Враги Арцаха

@vragi_artsakha


Враги Арцаха

23 Nov, 16:03


Միքայել Անդրանիկի Աթայանը, նույն ինքը«Ռըժի Միշկան», նույն ինքը«Էլիտի Միշկան», նույն ինքը«Ռոսիայի Միշկան», երեւի թե Բակո Սահակյանի ամենամեծ ու աններելի սխալներից մեկն է։ Հերոին-կոկայինի վրա նստած երիտասարդին հենց Բակո Սահակյանն իր իշխանության օրոք սարքեց «Միխայիլ Անդրանիկովիչ», օժտեց անսահմանափակ «դաբրոններով», ու հենց իր մեղքով Արցախի պետական բյուջեի միլիարդները հայտնվեցին սրա ու նմանների գրպաններում։
Սրանք էին պատերազմող Արցախից վարկերի տեսքով ստացած միլիարդների հաշվին ընդլայնում սեփական բիզնեսները Հայաստանում ու արտերկրներում, ու հենց հասարակ արցախցիների հաշվին էին ջրվում սրանց միլիարդավոր պարտքերը։
Կոնկրետ Միշկային Արցախի ներդրումային հիմնադրամի եւ այլ հիմնադրամների միրոցով միլիարդավոր վարկեր են տրամադրվել ռեստորանային բիզնեսի, խանութների, տաքսի ծառայության, պահածոների գործարանի, շինարարությունների և ՀԷԿ-եր կառուցելու համար։ Իսկ հետո ոչ վարկերն են փակվել, ոչ էլ
կուտակված տոկոսները։
Այսօր կգրեմ «Էլիտ Հիդրո» ՍՊԸ և «Թարթառ Հիդրո գրուպ» ՍՊԸ մասին։
Երկու ընկերությունների կողմից Արցախի Շահումյանի շրջանում հիդրոէլեկտրակայաններ էին կառուցվում, փաստացի սեփականատերն էլ Միքայել Աթայանն էր ( դե յուրե այլ անձի անունով էր)։
«Էլիտ Հիդրո» ՍՊԸ-ին Արցախբանկով տրամադրվել է վարկ
2.193.166.754 (երկու միլիարդ հարյուր ինսուն երեք միլիոն հարյուր վաթսուն վեց հազար յոթ հարյուր հիսուն չորս) ՀՀ դրամ (5 հոսքով, մի մասը եվրոյով), իսկ «Թարթառ Հիդրո գրուպ» ՍՊԸ-ին 2.706.591.037 (երկու միլիարդ յոթ հարյուր վեց միլիոն հինգ հարյուր ինսուն մեկ հազար երեսուն յոթ) դրամ (3 հոսքով, մի մասը եվրոյով)։
Արցախի կառավարության, ի դեմս Ներդրումային հիմնադրամի և Արցախբանկի միջև կնքված "Պահանջի իրավունքի զիջման մասին" առ 20.05.2021թ պայմանագրով (Ցեսիա) "ջրվել է" նաև Ռըժի Միշկայի պարտքերը, որից
63.680.903 (վաթսուն երեք միլիոն վեց հարյուր ութսուն հազար իննը հարյուր երեք) դրամ և 5.700.846 (հինգ միլիոն յոթ հարյուր հազար ութ հարյուր քառասուն վեց) եվրո «Էլիտ Հիդրո» ՍՊԸ-ի, եւ 90.210.364 (ինսուն միլիոն երկու հարյուր տաս հազար երեք հարյուր վաթսուն չորս) դրամ և 6.885.407 (վեց միլիոն ութ հարյուր ութսուն հինգ հազար չորս հարյուր յոթ) եվրո«Թարթառ Հիդրո գրուպ»-ի։
Ի դեպ` մինչև Շահումյանի շրջանն Ադրբեջանին հանձնելը, տվյալ ընկերություններին պատկանող հիդրոէլեկտրակայանների բոլոր սարքավորումները Միքայել Աթայանի ընկերությունների կողմից ապամոնտաժվել է և Շահումյանի շրջանից տեղափոխվել է Հայաստան։

Враги Арцаха

21 Nov, 12:49


Սեպտեմբեր ամսին, բռնի տեղահանման նախորդ օրերին, Արցախի Ազատամարտիկների միության վարչության նիստի քննարկումների ժամանակ հայտնի է դարձել, որ Ազատամարտիկների միության հաշվեհամարում առկա է մոտ 6.000.000 (վեց միլիոն) ԱՄՆ դոլար։ Քանի, որ ԱՄ վարչության նախագահ Սամվել Կարապետյանը (գեներալ Օգանովսկին) բլոկադայի ողջ ժամանակահատվածում գտնվում էր Հայաստանի Հանրապետության տարածքում, միության ղեկավարումը ձևականորեն վերապահված էր միության նախագահի տեղակալ, գեներալ Լևոն Մնացականյանին, ում արգելված էր առնչվել միության ֆինանսական հարցերի հետ, իսկ բանկային հաշվեհամարների շարժերը Երևանից տնօրինում էր անձամբ Սամվել Կարապետյանը։
Ի դեպ` տեղեկություններ են շրջանառվում, որ տարիներ շարունակ գեներալ Օգանովսկին նույն միության "ֆոնդի" հաշվին վաշխառությամբ էր զբաղվում, այսինքն որոշ անհատների տոկոսով գումարներ էր տալիս։
Մի երկու հարց ուղղեմ Սամվել Ջամիլի Կարապետյանին, Արցախի Ազատամարտիկների միության վարչության, հատկապես Վերստուգիչ Հանձնաժողովի անդամներին.
Ո՞րտեղ են հիմա միության 6.000.000 (վեց միլիոն) դոլար գումարները և միության հաշվեկշռում առկա ավտոտրանսպորտային միջոցները, որոնք տարհանման օրերին տեղափոխվել են Հայաստան։

Враги Арцаха

21 Nov, 06:51


Հաստատեք, կամ հերքեք.
Ճի՞շտ է արդյոք, որ գեներալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկին) Արցախի պաշտպանության բանակում զբաղեցնելով բարձրաստիճան պաշտոն, սեփականաշնորհել է Ստեփանակերտում տեղակայված Արցախի պաշտպանության բանակի կենտրոնական պաշտպանության շրջանի (հայտնի ЦОР-ի) զորամասի տարածքը, այնուհետև վարձով տվել ՊԲ-ին, որի դիմաց ամսական ստանում էր 92 միլիոն դրամ։

Враги Арцаха

20 Nov, 17:04


Շարունակում եմ ներկայացնել սեփական շահը Հայրենիքից վեր դասած, պատիվն ու արժանապատվությունը ՀԷԿ-երով փոխարինած, փայլուն մարտական անցյալը ներդրումային հիմնադրամի միջոցով վաճառած "գեներալներին"։
Գեներալ Սամվել Ջամիլի Կարապետյանի, հայտնի (կամ տխրահռչակ) Օգանովսկու "բեսպրեդելների", պաշտոնեական չարաշահումների, տարատեսակ յուրացումների և հափշտակությունների մասին շատ է բարձրաձայնվել։ Հասարակական հնչեղություն ստացած դեպքերի մի մասով(խուլիգանություն, ծեծ ու ջարդ, կրակոցներ մայրաքաղաքի կենտրոնում և այլն) քրեական գործեր էին հարուցվում, ձևական ձերբակալում նրան ու մանկլավիկներին, հետո ազատ արձակում:
Շքեղ ու ճոխ կյանքի սիրահար, կազինոներում միլիոնավոր դոլարներ տանուլ տվող գեներալը խուլիգանություններով, կրակոցներով, ծեծ ու ջարդով չէր սահմանափակվում։ Սյամոյի կողմից բազմաթիվ ֆինանսական չարաշահումներ և կոռուպցիոն հանցագործություններ են կատարվել ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու օրոք։ Առաջնային գծի համար պատասխանատու էր հենց ինքը
Օգանովսկին, իսկ թե ինչու էր Արցախի բանակի առաջնագիծը այդ վիճակում պատասխանները երևի փնտրենք գեներալի շքեզ առանձնատներում և ավտոպարկում, հանքերում և Ծառուկյան Գագոյին կազինոներում։
Դրան դեռ կանդրադառնամ, իսկ այսօր կխոսամ Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող ոչ մի օր չաշխատած ՀԷԿ-ի և Արայիկ Հարությունյանի հանցավոր համաձայնությամբ Արցախի ժողովրդից հափշտակած 1.882.000.000 դրամի մասին։
Խոսքը «Ռիվեր էներջի» ՍՊԸ պատկանող Քարվաճառի շրջանի Ծար համայնքում կառուցված «Ռիվեր էներջի» և «Ռիվեր 2» ՀԷԿ-երի մասին է։ Ընկերության փաստացի սեփականատերը գեներալ Օգանովսկին էր, դե յուրե
նրա որդի Վալերի Կարապետյանը և ոմն Արփի Ահարոնյանը։
ՀԷԿ-երը կառուցելու համար Սամվել Կարապետյանը ArmSwissBank-ից ստացել է 1.882.000.000 (մեկ միլիարդ ութ հարյուր ութսուն երկու միլիոն) դրամ, որից 2.670.000 (երկու միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար) եվրոյով։ Ինչպես նշեցի, նշված ՀԷԿ-րը էլեկտրաէներգիայի արտադրություն չեն իրականացրել, իսկ 44-օրյա պատերազմից հետո, մինչև Քարվաճառի շրջանի հանձնումը Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից քանդվել և Հայաստան են տեղափոխվել բոլոր սարքավորումները։
25.05.2021թ. Արայիկ Հարությունյանի հանցավոր աճպարարությամբ Արցախի ներդրումային հիմնադրամի և ArmSwissBank-ի միջև պայմանագիր է կնքվել (ցեսիա), համաձայն որի
Ներդրումային հիմնադրամը "ջրել" է նաև Օգանովսկու 1.882.000.000 պարտքը։
Գործարքից երկու օր անց Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել «Ռիվեր Էներջի», «Ռիվեր-2» փոքր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին որոշումները և այդ որոշումներով «Ռիվեր Էներջի» ՍՊԸ տրամադրված «Ռիվեր Էներջի», «ՌԻՎԵՐ-2» փոքր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաները:
Հղումը
https://www.artsakhpress.am/arm/news/144547/elekraenergiayi-vatcharqi-sakagnery-mnacel-en-anpopokh-htstmk-petakan-handznazhoxovy-nist-e-gumarel.html
Ովքեր Ս.Կարապետյանի առերեույթ հանցագործությունների մասին տեղեկություններ ունեն` խնդրում եմ գրել ինձ։ Մոտ օրերս հրապարակում կանեմ։

Враги Арцаха

19 Nov, 11:20


Երևի կհամաձայնվեք ինձ հետ, որ Միքայել Աթայան (Ռըժի Միշա, Էլիտի Միշա, Ռոսիայի Միշկա) և Կոմիտաս Կարապետյան աճեցնելը`
Բակո Սահակյանի ամենամեծ մեղքերից մեկն է եղել։
Մոտ օրերս կանդրադառնամ նրանց լափած միլիարդներին։
Շատ հետաքրքիր տեղեկություններ ունեմ ձեռիս տակ

Враги Арцаха

18 Nov, 14:40


Տեղեկություններ եմ հավաքում նաեւ Արցախի ներդրումային հիմնադրամի նախկին ղեկավար Արտակ Միրզոյանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ։
Սրա օրոք հիմնադրամում բազմաթիվ հանցագործություններ և պաշտոնեական չարաշահումներ են կատարվել և տասնյակ միլիարդներ են ջրվել, սա ահռելի հարստություն է կուտակել արցախցիների դժբախտության հաշվին և մինչև շրջափակումը հարյուրավոր միլիոններ է հանել Արցախից։
Մինչ բլոկադայի օրերին սովի եզրին կանգնած արցախցիները մի կերպ գոյություն էին քարշ տալիս` Արտակն իր ընտանիքով նույն արցախցիների հաշվին հանգիստն էր վայելում Վենետիկում (լուսանկարները կան)։

Враги Арцаха

18 Nov, 06:51


Եթե ունեք տեղեկություններ այն մասին, որ թալանի ու կոռուպցիոն հանցագործությունների մեջ թաթախված Արցախի նախկին ու գործող բարձրաստիճան պաշտոնյաներից և նրանց տարբեր տրամաչափի սպասարկուներից ոմանք փորձում են փախնել Հայաստանի Հանրապետության տարածքից, կամ որ որոշ վտանգավոր տարրերին արդեն հաջողվել է դա անել` խնդրում եմ մեկնաբանություններում գրել նրանց տվյալներն ու ճողոպրելու ուղղությունները կամ ուղարկել անձնական նամակ։

Враги Арцаха

17 Nov, 10:30


"Սպեցնազի Գագո", ընտանիքիդ անունից "հայրենասիրական" ոճով կեղծ հերքումներ անամոթաբար տարածելու փոխարեն հստակ պատասխան տուր.
5.206.351.952 (հինգ միլիարդ երկու հարյուր վեց միլիոն երեք հարյուր հիսուն մեկ հազար ինը հարյուր հիսուն երկու) դրամ պարտքդ փակվել՞ է արդյոք ներդրումային հիմնադրամի միջոցով ցեսիայի եղանակով։ Այո, կամ ոչ։
Հիշեցնեմ ձեզ, որ բացի այն, որ բոլոր տվյալները մնում են ՀՀ կենտրոնական բանկի արխիվներում ու սերվերներում, ձեռիս տակ առկա են նաև համապատասխան փաստաթղթերի պատճեններ։ Զգույշ, չխայտառակվեք։
Ու մի բան էլ.
Բլոկադայի օրերին մաքսանենգ ճանապարհով (կամ ռուսների միջոցով) ապրանքներ բերելու և դրանք ձեր "Սանի" մարկետում արցախցիների վրա թանկ ծախելու փաստը սրբի դիմակով հերքելուց առաջ գոնե Աստծուց վախեցեք։
Վերջը, ու՞մ ապրանքներն էին բռնել ադրբեջանցիները Հակարի կամուրջին տեղակայված անցակետում (Ֆորդի տակ տեղադրված լրացուցիչ ինքնաշեն բեզնին բակով և այլն), ինչի պատճառով տևական ժամանակ որևէ ապրանք չէին թողնում մտնի Արցախ։

Враги Арцаха

16 Nov, 05:48


Փողապաշտությունը շատերին է փչացրել։ 90-ականների հաղթանակներից հետո փայլուն մարտական ուղի անցած տղաներից, հրամանատարներից, գեներալներից ու հերոսներից շատերը սեփական շահն ու ամբիցիաները վեր դասեցին Հայրենիքից ու դարձան դոլարային միլիոնատերեր։ Նրանց մասին դեռ կխոսանք։ Ագահությունը չխնայեց նաև գեներալ Արթուր Աղաբեկյանին։
Ընդ որում մինչ շատերը իրենց "բեսպրեդելությամբ" էին աչքի ընկնում, սա քիչ գրագետ էր շարժվում դաշնակցականի դիմակի տակ բոլոր իշխանությունների օրոք տարատեսակ կազմակերպություններ էր ստեղծում, միլիարդավոր վարկեր վերցնում և զարգացնում սեփական բիզնեսները ձեռի հետ էլ զբաղվում բարեգործական և ռազմահայրենասիրական ծրագրերի իմիտացիայով։
Փողի հանդեպ մոլուցքը հանգեցրել էր նրան, որ գեներալի մունդիրով "Հադրութի կլանի" (թող ներեն ինձ հադրութեցիները, ասածս վերաբերվում է միայն տխրահամբավներին) կարկառուն ներկայացուցիչը Արցախից գումար էր քերում նաև հայրենի Հադրութի շրջանը կորցնելուց հետո։
Խոսքը Բակո Սահակյանի օրոք Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով Արթուր Աղաբեկյանի "Սփեյս Գրուպ" ՍՊ ընկերությանը տրամադրված 3.001.099.692 (երեք միլիարդ մեկ միլիոն ինսուն ինը հազար վեց հարյուր ինսուն երկու) դրամ վարկի մասին է, որից ոչ վարկի մարում է կատարվել, ոչ էլ տոկոսների ։ Ընդհանուր պարտավորությունները կազմել էին 4.360.712.784 (չորս միլիարդ երեք հարյուր վաթսուն միլիոն յոթ հարյուր տասներկու հազար յոթ հարյուր ութսուն չորս ) դրամ, որից հաշվարկված տոկոս
579.667.547, ԲՏՀԴ տոկոս 230.841.604, ժամկետանց գումարի տույժ 629.168.686, ժամկետանց տոկոսի տույժ 99.126.676 դր.:
Արայիկ Հարությունյանի և մյուսների հանցավոր գործողությունների արդյունքում Աղաբեկյան Արթուրի 4.360.712.784 դրամ պարտքը 2020թ պատերազմից հետո ևս մարվել է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով։
Այստեղ ինչն է շատ հետաքրքիր ու կարծում եմ, որ Հայաստանի իրավապահները սա կընդունեն որպես առերևույթ հանցագործության մասին հաղորդում և կպարզեն, թե ոնց Արթուր Աղաբեկյանին հաջողվեց Արցախից 3 միլիարդից ավել վարկ ստանալու համար գրավադնել հանրային սեփականություն հանդիսացող Երևանի Զեյթուն թաղամասի (Դավիթ Անհաղթ, Դրոյի, Ռուբինյանց և Ավետիս Ահարոնյան փողոցներում տեղակայված) «Շատրվաններ» զբոսայգին (մոտ 1.5 հեկտար տարածք), որը վարձակալության պայմանագրով իրեն է հանձնվել 2012թ։ Դրա հետ մեկտեղ գրավադրել էր նույն այգում Դրոյի 2 կամ 2/3 հասցեում տեղակայված իր մյուս
«Լայֆգրուպ» ՍՊԸ-ին պատկանող երկու շենքերից մեկը։ Գրավի արժեքը գնահատել են 1.815.800.000 (մեկ միլիարդ ութ հարյուր տասնհինգ միլիոն ութ հարյուր հազար) դրամ։
Փաստորեն 3 միլիարդ դրամ վարկ տրամադրելու համար, որպես գրավ են ընդունել 1.8 միլիարդ (ուռճեցված) գնահատված տարածքն ու շինությունը:
Ի դեպ Արթուր Աղաբեկյանի եւ Արայիկ Հարությունյանի իշխանությունների պայմանավորվածությամբ նշված զբոսայգին Աղաբեկյանը պետք է փոխնցեր Արցախի կառավարությանը և այնտեղ պետք է կառուցեին "Արցախի այգի"։
Հուսով եմ, որ Արցախի գործող նախագահ Սամվել Շահրամանյանը կընթերցի սա և կհետաքրքրվի գրավադրված այգու ու շինության ճակատագրով և ապօրինի ջրված 4 միլիարդից ավել գումարով։

Враги Арцаха

15 Nov, 10:46


Գաղտնիք չէ, որ Արայիկ Հարությունյանն ու Բակո Սահակյանը անձնական "գանձապահների" մի խումբ ունեին ով բացեիբաց էր "մուծվում",ով ստվերային: Ֆինանսավորում էին ամեն ինչ նախագահական ընտրություններ, արտասահմանյան վոյաժներ, անշարժ եւ շարժական գույք, մարդկանց "բերան փակել" եւ այլն։
Արցախի նախկին վերնախավի հիմնական "գանձապահներից" էին "Կապավոր" ՍՊԸ տնօրեն Արման Հակոբջանյանը եւ "Քարավան" ՍՊԸ տնօրեն Հակոբ Հակոբյանը (Ասֆալտի Հակոբը)։
Հակոբը 2007 թվականից Բակոյի գանձապահն էր, իսկ հետո "անցումային գավաթի" նման փոխանցվեց Արայիկին։
Թե Բակոյի և թե Արայիկի օրոք, Արցախում շինարարության առյուծի բաժինը (շենքեր և ասֆալտապատում) իրականացնում էր Հակոբի ընկերությունը, իսկ 2018-ից
Հակոբջանյան Արմանի "Կապավորը"։
Ի դեպ`
Team Telecom-ի փաստացի սեփականատերերը Հակոբ Հակոբյանն ու Արայիկ Հարությունյանն են։ Հիմա հասկացա՞ք, թե ոնց Team-ը մտավ Արցախ, գնեց KT-ն եւ ինչու իշխանությունները 2022-ին վռնդեցին VivaCell-ը Արցախից։
Շատերդ գիտեք, որ Արայիկին
իշխանության բերելու համար հիմնական մեղավորներից մեկը նույն Հակոբջանյան Արմանն էր իր մանկլավիկներով (քուչի խուժաններ, տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ)։ Իհարկե, Կապավորի Արմանի կողմից Արայիկի համար միլիոններ էին ներդրվում ոչ թե հայրենասիրական մղումներից ելնելով, կամ Արայիկի սիրուն աչքերի, այլ Արցախում միլիարդավոր դրամների տենդերներ "շահելու", սեփական բիզնեսը ծաղկեցնելու և ծննդավայր Արցախից միլիարդներ քերելու համար։ Հանուն դրա Սարգսյան Կարենի հետ կուսակցություն հիմնեցին եւ մտան Ազգային Ժողով։
Արայիկի իշխանության հետ Արման Հակոբջանյանը լուծում էր թե ֆինանսական հարցեր, թե կադրային (բանկային ոլորտ, տարբեր նախարարություններ, պատգամավորներ և այլն)։
Ասածներս կհաստատեն արցախցիները ։
Կան տեղեկություններ, որ այս անձինք Արցախի վերնախավի հետ հանցավոր համաձայնությամբ ևս կատարել են առերևույթ ֆինասական հանցագործություններ եւ Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով ջրվել են նաեւ սրանց միլիարդավոր պարտքերը, որի վերաբերյալ հետագայում ևս հրապարակումներ կանեմ։ Ովքեր ունեն ռեալ տեղեկություններ
(շինարարություններ, վարկեր և այլն) խնդրում եմ ուղարկել։
Շարունակելի

Враги Арцаха

14 Nov, 14:31


Եթե Արցախի գործող նախագահ Սամվել Շահրամանյանին և մյուս պատասխանատուներին թվում է, թե մարդիկ զբաղվելու են առերեույթ հանցագործությունների մասին տեղեկությունների հավաքմամբ և հրապարակմամբ, իսկ իրենք հարմար նստելու են բազկաթոռներին և գործուն միջոցներ չեն ձեռնարկելու արցախցիներից (այդ թվում նաև իր ծնողներից ու երեխաններից) գողացված միլիարդները վերադարձնելու ուղղությամբ և սահմանափակվելու են միայն ՀՀ իրավապահ մարմիններին ուղղված ինչ-որ "շտաբային" կոչերով ապա ասեմ, որ նման գործելաոճով շատ մեծ պրոբլեմների առաջ են կանգնելու և այդ ամենը բերելու է դրան, որ էլ ավելի են աճելու ժողովրդական հիասթափությունն ու ատելությունն իրենց նկատմամբ։
Հոկտեմբերի 28-ին հստակ տեղեկություն եմ հրապարակել առ այն, որ Արցախի գյուղատնտեսության նախարարության կազմում գործող և նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ու առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի համար բլոկադայի օրերին անսպառ եկամտի աղբյուր դարձած «Պրոդսերվիս» ընկերությանը հատկացրած գումարներից մոտ 50 միլիոն դր. մնացել է Միքայել Հայրիյանի մոտ, ինչը նա հրաժարվում է վերադարձնել, ծախսում է սեփական հաճույքների համար և խնդրել ու պահանջել եմ, որ այդ գումարները բյուջե վերադարձնելու համար ձեռնարկվեն համապատասխան միջոցներ։ Առ այսօր տխրահռչակ «Պրոդսերվիս» ընկերությունից հափշտակած գումարների վերադարձի մասով որևէ տեղեկություն չի հրապարակվել ու ասեմ ավելին
այդ ընկերության պատասխանատուներից ու հիմնական օգտվողներից մեկը` տնօրեն Արայիկ Ավանեսյանը Երեւանի Շիրակի 2 հասցեում Renaissance Garden ռեստորան է աշխատացնում, որի դիմաց ամսական վճարում է 5000 ԱՄՆ դոլլար։
Հուսով եմ, որ կստանանք մեր հարցերի պատասխանները։
Քանի Գուրգեն Ներսիսյանին հիշել եմ, մի բան էլ ասեմ։
Բանից պարզվում է, որ "Պոնչո բալեն" զբաղեցնելով պետնախարարի պաշտոնը, պաշտոնական դիրքը չարաշելով հորը աշխատանքի է նշանակել Արցախի ոստիկանությունում, մոռանալով այն մասին, որ դրանից մոտ մեկ տարի առաջ, գլխավոր դատախազի պաշտոնում աշխատելու ժամանակ հարազատին ոստիկանությունում տեղավորելու համար քրեական գործ է հարուցել նախկին ոստիկանապետ Կամո Աղաջանյանի նկատմամբ։