#ՈւՖ_Inside 🤯
Վրեժ Չիլոյանը հեռացել է Գանձասարից և ամենայն հավանականությամբ 22-ամյա ֆուտբոլիստին այլևս չենք տեսնի մեծ ֆուտբոլում։
Մեր ունեցած տեղեկություններով՝ Չիլոյանը կսկսի ելույթ ունենալ ֆուտզալի բարձրագույն լիգան ներկայացնող Երևան ակումբում։
Դեռ 2023 թվականին Չիլոյանը Փյունիկ 2-ի լավագույն ռմբարկուն էր և ուներ առաջարկներ Չեռնոգորիայից, Բոսնիա և Հերցեգովինայից և Իսպանիայի 3-րդ դիվիզիոնից, սակայն որոշեց մնալ Փյունիկի համակարգում։
@urishfootball