Tatev Hayrapetyan

@tatevhayrapetyan


Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ, 7֊րդ գումարման ԱԺ պատգամավոր (2019֊2021 թթ.)

Tatev Hayrapetyan

22 Oct, 19:23


«Հետաքրքիր ա չէ՞, որ Ալենը, Արմեն և Մհեր Գրիգորյանները, Նիկոլը... մի խոսքով բոլոր նրանք ում խոսքը վաղը մեկնաբանվելու է որպես Հայաստանի դիրքորոշում ոչ թե հովիկիհանճար` այ էդ բոլորը առանց որևէ անհրաժեշտության, առանց անկյուն քշված լինելու ցուցմունքներ են տալիս Հայաստանի դեմ։ Բայց էդ նույն մարդիկ ոչ մի դեպքում չեն ասում ոչ մի էնպիսի բան, որը ալիբի կստեղծի, վաղը-մյուս օր միջազգային ատյաններում կօգնի Հայաստանի ներկայացուցիչներին «կռուտիտ անել» նիկոլականների կերած բողկերը։

Օրինակ երբեք ոչ մի տեղ էս մարդիկ անգլերենով չեն հայտարարել, որ իքս թուղթը ստորագրում են պատերազմի սպառնալիքի ներքո, որովհետև ուրիշ ճար չունեն։ Ընդհակառակը` բոլոր ցավոտ որոշումները ներկայացնում են որպես ՀՀ շահերից բխող սեփական ու ինքնիշխան որոշումներ։ Որ հանկարծ վաղը մյուս օր էդ ամենը չկարողանանք հետողորմյա անել ուժի սպառնալիքի տակ ստորագրված լինելու իրավական հիմքով։

Կոլաբորանտը` թշնամու քաղաքական ծրագրերի իրականացումն ապահովողը հո պոզով-պոչով կենդանի չի, էս ա կոլաբորանտը»։

Միքայել Նահապետյան

Tatev Hayrapetyan

22 Oct, 08:54


Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի՝ Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում։ Սա տեղի է ունենում Բաքվում առատ անձրևների հետևանքով ստեղծված ծանր իրավիճակին զուգահեռ։ Անձրևների հետևանքով բազմաթիվ մեքենաներ մնացել են ջրի տակ, կան նաև շինությունների փլուզումներ։

Tatev Hayrapetyan

22 Oct, 07:28


Ադրբեջանցիների «մորքուրի գանձ» տիտղոսի համար պայքարը շարունակվում է ՔՊ-ի միջեւ։ Իսկ եթե ավելի լուրջ՝ հենց երեկ իմ հարցազրույցում մանրամասն ու փաստերով ցույց եմ տվել, որ ՔՊ-ում ոմանք փորձում են Նիկոլ Փաշինյանից ավելի կոլաբորանտ դիրքավորվել, ուստի ադրբեջանամետ հայտարարությունների պակաս չկա։

Tatev Hayrapetyan

22 Oct, 06:54


Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նման իրավիճակ է ստեղծվել անձրեւների հետեւանքով։

Tatev Hayrapetyan

21 Oct, 18:27


«Безотчетник»-ների ժամանակաշրջան է, ոչ ոք իր խոսքերի համար չի ուզում պատասխանատվություն ստանձնել։

Ամբողջական զրույցը՝ https://youtu.be/a3cRz88f-MY?si=UIy7Y5ezy8_OjXWh

Tatev Hayrapetyan

21 Oct, 14:05


Այսօրվա ՀՀ ԱԺ քննարկման ադրբեջանական կողմի պատասխանն է… խաղաղությունը երբեք այսքան «մոտ» չի եղել…

Tatev Hayrapetyan

21 Oct, 07:53


Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը իր կիրակնօրյա գլխավոր թողարկման առյուծի բաժինը, սովորույթի համաձայն, նվիրել էր Հայաստանին, Ֆրանսիային ու իհարկե, ԱՄՆ-ին։ Համաձայն իրենց քարոզչության՝ հենց ԱՄՆ-ն է այսօր արգելափակում խաղաղության հաստատումը տարածաշրջանում՝ «պատրաստելով Հայաստանին նոր պատերազմի»։ Այս անհեթեթ ու անհիմն պնդումը ամբողջությամբ բխում է Մոսկվայի շահերից ու համապատասխանում այնտեղից եկող հռետորաբանությանը։ Այս ամենը հավուր պատշաճի չի ընկալվում Վաշինգտոնում, կամ էլ ընկալման դեպքում՝ չկան հստահ հակաքայլեր։ Ադրբեջանը շարունակաբար ապացուցում է, որ չունի խաղաղության գնալու նպատակ, բայց դե շատերին «հարմար չէ» դա հասկանալ․․․

Tatev Hayrapetyan

19 Oct, 08:11


Ուշագրավ է, որ Թուրքիայում կայացած Միրզոյան-Բայրամով հանդիպման ֆոնին, ադրբեջանական իշխանական լրատվականները շարունակում են պատերազմի անթաքույց հռետորաբանությունը։

Ադրբեջանական «Baku.tv» լրատվականի այս հրապարակման մեջ ևս մեկ անգամ փորձում են հեծանիվ քշող ու եգիպտացորենի պատրաստման բաղադրատոմսով կիսվող Փաշինյանին երևակայել գոյություն չունեցող «ռևանշիստական» հակումներ։ Ընդ որում, այս ալիքի լոգոյում գրված է «Արևմտյան Ադրբեջան», այնպես, ինչպես Հայաստանի տարածքը 2022 թվականի դեկտեմբերի 24-ից անվանակոչել է Ալիևը։ Իսկ դրան մինչ օրս Հայաստանում որևէ պատշաճ քաղաքական գնահատական չի հնչել, էլ չեմ խոսում այն մասին, թե ինչպիսի արագությամբ դա կարելի էր ուղղել հենց Ադրբեջանի դեմ։

Tatev Hayrapetyan

18 Oct, 12:40


Շարունակելով այս թեման նպատակահարմար է համարում հիշեցնել վերոնշյալ իշխանամետ փորձագետի մեկ այլ հարցազրույց, որը նա տվել է 2023 թվականի օգոստոսին՝ ասելով՝ «Խաղաղությունը պարտադրող գործողություն պետք է սկսենք՝ սեպտեմբերին»։ Դա Արցախի դեմ սկսած ագրեսիայի մեկ ամիս առաջ է եղել։ Ինչու՞ եմ դա նշում, քանի որ կարևոր է ճիշտ ու ժամանակին գնահատել Բաքվից եկող վտանգավոր ազդակները՝ հակաքայլեր ձեռնարկելու ու ագրեսիվ գործողությունները կանխելու նպատակով։

Ջայլամի պես գլուխներս հողի տակ մտցնելով, ոչինչ չտեսնելով ու հակաքայլեր չձեռնարկելով մենք ագրեսիան չենք կանխելու, այլ ճիշտ հակառակը՝ լինելու ենք անպատրաստ ու շատ ավելի խոցելի։ Ինքս շարունակում եմ մնալ այն կարծիքի, որ մենք դեռևս գործ ունենք Ադրբեջանից եկող ուժի սպառնալիքի քաղաքականության հետ, իսկ ագրեսիայի վտանգը հնարավոր է կանխել, բայց դա համառ ու նվիրված աշխատանք է պահանջում․․․

Tatev Hayrapetyan

17 Oct, 16:59


«Այն հրթիռային համակարգերը, որոնք կժամանեն Հայաստան, մի օր կարող են վերածվել մետաղի կույտի, քանի որ դրանք պոտենցիալ սպառնալիք են լինելու Ադրբեջանի անվտանգության համար, և Բաքուն բոլոր իրավունքներն ունի դրանք ոչնչացնելու։

Հայաստանն այս քայլին ի պատասխան անգամ չի կարող որևէ բան ասել Ադրբեջանին։ Նրանք շատ լավ գիտեն, որ այն դիրքերից, որտեղ տեղակայված է Նախիջևանի բանակը, մենք կարող ենք հասնել Երևանի կենտրոն, դա մեզ համար խնդիր չէ։ Բայց մենք երբեք նույնիսկ չենք նշել այս թեման... Ադրբեջանը հետևություններ է արել իր սխալներից. hայերը պետք է պատրաստ լինեն այն քայլերին, որոնք Բաքուն կձեռնարկի, որպեսզի պատշաճ կերպով արձագանքի Երևանին, եթե ռազմականացման քաղաքականությունը շարունակվի
»,-այդ մասին ասել է Ադրբեջանի իշխանամետ փորձագետ Ուզեիր Ջաֆարովը։

Ադրբեջանական մամուլում ՀՀ-ի հասցեին հնչող ակնհայտ սպառնալիքների պակաս չկա, բայց մեր իշխանությունների քննարկումները բացառապես քյաբաբի ու խաշի շուրջ են փաստացի․․․

Tatev Hayrapetyan

17 Oct, 07:22


– Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկրի զինված ուժերին հրահանգել է զորքերի «մարտունակությունը պահել» բարձր մակարդակի վրա, որպեսզի կանխեն «ռևանշիստական ուժերի սադրանքները»։ Այս հայտարարությունն արդյո՞ք նշանակում է, որ ադրբեջանական կողմը պատրաստվում է առաջիկայում լոկալ կամ լայնամասշտաբ հարձակման Հայաստանի դեմ։

– Իրականում, նման ենթադրություն անելու համար բաց աղբյուրներում առկա տեղեկատվության վրա հիմնվելը բավարար չէ, դրա համար անհրաժեշտ են օպերատիվ տվյալներ, միշտ պետք է այս հանգամանքը հաշվի առնել, այսինքն՝ օպերատիվ-հետախուզական տվյալների հիման վրա են հասկանում՝ կա՞ զորքերի տեղաշարժ սահմանների երկայնքով, թե ոչ։ 

Իմ դիտարկումը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանն արդեն տևական ժամանակ Հայաստանի հանդեպ կիրառում է ուժի սպառնալիքի քաղաքականություն, որն էլ հետագայում վերածվելու է ուժի կիրառման քաղաքականության։ Թե ո՛ր պահից, ընդհանուր տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ինչ իրավիճակում դա կարող է փոխվել, հաշվի առնելով բավականին բարդ և՛ տարածաշրջանային, և՛ աշխարհաքաղաքական իրավիճակը, դա արդեն վերլուծությունների հարց է։

Այն, որ Ադրբեջանը ուժի սպառնալիքից հետո մշտապես անցնում է ուժի կիրառման քաղաքականությանը, մենք բազմիցս տեսել ենք, ու այդ ձեռագիրն ակնհայտ է։ Հիմա մենք գործ ունենք ուժի սպառնալիքի քաղաքականության հետ, երբ պաշտպանության նախարարի մակարդակով, մինչ այդ՝ Իլհամ Ալիևն էր խոսում, ասվում է, թե ներկայիս կառավարությունը ռևանշիստական է: Ֆանտաստիկ երևակայություն պետք է ունենաս, որ Փաշինյանին ու նրա կառավարության անդամներին, որոնք հնարավոր ու անհնար զիջումներն արել են Ադրեջանին, դիտարկել որպես ռևանշիստներ։ 

Իրականում Ադրբեջանը «ալիբիներ» է ձևավորում, «հիմքեր» է ստեղծում հետագա գործողությունների համար։ Իհարկե, նրանք ունեն պատերազմի մտադրություն ու դրա համար են դա անում, բայց թե ե՛րբ ու ինչպե՛ս, դա արդեն այլ քննարկման հարց է։ 

https://medialab.am/289462/

Tatev Hayrapetyan

16 Oct, 16:00


«Անձրևից հետո Արգիշտի Քյարամյանը կպարգևատրվի նաև «Ծովային հետևակում ծառայելու համար» ու «Փերլ-Հարբորի ճակատամարտում ցուցադրած արիության համար» մեդալներով»։

Լուրեր Դժոխքից ֆբ էջ

Tatev Hayrapetyan

14 Oct, 17:28


ՀՀ-ում փնտրվում է Արդարադատության նախարար՝ դատեք, որ չդատվեք կարգախոսով 🙄

Tatev Hayrapetyan

14 Oct, 12:50


Մենք օդապարիկներ ենք թռցնում, իսկ զուգահեռ իրականության մեջ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ուսումնամարզական հերթական վարժանքներն են անում․․․
Հիշեցնեմ, որ մինչ այս պահը Ադրբեջանը անց է կացրել մոտ յոթանասուն անհատական ու համատեղ զորավարժություն, բայց պատերազմական հակումների մեջ մեղադրում է օդապարիկներ թռցնող ու հեծանիվ քշող Փաշինյանին:

Tatev Hayrapetyan

14 Oct, 12:35


ՀԱՊԿ-ում թղթի վրա Հայաստանի գործընկեր համարվող Բելառուսը թե՛ 2020 թ. պատերազմից առաջ, թե՛ դրանից հետո, այդ թվում՝ ներկա պահին, շարունակում է ռազմական առեւտուրն Ադրբեջանի հետ, որի իշխող ռեժիմի ռազմաշունչ, ագրեսիվ ու հակահայ հռետորաբանությունը հատկապես Իլհամ Ալիեւի նախագահության տարիներին երբեք չի թուլացել ու այսօր էլ շարունակվում է: Սա հիմք է տալիս ասելու, որ պաշտոնական Բաքվի կողմից (իր մեծ ու փոքր արտաքին քաղաքական հենարանների աջակցությամբ) Հայաստանի դեմ նոր ռազմական էսկալացիայի ռիսկը մնում է բավականին բարձր:

https://hetq.am/hy/article/170137

Tatev Hayrapetyan

14 Oct, 07:49


🧿Ռաշթ-Ասթարա երկաթուղու կառուցումը շարունակում է ձգձգվել

📍Իրանի խորհրդարանի պատգամավորը հայտնել է, որ Ռաշթ-Ասթարա երկաթուղու կառուցումը ձգձգվում է, քանի որ ռուսական կողմի հետ վերջնական պայմանագիր չեն կնքել են: Ըստ պատգամավորի՝ ռուսները վերջնական եզրահանգման չեն եկել ֆինանսավորման եղանակի, նախագծին մասնակցության ձևաչափի շուրջ:

📍«Ռուսների հետ բանակցություններում հիմնական խնդիրը Ռաշթ-Ասթարա երկաթուղու նախագծի վերջնական արժեքն է և այդ նախագծի իրականացման եղանակը: Այս նախագիծը թանկ, կարևոր, ռազմավարական և ազդեցիկ նախագիծ է, սակայն, կարծես թե, ֆինանսավորման հարցում ռուսների կողմից խնդիր կա, և ռուսները չեն կարողացել այս նախագիծը ֆինանսավորել: Իրանն էլ հայտարարել է, որ այս նախագծի իրագործման համար ռուսական վարկի կարիքը չունի, այլ ցանկանում է, որ ռուսները ներդրումներ իրականացնեն այս նախագծում»,- ասել է պատգամավորը:

📌Հիշեցնեմ, որ մինչև այս հայտարարվում էր, որ երկաթուղու կառուցման համար ռուսները վարկ են տրամադրելու: Ստացվում է՝ դա վերջնական պայմանավորվածություն չէր: Իսկ առհասարակ այս իրավիճակը լրիվ սպասելի էր:

@IRI2day

Tatev Hayrapetyan

13 Oct, 17:08


«Հոկտեմբերի 15-ին Անվտանգության խորհրդի դիմաց տեղի կունենա բրնձի լապշայի փառատոն» 🙂

Լուրեր Դժոխքից ֆբ էջ

Tatev Hayrapetyan

13 Oct, 15:03


Մի անհամեստ հարց ունեմ՝ տեսնես Երեւանի 2806 ամյակը նշող իշխանականների մոտ հարց չի՞ առաջանում՝ իսկ սա իրական, թե՞ պատմական Հայաստանի մաս է 🙂
Դուք ձեր կեղծ ու վտանգավոր դիսկուրսների գերին եք դարձել մեծ հաշվով…

Tatev Hayrapetyan

13 Oct, 10:38


Իսկ արդյոք Ադրբեջանում ոչ մի խնդիր չկա՞։

https://youtu.be/2Ic6Ab4xIqo?si=F8uARcWS7lvOYuIT