Հետք

@hetqonline


Հետաքննական լրագրություն, լուրեր, հոդվածներ։
Կայք` hetq.am
Ֆեյսբուք` facebook.com/hetqonline
Թվիթեր` twitter.com/Hetq_Trace
Յութուբ` youtube.com/user/HetqTV
🚩ՀՀ, Երեւան, Փ. Բուզանդի 1/3, 8-րդ հ.
✉️ [email protected]
📞 +374 10 563 363
📠 +374 10 581 102

Հետք

23 Oct, 05:02


Ջերմաստիճանի կանխատեսումը Երևանում այսօր․ 3.09 - 13.39°C

🌅Առավոտյան՝ 3.73°C
☀️Ցերեկը՝ 8°C
🌗 Երեկոյան՝ 11.17°C
🌘 Գիշերը՝ 7.93°C


💦Օդի հարաբերական խոնավությունը՝ 43%
🍃Քամու արագությունը՝ 4.92մ/վ
☁️Ամպամածության ցուցիչը՝ 3%

© ԱՂԲՅՈՒՐԸ՝ OpenWeather ®

Հետք

23 Oct, 05:00


Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում ▫️
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` ▫️ https://hetq.am/hy/article/170349

Հետք

22 Oct, 17:30


Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Մայքլ Քարփենթերի գլխավորած պատվիրակությանը ▫️
Արարատ Միրզոյանը և Մայքլ Քարփենթերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։ ▫️ https://hetq.am/hy/article/170348

Հետք

22 Oct, 17:00


«Ձեզ քաջալերում եմ այս տարի վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագիրը»․ Բայդենի նամակը՝ Փաշինյանին ▫️
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։ ▫️ https://hetq.am/hy/article/170347

Հետք

22 Oct, 16:31


💊 Փորձաշրջան՝ առանց վարձատրության

Կազմակերպության գործունեությունն ուսումնասիրելու համար աշխատանքի հայտարարությամբ գնացի հարցազրույցի, ընկերությունում փորձաշրջան անցա եւ ասացի, որ ուզում եմ աշխատել։
Job.am հայտարարությունների հարթակում աշխատանքի համար ռեզյումե ուղարկելուց կես ժամ չէր անցել, երբ զանգահարեցին և հրավիրեցին հարցազրույցի։

5 օր այս ընկերությունում պրակտիկա անցնելուց հետո պետք է անցնեի աշխատա
նքի, գրանցվեի, ունենայի վճարովի արձակուրդ։ Ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Հասմիկ Կիրակոսյանի խոսքով, իմ գործը զանգեր անելն ու վաճառք ապահովելն է, ինչքան շատ վաճառեմ, այնքան շատ գումար կաշխատեմ։ Բոլոր մարդիկ, ում պետք է զանգահարեինք, նախկին հաճախորդներ էին կամ պարզապես հետաքրքրվածներ, որոնք իրենց անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, տրամադրել էին ընկերությանը։

«Մենք սառը զանգեր չենք անում, բոլորը մեր հաճախորդներն են, կայքերում գովազդ ենք անում, գովազդով անցնում են, տվյալները լրացնում, հետո մեր աղջիկները զանգում են իրենց»,-ասում էր Հասմիկը։

Մանրամասները կարդա՝
Ինչպես են մարդկանց համոզում գնել անօգուտ բուժամիջոցներ

Հետք

22 Oct, 15:30


ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը Փաշինյանին է փոխանցել Ջո Բայդենի նամակը ▫️
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին վերաբերող հարցեր: ▫️ https://hetq.am/hy/article/170346

Հետք

22 Oct, 15:30


Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերին ▫️
Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններն ընդգրկող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել են արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և նախանշել հետագա համագործակցության ուղիները: ▫️ https://hetq.am/hy/article/170345

Հետք

22 Oct, 14:49


🐟 Սամվել Լաբլաջյանը չի քանդելու ձկնաբուծարանի ինքնակամ կառուցված պարիսպները

Վարչական դատարանը 2024թ. սեպտեմբերին երկու վճիռ է կայացրել Արարատի մարզում գործող խոշոր ձկնաբուծարաններից մեկի սեփականատիրոջ՝ Սամվել Լաբլաջյանի հայցերի հիման վրա։ Մեկ տարի առաջ հրապարակել էինք, որ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը 2022թ․ դեկտեմբերին Սամվել Լաբլաջյանին տուգանելու որոշում էր ընդունել՝ Հայանիստ գյուղի վարելահողերի վրա ձկնաբուծարան կառուցելու համար։

Մասիս համայնքի Հայանիստ գյուղում գտնվող ձկնաբուծարանը Ս․ Լաբլաջյանը կառուցել է 2008թ․-ին, և մինչ օրս այն ինքնակամ կառույց է համարվում։ Անհատ ձեռներեց Սամվել Լաբլաջյանի Արարատի մարզում գտնվող ձկնաբուծարանը մեծերի ցանկում է:

🐟Մանրամասները՝
https://hetq.am/hy/article/170344

Հետք

22 Oct, 12:01


ԱՍՀ նախարարն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին ▫️
Նախարարը շնորհավորել է դեսպանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն։ ▫️ https://hetq.am/hy/article/170340

Հետք

22 Oct, 12:01


Իսահակյան փողոցում կարգելվի մեքենաների կանգառը ▫️
Մասնավորապես՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: ▫️ https://hetq.am/hy/article/170339

Հետք

22 Oct, 11:30


ԻԻՀ քաղաքացին կալանավորվել է՝ իրացման նպատակով ապօրինի թմրամիջոցի շրջանառության մեղադրանքով ▫️
Ըստ քաղաքացու բանավոր հայտարարության՝ վերջինս շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը ապօրինի ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի՝ քննությամբ դեռևս անհայտ օգտատիրոջից: ▫️ https://hetq.am/hy/article/170337

Հետք

22 Oct, 11:30


Արթուր Գրիգորյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից ▫️
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 22-ի որոշմամբ՝ Արթուր Գրիգորյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։ ▫️ https://hetq.am/hy/article/170336

Հետք

22 Oct, 10:30


Սպասվում է առանց տեղումների եղանակ. եղանակի կանխատեսումը ▫️
Երևանում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ▫️ https://hetq.am/hy/article/170335

Հետք

22 Oct, 10:01


Տեղի է ունեցել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ամբողջական կազմով հավաքը ▫️
Հանձնախումբը վերահաստատել է վերոնշյալ նպատակներին հասնելու ուղղությամբ բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ համագործակցության իր պատրաստակամությունը։ ▫️ https://hetq.am/hy/article/170334

Հետք

22 Oct, 09:50


🧪 Երբևէ զանգեր ստացե՞լ եք, երբ Ձեզ առաջարկել են բնական բուսական բաղադրիչներ պարունակող միջոցներ գնել։
Եթե զանգեր ստացել եք, ամենայն հավանականությամբ մերժել եք, կամ եթե շատ լավ են համոզել, բավականին թանկ գնով ձեռք եք բերել հաբեր կամ քսուկներ՝ տարբեր հիվանդությունների բուժման համար՝ վարիկոզ, շաքարային դիաբետ, հոդացավեր, սեռական խնդիրներ և այլն։

Որոշ ժամանակ օգտագործելուց հետո գուցե զգացել եք, որ այն ձեզ չի օգնում, իսկ վաճառող ընկերությունը կամ չի պատասխանել ձեր զանգերին, կամ համոզել է, որ դա ձեր օրգանիզմից է։Հնարավոր է նաև, որ ամեն շաբաթ, ամեն ամիս նրանցից զանգ եք ստացել՝ նույն բովանդակությամբ։

Մենք ուսումնասիրել ենք նման մի ընկերության գործունեությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետք

22 Oct, 09:31


Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենի և այլոց վերաբերյալ քրեական գործը դատախազը հանձնել է Հակակոռուպցիոն դատարան ▫️
2024 թվականի հոկտեմբերի 15-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Հակակոռուպցիոն դատարան: ▫️ https://hetq.am/hy/article/170330

Հետք

22 Oct, 08:31


Կինը փայտով հարվածել է ամուսնուն՝ պատճառելով միջին ծանրության վնաս. դատախազը գործն ուղարկել է դատարան ▫️
2024 թվականի հոկտեմբերի 17-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ ▫️ https://hetq.am/hy/article/170329

Հետք

22 Oct, 07:01


28-ամյա անձը խոչընդոտել է պարեկների գործունեությանը, քարով հարվածել պարեկային ավտոմեքենային. ՔԿ ▫️
Պարզվել է, որ անձը, ով 28 տարեկան է և չունի մշտական բնակության վայր, եղել է ալկոհոլային հարբածության վիճակում։ ▫️ https://hetq.am/hy/article/170326

Հետք

22 Oct, 06:30


ԱԺ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ ▫️
Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստը, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։ ▫️ https://hetq.am/hy/article/170324