Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

@nairihokhikyan


Նաիրի Հոխիկյանը հեռուստամեկնաբան է, մեդիափորձագետ և կինովավերագրող

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

21 Oct, 18:46


«Արարատյան պետություն» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է Գարդմանի (Հյուսիսային Արցախ) և Նախիջևանի ավելի քան 180 հազար բնիկ հայերի իրավունքների վերականգնման և գույքի, տների վերադարձի գործընթաց։

ՀՀ-ի նկատմամբ պահանջներ ներկայացնող Ադրբեջանը պետք է պատրաստ լինի հայերին վերադարձնել խլված տասնյակ բազմամիլիարդ դոլարի արժեք ունեցող հայկական պատմական ժառանգությունը և մարդկանց կորցրած սեփականությունը։

Գարդմանից ու Նախիջևանից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին խնդրում ենք արձագանքել և գրանցվել իրավական գործընթացի, միջազգային կառույցներում հայցեր ներկայացնելու համար։

Միևնույն ժամանակ Գարդմանի և Նախիջևանի հայրենակցական կազմակերպություններին հրավիրում ենք համագործակցության և համատեղ ջանքերով նպատակը իրականություն դարձնելու։

@Nhokhikyan

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

21 Oct, 16:59


Ըստ ավանդության՝ երբ Նոյյան տապանը հարվածեց Արարատի գագաթին ու կանգ առավ, այդ հարվածից տապանից մի կտոր փայտ պոկվեց ու ջրի վրա լողալով՝ հասավ մերօրյա Արցախի տարածք։ Այնտեղ էլ ընկավ հողին ու արմատ գցեց, ծիլ տվեց։ Արցախի բարբառով ծիլ, նոր ճյուղ բառը արտասանվում է «շոշ»։

Արցախցիներն ասում են՝ «ծառէն շյոշերը տյուս ա յըկալ» (ծառի շիվերը դուրս են եկել)։ Արարատյան բարբառում նույն արմատից ունենք «շուշ բոյ» արտահայտությունը, որտեղ «շուշ» նշանակում է «սլացիկ, ուղղաբերձ»։

Արցախի այն տարածքում, ուր հողի մեջ ընկավ Նոյյան տապանի փայտը և ծիլ՝ շոշ տվեց, հետագայում դարձավ հայկական գեղեցիկ բնակավայր՝ ստանալով Շոշ անվանումը։ Շոշ գյուղի անունից էլ ծնվեց հարակից բարձունքի վրա կառուցված բնակավայրը՝ Շուշին։

հատված՝ «Արարատյան պետություն» գրքից

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

19 Oct, 08:42


Մարդկանց մեջ խոսակցություն ու նկարներ են տարածվել, իբր թե Հայաստանում վաճառվում է Արցախից բերված նուռ, իբր թե այն ադրբեջանցիները բերում են Վրաստանի տարածքով։

Այդ լուրը մեծ ցավ է պատճառել Արցախցիներին։ Մարդիկ վիրավորված են, որ իրենց ծննդավայրի բերքը հայրենակիցները թշնամուց առնում ու բերում են վաճառելու։

Իրականում Հայաստանի շուկաներում ու խանութներում չկա, գոյություն չունի Արցախից բերված նուռ։ Նախ նրա համար, որ Հայաստանում աճեցված նուռը լիարժեք բավարարում է ներքին պահանջարկը և ամենևին կարիք չկա Վրաստանից նուռ ներկրելու։ Դա նույն է, որ ամառվա սեզոնին այլ երկրից ծիրան ներկրեն Հայաստան։

Իսկ թե ինչու են որոշ առևտրականներ իրենց վաճառած նուռը ներկայացնում որպես Արցախից բերած, վրան էլ գրում "Ղարաբաղ":

Իմ ծննդավայր Մարտունու տարածաշրջանում մեր մեծերը հաճախ ասում են' "անսիրտ առևտրական կա, որի փորը հոգի չկա", այսինքն' առևտրականի տեսակ կա, որը սիրտ ու հոգի չունի։

Հիմա այստեղ կան առևտրականներ, որոնք իրենց ապրանքը արագ վաճառելու համար պատրաստ են ամեն տեսակի արարքների, այդ թվում ազգային ողբերգության վրայով քայլելու։ Էդ հիմարները մտածել են, որ իրենց վաճառած նուռը, որ ամենայն հավանականությամբ Մեղրիից կամ Արարատից է, եթե ներկայացնեն Արցախից, մարդիկ կարոտով ավելի արագ ու մեծ քանակով կառնեն ու կտանեն տուն։ Հարցերին էլ, թե բա ոնց եք Արցախից բերել նուռը, պատասխանում են' Վրաստանով են բերել... Բացարձակ կեղծիք ու էժանագին, անբարո սուտ' ապրանքը ծախելու համար։

Այդ տեսակի առևտրականները չգիտեն հայրենիք, բարոյականություն, ցավ։ Դրանց հետաքրքրում է միայն ապրանք վաճառել, իրենց բառերով' սաղացնել։ Չե՞ք տեսել, ինչպես են հոր ու մոր արև երդվում ապրանքի բարձր որակի համար, բայց իրականում սուտ։

Սիրելի հայրենակիցներ, լուրջ մի վերաբերվեք նռան հետ կապված այդ լուրերին, ցավով մի տարեք, ուղղակի թքեք այդպիսի առևտրականների դեմքին ու հեռացեք։

Արցախից նուռ Հայաստանում չկա։ Հիմա չկա, մի քանի տարի հետո կլինի, երբ Արցախի մարզում նուռը կրկին հայերը կմշակեն։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

18 Oct, 11:51


Նոյեմբերի 10-ից հետո մինչև դեկտեմբերի կեսը տարբեր պատճառաբանություններով Հայաստանից կբացակայեն իշխանության պաշտոնյաների, ՔՊ-ի պատգամավորների ու նրանց ազգականների երիտասարդ որդիները։

Ուշադրություն դարձրեք ձեր գյուղում, թաղում, շրջապատում ապրող նիկոլականներին ու կնկատեք, թե ինչպես են նրանցից շատերը, առավել տեղյակները և առավել խորամանկները հանկարծ անհետանում նոյեմբերի 10-ից հետո, կվերադառնան դեկտեմբերի կեսին։

Հետո իրենցից կհարցնեք, թե ինչու երկրից հեռացան այդ 1-1,5 ամիսը։

2016-ի ապրիլի 2-ին ՀՀ Մարտունու շրջանի գյուղերից մեկից մի գիշերվա մեջ հեռացան իշխանության հետ սերտ հարաբերություններ ունեցող բոլոր տղամարդիկ, փոխարենը կռվելու գնացին կամավորագրվածները։

2022-ի սեպտեմբերի 13-ի գիշերը Ջերմուկից հեռացել էին ՔՊ-ի պաշտոնյաների որդիները, իսկ նրանց փոխարեն հասարակ Ջերմուկցիների ու զինվորների հետ Ջերմուկը պաշտպանեցին, քաղաքի մոտից ադրբեջանցիներին հեռացրին, շրջափակման մեջ ընկած հայ զինվորներին ազատեցին Արցախից ռուս խաղաղապահների մեքենաներով հրատապ եկած Արցախի ՊԲ հատուկ ջոկատայինները։ Արցախցիները եկան, կռվեցին Ջերմուկի համար։

Հաջորդ օրը Ջերմուկից դուրս գալուց հետո և Արցախ ուղևորվելիս ռուս խաղաղապահների մեքենաները օդային հարձակման ենթարկվեցին ադրբեջանական աթս-ների կողմից, բայց Արցախցի զինվորներն այլևս այդ մեքենաներում չէին, և զոհվեցին կամ վիրավորվեցին միայն ռուս զինվորականներ։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

18 Oct, 05:36


Գյուղում, որտեղ ես ապրում եմ, մարդկանց մեծ մասը ավտոմեքենաները վարում է անկանոն' չկատարելով նույնիսկ ամենահասարակ կանոնները, թեքվելիս թարթիչ չմիացնել, շրջանաձև խաչմերուկ հակառակ ուղղությամբ մտնել ու վթարային վիճակ ստեղծել և այլն։

Բայց այդպես է ոչ միայն մեր գյուղում։ Ամբողջ Հայաստանի բոլոր գյուղերում է այդպես, ես կասեի' նաև մարզային քաղաքների ու Երևանի ծայրամասային թաղամասերում, փողոցներում, բակերում։

Մարդկանց թվում է, որ իրենց հարազատ միջավայրում ամեն ինչի, հատկապես առանց օրենքների ապրելու իրավունք ունեն, իսկ այդ միջավայրից դուրս պետք է ենթարկվեն օրենքների։

Այսինքն, օրենքը մարդկանց համար ընկալվում է որպես պատիժ, ոչ թե դրական բան, ոչ թե որպես հասարակական ու պետական հարաբերությունները կարգավորող գործոն։

Այդպես է նաև երկրի մակարդակով։

Երբ Հայաստանում իր պարտավորություններից խուսափող, օրենքները չհարգող մարդը գնում է որևէ ուրիշ երկիր, դառնում է օրինապահ ու կարգապահ քաղաքացի, ավելին, տվյալ երկրի նվիրյալ հայրենասեր։

Ու քանի որ դա համատարած բնույթ է կրում, խնդիրը պետք է փնտրել ոչ թե առանձին մարդկանց կամ հանրության գիտակցության մեջ, այլ երկրի, պետականության շարժիչ ուժի' ազգային գաղափարախոսության բացակայության։

Ազգային գաղափարախոսական ծրագրերը ներառում են ինչպես հոգևոր ու ազգաճանաչման տարրեր, այնպես էլ վարքագիծ, կրթություն, հայրենաճանաչում, գալիքի քաղաքական ծրագրեր։

Ծրագիր ունեցող ազգն անտարբեր չի լինում իր հայրենիքի նկատմամբ։ Անորոշությունն է մարդկանց մղում անտարբերության և անկարգապահության։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

16 Oct, 12:53


Վերաքննիչ դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցը Նաիրի Հոխիկյանի դեմ

Դատարանը ամբողջությամբ մերժել է Ալեն Սիմոնյանի հայցը Նաիրի Հոխիկյանի դեմ և համարել անհիմն։

Հետևե՛ք Երկրին

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

16 Oct, 08:59


Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցը իմ՝ Նաիրի Հոխիկյանի դեմ և համարել անհիմն։

Հիշեցնեմ, որ 2023-ի սեպտեմբերի 20-ին, երբ Ադրբեջանը ահաբեկչական հարձակում էր սկսել Արցախի վրա, ՀՀ ԱԺ նախագահը զբաղված էր իմ դեմ դատական հայց ներկայացնելով՝ իրեն իբր թե վիրավորելու համար։ Դատական հայցի հիմքում ավելի վաղ հարցազրույցի ժամանակ իմ արած արտահայտությունն է եղել, որտեղ ես Ալեն Սիմոնյանին անվանել եմ «պոռնոդերասան, որ մինչև պաշտոնյա դառնալը տարբեր ֆիլմերի մեջ էր խաղում․․․»։

Թեպետ Ալենի մասնակցությամբ բաց, կիսամերկ, սեռական հարաբերությունների 18+ տեսարաններով ֆիլմեր կան համացանցում, բայց ամեն դեպքում ԱԺ նախագահը վիրավորվել էր իմ խոսքից։

Հայ իրականության ամենապրոֆեսիոնալ և ազգային մտածողությամբ փաստաբաններից մեկի՝ փաստաբան Լուսինե Վիրաբյանի հմուտ աշխատանքի շնորհիվ Առաջին ատյանի դատարանը ամբողջությամբ մերժել էր Ալենի հայցը, որից հետո Ալեն Սիմոնյանի փաստաբանական թիմը բողոքարկել էր վերաքննիչ քաղաքացիական դատարան, որն էլ 2024թ․ հոկտեմբերի 14-ի որոշմամբ նույնպես մերժել է Ալենին։

Ես մեկնաբանություններից զերծ կմնամ, իսկ դուք ձեր եզրակացություններն արեք․․․

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

15 Oct, 16:59


ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանն իշխանության ուժեղ դեմքերից է դարձել, նույնիսկ սպառնում է, թե որևէ մեկը չի կարող իրեն ռեպլիկ թողնել։

Հետաքրքիր է, իսկ Արգիշտին գիտի՞ ռեպլիկ բառի իմաստը․․․ եթե չգիտի, կարող է ընդդիմադիրների վրա գործ սարքող, իսկ իշխանության շնիկներից սարսափող իր քննիչներից հարցնել, գուցե իմանան։

Նիկոլից ծովակալի կոչում ստացած, Վերնիսաժի բոլոր մեդալները առած կրծքին կպցրած այս տղան մեծացել է Մարտունու Երանոս գյուղում։ Պատկերացնում եմ, թե Երանոսցիները ինչ անզուսպ ծիծաղով են լսել Արգիշտիի համարձակ հոխորտանքները՝ հիշելով նրա պատանեկությունն ու հետագա ապրած տարիները գյուղում։

Բա, սիրելի Երանոսցիներ, տեսնո՞ւմ եք՝ ինչքան քաջ տղա է դարձել ձեր ճանաչած Արգոն․․․

Իսկ իրականում ողբերգական է նայել իրար կողքի նստած ԱԱԾ-ի, ՆԳՆ-ի, ՔԿ-ի և ուժային մյուս կառույցների ղեկավարներին բառացիորեն փողոցային պահվածքով ու բառապաշարով։

Մեկը լինի սրանց օրենքի դաշտ բերի, սրանք նշանակված են օրենքի պահպանության համար։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

13 Oct, 07:48


Էրդողանը փորձում է Ռուսաստանին և Իրանին ներքաշել մեծ պատերազմի մեջ։

Հենց այդ նպատակով է Թուրքիայի նախագահը հայտարարել, թե Ռուսաստանը, Սիրիան և Իրանը պետք է ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկեն Սիրիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

«Իսրայելը տարածաշրջանային և գլոբալ խաղաղության համար ամենակարևոր սպառնալիքն է»,– ասել է Էրդողանը և հատկապես Ռուսաստանին ու Իրանին կոչ արել կոնկրետ քայլերով սաստել Իսրայելին, պատասխան հարվածներ հասցնել։

Այլ կերպ ասած, Թուրքիան փորձում է տարածաշրջանում խորացնել ռազմական հակամարտությունը և օգտվելով առիթից, լուծել իր հարցերը' գրավելով նոր տարածքներ։

Միշտ ասել եմ, որ Թուրքիայի համար Ռուսաստանը և Իրանը թշնամիներ են, պարզապես երբեմն դիվանագիտության մեջ այդ թշնամությունը բարեկամի տեսքով է երևում, բայց մնում է որպես թշնամի։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

12 Oct, 17:06


⚡️📸📹🎥 Дорогие друзья, уважаемые подписчики.
Сегодня в 20:00 МСК 21:00 АРМ в нашем
Telegram-канале при поддержке ТГК Самвел состоится аудио-подкаст спикером которого станет:

Наири Охикян
@nairihokhikyan
Медиа-эксперт, Член международной федерации журналистов

Тема: Куда ведёт Армению режим Пашиняна. Обсудим сложившуюся обстановку в Закавказье

20:00 МСК 21:00 АРМ
Параллель Z

Սիրելի ընկերներ,այսօր 21:00 Երևանի ժամով ՏԵԼԵԳՐԱՄՈՎ @PARALLEL95 տեղի կունենա  ձայնային եթեր որի հյուրն է

Նաիրի Հոխիկյան
@nairihokhikyan
Մեդիափորձագետ,
Համաշխարհային ժուռնալիստների ֆեդերացիաի անդամ։

21:00 Երևանի ժամով միացեք։
HTTPS://T.ME/PARALLEL95

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

12 Oct, 09:59


Ադրբեջանի պաշտպանության նախարարը բանակին հրահանգել է պատրաստ լինել ռազմական գործողության

Շաբաթ առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ում տեսակոնֆերանսի ձևաչափով ընդլայնված պաշտոնական հանդիպման ժամանակ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, իր բառերով, «պայմանական սահմանին ռևանշիստական ուժերի» դեմ ռազմական գործողություններին պատրաստ լինելու մասին։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

11 Oct, 11:08


Դավաճանություն։ Ահա՛ ազգի ու պետության դեմ այն աններելի արարքը, որը հանգեցրել է հայրենիքի ամբողջական կամ մասնակի կորստի կամ թեկուզ մեծ վնաս պատճառել։

Դավաճանությունը հանցանքների մեջ ամենասաստիկներից մեկն է, որը երբեք ներում չի կարող ունենալ։

Հայ առաքելական եկեղեցին ասում է՝ հայրենասիրությունն ու աստվածասիրությունը նույնական են։ Հետևաբար, եթե դավաճանում ես հայրենիքդ, նշանակում է՝ դավաճանում ես նաև Աստծուն։

Հիշի՛ր, հա՛յ մարդ, չկա՛ որևէ արդարացում դավաճանության համար։ Ինչի էլ փորձես հասնել քո կարճ կյանքում, երբեք մի փորձիր դա անել պետության, հայրենիքի ու ազգի զոհաբերման հաշվին, մի՛ փորձիր հարստանալ՝ հայրենիքդ մատնելով, գանձեր մի՛ դիզիր՝ հայրենավաճառությամբ զբաղվելով։

📚 ՀԱՏՎԱԾ «ԱՐԱՐԱՏՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԳՐՔԻՑ

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

11 Oct, 06:32


Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան կամ որևէ այլ պետություն թշնամի չէ Հայաստանին։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր շահը, որը երբեմն կարող է հակասել Հայաստանի շահին։ Հենց այդպիսի իրավիճակների համար գոյություն ունի դիվանագիտություն, որը բանակցություններով փորձում է մոտեցնել շահերը և թույլ չտալ հակասություն կամ նույնիսկ թշնամություն։

Հայաստանն ունի երկու թշնամի՝ Ադրբեջան և Թուրքիա։ Այս երկրների համար Հայաստանի գոյությունը սպառնալիք է իրենց գոյությանը, քանի որ նրանք լավ են հասկանում՝ հայկական հողերի վրա ստեղծված արհեստական պետությունները չեն կարող հաստատուն լինել, քանի կա հայկական պետություն։ Չի լինի հայկական պետականություն, ամուր կլինեն Թուրքիայի ու Ադրբեջանի հիմքերը։

Ահա թե ինչու երբեք չի կարելի ընդունել Թուրքիայի կամ Ադրբեջանի մեկնած ձեռքը, որովհետև դա թունավոր ձեռք է՝ թիկունքում պահած մյուս ձեռքում թաքցնելով դանակը։

Մենք կարող ենք ճիշտ լեզու գտնել աշխարհի հետ, ունենալ ազգային դիվանագիտություն և ուժեղ բանակ, ինչի շնորհիվ, երբ օրը գա, բոլորը աչք կփակեն, չտեսնելու կտան, թե ինչպես է հայկական զորքը մտնում Լեռնային Արցախ, Հյուսիսային Արցախ (Գարդման), Նախիջևան, ինչու ոչ՝ Կարս, Արդահան ու Մուշ։

Օրը կգա, երբ սկսվի աշխարհի 6-րդ վերաբաժանումը․․․ 2035

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

10 Oct, 11:02


Մեծ քաղաքականության մեջ չկա հավատարմություն, խոստում կամ բարեկամություն։

Կա առաջնահերթ սեփական շահ, հանուն որի երկրները զոհաբերում են բարեկամությունը, տված խոստումները, հավատարմությունն ու դաշնակցային հարաբերությունները։

Ռուսաստանը երեկ աչք փակեց Արցախի հանձնման վրա, որովհետև այդպես էր թելադրում իր շահը։ Նույնկերպ վաղը ԱՄՆ -ն զոհաբերելու է Ուկրաինան, որովհետև այդպես կթելադրի Ռուսաստանի հետ իր պայմանավորվածությունը։

Առաջնահերթ պետք է ունենալ ազգային պետական շահ' հույս չդնելով որևէ դաշնակցի վրա։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

08 Oct, 12:50


Խեղկատակը հիմա էլ Մոսկվայում է հեծանիվ քշում։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

08 Oct, 12:16


Վերջին օրերին ինձ հաճախ են հարցնում՝ ստորագրե՞լ այսպես կոչված «Եվրաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին, թե՞ ոչ։ Նախ մի քանի նկատառում․

1․ Դեպի Եվրոպա ձգտող այդ անհասկանալի նախաձեռնության հեղինակներն այնքան երևակայություն ու խելամտություն չեն ունեցել, որ չգողանան «Հայաքվե»-ի անվան գաղափարը։ Այդ տրամաբանությամբ Նիկոլն էլ վաղը ստորագրահավաք կկազմակերպի թուրքերի հետ բարեկամության և վիլայեթ դառնալու համար՝ անունը դնելով թուրքաքվե․․․

2․ Եվրաքվե նախաձեռնության հեղինակները մարդկանց խաբում են, թե եթե ստորագրեք, շուտով կդառնանք ԵՄ անդամ։ Սուտ է։ Դա շարքային կեղծիք է, քանի որ Եվրոպական միության անդամ դառնալու համար պետք է ոչ միայն տվյալ պետության կառավարության ցանկությունն ու ձգտումը, այլև ԵՄ անդամ դառնալու երկարատև գործընթաց է, ինչը կախված է թեկնածու երկրի տարիների համառ ջանքերից, օրենսդրական ու իրավական, քաղաքական ու տնտեսական բարեփոխումներից, իսկ որ ավելի կարևոր է՝ ԵՄ մի քանի խոշոր երկրների հետ հարաբերություններից։

3․ Նույնիսկ եթե մենք 2,5 մլն ստորագրությամբ հայտարարենք, թե ուզում ենք դառնալ ԵՄ անդամ։ Հարց է՝ որևէ մեկը այնտեղ մեզ սպասո՞ւմ է։ Թուրքիան արդեն մի քանի տասնամյակ թեկնածու է ԵՄ անդամության, բայց չի կարողանում մտնել, Վրաստանը քանի անգամ փորձել է, բայց նրան էլ եվրոպացիներն ուղարկել են ․․․ չգիտեմ ուր։ Ինչո՞ւ պիտի Հայաստանի ցանկությունը առաջնահերթության կարգով ընդունվի ու բավարարվի։ Հեքիաթ է, էժան հեքիաթ։

ԵՄ անդամ դառնում են բացառապես Եվրոպայի քաղաքական շահերից ելնելով։ Հայաստանը չի համապատասխանում Եվրոպայի քաղաքական շահերին։

Սիրելի հայրենակիցներ, այդ դեպքում ձեզ մոտ հարց կառաջանա, թե ինչու են այս խեղկատակությունն անում Եվրոպայի բուռն սիրով տառապող մի քանի արբանյակ կուսակցություններ։

Սրա հետևում կանգնած է էժան քաղաքական առևտուր։

Նախ փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե հայ ժողովուրդն իր ընտրությունը կատարել է դեպի Եվրոպա և հետևաբար պետք է ռուսական ներկայությունը այստեղ բացառել ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ու մշակութային առումով։ Սա մեկ։

Երկրորդը, իմ կարծիքով, Նիկոլն ուզում է Եվրոպայի սիրուհիների միջոցով կազմակերպել հանրաքվե, որի հետ միաժամանակ կդրվի քվեարկության նաև Սահմանադրական փոփոխությունները։ Ըստ Նիկոլի՝ հնարավոր կլինի մարդկանց ուշադրությունը շեղել դեպի Եվրոպա գունավոր հեքիաթներով ու անցկացնել նաև Ադրբեջանի ուզած Սահմանադրության փոփոխությունը՝ ջնջելով ինչպես Անկախության հռչակագիրը, այնպես էլ բազմաթիվ այլ ազգային ուղենիշներ։

Հետևաբար՝ մի ստորագրեք Եվրաքվե կոչվող այդ նախաձեռնության տակ՝ լավ իմանալով, որ դա ոչ թե Եվրոպա, այլ Ադրբեջան ու Թուրքիա տանող ստորագրահավաք է։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

08 Oct, 04:42


Մեկ ամիս առաջ հարցում էի դրել Ֆեյսբուքում։ Ահա արդյունքը։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

07 Oct, 07:06


Կինը կարող է առանց դադարի խոսել, վիճել, քննարկել՝ թեկուզ առանց արդյունքի սպասելիքի։ Դրան հակառակ՝ տղամարդուն երկար խոսելու կարողություն բնությունից տրված չէ։ Եթե անհամաձայնությունը և վեճը երկար են տևում, տղամարդը անցնում է բռունցքների։

Հոգեբաններն ասում են՝ դա է պատճառը, որ կանայք սիրում են դիտել երկար ու ձանձրալի սերիալները, որտեղ չկա որևէ գործողություն, հանգուցալուծում, այլ միայն խոսքեր են․․․ տղամարդիկ սիրում են մարտաֆիլմեր, որտեղ կա գործողություն և քիչ խոսք։

Խոսքը լավ ու վատի մասին չէ, այլ կանանց ու տղամարդկանց տարբերության մասին։

Հիմա կարևորի մասին․

Գիտեմ, որ կենցաղային մանր թեմաները, կին-տղամարդ հարաբերությունները ավելի հետաքրքիր են մարդկանց համար, քան անվտանգության մասին զգուշացումները, քան հայրենիքի ճակատագիրը։ Դրա համար այս տեխնոլոգիան կիրառեցի, որ կարդաք սա՝ ժողովուրդ, թշնամին պատերազմի է պատրաստվում, օգնեք արագ քողարկենք մեր խրամատները, մեր զինվորների կյանքը ափսոս է․․․

@Nhokhikyan

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

05 Oct, 19:07


Առաջիկա ժամերին հավանաբար Իսրայելը կհարձակվի Իրանի վրա։