staff.am @staffam Channel on Telegram

staff.am

@staffam


staff.am is the leading career platform in Armenia. The aim of this channel is to create a community and share career related insight, news and vacancies.

staff.am (English)

Are you looking to take the next step in your career in Armenia? Look no further than staff.am, the leading career platform in the country! With a mission to connect job seekers with top employers, staff.am aims to create a vibrant community where professionals can access the latest career-related insights, news, and job vacancies.

Whether you're a recent graduate eager to kickstart your career or an experienced professional seeking new opportunities, staff.am has something for everyone. By joining this Telegram channel, you'll stay updated on the latest job openings, career tips, and industry trends in Armenia.

With a reputation for connecting talented individuals with reputable companies, staff.am is your go-to resource for all things career-related. Don't miss out on the chance to elevate your career to new heights. Join staff.am today and take the first step towards your dream job!

staff.am

28 Jan, 10:34


🇦🇲 Հայոց բանակի կազմավորման օրը կարևորագույն իրադարձություն է մեր պատմության մեջ։ 

staffmedia.am-ում մենք հաճախ ենք անդրադառնում տարբեր մասնագիտությունների և օրվա խորհրդով այսօր խոսելու ենք բանակի գոյության և շենացման հիմքում կանգնած մասնագետների՝ զինվորականների և սպաների մասին՝ նրանց մաղթելով ծառայություն խաղաղ երկնքի ներքո։  

💡 Իսկ թե ինչու ընտրել զինվորականի մասնագիտությունը, որտեղ ստանալ անհրաժեշտ կրթությունը և ինչպես դառնալ լավ մասնագետ, կիմանաք՝ կարդալով հոդվածը։
http://stff.am/N2LU

staff.am

27 Jan, 16:04


📽 Կիսվում ենք Beyond Podcast-ի 30-րդ էպիզոդով։

😍 Մեր այսօրվա հյուրը Ազատազէն-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Նաղաշ Բաշդասարյանն է, ում հետ քննարկել ենք նրա մասնագիտական ուղին, Ազատազէնի ստեղծումն ու անհրաժեշտությունը, դրա խնդիրներն ու ձեռքբերումները, կատարած փոփոխությունները քաղաքացիների շրջանում և զենքի մշակույթը։

➡️ Իսկ թե ինչպես անդամակցել Ազատազէնին կամ որն է դրա անհրաժեշտությունը, կիմանաք` դիտելով այսօրվա էպիզոդը։
http://stff.am/62H2

staff.am

24 Jan, 15:07


«Սկզբունքները միավորում են ձեր արժեքները ձեր գործողություններին»
Ահա մեկը այն ուշագրավ մտքերից, որ առանձնացրել ենք staffmedia.am-ում «Սկզբունքներ» գրքին արված անդրադարձից։

💚 2017 թվականին լույս տեսած այս գիրքը դարձել է NEW YORK TIMES-ի բեսթսելլեր՝ վաճառվելով ավելի քան 5 միլիոն օրինակով։ Newmag Publishing-ի շնորհիվ գիրքն այժմ հասանելի է նաև հայերենով։

«Սկզբունքներ»-ն ընթերցողներին առաջարկում է կյանքի և աշխատանքի կանոնակարգված ու արդյունավետ մոտեցումներ, որոնք կարող են փոխել յուրաքանչյուրի կյանքը։

🚀 Իսկ թե որոնք են այն հիմնարար սկզբունքները, որոնք ուղենիշ են ծառայում անձնական աճի, արդյունավետ որոշումների կայացման և նպատակների իրագործման համար, ինչպես կյանքի հիմնարար սկզբունքները կարող են արդյունավետորեն կիրառվել կազմակերպչական միջավայրում կամ ինչ են առհասարակ կյանքի սկզբունքները, կիմանաք՝ կարդալով հոդվածը։ 
http://stff.am/q2T7

staff.am

22 Jan, 15:33


Յուրաքանչյուր տարվա ավարտ բացառիկ հնարավորություն է վերագնահատելու ձեռքբերումները, նշելու լավագույն պահերը և նախանշելու ապագայի ուղին: 

🚀 2024թ․-ը staff.am-ի համար նվաճումների և աճի տարի էր` հագեցած տարբեր նախաձեռնություններով, նորարարական պրոդուկտներով և տպավորիչ միջոցառումներով, որոնք հնարավոր դարձան մեր համայնքի՝ գործատուների, մասնագետների և գործընկերների միասնական աշխատանքի ու աջակցության շնորհիվ: 

staffmedia.am-ում ներկայացնում ենք տարին ամփոփ և կիսվում անցնող տարվա բոլոր հիշարժան իրադարձություններով։
http://stff.am/b2ls

staff.am

21 Jan, 16:03


📢 Հայաստանում եկամուտների հայտարարագրման գործընթացը դարձել է հանրային քննարկման առանցքային թեմաներից մեկը։

Մեր հոդվածը, որի հիմքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական էջում հրապարակված պարզաբանումներն են, կօգնի ձեզ գտնել մի շարք կարևոր հարցերի պատասխաններ։

💡 Այցելե՜ք staffmedia.am՝ պարզելու, թե ովքեր են պարտավոր ներկայացնել եկամուտների հայտարարագիր և ովքեր են ազատված այդ պարտավորությունից։
http://stff.am/b2ow

staff.am

20 Jan, 16:04


📽 Կիսվում ենք Beyond Podcast-ի 29-րդ էպիզոդով, որի ընթացքում մեր հյուրի՝ Repat Armenia-ի համահիմնադիր և տնօրեն Վարդան Մարաշլյանի հետ քննարկում ենք նրա մասնագիտական ուղին, Հայաստան տեղափոխվելու փորձառությունը, սփյուռքի դերը Հայաստանի կայացման հարցում, Repat Armenia-ի 2024-ին իրականացրած ծրագրերը և ոչ միայն։

💚 Իսկ թե ինչ է Repat Armenia-ն և ինչ առաքելությամբ է ստեղծվել, կիմանաք
դիտելով այօրվա էպիզոդը։
http://stff.am/704B

staff.am

16 Jan, 16:04


📌 Դեկտեմբերն իսկապես բացառիկ ամիս էր՝ հագեցած նորարարական և նշանակալի իրադարձություններով։

Այս անգամ MND շարքում կիսվում ենք այն ամենով, ինչը ոգևորել և ոգեշնչել է մեր գործընկերներին։

🚀 Դե ի՜նչ, գնանք միասին բացահայտելու Easy Pay-ի նոր հնարավորությունները, Picsart Academy-ի նորարարական կրթական ծրագրերը, մասնակցենք Align Technology-ի երևանյան գրասենյակում staff.am էկոհամակարգի կազմակերպած HR meetup-ին, տոնենք մեր գործընկերոջ՝ Hercules AI-ի գործունեության տասնամյակը և վայելենք staff.am Gala 2024-ի հիշարժան պահերը։

Ճանապարհորդությունը staffmedia-ում սկսված է ✨️
http://stff.am/j0Ps

staff.am

16 Jan, 14:04


💡 Արմեն Ալչյան | տնտեսագետ

Արմեն Ալչյանը 20-րդ դարի ամենանշանավոր տնտեսագետներից մեկն է, ում մեծ ճանաչում են բերել սեփականության իրավունքի և խտրականության վերաբերյալ իր աշխատանքները։

📌 Ալչյանը, թեև անձամբ Նոբելյան մրցանակ չի ստացել, սակայն որպես UCLA վաստակավոր պրոֆեսոր կրթել է բազմաթիվ հայտնի տնտեսագետների, որոնցից մեկն էլ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ուիլիամ Ֆ. Շարփն էր։

Առաջարկում ենք ծանոթանալ staff.am-ում ֆինանսների կառավարման, տնտեսագիտության և բանկային/վարկային ոլորտում առկա թափուր հաստիքներին՝ անցնելով հղումով ⬇️
http://stff.am/YNBy

staff.am

14 Jan, 15:30


🤖 Հատկապես վերջին տարիներին տեխնոլոգիաների արագ զարգացումն ու արհեստական բանականության ինտեգրումը վերափոխում են աշխատաշուկան՝ ստեղծելով նոր մասնագիտությունների և հմտությունների պահանջարկ։

💡 staffmedia.am-ի այս հոդվածում անդրադարձել ենք ԱԲ-ին, ներկայացրել դրա հավանական կամ առկա ազդեցությունը, որ նշմարվում է ամենատարբեր ոլորտներում՝ համադրելով փաստերը հայկական իրականության հետ։

📈 Իսկ թե որ ոլորտներն են այս տարի ամենապահանջվածը, որ հմտությունները կօգնեն մնալ մրցունակ կամ թե ի՞նչ հնարավորություններ է ստեղծում ԱԲ-ն անհատի կամ պետության համար, կիմանաք՝ կարդալով հոդվածը staffmedia.am-ում։
http://stff.am/F0op

staff.am

13 Jan, 16:07


📽 Կիսվում ենք Beyond Podcast-ի 28-րդ էպիզոդով, որի ընթացքում մեր հյուրի՝ Modex ընկերության հիմնադիր-տնօրեն Haykaz Fanyan-ի հետ քննարկել ենք մասնավոր սեկտորում նրա մասնագիտական ուղին, Մոդեքսի գործունեությունը, Նոբելյան մրցանակ ստանալու ցանկությունը, հայաստանյան աշխատաշուկան և 2024-ին տեղի ունեցած փոփոխությունները, որոնք ազդել են աշխատաշուկայի վրա։

💚 Հյուրի ընտրությունը պատահական չէ, քանի որ Հայկազի հետ խորությամբ քննարկել ենք վերջերս մեր կողմից հրապարակված ՀՀ աշխատաշուկայի 2024 թ․ համապարփակ վերլուծության մի շարք կարևոր հարցեր։

💡 Իսկ թե մասնագիտական ինչ փոփոխություններ են սպասվում 2025-ին, որոնք են այն կարևոր ունակությունները, որոնք պետք է ձեռք բերել և թե որոնք են հայկական աշխատաշուկայի առանձնահատկությունները, կիմանաք՝ դիտելով այսօրվա հաղորդումը։
http://stff.am/X17M

«ՀՀ Աշխատաշուկա 2024» զեկույցը ⬇️
http://stff.am/X1Ho

staff.am

10 Jan, 16:03


📖 staffmedia.am-ի «Շաբաթվա գիրքը» հոդվածում անդրադարձել ենք Learning as Leadership (LaL) կազմակերպության նախագահ Շեյն Հյուզի և Encore Capital Group-ի նախկին գլխավոր տնօրեն Բրենդոն Բլեքի համահեղինակած Ego free leadership։ Ending the Unconscious Habits that Hijack Your Business  (Էգոյից զերծ առաջնորդություն. վերացնելով անգիտակցական սովորությունները, որոնք խափանում են ձեր բիզնեսը) գրքին։

🎙️ Գրքի ընտրությունը պատահական չէ. գրքին անդրադառնում ենք Beyond podcast-ի 6-րդ էպիզոդի հյուրի՝ Մերակիփալ ընկերության տնօրեն ու կազմակերպական զարգացման քոուչ Armine Mkrtchyan-ի խորհրդով։

📚 Գրքում հեղինակները խորությամբ ուսումնասիրում են, թե ինչպես են առաջնորդների էգո-համակարգերը խոչընդոտում կազմակերպությունների առողջ զարգացմանը։ 

➡️ Իսկ թե ինչ ազդեցություն ունի էգոն առաջնորդության վրա, ինչպես են անգիտակցական սովորությունները խանգարում առաջնորդությանը, ինչ ռազմավարություններ կան էգոյից զերծ առաջնորդության համար կամ ինչ նշանակություն կարող է ունենալ էգոյից զերծ մշակույթ ստեղծելը կազմակերպություններում, կիմանաք՝ կարդալով հոդվածը ⬇️
http://stff.am/G1Bj

Էպիզոդը ⬇️
http://stff.am/N1Nm

staff.am

09 Jan, 14:35


Մշակութային, կրթական, տեղեկատվական, բովանդակալից ու հագեցած, մեկ բառով՝ staff.am գալա 2024, որի ջերմ հուշերը դեռ երկար կմնան մասնակիցների հիշողություններում 💚

Պատահական չէ, որ հյուրերի կողմից միջոցառմանը տրված բնութագրերից առաջինը հենց «մշակութային»-ն է, քանի որ, չխախտելով ավանդույթը, ամեն տարի «staff.am գալա»-ն ունենում է մշակութային խորագիր և խորագրին համապատասխան մշակութային տարրեր։

📚 Ինչպես մեր նախորդ, այնպես էլ այս գալա միջոցառումը անմասն չէր կրթական բաղադրիչից․ #BeyondPodcast-ի՝ միջոցառումը եզրափակող տարեվերջյան 27-րդ էպիզոդը նվիրված էր կրթությանը՝ որպես բիզնեսի առաջնահերթություն, վերջինիս հիմնախնդիրներին, Հայաստանում կրթական արդի վիճակին և ոչ միայն։

🥰 Իսկ թե ինչ մթնոլորտ էր տիրում ողջ միջոցառման ընթացքում, ինչ նորություններ ուներ staff.am-ը կամ ինչով առանձնացավ «staff.am գալա 2024»-ը, կիմանաք՝ կարդալով հոդվածը։
http://stff.am/HM7t

staff.am

08 Jan, 15:15


Եթե դեռ չեք հասցրել ծանոթանալ տարեվերջին մեր կողմից հրապարակված «ՀՀ Աշխատաշուկա 2024» զեկույցին, ապա հիմա լավագույն ժամանակն է։

Ինչպես ամեն տարի, այնպես էլ 2024-ին մենք կատարել ենք աշխատաշուկայի լայնածավալ ուսումնասիրություն, որում ներառված են չորս հիմնական ուղղություն. 
📌 2024թ. աշխատաշուկայի ակտիվության, հիմնական ցուցանիշների ու նախորդ տարիների համեմատական վերլուծություն, 
📌 ՀՀ աշխատաշուկայի աշխատավարձերի ամփոփ վերլուծություն, 
📌 Ամենապահանջված հմտությունների, մասնագիտությունների մասին տեղեկատվություն,
📌 Նեղ մասնագիտական ոլորտների ուսումնասիրություն, ինչպիսիք են՝ #ՏՏ, #Ֆինանսաբանկային, #Հեռահաղորդակցություն, #Առևտուր, #Արտադրություն #Արդյունաբերություն։

Ինչպես նախորդ զեկույցները, «Աշխատաշուկա 2024»-ը ևս ունի #բարեգործական առաքելություն։

💚 Զեկույցի օգնությամբ հավաքված միջոցները կուղղվեն #Մարտունիում և #Սարդարապատում Armath Engineering Makerspaces բացմանը՝ ապահովելու երիտասարդների ինժեներական կրթությունը։

Ի գնահատումն մեր կողմից կատարված հսկայական աշխատանքի, Դուք կարող եք հանգանակություն կատարել reArmenia հարթակում, քանի որ ամենափոքր աջակցությունն անգամ կարող է մեծ փոփոխություններ բերել երեխաների կյանքում։ Հղումները՝ հոդվածում։

Ամբողջական զեկույցը կարդալու համար անցեք հղումով ⬇️
http://stff.am/X1Ho

staff.am

03 Jan, 15:06


🎯 staffmedia.am-ում օգտակար հոդված ենք պատրաստել մտավոր ճկունությունը որպես կարևոր հմտություն ընկալելու, զարգացնելու, անորոշությունը որպես աճի և նոր հնարավորությունների աղբյուր դիտարկելու մասին։

💡 Այդ նպատակով առաջարկում ենք կիրառել Դեյվ Սնոուդենի ստեղծած Cynefin-ի հայեցակարգը, որը դասակարգում է իրավիճակները հինգ տարբեր տիրույթներում՝ պարզ, բարդ, կոմպլեքս, քաոսային և անորոշ։

🚀 Իսկ թե ինչպես դիմակայել հարափոփոխ աշխարհի մարտահրավերներին և ձեռք բերել այս հմտությունը, կիմանաք՝ կարդալով հոդվածը։
http://stff.am/t1zp

staff.am

30 Dec, 17:25


💚 Մշակութային, կրթական, տեղեկատվական, բովանդակալից ու հագեցած…

Ահա թե ինչպես են մեր հյուրերը նկարագրում «Ազնավուր 100» խորագրով «staff.am գալա 2024»-ը։

🥰 Պատահական չէ, որ այս բառերից առաջինը հենց «մշակութային»-ն է, քանի որ, չխախտելով ավանդույթը, ամեն տարի «staff.am գալա»-ն ունենում է մշակութային խորագիր և խորագրին համապատասխան մշակութային տարրեր։

📚 Կրթական բաղադրիչը ևս անպակաս է staff.am-ից, իսկ թե ինչպես է այն դրսևորվել, ինչ մթնոլորտ էր տիրում ողջ միջոցառման ընթացքում և ինչով է աչքի ընկնում «staff.am գալա 2024»-ը, կիմանաք՝ կարդալով հոդվածը։
http://stff.am/HM7t

staff.am

28 Dec, 14:01


Ամանորը լավագույն առիթն է ամեն ինչ նոր էջից սկսելու և անցնող տարվա ձեռքբերումներն արժևորելու համար 🥰

🎄 staffmedia.am-ում Անի Ղուկասյանը կիսվել է Նոր տարվա մի քանի օգտակար նվերով` նոր-ին ընդառաջ գնալու համար։

Հոդվածը կարդալու համար անցեք հղումով ⬇️
http://stff.am/wM9E

staff.am

27 Dec, 15:19


💚 Սիրով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աշխատաշուկայի վերլուծության մեր ամենամյա զեկույցը։ Զեկույցում կգտնեք ամբողջական տեղեկատվություն

📌 2024թ. աշխատաշուկայի ակտիվության, հիմնական ցուցանիշների ու նախորդ տարիների համեմատական վերլուծության,
📌 ՀՀ աշխատաշուկայի աշխատավարձերի ամփոփ վերլուծության,
📌 Ամենապահանջված հմտությունների, մասնագիտությունների մասին և ոչ միայն։

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս «Աշխատաշուկա 2024»-ն ունի բարեգործական առաքելություն։ Զեկույցի օգնությամբ հավաքված միջոցները կուղղվեն Մարտունիում և Սարդարապատում Armath Engineering Makerspaces բացմանը՝ ապահովելով երիտասարդների ինժեներական կրթությունը։

Ամբողջական հոդվածը կարդալու և ծրագրին աջակցելու համար այցելեք staffmedia.am ⬇️
http://stff.am/mMXk

staff.am

27 Dec, 09:12


Մեր յութուբյան ալիքում արդեն մեկնարկել է «Աշխատաշուկա 2024» զեկույցը, որի ընթացքում ներկայացնում ենք ամբողջական տեղեկատվություն

📌 2024թ. աշխատաշուկայի ակտիվության, հիմնական ցուցանիշների ու նախորդ տարիների համեմատական վերլուծության,
📌 ՀՀ աշխատաշուկայի աշխատավարձերի ամփոփ վերլուծության,
📌 Ամենապահանջված հմտությունների, մասնագիտությունների մասին և ոչ միայն։

Միացե՜ք մեզ հիմա ➡️ http://stff.am/RMLF

staff.am

24 Dec, 15:01


💚 Ուրախ ենք տեղեկացնել, որ staff.am-ի թիմը նոյեմբերի 22-24-ը Դուբայում մասնակցեց Engage Armenia 2024 ֆորումին՝ որպես միջոցառման ցանցային գործընկեր (network partner)։

🌐 Engage Armenia-ն «Հ. Հովնանյան ընտանիք» հիմնադրամի և Repat Armenia-ի շնորհիվ ստեղծված հարթակ է, որի առանցքային նպատակներից մեկը սփյուռքի հայերին Հայաստանում գործող նախաձեռնությունների հետ կամրջելն է՝ նպաստելով համատեղ ծրագրերի և ռազմավարությունների մշակմանը։

Միջոցառման ընթացքում staff.am և Hirebee համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը ներկայացրեց staff.am էկոհամակարգի լայնածավալ գործունեությունը ՀՀ-ում, տաղանդների ներգրավման մեր փորձն ու աշխատաշուկայի զարգացման տեսլականը։

💡 Իսկ թե ինչ թեմաներ են քննարկվել համաժողովի արդյունքում, ովքեր են մասնակիցները կամ ինչ են տալիս նման միջոցառումները Հայաստանին ու սփյուռքին, կիմանաք՝ կարդալով հոդվածը։
http://stff.am/YMxL

staff.am

23 Dec, 16:45


📽 Beyond Podcast-ի այս տարվա վերջին թողարկման հյուրերն են Արտակ Ալեքսանյանը և Արևիկ Անափիոսյանը:

💡 Մեր հյուրերի հետ «staff.am Գալա 2024»-ի ընթացքում քննարկել ենք համալսարանական արդի կրթության առանձնահատկությունները, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերի կարևորությունը, արհեստական բանականության դերը և կրթությունը` որպես բիզնեսի առաջնահերթություն:

🪄 Իսկ թե ինչպես է որոշվում մարդու և համակարգերի կարևորությունը, արդյոք փափուկ հմտությունները անհրաժեշտ են ինքնազարգացման ճանապարհին, ինչպես են մարդուն փոխում ինքնակրթությունն ու շարունակական կրթությունը և ուր է տանում անգրագիտության մակարդակի աճը, կիմանաք՝ դիտելով այսօրվա հաղորդումը։

Ի դեպ, սա հանդիսատեսի անմիջական մասնակցությամբ մեր առաջին փոդքասթն է, բայց կարող է չլինել վերջինը, եթե ֆորմատը դուր է գալիս ձեզ 💚
http://stff.am/VMfk

staff.am

19 Dec, 13:50


💡 Լութեր Ջորջ Սիմջյան | գյուտարար, բանկոմատի հայտնագործող

🌍 Ծնվել է Այնթապում, սակայն Հայոց ցեղասպանության տարիներին որբանալով հասել է ԱՄՆ, որտեղ էլ համալսարանն ավարտելուց հետո սկսել է իր գյուտարարական գործունեությունը։

📌 Սիմջյանի հայտնագործությունները ներառում են ավտոմատ ֆոկուսով լուսանկարչական սարք, գունավոր ռենտգեն-ապարատ, ռազմական ու սպորտային գործիքներ։

Լութեր Ջորջ Սիմջյանը հեղինակ է ավելի քան 200 գյուտի և հայտնագործության, սակայն նրա ներդրումը մեծ է հատկապես բանկային ոլորտում։ Նա ոչ միայն բանկոմատի, այլև բանկոգրաֆի հեղինակն է, որը թույլ էր տալիս ցանկացած պահի ստուգել բանկային հաշվեկշիռն ու կանխիկ գումար փոխանցել։

Առաջարկում ենք ծանոթանալ staff.am-ում ֆինանսների կառավարման, տնտեսագիտության և բանկային/վարկային ոլորտում առկա թափուր հաստիքներին՝ անցնելով հղումով ⬇️
http://stff.am/YNBy

staff.am

16 Dec, 16:21


📽 Կիսվում ենք Beyond Podcast-ի 26-րդ էպիզոդով։

💚 Մեր այսօրվա հյուրը սիրված հաղորդավար, ArmComedy-ի և SPiN Ideas Agency-ի համահիմնադիր Sergey Sargsyan-ն է, ում հետ քննարկել ենք նրա մասնագիտական ուղին, ArmComedy-ի ստեղծման պատմությունը, հայկական հումորի առանձնահատկությունները, սիրելի երգիծաբաններին և հումորային հաղորդումները, նախընտրելի նախագիծը և այլընտրանքային մասնագիտությունը։

💡 Իսկ թե ինչպես ինքնահեգնանքը կարող է դառնալ հանրային ելույթների հզոր գործիք, ինչպես է հումորիստը գործում հուզական այրման դեպքում և որոնք են Սերգեյի խորհուրդները երիտասարդներին, կիմանաք՝ դիտելով այսօրվա հաղորդումը։
http://stff.am/QNE1

staff.am

14 Dec, 11:01


🎓 Եթե փնտրում եք նորարարական կրթություն, որը կբացի տեխնոլոգիական ոլորտում հաջողության հասնելու դռները, ապա Picsart Academy-ն Ձեզ համար է։

📘 Picsart Academy-ում կրթական ծրագրերը նախատեսված են համատեղելու ժամանակակից ուսուցման մեթոդները, իրական նախագծերի վրա հիմնված փորձը և կարիերայի ուղղորդումը՝ ապահովելով ձեր մասնագիտական զարգացումը։

Academy-ի առաջարկած կրթական ծրագրերին, ակադեմիայում սովորելու առավելություններին ու ակադեմիայի գործընկերներին կարող եք ծանոթանալ՝ կարդալով հոդվածը։
🔗 http://stff.am/zNsa

staff.am

13 Dec, 12:30


📖 staffmedia.am-ի «Շաբաթվա գիրքը» հոդվածում անդրադարձել ենք The Wall Street Journal-ի նախկին սյունակագիր, «Լավագույնը բիզնեսում» մրցանակի կրկնակի դափնեկիր Մորգան Հաուզելի «Փողի հոգեբանությունը» գրքին։

💡 Գրքում հեղինակը բացահայտում է ֆինանսական որոշումներ կայացնելու էմոցիոնալ կողմը՝ հենվելով այն գաղափարի վրա, որ ֆինանսական հաջողությունը կախված է ավելի շատ մարդկային վարքագծից, քան ինտելեկտից կամ կրթությունից։

📚 Իսկ թե ինչ է գրում Մորգանը փողի նկատմամբ ձևավորված սովորությունների, փողի հարցում փորձառության, ծախսերի, ներդրումների և խնայողությունների վերաբերյալ մեր կայացրած որոշումների մասին, կիմանաք՝ կարդալով հոդվածը։
http://stff.am/rNuM

staff.am

09 Dec, 16:04


📽 Կիսվում ենք Beyond Podcast-ի 25-րդ էպիզոդով։

💚 Մեր հյուրը «Վիվա Արմենիա»-ի HR տնօրեն Mariana Edilyan-ն է, ում հետ քննարկել ենք նրա կրթությունը և HR մասնագետ դառնալու ուղին, HR ոլորտի փոփոխությունները, ոլորտի հիմնական ուղղությունները և Հայաստանի բացահայտումը։

💡 Իսկ թե ինչ է նշանակում լինել HR տնօրեն և որոնք են երեք ամենակարևոր փափուկ հմտությունները HR տնօրենի համար, կիմանաք՝ դիտելով այսօրվա հաղորդումը։ 
http://stff.am/eBTK

staff.am

08 Dec, 09:31


💻 staffmedia.am-ում այս անգամ անդրադարձել ենք մեր սիրելի գործընկերոջ՝ EasyPay-ի՝ Իդրամի «Բաց QR» ենթակառուցվածքին միանալուն։

💳 «Մեր ընկերության համար այս համագործակցությունը կարևոր է, քանի որ այսուհետ մեր հաճախորդները կկարողանան easywallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով QR վճարումներ կատարել արդեն իսկ բավականին մեծ ցանցում»,- իր խոսքում նշեց EasyPay ընկերության գործադիր տնօրեն Մհեր Գալստյանը։

🔍 Իսկ թե ինչ է «Բաց QR» ենթակառուցվածքը, որ ընկերություններն են միացել դրան կամ քանի վաճառակետում կկարողանաք կատարել անհպում վճարումներ, կիմանաք՝ կարդալով հոդվածը։
http://stff.am/1BaY

staff.am

03 Dec, 15:00


🚀 Zero Systems-ը 2024 թվականին վերանվանվեց HerculesAI՝ բիզնեսի համար AI-ի ողջ ներուժն օգտագործելու անհրաժեշտ ճկունություն ապահովելու հանձնառությամբ։

🤖 HerculesAI-ում վաղուց համոզված էին, որ արհեստական բանականությունն ավելին է, քան պարզապես հերթական աղմուկը։ ԱԲ-ն ոչ միայն տեխնոլոգիայի, այլև բիզնեսի ապագան է։

📖 staffmedia.am-ի այս հոդվածում անդրադարձել ենք ընկերության պատմությանը, գործունեությանն ու հաջողություններին։ Իսկ թե ինչ ճանապարհ է անցել ընկերությունը, որ ոլորտներում է գործում և ինչ պարգևների է արժանացել, կիմանաք՝ կարդալով հոդվածը։ http://stff.am/KV25

staff.am

02 Dec, 16:15


📽 Կիսվում ենք Beyond Podcast-ի 24-րդ էպիզոդով։

💚 Մեր հյուրը Aystegh Psychology Lab-ի համահիմնադիր, հոգեբան Yeva Asribabayan-ն է, ում հետ քննարկել ենք, թե ինչպես է նա ընտրել հոգեբանությունը՝ որպես մասնագիտություն, հուզական այրումը աշխատավայրում, սթրեսի և հուզական այրման տարբերությունները, հոգեթերապևտի մասնագիտությունը և մասնագետի դիմելու ճիշտ ժամանակը։

Իսկ թե ինչ է բալանսը, ինչ անել աշխատավայրում սթրեսը նվազեցնելու և հուզական այրումից խուսափելու համար, կիմանաք՝ դիտելով այսօրվա հաղորդումը ⬇️
http://stff.am/MVH2

staff.am

28 Nov, 16:02


💻 staffmedia.am-ում շարունակում ենք հայաստանյան աշխատաշուկայի տարբեր ընկերությունների լուսաբանումը։

🚀 Այս հոդվածում անդրադարձել ենք բավականին երիտասարդ, բայց արդեն մի շարք հաջողություններ գրանցած Pogos ընկերությանը։

👨‍💻 Փոգոսը IT ծառայություններ մատուցող հայկական ընկերություն է, որը բարձրակարգ տեխնոլոգիական լուծումներ է տրամադրում ստարտափներին և բիզնեսներին՝ բիզնես գործընթացներն ավտոմատացնելու և արդյունավետ կառավարելու համար։

📖 Իսկ թե ինչպես է ընկերությունը սկսել իր գործունեությունը, իրականացրած ինչ նախագծեր ունեն և թե ովքեր են թիմում, կիմանաք՝ կարդալով հոդվածը։
http://stff.am/vVk6

staff.am

28 Nov, 13:35


👨‍🔬 ՀԱՅտնի հայեր շարքի այս անդրադարձը նվիրված է հայազգի գյուտարար, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) ստեղծող Ռեյմոնդ (Վահան) Դամադյանին։

🎓 Դամադյանը, թեև իր գյուտի համար անարդարացիորեն չի արժանացել Նոբելյան մրցանակի, այնուամենայնիվ, իր գործունեության ընթացքում արժանացել է մի շարք կարևոր պարգևների, ինչպես՝ ԱՄՆ Տեխնոլոգիայի ոլորտի պետական շքանշան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի Լեմելսոնի անվան մրցանակ, ներառվել է ԱՄՆ Ազգային գյուտարարների փառքի դիվանում և այլն։

📌 Դամադյանի գյուտի շնորհիվ ոչ միայն փրկվեցին միլիոնավոր կյանքեր ամբողջ աշխարհում, այլև բժշկագիտությունը մուտք գործեց զարգացման մի նոր փուլ։

Առաջարկում ենք ծանոթանալ staff.am-ում բժշկագիտության ոլորտում առկա թափուր հաստիքներին՝ անցնելով հղումով ⬇️
http://stff.am/JVlO

staff.am

26 Nov, 06:42


❤️ staffmedia.am-ի՝ ATENK LTD-ի ջերմ ու հարմարավետ գրասենյակին կատարած նախորդ անդրադարձը շատերի մոտ է Աթենքին միանալու ցանկություն առաջացրել, ուստի առաջարկում ենք շարունակել ծանոթությունն ընկերության հետ:

Այս անգամ անդրադարձել ենք աթենքյան թիմբիլդինգներին, որոնք ընկերության կորպորատիվ մշակույթի անբաժան մասն են:

Աթենքում աշխատանքն ու ակտիվ հանգիստն իսկապես բալանսավորված են, իսկ թե ինչպես, կիմանաք՝ կարդալով staffmedia.am-ի հոդվածը։
http://stff.am/RX5A

staff.am

25 Nov, 16:14


📽 Կիսվում ենք Beyond Podcast-ի 23-րդ էպիզոդով։

💚 Մեր հյուրը TEDxYerevan-ի և ThinkStudio-ի հիմնադիր Kristine S.-ն է, ում հետ քննարկել ենք նրա կրթությունն ու մասնագիտական ուղին, «Ուխտագնացություն դեպի ուղեղ» գիրքը, TEDx Yerevan-ի հիմնադրումը, գրանցած հաջողությունները, առաջնորդների քոուչինգը և այլ հետաքրքիր թեմաներ։

Իսկ թե ինչ է նշանակում լինել մտքի առաջնորդ, ինչ խնդիրներ կան հայ առաջնորդների մոտ և որոնք են լինելու Քրիստինայի հաջորդ քայլերը, կիմանաք՝ դիտելով այսօրվա հաղորդումը, որի վերջում, ի դեպ, կա անակնկալ։

Էպիզոդը դիտելու համար անցեք հղումով՝
http://stff.am/xCX8

staff.am

20 Nov, 15:10


staffmedia.am-ում անդրադարձել ենք @telecom_armenia-ի «Ամենաթիմային աշխատակից» նախագծին։

❤️ Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում թիմային աշխատանքին և վերջերս ամփոփել է «Ամենաթիմային աշխատակից» մրցույթը, որի արդյունքում ընկերության 40 աշխատակից մեկնել է Եգիպտոս՝ մեկշաբաթյա ճամփորդության։

➡️ Իսկ թե ինչպես են ընտրվել ամենաթիմային աշխատակիցներն ու ովքեր են նրանք, կիմանաք՝ կարդալով հոդվածը։
http://stff.am/XCvE

staff.am

18 Nov, 16:03


📽 Կիսվում ենք Beyond Podcast-ի 22-րդ էպիզոդով, որի ժամանակ նորովի ենք բացահայտել մեր սիրելի գործընկերոջը՝ Onex-ին։

💚 Մեր այս էպիզոդի հյուրերը Onex ընկերության 3 համահիմնադիրներն են՝ տնօրեն Սամվել Մարտիրոսյանը, տեխնիկական տնօրեն Հարութ Աբրահամյանը և մարքեթինգի տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։ Նրանց հետ քննարկել ենք Onex-ի հիմնադրումը, առաջին մեծ ձեռքբերումները, հանդիպած մարտահրավերների հաղթահարումը, Onex-ի մարդկանց և մշակույթը։

💡 Իսկ թե ինչ են Dropify գործիքն ու Onex Service Academy-ն, ինչպես է Onex-ը վերափոխել էլեկտրոնային առևտրի ոլորտը Հայաստանում, արդյոք STEM կրթություն ունեցող ձեռներեցները հեշտությամբ են հաջողության հասնում, և ինչպիսի առաջնորդներ են Onex-ի համահիմնադիրները, կիմանաք՝ դիտելով այսօրվա հաղորդումը։

http://stff.am/OCtA

staff.am

15 Nov, 16:20


😍 Դեկտեմբերի 13-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գերազանցության մրցանակաբաշխությունը։

📢 ICC Armenia-ի կազմակերպած «Նվիրում 2024» մրցանակաբաշխությունը բաց է ՀՀ-ում գրանցված բոլոր փոքր, միջին և խոշոր մասնավոր ընկերությունների համար։

Մրցանակաբաշխության անվանակարգերն են՝
🏆 «Շրջակա միջավայրի պաշտպանություն»,
🏆 «Սոցիալական նախաձեռնություն», 
🏆 «Պատշաճ կորպորատիվ կառավարում»,
🏆 «Պատասխանատու ղեկավար»։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է։

Շտապե՜ք գրանցվել՝ անցնելով հղումով ⬇️
http://stff.am/4X9j

staff.am

15 Nov, 07:45


🗓️ Նոյեմբերի 23-ին Դուբայում տեղի կունենա Engage Armenia Forum 2024-ը, որին ներկա կգտնվեն և իրենց փորձով կկիսվեն staff.am-ի համահիմնադիրներ Լուիզա Ավետիսյանը և Վահե Ավետիսյանը։

💡 Ֆորումի ընթացքում կքննարկվի Հայաստանի ապագան, կառաջադրվեն նորարարական մտքեր և կմշակվեն զարգացման ճանապարհներ։

Պանելային քննարկումների ժամանակ Լուիզա Ավետիսյանը կխոսի Հայաստանի աշխատաշուկայի առանձնահատկությունների, հավաքագրաման ժամանակակից տեխնոլոգիաների, կարիերայի, հայրենադարձության մասին և ոչ միայն։

Միջոցառման մանրամասները տեսնելու և գրանցվելու համար անցեք հղումով ⬇️
http://stff.am/hXB7

staff.am

13 Nov, 16:00


🏆 Նոյեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին, FoodPark by DownTown-ում կանցկացվի IT Intellectual Cup ամենամյա առաջնությունը, որի նպատակը ՏՏ ընկերությունների աշխատակիցների միջև ինտելեկտուալ շփման միջավայր ձևավորելն է։

💚 Սիրով տեղեկացնում ենք, որ staff.am-ն առաջնության մեդիա գործընկերն է։

🗓️ Գրանցման վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է։

Առաջնության ձևաչափի, կազմակերպիչների, գործընկերների մասին տեղեկությունները տեսնելու և գրանցվելու համար անցեք հղումով ⬇️
http://stff.am/PXSP

staff.am

13 Nov, 08:58


💚 EasyPay-ը՝ «Ինքնասպասարկման ամենանորարարական վճարային տերմինալ Ասիայում 2024» մրցանակի դափնեկիր։

😍 staffmedia.am-ի այս հոդվածում անդրադարձել ենք Global Business Awards-ի շրջանակում EasyPay-ի՝ Corporate Vision ամսագրի կողմից «Ինքնասպասարկման ամենանորարարական վճարային տերմինալ Ասիայում 2024» մրցանակին արժանանալուն։

Ընկերությունն ունի ավելի քան 4000 տերմինալ ողջ ՀՀ-ում, որոնցում հասանելի են 1000-ից ավել ծառայություններ։

➡️ Իսկ թե ինչ այլ մրցանակների է արժանացել ընկերությունն այս տարի կամ ինչ տեսակի ծառայություններ են առաջարկվում տերմինալներում, կիմանաք՝ կարդալով հոդվածը։
http://stff.am/LXkG

staff.am

12 Nov, 16:04


📽 Կիսվում ենք Beyond Podcast-ի 21-րդ էպիզոդի անոնսով։

Առաջին անգամ #BeyondPodcast-ը անգլերենով է՝ հայերեն ենթագրերով։

💡 Մեր հյուրն Ավստրիական Տիեզերական Ֆորումի տնօրեն և առաջին ավստրիացի անալոգային տիեզերագնաց դոկտոր Գերնոթ Գրոմերն է, ում հետ քննարկել ենք նրա կրթությունը և մասնագիտության ընտրությունը, դեպի Մարս առաքելության հեռանկարները, Ավստրիական Տիեզերական Ֆորումը, ՀՀ-ում այս տարի անցկացված AMADEE 24 անալոգային առաքելությունը, տիեզերական տեխնոլոգիաների առավելությունները և շատ այլ հետաքրքիր թեմաներ։

Իսկ թե ով է առհասարակ անալոգային տիեզերագնացը, ինչ է Մարսի անալոգային հետազոտական առաքելությունը ու ինչ նպատակներ է այն հետապնդում, և որ երկիրը կառաջնորդի առաջին առաքելությունը դեպի Մարս ու երբ դա տեղի կունենա, կիմանաք դիտելով այսօրվա էպիզոդը։

💚 Սիրով ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ONEX.AM ընկերությանը` մեր այս էպիզոդի գործընկերը լինելու և մեր նախագծերին շարունակաբար աջակցելու համար։

🥰 Մաղթում ենք հաճելի դիտում։ http://stff.am/9XmU

staff.am

08 Nov, 10:01


👨‍🔬 Արտեմ Փաթափության | մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր

🇦🇲 Արտեմ Փաթափությանը ծնվել է Բեյրութում, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում ընտանիքի հետ տեղափոխվել ԱՄՆ։ 2016 թ. Փաթափությանը հրավիրվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ներկայացրել հետագայում Նոբելյան մրցանակի արժանացած իր գյուտը։

🥇 Ըստ Նոբելյան կոմիտեի հաղորդագրության՝ Փաթափությանին և ամերիկացի գիտնական Դեյվիդ Ջուլիուսին մրցանակը շնորհվել է ջերմության և շոշափելիքի ռեցեպտորների վերաբերյալ հայտնագործության համար։

Staff.am-ում բժշկագիտության ոլորտում առկա թափուր հաստիքներին ծանոթացեք` անցնելով հղումով ⬇️
http://stff.am/ZZEt

staff.am

06 Nov, 16:00


😍 Ուրախ ենք տեղեկացնել, որ staff.am-ի հիմնադիրների կողմից ստեղծված Hirebee աշխատակիցների հավաքագրման ավտոմատացման համակարգը Plug and Play միջազգային աքսելերացիոն ծրագրի 20 ստարտափների շարքում է։

💡 Plug and Play-ը Սիլիկոնյան հովտում առաջատար նորարարական հարթակ է, որի աքսելերացիոն ծրագրի մաս է դարձել հայկական 119 ստարտափներից միայն 20-ը, այդ թվում՝ Hirebee-ն՝ աշխատանքի ընդունման և աշխատակիցների ներգրավման գործում իր առաջարկած նորարարական լուծումների և ԱԲ կիրառման համար։

💚 Այս հաջողությունը մեծ հնավորություն է՝ շարունակաբար կատարելագործելու մեր լուծումները և հայկական ստարտափը լավագույնս ներկայացնելու միջազգային հարթակներում։

➡️ Մեր մասնակցության, ծրագրի մանրամասների ու Hirebee-ի մասին մանրամասն կարդացեք staffmedia.am-ի հոդվածում։
http://stff.am/nZzv

staff.am

04 Nov, 16:03


📽 Կիսվում ենք Beyond Podcast-ի 20-րդ էպիզոդով։

💚 Մեր հյուրը Synopsys Armenia-ի նախագահ, Synopsys ընկերության առաջատար գիտնական, Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ և ՀԲԸՄ խորհրդի անդամ Երվանդ Զորյանն է։

Նրա հետ քննարկել ենք իր կրթությունը, մասնագիտության ընտրությունը, միկրոէլեկտրոնիկայի ոլորտը, Հայաստանում որակյալ մասնագետների առկայությունը, Synopsys Armenia-ն՝ որպես միջազգային կազմակերպության ներկայացուցչություն Հայաստանում, ինչպես նաև Հայկական վիրտուալ համալսարանը։

💚 Մաղթում ենք հաճելի դիտում։
http://stff.am/jL70

staff.am

04 Nov, 09:13


🎉 Հայաստանի առաջատար ֆինտեխ ընկերություններից մեկը՝ EasyPay-ը, 10 տարեկան է։

💚 Տասնամյա գործունեության ընթացքում ընկերությունը հասցրել է տեղադրել ավելի քան 4000 տերմինալ ողջ Հայաստանում և գործարկել նորարարական easywallet հավելվածը, որը հաճախորդներին թույլ է տալիս օգտվել 1000-ից ավել վճարատեսակից՝ անկախ գտնվելու վայրից։

➡️ Staff.am-ը շնորհավորում է գործընկերոջը և առաջարկում կարդալ վերջինիս տասնամյա պատմության ամենակարևոր դրվագները՝ staffmedia.am-ի հատուկ անդրադարձում։
http://stff.am/lLKc

staff.am

01 Nov, 16:00


😍 Հանդիպեք ապագային՝ ներկայում։

🗓️ Նոյեմբերի 15-16-ը կկայանա Silicon Mountains 2024-ը, որի ընթացքում զեկույցով հանդես կգան Siemens-ում Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Սաշա Ահնենը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Synopsys ընկերության գլխավոր ճարտարապետ, Synopsys Armenia-ի նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը, AMD-ում ավագ գիտաշխատող Պատրիկ Գրոնեվելդը։

💡 Միջոցառման հատուկ հյուրն է լինելու Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2023թ․ դափնեկիր Նարայանա Մուրթին։

💚 Սիրով տեղեկացնում ենք, որ staffmedia.am-ը Silicon Mountains 2024-ի մեդիա գործընկերն է։

Գագաթնաժողովին կքննարկվեն հետևյալ թեմաները`
✔️ ինչ կտան արհեստական բանականության ստեղծման, զարգացման և կիրառման ուղղությամբ կատարված ներդրումները,
✔️ ինչպես է արհեստական բանականությունը փոխակերպում տնտեսության բոլոր ճյուղերը,
✔️ մոտ ապագայում ինչպիսին կլինի արհեստական բանականության ազդեցությունը սոցիալական փոփոխությունների, էթիկական խնդիրների, գաղտնիության, աշխատատեղերի ձևափոխման, առօրյա կյանքի վրա և ոչ միայն։

Գագաթնաժողովի օրակարգին ծանոթանալու և գրանցվելու համար անցեք հղումով ⬇️
http://stff.am/BLY6

staff.am

31 Oct, 12:07


💚 Վերջերս Ինեկոբանկը Գյումրիում բացեց հաճախորդների աջակցման ինովացիոն կենտրոն՝ համալրված ժամանակակից տեխնոլոգիաներով։

Կենտրոնն ապահովում է՝
✔️ հաճախորդների բարձրակարգ թվային սպասարկում
✔️ գերհարմարավետ ու ոգեշնչող աշխատանքային միջավայր
✔️ նոր աշխատատեղեր և կարիերայի հնարավորություններ Գյումրիում

Մանրամասներին կարող եք ծանոթանալ staffmedia.am-ի անդրադարձում ⬇️
http://stff.am/jLcj

staff.am

29 Oct, 15:00


💚 Մեր սյունակագիր Acba bank OJSC-ն այս անգամ կիսվում է մրցակիցների վերլուծության գործնական քայլերով։

💡 Բիզնեսում հաջողելու համար սեփական կազմակերպության վերլուծությունն ու Ձեր հաճախորդներին ճանաչելը բավարար չեն։ Դուք պետք է վերլուծեք և ճանաչեք նաև Ձեր մրցակիցներին։

Եկեք staffmedia.am՝ բացահայտելու մրցակցային արդյունավետ վերլուծության բոլոր գաղտնիքները։ http://stff.am/rLqE

staff.am

29 Oct, 14:20


🤩 Ուրախ ենք տեղեկացնել, որ Beyond Podcast-ի էպիզոդներն արդեն հասանելի են ոչ միայն Spotify-ում, Deezer-ում և Yandex Music-ում, այլև Apple Podcasts-ում։

💚 Այսուհետ լսեք մեր հյուրերին Ձեր նախընտրած հավելվածում և բացահայտեք նրանց պաշտոնից, կոչումից և մասնագիտությունից այն կողմ։

Spotify - http://stff.am/UK7N
Deezer - http://stff.am/DK6S
Yandex music - http://stff.am/yLqA
Apple Podcasts - http://stff.am/DK7M

staff.am

28 Oct, 17:24


📽 Կիսվում ենք Beyond Podcast-ի 19-րդ էպիզոդով։

💡 Մեր հյուրը EU Business School-ի տարածաշրջանային ղեկավար Դիանա Եսայանն է։

💚 Դիանայի հետ խոսել ենք բիզնես կրթության մասին, քննարկել ենք նրա կրթական ու մասնագիտական ուղին՝ Մոսկվայից Երևան և Բարսելոնա:

Խոսել ենք նաև EU Business School-ի կրթական ծրագրերից, մասնավորապես` ՄԱԿ-ի պատմության մեջ առաջին անգամ համատեղ մագիստրոսական ծրագրի, արհեստական բանականություն մասնագիտացման, ժամանակակից բիզնես կրթության առավելությունների մասին և ոչ միայն:

✔️ EU Business School-ը եվրոպական առաջատար բիզնես բուհ է, որն ունի մասնաճյուղեր Բարսելոնայում, Ժնևում և Մյունխենում։ EU Business School-ն առաջարկում է առաջնորդության, նորարարության և ձեռնարկատիրության բակալավրի, մագիստրոսական և MBA ծրագրեր։ Իսկ թե ինչպես են փոխվել ուսանողների պահանջները, որն է բիզնես կրթության առավելությունը, ինչ խորհուրդներ են տրվում արտերկրում սովորել ցանկացողներին և նրանց ծնողներին, կիմանաք՝ դիտելով այսօրվա հաղորդումը։

💚 Մաղթում ենք հաճելի դիտում։
http://stff.am/LK2I

staff.am

26 Oct, 11:01


💡 Ինչպե՞ս կարող եք դառնալ աշխատաշուկայի հաջողակ խաղացող և առանձնանալ մրցակիցներից։

Այո՜, ստեղծելով և զարգացնելով Ձեր անձի բրենդը։

💚 Լավ մշակված անձի բրենդը բազմաթիվ հնարավորություններ կբացի ձեր առջև. նոր աշխատանք, հաճախորդներ, գործընկերներ և ոչ միայն։

📢 Ուզու՞մ եք իմանալ, թե ինչպես կառուցել անձի հզոր բրենդ, եկե՜ք staffmedia.am և կարդացեք այս օգտակար հոդվածը։

http://stff.am/iKH0

staff.am

25 Oct, 16:00


😍 Ամփոփում ենք DigiTec24 տեխնոլոգիական միջոցառումը միասին։

Այս տարի ևս staff.am-ը ունեցավ ակտիվ մասնակցություն և հանդես եկավ արդեն որպես բազմաֆունկցիոնալ էկոհամակարգ՝ ներկայացնելով իր կրթական, վերլուծական և մեդիա ուղղությունները։

Կարդացեք մեր ամփոփ հոդվածը DigiTec24-ի մասին` անցնելով հղումով ⬇️
http://stff.am/QJXJ

staff.am

24 Oct, 14:28


📍 Մորիս Ուորդ Հայաստանը՝ ընդդեմ սոցիալական մարտահրավերների

🤝 Մեր գործընկեր Մորիս Ուորդ Հայաստանը, ակտիվ ներգրավվածություն ունենալով սոցիալական մարտահրավերների հաղթահարման գործում, ցուցաբերում է կորպորատիվ սոցիալական բարձր պատասխանատվություն։

💚 Ընկերության սոցիալական նախաձեռնությունների մասին պատմել ենք staffmedia.am-ում։

Անցեք հղումով՝ հոդվածը կարդալու համար ⬇️
http://stff.am/RKTM

staff.am

24 Oct, 11:33


💡 Փնտրու՞մ եք ոգեշնչման և նորը սովորելու աղբյուր։

Եկե՜ք staffmedia.am, որտեղ ձեզ համար պատրաստել ենք մտքերի մի գեղեցիկ փունջ։

💚 Beyond Podcast-ի առաջին 10 էպիզոդներից առանձնացրել ենք ամենահետաքրքիր 10 մտքերը, որոնց անպայման պետք է ծանոթանալ։

Հոդվածը կարդալու համար անցեք հղումով ⬇️
http://stff.am/4Kvn

staff.am

23 Oct, 06:16


📢 Ուշադրությու՜ն, նախագծերի կառավարման պրոֆեսիոնալներ և ոլորտով հետաքրքրվածներ։

🗓 Նոյեմբերի 3-ին տեղի է ունենալու PMI Armenia-ի «Project Management Awards 2024» մրցանակաբաշխությունը։

Այն առաջին միջոցառումն է, որը ներկայացնելու և ըստ արժանվույն գնահատելու է Հայաստանում իրականացվող լայնամասշտաբ նախագծերը։

💚 Միջոցառման ընթացքում ոլորտի պրոֆեսիոնալները հանդես կգան ելույթներով, զեկույցներով և կկիսվեն իրենց փորձով։ Լինելու է նաև հատուկ մրցանակաբաշխություն։

➡️ Անցեք հղումով՝ իմանալու ավելին և դառնալու այս միջոցառման մի մասնիկը։

http://stff.am/4KgC

staff.am

21 Oct, 16:02


📽 Կիսվում ենք Beyond Podcast-ի 18-րդ էպիզոդի անոնսով։

💚 Մեր հյուրը ինֆլյուենսեր, «Դե» խաղերի հիմնադիր Հայկ Մկրտչյանն է, ում հետ զրուցել ենք իր կրթության, վաճառքի հմտությունների, ինֆլյուենսերական ուղու, ինֆլյուենսերների միջև մրցակցության, լսարանի ագրեսիայի և ատելության դեմ պայքարի մասին և ոչ միայն։

Իսկ թե ինչ է պետք ինֆլյուենսեր լինելու համար, ինչ արժի ինֆլյուենսեր մարքեթինգը Հայաստանում կամ ինչու է անհրաժեշտ ինֆլյուենսերների դպրոց ստեղծել, կիմանաք՝ դիտելով այսօրվա հաղորդումը։

💚 Մաղթում ենք հաճելի դիտում։

http://stff.am/XKib

staff.am

19 Oct, 15:30


💡 «Եթե մենք տալիս ենք սխալ հարցեր, ապա անգամ ճիշտ պատասխանները մեզ սխալ ուղղությամբ կտանեն»։

📍 «Շաբաթվա գիրքը» շարքի այս հոդվածում անդրադարձել ենք Սայմոն Սինեկի «Սկսեք ինչուից» գրքին, որի օգնությամբ դուք կարող եք ոգեշնչել ոչ միայն ինքներդ ձեզ, այլև ձեր թիմին և ուղորդել դեպի ավելի մեծ հաջողություններ։

➡️ Եկե՜ք staffmedia.am` բացահայտելու, թե ինչու է «ինչու»-ն այդքա՜ն կարևոր։

http://stff.am/0J7d

staff.am

18 Oct, 15:08


Մեր գործընկեր Coca-Cola HBC-ն ունի իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին նվիրված մի յուրահատուկ միջոցառում` «Ընտանիքի օրը»:

Այս տարի staffmedia.am-ը հնարավորություն ունեցավ ներկա գտնվելու և լուսաբանելու այդ վառ և գունավոր միջոցառումը։

😍 Դիտե՛ք տեսանյութը և զգացե՛ք օրվա ողջ տրամադրությունը։

staff.am

18 Oct, 13:41


🧡 Ամփոփում ենք DigiTec24-ի ամենավառ կադրերը մեկ տեսանյութում։


💚 staff.am-ը՝ որպես ՏՏ համայնքի ակտիվ ներկայացուցիչ, այս տարի ևս մասնակցեց տեխնոլոգիական այս կարևոր միջոցառմանը` արդեն որպես էկոհամակարգ։


🎞 Դե ինչ, դիտեք տեսանյութը և զգացեք միջոցառման ողջ տրամադրությունը։

staff.am

15 Oct, 14:49


💡Լավագույն գովազդը, որ կարող եք ունենալ, հավատարիմ հաճախորդն է, որ դառնում է Ձեր բրենդի «դեսպանը» և գովազդում է Ձեր բիզնեսը:

💚 Մեր սյունակագիր Acba bank OJSC-ն այս հոդվածում ներկայացնում է հաճախորդների բազայի հետ աշխատելու կարևորությունը և առաջարկում այն պահպանելու և մեծացնելու պրակտիկ խորհուրդներ։

Եկե՜ք staffmedia.am և շրջապատեք Ձեր բիզնեսը ճիշտ մարդկանցով։
http://stff.am/YJON

staff.am

14 Oct, 16:25


📽 Beyond Podcast-ի հերթական էպիզոդն արդեն հասանելի է։

💚 Մեր այսօրվա հյուրը Fastex Armenia ընկերության ղեկավար Վախթանգ Աբրահամյանն է, ում հետ զրուցել ենք նրա կրթության, Կենտրոնական բանկում մասնագիտական ուղու, Fastex-ի թիմի և էկոհամակարգի, մետավերսի, արհեստական բանականության և WEB3 ոլորտի մասին։

Իսկ թե որն է WEB3-ում հաջողության հասնելու գաղտնիքը, որոնք են պետականից մասնավոր ոլորտ անցման մարտահրավերները և ինչպես է հնարավոր միշտ զարգացումների էպիկենտրոնում մնալ, կիմանաք՝ դիտելով այսօրվա հաղորդումը։

💚 Մաղթում ենք հաճելի դիտում։

https://youtu.be/vlblcYrcNIU

staff.am

11 Oct, 13:30


💡 Իսկ դուք գիտեի՞ք, որ մեր գործընկեր Coca-Cola HBC Careers-ն ունի իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին նվիրված մի յուրահատուկ միջոցառում` «Ընտանիքի օրը»:

❤️ Արդեն ավանդույթ դարձած այդ միջոցառմանը Ընկերության բոլոր աշխատակիցները հնարավորություն են ունենում իրենց ընտանիքների հետ վայելելու ուրախ ու հաճելի պահեր, լցվելու դրական էմոցիաներով ու ստեղծելու ջերմ հիշողություններ:

➡️ staffmedia.am-ում Ձեզ համար պատրաստել ենք մի հետաքրքիր տեսանյութ՝ լի օրվա ուրախ ու վարակիչ պահերով։

Ավելին տեսնելու համար անցեք հղումով ➡️http://stff.am/4Jsu

staff.am

09 Oct, 09:20


Ամփոփում ենք սեպտեմբերի գլխավոր իրադարձությունները մեկ հոդվածում։

💚 Սեպտեմբերի MND-ի ընթացքում կայցելենք Աթենք մսամթերք/Atenk Meat Product-ի նոր և ընդարձակ գրասենյակ, կանդրադառնանք staff.am-ի մասնակցությանը Global Armenian Summit 2024-ին, կկիսվենք EasyDMARC-ի ֆանտաստիկ նորությամբ և կբացահայտենք Teleperformance Armenia-ն՝ որպես գործատու։

Դե ի՜նչ, կարդա հոդվածն այստեղ՝ http://stff.am/iHJw

staff.am

07 Oct, 16:29


🎥 Beyond Podcast-ի այսօրվա հյուրը UCRAFT և Hoory AI ընկերությունների համահիմնադիր Գևորգ Բալյանն է (Gev Balyan), ով կիսվել է #Ucraft և #Hoory ընկերությունների հիմնադրման պատմությունով, արհեստական բանականության ամենագրավիչ նորարարություններով և մի շարք այլ հետաքրքիր մտքերով։

💡Իսկ թե Գևորգի կարծիքով որ ոլորտի վրա գրեթե չի ազդի արհեստական բանականությունը, ինչպես պահպանել առաջատարի դերը մրցակցային ու դինամիկ զարգացող տեխնոլոգիական աշխարհում, ինչ է Ucraft Next-ը և ինչպես է այն օգնում հայկական բիզնեսներին, կիմանաք՝ դիտելով այսօրվա էպիզոդը։

💚 Սիրով կսպասենք ձեր կարծիքներին և մեկնաբանություններին։

https://youtu.be/qUpxW9tv9mg?si=-lTHFkDSIeYar7T0

staff.am

04 Oct, 12:13


#OneDayOffer

💻 Դեռ անծանոթ Senior Java Developer, DigiTec-ի օրերին՝ հոկտեմբերի 4-6-ը, մոտեցիր Telcell-ի տաղավար և կատարիր տեխնիկական առաջադրանքը:

Սա կլինի ձեր առաջին քայլը միմյանց ճանաչելու: 😍

💸 Telcell-ը կուսումնասիրի թեկնածուներին, և եթե դու անցնես աշխատանքի Telcell-ում, կստանաս 1,000,000 դրամ բոնուս։

Այցելիր Telcell-ին DigiTec-ում և բաց մի թող 1,000,000 դրամի հեռանկարը:😉

staff.am

03 Oct, 12:21


😍 Կհանդիպենք DigiTec 2024-ում:

staff.am

03 Oct, 12:21


💚 Միացե՛ք մեզ #DigiInvest-ում, որի ընթացքում staff.am և Hirebee ընկերությունների համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը ներկայացնելու է հետաքրքիր վերլուծություններ և դիտարկումներ ֆինանսական և ՏՏ ոլորտների վերաբերյալ։

😍 Կհանդիպենք DigiTec 2024-ում:

staff.am

01 Oct, 10:24


💚 Միացե՛ք staff.am-ին DigiTec 2024-ում և բացահայտե՛ք նոր հնարավորություններ ձեր կարիերայի համար։

Այցելե՛ք մեր տաղավար և ծանոթացե՛ք․
staff.am-ի նորացված և ուժեղացված հարթակին,
Career Factory by staff.am-ի ուսումնական ծրագրերին,
Compass by staff.am-ի անալիտիկ գործիքներին,
staff.am բջջային հավելվածին,
staffmedia.am մեդիա հարթակին,
և Beyond Podcast-ի շաբաթական մոտիվացիային:

Բաց մի՛ թողեք այս բացառիկ հնարավորությունը՝ հանդիպելու մեզ և պարզելու, թե ինչպես կարող ենք աջակցել ձեր կարիերայի զարգացմանը:

😍 Կհանդիպենք Digitec 2024-ում:

staff.am

27 Sep, 12:16


Երբ ինչ-որ կարևոր գործ կար անելու, «Ամեն մեկը» վստահ էր, որ «Ինչ-որ մեկը» դա կանի։ «Ցանկացած մեկը» կարող էր դա անել, բայց «Ոչ մեկը» ոչինչ չէր անում։

📖 Շարունակում ենք «Շաբաթվա գիրքը» շարքը և այս անգամ անդրադարձել ենք Գոռ Կարապետյանի «Proակտիվ առաջնորդը» գրքին։

💚 Գիրքը ֆունկցիոնալ անգրագիտության, սոցիալական պատասխանատվության բարձրացման և կրթության ցածր մակարդակին համապատասխան լուծումներ գտնելու մասին է և անդրադառնում է մեր երկրի առջև ծառացած այն խնդիրներին, որոնք կարող է լուծել առաջնորդությունը։

Դե ինչ, հրավիրում ենք staffmedia.am` ծանոթանալու «Proակտիվ առաջնորդը» գրքի մասին պատմող հոդվածին։

https://staff.am/staffmedia/շաբաթվա-գիրքը-proակտիվ-առաջնորդը/

staff.am

23 Sep, 13:27


🎓 «Կրթությունը այն ամենահզոր զենքն է, որով կարող եք փոխել աշխարհը», -ասել է Նելսոն Մանդելան, իսկ մենք ավելացնում ենք, որ այդ փոփոխություն գեներացնողների շարքերում կարող եք հայտնվել նաև դուք։

💚 Իսկ թե ինչու՞ է կրթությունն այդքան կարևոր և թե ինչպե՞ս կարելի է միանալ կրթական այս ռեֆորմին, կիմանաք staffmedia.am-ում։

https://staff.am/staffmedia/building-equal-educational-opportunities/