ՀՀ ԱՍՀՆ/Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia

@mlsaofra


ՀՀ ԱՍՀՆ/Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia

22 Oct, 06:30


📌 Կենսաթոշակների վերահաշվարկի մասին։

ՀՀ ԱՍՀՆ/Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia

22 Oct, 06:24


Սեպտեմբեր ամսվա ընթացքում (01.09-20.09) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության 114 Զանգերի կենտրոնն սպասարկել է 27,997 զանգ։

ՀՀ ԱՍՀՆ/Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia

21 Oct, 07:29


ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ,

📌 հիշեցնում ենք, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ Դուք կարող եք ինքնաշխատ եղանակով ստանալ արագ և հասցեական տեղեկատվություն «114 տեղեկատու»-ի օգնությամբ․ ըստ անհրաժեշտության՝ կարող եք կապ հաստատել նաև մասնագետների հետ։

Տեղեկատուին միանալու համար անհրաժեշտ է Տելեգրամում փնտրել 114 տեղեկատու (ԼՂ) անվանումը կամ մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://t.me/mlsa114_bot։

🔻 Ձեզ հետաքրքրող ոլորտն ընտրելուց հետո, կարող եք հետևել համակարգի կողմից առաջարկվող քայլերին և ստանալ տեղեկատվություն՝

• բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի,
• 40+10 հազար դրամ պետական աջակցության ծրագրի,
• զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի,
• կենսաթոշակների և նպաստների,
• 12 % հետվճարի ծրագրի վերաբերյալ։

ℹ️ Հարթակը գործարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (EIF) «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» (GTC) կողմից։

ՀՀ ԱՍՀՆ/Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia

17 Oct, 15:28


📌 Մանրամասներ՝ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի վերաբերյալ։

ՀՀ ԱՍՀՆ/Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia

17 Oct, 13:05


📢 Հայաստանի Հանրապետությունը կունենա ժողովրդագրության ռազմավարություն 2024-2040 թթ․ համար
________________________

📌 ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում։

Ռազմավարությամբ սահմանվում են առաջիկա տարիների ժողովրդագրական զարգացման գերակայությունները և դրանց հասնելու արդյունավետ ճանապարհը, որոնք բխում են ՀՀ կառավարության առաջնահերթություններից ու ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններից։

🔻 Ըստ այդմ, փաստաթուղթն ուղղված է Հայաստանում ժողովրդագրական հիմնախնդիրների հասցեագրմանն ու ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը և միտված նպաստելու մարդկային կապիտալի զարգացմանը, բնակչության կյանքի որակի բարձրացմանը, տնտեսական կայուն և ներառական աճին:

Մանրամասները՝ https://www.mlsa.am/news/794

ՀՀ ԱՍՀՆ/Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia

16 Oct, 16:09


📌 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը չի խոչընդոտում 40+10 հազար դրամ աջակցության տրամադրմանը։

ՀՀ ԱՍՀՆ/Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia

15 Oct, 09:11


Հարց 2։ Աշխատանք եմ փնտրում․ ինչպե՞ս կարող է հարթակն ինձ օգնել։
Պատասխան։ Եթե փնտրում եք աշխատանք, ցանկանում եք բարելավել աշխատանքային պայմանները կամ կարիերայում գրանցել աճ, ապա հարթակը Ձեզ հնարավորություն կտա՝
• ունենալ սեփական էջ, որտեղ կտեղադրեք Ձեր աշխատանքային փորձառության վերաբերյալ տեղեկատվությունը,
• ստանալ աշխատանքի առաջարկներ՝ Ձեր մասնագիտությանը և նախընտրություններին համապատասխան,
• ներգրավվել զբաղվածության ծրագրերում։

Հարց 3։ Գործատու եմ․արդյոք կարող եմ իմ կազմակերպությունում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարություններ տեղադրել հարթակում։
Պատասխան։ Այո՛, եթե կազմակերպության ղեկավար եք, ով ցանկանում է պետական միասնական հարթակում ստեղծել իր կազմակերպության պրոֆիլը և տեղադրել հայտարարություններ, ապա հարթակը հնարավորություն կտա՝
• ցուցադրել Ձեր կազմակերպությունում առկա թափուր հաստիքները,
• ծանոթանալ տարբեր ոլորտներում աշխատանք փնտրող անձանց ինքնակենսագրականներին և գտնել Ձեր կազմակերպության պահանջներին առավելապես համապատասխանող աշխատող։

Հարց 4։ Արդյոք գործատուները կարող են հարթակի ծառայություններից անվճար օգտվել։
Պատասխան։ Այո՛, հարթակից կարող են անվճար օգտվել բոլորը՝ և՛ աշխատանք փնտրող անձինք, և՛ գործատուները։

Հարց 5։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձ եմ, արդյոք կարող եմ տվյալ հարթակում գրանցվել և փնտրել աշխատանք։
Պատասխան։ Այո՛, հարթակի կողմից առաջարկվող ծառայություններից կարող են օգտվել ՀՀ-ում բնակվող և աշխատանք փնտրող բոլոր անձինք, այդ թվում՝ ԼՂ հայրենակիցները։

ՀՀ ԱՍՀՆ/Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia

15 Oct, 09:10


Հարգելի՛ քաղաքացիներ,

📌 Դուք կարող եք ծանոթանալ Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին՝ առանց Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն այցելելու՝ առցանց եղանակով՝ e-work.am հարթակի միջոցով։ Ավելին՝ կայքի միջոցով Դուք կարող եք անմիջապես կապ հաստատել գործատուների հետ և գտնել Ձեր մասնագիտական կարողություններին համապատասխան աշխատանք։

Ստորև ներկայացնում ենք առավել հաճախ հնչող հարցերի պատասխանները՝ e-work.am հարթակի, աշխատանք փնտրող անձանց և գործատուներին առաջարկվող հնարավորությունների և այլնի վերաբերյալ։

Հարց 1։ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն այցելելուց բացի՝ արդյոք կարող եմ առցանց եղանակով ծանոթանալ հանրապետությունում առկա թափուր աշխատատեղերին։
Պատասխան։ Այո՛, Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին կարող եք ծանոթանալ e-work.am պետական հարթակի միջոցով (հղում՝ https://e-work.am/working-out?kind=1): Կայքում Դուք կարող եք ստեղծել Ձեր անձնական էջը, հրապարակել ինքնակենսագրականը, ծանոթանալ թափուր աշխատատեղերին, փնտրել ու գտնել ցանկացած մասնագիտության աշխատանք։

ՀՀ ԱՍՀՆ/Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia

08 Oct, 05:16


⁉️ Մինչև ե՞րբ կգործի 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը։ #հարց_լղ_հայրենակցից

ՀՀ ԱՍՀՆ/Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia

02 Oct, 11:42


📌 Հարգելի՛ քաղաքացիներ,

2024 թվականի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը կսկսվի հոկտեմբերի 2-ից:

ՀՀ ԱՍՀՆ/Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia

02 Oct, 07:27


📌 «Գտի՛ր աշխատանք» խորագրով աշխատանքի տոնավաճառ՝ Հրազդանում։

ՀՀ ԱՍՀՆ/Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia

26 Sep, 09:02


🔈 Կներդրվի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ։

ՀՀ ԱՍՀՆ/Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia

25 Sep, 11:37


📢 Սեպտեմբերի 27-ին՝ աշխատանքի տոնավաճառ Հրազդանում․ կարող են մասնակցել հետաքրքրված բոլոր գործատուներն ու աշխատանք փնտրողները:
____________________________

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-14:30 Հրազդան քաղաքում (հասցե՝ Սահմանադրության հրապարակի հարակից պուրակ) տեղի կունենա «Գտի՛ր աշխատանք» խորագրով աշխատանքի տոնավաճառ, որի նպատակն է գործատուներին, աշխատանք փնտրողներին, մասնագիտական ուսումնական հաստատություններին և այլ շահագրգիռ կողմերին միավորել մեկ հարթակում։

Տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության և ՋիԱյԶեթ կազմակերպության համագործակցությամբ:

Աշխատուժի պահանջարկ ունեցող արտադրության, սպասարկման և այլ ոլորտների 20-ից ավելի գործատուներ միջոցառման ժամանակ կներկայացնեն 150-ից ավել թափուր աշխատատեղեր։

Գործատուներին կտրամադրվի առանձին տաղավար, որտեղ կներկայացվեն ընկերությունների առկա և կանխատեսվող թափուր աշխատատեղերը։

📞Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայություն՝ 060652701 հեռախոսահամարով:

ՀՀ ԱՍՀՆ/Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia

24 Sep, 06:00


⁉️ ԼՂ-ից բռնի տեղահանված անձ եմ, ուզում եմ ձեռք բերել նոր մասնագիտություն, անցնել վճարվող աշխատանքային պրակտիկա եւ ձեռք բերել աշխատանք։ Պետությունն արդյոք կաջակցի ինձ այս հարցում։

ՀՀ ԱՍՀՆ/Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia

23 Sep, 12:54


🔻 Այս պահի դրությամբ՝ սոցփաթեթի շահառու է հանդիսանում շուրջ 123 300 անձ։

Սոցփաթեթի միջոցները կարող են ծախսվել հետևյալ ուղղություններով՝

ուսման վճարի փոխանցում,
ուսանողական վարկի ամսական վճարի մարում,
հանգստի ապահովում ՀՀ տարածքում,
գույքի ձեռքբերման կամ կառուցապատման նպատակով տրամադրված բոլոր տեսակի հիփոթեքային վարկերի ամսական վճարի մարում,
մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարի մարում,
առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու վճարի մարում (օրինակ՝ ստոմատոլոգիական ծառայություններ):

ՀՀ ԱՍՀՆ/Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia

20 Sep, 08:26


⁉️ Կենսաթոշակի կամ երեխայի ծննդով պայմանավորված նպաստների նշանակման համար կարո՞ղ եմ առցանց եղանակով դիմում ներկայացնել, թե՞ պարտադիր է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

ՀՀ ԱՍՀՆ/Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia

19 Sep, 08:43


2024 թ․ շուրջ 150 երեխա խնամք և դաստիարակություն է ստանում խնամատար ընտանիքներում։

📢 Դարձի՛ր խնամատար ծնող, պարգևի՛ր ընտանիք։

ՀՀ ԱՍՀՆ/Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia

13 Sep, 09:36


📣 Հարգելի՛ քաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ մեկնարկել է կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճարի տրամադրման սեպտեմբեր ամսվա գործընթացը:

ՀՀ ԱՍՀՆ/Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia

10 Sep, 06:45


ԼՂ–ից բռնի տեղահանված հատուկ և խոցելի խմբերին աջակցելու նպատակով 2025 թվականի համար ՀՀ կառավարությունը նախատեսում է մշակել որոշակի ժամկետով դրամական աջակցության ծրագիր։
#հարց_ԼՂ_հայրենակցից

ՀՀ ԱՍՀՆ/Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia

06 Sep, 08:01


🏠 «Պատուհանից երևում է մեր նոր տունը․․ամեն օր նայում ենք, թե ոնց է կառուցվում»․ Նարինե Առաքելյանը պատմում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու իրենց ընտանիքի փորձառության մասին։