մենք այս առաջարկը գրավոր ձևով փոխանցել ենք Ադրբեջանին», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ առանց դրա բովանդակությունը բացահայտելու:

Թե ինչո՞ւ է օրակարգում առաջնային դարձել կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը, եթե այն փոխադարձ համաձայնությամբ դուրս է դրվել խաղաղության պայմանագրից՝ այդ թեմային շատ եմ անդրադարձել:

Այդ հարցը կամ դրա շուրջ տարաձայնությունները պատերազմաստեղծ հիմնական առիթն են ու առանց դրա շուրջ համաձայնությունների՝ դժվար է պատկերացնել խաղաղության պայմանագրի ստորագրում, կայուն խաղաղություն:

Մյուս պնդումս այն է, որ ինչ լուծում էլ գտնվի կոմունիկացիաների ապաշրջափակման համար, դա չի կարող ավել նվազ ռիսկային լինել, քան այն, ինչ ձևակերպված է Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետում:

Ուժերի այսօրվա հարաբերակցությունը, դիվանագիտական միջավայրը Հայաստանին նման հնարավորություն չեն տալիս:

Բաժանորդագրվեք 📱
https://t.me/SurSurenyants

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

14 Nov, 02:24


❗️❗️❗️Անուններ հրապարակեք

«Հայաստանի քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի զինված ուժերում չծառայի։ Ես կարծում եմ, որ մենք պիտի լյուստրացիայի ենթարկենք մեր այդ շրջապատին», - հայտարարեց ՊՆ նախարարը՝ հավելելով, որ արդեն դիմել է վարչապետին, որ նմանատիպ գործընթաց սկսվի պետական կառավարման համակարգում։

«Իմ կարծիքով՝ պետական պաշտոնյան պիտի իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլև իր մերձավոր շրջապատի, հարազատի զավակները հրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից», - շեշտել է Պապիկյանը։

Իմ կարծիքով՝ Պապիկյանի հայտարարությունը շատ ավելի արժեքավոր, հետևանքային կլիներ, եթե նա ԱԺ ամբիոնից պաշտոնյաների անուններ հնչեցներ:

Հակառակ պարագայում, ստացվում է՝ խորհրդարանական ամբիոնը դարձյալ օգտագործվում է պոպուլիզմի համար, ինչի նողկալի է, մանավանդ, այդ պոպուլիզմը կարող է քողածածկույթ հանդիսանալ, որի ստվերում լռեցվում է կոնկրետ պատասխանատվության հարց՝ բանակում տիրող բարդակի, արձանագրված սպանությունների համար:

Բաժանորդագրվեք 📱
https://t.me/SurSurenyants

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

14 Nov, 01:54


Media Post Factum-ի այսօրվա թողարկումը
https://youtu.be/KOUbmmWFyJE?si=s4qbqFwe5lVI-x0Y

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

13 Nov, 15:13


Մեկնաբանություն «Առավոտին»
https://www.aravot.am/2024/11/13/1454359/

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

13 Nov, 15:02


Ասուլիս «Հայելի» ակումբում

https://www.youtube.com/live/xTcBWvVqgoE?si=WPVRS1UVrl0_z3o8

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

13 Nov, 05:40


«Ես երբեք ռոմանտիկ չեմ եղել, եւ ինձ համար ռոմանտիզմն երբեք սիրո առարկա չի եղել: Ես կարող եմ համակերպվել ռոմանտիկի հետ միայն այն դեպքում, եթե նա այլ գերորակներ ունենա: Ես ռոմանտիկներին չեմ սիրում եւ անգամ կարծում եմ, որ ինչ-որ չափով ռոմանտիզմը խելքի բացակայության նշան է: Ես երբեք, անգամ մանուկ ժամանակ, հեքիաթներ չեմ կարդացել: Թող ռոմանտիկները լինեն, բայց ինձանից հեռու»:

Այսօր Երրորդ հանրապետության հիմնադիրներից մեկի, տաղանդավոր մտավորական և գրող Վանո Սիրադեղյանի տարեդարձն է:

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

12 Nov, 17:46


Հարցազրույց Փաստինֆոյին

https://youtu.be/fH1Yls6L1E4?si=aIfsZjTWPnlb1GhH

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

12 Nov, 15:40


Իսագուլյանին հյուր

https://www.youtube.com/live/EZ457Kkk3DI?si=RtsA_0GOPPbyb1hZ

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

11 Nov, 22:51


Media Post Factum-ն այսուհետ եթերում կլինի երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, իսկ շաբաթ օրը՝ Media Post Facrtum-ի հավելվածը:
https://youtu.be/Nj-RQyBUFbw?si=amm6HGRhQaaA4Pq5

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

11 Nov, 14:18


Հարցազրույց LiveNews-ին

https://www.youtube.com/live/fg2qap5KFF8?si=JGcjuhy8f3bYxwh2

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

09 Nov, 18:59


Հարցազրույց 24TV-ին
https://youtu.be/j02bChOvNWs?si=W88Yl851uEMI-HJd

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

09 Nov, 17:54


Մեկնաբանություն «Կենտրոն» TV-ին՝ Նոյեմբերի 9-ի 4-րդ տարելիցի առթիվ:

https://youtu.be/tM7wv8t2iIw?si=rwCA568VI5SYFr0i

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

09 Nov, 16:06


Այսօր, ժամը 22:15-ին, 24TV-ի եթերում դիտեք իմ հարցազրույցը

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

09 Nov, 15:57


Բանավեճ

https://youtu.be/OqcyPursRrU?si=OZwJFgq4jcv1_Aos

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

09 Nov, 14:54


Նիկոլ Փաշինյանի սխալ քաղաքականության հետևանքով, երբ «բոլոր ձվերը» դրվել էին նեոլիբերալների զամբյուղի մեջ, հայ-ամերիկյան հարաբերությունները զրոյացված են։ «Աբովյան Time»–ի եթերում ասում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Պետք էր ԱՄՆ-ում ներքաղաքական պայքարի կողմերից մեկի դիրքը չգրավել, այլ շատ ակտիվ աշխատել բոլորի հետ։ Բայց ես տեսա մեր դեսպանի միայն մեկ ձևական և ցուցադրական մասնակցություն Հանրապետական կուսակցության համագումարին։ Քանի որ ՀՀ ողջ իշխանական վերնախավը, նրան սպասարկող փորձագիտական շրջանակներն ու գրանտակերները շունչները պահած սպասում էին Հարրիսի հաղթանակին։ Նույնիսկ Վրաստանի ընտրությունների արդյունքները դաս չեղան նրանց համար»։

@ArmeniaSputnik

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

09 Nov, 14:51


Հարցազրույց Թաթուլ Հակոբյանին
https://youtu.be/ZG9CTly96l8?si=cvWTGFV9uocvOYQc

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

06 Nov, 17:48


Media Post Factum-ի այսօրվա թողարկումը
https://youtu.be/FH455QItv8w?si=gQrKs1gVkrQuR9Fg

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

06 Nov, 17:00


Ասուլիս Հայելի ակումբում
https://www.youtube.com/live/mwLjZHvYOeY?si=IGf-YcSqaeoNhXyL

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

06 Nov, 16:56


Հարցազրույց ԱՄՆ ընտրությունների թեմայով

https://www.youtube.com/live/FNhe5T5Wol0?si=bXjybioVAH4ji-6z

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

06 Nov, 16:47


Հարցազրույց 24TV-ին

https://youtu.be/2sZaaeaVxvM?si=gLMLBbZFaI8UKbPL

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

06 Nov, 08:57


⚡️⚡️⚡️Փաշինյանի  քաղաքականության բանկրոտը

«Այլևս ոչ մի պատերազմ, իմ պաշտոնավարման ընթացքում ես պատրաստվում եմ դադարեցնել պատերազմները»,- հայտարարել է ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը:

Եթե իսկապես սա դառնա Թրամփի քաղաքականության առանցքը, ապա մոտ ապագայում դիվանագիտական լուծում է հնարավոր ռուս- ուկրաինական պատերազմում, ինչը միայն դրականորեն կազդի մեր տարածաշրջանի վրա:

Ընտրությունների այս արդյունքներն, իհարկե, ամբողջովին բացահայտեցին նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքականության բանկրոտը, սակայն սրա մասին ավելի հանգամանալից կխոսեմ առաջիկա ժամերին:

Բաժանորդագրվեք 📱
https://t.me/SurSurenyants

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

06 Nov, 05:00


⚡️⚡️⚡️Fox News-ը կանխատեսում է Հանրապետականների հաղթանակը Սենատի ընտրություններում:

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

06 Nov, 04:49


⚡️⚡️⚡️Բուկմեկերները գրեթե կանխորոշված են համարում Դոնալդ Թրամփի հաղթանակը

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

06 Nov, 01:21


BBC-ի հաշվարկն այս պահին

https://t.me/bbcrussian/72481

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

06 Nov, 01:09


Associated Press-ի տվյալներով՝ այս պահին Թրամփն ունի 95, Հարիսը՝ 35 ընտրիչ:

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

29 Oct, 17:51


Media Post Factum-ի այսօրվա թողարկումը
https://youtu.be/NgVDk7MfREs?si=nYMHqmLf8rEmpmCj

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

29 Oct, 17:31


Հարցազրույց Հ2-ին

https://youtu.be/VT_tIcrgPFY?si=ZE8_4-Us-Lr12HDt

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

29 Oct, 17:25


Քննարկում

https://www.youtube.com/live/IwAJ_eLdgIU?si=qiuHYLU5-Wk8EXfJ

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

29 Oct, 12:54


Դիպուկ նկարագրել եմ այն վիճակը, որում հայտնվել է Անդրանիկ Քոչարյանը

https://t.me/armgeopolitic/20040

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

29 Oct, 12:24


Ասուլիս Հայելի ակումբում

https://www.youtube.com/live/EZndYOStORs?si=m7aozzFO8zt0KXbH

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

29 Oct, 06:25


❗️❗️❗️Երեկ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, այսպես կոչված, «օբյեկտային» Հայաստանի տեսլականը, որը միանգամայն համահունչ է այն նվաստացուցիչ արտաքին քաղաքականությանը, որը նա վարում է:

«Օբյեկտային» Հայաստանն, ըստ էության, ադրբեջանական ենթապետություն է, որի կառավարիչների միակ հոգսը պետք է լինի հպատակների ստամոքսի հարցերը լուծելը:

Բաժանորդագրվեք 📱
https://t.me/SurSurenyants

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

29 Oct, 04:50


Media Post Factum-ի երեկվա թողարկումը

https://youtu.be/_P8Ozf8tAko?si=N5MweUP9W0PvZ6Pt

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

28 Oct, 11:18


Հարցազրույց LiveNews-ին

https://www.youtube.com/live/7B2cybXYmd4?si=U5w-wxDtANA1YKU0

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

28 Oct, 03:40


⚡️⚡️⚡️ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բավականին կոշտ գնահատական է տվել Վրաստանի խորհրդարանական ընտրություններին՝ պահանջելով հետաքննել դրանց ընթացքում տեղ գտած խախտումները:
Սա արևմտամետ ընդդիմությանը տրվող բոնուս է՝ այսօրվա հանրահավաքից առաջ:
Սրանով հանդերձ, մնում եմ իմ կարծիքին՝ հետընտրական զարգացումները չեն փոխելու էլեկտորալ պատկերը:

Բաժանորդագրվեք📱
https://t.me/SurSurenyants

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

28 Oct, 02:34


Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք pinned «Մեկ շաբաթից ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են: Ո՞վ կդառնա ԱՄՆ նախագահ»

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

27 Oct, 17:43


🇬🇪Մոտենում ենք վրացական դրամայի եզրափակիչ արարին

Վրաստանի նախագահի և նրա շուրջ համախմբված ընդդիմության վարքագիծը բավականին տարօրինակ է:

Նրանք շարունակ խոսում են տոտալ կեղծիքների մասին, սակայն գոնե ես կոնկրետ փաստերի, որոնք կվկայեն համակարգային ընտրարխախտումների մասին, չեմ հանդիպել:

Վրաստանի ընտրություններն, անշուշտ, իդեալական չեն եղել և չէին էլ կարող լինել, բայց դեռևս նախընտրական փուլում ակնհայտ էր, որ ֆավորիտը «Վրացական երազանքն» է, ինչը և արտացոլված է ԿԸՀ հրապարակած թվերով:

Ինձ համար նույնքան ակնհայտ էր, որ արևմտամետ ընդդիմությունը չի ընդունելու իր պարտությունը ու մեծ հաշվով՝ նրա քարոզարշավը հենց հետընտրական զարգացումների մասին է:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստեղծված իրավիճակում ոչ թե նախագահի արբիտրային դեր է կատարում՝ փորձելով ապահովել իշխանություն- ընդդիմություն երկխոսություն, այլ նախապատրաստում է իր ընդդիմադիր լիդերությունը, որի մեկնաևկը տրվելու է հենց վաղը, Ռուսթավելի պողոտայում:

Մոտենում ենք վրացական դրամայի եզրափակիչ արարին, որտեղ բախվելու են արևմտյան ուլտրալիբերալ շրջանակների ու Վրաստանի ազգային- պետական ինքնության պաշտպանների շահերը:

Բաժանորդագրվեք 📱
https://t.me/SurSurenyants

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

27 Oct, 13:45


🇬🇪 Վրացական փողոցը չի փոխի ընտրության պատկերը

Վրաստանի ընտրությունները դիտարկող միջազգային դիտորդական կազմակերպությունները, կմկմալով ու վերապահումներով, բայց ամեն դեպքում՝ կասկածի տակ չեն դնում գործընթացի լեգիտիմությունը:

Դա, անշուշտ, թուլացնում է փողոցի պատրաստվող ընդդիմության մոտիվացիան:

Փաստ է նաև, որ Վրաստանի ընդդիմությունն այս պահին չունի խարիզմատիկ առաջնորդ: Այդ դերը փորձում է կատարել նախագահի պաշտոնից շուտով հեռացող Սալոմե Զուրաբիշվիլին, ով ժամեր անց, ըստ ամենայնի, կանոնսավորի փողոցային պայքարի մեկնարկը:

Իմ կարծիքով՝ հետընտրական զարգացումներ կլինեն, բայց ընտրական պատկերի համատեքստը դրանց հետևանքով չի փոխվի:

Բաժանորդագրվեք
https://t.me/SurSurenyants

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

27 Oct, 12:40


🇬🇪Վրաստանի ընտրությունը և մենք

Վրաստանում ընտրական գործընթացը պայմանական կարելի է բաժանել երեք մասի՝ նախընտրական փուլ, բուն քվեարկության գործընթաց և հետընտրական զարգացումներ:

Առաջին երկու փուլում Բիձինա Իվանիշվիլիի թիմը հաղթեց, այսպես կոչված, «հավաքական Սաակաշվիլիի» թիմին:

«Վրացական երազանքը» իրեն կարողացավ ավելի հաջող նույնացնել խաղաղության և կայունության հետ՝ բարոյալքված և մասնատված ընդդիմության ֆոնին:

«Վրացական երազանքը», դատելով ընտրությունների արդյունքներից, համոզիչ հաղթանակ է տարել ու, եթե կարողանա դիմադրել «փողոցի» ճնշմանը, այդ հաղթանակը կկապիտալիզացվի՝ որպես նոր կառավարման մանդատ:

Վրացական իրադարձությունների առթիվ մեզանում տարածված են մի քանի մոլորություններ:

🔸Դրանք դիտարկվում են Ռուսաստան- Արևմուտք հակադրության համատեքստում, ինչը, մեղմ ասած, պարզունակ մոտեցում է:

Հիմա ամբողջ Արևմուտքում պայքար է գնում լիբերալ շահախմբերի և ստատուս-քվոն փոխել ցանկացող ուժերի միջև:

Նույն պայքարի լոկալ դրսևորմանն ականատես եղանք նաև Վրաստանում, որտեղ հաղթանակ տարած կառավարող թիմը լիբերալ դոմինիզացիայի ստատուս-քվոն փոխելու կողմնակից է:

«Վրացական ժողովուրդը ընտրեց խաղաղությունը, զարգացումը և լուսավոր եվրոպական ապագան»,- ընտրություններից անմիջապես հետո ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Եթե Վրաստանի կառավարող թիմը չի ցանկանում Արևմուտքի ֆորպոստը դառնալ ռեգիոնի որևէ երկրի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի դեմ, դա ավտոմատ չի ենթադրում, որ նա սպասարկում է ռուսական օրակարգ:

Նիկոլ Փաշինյանի՝ բանկրոտի ենթարկված, քաղաքականության պրիզմայով չի կարելի դիտարկել Վրաստանի զարգացումները:

🔸Նույնքան պարզունակ է պնդումը, թե իբրև Վրաստանում ավտորիտար իշխանությունը հաղթել է դեմոկրատներին, այսինքն՝ պարտվել է դեմոկրատիան:

Միխեիլ Սաակաշվիլին, անշուշտ, նպաստել է Վրաստանի արդիականացմանը, բայց նրա իշխանության կրախի պատճառներից մեկը՝ ավտորիտար կառավարման համակարգն էր, որն ընդդիմության նկատմամբ հաշվեհարդարի հարուստ պատմություն ունի:

Եթե, ի տարբերություն Ուկրաինայի և Մոլդովայի, Վրաստանի կառավարող թիմը չի ցանկանում իր երկիրը «հակաՌուսաստան» դարձնել, դեռ չի նշանակում, թե ձախողել է եվրոպական քննությունը:

Արևմտյան լիբերալ էլիտաներն ու դեմոկրատիան վաղուց հոմանիշներ չեն:

🔸Եվ վերջապես՝ Հայաստանի համար ձեռնտու է էլեկտորալ այն պատկերը, որն արձանագրվեց Վրաստանում, որովհետև դա բալանսավորված արտաքին քաղաքականության, խնդիրները ռեգիոնում լուծելու մասին է:

Բաժանորդագրվեք📱
https://t.me/SurSurenyants

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

27 Oct, 09:01


Չլիներ 1998-ի պետական հեղաշրջումը, հայոց օրացույցի մեջ չէր հայտնվի նրա ամենաողբերգական էջերից մեկը՝ 1999թ-ի հոկտեմբերի 27-ը:
Հոկտեմբերի 27-ը հայկական քրեաօլիգարխիկ համակարգի «տրիումֆն» էր, Հայաստանի պետականության ճգնաժամի մեկնարկը:
Այդ ճգնաժամը պետք է ապահովեր «գյադաների» իշխանությունը, որոնց քսան տարի հետո պետք է փոխարինեին նրանց գործունեության խզբզոց հանդիսացող լակոտները:

Խոնարհում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին:

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

26 Oct, 10:44


Դեմոկրատական այլընտրանք կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպել եմ իմ իրանահայ բարեկամ, Անի կենտրոնի փոխնախագահ Ռուբիկ Սարդարյանին

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

26 Oct, 00:44


Հարցազրույց 24TV-ին

https://youtu.be/LJWW1wJbT0Q?si=D1JwX4ng7aqtneuC

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

26 Oct, 00:33


Media Post Factum-ի այսօրվա թողարկումը

https://youtu.be/yQhSBarx9W0?si=iPJD99eU3P1SsV2e

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

26 Oct, 00:31


Մեկնաբանություն 5-րդ ալիքին

https://youtu.be/UAkrhgmUGQ0?si=V0QRJYBXJlRToOYX

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

25 Oct, 17:44


Ժամը 22:15-ին, 24TV-ի եթերում դիտեք իմ հարցազրույցը հարգելի Հերմինե Միքայելյանին

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

25 Oct, 08:50


Բժիշկի հայացքը, երբ հանդիպում է Փաշինյանին ու նրա ուսապարկերին

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

24 Oct, 21:18


Media Post Factum-ի այսօրվա թողարկումը

https://youtu.be/iaLScdl7Q6o?si=ixiFphMk1yRzACtV

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

24 Oct, 09:36


❗️❗️❗️Փոփոխության բանաձևը

Գյումրիի քաղաքապետարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներն ինձ համար ամենևին զարմանալի չեն:

Դեռ Ալավերդի համայնքում տեղի ունեցած հայտնի մանդատագողությունից հետո եմ ասել, որ ՔՊ-ն ՏԻՄ-երը ընդդիմադիրներից «զտելու» քաղաքական որոշում ունի:

Այս ամենն ուղիղ կապ ունի 2026-ի ընտրական ցիկլի հետ:

Հեղափոխության միակ քիչ թե շատ իրական բրենդն օրինական ընտրություններն էին: Ըստ ամենայնի, Փաշինյանը մտադիր է հրաժարվել դրանցից՝ իր իշխանությունը վերարտադրելու նպատակով:

Սա բնավ չի նշանակում, որ ընդդիմությունը պետք է հայտնվի հուսահատության ճիրաններում:

Հայաստանում իշխանություն կարող է փոխվել հենց ընտրական ճանապարհով: Դրա բանաձևը՝ ընդդիմադիր արդյունավետ ձևաչափ ստեղծելն է:

Բաժանորդագրվեք 📱
https://t.me/SurSurenyants

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

23 Oct, 20:05


Media Post Factum-ի այսօրվա դրությամբ

https://youtu.be/1IoGOY2xuV4?si=Zrg04lleTqW8WgSb

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

23 Oct, 16:15


Քննարկում

https://www.youtube.com/live/Er2tJMXVDeg?si=oEvHajkEN7XKHaiu

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

22 Oct, 20:49


Media Post Factum-ի այսօրվա թողարկումը

https://youtu.be/RfDilsMomUU?si=scLjfm58Dc4d53gV

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

22 Oct, 15:55


Հարցազրույց Հայելի ակումբում

https://www.youtube.com/live/0hKSwYkB5FQ?si=I59PiBTc7Uo59Ri-

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

22 Oct, 15:52


Հարցազրույց Live News-ին

https://www.youtube.com/live/XpU3c2Ix8H0?si=rR4XywGWnPfczpdP

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

22 Oct, 07:29


❗️❗️❗️Մոլդովական դասեր

Միայն քաղաքական իրականությունից կտրված մեկը կարող է Մոլդովայում տեղի ունեցածը համարել արևմտամետ նախագահ  Մայա Սանդուի և նրա եվրաինտեգրման կուրսի հաղթանակ:

Հակառակը՝ նախագահական ընտրությունները և եվրոհանրաքվեն Մոլդովայի արևմտամետ նախագահի և նրա թիմի պյուռոսյան հաղթանակն է, որն, ըստ ամենայնի, կավարտվի պարտությամբ՝ ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

Մոլդովայի հանրաքվեն ու ընտրությունները հուսադրող են. հասարակությունն, ըստ էության, ավելի պրագմատիկ է ու հրաժարվում է աջակցել այն ուժերին, որոնց վեստերնիզացիան պարզունակ հակառուսականությունն է:

Բաժանորդագրվեք
https://t.me/SurSurenyants

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

22 Oct, 06:31


❗️❗️❗️Ապալեգիտիմացված վիճակ

Իրականությունն այն է, որ այսօր Հայաստանում գործ ունենք «կարմիր գծերն» արհամարհող իշխանություններ և խորհրդարանական ընդդիմություն:

Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունն իրենց սահմանած բոլոր «կարմիր գծերը» խախտեցին հայ-ադրբեջանական հարաբերություններում:

Տիտղոսային ընդդիմությունը նույնքան հետևողական «կարմիր գիծ» խախտող է ներքաղաքական կյանքում:

Քաղաքական առումով երբեք չենք ունեցել նման ապալեգիտիմացված վիճակ:

Բաժանորդագրվեք 📱
https://t.me/SurSurenyants

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

22 Oct, 05:42


Մի քանի օրվա ընդմիջումից հետո, այսօր, ժամը 21:30-ին, եթեր է վերադառնում Media Post Factum-ը:

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

22 Oct, 05:32


Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք pinned «ԱԺ-ն, ըստ ամենայնի, առանց որևէ դիմադրության, կընդունի դելիմիտացիացի և դեմարկացիայի հանձնաժողովների Կանոնակարգը: Ինչպես եք գնահատում խորհրդարանական ընդդիմության գործունեությունը»

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

21 Oct, 22:49


Բոլոր այն մարդկանց, ովքեր անհանգստացած էին իմ բացակայությունից:

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

21 Oct, 14:32


Երեկվա բանավեճը՝ Հանրայինում

https://www.youtube.com/live/rCsqxxuuyf0?si=IBVwlbvmDNRRpW1l

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

18 Oct, 11:15


Հարցազրույց LiveNews-ին

https://www.youtube.com/live/T9K1ZVcvv8A?si=kEsyB6E6UelnFV-J

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

18 Oct, 07:01


Հարգելի ընկերներ, տեխնիկական պատճառներով պայմանավորված` Media Post Factum-ը եթերում կլինի երկուշաբթի, ժամը 21:30-ին։

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

18 Oct, 06:53


Իմ ու Միքայել Մելքումյանի զրույցը

https://youtu.be/O4guk-8tMFg?si=hZ5TWYCaZ_Xe3OVV

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

17 Oct, 11:38


Մեկնաբանություն 5-րդ ալիքին

https://youtu.be/ElD2TnCsapA?si=K7J1G96E3XNxwMLJ

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

16 Oct, 18:10


«Ռազբորկա» ԱԺ-ում. Media Post Factum-ի անդրադարձը:

https://youtu.be/Y5UcxkcscAA?si=9irFGN8a2g2NJYYD

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

16 Oct, 09:01


⚡️⚡️⚡️Երկրում հասունանում է հեղաշրջում

ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի ամբարտավան վարքագիծը լավագույն ցուցիչ է, թե ինչ ողբալի վիճակում է գտնվում մեր իրավապահ համակարգը:
«...Էս երկրի երեսին այնպիսի մեկը չկա, որը կկարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել, և եթե եղել է այդպիսին, ուրեմն ես հլը շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել։ Արձագանքը հետագայում կստացվի», - երեկ պատգամավորներին, սակայն ոչ միայն նրանց, այլ նաև՝ երկրի քաղաքական ղեկավարությանը, ընդդիմությանը, սովորական քաղաքացիներին սպառնում էր ՔԿ ղեկավարը:
Եթե կուզեք՝ Քյարամյանը սպառնում էր երկրի սահմանադրական կարգին ու եթե Փաշինյանը նրան անհապաղ պաշտոնանկ չանի, ապա նրա անգործությամբ կամ խրախուսմամբ երկրում հասունանում է հեղաշրջում:
Մյուս կողմից, վստահ եմ ՔՊ պատգամավորների «զայրույթը» ոչ թե արդարադատության ծարավի, այլ ներկլանային «ռազբորկաների» հետևանք է:

Բաժանորդագրվեք
https://t.me/SurSurenyants

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

15 Oct, 20:42


Հարցազրույց 168TV-ին

https://youtu.be/nJhqhOEZvb8?si=9-cZxbd5qw_S_FF0

Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք

15 Oct, 17:52


Ժամը 22:45-ին, 168TV-ի եթերում, դիտեք իմ հարցազրույցը հարգելի Սաթիկ Սեյրանյանին