#MS_INSIDE @ms_footballplus Channel on Telegram

#MS_INSIDE

@ms_footballplus


#MS_INSIDE (English)

Welcome to #MS_INSIDE, the ultimate destination for all things related to MS and multiple sclerosis. If you or a loved one are living with this condition, this Telegram channel is a must-join for valuable insights, support, and resources. The username @ms_footballplus hints at the diverse range of topics covered, from medical updates to lifestyle tips and even fun football discussions. Who is it for? Anyone affected by MS, whether patients, caregivers, or supporters, can benefit from the informative content shared on #MS_INSIDE. What is it? It is a community-driven channel that aims to create awareness, educate, and empower individuals facing the challenges of multiple sclerosis. Join us today to be a part of this supportive network and stay informed about the latest developments in MS research and treatments.

#MS_INSIDE

15 Feb, 19:45


Նարեկ Գրիգորյանի գոլը Բուխարեստի «Դինամոյի» դեմ խաղում: ⚽️🇦🇲

#MS_INSIDE

15 Feb, 19:28


🇷🇴🇦🇲
Նարեկ Գրիգորյանը քիչ առաջ գրավեց Բուխարեստի «Դինամոյի» դարպասը:


Ռումինիայի առաջնության 27 խաղում Նարեկը խփեց 5-րդ գոլը:

#MS_INSIDE

15 Feb, 15:56


🇧🇬🇦🇲
Էդգար Փիլոյանը (13 համարը) նորամուտը նշեց «Բոտևի» գլխավոր թիմում:


Բուլղարիայի առաջնության 21-րդ տուրում «Բոտևը» 0-1 հաշվով պարտվեց «Սպարտակին»: Փիլոյանը խաղադաշտ մտավ 64-րդ րոպեին:

#MS_INSIDE

15 Feb, 13:03


Чемпионат-ը հայտնում է, որ «Կրասնոդարը» պատրաստ է ամռանը 12-13 միլիոն եվրոյով «Լիդսին» վաճառել Սպերցյանի տրանսֆերը, եթե անգլիական ակումբը նվաճի Պրեմիեր լիգայի ուղեգիր:

Անձամբ ինձ համար սա ընդունելի տարբերակ է, թեկուզ պարունակում է ռիսկեր: Ի վերջո, շատ ֆուտբոլիստներ չեն կարողանում հարմարվել ԱՊԼ-ի ֆուտբոլին, այն էլ՝ Ռուսաստանից հետո նմանատիպ մեծ քայլ, բայց...

Սպերցյանն առանց այդ էլ 1-2 տարի կորցրել է, քանի որ կարող էր այլ իրավիճակում ավելի շուտ հայտնվել Եվրոպայում: Եվ քանի դեռ անցել է այդ ժամանակը, որ Մխիթարյանի նման քայլ առ քայլ հասնի ԱՊԼ-ին, հիմա պետք է ավելի ծանր բեռ վերցնի իր ուսերին և փորձի լուծել խնդիրը:

Դեռ շատ ժամանակ կա, ու շատ բան կարող է փոխվել, բայց «Լիդսի» տարբերակն ամենևին վատը չէ:

#MS_INSIDE

15 Feb, 12:22


📌 «Краснодар» готов отпустить Сперцяна летом в «Лидс» за € 12-13 млн

«Краснодар» готов отпустить атакующего полузащитника Эдуарда Сперцяна в «Лидс» летом за € 12-13 млн. Об этом «Чемпионату» сообщил источник, знакомый с ситуацией.

«Клубы остаются на связи по возможному трансферу полузащитника летом. Сделка будет зависеть от нескольких факторов. В первую очередь от того, выйдет ли английский клуб в АПЛ, но «Краснодар» будет готов принять предложение «Лидса» летом в случае успешного выхода в АПЛ», — добавил источник «Чемпионата».

#MS_INSIDE

14 Feb, 18:59


Takagazete թուրքական լրատվականը հայտնում է, որ Սպերցյանի տրանսֆերը «Տրաբզոնսփոր» խափանել է Սուրեն Չախալյանը: 😂😂😂😂😂

Սուտն էլ չափ ու սահման ունի ախր: Էնքան ապուշ են, Չախալյանի նկարի տեղը Պետրակովի նկարն են դրել: 🤣🤣🤣

#MS_INSIDE

14 Feb, 07:57


Նիկոլաս Ռոսսի Մարաշլյանը տեղափոխվել է Շվեյցարիայի Երկրորդ լիգան ներկայացնող «Բելինցոնա»:

#MS_INSIDE

13 Feb, 21:38


«Արարատի» նախկին հարձակվող Հիլարիոն Գուռը քիչ առաջ նորամուտը նշեց բելգիական «Գենտում»՝ փոխարինման դուրս գալով Կոնֆերենցիաների լիգայի՝ «Բետիսի» դեմ տնային խաղում:

Ի դեպ, «Նոային» անհարմարություններ պատճառած «Վիկինգուրն» էլ այսօր ԿԼ-ում 2-1 հաշվով հաղթեց հունական «Պանատինայկոսին»:

#MS_INSIDE

13 Feb, 17:26


🖥️ Fast Sports 2
⏱️ 21:25

UEFA Conference League
Vikingur 🇮🇸-🇬🇷 Panathinaikos

#MS_INSIDE

13 Feb, 10:46


#MS_INSIDE

Վլադիսլավ Յակովլևը կարող է պայմանագիր ստորագրել «Ուրարտուի» հետ:


22-ամյա հարձակվողը 39 խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում և խփել 2 գոլ:

Vladislav Yakovlev can sign a contract with Urartu. The 22-year-old forward has played 39 matches in the Russian Premier League and scored 2 goals.

#MS_INSIDE

13 Feb, 10:45


Тихий: веду переговоры с «Урарту»

Дмитрий Тихий отреагировал на новость об интересе со стороны армянского «Урарту», о чём ранее сообщил инсайдер Сурен Меликсетян.

«Интерес «Урарту» — это правда. Есть такая вероятность, что перейду в армянский клуб. Сейчас веду переговоры с клубом. Помимо «Урарту», у меня есть ещё варианты от других клубов тоже»,

Специально для @Metaratings

#MS_INSIDE

13 Feb, 08:40


#MS_INSIDE

«Ուրարտուն» հետաքրքրված է պաշտպան Դմիտրի Տիխիի ծառայություններով:


32-ամյա ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում 79 խաղ է անցկացրել, իսկ Ռուսաստանի Առաջին լիգայում՝ 147:

Urartu is interested in defender Dmitriy Tikhiy. The 32-year-old Tikhiy has played 79 matches in the Russian Premier League and 147 matches in the FNL.

#MS_INSIDE

12 Feb, 15:51


#MS_INSIDE

Դմիտրի Գունկոյի որդին՝ Արտեմին ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Ուրարտուի» կազմում: 20-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտուի» հետ մասնակցել է ուսումնամարզական հավաքին:

Dmitry Gunko’s son, Artemy, is likely to continue his career with Urartu. The 20-year-old footballer took part in a training camp with the team.

#MS_INSIDE

09 Feb, 16:06


🇭🇺🇦🇲
Գեորգի Հարությունյանն այսօր պաշտոնապես նորամուտը կնշի «Պուշկաշ Ակադեմիայում»:


Պաշտպանն ընդգրկվել է «Ֆերենցվարոշի» դեմ խաղի մեկնարկային կազմում:

#MS_INSIDE

08 Feb, 12:58


Ֆինն Գերագուսյանը քիչ առաջ Անգլիայի Պրեմիեր լիգայի մինչև 18 տարեկանների մրցապայքարում գրավեց «Լիդսի» դարպասը:

Հայ հարձակվողը «Սանդերլենդի» մինչև 18 և մինչև 21 տարեկանների թիմերում անցկացրած նախորդ 3 խաղում խփել է 4 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում:

#MS_INSIDE

07 Feb, 19:56


Սարգիս Ադամյանի առաջին գոլը «Ռեգենսբուրգ» վերադառնալուց հետո: 🇦🇲⚽️

#MS_INSIDE

07 Feb, 13:33


🏟️ Greuther Furth - Regensburg
⏱️ 21:30
🖥️ Fast Sports

#MS_INSIDE

05 Feb, 20:11


Էդգար Բաբայանը 29 տարեկանում ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան:

Էդգարը վերջին 1,5 տարվա ընթացքում ապաքինվում էր ծանր վնասվածքից, որը, ցավոք թույլ չի տալիս կրկին խաղադաշտ վերադառնալ:

Էդգար Բաբայանի խաղին հետևել եմ դեռ 10-11 տարի առաջվանից, երբ նոր-նոր առաջին խաղերն էր անցկացնում «Ռանդերսի» գլխավոր թիմում: Բաբայանը եղել է իմ ամենասիրելի հայ ֆուտբոլիստներից մեկը, քանի որ շատ լավ որակներ ուներ:

Ինձ համար ցավալի է գրել այս տեքստը, որովհետև իմ սիրելի հայ ֆուտբոլիստներից մեկը ստիպված է վաղաժամ հեռանալ պրոֆեսիոնալ ֆուտբոլից...

Էդգար Բաբայանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 16 խաղ և գրավել Իտալիայի հավաքականի դարպասը:

Բաբայանին հաջողություններ եմ մաղթում կյանքի նոր փուլերում:

#MS_INSIDE

05 Feb, 19:59


Հայաստանի հավաքականն Ալբանիային հաղթեց 5-1 հաշվով ու միանձնյա գլխավորում է իր ենթախումբը: 🇦🇲💪🏻

Եվս 2 եզրափակիչ, որոնցում հաջողության հասնելու դեպքում պատմության մեջ առաջին անգամ դուրս կգանք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: ❤️💙🧡

#MS_INSIDE

05 Feb, 18:33


https://www.youtube.com/live/wbPm4ZKS_mQ?si=v3Ox8ACRWHwxmN49

Ալբանիա 🇦🇱-🇦🇲 Հայաստան

#MS_INSIDE

05 Feb, 13:23


#MS_INSIDE

Իմ ունեցած տեղեկություններով Աբրահամ Խաշմանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի: Պատճառը ակումբի և մարզչի միջև պայմանագրի՝ ակումբի կողմից միակողմանի խզումն է:

Խաշմանյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանից փորձեցի ճշտել մանրամասներ, ինչին ի պատասխան փաստաբանը նշեց՝ ⤵️

«Մեր պատկերացմամբ «Ալաշկերտը» դեկտեմբերի վերջին մարզչին նպատակաուղղված նկատողություն է տվել, մի քանի օր անց՝ խիստ նկատողություն, իսկ հունվարին, օգտվելով, որ Խաշմանյանն արդեն ունի խիստ նկատողություն, մարզչին ազատել է աշխատանքից: Զավեշտն այն է, որ Խաշմանյանին մեղադրել են մարզումներին չներկայանալու համար այն դեպքում, երբ խոսքը դեկտեմբերի վերջի և հունվարի կեսերի մասին է, երբ մարզումներ գոյություն չունեն, երբ ձյուն է գալիս: Առաջնությունում խաղեր տեղի չեն ունենում, և Խաշմանյանը հանրապետությունից բացակայել է ընդամենը 15-20 օրով: Ընդ որում խոսքը Հայաստանի Հանրապետության լավագույն ֆուտբոլային մենեջերի մասին է, որն Աբրահամ Խաշմանյանն է, և որի հետ առնվազն նման կերպ վարվել չի կարելի: Շեշտեց փաստաբան-ֆուտբոլաման Ալեքսանդր Սիրունյանը»:

Փաստաբանի խոսքը մեջբերում եմ բառացի:

#MS_INSIDE

03 Feb, 20:28


Ֆինն Գերագուսյանը «Սանդերլենդի» մինչև 21 տարեկանների թիմում դուբլի հեղինակ է դարձել Անգլիայի գավաթի խաղարկության «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում: 🇦🇲⚽️

#MS_INSIDE

03 Feb, 15:57


«Սպարտայի» մինչև 17 տարեկանների թիմը 1-0 հաշվով հաղթել է գերմանական «Ունիոն Բեռլինին»:

Գոլի հեղինակ է դարձել ամբողջ խաղին մասնակցած Ավետ Կասպարովը: 🇦🇲⚽️

#MS_INSIDE

01 Feb, 15:08


01/02/24
🌍 EURO 2026, Qualification
Armenia 🇦🇲-🇦🇱 Albania 4-0

Another important victory 💪🏻

#MS_INSIDE

01 Feb, 07:55


🌍 EURO 2026, Qualification
Armenia 🇦🇲-🇦🇱 Albania

⏱️ 17:00
🖥️ Fast Sports

#MS_INSIDE

31 Jan, 16:24


#MS_INSIDE

РБ Срорт-ը հայտնում է, որ Սերգեյ Յուրանը Հայաստանի հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուներից մեկն է:

Իմ վստահելի աղբյուրները հայտնում են, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և Յուրանը 100 տոկոսով չկա թեկնածուների մեջ:

РБ Спорт сообщает, что Сергей Юран является одним из основных кандидатов на пост главного тренера национальной сборной Армении по футболу.

Мои достоверные источники сообщают, что эта информация не соответствует действительности. Сергей Юран на 100 процентов не входит в число кандидатов.

#MS_INSIDE

30 Jan, 13:44


#MS_INSIDE

Էրիկ Բիկֆալվին չի տեղափոխվի «Փյունիկ»:

Eric Bicfalvi will not move to Pyunik.

#MS_INSIDE

30 Jan, 11:26


#MS_INSIDE

Դանիիլ Կուլիկովը կարիերան կշարունակի «Փյունիկում»:


26-ամյա կիսապաշտպանն 89 խաղ է անցկացրել Մոսկվայի «Լոկոմոտիվում»: Կուլիկովի նախորդ ակումբը Մինսկի «Դինամոն» էր:

Daniil Kulikov will continue his career at Pyunik. The 26-year-old midfielder has played 89 matches for Lokomotiv Moskow. Kulikov’s previous club was Dynamo Minsk.

#MS_INSIDE

28 Jan, 15:19


#MS_INSIDE

Վասպուրակ Մինասյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Գանձասարում»: Պաշտպանն այսօր մասնակցել է «Արարատ-Արմենիայի» երկրորդ թիմի դեմ ընկերական խաղին:

Vaspurak Minasyan most likely will continue his career at Gandzasar. The defender participated in a friendly match against Ararat-Armenia 2 today.

#MS_INSIDE

28 Jan, 13:46


#MS_INSIDE

Վահագն Հայրապետյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Գանձասարում»: Կիսապաշտպանն այսօր մասնակցել է «Արարատ-Արմենիայի» երկրորդ թիմի դեմ ընկերական խաղին:

Vahagn Hayrapetyan most likely will continue his career at Gandzasar. The miedfilder participated in a friendly match against Ararat-Armenia 2 today.

#MS_INSIDE

28 Jan, 11:54


#MS_INSIDE

Գրեգորի Մաթևոսյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Գանձասարում»: Դարպասապահն այսօր մասնակցել է «Արարատ-Արմենիայի» երկրորդ թիմի դեմ ընկերական խաղին:

Gregory Matevosyan most likely will continue his career at Gandzasar. The goalkeeper participated in a friendly match against Ararat-Armenia 2 today.

#MS_INSIDE

28 Jan, 08:57


#MS_INSIDE

Նիկոլաս Կալուկյանն «Ուրարտուի» կազմում մասնակցում է ուսումնամարզական հավաքի:

Nicholas Kaloukyan is participating in a training camp with Urartu.

#MS_INSIDE

27 Jan, 11:25


«Մենք ենք մեր ֆուտբոլի» տաղավարում էր «Փյունիկի» նոր սեփականատեր Անտոն Ֆարբերը:

https://youtu.be/n3Fo68AHiAQ?si=TvFbeAXktw9T2Mys

#MS_INSIDE

25 Jan, 17:14


#MS_INSIDE

Մարգար Աղաջանյանը մեծ հավանականությամբ կլինի «Ալաշկերտի» նոր գլխավոր մարզիչը:

Markar Aghajanyan will most likely be the new coach of Alashkert.

#MS_INSIDE

25 Jan, 08:08


#MS_INSIDE

Ջոնել Դեսիրեն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Վեստ Արմենիայում»:

Jonel Desire most likely will continue his career at West Armenia.

#MS_INSIDE

24 Jan, 15:05


«Մենք ենք մեր ֆուտբոլի» տաղավարում էր «Փյունիկի» նոր սեփականատեր Անտոն Ֆարբերը:
Այսօր՝ ժամը 21:30-ին:

#MS_INSIDE

22 Jan, 16:03


🗣️🎙️«Փյունիկի» նոր սեփականատեր Անտոն Ֆարբերը հյուր է «Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդաշարին:

Դիտեք ուրբաթ՝ ժամը 21:30-ին:

FastSports

#MS_INSIDE

22 Jan, 11:11


https://fastnews.am/sport/post/arthvour-servobyan-mislav-karvoglany-shat-er-cankanvoum-indz-tesnel-ir-thimvoum?category=%D5%8D%D5%8A%D5%88%D5%90%D5%8F

Արթուր Սերոբյանի հետ զրուցել եմ «Շերիֆ» տեղափոխության և նոր ակումբում անցկացրած առաջին օրերի մասին:

#MS_INSIDE

22 Jan, 08:38


#MS_INSIDE

Վիրջիլ Պինսոնը կարող է հեռանալ «Նոայից»:


Ֆուտբոլիստն ակումբի հետ չի մեկնել ուսումնամարզական հավաքի: Պինսոնի ծառայություններով հետաքրքրված է ռումինական «Ստյաուան»:

Virgile Pinson may leave Noah. He did not go to training camp with the club. The Romanian FCSB is interested in Pinson.

#MS_INSIDE

20 Jan, 21:16


Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկան է:

Կարելի է գրել երկար ու երկար, խոսել անդադար, բայց արդյո՞ք կարիք կա այդ ամենի: Մեզնից յուրաքանչյուրը գիտի՝ ինչ է տվել և տալիս Հենոն հայ ազգին: Այլ բան է, թե ով ինչքանով է գնահատում:
Վայելեք Մխիթարյանի խաղի յուրաքանչյուր վայրկյանը...
Շնորհավոր ծնունդդ, լեգենդ: 🇦🇲🔝

#MS_INSIDE

19 Jan, 19:13


#MS_INSIDE

Ալեֆ Սանթոսը մեծ հավանականությամբ կարիերան կշարունակի «Ուրարտուում»:


25-ամյա բրազիլացի կիսապաշտպանը նախորդ 5 տարիներին խաղացել է Վրաստանը ներկայացնող ակումբներում:

Alef Santos most likely will continue his career at Urartu.

The 25-year-old Brazilian midfielder has played for clubs in Georgia for the past five years.

#MS_INSIDE

19 Jan, 13:28


Ավետ Կասպարովը Պրահայի «Սպարտայի» մինչև 17 տարեկանների թիմի կազմում դարձավ Քրիստիան Էրիկսենի անվան մրցաշարի հաղթող:

Վերջին խաղում «Սպարտան» 4-1 հաշվով հաղթեց «Ունիոն Բեռլինին»: Ավետ Կասպարովը մասնակցեց 2 խաղի և կատարեց 2 արդյունավետ գործողություն:

#MS_INSIDE

18 Jan, 14:51


Դանիայում շարունակվող Քրիստիան Էրիկսենի անվան մրցաշարի երկրորդ խաղում Պրահայի «Սպարտայի» մինչև 17 տարեկանների թիմը 6-2 հաշվով հաղթել է «Բրոնդբյուին»:
Ավետ Կասպարովը մասնակցել է «Սպարտայի» գոլերից մեկի գրոհին:

#MS_INSIDE

17 Jan, 19:32


@fastsports_tv -ի տաղավարում կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանությունը, որն անցկացրեց հայկական ֆուտբոլում մեծ ճանապարհ անցած Արտակ Գրիգորյանը:

#MS_INSIDE

17 Jan, 19:21


Ավետ Կասպարովը Պրահայի «Սպարտայի» մինչև 17 տարեկանների թիմի կազմում Դանիայում մասնակցում է Քրիստիան Էրիկսենի անվան մրցաշարին:

Այսօր կայացած խաղում «Սպարտան» 2-3 հաշվով պարտվել է «Օդենսեին»: Գևորգ Կասպարովի որդին դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

Մրցաշարին մասնակցում են նաև «Բրոնդբյուն» և գերմանական «Ունիոն Բեռլինը»:

#MS_INSIDE

17 Jan, 18:46


🚨Արման Ծառուկյանը վնասվածք է ստացել և չի մենամարտի չեմպիոնական գոտու համար:

UFC-ն հայտարարել է, որ Մախաչևի հետ մենամարտելի է Ռենատո Մոյկանոն:

FastSports

#MS_INSIDE

15 Jan, 11:20


#MS_INSIDE

«Ժալգիրիսի» ձախ պաշտպան Ժոել Բոպեսուն ամենայն հավանականությամ կարիերան կշարունակի «Փյունիկում»:

29-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը Լիտվայի ավարտված առաջնության 35 խաղում դարձել է 7 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

Žalgiris left-back Joël Bopesu is likely to continue his career at Pyunik.

The 29-year-old French footballer scored 7 goals and provided 12 assists in 35 games during the recently concluded Lithuanian championship.

#MS_INSIDE

15 Jan, 07:59


#MS_INSIDE

Էրիկ Բիկֆալվին ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Փյունիկում»:


36-ամյա կիսապաշտպանը ռուսական «Ուրալի» պատմության գլխավոր ռմբարկուն է, իսկ անցկացրած խաղերի քանակով երրորդ տեղում է:

Բիկֆալվին Ռումինիայի հավաքականում 9 խաղում խփել է 1 գոլ:

Eric Bicfalvi will most likely continue his career at Pyunik.

The 36-year-old midfielder is the top scorer in the history of the Russian club Ural and ranks third in terms of games played.

Bicfalvi has scored 1 goal in 9 matches for the Romanian national team.

#MS_INSIDE

15 Jan, 06:59


«Վեստ Արմենիայի» ավագ Զախար Տարասենկոն տեղափոխվել է մակեդոնական «Պելիստեր»:

#MS_INSIDE

14 Jan, 17:57


#MS_INSIDE

Սերգեյ Վակուլենկոյի «Ուրարտու» տեղափոխությունը ձախողվել է:

The transfer of Sergey Vakulenko to Urartu has failed.

#MS_INSIDE

13 Jan, 14:27


#MS_INSIDE

Արսեն Բեգլարյանը կարիերան կշարունակի «Վանի» կազմում:

Arsen Beglaryan will continue his career at Van.

#MS_INSIDE

13 Jan, 09:27


#MS_INSIDE

Արշակ Պետրոսյանը փորձաշրջան է անցնում Բրատիսլավայի «Սլովանում»:


18-ամյա վինգերը 3 տարի առաջ է տեղափոխվել Իսպանիա և մարզվել «Հուեսկա» ակադեմիայում:

Արշակը ցանկություն ունի ներկայացնել նաև Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը:

#MS_INSIDE

13 Jan, 07:48


Կար ժամանակ, երբ «Նոայի» կիսապաշտպան Հելդեր Ֆերեյրան և «Բարսելոնայի» ավագ Ռաֆինյան թիմակիցներ էին:

Տարիներ առաջ նրանք միասին խաղացել են պորտուգալական «Վիտորիա Գիմարաեշում»:

#MS_INSIDE

12 Jan, 19:55


«Ռեննի» ֆուտբոլիստ Լյուդովիկ Բլասը՝ Հայաստանի հավաքականի մարզաշապիկով:

Գոռ Մանվելյանն է իր մարզաշապիկը նվիրել Բլասին, որի հետ տարիներ առաջ խաղացել է «Նանտում»:

#MS_INSIDE

12 Jan, 16:12


Լուան Մյուլլերը ճանաչվել է ֆուտզալի՝ 2024 թվականի աշխարհի լավագույն դարպասապահ: 🇦🇲💪🏻

#MS_INSIDE

11 Jan, 15:07


Անգլիայի մինչև 18 տարեկանների առաջնության հերթական տուրում «Սանդերլենդը» 3-0 հաշվով հաղթեց «Դերբիին»:

Ֆինն Գերագուսյանը դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Մրցաշրջանի 9 խաղում հարձակվողը խփել է 5 գոլ և կատարել 3 ասիստ:

#MS_INSIDE

11 Jan, 13:27


🇮🇹🔴⚫️ Սուպերգավաթային փայլուն հաջողությունից հետո Կոնսեյսաուն «Միլանի» հետ անցնում է Ա Սերիայի գործերը կարգավորելուն:

🆚 Այսօր «Սան Սիրոն» ընդունում է «Կալյարիին»:

📲 Թոփ 5 լիգաների բոլոր հանդիպումները դիտելու համար այցելեք www.Fasttv.am

FastSports

#MS_INSIDE

11 Jan, 09:26


#MS_INSIDE

Բրազիլացի պաշտպան Ռոմերսիոն վերադարձել է «Արարատ-Արմենիա»:

27-ամյա պաշտպանն «Արարատ-Արմենիայում» անցկացրած 31 խաղում խփել է 2 գոլ:

Brazilian defender Romèrcio has returned to Ararat-Armenia.
The 27-year-old defender played 31 games for Ararat-Armenia and scored 2 goals.

#MS_INSIDE

10 Jan, 20:08


Հենրիխ Մխիթարյանի դեմ ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստների տասնյակը:
🔥🔥🔥 ⬇️⬇️⬇️

https://fastnews.am/sport/post/henrikh-mkhitharyanin-khaghadashtvoum-amenashaty-handipats-10-fvoutbvolistnery?category=%D5%8D%D5%8A%D5%88%D5%90%D5%8F

#MS_INSIDE

10 Jan, 10:41


#MS_INSIDE

Գևորգ Տարախչյանը խզել է պայմանագիրն «Ուրարտուի» հետ:


Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Ուկրաինան, Իրանը և Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող ակումբներ:

Gevorg Tarakhchyan has terminated his contract with Urartu.

Clubs from Ukraine, Iran and North Macedonia are interested in the player.

#MS_INSIDE

09 Jan, 10:05


#MS_INSIDE

Հենրի Ավագյանն ամենայն հավանականությամբ կհեռանա «Փյունիկից»: Դարպասապահը ցանկանում է կարիերան շարունակել Հայաստանի չեմպիոնի կազմում, սակայն ակումբի նոր ղեկավարության հետ բանակցությունները հաջող չեն ընթանում:

Իմ տեղեկություններով Ավագյանը մոտ է «Արարատ-Արմենիայի» հետ պայմանագիր կնքելուն:

Henry Avagyan will most likely leave Pyunik. The goalkeeper wants to continue his career with the reigning champion of Armenia. However negotiations with the club's new owners are not going well.

I can confirm, Avagyan is close to sign a contract with Ararat-Armenia.

#MS_INSIDE

09 Jan, 07:39


#MS_INSIDE

Արթուր Գրիգորյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Փյունիկում»:

Artur Grigoryan will most likely continue his career at “Pyunik”.

#MS_INSIDE

08 Jan, 17:10


🇦🇷🇦🇲
«Բելգրանոն» դժվարությամբ կարողացավ ձևակերպել Լուկաս Սելարայանի տրանսֆերը:
Արգենտինայի առաջնությունում այսուհետև 2 ներկայացուցիչ ունենք՝ Լուկասն ու Բալեկյանը:


Սելարայանը մեծ ցանկություն ուներ հարազատ ակումբ վերադառնալու: Հիմա նա երջանիկ է: Բայց Հայաստանի հավաքականում հնարավոր է՝ այլևս չկարողանա այն վառ խաղը ցույց տալ, որին սովորել էինք: Օվկիանոս կտրող ֆուտբոլիստները միշտ բախվել են այս խնդրին:

#MS_INSIDE

07 Jan, 11:33


#MS_INSIDE

«Փյունիկի» նոր ղեկավարությունը բանակցում է Եղիշե Մելիքյանի հետ նոր պայմանագիր կնքելու շուրջ:

Սակայն, իմ տեղեկություններով կողմերն այս պահին մոտ չեն համաձայնության հասնելուն, և Մելիքյանը կարող է հեռանալ «Փյունիկից»:

45-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված են արտասահմանյան մի քանի ակումբներ:

#MS_INSIDE

07 Jan, 08:28


#MS_INSIDE

Արթուր Սերոբյանը կարիերան կշարունակի Տիրասպոլի «Շերիֆում», չնայած գործընկերներս արդեն հայտնել էին այս տեղեկությունը:

Իմ ունեցած տեղեկություններով Սերոբյանը «Շերիֆում» առաջիկա մեկ տարվա ընթացքում կխաղա վարձավճարով, որից հետո ակումբը կարող է ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը:

Արթուրը նոր ակումբին կմիանա հունվարի 12-ին:

#MS_INSIDE

05 Jan, 15:22


Մի քանի ամիս առաջ Նիդեռլանդների «Նիյմեգենն» ուզում էր վարձակալել Ռանոսին, բայց ֆուտբոլիստը չգնաց:

Այսօր Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ընկերական խաղում 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Նիյմեգենի» հետ ու ամբողջ խաղի ընթացքում շանս տվեց 22 ֆուտբոլիստի, բայց ոչ Ռանոսին...

Չգիտես՝ ինչ ասես: Մենք էլ ուզում ենք, որ մեր հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցի: Ի՞նչ ռեսուրսով ու ի՞նչ կազմով...

#MS_INSIDE

03 Jan, 08:04


#MS_INSIDE

«Փյունիկը» ցանկացել է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հրավիրել Արթուր Քարտաշյանին, սակայն տեղափոխությունը չի կարող կայանալ, քանի որ պաշտպանն այս մրցաշրջանում խաղացել է 2 տարբեր ակումբների կազմում:

«Փյունիկն» ուսումնամարզական հավաք կանցկացնի ԱՄԷ-ում, որտեղ ստուգաղական խաղում կհանդիպի ղազախական «Օրդաբասիին»:

#MS_INSIDE

02 Jan, 08:28


#MS_INSIDE

Գեորգի Հարությունյանը կարող է հեռանալ «Կրասնոդարից»: Պաշտպանն այժմ բանակցում է հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» հետ:

Georgi Harutyunyan is negotiating with the “Puskas Academy”.

#MS_INSIDE

31 Dec, 13:20


Ձեր քվեարկության արդյունքում Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Գուստավո Սանգարեն:

1. Գուստավո Սանգարե 23%
2. Սերգեյ Մուրադյան 22%
3. Վիրջիլ Պինսոն 20%

#MS_INSIDE

27 Dec, 10:18


Հենրի Ավագյանը ձեր քվեարկության արդյունքում ճանաչվեց Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն դարպասապահ:

1. Հենրի Ավագյան 43%
2. Օգնյեն Չանչարևիչ 40%
3. Ալեքսեյ Պլոշչադնի 7%

Քիչ անց կսկսենք լավագույն պաշտպանների քվեարկությունը: Առանձին-առանձին պետք է ընտրեք լավագույն ձախ, կենտրոնական և աջ պաշտպաններին:

#MS_INSIDE

26 Dec, 09:44


Սերգեյ Մուրադյանը ձեր քվեարկության արդյունքում ճանաչվեց Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն հայ ֆուտբոլիստ:


1. Սերգեյ Մուրադյան 37%
2. Հենրի Ավագյան 18%
3. Գոռ Մանվելյան 17 %
4. Կարեն Նալբանդյան 14%
5. Էրիկ Սիմոնյան 4%

#MS_INSIDE

24 Dec, 08:22


#MS_INSIDE

Սերգեյ Վակուլենկոն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Ուրարտուում»:

Sergey Vakulenko most likely will continue his career at “Urartu”.

#MS_INSIDE

23 Dec, 21:51


💥💥💥

#MS_INSIDE

23 Dec, 13:53


Հենոյի վերջին տնային խաղը 2024 թվականին 🎧😎

#MS_INSIDE

23 Dec, 13:53


🔵⚫️ «Ինտերը» 2024-ի տնային վերջին հանդիպումը կանցկացնի: Չեմպիոնի հյուրը Սեսկ Ֆաբրեգասի «Կոմոն» է:

🎥 Դիտեք այսօր՝ ժամը 23:45-ին, Ֆասթ Սպորտի ուղիղ եթերում:

📲 Թոփ 5 լիգաների բոլոր հանդիպումները դիտելու համար այցելեք www.Fasttv.am

FastSports

#MS_INSIDE

23 Dec, 10:02


2024 թվականի վերջին թողարկումը՝
🔹 Բաչկա Տոպոլա - Նոա խաղը
🔸 Հավաքականի մրցակիցներն աշխարհի առաջնության որակավորման փուլում
🔹 Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի ամփոփումը

https://youtu.be/w0_rJhYU0go?si=OZ3pakRtaJX2xkpO

#MS_INSIDE

21 Dec, 09:35


#MS_INSIDE

Խամես Սանթոսն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Նոայում»:

James Santos most likely will continue his career at "Noah".

#MS_INSIDE

19 Dec, 22:46


Ափսոսանքի զգացումը փոքր չէ, բայց այն, որ մինչև վերջին պահը շանս կար փլեյ-օֆֆի ուղեգրի, դա էլ շատ բանի մասին է խոսում: Շնորհակալություն «Նոային» եվրագավաթային հետաքրքիր ու լարված աշնան-ձմռան համար:

#MS_INSIDE

18 Dec, 18:04


🤝🏻😂🇦🇲

#MS_INSIDE

18 Dec, 17:26


🌏 Futsal, EURO 2026, Qualification
Kazakhstan 🇰🇿-🇦🇲 Armenia 4-4

A draw that worths a win

#futsal #Armeniannationalteam #Euro2026 #qualification

#MS_INSIDE

18 Dec, 07:32


🇦🇲🇦🇲🇦🇲
⏱️ 18:30
🖥️ Fast Sports

#MS_INSIDE

15 Dec, 11:52


🔵🔴 «Բարսելոնան» Լա Լիգայում վերջին 5 խաղից հաղթել է միայն մեկը: Ֆլիկի թիմն այսօր ընդունելու է առաջնության հետնապահներից մեկին՝ «Լեգանսին»:

🎥 Դիտեք այսօր՝ ժամը 23:55-ից, Ֆասթ Սպորտի ուղիղ եթերում:

📲 Թոփ 5 լիգաների բոլոր հանդիպումները դիտելու համար այցելեք www.Fasttv.am

FastSports

#MS_INSIDE

15 Dec, 11:52


⏱️ 23:55
🖥️ Fast Sports

#MS_INSIDE

14 Dec, 15:42


14.12.24
🌏 EURO 2026, Qualification
Armenia 🇦🇲-🇩🇰 Denmark 4-3

Our national team started with an important victory

#MS_INSIDE

14 Dec, 09:58


🇦🇲 Ֆուտզալի ազգային հավաքականն այսօր կմեկնարկի ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում ⚽️


🕔 17:00
🖥️ Fast Sports

ՈւՂԻՂ 🔴 https://www.youtube.com/live/_WupQXxhaHk?si=fGh1vYFaZS3dWIiY

#MS_INSIDE

13 Dec, 07:40


🌏 12.12.24
Conference League
Noah 🇦🇲-🇨🇾 APOEL 1-3

A painful defeat. Next up is the super final

#MS_INSIDE

12 Dec, 11:57


https://youtu.be/-pBN7lpkcvI?si=xxoJJI8boT7_0oDS

#MS_INSIDE

05 Dec, 15:07


🇦🇲«Մենք ենք մեր ֆուտբոլի» տաղավարում հյուր էր Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ուրարտուի» ակադեմիայի տնօրեն Արաս Օզբիլիսը:

🗣🎙 Դիտեք ուրբաթ՝ ժամը 20:50-ին, Ֆասթ Սպորտի եթերում:

FastSports

#MS_INSIDE

04 Dec, 07:42


Ստյոպա Մկրտչյանի հետ զրուցել եմ կարևոր թեմաների մասին:

https://fastnews.am/sport/post/styvopa-mkrtchyan-2?category=%D5%8D%D5%8A%D5%88%D5%90%D5%8F

#MS_INSIDE

03 Dec, 11:49


Սիրելի՛ հետևորդներ և ֆուտբոլասերներ, երեկ բավականին քննարկվեց Արթուր Սողոմոնյանի՝ «Ֆասթ Մեդիա»-ին տված հարցազրույցը, որն անցկացրել եմ ես: Բնականաբար եղան ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքներ, ինչից զարմացած չեմ: Եղան նաև այնպիսի մեկնաբանություններ, որոնք ինձ հունից հանեցին, ինչի համար ափսոսում եմ: Իմ ամբողջ մասնագիտական գործունեության ընթացքում ես փորձել եմ պահպանել անաչառությունը, լրագրողական էթիկան ու ճշգրիտ ինֆորմացիա հաղորդելու սկզբունքները: Ես, ցավոք սրտի, հունից դուրս եկա հենց այն պատճառով, որ կասկածի տակ դրվեցին անաչառ լրատվության իմ սկզբունքները: Եվ անաչառ լրատվության սկզբունքներից ելնելով է, որ գործունեությունս ծավալել եմ «Ֆասթ Մեդիա»-ում:
Գրառումների համար ներողություն եմ խնդրում իմ գործընկերներից և հետևորդներից: Վստահ եմ, որ ցանկացած ոլորտում պրոֆեսիոնալ գործունեություն ծավալելը հնարավոր է միայն բարեկրթության, փոխըմբռնման և միմյանց հանդեպ հանդուրժողականության պայմաններում:

#MS_INSIDE

02 Dec, 12:36


Fast Sports -ի տաղավարում էր «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

https://youtu.be/0nDvFFLyR9Q?si=wZ6NWR4qyKrXsRrm

#MS_INSIDE

02 Dec, 12:08


🇦🇲💪🏻
Օգնյեն Չանչարևիչը Կոնֆերենցիաների լիգայում սեյվերի քանակով առաջատար է:

#MS_INSIDE

01 Dec, 17:48


Ռեալ - Խետաֆե 2-0

#MS_INSIDE

01 Dec, 10:12


🇪🇸 «Ռեալը» լավ հնարավորություն է ստացել օգտվելու «Բարսելոնայի» սայթաքումներից:

👑Արքայական ակումբը վեր բարձրանալու համար նախ պետք է հաղթի մադրիդյան դերբիում:

🎥Դիտեք այսօր՝ ժամը 19:15-ից, Ֆասթ Սպորտ 1-ի ուղիղ եթերում:

📲 Լա Լիգայի բոլոր հանդիպումները դիտելու համար այցելեք www.Fasttv.am

FastSports

#MS_INSIDE

30 Nov, 08:17


🇩🇪 Բունդեսլիգայի վերջին տարիների ամենասպասված հանդիպումներից մեկը:

🏟️ «Բորուսիա Դորտմունդը» տանն ընդունելու է «Բավարիային»: «Սիգնալ Իդունա Պարկում» երբեք կրքերը հանգիստ չեն լինում🔥

🎥 Դիտեք այսօր՝ ժամը 21:30-ին, Ֆասթ Սպորտի ուղիղ եթերում:

📲 Թոփ 5 լիգաների բոլոր հանդիպումները դիտելու համար այցելեք www.Fasttv.am

FastSports

#MS_INSIDE

29 Nov, 17:03


I also appeared on the UEFA Conference League highlight show 😎💪🏻

#MS_INSIDE

29 Nov, 16:43


🎥🎙️«Հատուկ թողարկում». Հարցազրույց «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հետ:

📺 Դիտեք դեկտեմբերի 1-ին՝ ժամը 22:10-ին:

FastSports

#MS_INSIDE

29 Nov, 08:06


28.11.24
My first birthday at the football stadium. 🎉
Thank you for the surprise. 😊

🌏 Conference League
Noah 🇦🇲-🇮🇸 Vikingur (0-0)

Another cold evening at the Republican Stadium. There are still two finals to go. 🙏🏻

#MS_INSIDE

28 Nov, 07:58


🏆🇦🇲 Կոնֆերենցիաների լիգայում «Նոան» այսօր ընդունելու է «Վիկինգուրին»:

🎙️ Միացեք նախախաղային քննարկմանը ժամը 21:00-ից:

🎥 Հանդիպման ուղիղ հեռարձակումը՝ ժամը 21:30-ից, Ֆասթ Սպորտի ուղիղ եթերում:

FastSports

#MS_INSIDE

26 Nov, 15:26


Արթուր Միրանյանն ընկերական խաղում 2 գոլ է խփել «Ունիվերսիտատյա Կլուժի» կազմում:

#MS_INSIDE

26 Nov, 05:23


Ժողովուրդ, չմոռանաք կարգի բերել կազմերը:

#MS_INSIDE

23 Nov, 17:23


Արթուր Միրանյանը երրորդ գոլը խփեց «Ունիվերսիտատյա Կլուժում» 💪🏻🔥🇦🇲

#MS_INSIDE

22 Nov, 13:56


#MS_INSIDE

Իմ ունեցած տեղեկություններով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանին 1 տարով որակազրկել է և արգելել մուտք գործել մարզադաշտ:


Պատճառը մի քանի ֆուտբոլիստների՝ «Փյունիկից» «Նոա» տեղափոխության արդյունքում տեղի ունեցած իրադարձություններն են:

Տեղեկություններ եմ ստացել նաև այն մասին, որ «Փյունիկը» նոր սեփականատեր է ունենալու, որը Ռուսաստանից է: Այս տեղեկությունը դեռևս չեմ հաստատում:

#MS_INSIDE

22 Nov, 11:21


🇦🇲 🆚 🇬🇪

Պատկերացնում եմ՝ ինչքան դատարկաբանություններ են գրվելու և ասվելու թե՛ մեր հաջողության, թե՛ անհաջողության դեպքում:

#MS_INSIDE

21 Nov, 17:48


🇦🇲Հայաստանի հավաքական, Ազգերի լիգա և անցումային փլեյ-օֆֆ:

🎥«Մենք ենք մեր ֆուտբոլի» հերթական թողարկումը դիտեք ուրբաթ՝ ժամը 21:00-ին:

FastSports

#MS_INSIDE

21 Nov, 14:21


https://fastnews.am/sport/post/arthvour-miranyan?category=%D5%8D%D5%8A%D5%88%D5%90%D5%8F

Արթուր Միրանյանի հետ զրուցել եմ հավաքականի վերջին խաղերի և «Ունիվերսիատյա Կլուժում» ելույթների մասին:

#MS_INSIDE

20 Nov, 15:05


Ռազմիկ Հակոբյանը խփեց մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը 🔥

#MS_INSIDE

19 Nov, 22:17


Վրաստանի երիտասարդական հավաքականը նվաճեց ԵՎՐՈ 2025-ի ուղեգիր:

Որակավորման փուլում վրացիները գրավել էին երկրորդ տեղը՝ թիկունքում թողնելով Շվեդիային:

Անցումային խաերում էլ Վրաստանի հավաքականը պայքարից դուրս թողեց Խորվաթիային և նվաճեց ուղեգիրը:

#MS_INSIDE

17 Nov, 16:14


Bro 💪🏻❤️

17.11.24
🌏 Nations league
Latvia 🇱🇻-🇦🇲 Armenia 1-2

#MS_INSIDE

17 Nov, 15:40


Արթուր Միրանյանի առաջին գոլը Հայաստանի հավաքականում 🇦🇲🇦🇲🇦🇲🔥🔥🔥

#MS_INSIDE

17 Nov, 11:59


🇦🇲 Լատվիա-Հայաստան. Սուրեն Մելիքսեթյան Ռիգայից ներկայացնում է առաջիկա խաղի կարևոր մանրամասները

📺 Դիտեք հանդիպումը Ֆասթ Սպորտի եթերում ժամը 17:45-ից: Նախախաղային քննարկումը ժամը 17:00-ին:

FastSports

#MS_INSIDE

17 Nov, 11:26


🇦🇲🙏🏻

#MS_INSIDE

17 Nov, 10:07


Channel photo updated

#MS_INSIDE

16 Nov, 16:07


Live stream finished (2 minutes)

#MS_INSIDE

16 Nov, 16:05


Live stream started

#MS_INSIDE

16 Nov, 16:05


Live stream finished (21 seconds)

#MS_INSIDE

16 Nov, 16:05


Live stream started

#MS_INSIDE

14 Nov, 22:12


Հյուսիսային Մակեդոնիան վերջին տուրում հավանաբար տանը կհաղթի Ֆարերյան կղզիներին:

Այդ դեպքում Լատվիա-Հայաստան խաղի 3 հնարավոր ելքերի դեպքում մենք կարող ենք ունենալ 3 տարբեր իրողություն:

Հաղթանակի դեպքում կգրավենք երկրորդ տեղը և կմասնակցենք անցումային խաղերի:

Ոչ-ոքիի դեպքում կգրավենք երրորդ տեղը և կմնանք C լիգայում:

Պարտության դեպքում կգրավենք վերջին տեղը և կիջնենք D լիգա:

#MS_INSIDE

14 Nov, 19:36


A cold evening at the Republican Stadium

14.11.24
🌍 Nations league
Armenia 🇦🇲-🇫🇴 Faroe Islands (0-1)

#MS_INSIDE

14 Nov, 15:55


🎙️ Մեր հաղորդավարները պատրաստ են Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպման նախախաղային քննարկմանը🇦🇲🇫🇴

FastSports

#MS_INSIDE

14 Nov, 13:14


Այս կազմը կուզեի տեսնել Ֆարերյան կղզիների դեմ խաղում:

#MS_INSIDE

12 Nov, 17:49


Live stream finished (41 minutes)

#MS_INSIDE

12 Nov, 17:08


Live stream started

#MS_INSIDE

12 Nov, 16:56


❗️❗️❗️
Live շփվե՞նք հավաքականի խաղերից առաջ:

Հարցերը գրեք, մի քիչ հետո փորձեմ:)))

#MS_INSIDE

11 Nov, 13:44


«Մենք ենք մեր ֆուտբոլի» հերթական թողարկման թեմաներն էին «Չելսի» - «Նոա» խաղը, Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը և արտերկրում խաղացող հայ ֆուտբոլիստների ելույթները:

https://youtu.be/R5FFC_YWHis?si=2Vlyz_nQiKwGLGUp

#MS_INSIDE

08 Nov, 09:41


08.11.24
UEFA Conference League
🏟️ Chelsea - Noah (8-0)

Ծանր երեկո, որից պետք է սովորել ու պատրաստվել հաջորդ կարևոր խաղերին: «Նոան» մինչև վերջ պայքարելու է փլեյ-օֆֆ մտնելու համար: Վստահ եղեք:

#Conferenceleague #ChelseaNoah

#MS_INSIDE

08 Nov, 09:07


🎥🎙️🇦🇲 «Մենք ենք մեր ֆուտբոլը». դիտեք այսօր՝ ժամը 21:00-ին:

📲Սպորտային լավագույն իրադարձությունները դիտելու համար այցելեք www.Fasttv.am կամ ներբեռնեք FastTV հավելվածն ԱՅՍՏԵՂ:

FastSports

#MS_INSIDE

07 Nov, 07:41


«Չելսի»-«Նոա». Դիտեք հանդիպման նախախաղային քննարկումն այսօր՝ ժամը 23:00-ից🎙🗣

Հանդիպման ուղիղ հեռարձակումը՝ ժամը 23:45-ից Ֆասթ Սպորտի եթերում🎥📺

FastSports

#MS_INSIDE

07 Nov, 06:47


UCL Fantasy

Մրցաշարային աղյուսակը 4-րդ տուրից հետո:

#MS_INSIDE

05 Nov, 17:54


«Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդման նախորդ շաբաթվա հյուրն էր մրցավար Հենրիկ Նալբանդյանը:

https://youtu.be/HnSMTRzi_ck?si=XHuDidGMlIbbA50B

#MS_INSIDE

05 Nov, 08:12


Ժողովուրդ, չմոռանաք կարգի բերել ձեր թիմերի կազմերը:

#MS_INSIDE

04 Nov, 15:51


🎥🎙«Մենք ենք մեր ֆուտբոլը». հատուկ թողարկում ՀՖՖ փոխանախագահ Արմեն Նիկողոսյանի հետ: Դիտեք այսօր՝ ժամը 22:30-ին:

«Ֆասթ Մեդիա»-ն՝ որպես Հայաստանի ազգային սպորտային հեռարձակող, նոյեմբերի 5-ին թոք շոուի ձևաչափով հրավիրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, Fastex ՊԼ ակումբներ «Ուրարտուի», «Փյունիկի» և «Շիրակի», ինչպես նաև մյուս ակումբների և ՖԱՖ ու Red Eagles երկրպագուական շարժումների ներկայացուցիչներին՝ ներկայացնելու իրենց տեսակետները, անհանգստություններն ու կարծիքը ֆեդերացիայի նախագահի հրաժարականի, հասարակական ակցիաների, հայկական ֆուտբոլի ապագայի շուրջ։

FastSports

#MS_INSIDE

04 Nov, 13:10


🔔ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ֆասթ Մեդիա»-ն՝ որպես Հայաստանի ազգային սպորտային հեռարձակող, նոյեմբերի 5-ին թոք շոուի ձևաչափով հրավիրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, Fastex ՊԼ ակումբներ «Ուրարտուի», «Փյունիկի» և «Շիրակի», ինչպես նաև մյուս ակումբների և ՖԱՖ ու Red Eagles երկրպագուական շարժումների ներկայացուցիչներին՝ ներկայացնելու իրենց տեսակետները, անհանգստություններն ու կարծիքը ֆեդերացիայի նախագահի հրաժարականի, հասարակական ակցիաների, հայկական ֆուտբոլի ապագայի շուրջ։

FastSports

#MS_INSIDE

03 Nov, 20:21


ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ🚨🚨

#MS_INSIDE

03 Nov, 18:32


Наш Маэстро! Без лишних слов 🤌

#КраснодарОренбург – 3:0

#MS_INSIDE

03 Nov, 18:32


Էդո ⚽️🔥

#MS_INSIDE

02 Nov, 13:34


🇦🇲🗣️ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հետ հարցազրույցը դիտեք Ֆասթ Սպորտի եթերում կիրակի՝ ժամը 22:30-ին📺

FastSports

#MS_INSIDE

02 Nov, 11:20


🎙️ «Մենք ենք մեր ֆուտբոլի» հատուկ թողարկման հյուրը ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն է:

🗣️🇦🇲Հայկական ֆուտբոլի վերաբերյալ վերջին իրադարձությունները, նոր մարզիչի ընտրությունը, խնդիրներն ու բոլոր հուզող հարցերը:

📺Դիտեք նոյեմբերի 3-ին՝ ժամը 22:30-ին Ֆասթ Սպորտի եթերում:

FastSports

#MS_INSIDE

31 Oct, 14:15


⚽️Fastex Պրեմիեր լիգայի 13-րդ տուրը,
🇦🇲Հայ ֆուտբոլիստներն արդյունավետ շաբաթ ունեցան
Հայ մրցավարներն էլ միջազգային խաղեր ստացան

🎙«Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդաշարին հյուր է եկել նաև մրցավար Հենրիկ Նալբանդյանը

🎥Դիտեք ուրբաթ՝ ժամը 21:00-ին Ֆասթ Սպորտի եթերում:

FastSports

#MS_INSIDE

30 Oct, 21:50


🔥🫨

#MS_INSIDE

30 Oct, 14:44


Մենք🇦🇲
Մեր ֆուտբոլը⚽️
Մեր հաղթանակները
Մեր հիշողությունները😇

🎙Ամեն ուրբաթ միացեք Ֆասթ Սպորտի «Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդաշարին, կխոսենք հայկական ֆուտբոլի ամենակարևոր իրադարձություններից, խաղերից ու խնդիրներից:

📺Բոլոր հաղորդումները կարող եք գտնել Fast TV հավելվածում: Ներբեռնելու հղումը՝ ԱՅՍՏԵՂ:

FastSports

#MS_INSIDE

29 Oct, 05:01


Ոսկե գնդակը շատ վաղուց ինձ համար ոչ կարևոր և առանձնակի արժեք չունեցող մրցանակ է:

Պատճառն ամենևին այն չէ, որ տարբեր տարներին պետք է մրցանակը ստանային այլ ֆուտբոլիստներ, բայց չեն ստացել: Պարզապես ֆուտբոլի մասին իմ ընկալումներն են այլ:

Երբ մենք 5-6 տարեկանում որևէ ֆուտբոլիստի խաղի շնորհիվ սիրահարվում էինք ֆուտբոլին , մեզնից ոչ ոք չի մտածել՝ այդ ֆուտբոլիստն ամենաուժե՞ղն է, թե՞ ոչ:

Իմ ամենասիրելի ֆուտբոլիստը Մեմֆիս Դեպայն է, որը ֆուտբոլասերների 99 տոկոսի կարծիքով աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների մեջ էլ չի մտնում: Եվ այնպես չէ, որ վիճում եմ, բայց դրանից բան չի փոխվում: Մեմֆիսը մեկ է, իմ ամենասիրելի ֆուտբոլիստն է:

Բայց, եթե ձեզ հետաքրքիր է, թե ինչ ֆավորիտներ ունեի ես այս առանձնապես մեծ արժեք չունեցող մրցանակը հաղթելու համար, ասեմ. Ռոդրի և Կարվախալ: Ինձ համար Կարվախալն էլ ոչ պակաս արժանի էր, քան Ռոդրին: Բայց չգիտես՝ ինչու բոլորը խոսում են միայն Վինիսիուսի մասին:

Ես չեմ ընդունում այն, որ բոլորը, այդ թվում իմ սիրելի ֆուտբոլիստներից մեկը՝ Տոնի Կրոսը, այդպես «դուխ» էին տալիս Վինիսիուսին: Իհարկե դա շատ լավ երևույթ է, բայց տվյալ պարագայում ոչ տեղին: Ի վերջո որտե՞ղ էր գրված, որ այս ոչ կարևոր մրցանակը Վինին է հաղթելու: Ի վերջո այդ մրցանակի քվեարկության ժամանակ այնպիսի խեղկատակ բաներ են արվում, որ որևէ երաշխիք չի կարող լինել:

Եվ վերջինը. վստահ եմ, որ, եթե Ռոդրին չհաղթեր, «Մանչեսթեր Սիթիի» խաղացողներն այդպես չէին նեղսրտելու, աջակցող գրառումներ չէին անելու, քանի որ նրանց համար լավագույնը լինելու էր Ռոդրին:

Երեկվանից մինչև այս պահը տասնյակ հազարավոր գրառումներ ու նկարներ եմ տեսել Ոսկե գնդակի մասին: Ամենադիպուկը Ֆրանկ Ռիբերին էր, որն իր instagram-ի story բաժնում սև ֆոն էր դրել, վրան էլ գրել Ballon d’ Or և 3 հատ 🤣🤣🤣 սմայլիկ:

#MS_INSIDE

25 Oct, 08:19


#MS_INSIDE 💥

Իրակլի Եղոյանը հրավերի է սպասում Հայաստանի ազգային հավաքականից:


Իմ ունեցած տեղեկություններով Նիդերլանդները ներկայացնող «Վիտեսի» 20-ամյա կիսապաշտպանը ցանկանում է խաղալ Հայաստանի ազգային թիմում:

Եղոյանը Վրաստանի երիտասարդական հավաքականում 7 խաղ է անցկացրել, քանի որ մինչև օրս հրավեր չի ստացել Հայաստանի հավաքականից:

Իրակլին պատրաստ է ընդունել այն երկրի ազգային հավաքականի հրավերը, որն իրեն առաջինը կհրավիրի:

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Վիտեսում» 9 խաղում 2 գոլ է խփել:

#MS_INSIDE

24 Oct, 16:21


✊🏻🇦🇲

#MS_INSIDE

24 Oct, 10:05


🇦🇲«Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդաշարն անդրադարձել է հայկական ֆուտբոլի վերջին ամենակարևոր լուրերին:

🗣️⚽️Հաղորդման ընթացքում կպատմենք նաև Սուրենավան գյուղում ֆուտբոլային կյանքի մասին:

📺Դիտեք ուրբաթ՝ ժամը 21:00-ին:

FastSports

#MS_INSIDE

24 Oct, 09:46


🇦🇲 Կոնֆերենցիաների լիգայում երևանյան գեղեցիկ հաղթանակից հետո «Նոան» կփորձի նույնը կրկնել «Ռապիդի» դեմ խաղում:

📺 Դիտեք հանդիպումն այսօր՝ ժամը 20:30-ին: Օրվա բոլոր խաղերը դիտեք Fast TV հավելվածով:

FastSports

#MS_INSIDE

24 Oct, 04:07


UCL Fantasy

Մրցաշարային աղյուսակը 3-րդ տուրից հետո:

#MS_INSIDE

23 Oct, 21:02


– Родители, люблю вас!

Царукян забил гол «Краснодару». Первым делом побежал к камере и послал поцелуй самым родным людям.

Делай приятное маме и папе почаще 🥹

📽 «Пари НН»

#MS_INSIDE

23 Oct, 19:42


Վալերի Ծառուկյան ⚽️💥

Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլում «Նիժնի Նովգորոդն» այս պահին 1-0 հաշվով հաղթում է «Կրասնոդարին»:

Երկրորդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ դարձավ Վալերի Ծառուկյանը: 22-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում խփել է 4 գոլ և կատարել 1 ասիստ:

#MS_INSIDE

22 Oct, 13:51


Ժողովուրդ, չմոռանաք կարգի բերել Fantasy թիմերի կազմերը:

Մրցաշարային աղյուսակն այս պահին հետևյալ տեսքն ունի:

#MS_INSIDE

22 Oct, 12:53


Հայաստանում խաղացած լեգեոնականների հետքերով Մաս 4 ⤵️

https://fastnews.am/sport/post/hayastanvoum-khaghacats-legevonakanneri-hetqervov-mas-4?category=%D5%8D%D5%8A%D5%88%D5%90%D5%8F

#MS_INSIDE

22 Oct, 06:53


Հայ մրցավարների հերթական միջազգային խաղը 🇦🇲⤵️

Հենրիկ Նալբանդյանի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի ՀԻԿ 🇫🇮-🇧🇾 «Դինամո» Մինսկ հանդիպումը:

Նալբանդյանի օգնականները կլինեն Ատոմ Սևգուլյանը և Խաչատուր Հովհաննսյանը, 4-րդ պաշտոնյան՝ Յուրա Մահտեսյանը, VAR-ի սենյակում էլ կաշխատեն Զավեն Հովհաննիսյանը և Արտեմ Գասպարյանը:

#MS_INSIDE

21 Oct, 18:08


🇷🇺🇦🇲
Ռուսաստանի Առաջին լիգայի 15-րդ տուրում «Տորպեդոն» 3-0 հաշվով հաղթեց «Տյումենին»:


«Տորպեդոյի» 3-րդ գոլը խփեց Արշակ Կորյանը: 29-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի 13 խաղում 3 գոլ է խփել:

#MS_INSIDE

21 Oct, 08:28


Միշել Տեր-Զաքարյանը հեռացվեց «Մոնպելյեի» գլխավոր մարզչի պաշտոնից:

Հայ մասնագետի գլխավորությամբ «Մոնպելյեն» Լիգա 1-ի 8 տուրից հետո 4 միավորով վերջին տեղում էր:

#MS_INSIDE

20 Oct, 20:04


🇧🇬🇦🇲
Բուլղարիայի Առաջին խմբի առաջնության 13-րդ տուրում «Բոտևի» երկրորդ թիմը 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ֆրատրիայի» հետ:

Դուբլի հեղինակ դարձավ Էդգար Փիլոյանը:

#MS_INSIDE

20 Oct, 16:58


🇦🇲🗣️Ալեքսանդր Պետրակովի՝ Հայաստանի հավաքականից հեռանալու ու ՀՖՖ-ի մասին:

🎥 «Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդաշարի բոլոր թողարկումները դիտեք Fast TV հավելվածով:

#FastTV #FastSports

#MS_INSIDE

20 Oct, 14:41


5 խաղ 4 գոլ 🔥

Էդուարդ Բագրինցևը քիչ առաջ հերթական գոլը խփեց «Կրասնոդարի» երկրորդ թիմում:

Կիսապաշտպանը վերջին 5 խաղից 4-ում գոլ է խփել:

#MS_INSIDE

20 Oct, 11:28


Տիգրան Բարսեղյանը 3 տարով երկարաձգել է պայմանագիրը «Սլովանի» հետ:

🎙️ «Ես երջանիկ եմ «Սլովանում»: Ինձ և ընտանիքիս այստեղ դուր է գալիս: Ուրախ եմ, որ համաձայնության հասանք նոր պայմանագրի հարցում: Սպասում եմ նոր առաջադրանքներ կատարելուն»:

#MS_INSIDE

19 Oct, 13:59


Բելառուսի առաջնության 25-րդ տուրում «Վիտեբսկը» 4-0 հաշվով հաղթեց «Նաֆթանին»:

4-րդ խաղում անընդմեջ գոլ խփեց Կարեն Վարդանյանը:

21-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանի 23 խաղում խփել է 8 գոլ և կատարել 1 ասիստ:

Ավելի վաղ Վարդանյանը հայտնել էր, որ ցանկանում է խաղալ Բելառուսի հավաքականում:

#MS_INSIDE

19 Oct, 13:21


Անգլիայի մինչև 18 տարեկանների առանության 7-րդ տուրում «Սանդերլենդը» 3-4 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»:

«Սանդերլենդի» կազմում 2 գոլ խփեց Ֆինն Գերագուսյանը: