LaserWar Armenia

@laserwaram


Close to war

LaserWar Armenia

22 Oct, 14:48


-Ահա՛ և վերջ. ասաց ծեր և իմաստուն ձին տեսնելով առաջին ավտոմոբիլը (մեջբերում Մեր Բակից😁
Բայց այս գրառման մեջ ահա և վերջը վերաբերում է մեր IT Cup4-ին։ Ունեցանք լարված 6 շաբաթ և մանավանդ 6-րդ կիրակին
եզրափակիչը, որտեղ լարվածությունն ու հաղթելու ցանկությունը այնքան մեծ էր, որ նյարդերը տեղ-տեղ տեղի տվեցին, նույնիսկ կազմակերպիչների մոտ։ Բայց սպորտը, պայքարը, մրցումը հենց դրանով է գեղեցիկ, որ շատ դեպքերում էմոցիաներն են խոսում, իսկ էմոցիաները մեր կյանքի մի մասն են և ողջ լինելու ապացույցներից մեկը։
Շնորհավորում ենք Սինոփսիս թիմին ամբողջ ընթացքում վստահ խաղ ցուցաբերելու և չեմպիոն դառնալու կապակցությամբ։ Շնորհավորում ենք ԲոստոնՋենին, Քոինստատսին, Վօլօի համապատասխանաբար երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցնելու կապակցությամբ։
Իսկ եզրափակիչ օրերի նկարները կարող եք գտնել ստորև, կհանդիպենք շուտով` առաջնության մրցանակաբաշխությանը։
https://drive.google.com/drive/folders/1hpNBxpR4vqsEae-j0qmG8rCEzNqRYwuD

LaserWar Armenia

20 Oct, 16:31


Այսօրվա ստատիստիկան կարող եք գտնել ստորև։
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Սինոփսիսին չեմպիոնության կապակցությամբ.
https://drive.google.com/drive/folders/1aV8M0jmk7tT1c7FT7OefgZO4iWIyWuL0

LaserWar Armenia

20 Oct, 06:10


Եզրափակիչ։ IT Cup4: Պարզում ենք հաղթողին։
Финал. Играют BostonGen-Synopsys

LaserWar Armenia

19 Oct, 15:49


Ահա և ունենք մեր առաջնության 3րդ և 4րդ մրցանակակիրներին։
3րդ տեղ - Քոինստատս
4րդ տեղ - Վօլօ
Շնորհավորում ենք երկու թիմերին էլ և շնորհակալություն հայտնում ամբողջ առաջնությունում հետաքրքիր խաղերի համար։
Այսօրվա ստատիստիկան համեցեք.
https://drive.google.com/drive/folders/1a0rjEwhzUUMabpJ3ENmoe1qZFZ7v2YWN

LaserWar Armenia

19 Oct, 06:16


3րդ տեղի խաղը մեկնարկում ենք, մեր առաջնությունների ավանդական դարձած խաղը Վօլօ-Քոինստատս։
Այս պայքարում մեկական անգամ հաղթանակ են գրանցել միմյանց դեմ։ Տեսնենք այսօր ինչ կստացվի։

LaserWar Armenia

16 Oct, 15:54


Դե ինչ հասել ենք մեր առաջնության ամենավերջին, ամենաթեժ խաղերը լինելու են շաբաթ և կիրակի։
Պարզելու ենք հաղթողներին` 1-4 տեղերը զբաղեցրած թիմերին։
Ձեր կարծիքով ինչպե՞ս կդասավորվի IT Cup4 առաջնության պատվավոր քառյակը։💪

LaserWar Armenia

15 Oct, 15:33


Կիսաեզրափակիչ։ Նկարներ։ Համեցեք։
https://drive.google.com/drive/folders/1I1wH7ZiqvnzvUmuIwdAgdYLOJsuZy6DS

LaserWar Armenia

13 Oct, 12:38


Դե ինչ, առաջնության կիսաեզրափակիչը ևս անցյալում է։ Հանդիպելու ենք մյուս շաբաթ 3րդ տեղի խաղին` Վօլօ-Քոինստատս։
Իսկ կիրակի օրը լինելու է եզրափակիչը ԲոստոնՋեն-Սինոփսիս։
Այսօրվա ստատիստիկան գերարագ է, համեցե՛ք։💪
https://drive.google.com/drive/folders/1YY1_QAgRgd6o0Uwgpo3BpEocpurr8WMZ

LaserWar Armenia

13 Oct, 06:53


Կիսաեզրափակիչներից երկրորդը Սինոփսիս-Քոինստատս

LaserWar Armenia

12 Oct, 16:02


Առաջին կիսաեզրափակչի ստատիստիկան։
Статистика.
https://drive.google.com/drive/folders/1Xua1YbHA90-agv8beGH9K5oReaG5Spgc

LaserWar Armenia

12 Oct, 07:05


Հետաքրքրագույն կիսաեզրափակիչներից առաջինը մեկնարկում ենք։ Վօլօ-ԲոստոնՋեն
Начинаем первый полуфинал Воло-Бостон

LaserWar Armenia

09 Oct, 12:06


Հասել ենք կիսաեզրափակիչ։ Սպասու՞մ էիք այս թիմերին։ Արդեն պարզ է, որ այս տարի նոր չեմպիոն ենք ունենալու, ում եք տեսնում առաջին հորիզոնականում։

LaserWar Armenia

08 Oct, 11:31


1/4-ում արագություններն արդեն ուրիշ են😁
Այս և մյուս նկարները կգտնեք հղումներում։

1. https://drive.google.com/drive/folders/1wMdNSy0UUrYdCHogpgbjjXixh6P9JPQk

2. https://drive.google.com/drive/folders/1-CADhlqPT8yCypSA11KeVU5PZHYi9gZ8

LaserWar Armenia

06 Oct, 16:55


Դե ինչ, կարող ենք ասել, որ հաջողությամբ ավարտեցինք մեր 1/4 խաղերը։ Ունեցանք անակնկալներ, ունեցանք դիտարժան խաղեր ու բոլոր խաղերը յուրովի պայքարաշատ էին, իսկ այսօրվա օրը ամփոփենք ստատիստիկայով.
https://drive.google.com/drive/folders/1VEwyRwGWwcrbmjDw_XmJXN3YhkV2MABk

LaserWar Armenia

06 Oct, 11:09


Սկսում ենք 1/4 եզրափակչի վերջին խաղը` Սինոփսիս-Դիջիթեյն1

LaserWar Armenia

06 Oct, 06:03


1/4 եզրափակիչ երկրորդ օրը մեկնարկում ենք Վօլօ-Ամերիա խաղով։ Տեսնենք այսօր ինչպիսի խաղեր կլինեն։

LaserWar Armenia

05 Oct, 16:47


Այսօրվա սենսացիոն օրը սահմանափակում ենք ստատիստիկայով։
https://drive.google.com/drive/folders/1UlIhqBULRSP1m3JQIkT2mjJmXvoj1T-l

LaserWar Armenia

05 Oct, 11:14


Սկսում ենք երկրորդ 1/4 խաղը։ Սոֆթ-Քոինստատս։
Չափազանց հետաքրքիր մրցավեճ։

LaserWar Armenia

05 Oct, 06:02


1/4 առաջին խաղը Մյունիխ-Բոստոն։ Այս տարվա 1/4 զույգերը չափազանց հետաքրքիր են։
Начинаем плейофф. Бостон-Мюних.