Pathophysiology @pathphys Channel on Telegram

Pathophysiology

@pathphys


Sharing and discussing pathophysiology, for third year students and beyond

Pathophysiology (English)

Are you a third-year student or beyond looking to deepen your understanding of pathophysiology? Look no further than our Telegram channel, Pathphys! Here, we share and discuss all things related to pathophysiology, from the basics to more advanced concepts. Whether you're studying medicine or simply have a keen interest in the human body's inner workings, our channel is the perfect place for you. Join a community of like-minded individuals who are passionate about unraveling the mysteries of disease processes and abnormalities in the body. Get access to valuable resources, engaging discussions, and expert insights that will enhance your knowledge and boost your academic journey. Don't miss out on this opportunity to expand your understanding of pathophysiology in a supportive and collaborative environment. Join Pathphys today and take your learning to the next level!

Pathophysiology

01 Feb, 10:18


Նոր կիսամյակը սկսում ենք արյան համակարգի խանգարումներից։

https://pathphys.livejournal.com/161347.html

Pathophysiology

23 Jan, 06:46


Քաղցի ֆիզիոլոգիա՝ այդպես է կոչվում հերթական գեղեցիկ ակնարկը, որ հրապարակեց նեջմը։ Միայն այն, որ հեղինակը տարբերակում է հեդոնիկ քաղցը հոմեոստատիկ քաղցից բավական է, որ շատ բարձր գնահատենք այն։ Մտածելու շատ բան տվեց։
https://www.nejm.org/doi/full/10.1056/NEJMra2402679?query=TOC&cid=DM2383038_Non_Subscriber&bid=-1534090472

Pathophysiology

10 Jan, 16:49


Լևոն Գասպարյանի ու Արշակ Շահինյանի պատասխանեցինք մի շարք հարցերի, որ հավաքվել էին նախորոք։ Տեսնենք ինչ ստացվեց
https://youtu.be/6cSq7F2oTAc

Pathophysiology

31 Dec, 12:35


Phoenix in Phoenix
Փյունիկի վերաբերյալ բոլոր Ձեր մեկնաբանությունները տեղին են, խելամիտ, հումորով ու մեծամասամբ ճշմարիտ։
Իրականությունը պակաս պոետիկ է։ Պետք է մի քիչ հեռվից սկսեմ։ Ստորև մանրամասն մեկնաբանության հղումն է, բայց մինչ այդ շնորհակալություն Գևորգին, Վահեին, Լիլիթին, Քրիստինեին, Կարմելային, Անիին, Մանեին, Լիզային՝ բոլոր նրանց , ովքեր իրենց մեկնաբանություններով գեղեցկացրեցին հրապարակումը։ Իմ նվերը գնում է Կարմելային։
Մեր ամբիոնի անունից բոլոր մեր ուսանողներին ու գործընկերներին շնորհավորում եմ գալիք Նոր Տարվա կապակցությամբ։ Այրվեք ու Փյունիկի պես հարություն առեք՝ լուսավորելով շուրջբոլորը։

https://pathphys.livejournal.com/161128.html

Pathophysiology

27 Dec, 11:08


Այս տարվա նախավերջին գրառումը․
Տեղադրեցի ինքնուրույն ուսուցման նյութերի հղումները և թեստերի նմուշներ։
Իսկ ով գուշակի այս նկարի իմաստը՝ Նոր տարվա նվեր

Pathophysiology

19 Dec, 07:16


Նաև առիթից օգտվելով ուզում եմ կիսվել մի հավես տելեգրամ ալիքի հղումով․ https://t.me/bilsciencetelegram
BILScience-ը հավես նյութերը հրապարակում, ի տարբերություն ինձ դա անում է երկլեզու ձևով, փառք ու պատիվ նրանց։
Մեծ հաճույքով իրենց հետում եմ, ու մաղթում եմ հետագա հաջողություններ։

Dear English speking students, I feel happy to share a nice channel, that is at least bilingual and the team managing it produce nice biomedical science content relevant for students and not only. I believe we'll have some activities together. Moreover, most creative of You might support them with ideas, content and more. Enjoy - BILScience

Pathophysiology

19 Dec, 07:09


Մեր հրաշալի գործընկերը՝ Լևոն Գասպարյանը մի հետաքրքիր հարթակ է ստեղծել, որը հնարավորություն է տալիս հավաքագրել Ձեր հարցերը, ռեյտինգավորել դրանք ու գրագետ պատասխանել։ Հատկապես այս նախաքննական շրջանում կարծում եմ օգտակար կլինի։ Ահա հղումը։ Այս հոլովակում նա նաև ներկայացնում է․ թե ինչպես գրագետ ներկայացնել հարցը հարթակում։ Հարցը կարող եք գրել նաև անոնիմ, բայց որպես պատասխանողներից մեկը ասեմ, որ ցանկալի է աչքի առաջ ունենալ հարցնողին, ուստի եթե ներկայանաք հարցի վերջում շատ հավես կլինի։
Պատասխանների ձևաչափերը ևս տարբեր կլինեն՝ պարզ տեքստայինից մինչև սթրիմային։ Իմ կողմից՝ ինձ առավել դուր եկած հարցի համար մի փոքր նվեր ունեմ։ Այնպես որ հարցրեք, քանի որ լավ հարցը ավելին է, քան պատասխանը։

Pathophysiology

14 Dec, 06:21


Տեղադրեցի շոկերի ու գիտակցության խանգարումներին վերաբերող նյութերը։ Քիչ անց նաև կտեղադրեմ ինքնուրույն ուսուցման նյութերը ու այդ իմաստով՝ այս կիսամյակի հարցերը կփակենք։ Փոխարենը այլ հետաքրքիր բաներ կհայտնվեն։
https://pathphys.livejournal.com/160025.html

Pathophysiology

10 Dec, 07:18


ԹՀՀ խանգարումների հետ միասին հարկ է քննարկել էլեկտրոլիտային խանգարումների թեման։ Այս անգամ էլ առանց մագնեզիումի։ Բայց խորաթափանց մեր գործընկերներին խորհուրդ ենք տալիս մեր նյութերին ի լրացումն կարդալ Magnesium Disorders հոդվածը։

Pathophysiology

04 Dec, 06:44


ԹՀՀ խանգարումների ախտաֆիզիոլոգիա
https://pathphys.livejournal.com/159697.html

Pathophysiology

01 Dec, 06:16


Տեղադրեցի ճարպակալման նյութերը․ https://pathphys.livejournal.com/159256.html

Pathophysiology

24 Nov, 09:11


Առաջիկա ամսվա ընթացքում ունենալու ենք կիսամյակի չորրորդ՝ վերջին դասախոսությունը։
Որպեսզի ավելի հեշտ ընկալելի լինի այն, առաջարկում ենք կարդալ նախորդ տարվա նյութի տեքստային տարբերակը։ Գուցե դա օգնի դասախոսության ընթացքում։
https://drive.google.com/file/d/1Q5kVv1AR7s8iv11p2bmrdxMPi0sga5mR/view?usp=sharing

Pathophysiology

21 Nov, 17:15


Իսկ ահա և դիաբետի նյութերը․
https://pathphys.livejournal.com/159223.html

Pathophysiology

21 Nov, 15:52


Մինչև դիաբետի նյութերը դնեմ, կասե՞ք եթե Երևանցի լինեիք (կամ եթե եք) ինչպես կանվանեիք այս պատկերը

Pathophysiology

21 Nov, 11:54


Քանի որ մեր ընկերները նույն լսարանը նաև էլեկտիվ դասախոսության են տվել, տեղափոխվում ենք II լսարան (IX-ի՝ Մահաթմա Գանդիի կողքը)։ Այնտեղ մտնում ենք 15,55-ին, որ ընթացող ժողովին չխանգարենք

Pathophysiology

20 Nov, 10:42


" Բացահայտել նոբելյան հայտնագործությունները"🧬
Այդպես են անվանել մեր ընկերները այս տարվա վերջին (այս ձևաչափում) հանդիպումը։
Ուրախ կլինենք հավեսով քննարկմանը տեսնել շատերիդ։
վաղը 16,00 հանդիպում ենք Գմբեթի ներքո՝ V լսարանում

Pathophysiology

13 Nov, 14:36


Քիչ առաջ ստացանք դասախոսն ուսանողի աչքերով հարցման տվյալների ընդլայնված տարբերակը՝ ներառյալ ուսանողների տեքստային մեկնաբանությունները Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կիսվել են իրենց կարծիքով։ Հավատացնում եմ՝ յուրաքանչյուր բարի խոսք, որ դուք նշել եք, երկար ջերմացնում են ձեր դասախոսին, և յուրաքանչյուր քննադատություն՝ օգնում մեզ ճիշտ ուղղությամբ փոփոխվելու, դառնալու առավել թարախային, ուշադիր, գիտակ։ Նաև հարցեր կան գնահատման կերպի վերաբերյալ։ Այստեղ իրոք անելիքներ կան, ձեր դատողությունները հասկանալի են, ընդունելի։
Հարցմանը չմասնակցածները սակայն շատ են։ Սիրելի ուսանողներ, մի ափսոսեք ձեր ժամանակը, լավին՝ լավ, վատին՝ վատ ասեք ձեր կարծիքը։
Մեր մարմինը լավ է գործում, երբ լավ է գործում հետադարձ կապը։ Եթե այն չի գործում, եթե մենք ձեր կարիքներին ականջալուր չինինք, կամ դուք՝ պատշաճ կերպով մեզ չասեք, թե ինչն էր ձեզ պակասում՝ էլ որտեղից շարժվենք առաջ։
Բոլորիդ շնորհակալություն։

Pathophysiology

11 Nov, 13:38


Տեղադրեցի քաղցկեղի նյութերը։ Մաղթում ենք խորաթափանց ուսումնասիրություն ու հավես քննարկումներ
https://pathphys.livejournal.com/158793.html

Pathophysiology

06 Nov, 12:04


Այս անգամ 5ևդ լսարանում հավաքվենք։

Pathophysiology

29 Oct, 06:50


Իմուն ախտաֆիզիոլոգիայի նյութերը տեղադրվել են
https://pathphys.livejournal.com/158698.html

Pathophysiology

25 Oct, 14:21


Սուր փուլի պատասխանի և տենդի նյութերը․
https://pathphys.livejournal.com/158452.html

Pathophysiology

24 Oct, 08:23


Բորբոքման միջնորդների խաղը․ (Շնորհակալություն Լևոն և Սերո)
https://learningapps.org/watch?v=puzgzgy9j22
Առջևոում նոր խաղեր խաղեր, մտքեր ու թելեր կան, քիչ անց կտեղադրենք

Pathophysiology

14 Oct, 14:09


Հասանք բորբոքմանը` մեր սիրելի ախտաբանական պրոցեսին: Այս թեմայով մի քանի պոստ կանենք: Առայժմ հրապարակում ենք ուսումնական նյութերը.
https://pathphys.livejournal.com/158170.html

Pathophysiology

12 Oct, 06:57


Տեղադրեցի հիպօքսիայի նյութերը
https://pathphys.livejournal.com/157777.html

Pathophysiology

28 Sep, 06:13


Տեղադրեցի սթրեսի նյութերը․
https://pathphys.livejournal.com/157273.html

Pathophysiology

20 Sep, 15:21


Տեղադրեցի նաև գենետիկ խանգարումների ախտաֆիզիոլոգիայի նյութերը․
https://pathphys.livejournal.com/156937.html

Pathophysiology

10 Sep, 12:06


Մեր խմբակի հերթական / այս ուսումնական տարվա առաջին հանդիպման մասին․

Շատ հավես ա անցնում, անպայման եկեք

Pathophysiology

10 Sep, 11:57


Հղումներ աղբյուրների մասին

Pathophysiology

05 Sep, 18:53


Բջջի վնասման նյութերը տեղադրեցի։
https://pathphys.livejournal.com/156558.html

Pathophysiology

04 Sep, 11:33


Բնորոշումների թեման շարունակելով, հարցրեցին
- Հիվանդությունը, առողջությունը և նորման հասկացանք, իսկ ինչ է մարդը։
Հիշեցի Պլատոնի ու Դիոգենեսի բանավեճը։ Պլատոնը պնդում է, որ դա երկու ոտանի մերկ արարած է։ Դիոգենը գնում է տուն, մի հավ է փիտրում, բերում գցում է սեղանին ու ասում՝ ահա Պլատոնի մարդը։ Պլատոնը վերցնում է գրիչն ու խմբագրում է բնորոշումը, ավելացնելով ․․․ տափակ եղունգներով։

Pathophysiology

02 Sep, 05:07


Տեղադրեցի ընդհանուր նոզոլոգիայի նյութերը․
https://pathphys.livejournal.com/156295.html

Տենց էլ չիմացա՝ առողջության մեխանիզմները ֆիզիոլոգիայի թե պաթֆիզի ուսումնասիրման ծիրոմ են։

Pathophysiology

20 Aug, 15:42


Դիպուկահարն ու ֆերմերը

Դիպուկահարը (ում մոտիվացիայի մասին դեռ կխոսենք) կրակում է թիրախին այնպես, թր թիրախի վրա ամեն հաջորդ կրակոցը կպնում է նախորդից 5 սմ հեռավորության վրա։ Թիրախի վրա բնակվող երկչափ բնակչությունը տարիներ անց ձևավորում է մի խելացի հանրություն, իսկ նրանց գլխավոր կոսմոլոգիական թեզի համաձայն աշխարհում ամեն 5 սմ մեկ անցք է գոյանում։

Խորամանկ ֆերմերը բուծում էր իմաստուն հնդկահավերի։ Նրանցից մեկը սկսեց նկատել օրինաչափություն՝ ամեն օր ժամը 11-ին նրանց ուտելիք էին բերում։ Նոյեմբերյան մի գեղեցիկ հինգշաբթի, երբ իմաստուն հնդկահավը որոշում է բացահայտել իրենց աշխարհի օրինաչափությունը, ֆերմերը հանգուցալուծում է իրավիճակը։

Հարցեր․ Ո՞ր սահմաններում է ճշմարիտ մեր գիտելիքը։ Ի՞նչ պետք է մտածի պաթոֆիզիոլոգը։ Ի՞նչ էր մտածում Հեյֆլիկը։ Արդյո՞ք մենք էլ ունենք այսպիսի սահմաններ։

Pathophysiology

02 Jul, 09:46


Զրուցեցինք գիտության, պաթֆիզի, բժշկականի ու սիրած գրքերի մասին։ Պարզվեց, որ Դավիթը ոչ միայն բազմատաղանդ երիտասարդ է, այլև շատ հաճելի զրուցակից։
https://www.youtube.com/watch?v=ahwGtTjZtwA

Pathophysiology

30 Jun, 06:40


Շատ սիրուն գործ են արել ճապոնացիները․
փաստորեն ավտոնոմ նյարդային համակարգը այնքան էլ ավտոնոմ չի․ և սա լավ նորություն է նրանց համար, ովքեր մեդիտացիային լուրջ են վերաբերում։ Ստացվում է, որ առաջային գոտևոր կեղևը կարող է բրադիկարդիա առաջացնել։ և գուցե ճիշտ մարզվելու դեպքում կարելի է սիրտը հանգստացնել։

Pathophysiology

26 May, 07:45


Սա էլ ստոմֆակի համար․
https://forms.gle/Ww1BrggabktWhUFT7

Pathophysiology

25 May, 07:29


Նախաքննական փորձարկում։ Քննությունից 1 օր առաջ ինքնաստուգման համար կարող եք լուծել այս փաթեթը։
https://forms.gle/6Fog2dgb8tTfKz1q6

Pathophysiology

15 May, 12:04


Վաղվա մասին․
1․ Մեծ պոետ, երաժիշտ, Մարդ՝ Յուրի Շևչուկի ծնունդն է։
2․ 9․30 երրորդ հոսքի համար կկայանա հետաձգված դասախոսությունը՝ դեմենցիաների ախտաֆիզիոլոգիային նվիրված։ Այս անգամ I լսարանում է։ (Դասախոսությունը կոչվելու է նաև վերջինն առաջինում)
3․ Մեկնարկում է Նեյրոգիտության շաբաթը։ Ուժեղ ու մեծ ծրագիրը կարող եք բեռնել այստեղից։

Pathophysiology

09 May, 05:54


Մի քանի թարմացում․
1․ NEJM-ի հերթական փայլուն ակնարկը առաջին հերթին դուր կգա ստոմ ֆակի ուսանողներին, քանի որ նվիրված է համընկալմանը։ Բայց մյուս կողմից, բուժֆակի ուսանողները ավելի հաճույքով կարող է կարդան, հատկապես հետաքրքիր է արտաբերանային համային ընկալիչների գաղափարը։Վերջապես դեղֆակի ուսանողները մետաբոլիկ մասով վաղը դասախոսություն են ունենալու, ուստի շատ տեղին էր։
2․ Բլոգում տեղադրել եմ նաև ընդհանուր բժշկության ֆակուլտետի նյութերը ցավի ախտաֆիզիոլոգիայի վերաբերյալ
3. Անցած տարի Բելգրադում կայացած պաթոֆիզիոլոգների կոնգրեսի վերաբերյալ հաղորդում է հրապարակվել Pathophysiology ամսագրում: Ի թիվս այլոց իմ զեկույցն է հիշատակվում :)

Pathophysiology

27 Apr, 18:41


Տեղադրեցի նաև ստոմֆակի ցավի նյութերը

Pathophysiology

27 Apr, 14:25


Նյարդային համակարգի ախտաֆիզիոլոգիայի նյութերը