𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮 @booksforyoulk Channel on Telegram

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

@booksforyoulk


𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮
https://t.me/booksforyoulk

All with you (English)

Are you a book lover looking for a community that shares your passion for literature? Look no further than 'All with you'! This Telegram channel, with the username @booksforyoulk, is dedicated to providing book recommendations, reviews, and discussions for avid readers like you. Whether you enjoy fiction, non-fiction, mystery, romance, or any other genre, this channel has something for everyone. Join a community of like-minded individuals who appreciate the power of storytelling and the magic of books. Connect with fellow bookworms, expand your reading list, and engage in meaningful conversations about your favorite novels. 'All with you' is the perfect place to discover new authors, share your thoughts on recent reads, and connect with other book enthusiasts. Don't miss out on the opportunity to immerse yourself in the world of literature with 'All with you' on Telegram!

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

12 Feb, 08:14


🤣

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

11 Feb, 17:28


«Երանելի է այն մարդը ում մեջ կա Աստծո սերը, քանի որ նա իր մեջ Աստծուն է կրում» (Ս. Եփրեմ Ասորի):

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

10 Feb, 18:54


Շատ սիրեցի այս երգը, շատ…

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

10 Feb, 18:52


Մտորումներ.

Ինչից է, որ լինելով անկախ, առանց կախվածության, սկսում ես սպասել…
Սպասել նրան, ով մեկ անգամ ասաց բարև, ով քեզ սպասեց, ու հետո հեռվից ճանապարհեց։ Նրան դու չգիտես, չես էլ ճանաչում բայց մեկ է, սպասում ես։
Հետո պարզվեց նեղացրիր։ Նրան, ում չէիր ճանաչում, չգիտեիր ոչինչ իր մասին, բայց մեկ է սպասում էիր։
Նրան, ով քո երկրորդ ստվերն էր, ու ում դու միշտ սպասում էիր։
Նեղացավ։
Գնաց։
Պատասխան խոսքերի փոխարեն՝ լուռ անոմոք հուր, որը հասնում է մինչև կոկորդ։ Զգում ես, որ ներսիցդ է։ Սա այն կողմից է, որ ասում են հոգի, որին չեն տեսել ու միայն լսել ես նրա գոյության մասին։
Գիտեք, հոգին առհասարակ գույն չունի, բայց հիմա այն սև է, երևի, որովհետև տխուր է։
Սևավորվել է։
Ուզում եմ չասել այս բառը, բայց այն է ՝ ինչ կա. ԸՆՏԵԼԱՆԱԼ։
Ընտելացրեց, ես նեղացրի, նա գնաց, ու վերջ։
Ինչպես միշտ։
Միշտ է այսպես, ասե՞մ ինչու։
Որովհետև չեմ վստահում։ Երբ հարազատ մարդիկ կոտրում են մարդու վստահությունը ու չարաշահում նվիրվածությունը, հետո ցանկացածի դիմաց կանգնելուց զգում ես հին վերքերը, ու շարում պատը՝ հաստ շերտով։
Սա ես չէի ասի նրան, ու դու էլ վստահ եմ, որովհետև չէր հասկանա, կամ կտար խոստումներ, որոնց դու չէիր հավատա։

Մնաս բարյավ…

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

10 Feb, 09:59


Օրվա խորհուրդ

Փետրվարի 10

Որտեղ կա սեր, այնտեղ կա Աստծո ներկայությունը:

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

09 Feb, 10:24


Եթե օգտակար էր՝ ❤️

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

08 Feb, 09:33


Արգելված գրականություննն

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

07 Feb, 19:10


It’s never easy falling in love again! ❤️‍🩹

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

07 Feb, 16:04


Վաղը՝ հանգստյան օրեր❤️

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

06 Feb, 15:01


Լավն էր, ճանապարհորդելու մասին!
😃👌🏻

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

06 Feb, 15:01


Հայաստանում ճանապարհոդելը սովորեցրել է, որ տեղացիները․․․
💫«Բա մենա՞կ» հարցը պաշտոնական ողջույնն է – Միշտ առաջինը հարցնում են՝ «Բա մենա՞կ ես»։ Հա՛, մենակ եմ, բայց դուք արդեն դա հարցնելով ինձ ընկերացաք, չէ՞։ 😆
💫Տեղացիները VS Google Maps – Եթե տեղացին ասում է, որ նպատակակետին «մի քիչ է մնացել», սպասեք՝ դեռ մի երկու լեռ պիտի անցնեք, հետո հասնեք։
💫Եթե մի գյուղում կանգնես ընդամենը ճանապարհ հարցնելու, պատրաստ եղիր, որ առանց երեք բաժակ թեյ, երկու տեսակ մուրաբա ու տուն տանելու առաջարկի բաց չեն թողնելու։
💫Նրանց խորհուրդները միշտ «արդյունավետ» են – «Էստեղից մի հատ ուղիղ գնա, հետո ձախ թեքվի ու մի քիչ էլ բարձրացի, հեշտ ա»։ 20 րոպե հետո ես՝ վերևից մի պապիկ՝ «Չէ, ես մյուս ձախի մասին էի ասում»։
💫Տեղացիների եզրակացությունը – Եթե ողջ զրույցից հետո մնում եմ կանգնած ու ժպտալով հրաժեշտ եմ տալիս, իրենք հաստատ ասում են. «Հալալ ա, էս աղջիկը կամ խենթ ա, կամ նինձյա»։ 😆
💫Տեղացիների «հրաշագործ» խորհուրդներից «Քիչ է մնացել, ուղիղ գնացեք» սովորաբար նշանակում ա, որ կամ ուղիղ արդեն քարե պատ ա, կամ դեռ մի 10 կմ սար պետք է բարձրանաս։

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

06 Feb, 14:34


3 ամենագեղեցիկ տեղերը աշխարհում... 🤎
«Լինել որևէ մեկի մտքում» 💫
«Լինել որևէ մեկի սրտում» 🫀
«Լինել որևէ մեկի աղոթքներում» 🙏

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

05 Feb, 14:42


напоминание🤍

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

03 Feb, 16:42


Սպառնու՞մ է։

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

03 Feb, 14:31


Սա էլ իմ տպավորությունները։

Ես ներկայացնում էի Բաղդատի հայկական համայնքին❤️🫴🏻❤️

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

03 Feb, 14:30


Երբ գնում ենք փորձերի, բայց որոշում են դաշտը ջրել 😂🙊

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

03 Feb, 14:30


Համահայկական խաղերի բացումից 2 օր առաջ❤️
Մայրամուտն ու բեմը 🥰

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

03 Feb, 14:30


Վերջացավ!

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

03 Feb, 14:30


Քիչ մնաց!

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

03 Feb, 14:28


Պատմեմ Ձեզ Համահայկական կամավորական միուքյան մասին։

Իրենց առնչվեցի Համահայկական 5-րդ խաղերի ժամանակ՝ շքերթի աղջիկ կամավորներից էի, ասեմ որ լավ անգամ ընտիր հնարավորություն է կամավորություն անելու կամ այդ համայնքի մեջ ներառվելու համար։ Միացեք իրենց Տելլեգրաշին ու ասեմ որ, բոլոր մեծածավալ միջոցառումների կազմակերպման հետևում էս հրաշքներն են։

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

03 Feb, 14:24


Մենք ծերանում ենք մեր հիշողության պատճառով։ Մենք չափազանց շատ ենք հիշում։🫀

•••••
Ռեմարկ

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

02 Feb, 10:21


Համալսարանը 2 անգամ պրծա, բայց քննություն տալուց չպրծա։

Նայեմ վերջացնեմ, Ձեզ Կամավորություն անելու համար Ընտիրագույն մի խմբի հետ ծանոթացնեմ❤️👌🏻

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

02 Feb, 09:34


Էսոր շատ եմ խոսում, նշեք էս օրը մի տեղ🤣

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

02 Feb, 09:33


Մի զավեշտալի բան հիշեցի,
Արեք պատմեմ։
Ուրեմն ընդմիջում եմ հելել ու ծանոթ համարից զանգ եկավ, խոսեց լրիվ ուրիշ մարդ ու հարցրեց թե ում հետ է խոսում ու ես անջատված միամիտս ասացի🤦🏻‍♀️ ու իմ հարցը էղավ թե ում են ուզում։ Թե բա ՀԴՄ սպասարկողին։
Ասացի սխալ եք զանգել ու անջատի։
Ու անֆայմս չասացի, որ համարյա ճիշտ եք զանգել, հարցնեի կազնակերպության անունը ու հաստատ իրանց հաշվապահը մենք չէինք լինի ու ասեի որ ՁԵՐ հաշվապահին զանգիր հարգելիս🤣🤦🏻‍♀️։

Էսպիսի անֆայմ բաներ։
Մի արեք էսպես տղաներ։
🤣🤣

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

02 Feb, 08:30


Մտորումներ իմ կողմից։

Մարդու տեսակ կա չէ՞, որ լռում է իր ցանկությունների, երազանքների մասին։
Ինչու՞։
Մտածում է որ բարձրաձայնելով այն կսառի օդում ու ժայռի բեկորների նման կփշրվի ու կմնան միայն մասունքներ։
Մտածում է, որ հիմա դրա ժամանակը չէ, կան ավելի կարևոր բաներ կան, որոնք առաջնային են, սակայն երբ առաջնայինը լինում ու վերջանում է, վերլուծում է, թե ինչ ունեցավ, ու տեսնում որ նա դեռ մտածում է այն հի՜ն ցանկության կամ երազանքի մասին, ու այն ինչին հասել է իրեն չեն գոհացնում։
Գիտեք ինչու, որովհետև նա չէր ուզում դա, իր համար երջանկությունը այն կլիներ, որ լիներ սարերում կամ սովորեր քշել հեծանիվ ու այդքանը հերիք էր։

Կա նաև այլ հիպոթեզ, որ բարձրաձայնի ու կողքից մտերիմ մարդիկ ծիծաղեն, ասեն, թե դա քեզ ինչ կտա, կամ դու հիմա ավելի կարևոր նպատակներ ունես։
Բայց
նպատակը երազանք չէ’։
Հիշեք սա։

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

27 Jan, 18:35


Միշտ ուզեցել եմ դիմացինին հարցնել 3 փաստ իր մասին, որը ինձ կզարմացնի ու մտածելու տեղիք կտա։
Եթե այդ հարցը քեզ տայի, ի՞ նչ 3 կարևորագույն փաստ կասեիր քո մասին, որը շատ բան կասեր քո մարդ տեսակի մասին🧚🏻‍♂️։

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

27 Jan, 17:20


🌚Դու հավատարիմ էիր մնում ինձ, որովհետև Էշլին հրաժարվեց քեզնից։ Բայց ես նրա վրա չէի բարկանա, եթե նա տիրանար քո մարմնին։ Ես գիտեմ, թե որքան անկարևոր է մարմինը, հատկապես կնոջ մարմինը։ Բայց ես բարկանում եմ այդ տխմարի վրա, որովհետև նա տիրել է քո սրտին ու քո թանկագին, դաժան, անամոթ, համառ ոգուն։ Իսկ այդ ապուշին քո սիրտը պետք չէ, ինձ էլ պետք չէ քո մարմինը։ Ես ցանկացած կնոջ մարմին կարող եմ հեշտությամբ գնել, իսկ քո սիրտն ու ոգին, որոնց ես կուզենայի տիրանալ, երբեք իմը չեն լինի, ինչպես Էշլիի սիրտը քեզ երբեք չի պատկանի։ Դրա համար էլ ես խղճում եմ քեզ։

© Քամու քշվածները

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

27 Jan, 17:20


Սա այն եզակիներից է, որին սիրահարվել եմ 2023 -ի ընթացքում💖

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

27 Jan, 17:19


#Մարգարետ_Միտչել
#Քամուց_քշվածները

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

27 Jan, 17:17


🧚🏻‍♂️

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

26 Jan, 19:08


Եթե նա քո ճակատագիրն է, ապա անպայման հետ կգա։

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

26 Jan, 18:09



𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

26 Jan, 18:07


Ինչպես ամեն մարդ յուրահատուկ քայլվածք ունի, էնպես էլ զգում է, մտածում և աշխարհին նայում յուրահատուկ սովորությամբ, ու եթե փորձենք ուղղել, անմիջապես չի ուղղվի, իսկ երբ փորձում ենք բռնի ուղղել, մի ուրիշ բան կարող է խաթարվել։

Հարուկի Մուրակամի
«Նորվեգական անտառ»
Մեջբերումներ գրքից…

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

25 Jan, 09:30


Սա է իրականությունը🤭🤭

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

25 Jan, 09:28


🐚Դառնալով քո լավագույն տարբերակը, մի մոռացիր, որ...

1. Հանգիստը նույնպես արդյունավետ է:
2. Նորմալ է կարոտել այն մարդկանց, ում կարիքն այլեւս չունեք:
3. Ձեր հոգեկան առողջությունն ավելի կարևոր է, քան ամբողջությամբ լրացված անելիքների ցանկը:
4. Վատ օրերը ճանապարհի մի մասն են:
5. Թերություններ ունենալը նորմալ է, դրանք քեզ մարդ են դարձնում:

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

24 Jan, 14:51


Երբևէ զգացե՞լ եք բնության ուժը՝ այն, որը միշտ ներկա է մեր շուրջը։ Ես զգացել եմ՝ լեռներում քայլելիս, որտեղ քամին թվում է, թե խոսում է, կամ գետակի կողքին կանգնած, երբ հանդարտորեն հոսում է։ Բայց բնությունը համբերատար է՝ միշտ սպասում է։ Եվ երբ մենք անտեսում ենք նրա զգուշացումները, ստիպված է խզել լռությունը։
Նրա զայրույթը կարող է վախեցնել՝ դաժան է, անզիջում։ Բայց դա մեր անզգուշության պատասխանն է։ Բնությունը չի ձգտում պատժել. պարզապես չի կարող անտեսվել: Բնությունը մեզ միշտ հուշում է, թե ինչպես սիրենք իրեն, ինչպես ապրենք ճիշտ։ Մեր պարտականությունն է՝ լսել։
Երբեք մի սպասեք, որ նրա համբերությունը սպառվի։ Եկեք սկսենք հիմա՝ սիրել բնությունը, հարգել այն և ապրել նրա հետ ներդաշնակ։🌱🌿

Ինձ համար կարևոր է այս թեման։

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

23 Jan, 16:25


Ամեն առավոտ!

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

22 Jan, 14:00


Միտքը լավն էր🫶🏻

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

21 Jan, 16:44


Եթե Դուք 2024 թվականի ընթացքում ստացել եք 20 մլն դրամ և ավելի վարկ, արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր

Ոչ, այս դեպքում վարկը, այդ թվում հիփոթեքային, չի դիտարկվում որպես փոխառություն և, եթե 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով ստացել եք վարկ, ապա այդ հիմքով 2025 թվականին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով հայտարարատու չեք (եթե օրենքով սահմանված մյուս որևէ հիմքով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք ստացված վարկի գծով եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ):

⁉️Հարց 𝟭𝟵
Եթե Դուք 2024 թվականի ընթացքում վարձակալության եք հանձնել անշարժ գույք, արդյո՞ք դա հիմք է հայտարարագիր ներկայացնելու համար

Այո, եթե Դուք 2024 թվականի ընթացքում Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, ապա ունեք եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու և 10 % եկամտային հարկը պետական բյուջե վճարելու պարտավորություն (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն)։

⁉️Հարց 𝟮𝟬
Եթե Դուք 2024 թվականին վաճառել եք անշարժ գույք արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր

Եթե 2024 թվականի ընթացքում վաճառել եք անշարժ գույք և այդ գործարքից ստացել եկամուտ, ապա այդ հիմքով 2025 թվականին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով հայտարարատու չեք (եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով որևէ մեկով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այս գույքի օտարումից ստացվող եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ, եթե օտարվել են հարկային գործակալ չհանդիսացող անձի, օրինակ՝ ֆիզիկական անձի):

#հայտարարագրում2025

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

21 Jan, 16:44


Ոչ, եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, ինչպես նաև հայտարարատու չեք օրենքով սահմանված մյուս կետերի համաձայն, բայց Ձեր բանկային քարտին կամ հաշվեհամարին, ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ արտերկրից ստացել եք փոխանցումներ, ապա 2025 թվականին չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։

⁉️Հարց 𝟭𝟬
Արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր, եթե բնակվում եք Հայաստանում, բայց աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում

Այո, եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, բայց Հայաստանից աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում, այսինքն Ձեր աշխատավարձը ստանում եք արտերկրից, ապա պետք է ներկայացնեք հայտարարագիր։ Ընդ որում, այդ եկամուտները Հայաստանում չեն հարկվի, եթե Դուք ստացել եք արդեն իսկ հարկված աշխատավարձ այն երկրից, որտեղ եկամտային հարկը 20% և ավելի է։ Իսկ այն դեպքում, եթե տվյալ երկրում եկամտային հարկը ցածր է 20%-ից, ապա տարբերությունը պետք է վճարեք Հայաստանում։ Օրինակ՝ այն երկրում, որտեղից ստացել եք աշխատավարձ եկամտային հարկը 18 % է, ապա մնացած 2 %-ը պետք է վճարեք Հայաստանում։

⁉️Հարց 𝟭𝟭
ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներն արդյո՞ք ներկայացնելու են հայտարարագիր

Եթե ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացի եք և 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու աշխատող են, բայց չունեք ՀՀ քաղաքացիություն (ունեք 070 կոդով անձնագիր), ապա եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, քանի որ հայտարարագիրը ներկայացնում են միայն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները։

⁉️Հարց 𝟭𝟮
Արդյո՞ք անհատ ձեռնարկատերն ունի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն

Եթե Դուք հաշվառված եք որպես անհատ ձեռնակատեր, ապա անհատ ձեռնարկատեր հաշվառված լինելու հիմքով հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք։ Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կունենաք միայն այն դեպքում, երբ 2024 թվականին միաժամանակ հանդիսացել եք վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակում ստացել եք հարկվող եկամուտ կամ հայտարարատու եք մյուս հիմքերով։

⁉️Հարց 𝟭𝟯
Խնամքի արձակուրդում (ֆիզ. արձակուրդ) գտնվողները պե՞տք է ներկայացնեն հայտարարագիր

Այո, եթե Դուք գտնվում եք երեխայի խնամքի արձակուրդում, ապա ևս պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր, քանի որ համարվում եք վարձու աշխատող։

⁉️Հարց 𝟭𝟰
Արդյո՞ք կենսաթոշակառուները պետք է ներկայացնեն հայտարարագիր

Ոչ, կենսաթոշակառու քաղաքացիները չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականի ընթացքում կենսաթոշակառուն, միաժամանակ, եղել է նաև վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակներում ստացել է հարկվող եկամուտ կամ հայտարարատու է մյուս հիմքերով։

⁉️Հարց 𝟭𝟱
Եթե Ձեր միակ եկամուտը նպաստն է, հաշմանդամության կամ զինվորական թոշակը, արդյո՞ք ունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն

Ոչ, եթե 2024 թվականի ընթացքում Ձեր միակ եկամուտը եղել է նպաստը, հաշմանդամության կամ զինվորական թոշակը, ապա 2025 թվականին Դուք չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականին միաժամանակ հանդիսացել եք վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակում ստացել եք հարկվող եկամուտ կամ հայտարարատու եք մյուս հիմքերով։

⁉️Հարց 𝟭𝟲
Եթե Դուք իրականացնում եք անկախ մասնագիտական աշխատանք (ինքնազբաղված, ֆրիլանս), արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր

Այո, եթե 2024 թվականի ընթացքում իրականացրել եք անկախ մասնագիտական աշխատանք և ստացել եք հարկվող եկամուտ, ապա այս տարի պետք է ներկայացնեք եկամտային հարկի հաշվարկ (հայտարարագիր)։ Իսկ անչափահասի դեպքում՝ հաշվարկը (հայտարարագիրը) նրա փոխարեն լրացնում է ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն։

⁉️Հարց 𝟭𝟳
Եթե 2024 թվականի ընթացքում ստացել եք դրամաշնորհ կամ կրթաթոշակ, արդյո՞ք ունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն

Ոչ, եթե Դուք 2024 թվականի ընթացքում ստացել եք կրթաթոշակ կամ դրամաշնորհ, ապա չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականի ընթացքում, միաժամանակ, եղել եք նաև վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրով ստացել եք հարկվող եկամուտ կամ սահմանված մյուս հիմքերով համարվում եք հայտարարատու (եթե օրենքով սահմանված հիմքերով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այս եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ):

⁉️Հարց 𝟭𝟴

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

21 Jan, 16:43


💬Հարգելի՛ քաղաքացիներ, հաշվի առնելով եկամուտների տարեկան հայտարարագրման թեմայի հանրային հնչեղությունը և բազմաթիվ հարցերը, այսուհետև մեր սոցիալական հարթակներում պարբերաբար կպատասխանենք ամենահաճախ տրվող հարցերին։

Մեր նպատակն է պարզ և հանրամատչելի ներկայացնել հայտարարագրման գործընթացը, հիմնական քայլերը և խուսափել հնարավոր տարընկալումներից:

Եթե ունեք հարցեր, որոնք դեռևս պատասխան չեն ստացել, կարող եք դրանք ուղղել մեզ՝ մեկնաբանություններում կամ անձնական հաղորդագրության միջոցով:

Մաս 𝟏 հարցուպատասխանում եկեք պարզենք, թե 2025 թվականին՝ 2024 թվականի հաշվետու տարվա համար Դուք պե՞տք է ներկայացնեք հայտարարագիր, թե ոչ։

⁉️Հարց 𝟭
Արդյո՞ք 2025 թվականին պետք է ներկայացնեք եկամուտների հայտարարագիր

Եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու (աշխատանքային պայմանագրի համաձայն) աշխատող կամ աշխատել եք քաղաքացիաիրավական պայմանագրով և դրա շրջանակում ստացել եք եկամտային հարկով հարկվող եկամուտ կամ նախորդ տարի՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացրել եք հայտարարագիր, ինչպես նաև ներառված եք 2025 թվականին հայտարարագիր ներկայացնողների մյուս խմբերում (ամբողջական ցանկն այստեղ՝ https://src.am/am/getNews/833), ապա, ԱՅՈ, այս տարի պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր։

⁉️Հարց 𝟮
Արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր, եթե 2024 թվականին աշխատել եք մի քանի ամիս

Այո, Դուք պետք է ներկայացնեք հայտարարագիր անգամ այն դեպքում, երբ 2024 թվականին աշխատել եք ընդամենը մեկ ամիս, ընդ որում, հայտարարագիրը պետք է ներկայացնեք ամբողջ տարվա համար։

⁉️Հարց 𝟯
Եթե 2024 թվականին ներկայացրել եք հայտարարագիր, արդյո՞ք այս տարի ևս պետք է ներկայացնեք հայտարարագիր

Այո, եթե 2024 թվականին՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացրել եք հայտարարագիր, ապա այս տարի ևս պետք է ներկայացնեք հայտարարագիր, անգամ այն դեպքում, երբ 2024 թվականի ընթացքում չեք աշխատել կամ հայտարարատու չեք մյուս բոլոր հիմքերով։

⁉️Հարց 𝟰
Եթե չունեք ՀՀ քաղաքացիություն կամ ունեք միայն ՀՀ կացության կարգավիճակ, բայց բնակվում և աշխատում եք Հայաստանում, արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր

Ոչ, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն միայն ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները։

⁉️Հարց 𝟱
Ինչպե՞ս պարզել ՀՀ ռեզիդենտ եք, թե ոչ

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու համար Դուք պետք է հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվեք Հայաստանում և (կամ) Ձեր կենսական շահերի կենտրոնը գտնվի Հայաստանում, այսինքն, Ձեր ընտանիքը, տունը կամ բնակարանը, անձնական կամ ընտանիքի հիմնական գույքը, մասնագիտական կամ այլ գործունեության վայրը պետք է գտնվի Հայաստանում։ Ռեզիդենտներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես ՀՀ տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձինք:

⁉️Հարց 𝟲
Արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր, եթե ՀՀ քաղաքացի եք, բայց աշխատում և բնակվում եք արտերկրում

Եթե Դուք ՀՀ քաղաքացի եք, բայց աշխատում և բնակվում եք արտերկրում, ապա հայտարարագիր կներկայացնեք միայն այն դեպքում, եթե համարվում եք նաև ՀՀ ռեզիդենտ։ (Տե՛ս հարց 5․ ինչպե՞ս պարզել ՀՀ ռեզիդենտ եք, թե ոչ)։

⁉️Հարց 𝟳
Եթե 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու աշխատող (անգամ մի քանի ամիս), բայց 2025 թվականին գտնվում եք արտերկրում, արդյո՞ք ներկայացնելու եք հայտարարագիր

Անգամ այն դեպքում, երբ 2024 թվականին աշխատել եք ընդամենը մի քանի ամիս, բայց 2025 թվականին գտնվում եք արտերկրում, ապա հայտարարագիր ներկայացնելու եք, եթե համարվում եք նաև ՀՀ ռեզիդենտ։ (Տե՛ս հարց 5․ ինչպե՞ս պարզել ՀՀ ռեզիդենտ եք, թե ոչ)։

⁉️Հարց 𝟴
Արդո՞ք անչափահասները պետք է ներկայացնեն հայտարարագիր

Ոչ, դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև նրանց փոխարեն ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։ Անչափահասի փոխարեն՝ ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն հայտարարագիր են ներկայացնում միայն այն դեպքում, եթե անչափահասը վարձակալությամբ է տրամադրել բնակարան կամ կատարել է այլ անկախ մասնագիտական աշխատանք։

⁉️Հարց 𝟵
Եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, բայց Ձեր բանկային հաշվեհամարին, քարտին, այդ թվում՝ արտերկրից ունեցել եք փոխանցումներ պե՞տք է ներկայացնեք հայտարարագիր

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

21 Jan, 16:43


Ուզում եմ Ձեզ տալ այստեղ ինֆորմացիա, որը վստահ եմ շատ պետք կգա։

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

20 Jan, 16:22


Հատկապես, երբ գրում են!

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

13 Jan, 13:53


🌌 5 ամենաարտասովոր հայտնագործությունները Տիեզերքում, որոնք կզարմացնեն ձեզ 🌠

1️⃣ Ադամանդե սրտով աստղ.
գիտնականները գտել են աստղ, որը գրեթե ամբողջությամբ բաղկացած է ադամանդից։ 💎

2️⃣ Գետ Տիտանի վրա. Սատուրնի արբանյակի վրա հոսում է հեղուկ մեթանի գետ: 🌊

3️⃣ Օվկիանոս-մոլորակ. Հայտնաբերվել է ամբողջովին ջրով ծածկված էկզոմոլորակ։ 🚀

4️⃣ Մութ մատերիա. այն կազմում է Տիեզերքի զանգվածի 85%-ը, բայց ոչ ոք այն երբեք չի տեսել: 🕵️‍♂️

5️⃣ Կյանքի մոլեկուլներ տիեզերքում. աստղագետները գիսաստղերի վրա ամինաթթուներ են հայտնաբերել! 🌠

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

13 Jan, 13:18


💁🏻‍♀️🤌🏻

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

12 Jan, 16:05


♥️: «тот, кто любит, ждать не устанет»

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

12 Jan, 13:56


Ես տեսնում եմ, որ մարդիկ միշտ անում են բաներ, որոնք չի կարելի, բայց ամեն մեկին հենց իր արարքը թվում է միանգամայն կարելի...❤️‍🩹

Շահեն Թաթիկյան «Բալենի»

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

12 Jan, 06:20


10 հեշտ բառ անգլերենից

🍂add [æd] — ավելացնել
🍂even [ˈiː.vən] — անգամ
🍂land [lænd] — հող
🍂here [hɪər] — այստեղ
🍂must [mʌst] — պետք է
🍂big [bɪɡ] — մեծ
🍂high [haɪ] — բարձր
🍂such [sʌtʃ] —այդպիսին
🍂follow [ˈfɒl.əʊ] —հետևել
🍂act [ækt] — գործողություն

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

03 Jan, 15:17


Երեկոյի ֆիլմ։
Լավերից👌🏻

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

03 Jan, 06:17


🩵 Հունվարի 3. օր ինքներդ ձեզ համար։

Դուք կարող եք.
🔺Պառկել ձեր սիրելի ֆիլմը դիտելու՝ ծածկվելով վերմակով։
🔺Մտածեք ամսվա համար փոքր նպատակներ,պլաններ, ցանկություններ:
🔺Պարզապես քայլեք և մաքուր օդ շնչեք։

ՀԳ
Իհարկե եթե հյուրերը թողնեն, կամ եթե տանը մնաք։

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

02 Jan, 15:13


🎀«Նոր տարում նոր բան եմ ուզում, բայց չգիտեմ ինչ…»

— Ահա մի քանի գաղափար.

🔺Գնացեք վարպետության դասի (նկարչություն, խոհարարություն, պար. ընտրեք դուք):
🔺 Ստեղծեք զվարճալի երգերի երգացանկ:
🔺Սկսեք բլոգ կամ սկսեք գրել օրագրում։
🔺Փորձեք նոր ոճ հագուստի կամ դիմահարդարման մեջ։
🔺Զբաղվե՛ք սպորտով, որը վաղուց գրավել է ձեզ (յոգա, վազք, պիլատես):
🔺Կազմակերպեք կինոյի երեկո ընկերների հետ։
🔺Կազմե՛ք գրքերի/ֆիլմերի/սերիալների ցանկ և սկսե՛ք այն իրականացնել։

Ամենակարևորը՝ լսեք ինքներդ ձեզ և արեք այն, ինչը ձեզ երջանկացնում է: 💋

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

30 Dec, 09:14


Աշխատանքային վերջին օր, գժանոց։
Ես շատ լավ կհիշեմ տարվա վերջին աշխատանքային օրը!
🧟‍♀️🧟‍♀️

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

27 Dec, 17:11


!

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

26 Dec, 14:18


Осталось чуть-чуть 🤍

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

24 Dec, 14:01


❤️ - 1
❤️‍🔥 - 2
👍 - 3
😍 - 4
🤩 - 5
🥰 - 6

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

29 Nov, 17:08


Երեկոյի ֆիլմ!

Շատ լավն է, գիրքը կարդացել էի վաղուց, ու ֆիլմը ամեն ինչ վերապրել տվեց։

Բարի դիտում💘

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

29 Nov, 17:05


Ապրիր ներկա պահով

Մարդկանց մեծ մասը կա՛մ անցյալում է, կա՛մ ապագայում: Երկուսն էլ էներգիա են վերցնում, և ձեզ անհանգստացնում են:

Յոգան և պրակտիկան սովորեցնում են ձեզ ընդունել ներկա պահը, ապրել իրական ժամանակում, զգալ տարածությունը և ձեր մարմինը:

Մի ցրվեք, մի մտածեք անցյալի նույն իրավիճակի կամ ապագայի նույն իրավիճակի մասին: Լինել այստեղ և հիմա

Այստեղ և հիմա!

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

26 Nov, 16:26


@youtubabot

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

25 Nov, 09:41


❤️ - 1
❤️‍🔥 - 2
👍 - 3
😍 - 4
🤩 - 5
🥰 - 6

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

20 Nov, 14:28


Հասկանանք վերջապես, որ սիրում են ոչ թե նրանց, ովքեր օգտակար են, ովքեր լավն են: Սիրում են նրանց, ում սիրում են: Սիրում են հենց այնպես և ամեն ինչի համար: Սիրում են, որովհետև սիրում են: Ոչ մի գրավչություն առնչություն չունի սիրո հետ, ոչ մի հաջողություն, ոչ մի ուժ կամ գեղեցկություն, ոչ մի ինտելեկտ: Ոչ մի ընդհանուր բան երախտագիտության հետ:



Սերը հնարավոր չէ վաստակել, սերը միայն տրվում է՝ և ընդունվում կամ չընդունվում: Սերը բացարձակ անարդարություն է:

Վլադիմիր Լևի

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

20 Nov, 07:05


Ասեմ սակայն. նրա համար, որ իմն ես դու, ինքս եմ տալիս ինձ երանի։

Պարույր Սևակ

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

18 Nov, 17:08


Տեսեք ինչ հետաքրքիր է․․․ 😲

Բանաձևելով Սերը...

( ∂ + m ) ψ = 0

Սա Դիրակի բանաձևն է`ամենագեղեցիկը ողջ ֆիզիկայում։ Այն նկարագրում է քվանտային կապի երևույթը, համաձայն որի` եթե 2 առանձին համակարգեր որոշակի ժամանակահատվածում փոխազդում են միմյանց վրա, իսկ հետո` առանձնանում, ապա մենք մի կողմից կարող ենք շարունակել բնութագրել դրանք որպես 2 առանձին համակարգեր, բայց մյուս կողմից դրանք արդեն գոյություն ունեն որպես 1 միասնական համակարգ։ Այն, ինչ պատահում է մեկի հետ, շարունակում է ազդել մյուսի վրա` անկախ դրանց միջև հեռավորությունից։

Այսպես` 2 մասնիկներ, որոնք ինչ-որ պահի կապված էին, կապված են մնում հավերժ, նույնիսկ եթե դրանք մի քանի լուսային տարիների հեռավորության վրա են։

Սա է պատահում նաև 2 մարդու հետ, երբ նրանց կապում է այն, ինչ մենք` մարդիկս, կոչում ենք Սեր...

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

18 Nov, 12:33


🫶🏻

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

17 Nov, 10:42


⭐️Սովորենք անգլերեն

🔴Warm blanket — տաքուկ ծածկոց,
🔴Fuzzy sweater — փափուկ բլուզ,
🔴Rainy days inside —տանը անցկացրած անձրևոտ օրեր,
🔴Hot tea with lemon —տաք թեյ կիտրոնով,
🔴Pumpkin spice —դդումի համեմունք։

#սովորենք_անգլերեն
𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

17 Nov, 05:56


🎉Շնորհավո՜ր տոնդ սիրելի՛ ուսանող․․․

Սիրելի՛ ուսանողներ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ և ցանկանում լավատեսություն, եռանդ, հաստատուն կամք, ուսման մեջ հաջողություններ և որ ձեր ուսանողական տարիների հնարավորությունները դառնան ձեր առջև բացվող հաջողության դռների բանալիները :

Հիշե՛ք , որ ուսանողությունը համարվում է յուրաքանչյուր պետության զարգացման ու առաջընթացի կարևորագույն երաշխիքը: Հմուտ և մասնագիտական գիտելիքներով հարուստ երիտասարդներով է պայմանավորված գիտական մտքի զարգացումն ու ողջ հասարակության առաջընթացը և այդ ամենը ձեր ձեռքերում է։

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

16 Nov, 14:30


Բա!

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

15 Nov, 15:53


– Ի՞նչ ես դու իմ մեջ գտել:
   Հանդիպեիր գուցե լավ մարդու...
–Լավ մարդուն սիրելը հետաքրքիր չէ
🤍Դովլաթով «Արգելոց»

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

14 Nov, 09:38


©️Լեոնարդո դա Վինչի
———
Ով չի պատժում չարիքը, նա նպաստում է դրա իրագործմանը։

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

13 Nov, 16:01


🤍Ուզու՞մ եք պլանավորել ձեր օրը, բայց չգիտեք որտեղից սկսել: Ես կսովորեցնեմ հիմա!

🤍Կազմե՛ք առաջադրանքների ցուցակ և ընդգծե՛ք ամենակարևորները, օրը սկսե՛ք առաջնահերթ առաջադրանքները կատարելով։
🤍Ձեր բոլոր գործերն ու հանդիպումները գրեք մեկ օրացույցում, որպեսզի տեսնեք օրվա ամբողջական պատկերը և չմոռանաք կարևոր իրադարձությունների մասին։
🤍Ժամանակ տրամադրեք հանգստի և ընդմիջումների համար՝ էներգիա խնայելու համար։
🤍Հեռացրեք այն ամենը , ինչը կարող է շեղել ձեզ, օրինակ՝ հեռախոսի ծանուցումները կամ ձեր շուրջը եղած աղմուկը:

Դուք կկարողանաք անել ամեն ինչ և նույնիսկ ավելին: 🤍

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

13 Nov, 15:59


Պարզ է չէ՞, թե ինչ եմ սիրում ես։ Ափսոս շուտ է վերջանում, մեջի հատիկները քիչ են😅
Դե կներես Լուսին ջան!
🤣

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

05 Nov, 13:10



Նա, ով իրապես քոնն է, աշնան գիշերներին իր հետ անձրևանոց կբերի...

Հովիկ Չարխչյան

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

03 Nov, 17:56


💖

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

03 Nov, 15:58


Մի Podcast լսեցի այսօր, մտածեցի արժի կիսվել Ձեր հետ։ Այստեղ պատահաբար լսեցի մի կարևորի մասին։

🧘🏻 Այստեղ ասում է, որ եթե ուզում ես կենտրոնանալ որևէ գործի վրա, պետք է որոշակի արարողակարգ կամ ծես անես։

Այսինքն՝

Նախկինում որևէ գործ անելու համար մեզ պետք չէին շատ ջանքեր, որ անեինք այն։ Ճիշտ է կենտրոնանայինք, բայց չկային շատ խանգառող հանգամանքներ։ Իսկ հիմա պետք է օրինակ՝ հեռախոսը հեռու դնենք կենտրոնանալու համար։

Այդ խնդրից ազատվելու համար պետք է ընտրել հարմար վայր աշխատանքը կատարելու համար, այսինքն այնպիսի միջավայր, որը կտրամադրի մեզ աշխատանքը ավարտին հասցնելու համար։
Կամ պետք է ընտրել ճիշտ մարդկանց, ում հետ դու կմոտիվանաս, ու ավարտին կհասցնես աշխատանքդ։

ՀԳ. Համակարգիչների և հեռախոսների մեջ ավելացել է Focus ֆունկցիան։

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

03 Nov, 11:56


Լճացում։
Լճացման է գնում տնտեսությունը, բայց ոչ միայն…
Վերջնաժամկետը մոտենում է, իսկ ես հլը լիքը բան ունեմ անելու։ Էսպես երբևէ չէր էղել, որ իմանայի, որ անելու բան ունեմ ու անընդհատ հետաձգեի։ Անգամ կոնկրետ գիտեմ ինչ պիտի անեմ, բայց լճացած պահ է մոտս։ Միացնում եմ նոթը, բացում ու ամբողջը մոռանում։
Ու՞մ մոտ է էապես։
Օգնեք վերականգնվեմ։

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

03 Nov, 11:42


!!

Լավ , բա ինչպե՞ս։

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

03 Nov, 07:28


❤️
Ես դուրս եմ եկել պատերազմելու տարիքից...
Հիմա ինձ բավական է առավոտվա սուրճը, գիշերային Երևանի դատարկությունը, անշտապ շպարվելը, մի բաժակ գինին ու էն մի քանի հոգին, ում հետ ծիծաղում եմ:

Ես հազար ու ավել պատերազմներ եմ պարտվել ինքս ինձ... ու հազար ու ավել պատերազմներ դեռ չեմ ավարտել: Բայց հիմա շունչ քաշելու ու նահանջելու ժամանակներ են...

Թող խաղաղ լինի Ձեր հոգին, որովհետև ես ճաքերիս հետ այլևս խաղաղ եմ:
Ես նույն մի բուռն եմ, նույն հոգնած ու ծեր, երբեմն ժպտացող ու անվերջ սիրող մոլորյալը: Բայց ես դուրս եմ եկել պատերազմելու տարիքից:

|Անի Առաքելյան

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

02 Nov, 10:24


❤️ Ինչպե՞ս խնամել եղունգները։

📌Օգտագործեք եղունգների մկրատ և ուղիղ կտրեք՝ ներաճած եղունգներից խուսափելու համար։

📌Օճառով և փափուկ խոզանակով մաքրեք եղունգները, իսկ հետո մերսեք կուտիկուլը փափուկ խոզանակով կամ հատուկ յուղով։

📌Խոնավեցնող կրեմ կամ յուղ քսեք եղունգների շուրջ մաշկին՝ չորությունն ու ճաքերը վերացնելու համար։

📌Հագեք ձեռնոցներ լվացող միջոցների և այլ քիմիական նյութերի հետ շփվելիս։


𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

01 Nov, 13:44


Ֆիլմեր կանացի լինելու մասին։

◾️Красотка
◾️Королева
◾️8 женщин
◾️Завтрак у Тиффани
◾️Дьявол носит Prada
◾️Письма для Джульетты
◾️Красота по-американски
◾️Дневник Бриджит Джонс

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

28 Oct, 14:22



𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

27 Oct, 16:05


#ԱգաթաՔրիստի
#Դետեկտիվ

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

27 Oct, 13:00


📌 look և նրա ածանցյալ բայերը.

🟡Look on —հայացք նետել, գնահատել
🟡Look through —արագ նայել, չնկատել մեկին, անտեսել
🟡Look over —ուսումնասիրել, զննել,
անտեսել

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

23 Oct, 08:01


📎 Անգլերենի բայերի մակարդակ C1:

▫️Abolish —չեղարկել
▫️Accomplish —հասնել
▫️Acquire —ձեռք բերել
▫️Adorn —զարդարել
▫️Affirm —հաստատել

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

22 Oct, 07:22


📎 📎 Անգլերեն արտահայտություններ, որոնք կօգնեն հանդիպման ժամանակ.

🙂What time shall we meet? - Ժամը քանի՞սն ենք հանդիպելու:
🙂Where would you like to meet?-Որտե՞ղ կցանկանայիք հանդիպել:
🙂I'll see you … at … o'clock. - Կհանդիպենք... ժամը...
🙂See you there! - Կհանդիպենք այնտեղ:
🙂Let me know if you can make it. - Եթե կարող ես, տեղյակ պահիր:

🙂𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

21 Oct, 15:50


Մի շփոթեք այս անգլերեն բառերի իմաստը.

🪵 make - նպատակին հասնելու համար արվող գործողություն, որը կունենա շոշափելի արդյունք //
do - վերջնական արդյունք չունեցող գործողության կատարում;
🪵 refuse- հրաժարվել ինչ-որ բան անել ցանկության բացակայության պատճառով //
deny - թույլ չտալ որևէ մեկին որևէ գործողություն կատարել:

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

20 Oct, 06:57


⚡️
Նրա ամենամեծ տաղանդը հասկանալն է...կարողանում է քեզ հասկանալ այնպես, ինչպես ինքդ չես կարողանում բացատրել անգամ...❤️

Լիլի Մկրտչյան

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮

19 Oct, 15:15


💬 Ինչպե՞ս սովորել վստահ խոսել և ամաչկոտ չլինել։

⚪️Կանգնեք հայելու առաջ՝ ձեր ձայնին և ժեստերին ընտելանալու համար։ Որքան շատ խոսեք ինքներդ ձեզ հետ, այնքան ավելի հեշտ կլինի իրականում:
⚪️Փորձեք ավելի դանդաղ խոսել՝ սա վստահություն կառաջացնի և թույլ կտա կառավարել խոսակցությունը:
⚪️Մի վախեցեք կարճ ընդմիջումներ անել բառերի միջև։ Սա ոչ միայն ստիպում է ձեզ ավելի վստահ խոսել, այլեւ ցույց է տալիս, որ վերահսկում եք իրավիճակը։
⚪️Որքան շատ խոսեք տարբեր իրավիճակներում՝ ընկերների հետ, հասարակության մեջ, հանդիպումների ժամանակ, այնքան ավելի հեշտ կլինի:

𝐀𝐥𝐥 𝐰𝐢𝐭𝐡 𝐲𝐨𝐮