𝙻𝚞𝚗𝚊 🦋 @sargsyannl Channel on Telegram

𝙻𝚞𝚗𝚊 🦋

@sargsyannl


Make your soul the most beautiful thing about you 👅

𝙻𝚞𝚗𝚊 🦋 (English)

Welcome to 𝙻𝚞𝚗𝚊 🦋 - a place where you can make your soul the most beautiful thing about you. This Telegram channel, created by user @sargsyannl, is dedicated to providing inspirational and uplifting content to help you nurture your inner self. Whether you're looking for motivational quotes, positive affirmations, or spiritual guidance, 𝙻𝚞𝚗𝚊 🦋 has it all. Join our community of like-minded individuals who are on a journey of self-discovery and personal growth. Let us help you embrace your true beauty from within. Start your day with a dose of positivity and watch as your soul shines brighter than ever before. Subscribe to 𝙻𝚞𝚗𝚊 🦋 today and let your inner light illuminate the world around you.

𝙻𝚞𝚗𝚊 🦋

06 Feb, 19:27


ԴՈՒՔ ՉԳԻՏԵՄ ՈՆՑ, ԲԱՅՑ ԵՍ ԽԵՆԹԱՆՈՒՄ ԵՄ ԹԵԼԵԳՐԱՄԻՍ ՀԱՄԱՐ 🫠❤️‍🔥 Մերսի, որ էստեղ եք ու հետևում եք ինձ ❤️❤️❤️💋💋💋

𝙻𝚞𝚗𝚊 🦋

06 Feb, 13:40


Օշոն կյանքը ապրելը համեմատում ա խաղամոլների խաղալու հետ
Ասում ա, որ խաղամոլներն են հասկանում կյանքն ապրելու ձևը

Սա չի խոսում նրա մասին, որ դա լավ ա, որ խաղամոլը լավ բան ա անում: Չէ, դա հիվանդություն ա:

Ուղղակի Օշոն ուզում ա ասի, որ ինչքան խաղամոլներն են խաղի հարցում համառ ու էդքան վստահում են խաղին հաշվի առնելով որ պատահականություն ա լինելու իրանց հաղթանակն էլ պարտությունն էլ, նույնը պիտի կյանքը ապրես:
Համառ լինես ու պատահականությունների միջով անցնես, անկախ նրանից թե ինչ կստացվի ու փորձես էլի ու էլի:

Հ.գ. Խաղամոլությունը հիվանդություն ա, այն պիտի բուժել, կարծեմ հոգեբույժին պետք է դիմել: Ուղղակի Օշոն համեմատում ա նրանց հետ, որ մենք ավելի լավ հասկանանք, որ կյանքը ապրելը նման ա խաղամոլությանը` կհաղթես թե չես հաղթի, էլի փորձի ու մի վախեցի պատահականություններից:
Լիքը բան ա թեթևանում, երբ չես անհանգստանում ամեն րոպե թե ինչ ա լինելու ու վստահում ես պատահականությանը:

𝙻𝚞𝚗𝚊 🦋

05 Feb, 16:46


Կուզեի գոռայի էս մասին, բայց չեմ ուզում խլանաք

Ծաղիկի չափսով չի որոշվում թե ինչքան են ձեզ սիրում

Աաաաաաաաաաաաաաաաա 👹

𝙻𝚞𝚗𝚊 🦋

05 Feb, 08:29


Տիկտոկում մի հատ հոգեբան հարցնում ա
" Պատկերացրեք, որ դուք յուրաքանչյուր աշխատանք կարող եք անել և յուրաքանչյուր աշխատանք վճարվում է նույնչափ գումարով: Բոլորինը նույն աշխատավարձն է: Ինչ աշխատանք կընտրեիք անել?"

Քոմմենթները տխրեցնում են: Մարդիկ կան, ովքեր մեծ սիրով գնացքի անիվների հետ գործ կունենային:
Մարդիկ կան ուզում են լինել գրադարանավարուհի:
Մարդիկ կան ուզում են լինել բարիստա:
Մարդիկ կան, որ ուզում են աշխատել պահեստներում, որպես իրերը դասակարգող:
Մարդիկ կան ուզում են թիկնապահ կամ պահակ աշխատել:

Սա խոսում ա նրա մասին, որ էն ամենը ինչը մեր աչքին կարա երևա նենց որ չարժի անել, քրինջ ա կամ "յանի էդ ինչ գործ ա որ" լրիվ պայմանավորված ա գումարի չափով: Եթե աշխատանքները վճարվեին նույնչափ բոլորին, ապա մարդիկ այլևս չէին մտածի որ աշխատանքն ա լավ, որը վատ, որն ա քրինջ, որը չէ:

Էս ասում եմ, որ սովորենք, որ էս աշխարհը ու փողը շատ ա սուտ պատկերացումներ տալիս մեզ կյանքի ու մեր ընտրությունների մասին: Դրա համար էս քաոտիկ աշխարհում շատ կարևոր ա գնալ քո սրտի ուզածի հետևից ու ոչ միայն տարվել փողով:
Այո, փողը կարևոր ա:
Բայց սիրածդ գործով զբաղվելը ևս:

Մի ամաչեք: Մի կոտրեք դա ձեր մեջ:

𝙻𝚞𝚗𝚊 🦋

05 Feb, 08:10


Ոչ թե սխալ որոշում ա, այլ որոշում էր, որի հետևանքները դուրս չեկան

Ոչ թե սխալ մարդ էր, այլ մարդ էր, որին դեռևս չէի ճանաչում էնքան, որ հասկանայի, որ համապատասխան չենք

𝙻𝚞𝚗𝚊 🦋

04 Feb, 19:28


Անորոշության մասին մի բան ասեմ
Օշոյին կարդում եմ, մտքիս բաներ են գալիս, կիսվեմ ձեզ հետ

Անորոշություն ա ամեն օր ու ամեն ուր
Անորոշություն ա ինչպես ծանոթիդ, ընկերներիդ ու ընտանիքիդ հետ ամեն օրվա շփումը այնպես էլ անծանոթի, կոլլեգայի և այլ մարդկանց հետ շփումը: Մենք չգիտենք ամենահարազատ մարդիկ էդ օրը ինչ մտքով ու տրամադրությամբ կարթնանան ու նույնն էլ մենք ենք, մեր ամեն օրվա մեջ մեր պահվածքը, միտքը, որոշումներն ու տրամադրությունը տարբեր ա ու պետք ա հիշել, որ դա բոլերիս մոտ ա էդպես:
Ամեն ուր անորոշություն ա: Դրա համար պետք ա ոչ թե վախենալ անորոշությունից այլ համարել դա արկած:

Հետաքրքիր կլինի եթե ամեն ինչին վերաբերվենք որպես արկած, պատկերացնում եք ինչքան թեթև կապրենք? 🤓

𝙻𝚞𝚗𝚊 🦋

04 Feb, 18:32


Ազատությունն է ծնում վախ:

Օշո

Օշոն սա ասելով խոսում ա նրա մասին, որ օրինակ մարդը ով բանտում է մի քանի տարի, ինքը չի վախենում վաղվա համար ու առհասարակ ոչնչից, որովհետև իր բազային կարիքները ապահովվում է: Նա քնում է, գլխին ծածկ ունի, սնվում է, կարիք չունի մտածելու սննդի մասին, ջուր ունի, երբեմն լողանում է, երբեմն էլ մարդկանց հետ շփվում:
Իսկ երբ ազատվում է բանտից, ապա սկսվում է մոտը վախ անորոշությունից, ապագայից ու առհասարակ ազատության զգացումից:

Մենք վախենում ենք ազատությունից, քանզի շատ ու շատ անորոշությունների հետ կարող ենք բախվել:
Ինչքան էլ մարդը կռիվ է տալիս ազատ լինել, միևնույնն է, նա վախենում է ազատությունից:

𝙻𝚞𝚗𝚊 🦋

04 Feb, 12:14


Channel photo removed

𝙻𝚞𝚗𝚊 🦋

03 Feb, 19:21


Մենք անհետանում ենք,որ մեզ նկատեն..

| Անի Մաղաքյան

𝙻𝚞𝚗𝚊 🦋

03 Feb, 19:20


Քեզ պետք է մեկը,ով ամեն օր կհիշեցնի քեզ,որ ամեն ինչ լավ է լինելու...

Գայյա_նե|

𝙻𝚞𝚗𝚊 🦋

02 Feb, 21:07


Քո մասին եմ գրում...
մարդիկ սիրահարվում են քեզ,
բա ես ո՞նց չխենթանամ

Լունա|

𝙻𝚞𝚗𝚊 🦋

02 Feb, 13:30


Ինչպես կյանքդ կապել մեկի հետ, ում հետ չես խոսում
Աշխարհից
Դրա ստեղծումից
Կյանքից
դրա իմաստից
դրա դրականից
դրա բացասականից
անարդարությունից
արդարությունից
էմոցիաներից
հոգեվիճակից
մարդկանցից
իրանց վարքից
մտքերից
դաստիարակությունից
երջանկությունից
ընկերությունից
դավաճանությունից
կարեկցանքից
հոգեկան խանգարումներից
արտահայտման ձևերից
հիվանդություններից
դրանց հաղթահարումից
հիվանդին աջակցելուց
ցավի հետ մենակ թողելուց
արհամարհանքից
Աօրյայից
աշխարհի սիստեմից
դրա տերերից
բնազդներից
Աստծուց
էվոլուցիայից
կենդանիներից
նրանց հոգեբանությունից
նրանց յուահատկությունից
տիեզերքից
դրանից դուրս աշխարհներից
ժամանակից
դրա մեջ ճամփորդելուց
հրեշտակներից
երազներից
երգերից
կինոներից
գրքերից
դրանց հերոսներից
հեղինակներից
այլ երկրներից
իրենց մշակույթից
մարդկանցից
զույգերից
նրանց երեխաներից
նրանց արժեքներից
նրանց դաստիարակությունից
աղետներից
մանկությունից
տռավմաներից
հարազատներից
սիրելու ուտելիքից
սպորտից
մարմնից
քո տրամադրությունից
նպատակներից
երազանքներից
դրանց իրականացումից
անհաջողություններից
սխալներից
ափսոսանքներից
կորցրած ընկերներից
սերերից
կրթությունից
աշխատանքից
կասկածներից

Ախր ո՞նց ապրել,ամուսնանալ կամ մի տանիք կիսել մի մարդու հետ, ում հետ ապահով ու հաճելի չես զգա խոսել ամեն ինչից կամ կձանձրանաս

𝙻𝚞𝚗𝚊 🦋

02 Feb, 10:17


Գրեթե Միշտ մարդկանց կողքից նայելիս մենք դատում ենք իրենց ըստ մեր ավել պակասի ու կոմպլեքսների

Մեկը անում է մի բան որ դու չես կարող անել
Ասում ես երանի իրան, իրա պես կուզեի լինեի

Բայց էդ ում մասին էդպես մտածում ես, ինքն էլ մեկ այլ մարդու ա նայում ու ուզում էդ մարդու նման լինի

Ի վերջո էդպես բոլորս նայում ենք դիմացինին մեր կոմպլեքսների ու ավել պակասի աչքերով

Հեշտ ա ուզել ուրիշի արդյունքը, առանց իմանալ թե ինքն ինչքան ջանք ա ներդրել դրա համար
Դժվար ա ընդունել քեզ ու աշխատել վրադ

Բայց ավելի լավ ա աշխատես ու դուրս գաս էդ անվերջ համեմատության ցիկլից քան միշտ քեզ թերի ու քիչ զգաս

𝙻𝚞𝚗𝚊 🦋

02 Feb, 09:46


Երբ խոսակցության մեջ, քննարկման մեջ ասում եք կամ սովորեք ասել "Սա իմ կարծիքն ա"

Դուք սահմանափակում եք ձեզ նոր բան սովորել ու իրողություններին նայել դիմացինի տեսանկյունից ևս

Սովորեք լսել ու սովորել
Հասկացանք ձեր կարծիքն ա
Բայց դիմացինի հետ եք խոսում
Իրան էլ հաշվի առեք, քննարկեք

Դժվար չի 🙄

𝙻𝚞𝚗𝚊 🦋

31 Jan, 19:39


Այն ամենն ինչ պետք է իմանալ իմ մասին 😂

𝙻𝚞𝚗𝚊 🦋

30 Jan, 20:41


Սերը այն է,
երբ նայում ես մարդուն ու մտքիդ մեջ ասում

- Ես ուզում եմ էս մարդու մասին միշտ հոգ տանեմ

𝙻𝚞𝚗𝚊 🦋

30 Jan, 19:35


Երբեմն մի մարդը կարող է փրկել մյուսին պարզապես գոյություն ունենալով:

Կեյգո Հիգաշինո|

𝙻𝚞𝚗𝚊 🦋

30 Jan, 19:33


Ամենացավալի բանը ինքդ քեզ կորցնելն է մեկին չափից շատ սիրելու ընթացքում և մոռանալ, որ դու նույնպես յուրահատուկ ես:

Էռնեստ Հեմինգուեյ

𝙻𝚞𝚗𝚊 🦋

30 Jan, 19:32


Մեռնում են նաև այն վայրերը, որտեղ մենք երջանիկ էինք...

Խուլիո Ռամոն Ռիբեյրո

𝙻𝚞𝚗𝚊 🦋

30 Jan, 19:32


Նա քո կարիքն ունի,և դու դա չես նկատում,և դա այն է,ինչը նրան նյարդայնացնում է ավելի,քան որևէ այլ բան...

Դոստոևսկի

𝙻𝚞𝚗𝚊 🦋

17 Jan, 15:17


երեկո
ես
Դու

𝙻𝚞𝚗𝚊 🦋

17 Jan, 14:23


🥰

𝙻𝚞𝚗𝚊 🦋

16 Jan, 19:11


Ես երբեք չեմ մահանա ինչպես իրականությունն է ստիպում
Ու չեմ գնա դրախտ կամ դժոխք հավերժական պատժի կամ ներման հետևից
Քանի որ իմ էս կյանքում քեզ հետ ապրելս էդպես էլ կիսատ մնաց
Չիրականացավ
Ու ես սկսեցի ամեն գիշեր քնել քեզ կարոտելով ու ինքս ինձ սփոփելով, որ հաջորդ կյանքումս ես էլի կգտնեմ քեզ, էլի կգամ, էլի կլինեմ, էլի կփորձեմ

Չգիտեմ ինչպես մահանալ, երբ քեզ էդպես էլ չունեցա
Չգիտեմ ինչպես ոչինչ չանել, երբ ծնվեմ էլի
Չգիտեմ ինչպես ինձ համոզեմ ու ասեմ, որ մարդիկ ժամանակավոր են մեր կյանքում ու դա է մեր կյանքի սովորական ընթացքը, երբ ես մեռնելիս քո անունը կտամ ու շնորհակալ կլինեմ, որ քեզ եմ ճանաչել:

Ամենայն անկեղծությամբ:
Ես հաջորդ կյանքերումդ կգտնեմ քեզ, եթե անգամ դու ծնված լինես ցրտի մեջ ապրող պինգվին, իսկ ես անապատում սողացող օձ:
Ես չեմ մահանա բոլոր կյանքերումս, քանի դեռ կյանքերիցս մեկում քո հետ չանցկացնեմ ողջ կյանքս ու քեզ չսիրեմ մինչև մահս:

Լունա|

𝙻𝚞𝚗𝚊 🦋

16 Jan, 14:58


Ես քեզ կարոտում եմ ոչ թե գիշերվա ժամը 3-ին, այլ ամենահավես երեկույթների ժամանակ, ամենահետաքրքիր դասին, ամենասիրուն վայրում...🫀

Անհայտ|

𝙻𝚞𝚗𝚊 🦋

13 Jan, 01:13


Նրանք որոշում են ամուսնանալ ոչ միմյանց ճանաչելու համար։Նրանք ամուսնանում են,քանի որ ճանաչում են միմյանց։Դա բոլորովին այլ բան է։

| Օշո❤️‍🔥

𝙻𝚞𝚗𝚊 🦋

10 Jan, 21:41


Տխուր է օրը բոլորի՞ համար,
Թե՞ միայն ես եմ այսպես կարոտել...

•փոփոխված Սևակ

𝙻𝚞𝚗𝚊 🦋

09 Jan, 17:44


Երեխեք, դժվար բան չկա, խնդրեմ լրացնեք այս հարցաշարը


https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdpIApGLX7PG6Rb0RLnIxsKuH0y5707PumH2y5AXlSJYBkG7w/viewform

𝙻𝚞𝚗𝚊 🦋

09 Jan, 13:27


Միշտ🤍

𝙻𝚞𝚗𝚊 🦋

09 Jan, 13:27


Չկարծեք, թե բարեկամները ձեզ զանգ կտան ամեն երեկո, ինչպես պարտավոր էին, իմանալու համար, թե արդյոք ճիշտ այդ երեկոյան չէ՞, որ դուք որոշում եք ինքնասպան լինել կամ պարզապես ընկերակցության կարիք չունե՞ք:

Բայց՝ ոչ, եթե զանգահարեն, հանգիստ եղեք, դա կլինի այն օրը, երբ դուք մենակ չեք, երբ կյանքը գեղեցիկ է...

Ալբեր Քամյու «Անկում»|

𝙻𝚞𝚗𝚊 🦋

09 Jan, 13:26


Ինչպե՞ս կարող ես մոռանալ աղոթել այն մարդու համար ում սիրում ես...

Գայյա_նե|

𝙻𝚞𝚗𝚊 🦋

09 Jan, 13:26


Եվ ի վերջո, ես հավատում եմ, որ սիրված լինելու համար ոչինչ պետք չէ անել։
Մենք ծախսում ենք մեր կյանքը՝ փորձելով ավելի գեղեցիկ և խելացի թվալ...

Բայց ես հասկացա երկու բան.
նրանք, ովքեր սիրում են մեզ, տեսնում են մեզ իրենց սրտով և վերագրում են մեզ ավելի շատ հատկություններ, քան մենք իրականում ունենք:

Իսկ նրանք, ովքեր չեն ուզում մեզ սիրել, երբեք չեն բավարարվի մեր բոլոր ջանքերով։

Այո, ես համարում եմ, որ պետք է հանգիստ թողնել մեր անկատարությունները։ Դրանք թանկ են նրանց համար, ովքեր մեզ սրտով են տեսնում...❤️‍🔥

Ֆրիդա Կալո|

𝙻𝚞𝚗𝚊 🦋

07 Jan, 13:06


🤍)

Շատ սիրուն🥹

𝙻𝚞𝚗𝚊 🦋

07 Jan, 13:06


սիրած մարդուց բաժանվելիս մարդիկ ոչ միայն լաց են լինում,այլև երբեմն անհնար են համարում ապրելը:

|Վարդգես Պետրոսյան|

𝙻𝚞𝚗𝚊 🦋

05 Jan, 21:18


Ցանկացած կապվածություն, ի վերջո, ցավի աղբյուր է: Բախտավոր, հազար անգամ բախտավոր են նրանք, ովքեր առանց դրա են:
Միայնակ մարդը ոչ ոքի համար չի լացում, ոչ էլ նրա համար են լացում: Նրանք, ովքեր չեն ցանկանում տառապել, պետք է ազատվեն էակներից:

էմիլ Սիորան

𝙻𝚞𝚗𝚊 🦋

05 Jan, 08:47


не смешно уже 🫷🏻🫠

𝙻𝚞𝚗𝚊 🦋

04 Jan, 23:05


Երբ ատում ես ամբողջ աշխարհը,
ես քեզ սիրում եմ
երբ թուլացնում են քեզ
Գալիս եմ,որ հենվես ինձ`
...աչքերդ փակ:

Երբ մտքերդ խառնվում են
ես քեզ օգնում եմ
ճիշտ ժամանակին տուն գնալ,
և երբ շատ ես չարանում,
խորհուրդ եմ տալիս հիշել իմ սերը…

𝙻𝚞𝚗𝚊 🦋

04 Jan, 22:36


Երբ մի օր կմտածես թե ինչ պատասխանել նրանց, ովքեր կհարցնեն թե ինչի այլևս միասին չենք, ապա ասա նրանց, որ եթե դու մեռնելիս լինեիր ինձ կզանգեիր կամ վստահ գիտես, որ առաջին օգնությունդ ես կդառնամ, իսկ երբ ինձ մի բան պատահեր, իմ մտքով չէր անցնի քեզ որևէ բան ասել, քանզի լավ գիտեի, որ երբեք էլ պատրաստ չես լինի իմ օգնությունը դառնալ

Ասա սա, եթե համարձակությունդ կների

Ասա, որ թույլ ես տվել քեզ կորցնել նրան, ով առանց թիկունքի էր, բայց քո թիկունքը դառավ

Ասա, եթե համարձակությունդ կների

Լունա|

𝙻𝚞𝚗𝚊 🦋

04 Jan, 10:24


Հաջորդ կյանքում,
Հաջորդում միայն,
Գուցե, սովորեն քեզ սիրել`
խելագարի պես`
առանց նախապայմանների:
Հաջորդ կյանքում, միայն,
Սովորեն սիրել մատներիդ նուրբ շարժումները,
Իրանդ բարակ ու դեմքդ բարկացած,
Ու աչքերդ կլոր,
Ու գույնը աչքերիդ,
Ու վարսերդ, որ անհամար են
Ու ուսերիդ փռվելուց`
Մերկ-մերկ ուսերիդ փռվելուց ջրահարս ես հիշեցնում:
Հաջորդ կյանքում,
Հաջորդում, միայն,
Գուցե քեզ բախտ վիճակվի
Ապրել նավերում, ու ծովերում երգել,
պարել կրքոտ արգենտինուհու պես,
վիճել համառ իտալուհու պես,
ու խմել` մոռանալու համար
կյանքերը նախորդ,
Կյանքերը բոլոր, որտեղ քեզ չսիրեցին` առանց նախապայմանների,
Որտեղ չսիրեցին մատներիդ նուրբ շարժումները,
Ու ժպիտդ լիաթոք
Ու ապրումներդ գեղեցիկ:

Արև Թովմասյան

𝙻𝚞𝚗𝚊 🦋

03 Jan, 19:09


Ես իմացա, որ սիրում են, երբ պատերազմ են գնում առանց կասկածի
Որ իրենց սիրելին հանգիստ քնի

Ես իմացա, որ սիրում են, երբ հիվանդ ժամանակ ոտքերն են լվանում իրար

Ես իմացա, որ սիրում են, երբ մահանալիս ընդամենը մեկ անուն են տալիս` էն ամենահարազատի

Ես իմացա, որ սիրում են, երբ երգեր ու բանաստեղծություններ են գրում իրար մասին, նու կամ էլ իրար են նկարում, քանդակում

Սիրո արտահայտումները շատ են, մի ասեք, թե չի գրել, չի զանգել, որովհետև զբաղված էր, ասեք, որ ուղղակի չի սիրում էն սիրով, որ աներ քայլ :

Լունա|

𝙻𝚞𝚗𝚊 🦋

03 Jan, 18:58


always choose the right person❤️‍🩹

𝙻𝚞𝚗𝚊 🦋

03 Jan, 18:57


😂😂😂😂😂

𝙻𝚞𝚗𝚊 🦋

03 Jan, 17:08


Մի՛ վախեցեք պատասխանատվություն վերցնել սեփական կյանքի համար․ դա միակ բանն է, ինչի հանդեպ մենք իսկապես իշխանություն ունենք։

Անհայտ|

𝙻𝚞𝚗𝚊 🦋

02 Jan, 16:02


Մի օր ինչ-որ մեկն ասաց, որ պետք է ապրել հանուն մանրուքների։ Ապրել առավոտյան 5-ի լուսաբացի և երեկոյան 5-ի մայրամուտի համար, ապրել ճանապարհորդությունների, երաժշտությունն ականջներումդ  ու քամին վարսերիդ մեջ հեծանիվ քշելու, անձրևի տակ պարելու համար, հանուն մինչև փորդ ցավելը ծիծաղելու, սիրած երգերի ու լավ գրքերի, առանց առիթի ժպիտների, թխվածքաբլիթով թեյի շուրջ երկար զրույցների, երկար ու ծանր օրվանից հետո հանգստի համար։ Ապրել հանուն առաջին համբույրի, գրկախառնությունների ու նոր ծանոթությունների։ Ապրել հանուն այն մանրուքների, որոնք ստիպում են ձեզ կենսունակ զգալ։

| Զալի Զելվեգեր

𝙻𝚞𝚗𝚊 🦋

31 Dec, 20:00


Երևի ամենակեղծ կենացների ու ամենաանկեղծ աղոթքների գիշերն ա ամեն տարվա

Շնորհավոր Նոր Տարի

𝙻𝚞𝚗𝚊 🦋

28 Dec, 19:28


Հիմա,երբ սիրելիների մասին չեն գրում,
հիմա,երբ սիրելիների հետ ավելի հարմար է
համբուրվելը,
քան մոռանալը,
ես դեռ գրում եմ քեզ

❤️‍🩹

𝙻𝚞𝚗𝚊 🦋

26 Dec, 13:41


Աստվածաշնչի պես քեզ հազար անգամ կարդայի, ու թեկուզ էլ երբեք ողջ իմաստդ չհասկանայի,բայց կուրորեն հավատայի որ ճշմարիտ ես ...

Անհայտ|

𝙻𝚞𝚗𝚊 🦋

26 Dec, 13:41


Սկզբում նրանք մեռնում են քեզ համար, հետո նրանք ուզում են մեռնել քեզ հետ:

Ի վերջո քո մահվան հետ քեզ մենակ են թողնում...

Մարիո Բենեդետտի

𝙻𝚞𝚗𝚊 🦋

26 Dec, 10:43


Եթե դուք վիդեոներ նայելուց առաջինը քոմմերը չեք նայում ու սրտիկում, ապա քանի շուտ ա դիմեք հոգեբույժի 😆

𝙻𝚞𝚗𝚊 🦋

24 Dec, 08:36


մարդը գալիս ա
չգիտես որտեղից
մարդը գնում ա
չգիտես ուր
իսկ արանքում էս կյանքն ա
երբեմն ուրախ
ավելի շատ տխուր
իսկ արանքում մարդիկ են
հազար հազար
միլիոն միլիոն
դու իրանց հարցեր մի տուր
իրանք պատասխան չունեն
իրանք քո նման
եկել են չգիտես որտեղից
իրանք քո նման
գնում են չգիտես ուր
ու եթե դու
հենց նոր կորցրիր
իրանք գուցե
երբեք չեն ունեցել
էն մեկին ու էն միակին
որի հետ կյանքը
ավելի շատ ուրախ ա
քան թե տխուր

Մարինե Պետրոսյան

𝙻𝚞𝚗𝚊 🦋

24 Dec, 08:35


💔

𝙻𝚞𝚗𝚊 🦋

23 Dec, 14:04


Որքան գեղեցիկ են կանայք, երբ ճիշտ ձեռքերում են. նրանք հանգիստ են, հեզ ու երջանիկ...🤍

𝙻𝚞𝚗𝚊 🦋

23 Dec, 14:04


Վաու🤍

𝙻𝚞𝚗𝚊 🦋

23 Dec, 14:03


Այո❗️❤️

𝙻𝚞𝚗𝚊 🦋

21 Dec, 20:07


Էլ երբեք որպես կողակից չես դիտարկում մարդու, ով իր անունից ունի

Որովհետև երբեք չես կարող տալ իր անունը
բայց սեր խոստովանել այլ մարդու

Լունա|

𝙻𝚞𝚗𝚊 🦋

21 Dec, 20:03


Մի օր էլ տողեր չես գրում,
որ մտքումդ էլի ու էլի չխոստովանես,
որ քեզ լքեցին 💔

Լունա|

𝙻𝚞𝚗𝚊 🦋

21 Dec, 20:01


🥹🤍

𝙻𝚞𝚗𝚊 🦋

21 Dec, 07:48


Չենք խոսել,
չգիտեմ երևի արդեն մոտ մի քանի հավերժություն
գումարած երեք օր ու գիշեր.գիտե՞ս`հիմա իսկապես հասկանում եմ,որ անտանելին չխոսելը չէ,կարոտելը չէ, անտանելին չիմանալն է դու հիմա այդտեղ մրսու՞մ ես,թե՞ չէ:

𝙻𝚞𝚗𝚊 🦋

20 Dec, 20:19


Ես ուրիշ չեմ, ուղղակի եթե ես պիտի սթորիներովս հիշացնեմ գոյությանս մասին, ապա պետք չի

Եթե պիտի մարմինս տամ, որ ինձ սիրեն, ուրեմն պետք չի

Եթե պիտի խնդրեմ նվերներ, ուրեմն պետք չի

Եթե պիտի չհարգեն, ուրեմն պետք չի

Եթե երազանքներս պիտի զոհեմ, ուրեմն պետք չի

Եթե ազատությունս պետք ա զոհեմ, ուրեմն պետք չի

Եթե էմոցիաներս մեջս պիտի պահեմ, որ գլուխը չտանեմ, ուրեմն պետք չի

Եթե պիտի տան գործեր անեմ, որ ինձ սիրեն, ուրեմն պետք չի

Ես ուրիշ չեմ, ես ուղղակի սիրում եմ մարդուն իր մարդ լինելու համար ու եթե ինձ հետ էդպես չեն կարում, ապա ինձ պետք չի

Ես ուրիշ չեմ

Լունա|

𝙻𝚞𝚗𝚊 🦋

20 Dec, 19:58


ինձ չէր կարելի,
բայց ես քեզ սիրել եմ,
Ինչպես չեն կարելի պատերազմները,
ինչպես չի կարելի քնել թաց մազերով
և կրծել եղունգները:



🤍Ջեմմա Նուրիջանյան

𝙻𝚞𝚗𝚊 🦋

18 Dec, 06:55


Աշխարհում մի տեղ գոնե պետք ա լինի,ուր կգնաս առանց կասկածի

Լունա🌸

𝙻𝚞𝚗𝚊 🦋

18 Dec, 06:47


Եթե մի օր էլ չզանգես,
ես կգրեմ գիրք,
էն մասին,
որ դու,
գրողը տանի՝
չկաս:
Ես հերթական մեկին կասեմ,
որ ես վաղուց սիրել չեմ կարողանում,
որ չեմ էլ ուզում
և էլի
կշարունակեմ սիրել քեզ..

𝙻𝚞𝚗𝚊 🦋

18 Dec, 06:46


Որովհետև, ինչ հայտնվել ես կյանքումս՝ ես ամբողջովին մենակ եմ մնացել..

𝙻𝚞𝚗𝚊 🦋

18 Dec, 06:45


Խաղաղությունն սկսվում է այն պահին, երբ դու այլևս թույլ չես տալիս, որ արտաքին աշխարհը խանգարի քո ներքինը...✨️

Բուդդա|

𝙻𝚞𝚗𝚊 🦋

18 Dec, 06:37


...դու չկաս,
դրանում սարսափելի ոչինչ չկա,
և դրանից սարսափելի ոչինչ չկա։

𝙻𝚞𝚗𝚊 🦋

15 Dec, 21:14


Ինքը գնաց ու ես "մանրամասն" բառը էլ չօգտագործեցի

Դե երբ ինքը չկա
Ու էլ իրեն մանրամասնորեն չեմ սիրում
չգիտեմ էլ ինչիս է պետք
Օգտագործել այդ բառը

Լունա

𝙻𝚞𝚗𝚊 🦋

07 Dec, 09:03


Դարձիր մյուսների պես,
դարձիր սովորական,
այսքան հարազատ մի դարձիր

•Ջեմմա Նուրիջանյան

𝙻𝚞𝚗𝚊 🦋

06 Dec, 15:05


Ապրում ենք մի աշխարհում/երկում, որ դրսում մենակով քայլելիս որևէ բան հիշելիս կամ որևէ բան լսելիս, սկսում ես ժպտալ կամ ծիծաղել, տպավորություն է որ հանցանք ես գործում նենց են նայում 🙄

𝙻𝚞𝚗𝚊 🦋

06 Dec, 15:02


Սերը վերաբերմունք է, այլ ոչ թե զգացմունք։

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ|

𝙻𝚞𝚗𝚊 🦋

06 Dec, 15:02


Մարդը պետք է համարձակ լինի ոչ միայն իր թշնամու, այլև իր երազանքների հանդեպ։

Վարդգես Պետրոսյան|

𝙻𝚞𝚗𝚊 🦋

06 Dec, 15:00


Եթե ուզում ես կյանքը սիրել, մի վախեցիր նրանից, որ այն ցավ է պատճառելու...

Դոստոևսկի|

𝙻𝚞𝚗𝚊 🦋

06 Dec, 14:58


Մարդու հոգու վրա ամենից ավելի ազդում է մենակությունը։

Ստեֆան Ցվայգ|

𝙻𝚞𝚗𝚊 🦋

06 Dec, 14:58


Ներքին խաղաղությունը այն է, ինչի համար արժե պայքարել:

Ռոման Ռոլան|

𝙻𝚞𝚗𝚊 🦋

06 Dec, 14:58


Ինչ էլ որ պատահի կյանքում իմացիր, դու միայնակ չես: Ինչ-որ մի տեղ անշուշտ կա մի հոգի, ով ծարավ է քո բարդ ու անհասկանալի խաղաղությանը:

Վիկտոր Հյուգո|

𝙻𝚞𝚗𝚊 🦋

04 Dec, 09:10


Ավելի խնդալուբան չկա քան հիշելը ինչ քրինջ բաներ ես արել 😂🙌

𝙻𝚞𝚗𝚊 🦋

02 Dec, 20:45


Դու կյանքում չասեցիր, որ սիրում ես ինձ, իսկ ես ամեն քայլիդ մեջ սիրո խոստովանություն գտա:

Դու գիշերներն արթուն էիր մնում ու հետս խոսում:
Դու զանգում էիր, երբ ես երկար ժամանակ նամակիդ չէի պատասխանում:
Դու ժպտում էիր, երբ ինձ էիր տեսնում:
Դու ուզում էիր գրկել ու ասում դրա մասին:
Դու ծիծաղացնում էիր ինձ, որ լսես ծիծաղս:
Դու պատմում էիր կյանքիդ ամեն կարևոր բան ու վստահում ինձ էն ամենն ինչի հետ քեզ դժվար էր մենակ մնալ:

Էս ամենում ես սիրո խոստովանություններ էի տեսնում ու երբեք հաշվի չէի առնում մնացած այլ տարբերակները որոնց պատճառով դու վարվում էիր էդ կերպ:
Մի օր ես գնացի, դու համակերպվեցիր ու ես նոր սկսեցի հաշվի առնել բոլոր այն տարբերակները, որոնց պատճառով դու անում էիր էդ ամենը ու որոշեցի, որ գնալս չէր վերջակետը, այլ այն, որ դու համակերպվեցիր:

Հիմա խաղաղ եմ:

Լունա

𝙻𝚞𝚗𝚊 🦋

01 Dec, 21:48


Մի օր գնում են էն մարդիկ, որոնք մուսադ էին ու դադարում ես գրել:

Մի օր գնում են նրանք, որոնց համար պատրաստ էիր վիրահատվել, նիհարել, մարզվել, ամեն օր քնից շուտ արթնանալ ու հարդարվել, որ ամենասիրունը լինեիր:

Մի օր գնում են նրանք, որոնց հետ գիշերները չէիր քնում, որ երկար խոսեիք:

Գնում են նրանք, որոնց երկար նամակներ էիր գրում թե ինչքան լավն են նրանք ու ինչքան հիասքանչ, որ երբեք չմոռանան դրա մասին:

Գնում են նրանք, ովքեր մինչ քեզ հետ շփվելը գիշերները չէին քնում մտքերից թե ինչպես շփվեն հետդ, իսկ երբ սկսեցին շփվել, արդեն նախընտրեցին քնել գիշերները քան հետդ շփվել:

Մի օր գնում են էս բոլորը, գալիս նորերն ու նորից գնում:
Ի վերջո հետդ չի մնում ոչ ոք բացի քեզնից:
Ինձ մի ասեք, որ ինքդ քեզ սիրելն ու արժևորելը մեծամտություն է:
Ուզես թե չէ, բոլորը գնում են, իսկ ես ընտրում եմ գոնե ինքս ինձ հետ ամուր հարաբերություններ ունենալ:

Լունա

𝙻𝚞𝚗𝚊 🦋

30 Nov, 18:51


Համաձայն եմ
Մեկ-մեկ էնքան ուժեղ կարաս սիրես մարդուն, որ սատանան վախենա
Մեկ-մեկ էնքան ուժեղ կարաս սիրես մարդուն, որ քեզ թվա հատում ես երկրային բոլոր սահմանները
Կարաս անգամ Աստծուն ուրանաս
Այո, նման կերպ սիրում են:
Քննադատեն թե չէ:
Բայց ես չգիտեմ արժի էդքան ուժեղ սիրել, երբ մի օր էդ ամենն ավարտվելու ա մահով:
Ու չգիտեմ, արժի մի կյանք ապրել ու էդ կերպ չսիրել?
Չգիտեմ, բայց ես սիրում եմ էն փաստը, որ նման քանակի կարելի ա սիրել...

𝙻𝚞𝚗𝚊 🦋

30 Nov, 11:52


Մարդ ընգեր ունենար, առանց առիթի ծաղիկներ նվեր ստանար, մի 2 շաբաթ ուրախ ֆռֆռար)

Թե չէ էս ինչ ա 😅

𝙻𝚞𝚗𝚊 🦋

30 Nov, 07:31


ուզում եմ քեզ գրեմ ու ասեմ, որ  էս քաղաքում մարդիկ օտար են, իսկ դու միշտ ուրիշ ...

𝙻𝚞𝚗𝚊 🦋

30 Nov, 07:31


եր կար
...
տուն եմ ուզում՝
մեջը դրած պատրաստի մեր
չխանգարող հեր
չգնացող մերձավորներ
կուշտ կատու
չմեռած աստված
գոյություն չունեցող բարեկամներ
անդադար հրատարակվող սիրելի գրողներ
երբեք չանհանգստացնող
գազի
ջրի
լույսի մարդ
պատուհան, որ միշտ ցույց կտա
ուզածդ եղանակը
ու հավատք,
որ թույլ կտա չհավատալ

𝙻𝚞𝚗𝚊 🦋

28 Nov, 21:05


Դանդաղ խոսացող մարդիկ գնացեեեեք, ատամի ցավ արիիիի

𝙻𝚞𝚗𝚊 🦋

27 Nov, 20:59


Գրկիր ինձ, հիմա ինձ միայն դա է պետք: Գրկախառնությունը այնքան հին է, որքան ինքը` մարդկությունը, ուստի այն ավելին է քան երկու մարմինների հպում: Ես քեզ գրկում եմ` նշանակում է քեզնից վտանգ չկա, ես չեմ վախենում քեզ չափազանց մոտ թողնելուց, նշանակում է ես լավ եմ զգում ինձ, հանգիստ եմ և իմ կողքին նա է, ով ինձ հասկանում է:

| Պաուլու Կոելյու «Ալեֆ»

𝙻𝚞𝚗𝚊 🦋

27 Nov, 20:58


Լինել շնորհակալ,որ ունակ ենք տեսնել ու զգալ գեղեցիկը ամբողջ հոգով ու սրտով🫀

𝙻𝚞𝚗𝚊 🦋

17 Nov, 06:31


🌸🌿

𝙻𝚞𝚗𝚊 🦋

17 Nov, 06:31


երբ սիրում ես, անցկացնում ես ցավերը սիրելիիդ, ոչ թե դառնում նոր ցավ... ❤️‍🩹

𝙻𝚞𝚗𝚊 🦋

17 Nov, 06:30


Որովհետև ես տեսել եմ Ճշմարիտը, և տեսել եմ և գիտեմ, որ մարդիկ կարող են լինել գեղեցիկ և երջանիկ՝ չկորցնելով այս աշխարհում ապրելու ընդունակությունը։

Ես չեմ ուզում և չեմ կարող հավատալ, թե չարը կարող է լինել մարդու բնական վիճակը։

💖 Դոստոևսկի

𝙻𝚞𝚗𝚊 🦋

17 Nov, 06:29


Ինչքան տխուր ա, երբ նայում ես առաջվա ու հիմիկվա նկարներիդ ու աչքերիդ փայլի կորստի մեջ տեսնում էն կորուստը, որից հետո էլ աչքերդ չփայլեցին

𝙻𝚞𝚗𝚊 🦋

17 Nov, 06:27


Դժոխքը, ուր դու լինես,ինձ դրախտ կթվա:

𝙻𝚞𝚗𝚊 🦋

17 Nov, 06:24


Առանց քեզ ապրելն ի՞նչ ա որ
Ասում եմ մարդկանց
Ու շարունակում եմ գոյատևումս անվանել ապրել

𝙻𝚞𝚗𝚊 🦋

15 Nov, 19:16


Երբ կյանքումդ պակասում են էն մարդիկ, որոնց սերն ես հենց բուժիչ համարում, ապա բուժվելն ավելի դժվար է դառնում, բայց ոչ անհնար

𝙻𝚞𝚗𝚊 🦋

13 Nov, 05:33


Որոշել եմ դնեմ Winx, Naruto, Big time rush, Bratz, H2o, Hannah Montana ու մի քանի այլ սերիալներ ու մուլտեր նայեմ նոր տարուն ընդառաջ մանկությունս կրկին զգամ + անգլերենով կնայեմ լեզուս կբարելավվի 😂🙌❤️

𝙻𝚞𝚗𝚊 🦋

12 Nov, 21:08


Բաժանվելուց հետո մարդիկ ավելի լավ են սկսում հիշել ծնունդդ երբ ա, սիրածդ ծաղիկը որն ա, քեզ երջանկացնելու 50 երանգները անգիր կարող են ասել, իսկ համարդ էլ մտքներից դուրս չի գալիս, բայց երբ ներկա ես, մոտ ես ու իրագործելու լավագույն պահն ա, իրենք չգիտես ինչի որոշում են հարամել 🤓

Ահա ինչպիսին են մարդիկ լինում

𝙻𝚞𝚗𝚊 🦋

09 Nov, 13:27


Տղամարդու արժեքը պայմանավորված ա նրանով թե ինքը ինչ կերպ ա վերաբերվում կնոջը))

Հիմիկվա տղաները տարրական խոսելու ձև չգիտեն աղջկա հետ, իրենց թվում ա իրանց տղա ընգերների հետ են խոսում 🤦‍♀️

𝙻𝚞𝚗𝚊 🦋

07 Nov, 10:14


Ամեն ժամ բուդելնիկ դրեք, որ հիշեցնի ու դուք անպայման պատկերացնեք էս իմ ասածը

Տագնապալի ա, բայց ահավոր առաջ մղող

Օրվա մեջ մի 10 անգամ պատկերացրեք, որ ՀՈՊ ամեն ինչ անհետացավ
Էլ չեք տեսնում
Չեք լսում
Չկա ոչինչ

ՈՉԻՆՉ

Դաժե չեք կարող զգալ կարոտ
Տխրություն
Բարկություն
Ոչինչ չեք կարող զգալ

Սա մահն է
Եթե իր լինելը ձեզ չի սարսափեցնում ու դուք չեք վախենում որ կմեռնեք էդպես էլ երազելով ձեր ուզածների մասին

Ուրեմն չարժի ձեզ էլ բան ասել

𝙻𝚞𝚗𝚊 🦋

06 Nov, 14:44


Ի դեպ
Եթե ես ու այլ մարդիկ
պիտի հիշացնենք քո նպատակների մասին

Մի հարց

Դրանք հաստատ նպատակներ են, որոնք իսկապես ուզում ես?

𝙻𝚞𝚗𝚊 🦋

06 Nov, 14:42


Channel photo updated

𝙻𝚞𝚗𝚊 🦋

06 Nov, 07:55


Ինչքան մնաք մոտիվացիաների հույսին, էնքան հետաձգելու եք 💋

𝙻𝚞𝚗𝚊 🦋

06 Nov, 07:52


Էն որ դու առաջին ու վերջին կյանքն ես ապրում ու դա քեզ չի մոտիվացնում, ապա դժվար թե էլ ավելի հզոր բան գտնվի, որ կմոտիվացնի 🫴

𝙻𝚞𝚗𝚊 🦋

05 Nov, 22:41


Հանճարեղ են նրանք,որոնք տեսնում են,որ աշխարհը մտքերն են կառավարում։

| Ռալֆ Էմերսոն

𝙻𝚞𝚗𝚊 🦋

05 Nov, 22:41


|Որքան էլ որ ջանաս` եթե ցավում է,ցավում է.

~Մուրակամի 🌱

𝙻𝚞𝚗𝚊 🦋

04 Nov, 18:04


|Որքան էլ որ ջանաս` եթե ցավում է,ցավում է.

~Մուրակամի 🌱

𝙻𝚞𝚗𝚊 🦋

02 Nov, 19:28


Եթե քեզ մի անասուն սիրեր, դու կսարսափեիր նաև խելոք մարդկանցից

Բալզակ

𝙻𝚞𝚗𝚊 🦋

27 Oct, 18:30


Channel photo updated

𝙻𝚞𝚗𝚊 🦋

27 Oct, 07:11


աաաաաաաաաաա

𝙻𝚞𝚗𝚊 🦋

27 Oct, 07:09


💃🏻

𝙻𝚞𝚗𝚊 🦋

27 Oct, 07:09


Խաթարվում է աշխարհի կայունությունը սիրելիս,
Երբ նրանք,ովքեր մեզ մոտ էին գալիս

հասնում են ուրիշներին 🖤

𝙻𝚞𝚗𝚊 🦋

23 Oct, 17:08


Երբ մարդն ասում է, որ սիրում է ձեզ, հիշեք, որ ՄԵՆԱԿ ձեզ չի սիրում, դուք իր կյանքի կենտրոնը չեք ու չեք էլ լինելու

Էդ մարդը չի շնչելու ձեզնով

Հերիք ա ուզեք մարդկանց կյանքում աստվածային որևէ էակ լինել

Սովորեք համագործակցել հարաբերություններում

𝙻𝚞𝚗𝚊 🦋

23 Oct, 16:38


❤️

𝙻𝚞𝚗𝚊 🦋

21 Oct, 18:51


Կիրք ❤️‍🔥

𝙻𝚞𝚗𝚊 🦋

20 Oct, 21:20


...այնքա՜ն դժվար է չվերադառնալ քեզ մոտ

𝙻𝚞𝚗𝚊 🦋

19 Oct, 20:28


Կարելի էր բռնության հոդվածով դատի տալ 😂😂😂😂 այ էդ կարգի վրես ազդեց մինչև տեղ հասցրեց😭

𝙻𝚞𝚗𝚊 🦋

19 Oct, 20:28


Վերջը իջնելուց ինձ ասեց.
- էդ աղբը ուղեղիցդ թափի, սիրուն աղջիկ ես, մտածի ընտանիք կազմելու ու երեխա ունենալու մասին

- ասի եղավ, մերսի խորհուրդի համար 🤗

😭😭😭😭

𝙻𝚞𝚗𝚊 🦋

19 Oct, 20:27


Վերջը գժվեցի
Ասում եմ այ պապի ջաան դու գիտես գոնե աղջկա կուսաթաղանթը ինչի համար ա?

Մի խոսքով բացատրում եմ, որ էդ մաքուր կեղտոտի մասին չի

Չէ ու չէ, տոռմուզ չի տալիս 😂😂😂

𝙻𝚞𝚗𝚊 🦋

19 Oct, 20:24


Ասում եմ այյյյյյ պապիիի ջան, չկա նման բան 😭😭😭

𝙻𝚞𝚗𝚊 🦋

19 Oct, 20:24


Մտքիս մեջ սկսեցի կասկածել, ասում եմ "վռոձի ըտեղ միակ արյունը աղջկանից կարա դուրս գա, ինչ տղու արյուն" 🤓

𝙻𝚞𝚗𝚊 🦋

19 Oct, 20:23


Ասում ա

- հիմա ում հետ ասես լինում են, չի կարելի տենց, դու գիտե՞ս, որ աղջիկը ում որ իր կուսությունը տալիս ա, էդ տղու արյունը մնում ա էդ աղջկա մեջ ու հետո էդ աղջիկը ումից էլ որ հղիանա մեկա էդ առաջին տղու նման ա երեխեն լինելու

𝙻𝚞𝚗𝚊 🦋

19 Oct, 20:21


Սա ամենը չէ 😭🙌

𝙻𝚞𝚗𝚊 🦋

19 Oct, 20:20


Ես գուշակում եմ պապին մյուս կյանքերում հաստատ մի անգամ էլ խնձոր ա լինելու ում չեն քաղելու տանեն տուն, այլ ճիճուները օգտվեն 😆

𝙻𝚞𝚗𝚊 🦋

19 Oct, 20:19


Պապին կոնկրետ սթրեսսակայունությունս էր փորձում տենար ինչքան կդիմանամ սեքսիզմին 😆

𝙻𝚞𝚗𝚊 🦋

19 Oct, 20:19


Հաջորդ շեդևռը

Ասում ա
- Աղջիկը նման ա ծառի պտղին, եթե ժամանակին մեկը չքաղի ու չտանի տուն, էլլլ կարկուտը կխփի, էլ քամին կքշի կգցի գետնին, էլ ճիճուները կգան կօգտվեն կգնան) Նույնն էլ աղջիկն ա, եթե չփսակվեց ուրեմն օրը մեկի հետ ա լինելտ, ըտենց կյանքը ում ա պետք?

😭😭😭😭😭😭

𝙻𝚞𝚗𝚊 🦋

19 Oct, 20:17


Ասի ես 23 տարեկան եմ ու հլը չեմ ցնդել 😂😂😂😂

𝙻𝚞𝚗𝚊 🦋

19 Oct, 20:16


Լավ էդ հլը հեչ

Ասում ա
- իսկ դու գիտե՞ս, որ աղջիկը մինչև 23 տարեկան եթե սեռականով չի զբաղվում, էդ հիվանդություններ կարա առաջացնի

Ասում եմ չկա նման բան ապացուցված
- Լսի է, ես բժշկական ոլորտում աշխատել եմ, ասում եմ ցնդում են կամ մի հիվանդություն ստանում են

😭😭😭😭

𝙻𝚞𝚗𝚊 🦋

19 Oct, 20:14


Պապին հաջորդ կյանքում բազմազավակ միայնակ մայր ա լինելու, ես արդեն զգում եմ 😆

𝙻𝚞𝚗𝚊 🦋

19 Oct, 20:14


Ասում ա
- Բա էլ խի ես ապրում? Քո առաքելությունը էլ էս կյանքում որն ա?

😭😭😭

𝙻𝚞𝚗𝚊 🦋

19 Oct, 20:13


Ասեցի Օրինակ ես ոչ ուզում եմ ամուսնանամ ոչ էլ առավել ևս երեխա ունենամ

𝙻𝚞𝚗𝚊 🦋

19 Oct, 20:12


Սկզբից խելոք լսում էի 🤓

Հետո սկսեցի հակաճառել որ ավելի շատ խոսա

𝙻𝚞𝚗𝚊 🦋

19 Oct, 20:12


Պապին մանկապղծության հետ էլ օկ կլիներ միքիչ խորանայի 😭

𝙻𝚞𝚗𝚊 🦋

19 Oct, 20:11


Ասում ա աղջիկը էն թվին, եթե մինչև 20 տարեկան արդեն երեխուն գիրկը առած չէր լինում ամոթ էր դա ընտանիքի համար 🤓