TUMO Parents Corner

@tumocenter


TUMO Parents Corner ալիքը թումոցիների ծնողների և ընտանիքի անդամների համար է:
Այստեղ կծանոթանաք Թումոյի նորություններին, կմասնակցեք տարբեր քննարկումների և կստանաք ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները:

TUMO Parents Corner

16 Oct, 16:00


Եկել ենք հրաշալի նորությամբ կիսվելու 😍

Թումո կբացվի նաև Աստանայում 🎉
Այսօր «Աստանա հաբի»-ի հետ պայմանագիր է ստորագրվել, ըստ որի Արհեստական բանականության ազգային կենտրոնում կբացվի Թումո՝ տեխնոլոգիական հսկաներ Google-ի ու TikTok-ի կողքին:

Իսկ դուք գիտե՞ք, որ Թումո կենտրոններ կան Փարիզում, Լիոնում, Լիսաբոնում, Բեռլինում, Տիրանայում, և մի շարք այլ քաղանքերում։ Այս ցանկին միանալու են Աստանան, Լոս Անջելեսը, Ամստերդամը, Տակասակին և շատ այլ քաղաքներ 🤗

TUMO Parents Corner

15 Oct, 16:01


Սիրելիներ , հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին եկե՛ք Թումո Դիլիջան՝ հանդիպելու Google-ի հինգ հայ աշխատակիցների հետ։ Նրանք պատմելու են, թե ինչ ճանապարհ են անցնել և ինչպես են սկսել աշխատել աշխարհի ամենահայտնի տեխնոլոգիական ընկերություններից մեկում:

Լեզուն | անգլերեն` հայերեն թարգմանությամբ
Մուտքը | ազատ

TUMO Parents Corner

11 Oct, 16:20


Նկարներում Բերդի և Արծվաբերդի Թումո տուփերն են և դրանց պայծառ ուսանողները ❤️
Ունե՞նք ծնողներ հենց այդ շրջաններից:
Եթե այո, նկարներին դրեք 🤗, որ տեսնենք ձեր ակտիվությունը 🙌
Իսկ մյուս շրջանների ծնողներին կոչ ենք անում ակտիվ «սրտիկել» և սպասել իրենց երեխաների ֆոտոշարքերին ❤️

TUMO Parents Corner

10 Oct, 16:03


Սիրելի ծնողներ, ճապոնական ֆիլմերի շաբաթ է 🤗

Եկե'ք Թումո Երևան հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին դիտելու ճապոնական «Օշին» դրաման:

Գլխավոր հերոսը Օշին անունով փոքրիկ աղջիկն է, որն աշխատանքի է անցնում այլ ընտանիքում` իր հարազատներին ֆինանսապես օգնելու համար: Ու չնայած դժվարություններին՝ նա չի դադարում սիրել կյանքը:

Ֆիլմը ցուցադրվելու է Ճապոնական ֆիլմերի 18-րդ փառատոնի շրջանակում, որը կազմակերպում է Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը:

Լեզու` ճապոներեն (անգլերեն-հայերեն ենթագրերով)
Մուտքն ազատ է:

TUMO Parents Corner

09 Oct, 11:11


Անգելա Մերկել, Ջորջ Քլունի, տարբեր երկրների նախագահներ, դեսպաններ և այլ հայտնի մարդիկ են տարիների ընթացքում այցելել Թումո։
Օրերս աստղային հյուրերի ցանկում ևս մեկ կարևոր անուն գրանցվեց՝ Մեսսի։🎉
Թումո Երևան էր եկել Լիոնել Մեսիի եղբայր Ռոդրիգո Մեսսին՝ իր հետ բերելով Արգենտիայի հավաքականի մարզաշապիկ՝ մակագրված մեծ ֆուտբոլիստի կողմից։
Լուսանկարներում գուցե գտնեք նաև ձեր երեխաներին 😉 Բոլոր թումոցիներին բոլոր քաղաքներում հորդորում ենք չբացակայել դասերից, ո՞վ գիտի՝ որ պահին ինչ հյուր կգա:
Սա, իհարկե, կատակ է՝ մի բացակայեք, որպեսզի ոչ միայն բաց չթողնեք հետաքրքիր մարդկանց հանդիպոլու առիթները, այլև, ամենակարևորը, լիովին ստանաք Թումոյի նորարար կրթությունը ❤️