Arsen Torosyan @arsen_torosyan Channel on Telegram

Arsen Torosyan

@arsen_torosyan


🇦🇲 Ազգային ժողովի պատգամավոր | Member of Parliament of Armenia

Arsen Torosyan (English)

Are you interested in Armenian politics and want to stay updated on the latest news and developments? Look no further than the Arsen Torosyan Telegram channel! As a Member of Parliament of Armenia, Arsen Torosyan provides exclusive insights, analysis, and updates on national issues, policies, and legislation. Join the channel to engage in discussions, ask questions, and connect with others who share your interests in Armenian governance. Stay informed, stay connected - join Arsen Torosyan's Telegram channel today!

Arsen Torosyan

16 Jan, 17:50


Ֆակտորի եթերում խոսել ենք ԱՄՆ հետ ռազմավարական համագործակցության և դրա վերաբերյալ Ռուսաստանից հնչող կարծիքների մասին։ https://youtu.be/8ar3Ddm0k-8

Arsen Torosyan

11 Jan, 12:17


Սպորտի և առողջության մասին պոդկաստ մեր երկրի ամենասպորտային քաղաքում՝ Գյումրիում։

Բարի դիտում 🙂🏃‍♂️🚴‍♂️🏊‍♂️

https://youtu.be/LxlGAAqXQvc

Arsen Torosyan

10 Jan, 13:39


Եվրաինտեգրման, Ադրբեջանի հետ հարաբերությունների և հնչող հայտարարությունների մասին։ https://youtu.be/JIROnqk_ACw

Arsen Torosyan

09 Jan, 13:44


https://youtu.be/ytvxJFj2zTk

Arsen Torosyan

08 Jan, 08:19


Ազատության եթերում Կարլեն Ասլանյանի հետ խոսել ենք Ալիևի երեկվա հայտարարությունների և խաղաղության գործընթացի մասին:

https://www.youtube.com/watch?v=uI8F5rOOikA

Arsen Torosyan

25 Dec, 16:48


Channel photo updated

Arsen Torosyan

24 Dec, 15:28


Մի նախկին քաղաքապետ ունեինք, որն այդպես էլ չհասկացավ, թե քաղաքականությունն ու սեփական ժողովրդի հետ ազնիվ երկխոսությունն ինչ է։

Հիմա մի գրառում է արել, որ մենք իբր ամեն ինչ թանկացնում ենք ու քանի որ տրագիկոմեդիայի ժանրի կանոնները թույլ են տալիս, ի թիվս այլոց, մեր սիրելի նախկին քաղաքապետը բացի պարզ մանիպուլյացիաներից, որոնց վերջին օրերին շատ ենք անդրադարձել, հատկապես տրանսպորտի մասով, բացահայտ ստում է, թե մենք նաև շահութահարկ ենք թանկացնում։ Նա նաև չի հասկանում պետական և համայնքային բյուջեների անփոխարինելի դերը համայնքի և պետության կառավարման գործում։

Իսկ իրականությունն այն է, որ մենք 2018թ-ից այս կողմ շահութահարկը 20%-ից դարձրել ենք 18%, իսկ եկամտային հարկը 23, 28 և 36%-երից դարձրել ենք 20%։ Այդ և այլ հարկային բարեփոխումների արդյունքում 2018թ-ի մայիսից մինչ օրս գրանցված աշխատեղերի թիվը ավելացել է ավելի քան 230.000-ով։ Էլ չեմ խոսում պետական և համայնքային բյուջեների և ՀՆԱ շեշտակի աճի մասին։

Հ.Գ. մեր նախկին գործըներոջը կրկին բեմական հաջողություններ եմ մաղթում, քանի որ օրը մեջ քաղաքական թիմ փոխող և օրը ցերեկով ստող գործիչները քաղաքական հաջողություններ դժվար թե ունենան։

Arsen Torosyan

22 Dec, 17:48


Մեծ բանավեճ Հանրայինի եթերում։

https://www.youtube.com/live/5ejE88g3XbU

Arsen Torosyan

20 Dec, 17:00


https://youtu.be/_c2ZgtqYKDE

Arsen Torosyan

19 Dec, 17:24


ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի իմ թեկնածության մասին

Arsen Torosyan

18 Dec, 16:47


Հետաքրքիր զրույց հետաքրքիր թեմայի վերաբերյալ։ https://youtu.be/Bn6lcY-u92I

Arsen Torosyan

06 Dec, 05:52


Գյումրիում ստեղծված քաղաքական ճգնաժամի մեղավորների մասին։ https://youtube.com/shorts/8amf8MErelY

Arsen Torosyan

03 Dec, 13:06


Էներգետիկ ըմպելիքները մինչև 18 տարեկան անձանց վաճառելու արգելք սահմանող օրինագծի մասին։

Arsen Torosyan

17 Nov, 11:20


🏃‍♂️ Առաջին մարաթոնը ստացվեց 🏅

42.2 կմ-ը՝ 4 ժամ 32 րոպե 48 վայրկյանում, թեև կարող էր մի փոքր ավելի արագ լիներ, եթե ոտքիս վնասվածքը չլիներ 🙂

Arsen Torosyan

13 Nov, 15:57


Էլեկտրական մեքենաների հետ կապված 2 տարվա սահմանափակումը չի կիրառվի։

Arsen Torosyan

13 Nov, 08:14


Էլեկտրական մեքենաների 2025թ. քվոտայի մասին https://youtu.be/S_UmsYowZ6A

Arsen Torosyan

12 Nov, 09:23


Հարցս ֆինանսների նախարարին էլեկտրական մեքենաների քվոտայի բաշխման կառավարության որոշման նախագծի վերաբերյալ, որի ընդունման դեպքում 2025թ.-ի հունվարի 1-ից մաքսատուրքից կազատվեն միայն 2022թ. դեկտեմբերի 31-ից հետո արտադրված էլեկտրական մեքենաները: https://youtu.be/cgZFrCmp_0s

Arsen Torosyan

29 Oct, 05:10


Channel photo updated

Arsen Torosyan

28 Oct, 13:42


Ելույթս ՆԳՆ 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ճանապարհային անվտանգության մասին, որով ՆԳՆ-ից ակնկալում եմ խիստ վարչարարություն շատ սեղմ ժամկետներում։

Arsen Torosyan

22 Oct, 12:29


Ելույթս կալանավորումների աճող թվերի վերաբերյալ: https://youtu.be/E-spd0PL1CE

Arsen Torosyan

16 Oct, 05:18


Մինչ ես Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում ղեկավարում եմ Ժողովրդավարության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի աշխատանքները, մեր երկրի ու ժողովրդի հետ որևէ օրգանական կապ չունեցող, բայց իրեն «Ժողովուրդ» հորջորջող հայտնի թերթը կրկին հիշել է ինձ։

Թերթի խմբագրակազմը այդպես էլ չի հասկանում, որ նախ՝ ստի ոտքը շատ կարճ է, և երկրորդ՝ ինչպես իրենց սեփականատիրոջ (կամ ավելի ճիշտ՝ տիրոջ), այնպես էլ իրենց համբավն ու հեղինակությունը երբեք չեն ավելանա, որքան էլ կեղծիք ու սուտ տարածեն մեդիա դաշտում։

Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա բազմիցս անդրադարձել եմ դրան: Ավելին, ուզում եմ հիշեցնել, որ երբ ասելիք կամ անելիք եմ ունենում, ի տարբերություն շատերի, դա անում եմ հրապարակային՝ բոլորի աչքի առաջ և առանց «խարդավանքների»։

Arsen Torosyan

13 Oct, 18:56


Ապոլիտիկ զրույց Արամ Աբրահամյանի հետ։ https://youtu.be/KXjNiVg99dk

Arsen Torosyan

04 Oct, 05:15


Քանի որ մի թերթոն անընդհատ անուն ազգանունս տեղի անտեղի օգտագործում է իր դիտելիությունը ապահովելու համար, ես էլ նպաստեմ դրան։

Նյութը՝ Արսեն Թորոսյանը հարցաքննության կհրավիրվի` «Քովիդի» շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով

Հղումը՝ https://armlur.am/1406418/

Անհամբեր սպասում եմ սույն «քրգործի» դատաքննության ժամանակ հարցաքննությանս՝ հիշեցնելով, որ նախաքննության ժամանակ ես եմ բազմաթիվ անգամ և հրապարակավ պնդել, որ ինձ հարցաքննեն, ինչը հակակոռուպցիոն կոմիտեն հրաժարվում էր անել՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով նախաքննության լրիվությունը և անաչառությունը։

Հ.Գ. հենց իմացա դատարանում հարցաքննությանս օրը, հրապարակային կհայտնեմ դրա մասին, որպեսզի բոլոր նորմալ ԶԼՄ-ները գան և լուսաբանեն այն և իրականությունը պարզ դառնա բոլորին։

Arsen Torosyan

27 Sep, 05:34


🇦🇲🇪🇪🇪🇺 Երեկ Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի անդամներ Նարեկ Բաբայանի և Հռիփսիմե Հունանյանի հետ միասին Էստոնիայի խորհրդարանում հանդիպել ենք Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռաիդմայի և խմբի մյուս անդամների հետ: Հանդիպմանը առանձնահատուկ կարևորել ենք տարբեր ձևաչափերում հայ-էստոնական սերտ համագործակցությունը։ Հատուկ ընդգծել ենք Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերություններում էստոնական կողմի անգնահատելի դերը, ինչպես նաև Հայաստանին աջակցություն ցուցաբերելու Էստոնիայի պատրաստակամությունը: Անդրադարձել ենք նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրին, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցերի:

Հանդիպել ենք նաև Էստոնիայի խորհրդարանի Եվրոպակսն հարցերի հանձնաժողովի նախագահ Պետեր Տալիի և հանձնաժողովի անդամների հետ: Էստոնացի գործընկերը նշել է, որ Էստոնիայում մեծ ուշադրությամբ են հետևում այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում: Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկայից հատուկ անդրադարձել ենք Հայաստանի և Եվրամիության միջև արդեն իսկ մեկնարկած վիզաների ազատականացման երկխոսությունը, ինչպես նաև ԵՄ հետ խորացող համագործակզության այլ ասպեկտների: Մեծապես կարևորեցինք նաև ԵՄ դիտորդական առաքելության դերը սահմանային անվտանգության և կայունության ապահովման հարցում: Էստոնացի գործընկերներին ներկայացրեցինք նաև Խաղաղության խաչմերուկ նախագիծը։

Arsen Torosyan

22 Sep, 08:31


Ինչպես մեր բազմաթիվ քաղաքացիներ արդարացիորեն պնդում են, օրենքի պահապաններն առաջինը պետք է հետևեն օրենքին և հետո միայն պահանջեն դա մյուսներից։

Սյունիք ՏՎ-ի կից ռեպորտաժը ճանապարհային անվտանգության և հատկապես ամրագոտիների մասին է, որոնք կարող են փրկել ձեր կյանքը։

Հիմա քանի դեռ ՆԳՆ և Ոստիկանության, ինչպես նաև մնացած բոլոր պետական գերատեսչությունների պաշտոնյաներն ու ծառայողները վերից վար հենց իրենք ամրագոտի չկապեն, մենք այդ պարզ կանոնը չենք կարողանալու և բարոյական իրավունք էլ չենք ունենալու պարտադրել մեր քաղաքացիներին, իսկ փաստն այն է, որ վերոնշածը շատ հեռու է իրականությունից։

https://youtu.be/dVPcLByS7bs

Arsen Torosyan

21 Sep, 03:56


Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը՝ մեր ժողովրդի պատմության ամենավեհ ու նշանակալի իրադարձություններից մեկը։ Անկախությունը մեր ազգային ինքնության, ազատության և ինքնիշխանության խորհրդանիշն է։

Մեր տարածարջանում և աշխարհում վերջին տարիներին տեղի ունեցող աշխարհաքաղաքական և անվտանգային զարգացումները առաջացնում են նոր մարտահրավերներ։ Այս իրադրությունը մեզ հիշեցնում է, որ մեր անկախության և ինքնիշխանության պահպանումը և ուժեղացումը առաջնահերթ նշանակություն ունեն։ Այժմ, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է համախմբվել, միավորել մեր ջանքերը և կանգնել մեր երկրի հարատև անկախությունը երաշխավորելու համար։

Անկախությունը և ինքնիշխանությունը մեր ամենամեծ արժեքներն են, որոնք պետք է պահպանենք և փոխանցենք գալիք սերունդներին։ Մեր միասնականությամբ և վճռականությամբ կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները և ապահովել մեր հայրենիքի խաղաղությունն ու բարգավաճումը։

Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր տոնի առթիվ։ Թող Հայաստանի Հանրապետությունը միշտ լինի խաղաղ, ինքնիշխան և առաջընթացի ճանապարհին։

Arsen Torosyan

20 Sep, 13:18


Ինչպես ամեն տարի պատվաստվեցինք սեզոնային գրիպի դեմ մեր տարածքային պոլիկլինիկայում։

Arsen Torosyan

08 Sep, 20:08


Որոշ կադրեր այսօրվա մրցավազքից։ Savage of Sevan, Half Distance!
🏊‍♂️ 1.9km, 🚴 90km, 🏃‍♂️ 21km

Arsen Torosyan

22 Jul, 10:25


🇦🇲 🇪🇺 Երբ հաճախ շեշտում ենք, որ եվրոպական ինտեգրումը ավելի շատ լուռ և հետևողական աշխատանք է պահանջում, քան թե պարզապես հայտարարություններ, եվրոպական ինտեգրմանը կողմ որոշ գործընկերներ մեզ մեղադրում են հապաղելու մեջ։

ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի այսօրվա որոշումը Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու, ինչպես նաև՝ Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցություն տրամադրելու վերաբերյալ, հենց այդպիսի աշխատանքի արդյունք է, որը հիմնականում իրականացվել է վերջին տարիներին և շատ ավելի ինտենսիվ վերջին ամիսներին ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունը ներկայացնող մեր բազմաթիվ գործընկերների կողմից:

Եվրոպական ինտեգրման օրակարգը մեր երկրում հարուցվել և առաջնորդվել է գործող իշխանությունների կողմից և այդպես էլ շարունակվելու է: Դեռ շատ անելիք կա տարատեսակ ուղղություններով` բազմաթով բարեփոխումներ, արտադրանքի որակի բարձրացում և այլն, որոնք հետևողական պետք է իրականացվեն, որպեսզի ի վերջո հասնենք թե’ վիզաների ազատականացմանը, թե’ ԵՄ ինտեգրման ավելի բարձր մակարդակների:

Arsen Torosyan

11 Jul, 11:50


Շնորհակալություն հարգելի նախագահող,

Ես նորից պիտի ներողություն խնդրեմ թեմայից շեղվելու համար, քանի որ այլ հնարավորություններ չենք ունենալու խոսելու։ Հիմա էլ մեկ այլ թեմայից պետք է խոսեմ, որը կապված է իրականում քննարկվող նախագծի հետ՝ ժողովրդագրությունից։ Ուզում եմ ահազանգող վիճակագրությամբ կիսվել գործընկերներիս և մեր ժողովրդի հետ, որպեսզի մենք սրա մասին հանրային շատ խոսենք և լուծումներ գտնենք։

Ուրեմն, հունվար-մայիս ամիսներին մենք ունեցել ենք 13.122 ծնունդ, ի հակառակ՝ 2023 թվականի 14.273 ծնունդի, այսինքն մոտ 1150 ծնունդով պակաս։ Եվ եթե նույն վիճակագրությունը շարունակվի մինչև տարվա վերջ, մենք ավելի շատ պակաս ծնունդ կունենանք։ Եվ գաղտնիք չէ, որ ժողովրդագրությունը ամեն ինչի հիմքն է՝ տնտեսության, անվտանգության, մարդկային կապիտալի, և մենք այստեղ պետք է լուծումներ գտնենք։

Ես գիտեմ, որ քննարկվում է ժողովրդագրության ռազմավարություն Կառավարությունում, կոչ եմ անում մեր գործընկերներին, հուսամ իրենք կլսեն այս ելույթը, գնալ համարձակ և հնարավորինս արագ լուծումների, որովհետև մենք չենք կարող թույլ տալ քչացող բնակչություն Հայաստանի Հանրապետությունում՝ նշածս պատճառներով։ Առանց բնակչության, և իհարկե որակյալ բնակչության, որ կունենա լավ կրթություն, ունակ կլինի տնտեսական արդյունք տալ, կլինի առողջ, մենք չենք կարող գոյատևել որպես պետություն, հասարակություն և զարգանալ։ Նաև կոչ եմ անում ԱԺ մեր գործընկերներին այս հարցով հնարավորինս ակտիվ լինել, գիտեմ, որ կա այդ ակտիվությունը Սոցիալական հարցերի հանձնաժողովի կողմից, բայց այս ցուցանիշները շատ անհանգստացնող և շատ ահազանգող են։

Arsen Torosyan

11 Jul, 11:44


Ջուր, գազ, էլեկտրականություն անցկացնելիս ճանապարհները քանդելու և չվերականգնելու մասին։ https://youtu.be/7bPRnF_QyUM

Arsen Torosyan

11 Jul, 11:42


Հարց ուղղեցի առողջապահության նախարարի տեղակալին բժշկական կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների դիմաց պետական բյուջեի կուտակած պարտքերի մասին: Թեև նախարարի տեղակալը արձագանքեց հարցիս, բայց դրանից պարզ չդարձավ հարցը երբ է լուծվելու և ինչպես:

Այս թեմայի մասին նախկինում էլ եմ խոսել և ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ իրավիճակը պետք է շտապ շտկվի, քանի որ այն կարող է բերել վատ հետևանքների բժշկական կենտրոնների և ընդհանուր առողջապահական համակարգի համար:

Arsen Torosyan

08 Jul, 05:07


Բանավեճի թեման իրականում եվրոպական ինտեգրման մեխանիզմներին է վերաբերում, քանի որ քաղաքական և քաղաքակրթական ընտրության իմաստով բանավեճի թեմա կարծես թե չկա։

Տեսագրությունը՝ https://youtu.be/XskCo0va188

Arsen Torosyan

04 Jul, 19:56


🇦🇲 🇺🇸 ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսմեն Ռոբերտ Ադերհոլտի հետ, ում հետ ծանոթացել էի այս տարվա ձմռանը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում։ Նա մեր երկրում է ԱՄՆ կոնգրեսի և սենատի ներկայացուցչական պատվիրակության կազմում, որոնք վերջին օրերին հանդիպումներ են ունենում մեր բարձրաստիճան պաշտոնյաների և այլ շահագրգիռ անձանց հետ։

Arsen Torosyan

02 Jul, 17:16


Բավական երկար զրույց առողջապահության, իրավապահ համակարգի, Ադրբեջանի հետ բանակցությունների և ԵՄ ինտեգրման մասին: https://youtu.be/beAF24RiuvM