Tert.am

@tertamnews


Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Tert.am

23 Oct, 08:09


🔹Կազանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նեղ կազմով նիստը

Tert.am

23 Oct, 07:57


🔹Օկուպացված Ստեփանակերտում հայ կին է մահացել

📌
70-ամյա Վերա Աղասյանի մահվան պատճառը եղել է սուր սրտանոթային անբավարարությունը, որն առաջացել է թոքային զարկերակի թրոմբոզի հետևանքով, հայտնել է Ադրբեջանի առողջապահության նախարարությունը։

Tert.am

23 Oct, 07:37


🎯Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն։ 21 միլիոն Camry վաճառած ընկերությունը պահպանել է նախկինների լավագույն կողմերն ու ավելացրել բազմաթիվ նորամուծություններ

📌2,5 լիտր տարողությամբ բենզինային շարժիչ, 202 ձիաուժ։ Նոր Toyota Camry-ն ներկայանում է 4 նոր գույնով՝ թանկարժեք մետալիկ, զգացմունքային կարմիր, բրոնզ և մուգ կապույտ։

Tert.am

23 Oct, 07:26


🔹Բաքվում սպանել են Ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Իոսիֆ Տկաչին ու նրա կնոջը. սպանության կասկածանքով ձերբակալվել է Իսլամ Խադիևը

Tert.am

23 Oct, 06:57


🔹ԱՄՆ-ում McDonald's-ի բուրգերների պատճառով 49 մարդ թունավորվել է, 1-ը՝ մահացել. ընկերության արժեթղթերի գինը նվազել է

📌Թունավորման պատճառը եղել է Quarter Pounder բուրգերը, քանի որ բոլոր թունավորվածները հենց այս ուտեստն են կերել: Սկանդալի ֆոնին ընկերության մեկ արժեթղթի գինը նվազել է 18,25 դոլարով՝ հասնելով 296,44 դոլարի։

Tert.am

23 Oct, 06:17


🔹ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը

Tert.am

23 Oct, 05:49


🔹Բայդենը ցանկանում է դառնալ խաղաղության համաձայնագրի կնքահայրը, այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը

📌«Բայդենը ցանկանում է, որ 4 տարվա այն ներդրումը, որ իր վարչակազմն ունեցել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, հասնի իր տրամաբանական ավարտին:

📌 Ալիևին ու Փաշինյանին ուղղված նամակներում արտասովոր բան չկա. ամերիկյան պաշտոնական դիրքորոշումների արտացոլումն է, ընդունված ձևակերպումներով և քաջալերման խոսքերով՝ շարժվել դեպի առաջ»,- գրել է նա:

Tert.am

23 Oct, 05:33


🔹Նեթանյահուի տան վրա մենք ենք հարձակվել, մենք երբեք սպիտակ դրոշ չենք բարձրացնի, հայտարարել է «Հեզբոլլահ»-ի խոսնակը

📌Օրերս հայտարարվել էր Կեսարիայում Իսրայելի վարչապետի առանձնատան վրա անօդաչուով հարձակման մասին: Նեթանյահուն պնդել էր, որ իրեն ու կնոջը ցանկացել է սպանել Իրանը:

Tert.am

23 Oct, 04:58


🔷Ձեզ համար առանձնացրել ենք մամուլում այսօր հրապարակված մի քանի ուշագրավ լուր👇

📌Գորիսի ոստիկանապետի գլխին մութ ամպեր են կուտակվել Տեղ համայնքի ղեկավարի ձերբակալության պատճառով. «Հրապարակ»

📌Բանակում սպայական կադրերի լուրջ դեֆիցիտ կա. «Հրապարակ»

📌Մոտ օրերս Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական կտա և քաղաքը կզիջեն ՔՊ-ին. «Հրապարակ»

📌Երևանի ավագանու ՔՊ խմբակցությունը վրդովված է. «Ժողովուրդ»

📌Նոր սկանդալ Հակակոռուպցիոն կոմիտեում. Կենտրոնի թաղապետարանի 2 պաշտոնյա է ձերբակալվել. «Ժողովուրդ»

📌Եվրոպայի խորհրդի փորձագետները ԲԴԽ նախկին անդամ Վիգեն Քոչարյանի մասին բացասական եզրակացություն են տվել. նրան հանել են ՄԻԵԴ թեկնածուի շարքից․ «Ժողովուրդ»

Tert.am

22 Oct, 18:53


🔹Հայկ Խլոյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի չեմպիոն

Tert.am

22 Oct, 18:43


🔹Եվրախորհրդարանն այսօր ճնշող մեծամասնությամբ հաստատել է Ուկրաինային մինչև 35 միլիարդ եվրո վարկ տրամադրելու նախաձեռնությունը, հայտնում է Euronews-ը

📌
Վճարումներն ապահովելու համար կօգտագործվեն Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվները։

Tert.am

22 Oct, 18:09


🔹Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերություններն իրենց պատմության մեջ ամենացածր մակարդակում են Վրաստանի իշխանությունների գործողությունների պատճառով, հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին

📌 «Ակտիվ մասնակցեք ընտրություններին, կընտրեք այնպիսի ղեկավարություն, որը կներկայացնի ձեր ցանկությունները, ձեր ձգտումները»,- ասել է դեսպանը՝ դիմելով Վրաստանի քաղաքացիներին։

Tert.am

22 Oct, 17:25


ԲՐԻԿՍ-ի երկրները համաձայնեցրել են Ուկրաինայի վերաբերյալ ձևակերպումը, որը կներառվի Կազանի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում։ Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը

📌«Դա ընդհանուր դիրքորոշում է, որը ոչ մեկի մոտ առարկություն չի առաջացնում»,- ասել է նա։

Tert.am

22 Oct, 16:35


🔹Ամերիկան պատրաստ է աջակցել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, որը վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը։ Այս մասին գրված է ԱՄՆ նախագահի՝ Նիկոլ Փաշինյանին հղված նամակում։

📌
«Խաղաղության համաձայնագիրը, որը երաշխավորում է Հայաստանի միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ապահովություն և կայունություն կապահովի ոչ միայն հայ ժողովրդի համար»,- մասնավորապես գրել է Բայդենը։ Ավելին՝ այստեղ։

Tert.am

22 Oct, 16:24


🔹Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են Ադրբեջանում հավատարմագրված մահմեդական երկրների դեսպանների հետ: Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

📌«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի խոչընդոտներն են Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջները, Հայաստանում ռազմականացման աճող միտումները»,- ասել է Բայրամովը։

Tert.am

22 Oct, 15:43


🔹Ամերիկան ողջունում է Հայաստանի նպատակադրումն ու քայլերն՝ ի նպաստ խաղաղության ու կայունության հաստատման, կարևորում սահմանազատման գործընթացն ու կանոնակարգի ստորագրումը, վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ասել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Մայքլ Քարփենթերը՝ վարչապետին փոխանցելով Ջո Բայդենի նամակը

📌«Պայմանագրի ստորագրումը կնպաստի փոխվստահությանը և դրական ազդակ կհաղորդի մյուս հարցերի քննարկման ու համաձայնության հասնելու գործին»,- իր հերթին նշել է Փաշինյանը։

Tert.am

22 Oct, 15:09


🔹Երևանում «ԶԻԼ»-ը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղային: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել հիվանդանոց, հայտնում է Shamshyan.com-ը

📌
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Tert.am

22 Oct, 14:47


🔹Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն օրինակ են այն բանի, թե ինչպիսին պետք է լինի համագործակցությունը երկրների միջև, ասել է ՌԴ նախագահ Պուտինը Չինաստանի նախագահի հետ Կազանում կայացած հանդիպման ընթացքում

Tert.am

22 Oct, 14:07


🔹Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին «Հեզբոլլահ»-ի մամլո ասուլիսի մեկնարկի պահին

Tert.am

22 Oct, 13:45


🔹Ես հասկանում եմ, որ ձեր վրա թքող չկա, լքե՛ք դահլիճը, հայտարարությունների ժամին դահլիճից հեռացող «Հայաստան» խմբակցության որոշ անդամների ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Չե՞ս ամաչում, ամոթ է»,- պատասխանեց նրանցից մեկը