168.am @news168news Channel on Telegram

168.am

@news168news


News

168.am (English)

Welcome to 168.am, your go-to destination for all the latest news updates! If you're a news junkie who likes to stay informed about current events, then this Telegram channel is perfect for you. With a dedicated team of journalists and editors, we bring you the most relevant and up-to-date news from around the world. From politics to entertainment, sports to technology, we cover it all. Join our channel @news168news and never miss a breaking news story again. Stay ahead of the curve with 168.am!

168.am

14 Jan, 16:18


Նիկոլ Փաշինյանի զբոսանքը՝ Հանրապետության հրապարակում 🥷🏼🥷🏼🥷🏼

168.am

14 Jan, 14:29


Վրաստանի ընդդիմադիր հեռուստաալիքները գործադուլ են անում և անջատել են հեռարձակումները՝ ի պաշտպանություն «Batumelebi–Netgazeti» հրատարակչական խմբի հիմնադրի, որը ցույցերի ժամանակ հարվածել է ոստիկանին։

«Այսպիսին կլինի Վրաստանն առանց քննադատական լրատվամիջոցների։ Թե որքան կտևի գործադուլը, հայտնի չէ»,- հայտնում է @SputnikGeorgia-ն։

168.am

14 Jan, 14:06


Այսօր Մոսկվայում հրաժեշտ են տվել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի Եվգենյա Դոբրովոլսկայային։ Ծանր հիվանդությունից հետո կյանքին հրաժեշտ տված դերասանուհուն հուղարկավորել են Տրոեկուրովյան գերեզմանատանը։

168.am

14 Jan, 14:00


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին ստորագրվելիք փաստաթուղթը: նա ընդգծել է, որ Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը ՀՀ-ի ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակում։

«Սակայն այս պարագայում երկու կողմերի համար կարևոր է ելնել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքից, այսինքն՝ այս գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային ասոցիացիաների համար»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

168.am

14 Jan, 12:24


35 տարի առաջ այս օրերին Բաքվում հայությունը ենթարկվում էր ջարդերի, որոնք կազմակերպված էին Ադրբեջանի իշխանությունների կողմից։ 1990 թվականի հունվարի 13-19-ը Բաքվում հայերը ոչ միայն ենթարկվում էին հալածանքների, կոտորածի, այլև էթնիկ զտման։ Մեկ շաբաթ տևած ջարդերի ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների, զոհվել է 300 հայ։ Ինչպես 1988 թվականի Սումգայիթյան ջարդերի ժամանակ, այնպես էլ Բաքվի ջարդերի ընթացքում ջարդարարները նախապես գիտեին հայերի բնակության վայրերը՝ բոլոր մանրամասնություններով։

Գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանն ուսումնասիրել և գրքեր է հրապարակել Ադրբեջանում հայերի, ինչպես նաև արցախահայերի նկատմամբ ադրբեջանական ոճրագործությունների մասին և վստահ է՝ դրանց մասին պետք է խոսել այնքան ժամանակ, մինչև կլինի պատշաճ գնահատականը։

«Ժամանակին ինքս համալսարանում տեղեկատվական պատերազմների մասին դասախոսություններ էի կարդում, որպեսզի պատերազմի դաշտում հաղթելուց հետո, տեղեկատվական դաշտում տանուլ չտանք։ Հիմա փաստորեն այդ դասախոսությունները որևէ մեկին պետք չեն։ Մանրամասները՝ այստեղ:

168.am

14 Jan, 12:02


Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում շրջանառած փաստաթղթով իր սատարումն է հայտնել սենատոր Մարկո Ռուբիոյի թեկնածությանն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։ Այս մասին հայտնել են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:

«Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքականության հարցերով տնօրեն Ալեքսանդր Գալիցկու հեղինակած փաստաթուղթն ընդգծում է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող այնպիսի կարևորագույն խնդիրների լուծման հրատապությունը, ինչպիսիք են՝ Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանական էթնիկ զտումների հետևանքների վերացումը, ադրբեջանցի պատերազմական հանցագործների դեմ պատժամիջոցների կիրառումը, արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի իրացումն ու Սիրիայում խոցելի փոքրամասնությունների պաշտպանությունը։

Հայ դատի հանձնախումբը շեշտել է, որ սենատոր Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնում հաստատելը առանցքային հնարավորություն է Միացյալ Նահանգների համար՝ իր արտաքին քաղաքականությունը համապատասխանեցնելու արդարության և հաշվետվողականության սկզբունքներին:

168.am

14 Jan, 11:37


🆘🆘🆘 «6 երեխաներս Աստծո հույսին են. անհրաժեշտ է սնունդ ու հագուստ. Հեշտ չէ 2 անգամ տուն կորցնելը». Արցախից բռնի տեղահանված Բելլա Ստեփանյան Մանրամասները՝ այստեղ:

168.am

14 Jan, 11:33


Կալանավորների ուղեկցումները պիտի անի ոչ թե ՆԳՆ-ն, այլ Քրեակատարողական ծառայությունը. Սրբուհի Գալյան

168.am

14 Jan, 09:06


Սահմանադրության փոփոխությունը որևէ կապ չունի այլ երկրից հնչող հայտարարությունների հետ. ի վերջո, ժողովուրդն է որոշելու.
Սրբուհի Գալյան

168.am

14 Jan, 09:03


Ռուսաստանում հայ գործարարները խորապես մտահոգված ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ քննարկումներով. Սամվել Կարապետյան
Մանրամասներ։

168.am

14 Jan, 07:03


ТАСС - ը տեղեկացնում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանար հնարավորինս շուտ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին նա հայտարարել է News max հեռուստաալիքին տված հարցազրույցում։

168.am

14 Jan, 06:56


ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը չի ենթադրում անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն ՀՀ-ին ԱՄՆ-ից․ Սուրեն Սարգսյան

168.am

14 Jan, 06:51


Փաշինյանի երբեմնի թիմակիցը՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանը համարյա կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու ու արտահերթ ընտրություններ են լինելու։

Արտահերթ ընտրությունների անհրաժեշտության կամ հնարավորության վերաբերյալ ընդդիմության պնդումներին իշխանությունից մշտապես հակադարձել են, որ իրենց օրակարգում այդպիսիք չկան:

Նախկին իշխանականի կանխատեսումներն ինչի՞ հիման վրա են, ինչի՞ց է եզրակացրել Աղազարյանը. - «Ընկերական շրջապատում հիմնավորումները տալիս եմ, սենց չեմ ասի»:

168.am

14 Jan, 06:44


Նիկոլ Փաշինյանն այլընտրանքային ԱԱԾ տնօրեն ունի` ի դեմս փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանի. «Հրապարակ»

Թերթը գրում է, որ Փաշինյանը, ի տարբերություն Արմեն Աբազյանի, անվերապահորեն վստահում է Սիմոնյանին։

Տևական ժամանակ է՝ նա Անդրանիկ Սիմոնյանին նույն հրահանգներն է տալիս, ինչ Աբազյանին, և հաշվետվություններ է պահանջում, նրանց առանձին-առանձին ընդունում է իր մոտ, ըստ ամենայնի՝ ստուգում է Աբազյանի «հավատարմությունը»։

168.am

14 Jan, 06:37


🇦🇲 Հունվարի 13-ին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 15-րդ հուշամրցաշարի ընթացքին:

Նախագահը շրջել է տարիքային խմբերով անցկացվող շվեյցարական մրցաշարի դահլիճում, որտեղ մասնակցել են 683 շախմատիստներ՝ Երևանից և մարզերից, ինչպես նաև այցելել է շրջանային մրցաշարի դահլիճ, որտեղ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Հնդկաստանի և Իրանի շախմատիստները պայքարում են միջազգային վարպետի և գրոսմայստերի նորմաների համար:

168.am

14 Jan, 06:35


Տարադրամի փոխարժեքները հունվարի 14-ին
Մանրամասներ

168.am

14 Jan, 06:33


«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում շշուկներ են պտտվում, թե՝ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը կուսակցության տարեսկզբի անդրանիկ վարչության նիստին ուլտիմատում է դրել Փաշինյանի առաջ. «Ազատվե՛լ Անահիտ Ավանեսյանից»:

Ըստ նույն խոսակցությունների` վերջինս ընկերների մոտ ասել է, որ կոմպրոմատների մի մեծ փաթեթ է դրել վարչապետի սեղանին նախարարի, մեղմ ասած, ոչ կոմպետենտ գործունեության վերաբերյալ:

Արսեն Թորոսյանին օգնության է հասել Լուլուն՝ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը, ով, ասում են, տանել չի կարողանում Անոյին»:

168.am

14 Jan, 05:43


Հրաչյա Խաչատրյանը գրում է.
Էս լրիվ զուգահեռ տիեզերք ա։

Ուրեմն թոշակառուն 63,000 դրամով քարտ ա առնում, բայց 30 օր չի ակտիվացնում ու մեկ էլ հոպ 63,000-ը ֆուկ ա լինում։

Դե նիկոլը նենց ա բարձրացրել թոշակները, որ 63,000-ին թոշակառուները փող չեն ասում։

168.am

14 Jan, 05:39


🖊️📄 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր և 2025 թվականի հունվար ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:

168.am

14 Jan, 05:34


Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նշվում է, որ միջոցառումը տեղի կունենա Երևանի ժամանակով ժ. 22:00-ին և կլուսաբանվի ՀՀ ԱԳՆ հարթակներով:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ից 15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում։

168.am

13 Jan, 03:33


Լեհաստանի բնակիչները հոգնել են թանկարժեք հյուրանոցներում հանգստացող Ուկրաինայի քաղաքացիների պահվածքից։ Ինչպես փոխանցում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը:

«Լեհ հասարակությունում հոգնածություն կա, և դա բնական է, հատկապես, երբ մարդիկ այստեղ տեսնում են երիտասարդ ուկրաինացիներին, ովքեր վարում են նորագույն մեքենաներ կամ հանգստանում հինգ աստղանի հյուրանոցներում», – ասել է նա Financial Times-ին:

Կիևի և Վարշավայի միջև տարաձայնությունների ևս մեկ պատճառ է մնում Ուկրաինայի իշխանությունների մշտական պահանջը՝ ավելացնել զենքի մատակարարումները։ Կոսինյակ-Կամիշն Ուկրաինայի ղեկավարությանը կոչ է արել հաշվի առնել, որ Լեհաստանը չի կարող իր ամբողջ սպառազինությունը փոխանցել Ուկրաինային։

«Մի կողմից, ես հասկանում եմ Զելենսկիին, քանի որ նրա դերը մշտապես ավելի շատ օգնություն պահանջելն է։ Բայց ես նաև կարծում եմ, որ և՛ նա, և՛ Ուկրաինան պետք է հիշեն, որ երբ ուրիշները միայն սաղավարտներ էին ուղարկում, մենք արդեն տանկեր էինք ուղարկում», – նշել է նա։

168.am

13 Jan, 03:30


Փաշինյանական Հայաստանում կենսաթոշակներն ավելացել են տարեկան ընդամենը 1267 դրամով
Մանրամաասները` մեկնաբանության դաշտում 🖍️🖍️🖍️

168.am

12 Jan, 18:19


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է Հյուսիսային Կորեային (ԿԺԴՀ) փոխանցել պատանդներին, եթե Փհենյանը կկազմակերպի ուկրաինացի զինծառայողների հետ փոխանակումը, որոնք գերեվարված են Ռուսաստանում:

168.am

12 Jan, 18:08


Էրդողանական վարչախմբին մոտ կանգնած «Ենի Շաֆաք» թուրքական պարբերականը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Սիրիայի հյուսիսարևելյան քրդաբնակ շրջանները վերահսկող և թուրքամետ ուժերի հետ մարտնչող փաստացիորեն «Քրդստանի բանվորական կուսակցության» սիրիական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության միավորներին» Իրանը փոխանցել է 1500 ԱԹՍ և ՀՕՊ համակարգեր։

Եթե այս լուրը ճիշտ է, ապա ակնհայտ է, որ հակաթուրքական ուղղվածություն ունեցող քուրդ-իրանական փոխգործակցությունը Սիրիայի տարածքում աստիճանաբար դառնում է իրականություն։

Սա նշանակում է, որ հետասադյան Սիրիայի համար փաստացի պատասխանատվություն ստանձնած էրդողանական վարչախումբը, պատկերավոր ասած, արդեն իսկ ստանում է սիրիական «ճահճի» առաջին մասնաբաժինը՝ «ճահիճ», որն առնվազն քրդական հիմնախնդրի մասով լայն հնարավորություններ ունի ընդարձակվելու դեպի Թուրքիայի խորքեր։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan

168.am

12 Jan, 17:44


Կալիֆոռնիայի անտառային հրդեհների կատաստրոֆիկ հետևանքներն ահռելի չափերի են հասել: Մալիբուն կրակների մեջ է: Մալիբուի էլիտար թաղամասը գրեթե ամբողջությամբ մոխրածածկ ավերակների է վերածվել:

168.am

12 Jan, 17:32


Լեհաստանն արգելել է Սլովակիայի պատվիրակությանն իր տարածքով թռչել Ռուսաստան, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սլովակիայի SNS կուսակցության ղեկավար Անդրեյ Դանկոն։ Ավելի ուշ SNS-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ իրենց ինքնաթիռը թռչելու է Լեհաստանի տարածքը շրջանցելով, գրում է Коммерсант-ը։

«Լեհերն արգելել են թռիչքներն իրենց տարածքի վրայով, ուստի մենք Չեխիայի և Գերմանիայի տարածքով ենք թռչում Ռուսաստան»,- ասել է Դանկոն։ Լեհաստանի իշխանությունները չեն մեկնաբանել իրավիճակը։
Ավելի վաղ Դանկոն հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնություն իր այցի նպատակը էներգետիկ ոլորտում Սլովակիայի և Ռուսաստանի համագործակցության հեռանկարների քննարկումն է։

Հունվարի 1-ի առավոտյան «Գազպրոմը» դադարեցրել է Ուկրաինայի տարածքով գազի մատակարարումը Եվրոպա։ Պատճառը ռուսաստանյան ընկերության և ուկրաինական «Նավթոգազ»-ի միջև պայմանագրի ժամկետի ավարտն էր։ Սակայն, Սլովակիայի վարչապետի վկայությամբ, Վլադիմիր Պուտինը երաշխավորել է, որ Սլովակիա գազի մատակարարումները կայուն կլինեն։

168.am

12 Jan, 17:30


Հայտնաբերվել է Ճամբարակում զnhված զինծառայnղի տունը թալանած կասկածյալը։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Ճամբարակ համայնքի Այգուտ բնակավայրում թալանել էին 2022 թվականին Ջերմուկի դիրքերում զոհված 54-ամյա Արմեն Գասպարյանի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու հիշատակի անկյունում դրված իրերը։

168.am

12 Jan, 17:28


Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի, Սիրիայի և էներգետիկ անվտանգության հարցերը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության աղբյուրը։

168.am

12 Jan, 16:20


Լոս Անջելեսի Սանսեթ բուլվարի, Փասիֆիք Փալիսադես թաղամասի հրդեհի հետևանքները:
Լուսանկարներն արվել են երկնքից` մինչ հրդեհը և հրդեհից հետո:

168.am

12 Jan, 15:30


Ռուսաստանի ԱԴԾ-ն ահաբեկչական կազմակերպությունների ռեեստրում ներառել է կոմի մշակույթի մասին պարբերականը՝ «Komi Daily»-ն։ Այսպիսով, Ռուսաստանում առաջին անգամ լրատվամիջոցը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, գրում է Forbes-ի ռուսաստանյան ծառայությունը։

Ռեեստրից հետևում է, որ Komi Daily-ն «Հետ-Ռուսաստանի ազատ պետությունների ֆորումի» կառուցվածքային ստորաբաժանումներից մեկն է, որը Գերագույն դատարանը, գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հայցով, նոյեմբերին ճանաչեց ահաբեկչական կազմակերպություն: «Komi Daily»-ն, հայտարարել է, որ կապ չունի այդ կազմակերպության հետ։

Մարտին «Ռոսկոմնադզորն» արգելափակել էր «Komi Daily» կայքը։ Մայիսին պարբերականի խմբագիրը մի հրապարակման պատճառով տուգանվել է ատելություն կամ թշնամանք կամ մարդկային արժանապատվությունը նվաստացնելու մասին հոդվածով, հաղորդում է «Сова» հետազոտական կենտրոնը։

168.am

12 Jan, 15:12


Դու հիմա վարչապետ ես, թե բլոգեր, կոմնորոշվի. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է օգտատիրոջ քննադատությանը

168.am

12 Jan, 14:38


Ինչպես Նիկոլ Փաշինյանի հրամանով հանձնվեց Շուշին։ Նոր վկայություն։
Ձայնագրությունն արվել է 2020թ. նոյեմբերի 17-ին։

168.am

12 Jan, 14:31


Հունվարի 12-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները՝ նաև Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից:

168.am

12 Jan, 12:56


Ադրբեջանից Սերբիա գազի մատակարարման երկամսյա դադարեցման մասին հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է ադրբեջանական AnewZ հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարության «հուսալի» աղբյուրներին։

Ադրբեջանական լրատվամիջոցի հաղորդմամբ, չնայած այն հանգամանքին, որ գազի մատակարարումը ժամանակավորապես կրճատվել է «Շահ Դենիզ Ալֆա» հարթակի տեխնիկական խնդրի պատճառով, աղբյուրները հավաստիացրել են, որ «Շահ Դենիզ Բրավո» հարթակը շարունակում է աշխատել ամբողջ հզորությամբ՝ ապահովելով արտահանման անընդհատությունը։ Սպասվում է, որ առաքումները շատ շուտով կվերսկսվեն։

Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Ադրբեջանից գազի մատակարարումը դադարեցվել է, ինչն ազդել է օրական 1,7 միլիոն խորանարդ մետր գազի մատակարարման վրա։

168.am

12 Jan, 11:47


Շվեյցարիան, կողմերի համապատասխան խնդրանքի դեպքում, պատրաստ է ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով, գրում է Le Temps-ը՝ վկայակոչելով Շվեյցարիայի ԱԳՆ լրատվական ծառայության ղեկավար Նիկոլաս Բիդոտին։

168.am

12 Jan, 11:36


«Ինչպե՞ս կհնչեր այս երգը հայերեն․․․»․ ո՞վ է սոցիալական հարթակներում համաշխարհային հիթերը հայաֆիկացնող տղան

168.am

12 Jan, 11:24


Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, հունվարի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հայր և որդի Դանիել և Կարեն Կլեկչյանները կտրած-ծակած վերքերով տեղափոխվել են «Իջևան ԲԿ, իսկ հունվարի 9-ին նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ դանակահարվելու հետևանքով անհայտ անձանց կողմից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել «կրծքավանդակի առաջային պատի ծակած կտրած վերք» ախտորոշմամբ Տավուշի մարզի բնակիչ 15-ամյա Դանիել Կ․-ն և «ձախ բազկի ստորին երրորդականի միջանցիկ ծակած կտրած վերք» ախտորոշմամբ՝ 40-ամյա Կարեն Կ․-ն։
հունվարի 8-ին ժամը 22։30-ի սահմաններում Իջևանի Բլբուլյան փողոցի 11-րդ նրբանցքում Կարեն Կ․-ն, վարելով «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենան, բախվել է նույն փողոցում կայանված Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Համլետ Ճ․-ին պատկանող «Mercedes» մակնիշի վրացական համարանիշի ավտոմեքենային, ինչից հետո առաջացած վիճաբանության ժամանակ Համլետ Ճ․-ն դանակով հարվածել և վնասվածքներ է հասցրել Կարեն և Դանիել Կ․-երին:

168.am

08 Jan, 13:13


Ադրբեջանը երևի թե չի ուզում ստորագրել Խաղաղության համաձայնագիրը․ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան Մանրամասները՝ կայքում:

168.am

08 Jan, 12:13


Կարող ենք հիշել Ադրբեջանում ապրող, եթե ԼՂ-ն էլ հաշվենք հետը, 500 հազար հայերի ճակատագիրը՝ Բաքվի ջարդերը, Սումգայիթը, դա փաստաթղթավորված փաստ է․ Արարատ Միրզոյան Մանրամասները՝ այստեղ:

168.am

08 Jan, 12:00


Սնուպ Դոգի համերգը չի կայանա. Ժաննա Անդրեասյան Մանրամասները՝ 168.am-ում

168.am

08 Jan, 11:39


ԼՂ հայերի վերադարձ ո՞ւր, ոչ մի լավ բան չեմ կարող ասել այդ մասին․ Միրզոյանի խոստովանությունը https://www.youtube.com/watch?v=6szykMm2jM4&t=281s&ab_channel=168.am

168.am

08 Jan, 10:08


Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ծովինար Թադևոսյանը նշանակվեց Քրեակատարողական ծառայության պետ

168.am

08 Jan, 09:57


Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կհանդիպի Փաշինյանի և Ալիևի հետ. ԻՌՆԱ

168.am

08 Jan, 09:49


«Ալիևը սպառնում է տիրել և ուտել մեզ, իսկ Նիկոլն ասում է՝ արի ախպերանանք կամ ամուսնանանք». Շարմազանով

https://168.am/2025/01/08/2150307.html

168.am

08 Jan, 09:47


Հաշվարկն այն է, որ արձագանքը կլինի՝ ֆաշիստը դու ես, և իմ նկարագրած գալարը կսկսի լարվել: Բայց կա մյուս մոտեցումը. արձանագրենք, որ Ադրբեջանում Հայաստանի մասին այսպիսի ընկալում կա և փորձենք հասկանալ, թե ի՞նչն է դրա պատճառը: Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես նման ընկալում կա Ադրբեջանի մասին: Հենց փոխադարձ այս ընկալումներն են, որ բերել են բազմամյա հակամարտության. Փաշինյան

https://168.am/2025/01/08/2150262.html

168.am

08 Jan, 08:28


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից

168.am

08 Jan, 07:35


Ժողովրդի դիմադրողականությունը թուլացնելու քարոզչության մաս են մեկ ընտանեկան զույգի կողմից առաջ քաշվող օրակարգերը, որոնք մենք որևէ կերպ չպետք է տարածենք. Արման Թաթոյան https://168.am/2025/01/08/2150205.html

168.am

08 Jan, 06:42


Թե բա` ինչու՞ Սերժ Սարգսյանը բանավեճի առաջարկը չընդունեց: Գնար ու ի՞նչը ապացուցեր, որ մածունը սպիտակ է՞. Տիգրան Աբրահամյան
https://168.am/2025/01/08/2150187.html

168.am

08 Jan, 06:27


https://168.am/2025/01/08/2150172.html

168.am

08 Jan, 05:44


Ում համար թանկ է Հայաստանը՝ Եռաբլուրով, Սարդարապատով ու Ծիծեռնակաբերդով, պետք է համախմբվեն ընդդեմ Հայաստանի ադրբեջանացման՝ սառեցնելով ներքաղաքական տարաձայնությունները․ Էդուարդ Շարմազանով
https://168.am/2025/01/08/2150142.html

168.am

08 Jan, 05:42


Փաշինյանի կացինը իր կնոջ և աշխատակազմի վրա չի կտրում. պադավատների փոխարեն կրճատում են ՊՆ-ի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսնե՞րը

https://168.am/2025/01/08/2150144.html

168.am

08 Jan, 00:31


Թրամփն իր հիացմունքն է արտահայտել Էրդողանի նկատմամբ՝ Սիրիան գրավելու հարցում և նրան իր ընկերն է անվանել

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին իր հիացմունքն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ՝ նրան անվանելով «ընկեր» և մարդ, ում հարգում է։

«Նախագահ Էրդողանն իմ ընկերն է. նա մեկն է, ով ինձ դուր է գալիս, ում ես հարգում եմ: Կարծում եմ՝ նա էլ ինձ է հարգում»,- ասել է Թրամփը։

168.am

08 Jan, 00:29


Սարսափելի կադրեր Կալիֆորնիայից. զանգվածային հրդեհ է տարածվել Լոս Անջելեսի ամենահեղինակավոր շրջաններից մեկում, որտեղ ապրում են շոու-բիզնեսում և այլ ոլորտներում հայտնի մարդիկ: Աղետի գոտուց տարհանվում է ավելի քան 27 հազար մարդ։

Մի քանի ժամ առաջ կրակը ուժեղ քամու միջոցով տարածվել է խաղաղօվկիանոսյան Լոս Անջելեսի Փասիֆիք Պալիսեյդ քաղաքի բարձրակարգ բնակելի թաղամասի
մոտ։ Ավելի քան 311 հեկտար հողատարածք արդեն իսկ այրվել է։ Այրվում են բնակելի շենքեր և ենթակառուցվածքային օբյեկտներ։ Այս տարածքում են ապրում Ջենիֆեր Էնիսթոնը, Բրեդլի Կուպերը, Թոմ Հենքսը, Ռիզ Ուիզերսփունը, Ադամ Սենդլերը և շոու բիզնեսի այլ աստղեր։ Տեղի կինոստուդիաներն արդեն իսկ չեղարկում են պրեմիերաները արտակարգ իրավիճակի պատճառով։

Դերասան Ջեյմս Վուդսը նույնիսկ կադրեր է հրապարակել (տեսանյութ) իր տնից, որին հրդեհը չափազանց մոտ է եղել:

«Այս պահին չգիտեմ՝ մեր տունը դեռ կանգուն է, թե` ոչ, այց մեր փոքրիկ փողոցում, ցավոք, տներ չկան»,-ասել է նա։

Զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան, հրդեհից պատճառով հասցված միլիոնավոր դոլարների վնասը դեռ պետք է հաշվարկվի։

168.am

07 Jan, 23:48


Ալիևը գործ է անում, պատերազմի է պատրաստվում, Փաշինյանն ու կինը ձվածեղ են եփում, էժանագին վիդեոներ նկարում

Ալիևը հայտարարել է ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները «ռազմավարական մակարդակի» բարձրացնելու իր մտադրության մասին։

Նա հայտարարել է` եթե երկու կողմերն էլ շահագրգռված լինեն, ապա Բաքուն և Վաշինգտոնը կարող են երկկողմ հարաբերություններում հասնել իրական լայնածավալ բեկման։

Ընդգծելով, որ Թրամփն իր հայտարարություններում շատ հստակ և բաց ուղերձներ է հղել՝ Ալիևը հավելել է.

«Ադրբեջանական հասարակությունը կիսում է դրանց ճնշող մեծամասնությունը, այդ իսկ պատճառով հույսերը մեծ են։ Ահա թե ինչու ասացի, որ հույսեր կան, մեծ հույսեր կան։ Սա նաև հնարավորություն կտա մոտենալու ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների ռազմավարական մակարդակին»։

168.am

07 Jan, 23:06


Բլինքենն ասել էր, Զելենսկին անում է

Ուկրաինայում մոբիլիզացիայի նոր ալիք է պատրաստվում. առաջիկայում նախատեսվում է տարիքային շեմի իջեցում՝ մինչև 18 տարեկան։

Այսօր հայտնի է դարձել, որ 18-ից 60 տարեկան բոլոր ուկրաինացի տղամարդիկ, ովքեր նախկինում ճանաչվել են զինվորական ծառայության համար մասնակի պիտանի, պետք է նորից բուժզննում անցնեն մինչև 2025 թվականի փետրվարի 4-ը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևը պետք է բարդ, բայց անհրաժեշտ որոշումներ կայացնի:

«Մոբիլիզացիան չափազանց կարևոր է: Նույնիսկ ունենալով փող և զենք՝ առաջին գծում պետք է մարդիկ լինեն: Ուկրաինան ստիպված կլինի մոբիլիզացիայի վերաբերյալ բարդ որոշումներ կայացնել, բայց դրանք անհրաժեշտ որոշումներ են», – Բրյուսելում տարեվերջին ասուլիսում Բլինկենը:

Ավելի վաղ Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն է Ուկրաինային կոչ արել Զինված ուժերի զինծառայողների պակասի պատճառով զորակոչի տարիքը 25-ից իջեցնել 18 տարեկան։

168.am

07 Jan, 22:54


Дорогие подписчики, к нам в руки попало недавнее постановление министерства образования (если его вообще так можно назвать) Сирии о внесении изменений в школьную программу.

На первый взгляд ничего "специфического" : запрет упоминания партии БААС и одной характерной фамилии. Однако если капнуть глубже - то это сплошная радикализация исламизация инклюзивного образования :

1. В школьных учебниках изменяется толкование термина "праведный путь" (الصراط المستقيم). Если раннее он означал "путь добра" (طريق الخير), то теперь означает "путь ислама" (طريق الإسلام)

2. Из учебников истории старшей школы убрали все изображения и описания древних богов Мелькарта и Мардука, которые так или иначе являются частью культурного наследия Сирии, что по сути приводит к стиранию памяти о культурной идентичности. Почему? Потому что исламизация радикализация.

3. Убирается в принципе слово "боги" и "божества" из учебников истории, замены термину не предлагается.

4. Религиозные формулировки вставляются даже в чисто светские фразы. К примеру, в учебнике по правоведению фраза "Его судили по справедливому закону" была изменена на "Аллах был его судьёй".

И да, на фотографиях не знаменитый фильм про Табулистан, а средняя сирийская школа через пару лет. Реагируй, если смотрел этот шедевр.

168.am

22 Dec, 12:54


https://168.am/2024/12/21/2144518.html

168.am

22 Dec, 12:53


«Հայեր, տեսեք՝ ինչ են անում քրդերի հետ. հաջորդը դուք եք». գնդապետ Մաքգրեգոր

https://youtu.be/-JFiYmkKETA?si=O7PpmC733H1oKz5y

168.am

19 Dec, 20:35


«Նիկոլ Փաշինյանը կոտրում է մեր ազգային ողնաշարը». Մարինե Պետրոսյան

https://168.am/2024/12/19/2143403.html

168.am

18 Dec, 18:08


Տիգրան Ավինյանի Լոս Անջելես մեկնելու տոմսն արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ. բանավեճի ընթացքում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ծախսերի թուղթը ներկայացրեց

«43 շենքի բնակիչ իրենց էս տարվա գույքահարկը տվել են, որ պարոն Ավինյանը թռնի Լոս Անջելես։ Պարոն Ավինյան, մինչև Ձեր պաշտոնական կյանքը երբևիցե 20 հազար դոլար տոմսի գին տվե՞լ էիք»,– ասաց Մարությանը։

168.am

18 Dec, 18:07


«Ալիևի ասած 300.000 ադրբեջանցին լինելու են Փաշինյանի էլեկտորատը՝ բնակեցվելով Հայաստանում». Դավիթ Անանյան

https://168.am/2024/12/18/2143095.html

168.am

16 Dec, 05:50


Մեր աշխատանքը նոր է սկսվել. Ահմադ ալ-Շար

https://168.am/2024/12/16/2141525.html

168.am

16 Dec, 05:20


Իմ առաջնորդական ունակությունները և հռետորական կարողությունները, այո, կարող ենք ասել, որ տրված են Ալլահի կողմից։

Ռեջեփ Թայիփ Էրդողան

168.am

16 Dec, 05:18


Տնտեսական աճի վատագույն ցուցանիշը․ առջևում նոր անկումներ են

https://168.am/2024/12/16/2138885.html

168.am

15 Dec, 18:39


https://youtu.be/QyPBkzhl4V0?si=42rFsHzzSeuD5DBf

168.am

15 Dec, 18:16


https://youtu.be/h-hf-yeWRVY?si=pWuL4PuCGOYb7YjC

168.am

15 Dec, 18:16


Գործազրկության ռեկորդը՝ «տասնյակ-հազարավոր» աշխատատեղերի ստեղծման պայմաններում

https://168.am/2024/12/15/2140320.html

168.am

15 Dec, 12:31


Սառը ցնցուղ Տիգրան Ավինյանի համար՝ Կենտրոնական բանկից https://168.am/2024/12/15/2140330.html

168.am

19 Oct, 21:09


https://168.am/2024/10/20/2113321.html

168.am

15 Oct, 18:41


Պարզից էլ պարզ է. Փաշինյանը միջանցք կտա, բայց ոչ թե ռուսներին, այլ Արևմուտքի անվան տակ թուրքերին կտա. Հրանտ Միքայելյան
#168am #shorts #shortstory #հրանտմիքայելյան #միջանցք #Փաշինյան

168.am

15 Oct, 18:39


Գրեթե վստահ եմ. Վարուժան Գեղամյան #168am #reels #shorts #shortstory #վարուժանգեղամյան

168.am

15 Oct, 18:37


Սրանք կապիկություն են անում. Հայաստանը պետք է սովորի իրական արժեք ստեղծել. Հովհաննես Ավետիսյան
#168am#shorts#shortstory#shortvideo#ՀովհաննեսԱվետիսյան

168.am

15 Oct, 18:37


Դուք ո՞վ եք, ձեզ ո՞վ է դատավոր կարգել. Վարդան Հակոբյան #168am #reels #վարդանհակոբյան #shorts

168.am

15 Oct, 18:36


Տեսանք՝ ինչ եղավ Ջերմուկում. այս անգամ գինը լինելու են ճանապարհները. Հակոբ Բադալյան
#168am #հակոբբադալյան #Ջերմուկ #ԳԻՆ

168.am

15 Oct, 18:26


Տղայական չի, տղամարդկային ա. ձեր թաղը չի, արա. ոտքից գլուխ արա ես. մեծ սկանդալ՝ Քյարամյանի և Աղազարյանի միջև: Աննա Վարդապետյանը և Անդրանիկ Քոչարյանը գոհ են, Վահագն Ալեքսանյանը դուրս վազեց:😆

168.am

10 Oct, 13:24


Զանգեզուրի միջանցքի գաղափարը ա-ից ֆ ծագել, զարգացել,իրականանում է Թուրքիայի կողմից. թյուրքագետ Վարուժան Գեղամյան

168.am

10 Oct, 13:07


Ի՞նչ ունեք ծախելու՝ տվեք Փաշինյանին, շուտ կծախի. շիրակցի ֆերմեր https://168.am/2024/10/10/2108384.html

168.am

10 Oct, 13:06


Արփի Դավոյանին դաժանորեն ստորացրել ու «գցել են» սեփական թիմակիցները. մանրամասներ՝ ՔՊ վարչության սկանդալային նիստից https://168.am/2024/10/10/2108475.html

168.am

10 Oct, 13:06


Если Украина будет принята в НАТО в текущих обстоятельствах, это будет означать начало Третьей мировой войны — глава МИД Венгрии

168.am

08 Oct, 16:01


Փաշինյանն ու Ալիևը լուսադեմին գաղտնի հանդիպել են Կրեմլում https://168.am/2024/10/08/2107927.html

168.am

08 Oct, 15:22


Աշխարհը ծիծաղում, ձեռք է առնում. Նիկոլը Մոսկվայում հեծանիվ է քշում՝ 7 մեքենայով ավտոշարասյունը պոչին https://www.youtube.com/watch?v=Fbyy6ARZiU8&ab_channel=168.am

168.am

08 Oct, 15:20


«Խրոխտը» պատասխան պահանջող հայացքով արդեն արել է իր առաջարկները, պարզապես դրանք որևէ մեկի համար գրոշ չարժեն

168.am

02 Oct, 17:57


https://www.youtube.com/watch?v=FfRo-EukESk&ab_channel=168.am

168.am

02 Oct, 17:56


#ՀԻՄԱ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՔԱՅԼԵՐԹԸ ԳՆՈՒՄ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. #ՈՒՂԻՂ https://www.youtube.com/watch?v=FfRo-EukESk&ab_channel=168.am

168.am

02 Oct, 17:41


Հանրային հեռուստաընկերության հայտարարությունըՔիչ առաջ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ, Բագրատ Գալստանյանը հայտարարել է, որ երթով շարժվում են Հանրային հեռուստաընկերություն ուղիղ եթերի պահանջով։
Շարժման մեկնարկից ի վեր Հանրային հեռուստաընկերությունը բազմիցս հրավեր է ուղարկել շարժման առաջնորդներին և հիմնականում ստացել մերժում։ Նրանք, ովքեր չեն հրաժարվել հարցազրույցից, հյուրընկալվել են մեր եթերում։
Ինչպես նախկինում, հիմա էլ Հանրային հեռուստաընկերությունը հավատարիմ է իր առաքելությանը, և հրավերն ուժի մեջ է։ Մենք պատրաստ ենք ուղիղ եթերում հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ Գալստանյանին կամ շարժման առաջնորդներից որևէ մեկին:

168.am

02 Oct, 17:40


Իրավիճակն այս պահին Հ1-ի տարածքում. հսկայաքանակ ոստիկանական ուժեր https://www.youtube.com/watch?v=kr0TVQQ_Jno&ab_channel=168.am

168.am

26 Sep, 15:14


Ինչի՞, դուք տուն եք պահում, մենք շան բո՞ւն եք պահում. Վահագն Խաչատուրյանին ասեք՝ տաքսի կանչի. Գևորգ Պետրոսյան

#168am #ԳևորգՊետրոսյան #աղավնիսուքիասյան #ՎահագնԽաչատուրյան #ՆիկոլՓաշինյան #տաքսի #մեռաաաա😂😂😂

168.am

21 Sep, 18:51


https://youtu.be/SSE-VJdJl3I?si=q4WDMi5WO8JaziQu