HayaQve ՀայաՔվե

@hayaqve


«ՀԱՅԱՔՎԵ»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջարկում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն:

🔗https://youtube.com/@hayaqve

HayaQve ՀայաՔվե

23 Oct, 07:32


⚡️Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ բանաձևը։

Քննարկման ժամանակ ելույթ ունեցած բոլոր պատգամավորները դատապարտել են Ադրբեջանի իշխանությունների վարած ճնշումների, բռնությունների քաղաքականությունը, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումն ու օրենքի գերակայության բացակայությունը։ Եվրախորհրդարանականներն ամոթալի են համարել COP29 համաժողովը Բաքվում անցկացնելը և ընդգծել՝ բնապահպանական խնդիրների պաշտպանությունը չի կարող տեղի ունենալ մարդու իրավունքների ոտնահարման պայմաններում։

Եվրախորհրդարանականները ԵՄ-ին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը, որոշ պատգամավորներ կոչ են արել բոյկոտել Բաքվում կայանալիք COP29 համաժողովը, հնչել են նաև ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելուն ուղղված քայլեր ձեռնարկելու, Լեռնային Ղարաբաղի հայության՝ իրենց տներ վերադառնալու իրավունքն ապահովելու կոչեր։

HayaQve ՀայաՔվե

23 Oct, 07:00


⚡️Ոչ ոք չի մոռացվել...

HayaQve ՀայաՔվե

23 Oct, 06:01


⚡️Ադրբեջանի նպատակը սոսկ Արցախով չի սահմանափակվում։

Ադրբեջանի նպատակը Հայաստանի պետականության վերացումն է։ Պատերազմի վախը մեր գլխին որպես մահակ անընդհատ թափ տալով՝ Ադրբեջանը մեզ պարտադրում է զիջումներ Հայաստանի տարածքի ու ինքնիշխանության հաշվին։

Նրա պահանջները հարաճուն են։ Նա «անկլավների» պահանջով հավակնում է Հայաստանն Իրանին ու Վրաստանին կապող, ռազմավարական նշանակության տարածքների, արտատարածքային հիմունքներով միջանցքի, մեծ ծավալի ռազմատուգանքների, ադրբեջանցի «փախստականների»՝ ՀՀ-ում բնակեցման, ՀՀ-ի զինուժի նշանակալի կրճատման ու ապառազմականացման։ ՀՀ իշխանությունների կողմից դիմակայության բացակայության պայմաններում Ադրբեջանի պահանջների քայլ առ քայլ իրացումը նվազեցնում է Հայաստանի՝ որպես պետության կենսունակությունը, նրան զրկում իր ազգային-պետական շահերից բխող արտաքին քաղաքականություն իրականացնելու հնարավորությունից։

Այս ամենը Հայաստանի ինքնիշխանության բովանդակությունը կազմող հանգամանքներ են։ Ադրբեջանի այս սանձարձակությանը պետք է ցույց տրվի ազգային, համահայկական դիմակայություն։

HayaQve ՀայաՔվե

22 Oct, 14:02


⚡️Բաքվի բռնապետական ռեժիմն ապօրինաբար պահում է մի քանի տասնյակ հայ քաղբանտարկյալների:

Ազատությու´ն քաղբանտարկյալներին...

#COP29
#FreeArmenianHostages #FreePoliticalPrisoners

HayaQve ՀայաՔվե

22 Oct, 11:01


⚡️Փաշինյանը Հայաստանը ծնկաչոք վիճակի է բերել. Ավետիք Չալաբյան

HayaQve ՀայաՔվե

22 Oct, 09:02


Հայկական Արցախը

HayaQve ՀայաՔվե

22 Oct, 07:00


⚡️Ոչ ոք չի մոռացվել...

HayaQve ՀայաՔվե

22 Oct, 06:05


⚡️Արցախը երբևէ դարձյալ հայկական տեսնելու պայքարը պայքար է Հայաստանի ինքնիշխանության և անկախության համար։

Եթե մենք ազգովի հրաժարվենք Արցախի հայկականության գաղափարից, ճանապարհ կբացենք ՀՀ-ի տարածքի աստիճանական զավթման համար։

HayaQve ՀայաՔվե

21 Oct, 14:08


⚡️Բաքվի բռնապետական ռեժիմն ապօրինաբար պահում է մի քանի տասնյակ հայ քաղբանտարկյալների:

Ազատությու´ն քաղբանտարկյալներին...

#COP29
#FreeArmenianHostages #FreePoliticalPrisoners

HayaQve ՀայաՔվե

21 Oct, 13:25


⚡️«Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրել է․

«Այսօր Ազգային ժողովում լսումների ժամանակ փոխվարչապետի պաշտոնը զբաղացնող Մհեր Գրիգորյանը փորձեց հիմնավորել այս տարի Տավուշում իրենց կողմից հայկական տարածքների զիջումը և զորքերի միակողմանի հետ քաշումը այն ծիծաղաշարժ փաստարկով, որ դրա հիմքը հանդիսացել է ԽՍՀՄ ԳՇ կողմից հրապարակված 1976 թ․ քարտեղը, և իրենք ընդամենը այնտեղ «վերականգնում» էին գործող սահմանը, ոչ թե նոր սահման էին գծում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս կապակցությամբ ես պարոն Գրիգորյանին ցանկանում եմ մի քանի հարց ուղղել՝

ա) Արդյոք վերը նշված քարտեղը Ադրբեջանի և Հայաստանի կողմից մինչև Տավուշում իրականացրած տարածքների հանձնումը արդեն ընդունվե՞լ է որպես հետագա սահմանազատման հիմք, եթե այո, ապա ի՞նչ փաստաթղթով  և ե՞րբ է վավերացվել համապատասխան երկրների խորհրդարանների կողմից։
բ) Եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ ՀՀ ԱԺ ներկայացված Սահմանազատման կանոնակարգում դա ամրագրված չէ, եթե այդպես չէ, ապա ի՞նչ իրավական հիմքով է Ձեր գլխավորած հանձնաժողովը տարածքների հանձնում իրականացրել, մինչև դրա պատշաճ իրավական հիմք ստեղծելը։
գ) Եթե դա այդպես է, ինչո՞ւ Ադրբեջանը խնդրո առարկա հատվածում իր սեփական զինված ուժերի հետքաշում չի իրականացրել Բերքաբեր բնակավայրին այդ իսկ քարտեզով պատկանող տարածքներից։
դ) Եթե դա այդպես չէ, ապա չեք համարո՞ւմ, որ անձամբ Դուք, որպես պետական պաշտոնյա, վերազանցել եք Ձեր իրավասությունները  և Հայաստանի Հանրապետության տարածքներ եք զիջել Ադրբեջանին՝ առանց ունենալու դրա համար որևէ վավերական իրավական հիմք:

Ընդամենը հավելեմ, որ վերջին հարցով մենք պրն Գրիգորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել և հետամուտ ենք լինելու, որ նա կանգնի դատարանի առջև և այս հարցերին պատասխանի այնտեղ, ոչ թե փորձի պրիմիտիվ մանիպուլյացիաներով Ազգային ժողովում մարդկանց մոլորության մեջ դնել»։

HayaQve ՀայաՔվե

21 Oct, 09:59


⚡️Ակադեմիական քաղաքի ծրագիրը որևէ մեկի հետ չի քննարկվել. Մենուա Սողոմոնյան

HayaQve ՀայաՔվե

21 Oct, 09:08


Հայկական Արցախը

HayaQve ՀայաՔվե

21 Oct, 07:00


⚡️Ոչ ոք չի մոռացվել...

HayaQve ՀայաՔվե

21 Oct, 06:02


⚡️Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը ոտնահարում է ՀՀ սահմանադրությունը։

ՀՀ-ի կողմից Արցախն Ադրբեջանի մաս չճանաչելը սահմանադրական պահանջ է։ ՀՀ որևէ իշխանություն իրավունք չունի ձեռնարկելու որևէ գործողություն, որն ուղղված կլինի Արցախի ինքնորոշման փաստի ժխտմանը։ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի ինքնորոշման փաստը ժխտող որևէ միջազգային պայմանագիր ստորագրելը հակասում է ՀՀ սահմանադրության նախաբանին և Հայաստանի Անկախության հռչակագրին։

ՀՀ սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել Ազգային ժողովի կողմից։

ՀՀ Ազգային Ժողովի ցանկացած պատգամավորի հակասահմանադրական գործողություն ենթակա է պատասխանատվության։