Artsakhor.am

@artsakhor


Artsakhor.am-ը ընթերցողներին տրամադրում է ամենօրյա հավաստի տեղեկատվություն։
Եղեք առաջինը տեղեկացված՝ մեզ հետ։

Մենք Ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/artsakhor.am

Artsakhor.am

21 Jan, 00:27


Այս ամենի մեջ Նիկոլ Փաշինյանի,Ալեն Սիմոնյանի կամ մնացածների հայտարարությունները չէ,որ արժանի են յուրահատուկ ուշադրության ։

Այս մարդիկ առանձնահատուկ նոր բան չեն ասում,իրենք իրենց գծի մեջ են և շարունակելու են նույն տեմպով։

Հանցագործությունների շարքը մեկով ավել, մեկով պակաս.իրենք հասկանում են,որ պատժի չափը վաղուց անցել է անհաշվելիի սահմանը և հիմա զուտ աշխատում են ժամանակ ձգելու վրա։

Հետաքրքիր է մեկ այլ առավել կարևոր մի բան`ադրբեջանական կողմի արձագանքը հայ ազգի տականքի խոսքին և գործողություններին։

Ալենի,Նիկոլի և մնացածների հայտարարություններին և նրանց սպասելիքներին ի պատասխան ադրբեջանական կողմը պաշտոնական կամ կիսապաշտոնական խողովակով ծաղրում է, ստորացնում և նոր պահանջներ դնում սրանց առաջ։

Ալիևը և նրա բարեկամները անշուշտ ցանկանում են այսուհետ նույնպես տեսնել այս անողնաշարներին ՀՀ իշխանության ղեկին,բայց անգամ նրանք չեն թաքցնում իրենց զզվանքն ու զարմանքը այս գույն և տեսակ չունեցող երևույթների հանդեպ։

Artsakhor.am

21 Jan, 00:22


Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան Ալեն Սիմոնյանին ասել է չէ։
Խեղճ Ալենը այդքան տանջվի Արցախի հարցով Ալիևից ավելի ադրբեջանամետ հայտարարություններ անի,դուք ասեք չեք ուզում հետը հանդիպե՞լ։

Դաժան է Սահիբան,կոտրված` Դելոնի անվանակցի սիրտը։

Artsakhor.am

21 Jan, 00:22


Անկախությունը առաջին հերթին որոշումներ կայացնելու ընդունակությունն է,
արտաքին գործոնների հետ շահերի համադրման միջոցով քոնը առաջ մղելու կարողություն։

Ես վստահ եմ,որ Հայաստանում և աշխարհում կան անհրաժեշտ որակի և քանակի հայեր,ովքեր կարող են և ցանկանում են իրենց խելքը,ռեսուրսներն ու կյանքը ներդնել Հայաստանի Հանրապետության անկախացման գործում։

Այդ մարդկանց իրար գլուխ չհավաքվելու պատճառները տարբեր են,բայց,որպես հիմնական ես կառանձնացնեյի անվստահության մթնոլորտըկերակրված մեր թշնամիների և հայ ազգի ներուժը սեփական ազգային անվտանգության սպառնալիք համարողների կողմից։

Այն իհարկե ազդեցիկ և լուրջ խոչընդոտ է,բայց ոչ անհաղթահարելի։

Իրար գտնելով,իրար հետ խոսելով միասին դժվարություններ հաղթահարելով
մենք կլուծենք այդ խնդիրը։

Փուլ առ փուլ,համբերատար,բայց հետևողական ձևով`դարերին փոխանցելու Հայաստան ունենալու երազանքով լցված։

Artsakhor.am

21 Jan, 00:22


Проблема в том, что, по моему мнению, Россия тоже осознала, что совершила ошибку. то есть он позволил Азербайджану осуществить акт геноцида.

Ваграм Балаян, член АРФД, председатель комитета по внешним связям Национального Собрания Арцаха

Источник материала: Aravot.am.

Artsakhor.am

21 Jan, 00:21


17 октября в Москве прошёл круглый стол «Этнические чистки и депортация народа Нагорного Карабаха. Год спустя». Организаторами его стали Общество русско-арцахской дружбы и редакция сайта russia-artsakh.ru

В работе круглого стола приняли участие наиболее авторитетные в РФ эксперты по проблеме Нагорного Карабаха. Среди них были Виктор Надеин-Раевский, Модест Колеров, Станислав Тарасов, Михаил Александров, Арсен Мелик-Шахназаров, Александр Широкорад, Рубен Заргарян, Никита Шангин и другие.

Участники мероприятия минутой молчания почтили память погибших в сентябре 2023 года от рук бандформирований алиевского нацистского режима карабахских армян и русских миротворцев.

Жёсткой критике была подвержена политика МИД РФ, граничащая с оправданием и поощрением этнических чисток и насильственной депортации армян Нагорного Карабаха бакинским нацистским режимом.

По итогам круглого стола был принято Обращение, которое мы публикуем ниже.

«Участники круглого стола «Этнические чистки и депортация народа Нагорного Карабаха. Год спустя», прошедшего в Москве 17 октября 2024 г. и собравшего наиболее авторитетных в РФ экспертов по проблеме Нагорного Карабаха (Арцаха), приняли нижеследующее Обращение.

Решительно осуждаем варварскую 9-месячную тотальную блокаду, осуществлённую правящим режимом Азербайджана в отношении армянского народа Нагорного Карабаха.

Решительно осуждаем и требуем привлечь к ответственности инициаторов и исполнителей вооружённой агрессии бакинского режима против народа Нагорного Карабаха 19 сентября 2023 г. и сопутствующей ей этнической чистки армян Нагорного Карабаха, за которыми последовала тотальная насильственная депортация всего населения края.

Осуждаем любые отрицания в Российской Федерации непреложного факта этнической чистки и насильственной депортации армян Нагорного Карабаха в сентябре 2023 г., от кого бы они ни исходили.

Требуем незамедлительного освобождения всех руководителей Нагорно-Карабахской Республики и других армянских заложников из застенков бакинского режима.

Призываем власти РФ принять реальные шаги по выявлению, задержанию и привлечению к уголовной ответственности убийц российских миротворцев, выполнявших свою миссию по защите мирных граждан Арцаха.

Для народа Свободного Арцаха ещё не всё потеряно. Азербайджано-карабахский конфликт – это глобальная проблема всего человечества, определения пути его развития. Здесь решается судьба мира.

Императивным международно-правовым фактом является то, что Республика Арцах де-юре продолжает существование. Необходимо незамедлительное возрождение всех представительных структур Республики Арцах.

Определение статуса - исключительное право народа Арцаха. Никто извне не вправе решать статус Арцаха.

Любой международный договор, касающийся Республики Арцах, должен соответствовать Венской конвенции о праве международных договоров 23 мая 1969 г. и, следовательно, фиксировать императивную норму международного права о самоопределении, то есть право Республики Арцах на самоопределение и независимость.

Любой договор или заявление, передающий Республику Арцах в состав Азербайджана, полностью противоречат международному праву, являются юридически ничтожными в соответствии с международным правом, в том числе Уставом ООН, Венской конвенцией о праве международных договоров.

ООН именно обязана незамедлительно взять мандат над территорией Арцаха и добиться вывода азербайджанских оккупационных войск. Необходимо обеспечить исполнение решений Международного суда ООН от 7 декабря 2021 г. и 17 ноября 2023 года.

ООН и другие международные акторы обязаны потребовать и принять меры, чтобы Азербайджан, то есть государство-правонарушитель бессрочных международных договоров - Соглашений 12 мая 1994 г. и 4 февраля 1995 г., Заявления от 9 ноября 2020 гг., восстановил Status quo ante bellum, то есть «ситуацию, которая существовала до войны».

russia-artsakh.ru

Artsakhor.am

21 Jan, 00:20


🇦🇲🇹🇷 Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ:

🔸 Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը։

🔸 Նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

ՀՀ ԱԳՆ

Artsakhor.am

21 Jan, 00:19


🇦🇲🇺🇸 ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունի հետ։ 

🤝 Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Երկուստեք նշվել է, որ Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը պաշտպանության ոլորտում զարգանում է։

💬 Ամերիկյան կողմը նշել է, որ կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպափոխման և բարեփոխումների ընթացքին։

🔸 Քննարկվել և կարևորվել է համատեղ անցկացվող միջոցառումների շարունակականությունը, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։

ՀՀ ՊՆ

Artsakhor.am

21 Jan, 00:17


Տեղահանությունից անմիջապես հետո ՀՀ իշխանություններին առաջարկվել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների վերականգնմանը նվիրված միջազգային համաժողով կազմակերպելհաշվի առնելով նմանօրինակ համաժողովների պրակտիկան և դրական արդյունքները։Իրենց շողքից վախեցած իշխանությունը բնականաբար մերժել է։

Մեկ տարի անց օտարն է նման նախաձեռնությամբ հանդես գալիս
տրամաբանորեն օգտագործելով իրեն ձեռնտու օրակարգը։

ՀՀ իշխանությունների ապիկարության ֆոնին Շվեյցարիան է պատրաստակամություն հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել`Դաշնային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մակարդակով ընդունելով համապատասխան բանաձև։

Սա առաջին դեպքը չէ,երբ օտար պետությունը կամ բարձրաստիճան պաշտոնյան Արցախի հարցում ավելի մեծ ակտիվություն է ցուցաբերում քան Նիկոլը։

Ցավալի է բայց փաստ,առանց սրանց հեռացնելու և ազգային իշխանություն ձևավորելու ոչ Արցախը և ոչ էլ Հայաստանը ապագա ունենալ չեն կարող։

Artsakhor.am

21 Jan, 00:17


Շվեյցարիան մտադիր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել։

Շվեյցարիայի Դաշնային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է համապատասխան բանաձևը։ Դաշնային խորհրդի ընդունումից հետո բանաձևը կքննարկվի նաև խորհրդարանի վերին պալատում։

Բանաձևով Դաշնային խորհուրդը կոչ է անում Շվեյացարիայի իշխանություններին կազմակերպել խաղաղության համաժողով։

Բանաձևում նշված է՝ համաժողովը, որի նպատակը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունն է, կազմակերպվելու է ամենաուշը մեկ տարվա ընթացքում։ Այն անցկացվելու է միջազգային դերակատարների ներկայությամբ՝ բանակցելու դարերով Լեռնային Ղարաբաղում բնակված հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ:

Նախագծի հեղինակները կարևորում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները պաշտպանելու բանակցությունների նոր ձևաչափի անհրաժեշտությունը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարողությունները խիստ սահմանափակ են՝ աշխարհաքաղաքական լարվածության պատճառով։

«Շվեյցարիան նախկինում մի քանի անգամ հաջողությամբ հանդես է եկել որպես չեզոք միջնորդ միջազգային հակամարտություններում: Դաշնային խորհուրդը 2024-ի հունիսին Բյուրգենստոկում հյուրընկալեց Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության կոնֆերանսը։ Շվեյցարիան նաև արժեքավոր ծառայություններ է մատուցել Հայաստանին. 2009-ի հոկտեմբերին Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեցին «Ցյուրիխյան արձանագրությունները», որոնք ուղղված էին երկկողմ հարաբերությունների կարգավորմանը»,- ասված է բանաձևի նախագծում։

Խորհրդարանականները կարծում են, որ Շվեյցարիայի տնտեսական շահերից է բխում տարածաշրջանում կայուն և կայուն խաղաղության հաստատումը՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ էներգետիկ սերտ համագործակցությունը․ «Սա մասնավորապես ներառում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնական իրավունքների վերականգնումը։ Միջազգային խաղաղության համաժողովը կարող է վճռական ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործում, հնարավորություն տալ տեղահանվածների վերադարձին և դրանով իսկ նպաստել ողջ տարածաշրջանի կայունացմանը»։

Նյութի աղբյուրը Civilinet.am

Artsakhor.am

21 Jan, 00:16


Մարտական Եղբայրություն միաբանության հայտարարությունը Հայաստանում ֆուտբոլային ճգնաժամի և ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջի մասին

Մարտական Եղբայրություն միաբանությունը, ելնելով իր Հռչակագրում ամրագրած տոտալ քաղաքականության սկզբունքից, կարևորում է նաև սպորտի, մասնավորապես ֆուտբոլի, զարգացումը որպես ազգային և պետական կյանքի առանցքային մասերից մեկը:

Սպորտը, մասնավորապես ֆուտբոլը, ոչ թե զուտ զվարճանք են կամ ինչ-որ օժանդակ ոլորտ, այլ հանրության կյանքի կազմակերպման էական, կարևորագույն տարր:

Այսօր արձանագրում ենք, որ ֆուտբոլը հերթական ոլորտն է, որի արմատական բարեփոխման հետ կապված որոշակի հույսեր արթանացան 2018 թ-ից հետո, սակայն, այդ հույսերը զրոյացան տարիների ընթացքում:

Այսօր 2018 թ-ից վեց տարի անց և ՀՖՖ կողմից ընդունված «2019-2025 թթ.» ռազմավարության «ընդունումից 5 տարի անց», փաստում ենք, որ ևս մեկ ոլորտի քաղաքականություն ձախողվել է «հետհեղափոխական» Հայաստանում:

Ազգային հավաքականի անբավարար արդյունքներն այսբերգի միայն երևացող մասն են: Հավաքականի անհաջողությունների հիմքում ընկած են հիմնարար համակարգային խնդիրներ:

Մասնավորապես․

- Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը ինչպես եղել է, այդպես էլ մնում է անմիթար վիճակում: Վեց տարվա ընթացքում թեև գրանցվել է որաշակի նվազագույն առաջընթաց, սակայն ընդհանուր պատկերը մնում է խիստ անբավարար: Ֆուտբոլը թիվ մեկ թիմային սպորտ համարող երկրում ընդամենը երկու ֆուտբոլային լիգա ունենալը 18 օրիգինալ ակումբով՝ անընդունելի է:

- Մանկապատենական և երիտասարդական ֆուտբոլում «զարգացման ցուցիչ» են համարվում համապատասխան տարիքի ազգային հավաքականների խայտառակ արդյունքները:

- Ֆուտբոլը Հայաստանում ինչպես եղել է, այդպես էլ մնում է երևանակենտրոն: Մի շարք խոշոր բնակավայրեր բացակայում են Հայաստանի ֆուտբոլային քարտեզից:

- Կանանց ֆուտբոլն, որն այսօր աշխարհում ավելի ու ավելի է զարգանում, Հայաստանում մնում է ցածր մակարդակի վրա։

- Շատ մարզադաշտեր, հատկապես մարզային, անմխիթար վիճակում են և ի զորու չեն խաղեր ընդունել:

Սրանք պարզ խնդիրներ են, որոնք գաղտնիք չեն ոչ մեկի համար: Դրանց ցանկը կարելի է անվերջ շարունակել:

Վեց տարվա ընթացքում, եթե հնարավոր չէր հասնել դրանց լիարժեք լուծմանը, բոլորի համար գոնե տեսանելի ու հասկանալի պետք է դառնային առաջին արդյունքները և զարգացման միտումները:

Ֆուտբոլում տիրող անմխիթար վիճակի ուղիղ պատասխանատուն ՀՖՖ-ն է, և ավելի ընդհանուր՝ Հայաստանի կառավարությունը:

Հաշվի առնելով այս ամենը, միանում և աջակցում ենք Առաջին հայկական ճակատ (FAF) և ֆուտբոլային այլ ֆան շարժումների հնչեցրած
ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջին:

Մարտական Եղբայրություն միաբանություն

Artsakhor.am

21 Jan, 00:15


Խափանման միջոցը՝ քաղաքական դաշտից չբացակայելու ստորագրություն

Եվ այսպես, դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանի որդուց և հարսից բռնագանձել 14 միավոր անշարժ գույք, մոտ 2,7 միլիարդ դրամ, ևս 3,7 միլիարդ դրամ՝ հունական Միկոնոս կղզու առանձնատան և Տանզանիայում ձեռք բերված ընկերությունների դիմաց, և այլն։ Մի քանի օր առաջ էլ մոտավորապես նույն ծավալի բռնագանձման սպառնալիքի տակ էր հայտնվել Սերժ Սարգսյանի եղբայրը։

Նիկոլ Փաշինյանի դարդուցավը, հասկանալի է, պետությանը հասցված վնասի վերականգնումը չէ։ Եթե այդ հարցը նրան իսկապես մտահոգեր՝ նա աջուձախ քամուն չէր տա բյուջեն, պարգևավճարների անվան տակ չէր օրինականացնի ալան-թալանը, միլիոնավոր դոլարներ չէր վատնի ինչ-որ կասկածելի երգիչներ հրավիրելու վրա, աչք չէր փակի տասնյակ միլիոնավոր դոլարների անիմաստ փոշիացումն իր իսկ թիմակիցների կողմից, և այսպես շարունակ։ Ակնհայտ է, որ «արդարության վերականգնումը» նույնպես առանձնապես չի հետաքրքրում Փաշինյանին, այլապես խոշոր «ձկներն ու մկներն» ազատության մեջ չէին լինի, ու նրանց փոխարեն անազատության մեջ չէին հայտնվի երկրորդական-երրորդական դեմքերը։

Ուրեմն ո՞րն է այս ամենի քաղաքական նպատակը։ Հասարակությանն ուղղված քարոզչական ուղերձը հասկանալի է․ «տեսնո՞ւմ եք, ժողովուրդ ջան, թե ովքեր են հավակնում իշխանության»։ Բայց բուն նպատակը, կարծում ենք, այլ է։

Բանն այն է, որ հանրության մեջ օրեցօր ավելի ու ավելի է արմատավորվում այն համոզմունքը, որ քանի դեռ երկրորդ և երրորդ նախագահները մեկառմիշտ չեն հեռացել քաղաքական ասպարեզից՝ որևէ ընդդիմադիր շարժում հաջողության հասնել չի կարող։ Ու սա լրջորեն անհանգստացրել է Նիկոլ Փաշինյանին․ բա որ հանկարծ սրանք իսկապես էլ որոշեն քաղաքականությունից հեռանա՞լ, ի՞նչ կլինի իր վիճակը։ Ու որպեսզի հանկարծ նման բան տեղի չունենա՝ որոշել է «ևս մի կռուգ» թարմացնել քրեական գործերը։

Որպեսզի հանկարծ սրանց մտքներով չանցնի «թարգել քաղաքականությունն» ու կյանքը վայելել որևէ էկզոտիկ կղզում։ Հասկանալի է, չէ՞, որ նման կարգի կոռուպցիոն մեղադրանքներից պաշտպանվելու ամենահարմար ձևն այդ ամենը որպես քաղաքական հետապնդում որակելն է, բայց դրա համար անհրաժեշտ է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ։

Եթե քաղաքականությունից դուրս ես գալիս՝ այլևս չես կարող որպես քաղհալածյալ ներկայանալ ու ստիպված ես պաշտպանվել որպես սովորական քրեական հանցագործ՝ միանգամայն կանխատեսելի հետևանքներով։ Հետևաբար՝ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը իրենց հարազատների դեմ հարուցված գործերը որպես քաղաքական հետապնդում ներկայացնելու և նրանց «կոմֆորտ պաշտպանությունն» ապահովելու նպատակով ստիպված պիտի լինեն չհեռանալ ակտիվ քաղաքականությունից, եթե անգամ այդպիսի մեծ ցանկություն ունեն։

Այնպես որ՝ այդ քրեական գործերի «թարմացումներով» Նիկոլ Փաշինյանն իրականում մի հիմնական նպատակ է հետապնդում․ ստիպել, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը շարունակեն մնալ «հիմնական ընդդիմություն», հասարակությանը ցույց տալ, որ հենց նրանք են իր այլընտրանքը, և այդպիսով ամրապնդել սեփական իշխանությունը։

Մարկ Նշանյան

Նյութի աղբյուրը 4rd.am

Artsakhor.am

21 Jan, 00:12


Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Սևան Ղազարյանը գրում է.

Փաշինյանը հերթական անգամ Ադրբեջանին պատերազմ սկսելու հարմար առիթ է տալիս՝ ֆորմալ դաշնակիցների միջամտելու պարտականությունը նախապես «սառեցնելով»։

Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունը դադարել է գործել ճիշտ այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանի լուռ համաձայնությամբ Ադրբեջանը վերսկսել է ռազմական գործողությունները «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում» 2023-ի սեպտեմբերին՝ խախտելով փաստաթղթի հենց 1-ին հոդվածը, ըստ որի կողմերը դադարեցնում են «բոլոր ռազմական գործողությունները» և «կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։

Ըստ Վիեննայի կոնվենցիայի 60-62 հոդվածների՝ սա բավարար հիմք է որպեսզի որևէ միջազգային փաստաթղթի գործողությունն ամբողջությամբ կասեցվի։

Ամեն ինչ շատ պարզ է՝ որևէ հրադադարի հայտարարություն այլևս չի գործում, երբ ռազմական գործողությունները վերսկսվում են։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն փաստաթղթի գործողությունը չի համարում դադարեցված, այլ նաև մինչ օրս քննարկում է, թե ինչ ձևով պետք է իրականացվի այդ անվավեր թղթի կտորի 9-րդ հոդվածը, որն աշխարհին առավել հայտնի է որպես «Զանգեզուրի միջանցք»։

Ավելին՝ այդ ժամկետանց թղթի կտորը համարելով գործող փաստաթուղթ և միևնույն ժամանակ ձգձգելով դրա կատարումը՝ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին հրավիրում է (casus belli) ռազմական ճանապարհով իրականություն դարձնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։

Ակնհայտ է, որ ոչ թե Նոյեմբերի 9-ի հայտարությունից հրաժարվելն է պատերազմ սկսելու հարմար առիթ տալիս Ադրբեջանին, այլ Նիկոլ Փաշինյանի կողմից այդ փաստաթուղթը օրինական ճանաչելն ու միաժամանակ չկատարելը։

Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը սառեցրել է ՀՀ մասնակցությունը ՀԱՊԿ-ին, որպեսզի միջանցք բացելու նպատակով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հավանական ագրեսիայի ժամանակ Ռուսաստանը հօգուտ Հայաստանի չմիջամտելու պատրվակ ունենա։

Ռուսաստանն այսօր բոլորովին էլ դեմ չէ, որ Հայաստանը «սառեցնի» մասնակցությունը ՀԱՊԿ-ին, որովհետև Հայաստանի մասնակցությունը հավելյալ գլխացավանք է։

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Ադրբեջանին պատերազմ սկսելու հարմար առիթ է տալիս՝ ֆորմալ դաշնակիցների միջամտելու պարտականությունը նախապես «սառեցնելով», որպեսզի Սյունիքը դարձնի «զանգեզուր» ու հայ ժողովրդի շահերի հաշվին սեփական թշվառ քաղաքական գոյությունը ևս մի քանի տարի քարշ տա...

Artsakhor.am

21 Jan, 00:12


📌 Հադրութի շրջանից 2020թ. տեղահանվել է մոտ 12,000 բնակիչ, որոնցից 5200-ը վերադարձել էր Արցախ մինչև 2023թ.:

📌2023թ. Ռազմական գործողություններից հետո բոլոր հադրութցիները հայտնվել են Հայաստանում:

📌 Ինտեգրման գործընթացում կան բազմաթիվ խնդիրներ՝ կապված բնակարանների, աշխատանքի և սոցիալական աջակցության հետ:

📌Բնակարանային ապահովման ծրագիրը անարդյունավետ է, քանի որ տրամադրվող գումարները բավարար չեն:

📌 Առաջարկվել է տրամադրել տարածք կոմպակտ բնակության համար, որը կլուծի բազմաթիվ խնդիրներ:

📌. 40+10 ծրագրից շատ հադրութցիներ զրկվել են տարբեր պատճառներով:

📌. Կառավարությունը հաշվի չի առնում համայնքի ղեկավարի դիմումները և առաջարկները:

📌. Քաղաքացիություն ստանալու գործընթացը բարդ է և անհասկանալի:

📌. Քաղաքացիություն ստանալու պահանջը դիտվում է որպես մարդկանց զբաղեցնելու միջոց:

📌. Արցախ վերադարձը հնարավոր է միայն միջազգային երաշխիքների և խաղաղապահ ուժերի առկայության դեպքում:

🗣️Հարցազրույց քաղաքական գործիչ Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի հետ:

https://fb.watch/vakNQaF9f6/

Artsakhor.am

21 Jan, 00:09


📢 ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չեն ստացել հավաստագիր՝ կկարողանան օգտվել կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից։ Նախագիծն արժանացել է հավանության Կառավարության այսօրվա նիստում։

Ըստ այդմ, աջակցությունը տվյալ ընտանիքներին կվճարվի նաև չստացած ամիսների համար:

Աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որ ԼՂ հայրենակիցները առցանց նոր դիմում ներկայացնեն․ դիմումների լրացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ հայտարարություն։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Artsakhor.am

21 Jan, 00:05


https://www.facebook.com/share/v/17uJn1EDQK/

Հոկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ին, «Էլիտ Պլազա» Բիզնես կենտրոնի երկրորդ հարկում (Մովսես Խորենացի փող., 15 շենք) տեղի կունենա Մարտական Եղբայրություն միաբանության երրորդ համաժողովը։

Կտրվի ներկայի քաղաքական գնահատականը,կխոսվի ապագայի անելիքների մասին։

Սիրով սպասում ենք բոլորին։

Artsakhor.am

21 Jan, 00:02


Ազգային պետության դպրոցը լավ մասնագետներ աճեցնելու խնդիր չպետք է դնի։

Նրա գերխնդիրը հայրենիքը սիրող և դրա համար պայքարի պատրաստ սերունդների դաստիարակումն է։

Մասնագետներ այդպիսի սերընդից հաստատապես կծնվեն`ովքեր ոչ միայն կմնան ու կարարեն իրենց հայրենիքում այլև ատամներով կպահեն այն։

Հայ ուսուցչի առջև պետությունը պարտավոր հենց այսպիսի խնդիր դնել։

Հայ ուսուցիչը իշխանության քաղաքական կամքի պարագայում ի վիճակի է անգամ սարեր շրջել։

Artsakhor.am

21 Jan, 00:00


,,Պատասխանատու,, լրատվամիջոցը ձեւակերպել է, որ Պետրոս Ղազարյանը Բագրատ սրբազանին փորձեց ,,ռեւանշիստ դարձնել, բայց ձախողվեց,,: Հիմա հարց. եթե ,,սրբազան շարժումը,, ռեւանշիստական չէ, այսինքն՝ Ադրբեջանի դեմ չէ, Բաքվի հետ խնդիր չունի, ապա իշխանության է ձգտում որ հասնելու դեպքում ի՞նչ անի: Նոյեմբերի 9-ի թղթի 9-րդ կետի ռուս-ադրբեջանական վերախմբագրումը դարձնի Հայաստանի պարտավորություն եւ կատարի՞: Մի երեսուն տարի առաջ ասում էին՝ ,,լավ է օկուպանտ կոչվենք, քան՝ մազապուրծ,,: Հիմա ռեւանշիստ կոչվելուց դողդողու՞մ են, Ալիեւին ասում են՝ ռեւանշիստը մենք չենք, Նիկոլն է, արի օգնի՝ միասին տապալե՞նք:

Վահրամ Աթանեսյան

Artsakhor.am

21 Jan, 00:00


«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը հետախուզական գործունեություն է իրականացնում Ռուսաստանի և մեր գործընկերների դեմ ՆԱՏՕ-ի կոնկրետ երկրի շահերը սպասարկելու համար»,-ասել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։

Մյուս եղբայր Ալիևնել կոնկրետ մատնանշել է, թե ում ի նկատի ունի ռուս բարձրաստիճան պաշտոնյանԱՄՆ ին մեղադրելով բոլոր աններելի մեղքերի մեջ,հատուկ շեշտելով այդ գործում ԱՄՆ պետքարտուղարության դերն ու նշանակությունը։

Դատելով այս երկու հակահայկական կենտրոնների խոսույթից կարելի ենթադրել որ մի նոր բան է մոգոնվում ՀՀ-ի դեմ։

Հայ ազգի շահերի հետ աղերս չունեցող իշխանության ներկայացուցիչներն ու նրանց լեգիտիմությունը ապահովող անբովանդակ ընդիմությունը նման իրավիճակում փորձում են լվանալ հանցակիցներից մեկի Ռուսաստանի ձեռքերը
դա անելով բավակին փնթի բայց հետևողական ձևով։

Իրենց իրապես ազային համարող ուժերը պարտավոր են համախմբվել այս երկուսին հնարավորինս արագ չեզոքացնելու իրապես սուրբ գործը հաջողելու համար։

Artsakhor.am

20 Jan, 23:59


Երեկ Նիկոլի քարոզչական գործիք Պետրոսը պատին դեմ տվեց Բագրատ Սրբազանին։
Բովանդակային առումով ոչ մի հակադարձում,Պետրոսը անգամ թույլ տվեց իրեն սուտասան անվանել «հեղափոխության առաջնորդին»,քանի որ վերջինս Նիկոլին սխալ էր մեջբերել։

Իշխանության համար պայքար տվողը հասնում է Հ1-ի տաղավար և չի պնդում,որ հաջողելու դեպքում անելու է այլ կերպ քան Նիկոլը։

Ասում է` կգանք կասենք ինչ ենք անելու։

Սրանից ավելի լավ նվեր Նիկոլին կարելի՞ է մատուցել։