Siroon Minas, MD @siroonminasmd Channel on Telegram

Siroon Minas, MD

@siroonminasmd


Siroon Minas, MD (English)

Are you looking for reliable medical advice and information from a trusted source? Look no further than the Telegram channel, 'Siroon Minas, MD.' The channel is managed by Dr. Siroon Minas, a highly respected medical professional with years of experience in the field. Whether you have questions about a specific health condition, are seeking general wellness tips, or simply want to stay informed about the latest medical news, this channel has got you covered. Dr. Minas provides valuable insights, recommendations, and updates to help you make informed decisions about your health. Join 'Siroon Minas, MD' today to access reliable medical information from a trusted expert in the field.

Siroon Minas, MD

13 Nov, 18:48


ԾԵՐԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

Շատ գործոններ ազդում են մեր մաշկի ծերացման վրա, ներառյալ ապրելակերպի ընտրությունը և գենետիկան։



Կենսակերպի գործոններ՝

●արևի ազդեցությունը
●ծխելը
●ալկոհոլի օգտագործումը
● խիստ սննդակարգերը
● սթրեսը


Այս գործոնները կարող են առաջացնել պիգմենտացիա, տարիքային բծեր,կոպիտ մաշկ և կնճիռներ, ինչպես նաև ծերացման վաղաժամ սկիզբ և արագ ընթացք։

●Գենետիկան ազդում է մաշկի բոլոր շերտերի վրա և նպաստում է մաշկի հաստության նվազման, չորությանը և էլաստիկության կորստին ծերացման գործընթացում։


Նայիր մայրիկիդ։ Ուշադիր զննելով մայրիկիդ դեմքը՝ կարող ես պատկերացում կազմել, թե ինչպես կփոփոխվի դեմքդ ժամանակի ընթացքում։

Siroon Minas, MD

06 Nov, 13:20


Տղամարդու ստորին ծնոտի շտկում ֆիլլերի ներարկման միջոցով💉

Siroon Minas, MD

06 Nov, 13:18


Ստորին ծնոտի ուրվագիծը (JAWLINE) տղամարդու դեմքի ամենանշանակալից առանձնահատկություններից մեկն է, որը մեծապես ազդում է առնականության, գրավչության և ուժի ընկալման վրա։ Ահա թե ինչպես է այն կարևոր դեր խաղում.

1.ԱՌՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լավ արտահայտված ստորին ծնոտի ուրվագիծը հաճախ կապվում է ուժի և դիմացկունության հետ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ արտահայտված ստորին ծնոտը հաճախ վկայում է տեստոստերոնի բարձր մակարդակի մասին, որը շատ մարդիկ ենթագիտակցաբար ընդունում են որպես «տղամարդկային» հատկանիշների նշան։

2. ՍԻՄԵՏՐԻԱ

Համաչափ ստորին ծնոտի ուրվագիծը նպաստում է դեմքի սիմետրիկությանը, որը գրավչության կարևոր գործոններից մեկն է։

3. ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Արտահայտված ստորին ծնոտի գիծը հաճախ դիմացինին փոխանցում է կենսունակության և երիտասարդության։ Տարիքի հետ մարդկանց ծնոտի ուրվագիծը կարող է ավելի քիչ արտահայտված դառնալ՝ մկանային տոնուսի կամ ճարպային կուտակումների կորուստի պատճառով, ուստի արտահայտված ծնոտի ուրվագիծը կարող է մարդուն ավելի երիտասարդ և առողջ տեսք հաղորդել։

4. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

Շատ դեպքերում լավ արտահայտված ծնոտի ուրվագիծ ունեցող մարդկանց ընկալում են որպես ավելի ինքնավստահ և կարողունակ։ Այն կարող է ազդել ինչպես սոցիալական, այնպես էլ մասնագիտական միջավայրում՝ հաղորդելով վճռականության և ունակության տպավորություն։

👨Այս գործոնները դարձնում են ստորին ծնոտի ուրվագիծը տղամարդու դեմքի էսթետիկայի կարևոր տարր։

Siroon Minas, MD

05 Nov, 13:33


ՇՐՋՎԱԾ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ

Երիտասարդ տարիներին դեմքի դիմագծերը հստակ և լավ են ուրվագծված։ Սովորաբար նկարագրվում է որպես «երիտասարդության եռանկյունի»։

Ծերացման գործընթացին զուգընթաց եռանկյունին դառնում է շրջված:

Siroon Minas, MD

05 Nov, 13:32


Ի՞ՆՉ Է ԵՐԻՏԱՍԱՍՐԴՈՒԹՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԸ

Գծերը և կնճիռները ծերացման նշաններ են, բայց ծերացումը արտահայտվում է նաև մաշկի տակ գտնվող հյուսվածքներում։ Ծերացման նշաններ նկատվում են դեմքի կառուցվածքի բոլոր շերտում`

1․մաշկ
2․ճարպային բարձիկներ
3.մկաններ
4.ոսկրեր

Siroon Minas, MD

04 Nov, 19:00


ԴԱՐՁԻ՛Ր ԷՍԹԵՏԻՍՏ ԴԱՍԸՆԹԱՑ

● Ձեռք եք բերում բոլոր անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները՝ նոր ձեռք բերած մասնագիտությամբ անկաշկանդ զբաղվելու համար

● Ներառում է տեսական և գործնական բոլոր անհրաժեշտ պարապմունքները

● Գործնական աշխատանքի պարապմունքներ մոդելների հետ

●Դասընթացի տևողությունը 21 օր

● Ավարտին տրվում է ավարտական վկայական


Դասընթացի սկիզբը ՆՈՅԵՄԲԵՐԻ 11 2024

Մանրամասների համար⤵️
https://forms.gle/KDZZqy2tgCVtDfnQ9

Siroon Minas, MD

23 Oct, 11:35


https://youtu.be/gMt6Oh9AqNY?si=zHHMlJ8RDMqeuVuY


EDEN EVENT 2024 միջոցառման տեսանյութը արդեն մեր YouTube ալիքում🔥

Siroon Minas, MD

18 Oct, 17:30


Ի՞նչ անել որպեսզի ավելի արագ ծերանա մաշկդ

1. Հաճախակի օգտագործիր ծխախոտ և ալկոհոլ:

2. Մաշկդ հաճախակի մի մաքրի ու խոնավացրու։

3. Արևային ճառագայթների տակ երկար ժամանակ անցկացրու առանց արևապաշտպան քսուքի:

4. Մի խմի բավարար քանակությամբ ջուր:

5.Օգտագործիր մաշկդ չորացնող և քիմիական վնաս հասցնող կոսմետիկ միջոցներ:

6. Խուսափիր բավարար քնից և հանգստից:

Այս ամենը արագացնում են մաշկի ծերացումը։

Նշավածներից քա՞նիսն ես անում ⤵️

Siroon Minas, MD

15 Oct, 15:40


Ինչպե՞ս անցկացնել ամբողջական խորհրդատվությունը էսթետիկ շտկումներ դեպքում

▪️Պացիենտի հետ կոնտակտի ձևավորում
▪️Անամնեզ ու Դեմքի դասակարգում
▪️Ապարատայինի դիագնոստիկա, նորագույնտ տեխնոլոգիաների ճիշտ կիրառությունը, ինչպես վերծանել արդյունքները
▪️ Անհատական խնամքի սխեմայի կազմում

📆Հանդիպումը տեղի կունենա ⤵️
Հոկտեմբերի 24,17։30
Siroon Skinbar @siroon.skinbar
📍 Տերյան 83

*Մասնակցության համար նախնական բժշկական կրթության առկայությունը պարտադիր է


Գրանցման հղումը հասանելի է ⤵️


https://forms.gle/bur9QiHsCoq1o7wa7

Siroon Minas, MD

12 Oct, 17:16


EDEN MEDICAL CENTER
🔥ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
📆 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2024


💣 Կատարիր մարմնի մաքրում և խոնավացում (28.000֏)
💝և ստացի՛ր նվեր 20ր ֆիտոտոկառ ( 10.000֏)


💣Կատարիր շոկոլադով
պարուրում (35.000֏)
💝և ստացի՛ր նվեր նվեր 20ր Ֆիտոտակառ ( 10.000֏)

💣Կատարիր դեմքի THERMAGE (120.000֏)
💝և ստացի՛ր նվեր պարանոցի շրջանի THERMAGE (90.000֏)

💣Կատարիր TDA խոնավացում` Դեմք, պարանոց և դեկոլտե ( 35.000֏)
💝 և ստացի՛ր նվեր Ալմազային պիլինգ ( 24.000֏)

💣Կատարիր Դեմքի խորը մարքում ( 29.000֏)
💝և ստացի՛ր նվեր Կարբօքսիթերապիա (24.000֏)

💣Կատարիր Դեմքի RF MICRONEEDLING 210.000֏
💝և ստացի՛ր նվեր PRP THERAPY (45.000֏)

*պրոցեդուրաները կատարվում են մեկ այցի ընթացքում։

📍 Գևորգ Քոչար 21
☎️+374 41 888 405

Siroon Minas, MD

12 Oct, 13:35


https://rtskin.com/

Siroon Minas, MD

10 Oct, 13:16


🩸PRP THERAPY

👩‍⚕️Ակտիվ նյութը պացիենտի սեփական արյունն է, որից հատուկ սարքավորման միջոցով առանձնացվում է թրոմբոցիներով հարուստ հեղուկ պլազմա և ներարկվում `էսթետիկ խնդիրների շտկման համար։

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

✔️անվտանգություն - քանի որ մաշկի տակ ներարկման դեղամիջոցը պատրաստվում է հիվանդի սեփական արյունից, բացառվում է ալերգիկ ռեակցիայի և այլ կողմնակի ազդեցությունների զարգացումը.

✔️ բարձր արդյունավետություն

✔️ PRP թերապիան այլ կոսմետիկ ընթացակարգերի հետ համատեղելու հնարավորությունը.

✔️Մինիմալ վերականգնողական շրջանի

Siroon Minas, MD

10 Oct, 10:33


ԱԿՆԵԻ ՀԱԿՎԱԾ ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔԻ ՌԵԺԻՄ / ՄԱՍ 2

- Լազերային թերապիա Օգտագործվում է մաշկի կառուցվածքի բարելավման և սպիների նվազեցման համար։

ԿԱՐևՈՐ Է
Ակնեի հակված մաշկի դեպքում կարևոր է գտնվել մաշկաբանի հսկողություն տակ` ձեր անհատական բուժման և պնամքի ծրագրի մշակման համար։ Նաև կարևոր է իմանալ որ սրանից կախված կլինի նաև պոստակնե հետքերի կանխարգելումը։

Հուսամ նյութը կարողացավ պատասխանել ձեզ հուզող հարցերին ու օգտակար կլինի😘

Siroon Minas, MD

10 Oct, 10:33


ԱԿՆԵԻ ՀԱԿՎԱԾ ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔ ՌԵԺԻՄ / ՄԱՍ 1

Նախորդ հրապարակմանը ի պատասխան գրված մեկնաբանությունների մեծ մասը վերաբերում էին ակնեի հակված մաշկի խնամքի։ Որոշեցի դրան ավելի ամբողջական անդրադառնալու համար պատրաստել այս նյութը։


Ակնեի հակված մաշկի դեպքում ճիշտ ընտրված խնամքի միջոցները և խնամքի ռեժիմը կարող են օգնել վերականգնել մաշկի բնական հավասարակշռությունը, նվազեցնել բորբոքումները և կանխել հետագա սպիների ու պիգմենտացիայի առաջացումը։

Ահա մի քանի հիմնական քայլեր, որոնք ցանկալի է ներառել ակնեի հակված մաշկի խնամքի ռեժիմում.

1. Մաշկի Մաքրում

Մաշկի ամենօրյա մաքրումը խնամքի ռեժիմի հիմքն է։ Շատ կարևոր է ընտրել նուրբ, բայց արդյունավետ մաքրող միջոցներ, որոնք չեն գրգռի մաշկը և չեն վերացնի դրա բնական յուղերը։ Հատկապես խորհուրդ է տրվում օգտագործել հետևյալ տիպի մաքրող միջոցներ.

- Թեթև, գելային կամ փրփուրով մաքրող միջոցներ:
Հատուկ նախագծված են ակնեին հակված մաշկի համար և օգնում են հեռացնել ավելորդ յուղը, աղտոտվածությունը և մահացած բջիջները։
- Մաքրող միջոցներ առանց ալկոհոլի: Ալկոհոլ պարունակող միջոցները կարող են չորացնել մաշկը, ինչը կարող է ավելացնել յուղի արտադրությունը՝ հետագա բորբոքումների առաջացման պատճառ դառնալով։

2. Էքսֆոլիացիա՝ Նրբորեն և Պարբերաբար

Մաշկի էքսֆոլիացիան կարևոր դեր է խաղում բջիջների նորացման խթանման գործում, ինչը նպաստում է պոստակնեի բծերի և սպիների մեղմացմանը։ Այնուամենայնիվ, կարևոր է ընտրել նուրբ էքսֆոլիացիոն միջոցներ՝ պարբերաբար օգտագործելու համար՝ առանց մաշկը գրգռելու.

- Քիմիական էքսֆոլիացիա: Խորհուրդ է տրվում օգտագործել ալֆահիդրոքսիաթթուներ (AHA) կամ բետահիդրոքսիաթթուներ (BHA), որոնք օգնում են մահացած բջիջները հեռացնել՝ խթանելով մաշկի բջիջների վերականգնումը։
- Մասնագիտական էքսֆոլիացիա: Տնային պայմաններում կարող եք օգտագործել նուրբ պիլինգներ, սակայն անհրաժեշտության դեպքում դիմեք մաշկաբանին՝ ավելի խորը պրոցեդուրաների համար։

3. Խոնավացում՝ Առանց Յուղի

Թեև շատ մարդիկ, հատկապես ակնեին հակված մաշկ ունեցողները, խուսափում են խոնավացնող միջոցներից, դրանք կարևոր դեր են խաղում մաշկի պատնեշի վերականգնման և խոնավության պահպանման համար։ Կարևոր է ընտրել ոչ կոմեդոգեն խոնավացնող միջոցներ, որոնք չեն խցանում ծակոտիները.

- Առանց յուղի խոնավացնող միջոցներ: Նախընտրելի է ընտրել թեթև, գելային խոնավացնող միջոցներ, որոնք արագ ներծծվում են և չեն թողնում յուղոտություն։
- Հիալուրոնաթթու պարունակող միջոցներ: Հիալուրոնաթթուն բնական բաղադրիչ է, որն օգնում է մաշկը խոնավացնել առանց ծանրացնելու այն։

4. Արևապաշտպանի Օգտագործումը

Արևապաշտպան քսուքների օգտագործումը պարտադիր է պոստակնեի բծերի և սպիների դեպքում, քանի որ արևի ազդեցությունը կարող է խորացնել պիգմենտացիան և վատթարացնել մաշկի վիճակը։ Անհրաժեշտ է ընտրել ոչ կոմեդոգեն արևապաշտպան միջոցներ՝ լայն սպեկտրի պաշտպանությամբ.

- Լայն սպեկտրի արևապաշտպան միջոցներ։
Հատկապես կարևոր է ընտրել արևապաշտպան միջոցներ, որոնք պաշտպանում են ինչպես UVA, այնպես էլ UVB ճառագայթներից։

- Առանց յուղի և ոչ կոմեդոգեն ֆորմուլաներ:
Այս միջոցները կօգնեն պաշտպանել մաշկը արևի վնասակար ազդեցությունից՝ միաժամանակ խուսափելով նոր բորբոքային էլեմենտների առաջացումից։

5. Հակաօքսիդանտներով Պաշտպանություն

Պոստակնեի մաշկը հակված է բորբոքումների և վնասված բջիջների, ուստի անհրաժեշտ է խնամքի միջոցներ, որոնք պարունակում են հակաօքսիդանտներ՝ ազատ ռադիկալների դեմ պայքարելու և մաշկի վերականգնումը խթանելու համար.

- Վիտամին C
Հզոր հակաօքսիդանտ է, որը ոչ միայն պաշտպանում է մաշկը, այլև օգնում է պիգմենտացիայի նվազեցմանը և մաշկի գույնի հավասարեցմանը։

- Նիացինամիդ (B3 Վիտամին) Հակաբորբոքային և հակաօքսիդանտ հատկություններով բաղադրիչ է, որն օգնում է նվազեցնել կարմրությունն ու բորբոքումները։

6. Պարբերական Խնամքի Պրոցեդուրաներ

Բացի առօրյա խնամքից, խորհուրդ է տրվում պարբերաբար անցնել մասնագիտական խնամքի պրոցեդուրաներ՝ մաշկի վիճակը բարելավելու համար.

- Մեզոթերապիա: Հատուկ վիտամիններով և սնուցող նյութերով ներարկումները խթանում են մաշկի վերականգնումը և հարթեցնում սպիները։

-Պլազմոթերապիա և PRP THERAPY
Ներարկումային միջամտություններ են, որոնց դեպքում օգտագործվում է պացիենտի արյան պլազման և թրոմբոցիտներով հարուստ պլազման ( PRP): Տվյալ պրոցեդուրաները ունեն արտահայտված հակաբորբոքային ազդեցություն և նվազեցնում են պոստակնե հետքերի առկայությունը և ձևավորումը։

Siroon Minas, MD

09 Oct, 15:32


Տնային խնամքի հետ կապված հարցերին կպատասխանենք այս հրապարակման մեկնաբանության բաժնում ☺️
Գրիր քեզ հետաքրքրող հարցը կամ կիսվիր մեզ հետ քո ամենօրյա խնամքի փուլերով ⤵️

1,771

subscribers

93

photos

41

videos