Կամ դատավորները... չմոռանանք, որ դատավորների մի մասը ղարաբաղցի են, անհրաժեշտ տեղեկատվության արտահոսք է գնում ում որ պետք է, ճնշում են ու սպառնում ում որ պետք է ու երբ որ պետք է:
Երբ ունենք այդպիսի դատավորներ, պետք չէ զարմանալ արցախցիների անպատժելիության և հանդգնության վրա, որոնք ներխուժում են գործարարների մոտ և զբաղվում ռեկետով։ Արդեն 13 ամիս է, ինչ բոլոր ղարաբաղյան հանցագործները տեղափոխվել են Հայաստան, իսկ ի՞նչ է արել ԱԱԾ-ն, որպեսզի այդ մարդիկ թողնեն հանգիստ հասարակ ժողովրդին։ Յոթ տարի է, ինչ Փաշինյանի թիմի պաշտոնյաները հայտարարում են, թե Հայաստանում ռեկետ չկա, և գործարարները կարող են հանգիստ լինել, սակայն համաձայն են արդյո՞ք ԱԱԾ-ում վարչապետի հետ։
Եթե համաձայն լինեին, ապա մենք արցախցիների հանցագործությունների ականատեսը չէինք լինի, երբ ոչ ոք իրեն ապահով չի զգում։ Մենք չենք մոռացել, թե ինչպես նախկին նախագահի Արայիկ Հարությունյանի եղբայրը կրակոցներ էր արձակում ռեստորանում, ինչպես Արթուր Աղաբեկյանը և իր խումբը գնում էին և սպառնում 44-օրյա պատերազմի վկաներին, ինչպես Արցախի ԱԱԾ աշխատակիցը գողացված ատրճանակով կրակեց իր սիրուհուն (իր կնոջ քույրն էր) Դիլիջանում և վերջում ինքն իրեն սպանեց։ Եվ ոչ ոք Հայաստանի ԱԱԾ-ում չհարցրեց, թե որտեղի՞ց Արցախի ԱԱԾ-ի աշխատակիցներին զենք։ Այդ զենքը հենց այն զենքն է, որը նրանք գողացել են, և հիմա մենք պատրաստվու՞մ ենք այդ մարդկանց աշխատանքի ընդունել Հայաստանի ԱԱԾ-ում։ Մարդը, որը գողանում է զենք, այժմ դառնալու՞ է Հայաստանի ԱԱԾ-ի դեմքը։ Ես արդեն չեմ ասում, որ այդ մարդիկ անմեղ հայերին սպանողներն են և Արցախում զբաղվել են բանդիտիզմով, իսկ այդ թափթփուկներին պատրաստվում են աշխատանքի ընդունել Հայաստանի ԱԱԾ-ում։ Եվ նրանք պիտի պաշտպանե՞ն խոսքի ազատությունը և աջակցե՞ն մեր հրապարակումներին։ Իհարկե ոչ, ոչ նրանք, ոչ էլ ԱԱԾ-ի մի մասը:
Մենք պետք է հստակ հասկանանք, որ Սոնա Ռուբենյանի հոր ընկերները, որոնք մնացել են ԱԱԾ-ում, չեն կարող համախոհ լինել մեզ հետ այն գաղափարի շուրջ, որ Ղարաբաղի հանցագործ խմբավորումները վտանգ են Հայաստանի համար։ Կամ Քոչարյանի ընկերոջ որդին, ով աշխատում է ԱԱԾ-ում, ավելի շուտ ատում է մեզ, քան աջակցում մեր գաղափարախոսությանը։
Մի մոռացեք, որ նույն ԱԱԾ-ում աշխատանքի են ընդունել նախկին ոստիկանապետի որդուն, որի ընտանիքը սոցիալական ցանցերում ատում է Նիկոլ Փաշինյանին։ Չկարծեք, որ այդ աշխատակիցը աջակցում է իմ հոդվածներին։ Ընդհակառակը:
Ո՞րն է այս ամենից եզրակացությունը։ Որ մենք մենակ ենք մեր պայքարում, և այդ իսկ պատճառով արդեն յոթ տարի բոլոր այս ուժային կառույցները ոչ ոքի չեն պատժել…
Հարգելի ընթերցող, անցած տարի ՀՀ ոստիկանությունն անգամ ցանկություն չուներ ստուգել արցախցիների մեքենաներում զենքի առկայությունը, իսկ նրանք բերեցին այն, ինչ ուզեցին։ Ահա թե ինչու մենք ամեն օր կարդում ենք, որ այստեղ կամ այնտեղ զենք են գտել։
Մի ամբողջ ոստիկանությունում չգտնվեցին հատուկ տեխնիկական միջոցներ՝ մեքենաները ստուգելու համար, և այժմ ոստիկանությունը, երևի, մտածում է, որ երբ այդ զենքը սկսի սպանել խաղաղ բնակիչներին, ինչպես 2008 թվականի մարտի 1-ին, ապա նոր կբռնենք հանցագործներին։ Արդյո՞ք այսպես է ընդունված աշխատել։ Արդյո՞ք մենք այսպիսի երկիր ենք պատրաստվում կառուցել։
Վահե Ղազարյանը երբեք չի արել հայտարարություն, որ երկրում հանցագործությունների աճ է նկատվում արցախցիների պատճառով և որ լինելու է պայքար այդ հանցագործությունների դեմ։
Սակայն թող մեր ընթերցողը չկարծի, թե հենց Փաշինյանի թիմում բոլորը նստած են ու մտածում են, թե ինչպես պայքարել Արցախի հանցավոր խմբավորումների դեմ։ Շատերն ուրախ են, որ դարձել են նախարարներ և պատգամավորներ, և իրենց ամեն ինչ բավարարում է։ Ի վերջո, իրենք չեն գրում հոդվածներ և չեն վարում հետաքննություններ, նրանց ոչինչ չի սպառնում։
Ընդհանրապես, Ստյոպա Սաֆարյանի հոդվածը և արցախցիների ռեկետը Հայաստանում սենսացիա չէ, հարգելի ընթերցող։ Դա դառը իրականություն է, որը բոլորին բավարարում է, բացի ինձնից և ձեզնից։
Եվ այս երկրում կաշառված դատավորները, քննիչներն ու հենց բանդիտները հանգիստ են ապրում, իսկ զրպարտության, հերյուրանքի և հարձակումների ենթարկվում է այն բլոգերն ու լրագրողը, որը գրում է ճշմարտությունը։
Հրապարակման հեղինակ՝ Ռոման Բաղդասարյան։