Անկախությունը հռչակելուց ի վեր մենք չտեսանք թե ինչպես են խոշոր հայ կապիտալիստները ներդրումներ անում, որպեսզի ստեղծվեն ազգային վերնախավ ձևավորող համակարգեր։
Դրա հետևանքը մենք տեսնում ենք այսօր, երբ քաղաքական դաշտում կեղծ "սև ու սպիտակ" օրակարգը չունի այլընտրանք, չհաշված առանձին բացառությունները։
Մի ուրիշ հարց պետք է ուղել, այսպես կոչված "միջին խավին" կամ "կրեատիվ խավին"։
Ունենալով մտավորական և ֆինանսական ներուժ արդյոկ նրանք չեն տեսնում իրավիճակի լրջությունը և չեն հասկանում, որ իրենց ձայնը և դիրքը հարկավոր է, որպեսզի առողջացվի քաղաքական միջավայրը։
Դա հարկավոր է ոչ թե սոսկ քաղաքական խնդիրներ լուծելու համար, այլ պահպանելու երկրի կայունությունը և դրանից բխող հնարավորությունը պահպանել իրենց անձնական ունեցվածքը և ներդրումները։
Աշխարաքաղաքաքան միջավայրը փոխվել է և միայն պետական ու հասարակական ներուժը ճիշտ կազմակերպելու դեպքում է հնարավոր դիմակայել մարտահրավերներին։
@ProArmenian